thick, bushy;
woolly, shaggy;
grave (accent);
flat.
ա. δασύς, λάσιος, δασός, θύρσος, θάλλος, θάλλων densus, pilosus, hirsutus, lispidus, herbidus, virens (լծ. ռմկ. թավլը եւ թիւյլիւ ). Թանձր. թանձրախիտ. հոծ. (որպէս ոստ կամ տունկ տերեւալից, տերեւախիտ. վարսաւոր. անտառախիտ.) եւ Մազոտ, բրդոտ. թաւարծի՝ (կենդանի, մորթ.)
Տերեւս ի թաւ ոստոց ծառոց։ Ոստս առեալ գեղեցիկս ի թաւ ծառոց։ Ոստս թաւս։ Թաւ ոստօք։ Եմուտ ջորին ընդ թաւ կաղնեաւ. (Նեեմ. Ը. 15։ Բ. Մակ. Ժ. 7։ ԺԴ. 4. Զ. 7։ Բ. Թագ. ԺԸ. 9։)
Ի թաւ անտառս մտեալ զօղէ։ Թաւ խարձք, եւ խիտ մայրիք։ Դրախտն՝ թաւ վայր է. (Փիլ.։)
Թաւ եւ տերեւախիտ. յն. մի բառ. (Նիւս. կազմ.։)
Տերեւս թաւս. (Վրք. հց. ԺԲ։)
Ի շամբս ... ոչ համարձակեալ ի թաւուն քաջարշաւ լինել. (Խոր. Գ. 55։)
Երթեալ ի թաւ պուրակս բուրաստանացն, նտեալ ի ներքոյ թաւ թփոյ։ Գտին լնա ի թաւի անդ ղօղեալ. (Արծր. Բ. 3։)
Իսկ Եղիշ. միանձն.
Մի՛ թաւ ամուր ընդունակ լինիր նենգութեան թշնամւոյն իմա՛, անտառ ամրութեան. ամրոց կուռ. (կամ թաւամուր, ծխամած)։
ԹԱՒ. իբր նմանութեամբ.
Եղբայր իմ Եսաւ այր թաւ է, եւ ես լերկ։ Էին ձեռք նորա իբրեւ զձեռսն Եսաւայ եղբօր իւրոյ թաւ։ Շառագոյն ամենեւին իբրեւ զմորթ թաւ. (Ծն. ԻԵ. 11. 23. 25։)
Վերարկու փոխանակ մորթոյ ձմերայնի. (Փիլ. տեսական.։)
Փոխանակ համբարուաց՝ Ակիղաս ասէ, դեւք թաւք եւ հերաւորք. (Ոսկ. ես.։)
ԹԱՒ. δασύς crassus Ըստ քերականաց եւ երաժշտաց՝ է Հաստ եւ թանձր ձայնն կամ հիչիւն տառի. որ եւ ՍՏՈՒԱՐ, եւ ՅՈՅՐ կոչի.
Թաւք (ի տառս) ինն. թ, փ, ք, խ, ց, լ, չ, ջ, ռ. (ըստ յն. երեք, թ, ֆ, ք, կամ խ.) ... գիմն քան զկենն թաւ է, եւ քան զքէն եւ զխէն լերկ. (Թր. քեր.։)
Ի շարաձայնութենէ տառիցն՝ թաւացն եւ լերկացն։ Միջակք՝ քան զնուրբսն թաւք են, եւ քան զթաւսն նուրբք. (Երզն. քեր.։)
(Ի ձայնս) ոմն սոսկ, ոմն թաւ. (Մամբր.։) Ուստի եւ նշանն սաստիկ առոգանութեան թաւ կոչի՝ հակառակ սոսկի, δασεῖα aspiratio ըստ յն. (spiritus asper) եւ հյ. (...)։
Երկար, սուղ, թաւ. սոսկ ... Հագագ երկու, թաւ, սոսկ. (Թր. քեր.։ Վրդն. սղ.։)
ԹԱՒ 2 Որպէս Անուն վերջին տառի եբրայեցւոց, որ ձեւով մօտաւոր է եռաթեւ խաչի. իբր յն. լտ. T եւ հյ. Դ. Թ. բերեալ յօրինակ սրբոյ նշանի յԵզեկ. Թ. 6։
Յորոյ վերայ նշանն իցէ, մի՛ մերձենայցէք. ըստ եբր. աւթ. ւամ օթ. կամ թաւ։
Եզեկիէլ ասէ, դի՛ր նշան թաւու ի ճակատ արանցն՝ որ հեծեն։ Յորոյ վերայ իցէ նշան թաւու, մի՛ մերձենայք ի նա։ (Մխ. ապար.։)