adj.

ԱՆՀԱՆԴՈՒՐԺԱԿԱՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ Որում անհնար է կամ դժուարին է հանդուրժել. անժուժալի. անըմբերելի. անբերելի. անտանելի. ահաւոր եւ սաստիկ յոյժ. որ քաշելու՝ դիմանալու՝ տարւելու բան չէ. տայանըլմազ. չէքիլմէզ. կեօթիւրիւլմէզ. ἁφόρητος. intolerabilis.

Անհանդուրժական երեւումն դատաւորին. (Վրք. հց. ձ։)

Աստուած անհանդուրժական. (Սեբեր. ՟Ա։)

Ուսանիցին զԱստուծոյ զանհանդուրժական արձակեալ բարկութիւնն։ Անհանդուրժականն հպարտութիւն. (Ոսկ. ես.։)

Զանհանդուրժական (մեզ) բնութիւն հրեշտակին յայտնելով. (Վրդն. դան.։)

Գեհեն տրոյ, եւ սառնամանիք անհանդուրժականք. (Տօնակ.։)

Աստուած երեւեալ զօրութեամբ անհանդուրժելի. (Վրք. հց. ՟Դ։)

Առաւել զայրացեալ անհանդուրժելի բարկութեամբ. (ՃՃ.։)

Ողբք անհանդուրժելիք. (Յհ. կթ.։)

Անհանդուրժելի տանջանք. (Խոսր.։)

Անհանդուրժելի վշտաց եցոյց պատահել մեզ. (Տօնակ.։)

Անհանդուրժելի երկեղ. (Լմբ. պտրգ.։)

Անհանդուրժելի արդեօք զծախիցն իցէ առնել յոլովութիւն ընչից. (Պիտ.։)

Եղեւ բորոտ յոյժ անհանդուրժելի. (Վրք. հց. ՟Ը։)

Անհանդուրժելի ճառագայթք արձակին. (ՃՃ.։)