without mediator.
ԱՆՄԻՋՆՈՐԴ ԱՆՄԻՋՆՈՐԴԱԲԱՐ. ἁμέσως, ἁμεσιτεύτως. sine mediatore, immediate Առանց միջնորդի. անընդմիջաբար.
Զոր առեալ էր միջնորդօք, կամի՝ զի առցէ անմիջնորդ. (Վրդն. ծն.։)
Եւ վասն է՞ր անմիջնորդաբար որդի աստուծոյ շարադասի՝ ոչ ուրուք ընդմիջեցելոյ. (Պրպմ. ՟Լ՟Թ։)
Ի հօրէ առանց միջնորդի (այսինքն անմայր) ... Ի մօրէ՝ անմիջնորդաբար (այսինքն անհայր). (Խոսրովիկ.։)
Յեղելոցս ոչ ինչ է՝ զոր կամելն աստուծոյ ոչ միջնորդեաց. ո՛չ ուրեմն վասն անմիջնորդաբար լինելոյն՝ վասն այսորիկ միածին, այլ վասն միայն գոլոյն նորա պտուղ հայրական. (Կիւրղ. գանձ.։)