unheard of, new, extraordinary;
deaf;
disobedient;
without news, — tidings.
ἁνήκοος. non audiens, inobediens, incredulus. Անլու. որ ոչ լսէ. խուլ. եւ անհլու. անունկնդիր. անհաւան. չիլսօղ, մտիկ չընօղ. իղիթմէզ, տինկլէմէզ.
Ոչ հաճեն գիրք զանլուր հրէայսն. (Կոչ. ՟Ժ՟Դ։)
Ընդ զգայարանս իբրեւ ընդ պատուհանս տեսանեմք եւ լսեմք. եւ յորժամ սոքա փակին, անտես մնամք եւ անլուր. (Շ. թղթ.։)
Չեղեւ ոք անլուր քարոզութեան Աւետարանին. (Սարգ. ՟ա. յհ. ՟Բ։)
Աչք կուրաց բացցին, եւ անլուրքն լուիցեն. (Տօնակ.։)
Վա՛յ քեզ սիրտ իմ, քար անլուր։ (Մաշկ.։)
Ըստ անլուր խստութեանն արժանապէս մերժեցեր. (Գանձ.։)
Միշտ լսէք, եւ հանապազ անլուր մնայք. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)
Որք ոչ կամիցին լսել, անլուրք են. (Շ. թղթ.։)
Անլուր ականջք. (Նար.։)
Անլուր ճշմարտութեանն սիրէ լինել. (Յհ. իմ.։)
Յորժամ անլուր խրատուն լինիցիմք. (Լաստ.։)
Ոչ եղեւ անլուր ձայնի ախտացելոյն. (ՃՃ.։)
Բազում անգամ ի լուր ականջաց խօսիմք, ասեմք, մի՛ անլուր լինիր, այլ մատո՛ առ իս զականջսդ. (Խոսր.։)
Իբր անլսելի. անիմանալի. այն՝ զոր ոչ հասկանայ ոք.
Որք եւ անլուրք լեալք միմեանց՝ զքակտումն ընկալան բարբարոսական միաբանութեանն. (Անան. եկեղ։)
Ծնոյց զանլուր միմեանց ձայնիցն շփոթութիւն. (Ագաթ.։)
Անլուր բարբառս իւրաքանչիւր ումեք բաշխեալ. (Խոր. ՟Ա. 8։)
Անլուր իրի պատասխանելն՝ գործ է անզգայական անբանութեան. (Համամ առակ.։)
Ոչ լսելի եղեալ կանխաւ. նոր եւ անկարծ. անհնարին. չլսուած. իշիտիլմէմիշ. ἁνήκουστος. inauditus.
Գործեաց եւ զանլուր չարիս. (Խոր. ՟Գ. 24։)
Հարկեցաւ գալ յայս անլուր չարութիւն. (Պիտ.։)
Որ ոչ տեսին զնոր եւ զանլուր դատապարտութիւնն. (Յհ. կթ.։)