ill-intentioned, meditating, designing or planning evil, malignant, malicious.
Չարախորհ. չարակամ. անզգամ.
Այր ներքինի՝ չարասիրտ, չարախորհուրդ, եւ չարագործ. (Բուզ. ՟Գ. 15։)
Թանձրամիտք էք եւ չարախորհուրդք, միշտ ի վայր քարշեալք. (Նանայ.։)
Չարախորհուրդ իշխանին սիւնեաց վասակայ։ Կարծէր չարախորհուրդն շնորհ ինչ առնել նոցա. (Փարպ.։)
Կամ Չար խորհրդատու.
Զայս ամենայն լսէր ի չարախորհուրդ եւ ի դժնամիտ հազարապետէն իւրմէ միհրներսեհէ։ Զայս չարախորհուրդն միհրներսէհ ասէր. (Փարպ.։)
Հերոդիայ անհաւատին եդ ի մտի չարախորհուրդ (բանսարկուն). (Շ. տաղ.։)
Եւ Չարարուեստ. դաւաճան. դաւադիր.
Զբանսարկուն զչարախորհուրդ օձն. (ՃՃ.։)
Չարախորհուրդն հայր մարդպետ՝ որդին սատանայի. (Արծր. ՟Ա. 14։)