adj.

ԱՆՈՒՆԿՆԴԻՐ ἁνυπήκοος. inobediens. որ եւ գրի ԱՆՈՒՆԳՆԴԻՐ, եւս եւ ԱՆՈՒՆԳՆԱԴԻՐ. Որ ոչ ունկն դնէ. ոչ լսօղ, կամ չկամեցօղ լսել. անլուր. անհնազանդ. անհաւան.

Որք անունկնդիրքն են, օտար լինին եւ այլն. (Վրք. հց. ՟Բ։)

Ստացան իւրեանց անունկնդիր լսարանս. (Արծր. ՟Բ. 5։)

Արհամա՛րհ է իմաստուն բանն առ անունկնդիրն. (Լմբ. առակ.։)

Անունկնդիր իմոց քաղցրահնչիւն ողոքական բանիցս. (Ճ. ՟Ա.։)

Հաւատալ արժան է առաքելոց եւ մարգարէից, եւ ո՛չ անունկնդիր տգիտաց. (Մխ. ապար.։)

Անունկնդիրք արարչին իւրեանց։ Որպէս սարդիոնն եւ ոսկին առաջի կուրին արհամա՛րհ է, նոյնպէս իմաստուն բանքն առ անունկնդիրն. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)

ԱՆՈՒՆԿՆԴԻՐ ԼԻՆԵԼ. παρακούω. non obtempero, audire nolo. Ստունգանել. չանսալ. ունկն չմատուցանել.

Այսպիսի խրատու անունկնդիր եղեւ մեծատունն. (Լմբ. սղ.։)

Անունգնդիր լինել ասացելոցն։ (Արծր. ՟Գ. 14։)

Անունկնդիր եղեւ նոցա դատաւորն. (Զքր. կթ.։) անունկնդիր անունկնդիր անունկնդիր անունկնդիր

Ո՞յր աղագաւ լինի (աստուած) անունկնդիր. զի տուն իսրայէլի բարկացոյց զոգին տեառն. (Լմբ. միք.։)

Այսոցիկ աստուածայնոցս կատարելութեանց ոմանք բոլորովին անունկնդիր եղեալ (յն. անլուրք ձայնի փողոյ). (Դիոն. եկեղ.։)

կր.

Եւ որպէս կր. Անլսելի լինել. ստունգանել.

Լսելի եղեւ որպէս բնութեամբ եւ ճշմարտապէս որդի. ոչ եղեալ անունկնդիր (առ ի հօրէ). (Պրպմ. ՟Լ՟Բ։)