Your research : 893 Results for բա

Entries' title containing բա : 2808 Results

Definitions containing the research բա : 3512 Results

Ռատինէճ

s.

turpentine.

• = Արաբ. [arabic word] ❇ ratinaǰ «նոյն նշ.», որ ծագած է յն. ῥητίνη>ռետին բառից։-Հիւբշ. 275։


Ռեկ, աց

s.

chink, crack, crevice;
broken wave.

• , ի-ա հլ. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Մագ. թղ. 62. «Յռեկացն մանրամաս-նից... ճահեցուցանէ հանդէպ ճակատուն»։


Ռեմոն

s.

earnest, pledge.

• «գրաւական, առհաւատչեայ» Մխ. դտ. ռիմոն Ասոր. դատ. 10. 14 (Եթէ ոք ծախէ ինչ և առնու առհաւատչեայ, այսինքն է ռիմոն). 41 (հինգ անգամ), ըռիմոն Ան-սիզք 83. վրիպակով գրուած ռետին Վրք. հց. ա. 143 (Նորայր, Հայկ. բառաք. 19), ուղղե-լի ռեմին։

• ՆՀԲ ռմկ. ռէհին։ Ուղիր մեկնեց Պատկ. Maтep. I. 14։ Brockelmann, Ուս. փոխ. բառից 114 յն. άῤῥαβων բառից՝ իբր ժողովրդական ձև։


Ռետին, տնի, իւ

s.

resin, rosin, cedar-resin, colophony;
— բեւեկն, pine-resin;
— կենաց, balm of life.

• , ի հլ. «իւղային բոյսերից կաթած խէժ, խունկ, բալասան» Ծն. լէ. 25, խգ. 11, Երեմ. խզ. 11, կամ նաև ռետն, ն հլ. գըծ. ռետամբ Եզեկ. իէ. 17. սրանցից է ռետինա-կան կամ ռետական Տաղ։

• = Յն. ῥητίνη «ռետին», որից փոխառեալ են նաև լտ. resina, իտալ. recina. առս. [arabic word] jratiyān կամ [arabic word] ︎ rātiyāna, [arabic word] ratin (Կամուս, թրք. թրգմ. Գ. 635), արար. [arabic word] ︎ ratinaj>հյ. ռատինէն։-Յոյն բառը թւում է ծագած հնխ. sreu-«հոսիլ» արմա-տից (Boisacq 840)։ Meillet, Dict. etvnι թէ՛ յն. ῥητίγη և թէ՛ լտ. resina համարում է փոխառեալ ոչ-հնդևրոպական մի լեզուից։ -Հիւբշ. 376։


Ռիմ

s.

wickedness.

• «չարութիւն» Հին բառ.=Բռ. երեմ. էջ 278. նոյն է ռեմ «ոխ, քէն» ՀՀԲ. որից ռեմակալ կամ ռիմակալ «ոխակալ» Մէոդ. խչ. էջ 160։


Ռիշտ, ռշտաց

adj.

niggardly, penurious, sordid, parsimonious, mean.

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան. յետնաբար կայ սեռ. ռշտի Սարգ. ա. պետր. ա. էջ 185 ա (բ տպ.) «ժլատ, կծծի» (գրուած նաև ռիշդ, ըռիշտ, ռիժտ, ռիժդ, ըռըշտ) Ոսկ. մ. գ. 3, 8. Պիտ. Նիւս. կուս. Ասող. որից ռշտութիւն (գրուած նաև ռշդութիւն, ռժդութիւն, ըռժդութիւն) «ժլատութիւն» Բ. մկ. դ. 50. Բուզ. զ. 10. ռշտանալ Երզն. մտթ. 502. բազմռիշտ Խոսր. էջ 252։

• ՆՀԲ ճիշտ, ճշտող հոմանիշի՞ց։ Հիւնք պրս. rašt «ցամաք»։ Իրանեանների մէջ ունինք պհլ. ❇ ružd=մանիք. պհլ, [hebrew word] ruzd, պրս. ❇ ružd, ❇ razd «ագահ, շատակեր» (ИАН 1912, էջ 48) բայց սրանք ո՛չ միայն ձևով չեն ծած-կում մեր ռիշտ բառը, այլ և իմաստով էլ հակառակ են։


Ռոճիկ, ճկաց

s.

appointment, salary, pension, pay, hire, wages;
maintenance.

• , ի-ա հլ. «օրական ուտելիք պա-րէն, թոշակ» ՍԳր. Մծբ. Եւս. քր. Բուզ. որից ռոճկակեր Եփր. թգ. 423, ռոճկել, ռոճկիլ «պարենաւորել, պարենաւորուիլ» Kivola Բառ. հայոց2, 330, ռոճկացուցակ (նոր բառ)։

• -Պհլ, *rōčīk «օրական պարէն» բառից, որ կազմուած է պհլ. [other alphabet] roc, պրս. ❇ rōz, rūz, հպրս. rauča «օր» բառից։ Թէև պհլ, *rōčīk ձևը չէ աւանդուած, բայց նոյնն են հաստատում հայերէնի հետ նաև պրս.. rōzi, rūzi «օրական ուտեստ, պարէն, ուտե-լիք», փոխառութեամբ ասոր. [arabic word] σνrōzīqā «օրապահիկ», արաբ. ❇ rizq «ուտեստ, պարէն», սելջուք. թրք. uruzī «օրապա-հիկ» (Horn § 629)։ Նոյն արմատից ուրիշ մասնիկով կազմուած է պհլ. [other alphabet] točīh >պազ. rōžiī «օրապահիկ»։ Սրանց բուն ծագման, հնդևրոպական ցեղակիցների, ինչ-պէս նաև համապատասխան բնիկ հայ ձևե-րի վրայ տե՛ս Լոյս բառի տակ։-Հիւբշ. 234։

• ԳՒՌ.-Առւ. ռօ՛նիկ՝ «ամսական վարձք»։ Նոյն բառն է, բայց փոխառուած իմաստով ռոճիկ Արբ. Խրբ. «տանձի, ընկոյզի կամ նուշի շարոց»։


Ռունգն, ռնգան

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

• , ն հլ. (ռնգան, ռնգամբ) «քիթ» Շար. աւելի գործածական է յգ. ոնգունք (սեռ. ռնգանց կամ յետնաբար ռնգաց) «քիթ. կամ մանաւանդ՝ քթի ծակերը» ՍԳր. Փիլ. Եղիշ. Յհ. իմ. նմանութեամբ՝ «դռան փեղկ» Նար. խչ. 380. «ծխնի» ՀԲ. (գրուած է նաև ռընգունք, ըռնգունք, ըռընգունք, ռունգք)։ Որից արծռունգն Պորփ. Արծր. արծռնգնու-թիւն Պորփ. Մխ. ապար. ռնգավար լինել «այս ու այն կողմ հոտոտել» Փիլ. լիւս-ռնգեղջիւր «մեծ մի անասուն» Խոր. աշխ. Վանակ. հց. (թրգմ. յն. ῥινόxερος հոմանիշից, որ է ֆր. rhinocéros), շնռունգն «շան քթով» (իբր անարգական ածական) Ոսկ. մտթ. ղ. որից և Բրս. մրկ. 87. երկուսն էլ գրուած (դ յաւելուածով) շնդռունգն կամ շնդռունդն, որ Վարդանեան ՀԱ 1921, 360 ուղղում է այս-պէս. կարծում եմ սակայն որ դ յաւելուածը ո՛չ թէ սխալ գրչութեան արդիւնքն է, այլ nր> ndr ձայնաբանական օրէնքի։ Նոր բառեր են ռնգաձայն, ոնգախօս, ռնգական, ռնգային։

• -Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. srungh-ձևից, որի հետ կցելի է նաև յն. ῥόγχος «խո-զի դունչ, շան մռութ, թռչունի կտուց»։ Սը-րանց հետ հմմտ. դարձեալ յն. ῥέγϰω, ῥεγχω «խորդալ, փռնչել», ἔέ́γϰος, ῥέγζις «խորդիւն». հիռլ. srennim (որ է *srenk-nā-mi) «խոր-դալ», հիռլ. srōn «քիթ», կիմր. ffroen, միջ. բրըտ. froan, նոր բրըտ. fron «քթի ծակե-րը» (<*sroknā?), որոնք հանւում են հնխ. srenk-«խորդալ» բնաձայն արմատից (Po-korny 2, 705, Boisacq 837, 845)։-Հիւբշ. էջ 486։ մրկ. 200, 387, որ և ըռոպպ Առաք. լծ. սահմ. 614-5։

