s.

species;
sort, kind, race;
fashion, manner, way;
form, figure, appearance, look;
sight, countenance, aspect, air;
image, idea;
dress, costume;

gr.

form, species;

adj.

visible;
հաղորդել կրկին —աւ, to receive the Communion in both kinds;
սեռ՝ կենդանի, — մարդ, եւ տարբերութիւն՝ բանական, genus animal, species man, whose distinctive characteristic is the faculty of reason.

s.

εἷδος species, forma, facies, status. Տեսիլ կերպարանաց. երեւոյթ եւ հանգամանք իրական առարկայի. տեսք, կերպարանք.

Տեսակ (կամ տեսիլ) նորա իբրեւ լիբանան ընտրեալ։ Երգ. (՟Ե. 15։)

Ոչ ասաց, եթէ տեսակ ունի, եւ ոչ է տեսանելի։ Եթէ տեսակ մարմնոյն այնպէս է, ո՞րչափ եւս առաւել հոգւոյն։ Տգեղ տեսակաւ։ Գեղեցիկ գոլով տեսակաւ. (Ոսկ. ՟Ա. 39։ ՟Բ. 2։ Նոննոս.։)

Բերան ի բերան խօսեցայց ընդ նմա տեսակաւ, եւ ոչ առակաւ. (Բրս. թղթ.։)

ՏԵՍԱԿ. Նմանութիւն իսկական. ճշմարիտ կերպարան

Բանն աստուած առեալ յարգանդէ կուսին զամենայն զտեսակս մարդոյ կազմութեան յինքեան՝ եղեւ մարդ. (Աթ. ՟Դ։)

Որդի (ըստ աստուածութեան՝) ձայն եւ տեսակ եւ բան հօր. իսկ թէ տեսակ է, յայտ է թէ եւ պատկեր եւ նկարագիր էութեանն ծնողին։ Տեսակ աստուծոյ զի՞նչ իցէ այլ, եթէ ոչ ամենայն իրօք որ համարձակութեամբ գոչէր, թէ որ ետես զիս՝ ետես զհայր. (Կիւրղ. գանձ.։)

ՏԵՍԱԿ. որպէս Նմանութիւն ըստ իմիք կամ այլաբանական. տեսիլ. երեւոյթ.

Մարմնական տեսակաւ, այսինքն որպէս աղաւնի երեւեցաւ հոգին սուրբ. (Աթ. ՟Ա։)

Արուսեկին տեսակաւ տեսար. (Նար. կուս.։)

Արժանի տեսակ հրեշտակացն գնդին (տեսարան նահատակութեանս). (Բրս. ՟խ. մկ.։)

ՏԵՍԱԿ. Տարազ զգեստու. ձեւ. սքեմ. σχῆμα habitus, figura.

Կրօնաւորք, ելով, եւ սգաւոր տեսակաւ. (Լմբ. սղ.։)

Ընդէ՞ր զգեցեալ եմցք զտեսակս նոցա (հրեշտակաց)։ Զհին մարդոյն տեսակս բերին. (եւ այլն. Վրք. հց.։)

ՏԵՍԱԿ. τρόπος, γένος modus, genus. Տարազ բանից եւ իրաց. օրինակ. եղանակ. կերպ. ազգ ինչ իրաց, եւ հանգամանք գործոյ. թարզ, թէօրէ.

Այպն եղեւ ի դիւրաց այսու տեսակաւ։ Այնու տեսակաւ պատմեաց։ Բազմադիմի տեսակաւ ողորմութեան կամեցար ձգել առ քեզ։ Յամենայն տեսակս ընդարձակ վարուց։ Տեսակ յանցանաց ... Զտեսակ որմոցն խնդրէ ուսանել։ Զնոյն տեսակ բանից վերստին կրկնելով. (Վրք. հց. ՟Ժ. ՟Ժ՟Ա։ Սարկ. աղ.։ Շ. ընդհ.։ Լմբ. պտրգ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

ՏԵՍԱԿ. εἷδος species. ազգ ազգ համանման էակաց անկելոց ընդ նովին սեռիւ, եւ որոշելոյ յիրերաց իւիք էական տարբերըութեամբ, ունելով միայն զանհաստ նմանիս, այն է Տրամաբանական տեսակ.

