vn.

to rejoice, to be delighted, pleased.

ձ.

χαίρω, εὑφραίνομαι, εὑθυμέω gaudeo, laetor եւ այլն. Բերկրիլ ըստ որում խրախ լինել ի տես եւ ի լուր բարեաց. ուրախ լինել. ուրախանալ. խնդալ. ցնծալ. հրճուիլ. խայտալ. զուարթանալ.

Ի տեսանելն զքեզ՝ բերկրեսցի ի մտիս իւր։ Բերկրեսցին ի քեզ՝ որ գերեալք են։ Բերկրեսցի ոք, սաղմոս ասասցէ։ Ի յայտնութեան փառաց նորա ցնծացեալ բերկրեսջիք։ Որպէս մայր որդւովք բերկրեալ։ Սրտի բերկրեցելոյ (կամ բերկրելոյ) երեսք ծաղկին.եւ այլն։

Ուրա՛խ լեր բերկրեալդ, տէր ընդ քեզ. (Ղկ. ՟Ա. 27.) յն. քէխարիդօմէ՛նի իմա՛ շնորհազարդեալ, ի խա՛րիս, որ է շնորհ. բայց եւ արմատ նորա է խա՛րա, այսինքն ուրախութիւն։

Արդարեւ բերկրեալ ես, որ անճառելի շնորհին դու միայն բերկրեցար, այլ եւ ուրախութեան եւ բերկրանաց ազգի մարդկան գտար առիթ. (Կիւրղ. ղկ.։)

Որ զհրեշտակին զձայնն լուեալ՝ հիացեալ բերկրեցար։ Ուրա՛խ լեր եւ բերկրեա՛ մայր եւ կոյս։ Ցնծացեալ բերկրի սիոն։ Արեամբ նահատակացն բերկրեալ. (Շար.։)

Բերկրիլն թուի ինձ ծայր լինել ամենայն ուրախութեան եւ ցնծութեան իրաց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)

Յոյժ ցնծացեալ բերկրեցաւ թագաւորն. (Եղիշ. ՟Բ։)

Ուստի բարձրեալն Աստուած պարտրեալ բերկրի։ Բերկրեալ, կամ բերկրեցեալ. բերկրեցելոյդ։ Բերկրեցելոցն պարուց. (Նար.։)

Ի կենցաղումս բերկրեալք Սրտիցն բերկրեցելոց. (Պիտ.) ուր գտան գրեալ եւ Բերկրիցէք, իբր բերկրիցիք։