• ՆՀԲ յն. ῥιν, ῥινες «քիթ»։ Windisch. 16 յն. ῥίν, ῥὸγχος,Gosche 24. փռիւգ. δροῦγγος «քիթ» և յն. ῥύγχος։ Lag. Urgesch. 674 սանս. nāsā, զնդ. դչnha, լտ. nasus «քիթ»։ Նոյն, Ges. Abhd. 263 միայն զնդ. ձևի հետ։ Այս բոլորը մերժում է Lag. Arm. Stud. § 1919։ Ս. Մուրատ-եան, Մասիս 1883 սեպ. 26=ՆՀԲ։ Mül-ler SWAW 136 (1897), էջ 34, Armen. VI, թիւ. 55 յն. ῥυγχος ձևի հետ։ Հիւնք. յն. ῥίς, ῥίν և լտ. ringor «ունչս առնել»։ Bloomfield, Amer. Journal of Philol. 12, 9-10 իրար է միացրել մասնիկի համար ռունգն, ակն, ունկն, արմուկն, մուկն, ոտն, ձեռն և ատամն բառերը. որոնք ութն էլ ներկայացնում են մարմ-նի զանազան մասերը և մասնիկով էլ իրար են յարմարուած։ Բառիս վրայ խօ-սում և վերի համեմատութիւնը պաշտ-պանում է Oshoff SA 2, 114-115։ Karst, Յուշարձան 419 թրք. burun «քիթ» բառի հետ։ Macler, Rev. ét. arm. 1, 270 շնռունգն բառը մեկնում է շէն+ դռուն «թռչուն»+դնէ կամ շուն+դռուն +դնէ (անիմանալի բաներ!)։


*Ռուպ

s.

quarter, fourth part, fourth.

• = Արաբ. ❇ rubb «պտուղը ճզմելով հանուած օշարակ, մանաւանդ եփած և թանձրացրածը» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 139), որից փոխառեալ են պրս. [arabic word] rub նոյն նշ., ֆրանս. անգլ. rob, իտալ. robe robbo, սպան. rob, arrope, պորտ. robe, arrobe ևն։ Արաբ. բառի բուն իմաստն է «թանձր» և ծագում է սեմ. rbb «հաստ, խւո-շոր, մեծ» արմատից, որից և ասուր. rabū «մեծ» և ռաբբի բառի տակ յիշուած ձևե-րը։-Հիւբշ. էջ 273։

• ԳՒՌ.-Մկ. ռուբ, Մշ. ռուբ, ըռուբ, սեռ. րոբի, Խրբ. Վն. ըռուբ, Զթ. օռուբ, Հճ. է-րուբ, Սվեդ. ըռռօբ, որոնք նշանակում են «խաղողի մաթ», իսկ Սլմ. ուռուբ «նռան կամ կեռասի օշարակ» և Մրղ. ուրուբ «բան-դակ, մրգաջուր» (և ո՛չ թէ «մաթ»)։


Ռուփ

s.

rob, inspissated juice.

• = Արաբ. ❇ rubb «պտուղը ճզմելով հանուած օշարակ, մանաւանդ եփած և թանձրացրածը» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 139), որից փոխառեալ են պրս. [arabic word] rub նոյն նշ., ֆրանս. անգլ. rob, իտալ. robe robbo, սպան. rob, arrope, պորտ. robe, arrobe ևն։ Արաբ. բառի բուն իմաստն է «թանձր» և ծագում է սեմ. rbb «հաստ, խւո-շոր, մեծ» արմատից, որից և ասուր. rabū «մեծ» և ռաբբի բառի տակ յիշուած ձևե-րը։-Հիւբշ. էջ 273։


Ռօշնա

s. bot.

marcasite, iron-pyrites;
matricaria, feverfew, cardiaca, mother-wort.

• = Պրս. [arabic word] rōšanā «լուսաքար», ծա-գում է ❇ rōšan «լուսաւոր, պայծառ» բառից, որից և նախորդ ռօշան «պայծառ» բառը։ Սրա ընկերներն են ռոշնական, ռո-ճիկ։ Բուն ծագման, հնդևրոպական ցեղա-կիցների և հայերէն համապատասխան բը-նիկ ձևերի վրայ տե՛ս լոյս բառի տակ։-Հիւբշ. 275։

• ՆՀԲ պրս. ռուշէն «լուսաւոր, պայ-ծառ» բառից։ Ուղիղ մեկնեցին Lag. Arm. St. § 1920 և Նորայր, Բառ. ֆր. էջ 782 ա։


Սաբեկ, այ

s. fig.

thicket;
pardon.

• = Եբր. [hebrew word] səbak «ծառի իրար անց կացած թաւ ու խիտ ճիւղերը» բառն է, որի նշանակութիւնը չիմանալով Եօթանասունք՝ անփոփոխ պահել են յն. σαβέϰ տա-ռադարձութեամբ, որից նաև հայերէն ձևը (Gesenius17, 535)։

• Հները հասկացել են զանազան ձևե-րով. այսպէս Վրդն. ծն. մեկնում է «Աաբեկն ոստ մի ծառոյ թարգմանի, կամ երկճղի ծառ. իսկ առ ի միտս՝ թո-ղութիւն կոչի... ոմանք ասեն թոյլ գոլ». (ՀԲուս. § 2676 վերջընթեր բառը հաս-կանում է թայլ բոյսը)։ Առանձին բոյ-սի տեսակ է հասկանում նաև Թովմաս վրդ. Կիլիկեցի, որ գրում է «թուզ, նու-ռըն և սաբեկ» (տե՛ս ՀԲուս. անդ)։ Տունկ է նաև ըստ Եփր. երաշտ. «Ջոր և տունկ անուանեաց սաբեկ.-Տնկեսցէ զտունկս զայս սաբեկ.-Անուն տնկոյն սաբեկ ասի»։-Բառ. երեմ. էջ 278 դը-նում է «սաբեկայ. բարձր»։ Իբր եբր. բառ յիշում են ՀՀԲ և ՆՀԲ՝ զանազան մեկնութեամբ։


Սադայէլ, ի

s.

the devil, lucifer, satan.

• (գրուած նաև սատայէլ, սխալ-մամո՝ սամալէլ) «սատանայ, սատանաւա-պետ» Վրք. հց. բ. 383. Խոսր. Ոսկիփ. Սա-նահն. որից սադայելական (նոր բառ)։

• = Անշուշտ եբր. բառ է. բայց բուն ձևը յայտնի չէ։

• Հներից Անկ. գիրք առաք. 102 մեկ-նում է «սադայէլ, որ թարգմանի հակա-ռակ Աստուծոյ և մարդկան»։ ՆՀԲ «բառ եբր. իբր հակառակ Աստուծոյ» (ան-շուշտ համարում է կազմուած իբրև սատան-էլ «Աստուած»)։

• ԳՒՌ.-Ղրբ. Շմ. Սեբ. Սլմ. սաթայէլ, Ախց. սաթահէլ, Տփ. սաթայիլ, Մկ. սmտm-լէլ, Մշ. սադ'րաէլ, Պլ. սաթայէլ կամ սա-դանա-սաթայէլ «չար, անօրէն, վարպետոր-դի, շատ խորամանկ». էնկիւրիի թրքախօս հաւոց բարբառով՝ satayel «անօրէն, չար» (Բիւր. 1898, 865)։


Սադերովթ

s.

sateroth, ranges of the Temple.