Սեռ. ո՛րգոն. կենդանին. եւ տեսակ, հի՛կէն, մարդ. եւ տարբերութիւն. ո՛րպակ, բանական։ Սպիտակն՝ գունոյ տեսակ, եւ եռանգիւնին՝ ձեւոյ տեսակ։ Տեսակ է դասեալ ընդ սեռիւ. տեսակ է, որում սեռն ստորոգի։ Տեսակ է զյոլովիցն եւ զտարբերացն թուով՝ ի ներում զինչ էն ստորոգեալ. (Պորփ.։)

Ընդ միմեամբք տեսակ ասի, որ եւ տեսակ կարող գոյ գոլ եւ՛ սեռ. (զոր օրինակ թռչուն է տեսակ կենդանւոյ, եւ սեռ ամենայն թեւաւորըաց կամ հաւըուց). (Անյաղթ պորփ.։)

Մարմնական եւ անմարմին տեսակաց։ Առանձնաւորեալքն ի տեսակին՝ դէմ անուանի. (Յհ. իմ. երեւ.։)

Կէտք եւ ամենայն կայտառք. (եւ) որ տեսակդ էք բանաւոր հօտի (մարդիկ՝ զկնի հրեշտակաց). (Շար.)

Զանզան կենդանեաց տեսակօք զարդարեալ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ե։)

ՏԵՍԱԿ. μορφή forma. Կերպ կամ կերպարան բնականաբար՝ որոշիչ եւ կատարիչ նիւթոյ. որ ի քանակս ձեւ ասի. շէքլ.

Նիւթ եւ տեսակ գոյացուցիչք են բնականաց։ Տեսակ ասի եւ կերպարան. (Անյաղթ արիստ. եւ Անյաղթ պորփ.։)

Զնիւթն եւ զտեսակն ի ներքս ածեն իբրեւ զանեղս. (Առ որս. ՟Գ։)

(Նիւթն առաջին) անտես ինչ տեսակ եւ անկերպարան՝ ամենայնի ընդունակ. (Պղատ. տիմ.։)

Կէսք ի հիւղէ, զոր առեալ (ասեն) աստուծոյ՝ արկ ի վերայ նոր ձեւ եւ գոյն եւ տեսակ. (Վրդն. ծն.։)

Աննիւթն եւ անիմանալին անեզր է եւ անսահման, տեսակաւ ոչ չափի, եւ տեղեաւ ոչ բովանդակի. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)

ՏԵՍԱԿ. ἱδέα idea. Գաղափար ըմբռնեալ կամ յօրինեալ ի միտս. ռմկ. ըստ յն. իդէա.

Վանեա՛ ինձ զպղատոնի տեսակսն. (Առ որս. ՟Ա։)

Տեսակ մտացն զտեսակ զգայութեանցն ոչ գործէր։ Զգալի ի տեսակս եւ ոչինչ է։ Անմարմին զօրութեամբ, որոց ճշմարիտ եւ ստուգաբան անուն է տեսակք, ի վար արկ առ իւրաքանչիւր ազգ ծննդոյ յարմարելի առնուլ կերպարան. (Փիլ.։)

ՏԵՍԱԿ՝ ըստ քերականաց. εἷδος species. Ազգ հետեւանաց անուան եւ բայի՝ իբր նախագաղափար եւ ածանցական.

Անուան տեսակք են երկու. նախագաղափար, երկիր. եւ ածանցական, երկրային։ Բայի՝ տեսակք երկու. նախագաղափար՝ ոռոգեմ եւ ածանցական՝ ոռոգանեմ. (Թր. քեր. (այս ըստ յն. իսկ ի մեզ ածանցականն բայի սեպհական՝ է անցողականն. որ պակասի ի յն. եւ լտ)։)

adj.

ՏԵՍԱԿ. ա. Տեսանելի. երեւելի.

Արարիչ երկնի եւ երկրի, տեսակաց եւ անտեսից. (Փարպ.։)

Étymologie

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անտեսակ

Անտեսական

Արջատեսակ

Բազմատեսակ

Բարետեսակ

Դաժանատեսակ

Դիւատեսակ

Երկատեսակ

Երկատեսակաղ

Զազրատեսակ

Թխատեսակ

Թփատեսակ

Լորձնատեսակ

Լուսատեսակ

Խռուատեսակ

Կաւատեսակ

Կենդանատեսակ

Համատեսակ

Հրատեսակ

Մաղատեսակ

Voir tout