adj.

infallible, unerring;
— աստեղք, fixed stars.

adj.

որ եւ ԱՆՄՈԼՈՐ. ἁπλανής. non erraticus, inerrans. Որ չէ մոլար. ոչ մոլորեալ. անսխալ. անխոտոր. ուղիղ. ողջամիտ. սափմազ. եանըլմազ. խադասըզ.

Հօտ անմոլար. (Շար.։)

Վերատեսուչք անմոլարք. (Նար. առաք.։)

Անմոլար վկայ. (Կոչ. ՟Ժ՟Զ։)

Արար ուրախութիւն անմոլարիցն (ոչխարաց). (Շ. հրեշտ.։)

Զմոլորեալն յանմոլար հաստատութիւնն ածել. (Ձիլ. ել։)

Անմոլար շաւիղ, կամ գնացք վարուց. (Նար. առաք.։) (Պիտ.։)

Անմոլար տեսութիւն, կամ գիտութիւն. (Կիւրղ. գանձ.։ Յճխ. ՟Գ։)

ԱՆՄՈԼԱՐ ԱՍՏԵՂՔ. Հաստատուն աստեղք հաստատութեան, հակադրեալ մոլորակաց.

Զմոլորակսն, եւ զանմոլար աստեղս. (Փիլ. ՟ժ. բան.։)

Աստեղօք անմոլարիւք. (Բրսղ. մրկ.։)

Ի պարունակեալ աստեղացն՝ անմոլարքն ամենայն ընդ նմին ընդ երկնի շրջաբերեալ լինին։ Անմոլարիցն բազմութիւն անգիտելի է մարդկան. (Արիստ.։)

Յաստեղացն մոլար եւ անմոլար գոլոյ. (Լմբ. սղ.։)

Երեւելիս այս երկին՝ ունի աստեղս մոլորականս եւ անմոլարս. իսկ երկրորդն այն երկին՝ ունի աստեղս բնաւին անմոլարս, ամենեւիմբ լուսաւորս, միշտ կենդանիս եւ անփոփոխելիս. (Վրք. հց. ՟Ա։)

ԱՆՄՈԼԱՐ ԳՈՒՆԴ, կամ ՇՐՋԱԲԵՐՈՒԹԻՒՆ. Անշարժ պարունակն վերնագոյն երկնի. եւ միօրինակ անվրէպ շրջան հաստատութեան.

Ի վերայ անմոլար գնդին միակն։ Ի վերջին տիեզերս ի բուն սպառուածինի ամենայնի (այսինքն աշխարհի՝) անմոլար գունդ. (Փիլ.։)

Ի վայր է լուսինն քան զայլ լուսաւորսն՝ սկսեալ յանմոլար գնդիցն. (Շ. բարձր.։)

Անմոլար գունդն ոչ են մոլորականք. (Վահր. երրորդ.։)

Զանմոլար շրջաբերութիւն ընկալաւ։ Զանմոլարն շրջաբերութիւն ամենայն երկնի. (Փիլ.։)

adv.

ԱՆՄՈԼԱՐԱԲԱՐ, ԱՆՄՈԼՈՐԱՊԷՍ, ԱՆՄՈԼԱՐԱՊԷՍ. Առանց մոլորելոյ, կամ խոտորելոյ. անվրէպ. անսխալ.

Անմոլար զհետ երթալ. (Նար. երգ.։)

Անմոլար գնամք ընդ ճանապարհս. (Լմբ. սղ.։)

Անմոլար առաջնորդէ յերկինս. (Լծ. կոչ.։)

Անմոլար՝ աստուածաւանդիւք առաջնորդութեամբք հետեւեցելոց ձեռն տուեալ. (Դիոն. եկեղ. ՟Բ։)