• = Եբր. [other alphabet] sədērōth բառի յն. σαδηρωϑ տառադարձութիւնից, որ Ս. Գրքի թարգ-մանութեան միջոցին անցել է մեզ։

• ԱԲ մեկնում է «մէջտեղի սրահ»։ Ըստ Gesenius17, 779 եբր. [other alphabet] səderōth յոգնակին է եզ. [hebrew word] sədērā բառի, որ նշանակում է «կարգ կամ շարք մար-տիկների». այլուր (Գ. թագ. զ. 9) ունի շինարարական անյայտ նշանակութիւն, որից անշուշտ ազդուել է ԱԲ։ Ուղիղ է համեմատում Macler ՀԱ 1927, էջ 614։


Սաթ, աց

s.

electrum, amber, yellow amber;
սեւ —, black amber.

• , ի-ա հլ. «մի տեսակ քար. քէհրի-բար» Նար. խչ. 383. տաղ. 473. «բուստ, մաոջան» Խոր. աշխ. (կոչւում է նաև բազ-մագունի ակն Եզեկ. ա. 4), որից սաթնուկ «սպունգ» Վրք. հց. ա. 533. սաթբերունի բուստի նման ծլած՝ ծաղկած» Նար. տաղ. 465։

• Հիւնք. պրս. sad «հարիւր» կամ sa-daf «սատափ» բառից։ Մառ, Bступи-телвн. и aaкл. cтрoфы.. Uoты (1910), էջ 18 կրճատուած պրս. [arabic word] buissad «բուստ» բառից։


*Սալա

s.

basket.

• = Արաբ. [arabic word] ︎ sala «մէջը հաց ևն դնելու կողով» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 248). այս բառը բնիկ սեմական է. հմմտ. եբր. [hebrew word] sal, արամ. sallā, ասոր. [syriac word] salā, ասուր. sella «կողով». բայց հայերէնը չի կարող գալ ա-սոր. salā ձևից, որովհետև, նախ այս պա-րագային սպասելի էր *սաղայ և երկրորդ՝ որ բառը շատ յետին է։-Արաբերէնից է փոխառեալ նաև թրք. [arabic word] sele «կողով»։-Հիւբշ. 276։

• ՆՀԲ բառ ռմկ. սէլէ։ Lag. Armen. Stud. § 1929 եբր. sal և արաբ. sallat։

• ԳՒՌ.-Ախզ. սmլm «տափակ կողով» (նոր փոխառութիւն թուրքերէնից), Ջղ. սալակ «զամբիւղ», Ղրբ. սա՛լակ «հաց փոխադրե-լու յատուկ տափակ մի աման՝ կեղևից գոր-ծած. 2. ճիւղերից հիւսուած դուռ այգինե» րի», որից սալակաւոր Շշ. «գլխարկաւոր, քաղաքացի» (ծաղրական բառ)


Սալամ, սալամբ, աց, սալամունք

s. zool.

s. zool. francolin, heath-cock.

• «դահուճ թռչունը» Բժշ. Մխ. ըժ» 125 (սեռ. սալամու). բար. 160. որ և ռա-լամբ (ի-ա հլ.) Փարպ. յգ. սալամունք Փիլ, նխ. բ. 103։

• ՆՀԲ յիշում է պրս. sulak «ձագ կա-քաւու»։ Ըստ ՋԲ պրս. բառ է. բայց չէ յիշում մայր ձևը։


Սալար, սալարանի

cf. Սաղար.

• «ամբողջ». նորագիւտ բառ, որ երեք անգամ գտնում եմ գործածուած միջին հյ. մատենագրութեան մէջ. Զտարին ու զօրն որ նա սալար լինի կեցել (Անսիզք 67). Նա սալար զգինն ի հետն թող բերէ (Անսիզք 69). Առնու ամէն մէկ զիր բաժինն սալար (Սմբ. դատ. 5ն)։


Սալոն, ի

adj.

foolish, mad.

• -Յն. σαλος չեց. τά́λον «յիմար, փախուկ». ծագում է σαλος «շարժում, ցնցում (հողի, հոգու, մտքի)» բառից. նոյնից են նաև թրք. saloz «տխմար, ապուշ», վրաց. სალოხი սալոսի «յիմար»։-Հիւբշ. 376։

• Ուռեո մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ։ Սալովբայ տե՛ս Սիղղոբայ։


Սալոր, ի, ոյ

s.

plum;
— դամասկեան, damson;
— վայրենի, sloe, wild plum;
— չոր, prune, dried plum, French plum;
օշարակ ի —ոյ, plumwine.

• «սալոր, շլոր» Մխ. առակ. Գա-ռեան. որից սալորենի «սալորի ծառը» Բժշ. ասւում է նաև շլոր կամ շլոռ՝ Բառ. երեմ. յաւել. 570։

• ՀԲուս. § 2683 և յետոյ Patrubány SA 1, 106 կցում են հսլ. sliva, լեհ. šliva հունգ. szilva, լիթ. slyva, հբգ. sleha, նբգ. Schlehe, անգլ. sloe հոմա-նիշների հետ։ Յիշատակուած ձևերի հետ համեմատութիւնը տուաւ նախ Pic-tet, բ. տպ. Ա. 281, բայց կասկածով։ Հիւբշ. IF Anz. 10, 49 յիշում է կաս-կածով։ Յիշեալ բառերը ըստ Solmsen KZ 37, 598, Walde 437, Trautmann 269-230 կցւում են լտ. līveo «կապ-տիլ», līvor «կապտագոյն», lyidus «կապտաւուն», հիռլ. li «գոյն, փայլ» ևն բառերին («սալոր» բուն նշանակում էր «կապտագոյն») և ծագում են հնխ. sleivā ձևից, որից չի կարող յառաջա-նալ հյ. սալոր։ Այս պատճառով Patru-bány ՀԱ 1906, 343 մերժելով նախկին մեկնութիւնը, դնում է հնխ. kale, kelā «տաքանալ» արմատից (հմմտ. լտ. ca-lere «տաքանալ»), իբր հնխ. kaloris «տաք ժամանակի պտուղ»։ Մառ ИАН 1913, 318 -որ յոգնակերտ մասնիկով վրաց. քլիավի «սալոր» բառի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի սպան։ ciruela «սալոր»։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. սալօր, Սեբ. սալէօր, Ասլ. սալէօ՝ր, Մկ. սալիւր, Զթ. սmլիւյ, սmլիւր, Խրբ. սալվօր. -նախաձայնը վերածած չ՝ Ալշ. Մշ. Ջղ. չլոր, Երև. zլor, Տփ. շլուր, Գոր. շլէօր, Ղրբ. շըլլէօր, Ագլ. շըլլիւր։ Նոր բառեր են սալորաչիր=շլորա-չիր, շլորթթու, շլորի (Ագլ. շըլլm՛րի), շլբլիթ (Ղրբ. շըլըպլիթ) «սալորի պաստեղ՝ բլիթի ձևով»։


Սակայն

conj.

but, notwithstanding, nevertheless, however, yet, always, besides, moreover.

• «բոլոր, բովանդակ». ունի միայն Բառ. երեմ. էջ 279։


Սակառ, ի, աց

cf. Սակառի.

• այսչափ ինչ» (ուզում է հանել սակ «չափ» +առնուլ բառերից)։ Schef-telowitz BВ 28 (1904), 144 անա-çakala «բաժակ, կեղև, տաշեղ, մորթ, գանկ», լիթ. szakalys «փայտի փշուր» բառերի հետ՝ իբրև բնիկ հայ.։ (Պիտի տային հյ. *սաքաղ)։

• ԳՒՌ.-Մկ. Վն. սակառ. Ալշ. սագառ. Մշ. սագռի (ուղ.1), Սլմ. սաղ'օռ, Ազա սա-քօր? (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 582 ունի և սակոռ ձևը)։


Սակռ, կռուք

s. zool.

s. zool. saker, goshawk;
bittern.

