cf. Նենգաւոր.
ՆԵՆԳԱԺԷՏ կամ ՆԵՆԳԱԺԵՏ. ՆԵՆԳԱԺՈՏ, (ի ժիտ, ժտել. յն. զիդէ՛օ, խնդրել). Որ ժտէ կամ ժտի նենգ գործել. չարարուեստ, չարահնար. նենգաւոր. խորամանկ. աղուիսաբարոյ.
Չես նենգաժէտ մարդկան սիրելի։ Ամենեքին խորշին եւ խուսափեն ի նենգաժետ բարուցն. (Լմբ. առակ. եւ Լմբ. զաքար.։)
Զփարիսեցիսն անուանէ աղուէս վասն նենգաժետ բարուց նոցա, (տպ. նենգաժոտ). (Իգն.։)
Բարիատեացն եւ նենգաժոտն դեւ. (Դամասկ.։)
Աղուէսք նենգաժոտք աւար հարկանեն զգեղեցկացեալ այգի տեառն. (Ներս. աբեղ. ի լմբ.։)
Նենգաժոտ հրէայ, կամ այր. (Գանձ.։ Մեծոբ.։)
Թոթովախօսս զնենգաժոտսն կոչէ, որ խօսին խաղաղութիւն, եւ նիւթեն զչարութիւն. (Գէ. ես.։)
Նենգաժէտ, խորամանգ, նենգաւոր. ((իբր փաղանուանք). Հին բռ.։)