va.

to assemble, to gather;
to complete, to accomplete, to accomplish, to finish;
to contain, to inclose, to comprehend;
ի համառօտն —, to abridge.

ն.

περιέχω, περιλαμβάνω comprehendo, contineo Զբովանդակ լրիւ պարփակել. պարագրել, ամփոփել, տեղեաւ, կամ մտօք. մէջը առնել, սըղմցնել. cf. ԲԱՒԱՆԴԱԿԵԼ.

Զամենայն բովանդակէ, ոչ յումեքէ բովանդակ որդին Աստուծոյ՝ որպէս զԱստուած հայր իւր. (Աթ. ՟Ը։)

Ոչ եթէ սահմանք ինչ զաստուածականն բովանդակեցին, որով լին է ամենայն, եւ է յամենայնի, եւ ի վերայ ամենայնի։ Վասն մեր էջ ի չքաւորութիւն, եւ ամփոփեցաւ ի մարմին, բովանդակեցաւ ճշմարտութեամբ ի մարմնին. (Ագաթ.։)

Անմարմին բնութիւն ի տեղւոջ ոչ բովանդակի. (Սարգ. ՟բ. պ. ՟Բ։)

Որ ինձ անթիւն է, օրհնեալդ քում ձեռին բովանդակեալ է. (Նար. ՟Ծ՟Է։)

Բանիւ բովանդակել։ Ընդ գրով բովանդակել. (Փարպ.։)

ԲՈՎԱՆԴԱԿԵԼ. συνίστημι constituo Ի մի վայր բերել զբովանդակն. հաւաքել. ժողովել ի մի, գումարել. ժողվել.

Զօր կազմեցին, եւ գունդ բովանդակեցին. (՟Ա. Մակ. ՟Բ. 44։)

Գունդս կազմել, եւ զօրս բովանդակել, գումարել զզօրս աղուանից եւ վրաց. (Ագաթ.։)

Որով բովանդակեաց ի միասին զաստուածեղէն զօրութեանցն զգերազանցութիւն. (Շ. բարձր. որ բերի եւ ի ՟Ա եւ ՟Գ նշ։)

ԲՈՎԱՆԴԱԿԵԼ. ἁνακεφαλαίομαι in summam redigo, perficio Վերածել ի մի ինչ գլխաւոր. գլխաւորել. յանգել. կնքել.

Բովանդակել զամենայն Քրիստոսիւ, որ ինչ յերկինս, եւ որ ինչ յերկրի, ի նոյն. (Եփես. ՟Ա. 10։)

Եւ եթէ այլ ինչ պատուիրան է, յայն բան բովանդակին, եթէ սիրեսցե՛ս զընկեր քո իբրեւ զանձն քո. (Հռ. ՟Ժ՟Գ. 9։)

Բովանդակի ի մահն. (Վրդն. թուոց.։)

ԲՈՎԱՆԴԱԿԵԼ συντελέω, ἁναπληρόω, περαιόω perficio, consummo, compleo, finio, termino Զբովանդակն ի գլուխ հանել. կատարել լիով եւ անթերի. եզերել, վճարել, աւարտել. լմնցնել, վերջացնել.

Բովանդակեցէ՛ք զգործն ձեր ըստ հանապազորդ սակին։ Ընդէ՞ր ոչ բովանդակեցէք զսակ աղիւսոյն ձերոյ. (Ել. ՟Ե. 13. 14։)

Յորժամ բովանդակիցէք զարդիւնս երկրին, տօնեսջի՛ք տեառն զեօթն օր. (Ղեւտ. ՟Ի՟Գ. 39։)

Բովանդակեաց զվարդապետութիւնս առաջին առելոց խմբացն. (Խոր. ՟Գ. 60։)

Յեղյեղմամբ բանիս ... բովանդակեցից առ քեզ զխորհրդական պատմութիւն հարկիս. (Արշ.։)

Եհան մինչեւ առ Ադամ, եւ ասաց, բայց Ադամ յԱստուծոյ, եւ բովանդակեաց. (Եւս. պտմ. ՟Ա. 7։)

Յառաջ քան զհունձս, յորժամ բովանդակեսցի ծաղիկն. (Ես. ՟Ժ՟Ը. 5։)

Բովանդակեցաւ ամենայն գործն. (՟Գ. Թագ. ՟Է. 51։)

Ամենայն լուսաւոր վարք՝ հաւատովք բովանդակին. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Բովանդակեալ աւարտեցաւ. (Պիտ.։)

Ի սա (այսինքն ի Շմաւոն) գիրք մակաբայեցւոց բովանդակին։ Որովք բովանդակին ամք ՟Լ՟Զ։ (Եւս. քր. ՟Ա։)

Մեռոն աւարտ ի վերայ եկեալ բովանդակի. (Յհ. իմ. ատ.։)

ԲՈՎԱՆԴԱԿԻԼ. պէսպէս առմամբք, որք վերածին ի նախանշանակեալ միտս.

Զի մի՛ երկուց եւ երից միայն բովանդակեսցի ողորմածացն ողորմութիւն. այսինքն ամփոփեսցի. (Երզն. մտթ.։)

Յաճումն կատարելութեան բովանդակեալք. այսինքն հասեալք, լրացեալք. (Փարպ.։)

Յոլով իջանեն յասպարէսն, բայց ոչ յոլով պսակին, այլ ի մի բովանդակի այն. այսինքն ի մին գլխաւորի. զի մի ոմն առնու զպսակն. (Ոսկ. ՟ա. կոր.։)

ԲՈՎԱՆԴԱԿԻԼ. իբր Բաւական լինել. բաւել. զօրել.

Այլ եւ ոչ Պետրոս ոք բովանդակի ասել. (Յճխ. ՟Ի՟Բ. ձ. ուր տպ. կարէ ասել։)