• «մի տեսակ ագռաւ» Մխ. առակ, ճիա։ Բառիս համար մի հին վկայութիւն էլ է տալիս Սոփոն. բ. 14. «Գազանք գոչեսցեն ի նկուղս նորա և սակռուք (իմա՛ սակռունք) ի դրունս նորա» (եբր. տարբեր է այստեղ. հայերէնի համապատասխանն է յն. ϰόραxες որի համեմատ էլ մեր հատուածում այլ ձ. ագռաւք՝ փոխանակ սակռուք ձևի)։

• =Գտնւում է մի խումբ լեզուների մէջ. ինչ. արաբ. [arabic word] yaqr «որսի բազէ. շա-հէն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 938), քրդ. sakkar «որսկան մի թռչուն» (Justi, Dict, Kurde 270), արևել. թրք. ❇ soqur «վայրի բադ», իտալ. sagro, ֆր. sacre «մի տեսակ մեծ շահէն», մբգ. sackers, մյն. σάϰρε, մլտ. sacer, որոնց վրայ տե՛ս Hehn, Kulturpfl. 3, 537։ Յայտնի չէ թէ հայերէնը ի՛նչ ճամբով հասած է մեզ։ Հիւբշ. Ուս. փոխ. բառից 66 և Arm. Gram. 276 մեր բառը հա-մարելով շատ յետին (Սոփոն. բ. 14 սակ-ռուք համարում է սխալ ընթերցուած՝ փո-խանակ ագռաւք), դնում է փոխառեալ արա-բերէնից։

• ՆՀԲ և սրանից էլ Հիւնք. յն. τενεϰαν «հավալուսն» բառը դնելով πελεϰυς «կացին, սակուր» բառից, հյ. սակռ ձևն էլ համարում են սակուր «կացին» բառից (իբր թէ այս թռչունի քիթը տապարաձև է)։ Böttich. ZDMG 1850, 361 սանս. cakuna։


Սակր, կեր, կերբ, կրով

s.

hatchet, axe;
cf. Սակեր.

• , ր հլ. (հյց. սակերս, գըծ. սակե-րօք) «արքունի հրովարտակ» Ճառընտ. Կո-րիւն. (առաջինը ունի ուղ. սակր, երկրորղը սակերս, սակերօք ձևերով. սրանցից ՆՀԲ, ՋԲ և ԱԲ հանում են սակեր ուղղականը՝ իբր հին ձև, մինչդեռ սակր դնում են իբր յե-տին ձև։ Ըստ իս այսպիսի խտրութիւն դնե-լու պէտք չկայ. սակերս, սակերօք կարող են կանոնաւորապէս ծագիլ սակր բառից որին համաձայն է նաև յոյնը։ ՆՀԲ դրել է սակեր՝ համաձայնեցնելու համար լտ. ձևի հետ, բայց հայր ուղղակի լատիներէնից չէ)

• Լատինական ծագումից է դնում հնե-րից Ճառընտ. «թագաւոր ոք տպաւորե-լով զբանսն ի քարտիսի, որ իտալացւոց բարբառովն սակր ասի»։ ՆՀԲ հյ. սակ «պայման» բառից և կամ մանաւանդ լտ. sacer։-Lag. Arm. Stud. § 1933 աւե-լացնում է յն. σάϰοα։


Սահման, աց

s.

bound, term, circumscription;
bounds, limits, confines, frontier, borders;
extremity, sphere;
definition;
statute, rule, regulation;
decision, determination;
jurisdiction, extent;
department;
neighbourhood, district, provinces;
—ք, outskirts, suburbs;
—ք հակատոյ, articles of faith;
— երկրի, կալուածոց, landmark;
— հատանել, to fix the boundaries of;
յարդար —ս ամփոփել զիմն, to reduce to its proper limits;
— դնել, to bound, to fix bounds to, to limit, to end;
— դնել անձին, to propose, to deliberate, to resolve;
երդնուլ արդումն —աւ, to bind oneself by an oath;
անցանել ըստ —, to overstep, to pass the limits or boundaries;
—աւ ասել, to say briefly;
յաղետալի — հասուցանել, to reduce to a deplorable state;
cf. Զէն.

• , ի-ա հլ. «որոշեալ չափ, ծայր, վերջ (մանաւանդ երկրի կամ գաւառի), կա-նոն, օրէնք» ՍԳր. Խոր. «տրամաբանական եզր, բացատրութիւն» Դամասկ. Արիստ. վերլ. «Բանական պատճառ» Պրպմ. Դիոն. ածայ. որից սահմանել «որոշել, կարգել» ՍԳր. «վերջացնել» Իգն. «բացատրել» Սահմ. սահմանադրութիւն Գծ. ժէ. 26. ստնմանա պահ Բուզ. սահմանակից ՍԳր. Բուզ. Եւս. քր. սահմանորդ Ոսկ. ես. անսահման Ագաթ. Կոչ. միասահման Վեցօր. միջասահման Փիլ.

• Հներից Առաք. լծ. սահմ. 163 սահել կամ հիմն բառերից։ Neumann JAs 1829. էջ 69 ըստ փիլիսոփայական լե-զուի սահման մեկնում է յն. σհμα, դոր. σλμα «նշան, որոշիչ յատկութիւն»։ ՆՀԲ պրս. սաման։ Lag. Urgesch. 615, 617, Btrg. bktr. Lex. 25 պրս. sāmān, իբր սանս. çams, ças արմատից։ Պատկ. Maтep. I. 15 պհլ. և պրս. ձևերը։ Հիւնք. պրս. սահման։ Պատահական նմանո. Ռեւն ունի սանս. sīmán-«սահման» (Pokorny 2, 463)։


Սահմի

s.

the third month of the ancient Armenian calendar, March.

• = Փոխառեալ է կովկասեաններից կամ խալտերէնից. հմմտ. վրաց. სავი սամի «երեք», ինգիլ. sam, մինգր. sumi, sum, լազ. sum, šum, žum, սվան. semi «երեք». մեր բառը սեռականի ձևով է, ինչպէս և միւս ամսանունները։ Հմմտ. նաև հոռի «հայկա-կան երկրորդ ամիսը», որ փոխառեալ է կով-կասեան «երկու» բառից։

• Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 200 մեկնում են. «Սահմի, զի գնայ հարաւայինն և գայ հիւսիսայինն (սահիլ բայից) և դարձեալ արք իմաս-տունք սահմանեն զտունս իւրեանց առ ի գալ ձմերայնոյն»։ Տաթև. ձմ. ա-«Սահմի զերևումն սահմանացն ասէ, յորժամ զհուրն և զջուրն բաժանեաց ի միմեանց»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Brosset JAs 1832, 529։ Պատկ. O нааванiяxь древи. aрм. месяцевъ 40 հեռու գտնելով զնդ. haoma և սանս. soma «նուիրական հեղուկ» բառերից, կցում է Կապադովկ. οσαμ «111 ամիսը» ձևի հետ։ Վրացերէնից են դնում նաև ք Բազմ. 1845, 82, Հ. Ե. Տայեցի, Բազմ. 1897, 337, Բասմաջեան՝ անը 339. Ա. ճառեան, անդ 394։ Հիւնք. 313 վրաց. սամի «երեք» և պրս. savum «երրորդ» բառերից։ Ալիշան, Հին հաւ. 140. եբր. Նոյեմի և յն. Սամիա յաւերժահարսի անուան հետ։ Յակոբեան, Բանաս. 19ՈՈ. 38 քաղդ. sivanu, եբր. sivan «երրորդ ամիսը», հպրս. զնդ. spenta, սանս. Civa աստուածը կամ soma նուի-րական հեղուկը։ Պատահական նմանու-թիւն ունի ինչպէս մեր ամսանուան, նոյնպէս և կովկասեան «երեք» բառի հետ չին -sanl «երեք»։

• ՓՈԽ.-Ագաթանգեղոսի յոյն թարգմանու-թեան մէջ բառս տառադարձւած է σαομὶ (տե՛ս Lag. Ագաթ. 72)։


Սաղամանդր, աց

cf. Սալամանդր.

• = Յն. σαλαμάνδοα որից նաև լտ. salamand-ra, գերմ. Salamander, ֆր. salamandre, պրս. samandar, samandal, samandul ևն. բոլորն էլ նոյն նշ.։ Յոյն բառը թուի կա՛մ ոտար փոխառութիւն և կամ բարդ բառ, որի առաջին եզրն է*σαλη «պոչ», երկրորդը ան-ծանօթ (Boisacq 859)։-Հիւբշ. 376։

• ԳՒՌ.-Մկ. սmլmտրmնա «խեչափառ» (որ և Վն. սալադրանա՝ ըստ Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 581). նոյնից փոխաբերաբար՝ Վն. սալադրանա «սատանայ-սադայէլ, ար-բանեակ սատանայի» (ըստ Շէրենց, Վանայ սազ Ա. 116). իմաստի զարգացման համար հմմտ. սատանայ Ագլ. Ազա, Դվ. Մրղ. Սլմ. «սարդ, մամուկ»։


Սաղապ

adj.

slippery, failing, frail, wavering, unsteady, inconstant, fickle.

