ԱՍՊԱՐԷԶ ԱՍՊԱՐԷՍ. ἰπποδρόμος, στάδιον, κίρκος, παραδρομή, διάστημα. cursus equorum, stadium, circus, intervallum. պ. եսփէրիյզ, եսփէրիյշ, ասֆէրիս, իսփէրիս. եւ այլն. Ըստ հյ. Ձիընթաց. եւ Ձիարձակարան, կրկէս. հրապարակ. մրցարան. ստադ. աթ մէյտանը, մեյտան.

Ի մերձենալ ինձ յասպարէզ երկրին քաբրաթայ։ Թաղեցի զնա յերկրի ասպարիսին։ Իբրեւ զթագաւոր թադ ի գլուխ յասպարէսս։ Որ յասպարիսին ընթանան. եւ այլն։

Մտրակեա՛ զերիվար լեզուդ առ ի յասպարէս. (Ածաբ. ծն. (յն. նպատակ).)

Մտրակեալ յընթացս սորա ասպարիսի զշրթունս գրչիս։ Այս մարտիկ բարեփառ այսմ ասպարիսի. (Նար. յիշ. եւ Նար. մծբ.։)

στάδιον. stadium. Չափ հեռաւորութեան միոյ ձինթացի, իբր 125 քայլ երկրաչափական. որ եւ կոչի ՎՏԱՒԱՆ. եւ յոմանց շփոթի ընդ մղոնի. եւ ընդ այլ չափմունս. Տե՛ս (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա 5։ Ղկ. ՟Ի՟Դ 13։ Յհ. ՟Ժ՟Ղ. 19։ ՟Ժ՟Ա 18։ Յայտ. ՟Ժ՟Դ 20։ Խոր. աշխարհ.։ Շիր.։ Երզն. մտթ.։ Արիստ. աշխ.։ Պտմ. աղեփս. եւ այլն։)

Ութսնօք ոմամբք ասպարիզօք. (Պղատ. օրին. ՟Դ։)

στάδιον. stadium. Որ եւ է միջոց ընդարձակ. տեսարան. հանդիսարան. կրթարան. ճեմարան. հանդիսարան. ատեան. դաշտ. եւ Ընթացք. մեյտան.

Արտաքոյ քաղաքին յասպարիսի անդ յընդարձակ տեղւոջ. (՟Գ. Մակ. 9։)

Ճախր առեալ ճեմէր յասպարիզի։ Տանէին յասպարէզ կատարմանն. (Յհ. կթ.։)

Յերդս արուեստականացն ... առաաւել տեղի. (Ոսկ. յհ. ՟Ա։)

Այս է ասպարէզենթակայս իրի հռետորական հանդիսավորաց։ Յառաքինաւէտն ասպարէզս. (Պիտ.։)

Զթելադրեալսն ի հոգւոյն սրբոյ պատմեաց առաջի խմբեալ ասպարիսին (ժողովոյ հարց). (Ճ. ՟Բ.։)

Ընդ ծիրանածավալ ծովային ծոցոյն ասպարէզ. (Նար. խչ.։)

Ընդ երկայն ասպարէզս ծովածուփ կենցաղոյս. (Շար.։)

Ըստ շրջագայութեան ճախարակեալ փայտի, զոր ոչ արտաքոյ թողացուցանեն ասպարիզին ի կարակնակերտ բոլորակին. (Մագ. ՟Թ։)

Ո՛չ տեսանեն զանդադար ասպարէզս տունջեան ի գործառնութիւնս եւ ի վայելսամենայն կենդանեաց. (Շիր.։)

Ոչ հիւսեցաք յասպարիսի աստ պատմութեեան. (Արծր. ՟Ե 5։)

Թաղեցին յասպարիսին՝ որ մերձ ի բերթղահէմ. (Ոսկ. մ. ՟Ա 9։)

Étymologie