cf. Բաւական լինել.
Բաւական կամ հերիք համարել. շատանալ. հերիք սեպել, գոհ ըլլալ.
Ոչ բաւականանայր շտեմարանել. (Յհ. իմ. ատ.։)
Յորոց ի յերկրէս միայն հրամայեաց նմա բաւականանալ. (Նիւս. բն.։)
Ոչ բաւականանամ, այլ եւս առաւել խնդրեմ։ Բաւականանալ կերակրովք, կամ գիտելով. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)
Բաւականացայց հանապազորդեանն յանդիմանութիւն։ Նա՛ զի ո՛չ երկնիւք բաւականանայ, եթէ ոչ զայս ձեղուն օրհնութեան ծածկոյթ ունիցի. (Նար. կ. ՟Հ՟Ե։)
Զերկերիւրն բաւականացաւ. այսինքն շատ համարեցաւ, բաւական դատեցաւ. (Երզն. մտթ.։)
Եւ Արժան համարել.
Մեզ եւ ո՛չ թղթով բաւականացար ծանօթանալ. (Խոր. ՟Գ. 57։)
Եւ Ձեռնհաս լինել. կարել. ատակել. զօրել. բաւել. բովանդակել. հասնիլ, կարենալ.
Որչափ մերս բաւականանայ տկարութիւն. (Խոսր.։)
Զի բաւականասցի լսելն բանիցն ճշմարտութեան. (Յճխ. ՟Է։)
Զի՞նչ եւս ոք բաւականասցի վերաբերել բանիւ. (Պիտ.։)
Ոչ բաւականացայ երբէք ի դատել ճշգրտապէս։ Կաթի միոյ ջրոյ ոչ բաւականանայ (Աբրահամ). (Նար. ՟Լ՟Ա. 4։)
Ո՞վ ոք բաւականանայ առ ծայրագոյն բանիցն հանդէս. (Ճ. ՟Գ.։)
ԲԱՒԱԿԱՆԱՆԱՅ, ասցի. եւ այլն. դիմազ. Բաւական է. հերիքանայ. բաւէ.
Որ ունիցի ինչս բացում, եւ սուղ ինչ ողորմութիւն առնիցէ, միթէ այն՝ փրկութեան բաւականասցի՞. (Մանդ. ՟Ը։)
Եւ ոչ ամենայն չորքոտանիք բաւականասցին յայրումն. (Արշ.։)
Տունս այս (աշխարհ) առ ի բնակութիւն արարչին ոչ բաւականացաւ. (Համամ առակ.։)
Այսոքիկ քեզ բաւականացեալ յառաջաբանութիւն։ Արդ այսքան բան ձեզ խրատու բաւականասցի. (Յհ. կթ.։)
(Գետք չորեքին) զանձինս մեղաց սաստկութեան զբոց զովացուցանե՛լ ոչ բաւականասցին. (Նար. ՟Կ՟Ը։)
Présent | |
---|---|
ես | բաւականանամ |
դու | բաւականանաս |
նա | բաւականանայ |
մեք | բաւականանամք |
դուք | բաւականանայք |
նոքա | բաւականանան |
Imparfait | |
---|---|
ես | բաւականանայի |
դու | բաւականանայիր |
նա | բաւականանայր |
մեք | բաւականանայաք |
դուք | բաւականանայիք |
նոքա | բաւականանային |
Aoriste | |
---|---|
ես | բաւականացայ |
դու | բաւականացար |
նա | բաւականացաւ |
մեք | բաւականացաք |
դուք | բաւականացայք |
նոքա | բաւականացան |
Présent | |
---|---|
ես | բաւականանայցեմ |
դու | բաւականանայցես |
նա | բաւականանայցէ |
մեք | բաւականանայցեմք |
դուք | բաւականանայցէք |
նոքա | բաւականանայցեն |
Aoriste | |
---|---|
ես | բաւականացայց |
դու | բաւականասցիս |
նա | բաւականասցի |
մեք | բաւականասցուք |
դուք | բաւականասջիք |
նոքա | բաւականասցին |
Prohibitif | |
---|---|
դու | մի՛ բաւականանար |
դուք | մի՛ բաւականանայք |
Impératif | |
---|---|
դու | բաւականացի՛ր |
դուք | բաւականացարո՛ւք |
Exhortatif (thème du passé) | |
---|---|
դու | բաւականասջի՛ր |
դուք | բաւականասջի՛ք |