• «անհաստատ, յողդողդ, փոփո-խամիտ» Յհ. կթ. 227. «դեգերանք գիտու-թեան մէջ, ուսման փորձեր» Ոսկ. յհ. բ. յիշ. էջ 960. որից սաղապաճեմ «քայլամոլոր, անտնալով պտտելով» Խոր. սաղապեցուցա-նել «մոլորեցնել, խոտորցնել» Խոր. սաղա-պիլ «սլքտալ» Պիտ. վջ. սաղապումն «դե-գերանք, կրթանք» (հմմտ. յն. τριβή «սլքտալ, դանդաղիլ, զբաղմունք, խնամք, գործունէու-թիւն») Մաքս. եկեղ. անսաղապ «անամոքե-լի, խիստ» Յհ. կթ. 363. դիւրասաղապ «շուտ սայթաքող՝ մոլորուող» ի գիրս Խոսր. 141. շուտասաղապ «շուտ սխալող» Խոսր. առսա-ղապել «մէկին մի բան վերագրել» Տիմոթ. կուզ 108 (ստրկական թրգմ. բնագրի ποοσ-τρίβω հոմանիշից, հմմտ. Ակինեան և Աճառ-եան, Տիմոթ. կուզ, էջ 47, 67). սրա հետ նոյն է սողոպումն «սայթաքում, անկում» Բրս. հց. որից դիւրասողոպ «շուտ գայթող, մեղքի մէջ շուտ ընկնող» Բրս. չար.։


Սաղար, աց

s.

general in chief;
troop from which the generals were elected;
փուշտիպան —, general commanding the Guards.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «զօրավար, ղօրապետ» Փարպ. Եղիշ. դ. էջ 74. Լաստ. որից սաղարութիւն Կանոն. 76. սաղարանի «զօրավարներ» Ա-սող. ասւում է նաև սալար Խոր. Գ. 17. Պտմ.

• =Սասանեան պհլ. ❇ salār «զօ-րապետ», որ և մանիք. պհլ. [hebrew word] sārar (կարդա՛ salār) «գլխավոր, առաջնորդ» (Sa-lemann ЗАН 8 (1908), էջ 102). սրա հետ նոյն են պազ. sālā̄r «զօրապետ, զօրագը-լուխ», պրս. [arabic word] salar «զօրագլուխ. 2. առաջնորդ ժողովրդեան»։ Աւելի հին ձևն է Արշակունեան պհլ. sardār, որ ծագում է հպրս. *sāraδāra «գլխաւոր» բառից։ Գըտ-նւում է նաև զանազան բարդութեանց մէջ. ինչ. pustikpān-sardār «փուշտիպանաց սա-ւառ». pεšīnikān-sardār «պալատական պաշ-տօնաւորների զլխաւորը», artēstārān-sar-dār «բանակի բարձրագոյն հրամանատարը» (տառադարձուած Aδρασταδαρανσανάνης ըստ Պրոկոպիոսի), vāstryōsān-sardār «կալուա-ծական տրոց ընդհանուր վերատեսուչ», պազ. spāh-sālār «բանակի հրամանատար, սպա-սալար», rama-sālār «հօտապետ, առաջ-նորդ հօտի», պրս. xuān-salar «արքայական մատակարար, խոհարարապետ»։-Հիւբշ. 235, 514։


Սաղաւարտ, ից

s.

casque, helm, helmet, head-piece, morion;
Armenian mitre.

• (յետնաբար ի, ի-ա հլ. գըր-ուած նաև սաղավարտ) «զինւորականի եր-կաթէ կամ պղնձէ գլխանոց. 2. արքունի պաշտօնեաների խոյր. 3. քահանայի, մա-նաւանդ եպիսկոպոսի թագ» ՍԳր. Եղիշ. Ղե-ւոնդ. Պտրգ. որից սաղաւարտաւոր Եզեկ, իգ. 24. լր. 4. Բուզ. դ. 20. սաղաւարտել Եզեկ. լը. 5. Եղիշ.-մհյ. սաղուարտ Ան-սիզք 31։

• = Հիւս. պհլ. *sārawart(i) «գլխանոց»< հպրս. *sāravarti-«գլխի ծածկոց» բառից փոխառեալ. (հայերէնի մէջ իրան. r-r տա-րանմանութեամբ դարձել է ղ-ր). այս իրան-եան ձևերը աւանդուած չեն, բայց նոյնն են հաստատում ասոր. փոխառեալ ❇ sanvartā «սաղաւարտ» և առանց -ti մաս-նիկի իրանեան ձևերը, զնդ. ❇ sāravāra-և պհլ. [arabic word] sarvar «սաղա-ւարտ»։ Բոլորն էլ ծագում են sar «գլուխ» և var-«ծածկել» բառերից. -ti մասնիկը գտնում ենք նաև վարտիք բառի մէջ (տե՛ս անդ)։-Հիւբշ. 235։

• իրան. sarabara (ըստ Իսիդորի), իբր çiras և var բառերից։ Justi Zendsn էջ 294 զնդ. sā̄rā̄vāra ձևի տակ։ Տէրվ. Նախալ. 74, 106 սար «գլուխ»+var «ծածկել»։-Հիւնք. սկաւառակ բառից։ Վերի ձևով մեկնեց Meillet, Յուշարձան 2։


Սաղմն, մին

s.

embryon, foetus;
— առնուլ, cf. Սաղմնառեմ.

• , ն հլ. (սեռ. սաղմին ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «սերմը արգան-դի մէջ» Ել. իա. 22. Կոչ. Ոսկ. յհ. ա. 11. նաև սաղմ, ի հլ. «նոյն նշ.» Մծբ. Կիւրղ. ծն. որոնցից սաղմնառութիւն Ոսկ. յհ. ա-24. սաղմնազգեցեալ Կնիք հաւ. 179. սաղ-մաբոյն մզանք «տղընդեր, սաղմի շապիկը, ընկերք» Ոսկ. մ. ա. 4. սաղմել կամ սաղմ-նել «բեղմնաւորել» Պետր. սիւն. 18. սաղմ-նանալ Եօթնագր. սաղմնաբանութիւն (նոր բառ) ևն։

• ՆՀԲ սերմն կամ սեղմ բառից։ Տէրվ. Altarm. 91. 99 սերմն բառի հետ (տե՛ս ներ)։ Հիւնք. սերմն բառից։ Անդրիկեան. Բազմ. 1903, 367 լտ. caro, carnis «միս» բառի հետ։ Meillet, Յուշարձան 211 հյ. սան. սուն, սնանիլ արմատից՝ իբր *սան-մին ձևից, տարանմանութեամբ ն>ղ ձայնի? Scheftelovitz BВ 28, 284 սանս. çarira «մարմին» բառի հետ։


Սամարտիկոս

adj.

tumultuous.

• . անստոյգ բառ. մէկ ան-գամ ունի Յհ. կթ. 30. «Սամարտիկոս շփո-թութեամբ զմիմեամբք ելեալ և այր ընդ առն ի կռիւ կաքաւեալ»։ Հին բռ. մեկնում է «փառասէր», Լեհ. «ծաղրածու», Բառ. երեմ. էջ 280 «փառասէր կամ քերթող», ՆՀԲ և ՋԲ «խռովայոյզ», ԱԲ «բառռառուա-կան». և անշուշտ այս վերջինն է ուղիղ. հմմտ. Խոր. Ա. 31. «Քանզի շփոթ իմն ամ-բոխից լեալ, այր զարամբ ելանէին»։

• ՆՀԲ «յն. լտ. σαμάρδαxος «խա-բեբայ, ծաղրածու», այլ ստոյգ. ևս երևի՝ իբր շամրտական, սամարացւոց նման, խառնակ, խռովայոյզ»։


Սամիթ, մթի, մթոյ

s.

anise, dill;
fennel;
— վայրենի or ծովային, samphire, crithmum.

