adj.

որ եւ ԱՆՀՈՒՊ, ԱՆՀՊԱԿԱՆ. ἅψαυστος, ἁέπαφος. intangibilis, intactus. եւ այլն. Անմերձենալի. անմատոյց. անշօշափելի. արգելեալ կամ անհնարին ի հպիլ.

Ի վերայ բարձր բազմականի, եւ յանհպելեաց վերարկուաց։ Փորձէր զսուրբ զանձն (զհոգի Յուլիանեայ), եւ զանհպելի մարմինն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. կիպր.։)

Զանհպելի կոյսն առ ինքն ձգելով։ Անհպելի գեղեցկութիւն. (Խոր. հռիփս.։)

Յաստուածային կայծակունսն ի սրովբէից անհպելին։ Մակադրեալ զքեզ անհպելի հպմամբ. (Շար.։)

Հուպ, թէ եւ ոչ ամենայնիւ, յանհպելին էութիւն. (Շ. հրեշտ.։)

Անհպելի լինել թշնամւոյն. (Յճխ. ՟Բ։)

Յանհպելին մերձենայր փայտ. (Թէոդոր. մայրագ.։)

Իմաստասիրաց անձինք անհպելիք եւ անմերձենալիք. (Մագ. ՟Լ։)

Անհպելի յոյս. (ՃՃ.։)

Կամ անմիաբան. հեռաւոր ի բնէ.

Ի նոյն ժողովել փորձի զանհպելիսն. (Նիւս. բն.։)

Կամ անկարօղ ի մերձենալ. որ չկարէ հպիլ.

Վերջինքն հրեշտակք՝ անհպելիք գոլով վեհագունիցն. (Շ. հրեշտ.։)

ԱՆՀՊԵԼԻ Է. Անհնար է հպիլ. անմարթ է մերձենալ.

Զի յայս եւ երկնայնոցն է անհպելի. (Շ. հրեշտ.։)