Your research : 6 Results for բրիչ

Բրիչ (ըչի, ըչաւ)

s.

hoe, pickaxe, spade, mattock.


*Ճոթ

• Իմ Գւռ. բառարանում, էջ 728 ճոթ դրել եմ արևել. թրք. [arabic word] čot բա-ռից, որի նշանակութիւնն է սակայն «a small adze-փոքր բրիչ»! (սխալմունքը յառաջացել է անգլ. adz «ուրագ, բրիչ» բառը շփոթելով edge «եզերք, ծայր» բառի հետ)։ Նոյն տեղը յիշւում է նաև չազ. čod «վերջացնել, սպառել, պար-


Դալապր

s.

sabre, sword.

• = Լտ. dolabra «մի տեսակ գործիք, որ ծառայում է իբր կացին, տապար կամ բրիչ քար կոտրելու, փայտ կամ միս ջարդելու հա-մար». ծագում dola «հարթել, կտրել, տա-շել» բայից.-յունարէնի միջոցո՞վ անցած t հաւեռէնի. Sophocles չունի այս բառը մի-ջին յունարէնի բառարանում։-Հիւբշ. 345։

• ՓՈԽ.-Վրաց. დალაბრა դալաբրա «կա-ցին, բրիչ» (Չուբինովի 2-րդ տպագրութեան մէջ դրւում է «туnoй, բութ»), որից գամո-դալաբրվա «փորել, խոռոչել», շեմոդալա-բրվա «փորել, կտրտել».-վրացին ենթադրե-լի է հայերէնից՝ առաջին ա-ի պատճառաւ, որ լատիներէնում o է։


Տապար (աց)

s.

hatchet, axe;
դնել զ— առ արմին, to lay the axe to the tree.

• = Պհլ. *tapar բառից, որի ժառանգներն են պրս. [arabic word] tabar, [arabic word] tavar «կացին, տա-պար», քրդ. tefer, tewir «կացին, սակուր, բրիչ, փայտատ», բելուճ. tapar, towār, վա-խի tipár. հմմտ. նաև պհլ. tabrak «կացին» (Horn § 374)։ Իրանեանից են փոխառեալ արաբ. [arabic word] tabar (այժմ «եաթաղան» իմաս-տով է. չգիտէ Կամուս, թրք. թրգմ. Բ. 7), թթր. tavar, վրաց. ტაბარი տաբարի, ტაბარ. ძენი տաբարձենի, ուտ. թավար, չէրք. tavór, պամիր. tipár, գնչ. tover, tovel։ Բառը ան-ցել է նաև տաւական, բալկանեան և ուգրօ-ֆիննական լեզուներին. հմմտ. հսլ. topora, ռուս. топоръ, նսլ. topor, լեհ. ռում. հունգ. topor, սլով. porisko, չեխ. toporo, չերեմիս-tavár, նյն. τεπερι, էստոն. tapper, ֆինն. tap-para ևն։ (N. Anderson, Studien zur Verg-leichung der ugrofinnischen und indog. Sprachen, Dorpat 1891, էջ 126-132 «ա-նում է ցոյց տալ թէ բառը բնիկ ֆիննական է և ածանցւում է tap «սպանել» արմատից. հմմտ. վոտյ. tapan, վեպս. tappan, էստոն tapan, tapma, մորդվ. tapan, հունգ. csapni «սպանել, մեռցնել». այնուհետև փոխառու-թեամբ անցել է սլաւներին, պարսիկներին ևն)։-Հիւբշ. 252։


Բահ (ից)

s.

spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.