• =Հմմտ. պրս. [arabic word] šibit, դւռ. šivid արաբ. ❇šibiϑϑ, ասոր. [syriac word] šəbeϑϑā որոնք բոլոր նշանակում են «սամիթ» և ան-շուշտ պատկանում են նոյն ընտանիքին։ Յիշուած ձևերի հետ նոյն են նաև ասուր. ši-be-tūm=եբր. šəbitā «anethum gra veo, lens» ըստ Muss-Arnolt. Ass. Handwb 1оов. (Կայ նաև արաբ. [arabic word] sannūt Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 309-310, նոյն նշա-նակութեամբ)։ Բայց ի՞նչ է հայերէն ձևի ծագումը, որ ո՛չ կարող է պարսկերէնից և ո՛չ էլ ասորերէնից ուղղակի փոխառեալ լի-նել։-Հիւբշ. 236։

• Lag Ges, Abhd. 82 և Arm. Stud § 1939 համեմատում է վերի բառերի հետ։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Ննխ. Ռ. Տփ. սամիթ, Ասլ. սամիթ, սամի*, Ջղ. սամիթ, սամեթ, Ղրբ. սա՛մըէթ։ (Այս բոլորը նշանակում են տճկ. թէրօղօթի, ռուս. укропъ, ֆրանս. fenouil, վն. տէրաղօ-թիկ կոչուած ընտանի համեմային բոյսը)։ Նոր բառ է սամթահոտ։


Սամոյր, մուրաց

s.

sable;
— or սամուրենի, cf. Սամուրենի.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «ազնիւ մուշտակ տւող մի անասուն (այս իմաստով չէ գործած-ուած). 2. նոյն անասունի մորթից շինուած ծանրագին մուշտակ» Ոսկ. ես. 439. Բուզ. Եղիշ. է, էջ 106. Արծր. որից սամուրենի «սամոյրի մուշտակ» Բուզ. զ. 2։


Սամտի

s.

strumpet!.

• «բոզ». ունի միայն ԱԲ՝ իբր անստոյգ բառ. մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Ոսկ. եփես. 833. Զանգտին և զսամ-տի անուն կոչես զբոզն և զպոռնիկն։


Սայթաք

adj.

fickle, inconstant, unsteady, changeable;
agile, quick, nimble.

• ՆՀԲ ռայթել աքեաց կամ աքեօք (իմա՛ գայթ-աք)։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 սաքթաքել ձևի հետ՝ իբր տճկ. սէքմէք, սէքիթմէք «ցատկել»։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 96 մին-գըր. zirtua «սահիլ» բայի հետ։


Սայլ, ից

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

• , ի հլ. (յետնաբար կայ գրծ. -ով, -օք) «եզան կոշտ կառք» ՍԳր. «փխբ. Մեծ և Փոքր Արջ համաստեղութիւնները, որոնք սայլի ձև ունին» Յոբ. թ. 9. Շիր. 48, 49, 73. Փիլ. «հիւսիսային բևեռ՝ Փոքր-Արջի հա-մաստեռութեան ծայրը, որ երկնակամարի անշարժ կենտրոնն է» Արիստ. աշխ. «հիւ-սիս» Փիլ. ել. էջ 533. իմ. էջ 75. Իրեն. ցոյցք 26. «առանցք» Նիւս. կազմ. «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 582). ո-րից սայլակ Եփր. ա. թգ. և ա. մն. սայլա-կերպ աստեղք Վեցօր. 135. սասատուն «թափառական, վաչկատուն» Ոսկ. բ. կոր. ժե. սայլորդ Խոր. կամնասայլ ՍԳր. Ոսկ. մ. բ. 27. Բուզ. սայլաթափ «Մեծ Արջի հա-մաստեղութիւնը» Զքր. կթ. (տե՛ս Հին հաւ. էջ 112), սայլապան (նոր բառ) ևն։

• ԳՒՌ.-Սեբ. սալ, Խրբ. սmլ, Ալշ. Երև. Կր. Մկ. Մշ. Սլմ. Վն. Տփ. սէլ։ Նոր բառեր են անսայլ, սայլգնայ, սայլհարի, սայլընկեր. սայլւոր։


Սայր, ից

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

• , ի հլ. «թուրի բերան» Բ. մկ. ե. 11. Գ. մկ. զ. 4. Ոսկ. եբր. «լեռան ծայրը» Մաշկ. որից սայրասուր «բերանը սուր» Նար. Լմբ. Շնորհ. Յայսմ. սայրադիր «սուրի ծայր» Սիր. լդ. 31. սայրուց «նաւի քի՞թը կամ կո-ղերը» Ոսկ. եփես. 871. երկսայրի ՍԳր. երեք. սայրի Վրք. հց. երեքսայր Կնիք հաւ. 315. եռասայր Մխ. երեմ. միասայրի Նեեմ. դ. 18. կրկնասայր ԱԲ։ Բառիս երկրորդ ձևն է ՍԱՅՌ, որ յիշում է ՀՀԲ «լեռան գլուխ» նշա-նակութեամբ, առանց վկայութեան. որից ձևացած են սեռ «լեռան մէջքը» Օրբել. 150 (Ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ և ի վեր ի սար վանաց ձորոյ սեռիւդ). Արձ. 1323 թ. = Վիմ. տար. 161, բնասեռ «նոյն նշ.» Օս-բել. 149, 169 (Անտի ի բլուրդ որ ի շինա-գլխիդ, և անտի ջրթափաւն յՍտերջաց գա-ւակ և բնասեռիւդ ի Վարդանայ մարգի խո-ռըն. Եւ ի հիւսիսոյ դեհաց բնասեռովն և վայր ի գետն հանդէպ Խոտոյ և Քարաձորին մեծ բնասեռովն ի սարն). որ և բնասար Օր-բել. 149 (Եւ յարևմտից կողմանէ Լորաձորդ բնասարաւդ. հմմտ. Այտնեան, Քնն. քերակ էջ 143). միասեռի «միասայրի, մի բերանով (սուր)» Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 84=Շահն. 209)։

• ՆՀԲ լծ. ծայր։ Հիւնք. սէր բառից։ Pe-dersen, Հայ. դր. լեզ. 117 հնխ. k'ə «սրել» արմատից. հմմտ. սանս. çicā̄ti «սրում է», լտ. cos «սրոց», catus «սուր». նոյն ըձդ հյ. սուր, սանս. áçri, յն. ἂϰρις, (Ընդունում են Walde 142, Po-korny 1, 454, Petersson. Ar. u. arm Stud. 110)։ Scheftelowitz BВ 28, 284 և 29, 55 սար «բարձրութիւն» բառին արմատակից դնելով՝ կցում է պրս. գւռ. šir «դլուխ»։ Թիրեաքեան ՀԱ 1912, էջ 288 և Արիահայ բռ. 328 պրս. ser «գը-լուխ» բառից, նոյն ընդ ծայր. սար։

• ԳՒՌ.-Բառիս երկրորդ ձևը պահում են Ղրբ. սէռ, Շմ. սըռ «երկու մակարդակների միացման գիծը, ligne d'intersection, arête» օր. պատի սեռը, քարի սեռը, բայց մասնա-ւորապէս մէջքի սեռը «թիկունքի մէջտեղի ուղղահայեաց գիծը», լեռան սեռը «լեռան՝ հորիզոնի հետ միացման գիծը»։ Սրանք ցոյց են տալիս՝ որ սայր բառի բուն իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «սուր կողմ», այլ «ծայր»։


Տիտան, այ, ի

s. chem.

cf. Տիտանիք;
Titan;
titanium.

• Յն. τιτϑίον, τίτϑη «դայեակ» բառի՞ց կազմուած։


Տիտեռն, ռան

s.

crocodile.

