Your research : 4 Results for սեպտեմբեր

Սեպտեմբեր, ի

s.

September.

• = Յն. σεπτέμλριος, որ փոխառեալ է լտ. september ձևից. նշանակում է բուն «եօթ-ներորդ ամիս» և ծագում է լտ. septem «եօ-թը» թուականից. (հին հռովմէական տարին սկսում էր մարտից և սեպտեմբերը լինում է եօթներորդ ամիսը). մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանտ. septembre, ռ. ceнтябрь ևն։ Ամսանունները, որովհետև ա-ւանդուած են Ե դարից, պէտք է փոխառեալ լինին յունարէնից և ո՛չ թէ լատիներէնից։ Ըստ ձևի յունուար, փետրուար, մարտ, ապ-րիլ, մայիս, յունիս և օգոստոս թե՛ յն. և թէ լտ. նոյն են, այնպէս որ չեն կարող նպաս-տել ծագումը որոշելու յուլիս (յն. ἰούλις) և նոլեմբեր (νοέμβριος, november) յունաձև են, իսկ սեպտեմբեր, հոկտեմբեր և դեկտեմ-րեր լատինաձև (յն. վերջաւորութիւնն է -βριος, լտ.-ber). նոյեմբեր ամսանունը ա-ռաջին կէսում յունաձև է, երկրորդ կէսում լատինաձև։ Այս բոլորը ի նկատի առնելով՝ պէտք է եզրակացնել թէ ամսանունները նա-խապէս ունէին յունական ձև, աւելի յետօյ վերածուեցին լատինականի. հմմտ. յատ-կապէս փետրուար, որ Ե դարում ունէր փեբ-րուարիոս ձևը, շատ յետոյ դարձաւ փետ-րուար։-Հիւբշ. 367։


Մեհեկան, ի

s.

the seventh month of the ancient Armenian calendar, February.

• = Հպհլ. *mihrakān հոմանիշից փոխառ-եալ. սրա հետ հմմտ. հպրս. Νιϑράϰανα (այսպէս պէտք է ուղղել Ստրաբոնի τοίς Νιϑραϰινοις) «Միհրի տօնը», պհլ. mihra-gān (գրուած է mitrugān), պրս. [arabic word] mihrgān (կամ արաբացեալ [arabic word] ︎ mihriiān) «պարսից եօթներորդ ամիսը, սեպտեմբեր, աշնանամուտ կամ աշուն, սեպ-տեմբեր 16-ին կատարուած մեծ տօն ի պա-տիւ Միհր աստուծոյ»։ Այս բոլորը ծագում է պհլ. Mihr (գրուած է [other alphabet] Mitru), պրս. [arabic word] mihr բառից, որ Միհր աստու-ծոյ անունն է և նշանակում է նաև «պարս-կական եօթներորդ ամիսը», որ նուիրուած էր Միհրին. հմմտ. պրս. [arabic word] mihri-Gāh, mihrmāh «սեպտեմբեր ամիսը»։-Չայնական փոփոխութեանց համար հմմտ. մեհեան (Միհր բառից) և ահեկան<պհլ. *aϑrakān, *ahrakān։-Իրանականից է փո-խառեալ նոյնպէս վրաց. მიჭრაკნი միհրակ-նի ամսանունը (Մառ, Փизiолотъ 1904, էջ xxxVII)։-Հիւբշ. 194։


Դեկտեմբեր, ի

s.

december.

• = Լտ. december հոմանիշից, որ ծագում է decem «տասը» բառից. բուն հռովմէական տարեցոյցի մէջ դեկտեմբերը տասներորդ ա-միսն էր (մարտը լինելով առաջին ամիսը)։ Լատին բառը տարածուել է ամէն կողմ. հմմտ. յն. δεϰεμβριος, վրաց. დეკემბერი դեկեմ-բերի, ֆրանս. décembre, ռուս. дeкабрь ևն ևն։ Մեր ձևը կազմուած է սեպտեմբեր և հոկտեմբեր ամսանունների նմանութեամբ՝ դեկեմբեր նախաւոր ձևից՝ ստանալով մի աւելորդ տ։


Հոկտեմբեր, ի

s.

October.

• = Յն. ὄϰτώβριος, որ փոխառեալ է լտ. october հոմանիշից. բուն նշանակում է «ութերորդ ամիս» և կազմուած է լտ. octo «ութը» բառից. տարածուած է բոլոր եւրո-պական և այլ լեզուների մէջ. ինչ. գերմ. Ok-tober, ֆրանս. octobre, իտալ. ottobre, ռուս. вктябрь ևն. հայ բառը այսպէ՛ս է ձևափո-խուած, ազդեցութեամբ սեպտեմբեր, նոյեմ-բեր և դեկտեմբեր բառերի. հմմտ. վրաց. ოკტომბერი ոկտոմբերի՝ որ նոյն ամսա-նունների ազդեցութեամբ ստացել է աւելորո մ ձայնը։-Հիւբշ. 367։


Definitions containing the research սեպտեմբեր : 1 Results

Սեկտեմբեր

cf. Սեպտեմբեր.