branch, bough;
stump, stock, stem;
finger;
— գետոց, arm of a river;
ի —ս բաժանիլ, to branch out, to ramify;
թուել ի —ս մատանց, to count on the fingers.
• , ո հլ. «ծառի ոստ. փխբ. ուրիշ բա-ների ճիւղաւորուած մասը, մատ ևն» Անյ. հց. իմ. Մագ. Նար. որից երկայնաճիւղ Սրգ յկ. բազմաճիւղ Սրգ. ա. յհ. Խոր. աշխ. երկ-ճիւղ Յես. ը. 9. նոր բառեր են՝ ճիւղակար. ճիւղաւորել, ճիւղաւորութիւն ևն. ռամիկ ձևն է ճուղ Ոսկիփ. Նար. առաք. 433։ Այս ար-մատի հետ նոյն են՝ ՃԵ'Լ (գրծ. ճեղբ։) Մաշտ. ջահկ. Զքր. ծործ. Ժմ. լն. որիռ հե-ղեալ «ճիւղ ճիւղ բաժանուած» Հին քեր. ճե-ղան «ճիւղեր» Վկ. գէ. 42. ճեղել «ճեղքել» Բառ. երեմ. էջ 197. հազարաճեղ Ճառընտ. երկնեղ Սանահն. Կամրջ. եռաճեղ Ոսկիփ. (հմմտ. Ղրբ. ճեղ «պատառուածք», որ տար-բեր է ճէ՛ղնը «ճիւղ» բառից)։-ՃԻԼ, ո, ի հլ. «ոստ» Եպիփ. ծն. Մարթին. Վրք. ոսկ. Շը-նռոհ. Եդես. որից ճղել «մասերի բաժանել» Օրբել. հրտր. Էմ. էջ 58. ճղճղկէն «բազմա-ճիւղ» Խոր. աշխ. 594. երկճղի Պղատ. տիմ. Եղիշ. յես. 175. Յայսմ. Ոսկիփ. Խոր. աշխ. ճիղաւոր «ճիւղ ճիւղ» ԱԲ։-ՃՈՂԼ, ՃԵՂՔ և ՃՈՂՔ, որոնք տե՛ս առանձին։-Այս վեց ձե-ւերը պատկանում են միևնոյն արմատին. հիմնական գաղափարն է «պատռելով իրա-րից բաժանել». վեց ձևերից չորսը իրար հետ ձայնդարձ են. (հմմտ. լիւղ, լող, լեղ). իսկ վերջին երկուսը կազմուած են -ք ածանցա-կանով՝ ճեղ, ճող պարզական արմատներից։ -Արդեօք կապ ունի՞ ծիլ-ծիղ-ծիւղ արմա-տի հետ։
• ՆՀԲ լծ. ծիղ, ծեղ, շիղ, ընձիպղ։ Հիւնք. էջ 23 շիւղ բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 96 իբր բնիկ հայ կցում է յն. βέλος, βελὸνη «սլաք», լիթ. gelunis «խայթոց» բառերին։ Յիշում է Walde 805. չի ընդունում Meillet MSL 13, 944՝ իմաստի տարբերութեան աատճա-ռով։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 264 պրս. [arabic word] cuγ կամ [arabic word] čīγ «բա-րակ ճիւղերով հիւսուած վարագոյր», որ ըստ Բուրհանի թուրքերէն է (պիտի տար հայ. ճուգ)։ Պատահական նմանութիւն ունի Կազանի թթր. [arabic word] čoq «թուփ» (Будaговъ 1, 495)։ Klaproth, Asia po-lygl 107 գերմ. zweig, լիթ. cuka, պրս. šāx հոմանիշների հետ։
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ճուղ, Ախց. ճէղ «ճղուած մի կտոր՝ փայտի ևն», Ագլ. Ղրբ. ճէ՛ղնը, Ակն. Խրբ. Պլ. ջէղ, Ննխ. ջուղ, ջուխք, ջըղ, Ասլ. ջէ՞ղ, ջէօ՞ղ, Գոր. Ղրբ. ճօ՜ղնը, Շմ. ճըղ-նը, Ոզմ. ճող, Մկ. Սլմ. Վն. ճօղ, Ռ. ջուղ, Երև. Ջղ. Տփ. ճուխկ, Տիգ. ջիղ, Հճ. ջեղ, Սվեդ. ջէօղ, Հմշ. ջուխք, իսկ Սեբ. կրկնու-թեամբ՝ ձառ-ջէղ «մացառ, խռիւ»։-Նոր բա-ռեռ են ճղակոտոր, ճղատ «ճեղքռտուք», ճը-ղատիլ «մորթը ճաքճքիլ», ճղատկել, ճղաւել «ճիւղերով շինուած աւել», ճղել «պատռել, ճեղքել», ճղիկ ճղիկ, ճղլակ, ճղլկել, ճղճղել, ճղճղատել, ճղճղուիլ, ճղճղոտել, ճղնանի, ճղնակոտոր, ճղքնակոտոր, ճղնահան, ճղովի, ճղոտել, ճղուակ, ճղրտել, ճրղտել, ճղրտո-տել, ճղճղնուիլ, ճղճղնոտուիլ, ճղքճղքնոտիլ, ճղօն ճղօն անել, ճղքցու, ճղքնաշատ։ Այս ձևերից մի մասը պատկանում է ուղղակի ճիւղ «ոստ» ձևին (ճիւղ, ճիւղն, ճիւղք), մը-նացեալը գալիս է պարզական ճեղ, ճեղել արմատից։
• ՓՈԽ.-Քրդ. կայ ճէօլ «հօտ». ինչ. Յովհ, 4. 16. Ու տէ պրպըն եէք ճէօլ ու եէք շրվան (Եւ եղիցին մի հօտ և մի հովիւ)։ Այս բառը հյ. գւռ. ճիւղ բառն է, որ Ալշ. Բլ. Մշ. Վն. նշանակում է «հօտ»։ Թէ այս ճիւղը վերի բառն է, հմմտ. ճիւղ հանել, Բլ. «գառները և ոչխարները զատ զատ խմբերի բաժանե-լով՝ այլ ևս արօտավայրից գիւղ չբերել. այլ դաշտի մէջ յարմար տեղեր պահել և այնտեղ կթել»։ Այս ոճը իրօք ցոյց է տալիս որ ճիւղ «հօտ» բուն նշանակում է «բաժանմունք» և հետևաբար քրդ. ձևը փոխառեալ է հայերէ-նից։ Փոխառութիւնը կատարուած է բաւա-կան հին ժամանակ, երբ հայերէն ղ հնչւում էր դեռ լ։-Ունինք նաև վրաց. (Գուրիացոց բարբառով) ჭავლი նավլի «ճիւղ». հա-յերէնի՞ց է։-Դարձեալ կայ արաբ. [arabic word] ǰul «ձիու, ուղտի, այծի, ոչխարի հօտ կամ մի խումբ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 169-170), որ կարող է քրդերէնի նման փոխառ-եալ լինել հայերէնից։