• Petersson IF 43 (1925), 78 կցում է լիթ. drāzas «մողէս». յն. δρῖλος «երկը-մայր», ϰοοϰόδιλος «կոկորդիլոս», ալ-բան. hardel'e «մողէս» բառերի հետ։


Տիտղոս, աց

s.

title.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մակագրութիւն, վերնագիր, արձանագիր, մականուն» Մխ. դտ. և օր. թգ. Մագ. տիտղոսատր (նոր բառ)։

• = Յն. τίτλος «տիտղոս, խորագիր, վեր-նագիր, արձանագրութիւն, հատուած գրոց», որ փոխառեալ է լտ. titulus հոմանիշից. սրա ծագումն էլ անստոյգ է (տե՛ս Waldè 782), յոյնից կամ լատինից են փոխառեալ վրաց. ტიტლო տիտլո, ֆրանս. titre, գերմ. Titel, ռուս. титулъ ևն ևն։ Լտ. titulus բառը նախապէս նշանակում էր «այն տախտակը՝ որ յաղթութեան ժամանակ հաստատում էին մի գաւազանի ծայրին և նրա վրայ խոշոր տառերով գրում գերիների թիւր, գրաւուած քաղաքների անունը ևն» (Ernout-Meillet, էջ 1000)։-Հիւբշ. 384։


Տիւփոն

s.

typhon.

Բառ. երեմ. էջ 311 հասկանում է ռայրող»։ Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։


Տիփտիկոն, ի

s.

diptycha.

• = Յն. δίπτυχον, որից նաև լտ. diptychum, dypticum, ֆրանս. diptyques «տախտակ ցանկ, ցուցակ», այսպէս էին կոչւում յատ. կապէս այն տախտակները, որոնց վրայ Հը-ռովմայեցիք գրում էին անուանի բդեշխների և մեծ ատենակալների անունները. քրիստո-նէութեան ժամանակ էլ այս անունով էին կոչ-ւում այն տախտակները, որոնց վրայ վան-քերում և եկեղեցիներում նշանակւում էին եպիսկոպոսների և բարերարների անուննե-րը պատարագի մէջ յիշելու համար։-Հիւբշ. էջ 384։


*Տլիսմ

s.

talisman;
cf. Թիլ.

• = Արաբ. [arabic word] tilism, որից նաև թրք. tə, ləsəm, յն. τέλεσμα, ֆրանս. talisman, սերբ. talasum, tilisum, բոսն. tilsum, til-šum, բոլորն էլ «յուռութք» են։ (Vambery Etym. Wört. էջ 165 արաբ բառը թրք. կար-ծելով՝ կցում է տճկ. demir «երկաթ» բառին և մեկնում է իբր բուն «հաւաքեալ, ամփոփ, խիտ ևն»11)

• ՆՀԲ բառ ռմկ. թըլըսըմ։


Տխուր

adj.

cheerless, sad, afflicted, grieved, gloomy, sorrowful, melancholy;
sullen, morose, surly, peevish;
sombre, gloomy, dismal, dull, dark, obscure;
— տրտմութիւն գիշերոյն, the thick darkness of the night;
լրջացուցանել զ— գիշերն, to dispel that horrible darkness.

• «տրտում, ոչ-ուրախ» Իմ. ժէ. 5. Նէեմ. բ. 23. Վեցօր. որից տխրիլ ՍԳր. տրխ-րութիւն Ա. թգ. ա. 16. Ագաթ. տխրական Ագաթ. տխրեցուցիչ Ոսկ. ես. բազմատխուր նար. գեղատխուր Նար. գնձ. յոգնատխուր Նար.։ Նոր գրականի մէջ՝ սգատխուր, տըխ-րադէմ, տխրալուր, տխրառիթ ևն։

• ՆՀԲ ոչ խրախ։ Տէրվ. Նախալ. 70 ար-մատը *խուր, որից *խուրախ >խրախ, ուրախ և տ բացասականով՝ տխուր։ Հիւնք. պրս. xurram «ուրախ» բառից։ Patrubány ՀԱ 1908, 153 և Meillet Altarm. Elementarb. 210 մեկնում են ըստ. Տէրվիշեանի։ Մառ ИАН 1914, 1239 տ բացասականով՝ *խուր, որ է = հյ. խինդ, վրաց. խարեբա, յն. χϰρ «ուրախութիւն»։


Տղայ, ոց

s. fig.

infant, baby, child;
stripling, youth, lad;
simple-minded, innocent;
novice, ignorant;
— մանուկ, little child.

• . ո հլ, (յետնաբար նաև ի հլ.) «փոքր մանուկ, երախայ. 2. մատաղատի. 3. պատանեակ» ՍԳր. Եզն. Եւս. պտմ. Եղիշ. «պարզամիտ, տգէտ» Մեկն. ղկ. Լմբ. պտրգ. Արևելեան գրականում բառս յատուկ է մի-այն արական սեռին, բայց մեր արևմտեան գրականում, ինչպէս և գրաբարում և միջին հայերէնում թէ՛ արական և թէ՛ իգական սե-ռին. հմմտ. Տայր Աննա ստինս տղային և անուանեաց զնա Մարիամ. Եւ առեալ Ան-նա զտղայն Մարիամ (Յայսմ. սեպտ. 8). Ողորմիմ մօրն իմում և քեռն իմում, զի տր-ղայ է (Վրք. հց. ա. 114). Տղայ աղջիկ (այն է «փոքր աղջիկ» Վրք. և վկ. Բ. 422-3). եւ ունէր ի նմանէ դուստր մի տղայ (իմա փոքրիկ) Ռիթայ անուն (Սմբ. պտմ. 116), որոնց համեմատ են գալիս նաև տղայաթաղ, տղացկան, տղաբերք, որոնք անշուշտ միայն արու տղաների համար չեն, այլ և աղջիկնե-րի։ Այս բառից են տղայաբարոյ Ոսկ. ա Թես. տոալագոյն Կոչ. տղայահանճար Բուզ. տղայակոտոր Իմ. ժա. 8. տղայանալ Ա. կոր. ժդ. 20. Եփր. ծն. տղա(յայհասակ Անկ. գիրք նոր կտ. 143, 145, 312. տղայիկ Բուզ. 219. տղարուք (չունի ԱԲ) «որդու ծննդեան տօնը» Տաթև. հարց. 321։

• = Ասոր. [arabic word] talyā, [arabic word] təlē «տղայ, աատանեակ». բնիկ սեմական բար. հմմտ. եբր. [hebrew word] tā̄le «մատղաշ գառ», արամ. taliā «տղայ, գառնուկ», [syriac word] talīϑā «աղ-ջիկ, տալիթայ», սաբ. [hebrew word] tli «գառ», ա-րաբ. ❇ talā «գառն, ուլ, եղնիկի ձագը», [arabic word] talay «փոքրիկ գառ կամ ուլիկ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 865), ն. արաբ. tully «արու գառ». եթովպ. talū «այծ» (տե՛ս նաև տալիթայ)։-Հիւբշ. 317։

• Ուղիղ մեկնեց նախ La Croze, ըստ Lag. Arm. Stud. § 2229, որից յետոյ նոյնը Müller SWAW 41, 13 և Spiegel Bvs 4, 462։ Canini, Et. étym. I86 եբր. tula, սանտ. tala։ Հիւնք. կտղանք բառից։ Bugge, Lуk. Stud. 1, 78 լիւկ. tidei և ետր. clan «որդի» հայերէնի հետ միասին փոխառութիւն է դնում ասորա-կանից։ Գազանճեան, Տարեց. Պապիկե-անի 1905, էջ 125 և Արև. մամ. 1907, 934-5 տճկ. չաղա «մանուկ»։-Տղաց-կան բառի ստուգաբանութեան մասին խօսում է Գ. Անդրէասեան, Արևելք 1898 հոկտ. 19 և մեկնում է «տղայառու + ական»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տղա, Ակն. Ասլ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դղա, Խրբ. Տիգ. դղm, Ագլ. տղօ, Սվեդ. դղօ, Հճ. դօղ», Զթ. դօղօ, դօղո, Հմշ. (ըստ Մառ Зan. Koл. Bocт. I) դաղա։ Նոր բառեր են տղամարդ, անտղայ, անտղամարդ, տղաբերք, տղաթոր, տղակութիւն, տղակուց, տղահայր, տղաղջիկ, տղաճուտ, տղամայր, տղայրուք, տղատէր, տղատուն, տղեկ, տղութ, տղեկութ, տղով, տղովանալ, տղացկան։ (Վերջին ձևն ունի նաև Առաք. պտմ. 467. կազմուած է -ցկան մասնիկով. հմմտ. մուրացկան, գնացկան, ուրացկան, ուտեցկան, դիմացկան՝ ըստ Աճառ. Աոռտ. 1910, 178. աւելի հին են Յայսմ. փետր. 14 և Մխ. բժշ. 121, երկուսն էլ գրուած դղացկան, ուր յայտնի չէ թէ ին-չո՞ւ համար է դ)։


Տնազ

s.

scorn, derision.

