adj.

πυροειδής, πυρώδης igneae formae, igneus, ignitus. որ եւ ՀՐԱՏԵՍԻԼ. Ունօղ զտեսիլ եւ զհանգամանս հրոյ. հարգոյն. հրախառն. կրակի նման.

Որպէս երկաթ ոմն հոգիքն քաղցելոց (ուսման) հրատեսակ լինելով՝ կակղագոյն լինել. (Պղատ. օրին. ՟Բ։)

Տեսանեմք զայս ինչ լինել առ երկրայնումն, կամ ի ջրայնում, կամ ի հրատեսակում. (անդ. ՟Ժ։)

Զեթերն ոմանք վասն հրատեսակ լինելոյն՝ կիզական գոլ զնա ասացին. (Արիստ. աշխ.։)

Հրատեսակ նիւթ, կամ ոսկի, պղինձ, անիւք, հանդերձ, սատանայ կամ բանսարկու. (Նոննոս.։ Մագ. քեր.։ Նչ. եզեկ.։ Դիոն.։ Աթ.։ Նիւս.։)

Ունչք երկայն եւ սուր, ձայն խոշոր եւ թիւր, աչք հրատեսակ. (Սարգ. յկ. ՟Դ։)

Սէրն հրատեսակ է, միշտ ի շարժման գոլով, եւ ի վեր կոյս ընթանալով. (Լմբ. սղ.։)