s.

potter's wheel.

• (սեռ. դրգան, բց. դրգանէ) «բրուտի անիւ» Սիր. լը. 32. Իմ. ժե. 7. Երեմ. ժը. 3. Մխ. երեմ.։

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. dhrōgh-արմատից. հմմտ. յն. τρυχύς «անիւ-բրուտի անիւ, դուրգն», հիռլ. droch «անիւ». այս երկու ձևերը ծագում են հնխ. dhroghe-նախաձևից, որ չի կարող տալ հյ. դուրգն։ Հայերէն ձևը բացատրելու համար պէտք Լ ընդունիլ թէ շրջուած է հնխ. dhrōgh-ձևից (երկար ձայնաւորով), որի վրայ աւելացել է յետոյ հայկական ն ածանցը. այսպէս dhrōgh-> ղրուգ>ղուրգ>դուրգն։ (Բառիս ձևի համար աւելի ընդարձակ տե՛ս SA, 2, 122)։-Կարծւում է, որ վերոյիշեալ ձևերի հետ պետք է կապել նաև յն. τρόχος «վազք. ասպարէզ». τρέχω, դոր. τράχω «վազել», τρόχις «սուրհանդակ», τρογίλος «ճախարակ 2. մի տեսակ թոչուն», լեթթ. dräst, լիթ. pa-droszti «վաղել, արագ ընթանալ», զոթ. pragjan, անգլսք. brčzan «վազել», հսլ. tru-ku «վաղք». նսլ. trčati «վազել», ռուս. дорora «ճամբայ», հիռլ. tricc «արագ», trēn «հա-մարձակ, յանդուգն» են ևն, որոնք են-թադրել են տալիս հնխ. dhregh, threqh, treq ևն ձևերով և «վազել» նշանակութեամս արմատները։ (Տե՛ս Pokorny, 1, 875, Ber-neker, 226. վերջինս նշանակութեան տար-բերութան պատճառաւ չի ընդունում կցել ռուս. дорora «ճամբայ» բառը, իսև Pokor-nǰ չի յիշում այն)։-Հիւբշ. 440։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ (անիւ բառի տակ) լծորդ է դնում յն. τσογός ձևը։ Pictet, 2, 162 լտ. torquao «շըր-ջել, դարձնել» ևն։ Հիւնք. յն. τροχός։ Osthoff, SA, 2, 115 և 122 կարծում է որ դուրզն ուղղականը շինուած է յետ-նաբար *դրուգն, սեռ. դրզան ձևից նմանողութեամբ։ Աւելի երկար մի բա-ցատրութին տե՛ս Pedersen, Հայ. դր. լեզ. էջ 21-22։ (Վերի համեմատո-թեանց վրայ տե՛ս Walde. z88. Boi sacq, 983)։ Karst, Յուշարձան 414 ծիր բառի հետ՝ մոնգոլ. togorin «շուրջը», togori «դառնալ», թունգուզ-մանչ. to-*oro «անիւ, շրջանակ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 145 պրս. [arabic word] turkān կամ [arabic word] turk-i-falak «մոլորակների ծիրը»։ Հմմտ. նաև Petersson. Ar. u. Arm. Stud. էջ 79 ուր հնդևրոպական արմատին տալիս է նաև «դառնալ. դարձնել» նշանակութիւնը և ըստ ալսմ միացնում է նրան զանազան նոր բա-ռեր։

• ԳՒՌ.-թ,ոյմ է թէ նոյն բառն է գն։ տուրգ, որի բուն իմաստը ինձ յայտնի չէ.-«Շուռ էր տալիս անկանը ու տուրգը բանեց-նող փռռանը ու ճախարակը» (Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 80)։