• պրս. [arabic word] burīdan «կտրել, բրդել» (ներկ. [arabic word] burram), [arabic word] bēl (գւռ. berd) «բահ». քրդ. birin «կտրել», bāl, bīel, ber «բահ», թրակ. βρίλων «սափրիչ», յն. φάρω «ճեղքել», φάρος «արօր, հերկ», φαρόω «հերկել», ἂφαρος «անմշակ», ալբան. bie, birni «զարնել, բաղխել», brime «ծակ», լտ. ferio «ծեծել, բաղխել, հարուածել», forare «ծակ ծակել», հսլ. briti «մազերը կտրել, սափրել», briči «ածելի», borja «կռուիլ», brani «կռիւ», ռուս. боронa «ցաքան», броня «զրահ», брить «ածիլել», бритва «ածելի», լիթ. barù, լեթթ. bar'u «նախատել» (որ է «խօս-քով ծեծել»), հբգ. borōn «ծակել», bora «գզիր», berjan «ծեծել», նբգ. bohren «ծա-կել», անգլսք. borian, անգլ. bore, հիսլ. borr «ծակել». beria «ծեծել», իռլ. bern «ճեղք», berraim «մկրատով խուզել», ևն ևն (Walde 283-4, Boisacq 1016, Kluge 66, 212 և 257, Pokorny 2, 159, Ernout-Meil-let 333)։ Ալս բոլոր բառերի հիմնական նշանակութիւնն է «ծեծել, ծակել, ճեղքել, փորել»։ Առաջին նշանակութեան հետ կապ-ւում է բիր, միւսների հետ բահ։ Բահ բառի հնագոյն ձևն է *բարհ (ինչպէս ցոյց են տա-լիս կովկասեան փոխառութիւնները), որ հնխ. bher արմատի հետ կապւում է այն-պէս՝ ինչպէս մահ<մարհ կապւում է mer> մեռ-անիլ արմատի հետ։ Այս *բարհ ձևի հետ կար և *բիրհ, որ գրաբարում սղուելով դարձաւ բիր «մահակ, հաստ գաւազան», իսկ գաւառականների մէջ տուաւ բիհ<պիհ, բիհր, բիհիր։ Այս երկու բառերը (բիր և բահ) նշա-նակութեան կողմից շատ անձուկ կերպով միացած են իրար հետ։ Հին հյ. *բիրհ միայն ծեծելու գործիք չէր, այլ նաև փորելու գոր-ծիք. այս պատճառով է, որ գրաբարում ունինք բրել «փորել», բրիչ, երկրաբիր, հողաբիր ևն (տե՛ս բիր բառի տակ). արդի գաւառական-ներից Ղրբ. պիհ (<*բիհ<բիհր) նշանա-կում է «բահ» և ո՛չ թէ «բիր». Ագլ. բրհի՛լ, որ ծագում է *բիրհ արմատից, նշանակում է «բահել» և ո՛չ թէ «բիրով ծեծել»։ Վերջապէս կենդանի է տակաւին Երև. Ղզ. Ղրբ. Տփ. բիհր, բհիր «ծայրին երկաթ անցկացրած բիր՝ գետինը փորելու, նաև իբրև ցից խրելու համար, որից շղթայով շուն, տաւար կամ ձի են կապում»։

• Առաջին անգամ Lag. Gesam. Abhd. 297 և Arm. Stud. § 336 բահ հանելով բարճ ձևից, կցում է զնդ. barōiϑra բառին։ Lag. Arm. Stud. § 336 և Հիւ-բըշ. Arm. Stud. 25 բահ բառի հետ համեմատութեան են դնում նաև բրել, բրիչ։ Thomaschek, Deutsche Littera-turz. Յ. Թ. 1883, էջ 1254 թուշ. bhargh բառի հետ։ Հիւնք. պրս. [arabic word] fah «ցեխի կամ նաւի թի»։ P. Persson KZ 33 (1894), 292 ուղիղ է համեմատում բահ, յն. φαράω, լտ. forare։ Հիւբշ. Pers. Stud. 34 բահ=պրս. bāl<*berd։ Նոյն, Arm. Gram. 427 անապահով է համա-ռում բահ =հնխ. bher ևն համեմատու-թիւնները, իսկ էջ 429-430 իրարից բաժանելով բիր «փայտ» և բրել, վեր-օինը ուզում է բահ բառի հետ *bher արմատից հանել։ Reichelt KZ 39 (1905), 35 բահ համեմատում է ուղիղ կերպով լիթ. bárti, barnis, հսլ. brati, brani ձևերի հետ։ Scheftelovitz BВ 29 (1905), 25 փոխառեալ է բահ՝ պհլ. *barh ձևից, որի ներկայացուցիչն է պրս. գւռ. bār «բահ»։ Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան, էջ 396 իռլ. biáil և հբրըտ. bahell. buhell «կացին, բահ» բառերի հետ։


Definitions containing the research բրիչ : 1 Results

Փորիչ

cf. Բրիչ.