• ԳՒՌ.-Ալշ. Դվ. Երև. Ախց. Ղրբ. Մկ. Մշ, Շմ. Վն. տնազ, Ագլ. տնօզ. Հճ. թնօզ, Ննխ. դնազ, դնաձ, ձնաձ «ծաղր» (իսկ Սվ. «բամ-բասանք»). նոր բառեր են տնազել, տնագա-վարի, տնազատեղ։


Տոգոր, ից

s. fig.

imbibition, impregnation, absorption, saturation;
great erudition.

• . անստոյգ բառ. չորս անգամ ունի Մագ. «Ոհորական տոգորից տենչամ քեզ տրամակայեալ. Յորում մթերեալք են տո-գորք աստուածային. Զքառիցն (գիտութե-անց) ի նա տոգորս երևակայութեամբ ցու-ցից. Ի տոգորս տղմից տաղտկացեալ ի գբի՝ արտաքս ոստուցեալ»։ Որից տոգորել, որ մէկ անգամ ունի Մագ. առ Լեհ. «Տախտաև աոռորեալ վարժ խուզման»։ Հին բռ.=Բառ. երեմ. 312 մեկնում է «Տոգորք. ներկոց», Լեհ. «Տոգոր. ներկ», ՆՀԲ «Տոգոր. թաթաւումն, շաղախումն, ներկումն, և նմանութեամբ հմտութիւն, ուսումն, մակացութիւն», տոգո-րել «թանալ, թաթաւել, ներկանել». ՋԲ «Տռ-գոր. հմտութիւն, մակացութիւն, շաղախ, շաղախումն, ոռոգումն, թաթաւումն». և տո-գորել կամ տոգորիլ «լի լինել, յղկիլ»։ Մէ-նէվիշեան ՀԱ 1911, 665 տոգոր դնում է «տեպք, ապացոյց, փորձ, հանդէս», նաև «գանձ, տագնապ, մրցում, շաղախում»։ Նոր գրականի մէջ տոգորել, տոգորուիլ գործած-ւում են «համակել, համակուիլ» նշանակու-թեամբ։

• ՆՀԲ լծ. պրս. թէր քէրտէն «թրջել»։ Lag. Urgesch. 328 սանս. tuǰ։ Հիւնք. տռչորիլ բայից։


Տոկոս

cf. Տոկոսիք.

• , ի հլ. «դրամի բերած շահը» Մանդ. Լմբ. սղ. Նար. երգ. որից տոկոսիք «ծնունդ» Ովս. թ. 11 (Փառք նոցա ի տո-կոսեաց և յերկանց և յղութեանց). «դրամի տոկոս կամ վաշխ». ՍԳր. «պարտք» Մանգ. Ճառընտ. «տուգանք» Վեցօր. 160. տոկո-սահաւաք Լծ. սահմ. տոկոսառ Մաշկ. Ոս-կիփ. Անկ. գիրք առաք. 79. տոկոսել Եփր. ապաշխ. 193։ Նոր բառեր են տոկոսաբեր, տոկոսական, տոկոսաւոր, անտոկոս-

• = Յն. τόϰος «վաշխ». ծագում է τίϰτա «ծնեւ» բայից և բուն նշանակում է «ծնունդ». հմմտ. հյ. փոխորդի «տոկոս» (իբր փոխ տուած դրամի որդին)։-Հիւբշ. էջ 884։


Տոհմ, ից, աց

s.

family, tribe, house, race, line, lineage, extraction.

• , ի, ի-ա հլ. «զարմ, ցեղ, ազգա-տոհմ» ՍԳր. Եփր. ծն. Եզն. Մծբ. Եղիշ. Փարպ. որից տոհմագիր «ցեղագրութիւն» Կոչ. 183. տոհմաթիւ «ազգահամար» Ա. տիմ. ա. 4. Տիտ. գ. 9. տոհմական «առատ բերք» Ղկ. ժբ. 16. Ոսկ. Կոչ. Եփր. գ. կոր. 122. Ագաթ. Եզն. «ազգական» Մծբ. «ցեղա-յին» Փիլ. «ազնուական» Մծր. 374. տռհմա-կից Ագաթ. Վեցօր. տոհմիկ «ազնուական» Բուզ. Եղիշ. ը. 126. տոհմակութիւն «ազ-նուականութիւն» Փարպ. 167. աղգատոհմ ՍԳղ. Եւս. պտմ. ապատոհմ Ոսկ. եփես. 912. Մծբ. անտոհմ Ա. կոր. ա. 28. անտոնմակ Փարպ. համատոհմակ (չունի ԱԲ) Թղ. պրռ-ևրղ. ՀԱ. 1921, 20. բազմատոհմ Եփր. պհ. Վեզօր. բարետոհմիկ Ոսկ. ա. կոր. դայե-կատոհմ Գ. մկ. ե. 18. ծառայատոհմ Ա-գաթ. միատոհմ Ագաթ. վատատոհմակ Փարպ. տոհմարան (նորագիւտ բառ) Մխ. անեց. 37, 39 ևն։ Տոհմն ձևն է ցոյց տալիս Նոռառիւտ մնազ., ուր գտնում ենք ի տոհ-մանէ Ա. մն. ի. 6, տոհմանցն Ա. մն. իղ. 26, ազգատոհմանցն Բ. մն. ա. 2 հոլովա-ձևերը։

• = Պհլ. tohm «տոհմ», որ գործ ծուած է 27-2045 Թուրֆանի նորագիւտ արձանագրութեանց մէջ. որից mrdwhm (կարդա՛ mardohm, «մարդիկ» (այն է *mard-tohm=«մարդա-տոհմ» >պրս. [arabic word] mardum «մարդիկ» MSL 17, 2)։ Միւս իրանեան ձևերն են՝ սոգդ. tōxm «սերունդ», պհլ. [other alphabet] tohm, tōxm, tuxm «սերմն (բոաական և կամ առ-նական), սերունդ, ցեղ», [other alphabet] tohmak, tōxmak, tuxmak «սերմ, ցեղ, ծագում, ծր-նունդ», պրս. tāhm (հնագոյն ձևը), [arabic word] tuxm «սերմ, ձու, ցեղ, ծագում», [arabic word] tux-ma «ծագում, ցեղ», [arabic word] tuxmagān «ա-մորձիք մարդոյ, սերմն բուսոց», քրդ. tox-ma «ցեղ, սերունդ», txoma «բոյն», tim «կորիզ, հատիկ, ունդ», բելուճ. tom, tum «սերմ», պազ. tuxm «սերմ», tuxma «սե-րունդ, ծագում», ϑum «սերմ». հնագոյն ձևերն են հպրս. [other alphabet] taumā (կարդա՛ tauhmā, ըստ Benveniste, BSL л 93, 76-79) «ընտանիք, ցեղատոհմ», զնդ. ❇ ︎ taoxman-«սերմ, ցեղ», սանս. [other alphabet] tokman «ընձիւղ»։ Իրան-եանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] tōhmā «ցեղ, ազգատոհմ, սերունդ», արաբ. [arabic word] tuxm, թրք. [arabic word] toxum, ռմկ. tohum «բուսական կամ առնական սերմ, ցեղ»։ Ըստ Pokorny 1, 713 իրանեան բառերը ծագում են հնխ. teuq-արմատից, որից է նաև մբգ. diehter «թոռ»։ Ուրիշ ցեղակից ձև չկայ։ Հայերէնի մէջ բնիկ լինելու պարագային պի-տի ունենայինք *թոյք։-Հիւբշ. 253։