Definitions containing the research ոյն : 10000 Results

Բթիմ, եցայ

See full entry →

vn.

to make ones self dull, less keen;
to be dull, stupid, to grow rusty.

NBHL (1)

Տեսանե՞ս զհաւատոյ սրոյն բթելն։ Սրտմտութիւնն բթեցաւ։ Ի յանձկութենէ բթեալ։ Մեր իմաստքս ամենայն առ մարտակցութիւն նորին բթի, եւ անգործ եղեալ նհանջի։ Իմ հնարքս բթեցաւ. (Լմբ. սղ.։)


Բժժանք, նաց

See full entry →

s. pl.

talisman, amulet, phylactery.

NBHL (1)

Գտանէին ի ներքոյ հանդերձից նոցա յուռութուլունս, եւ բժժանս յամենայն կռոց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 40։) Ուր որպէս յուռութուլունք՝ ի յն. է ἰερώματα այսինքն նուիրականք, կամ սրբազան կարծեցեալ իրք հեթանոսանկանք. նոյնպէս եւ բժժանք՝ է ἱαμνεία (իբր յատուկ անոճն). զոր թարգմանիցն մեր առնու իբր ἵαμα , որ է բուժումն, բժշկութիւն։ Վասն որոյ բժժանքն լինի որպէս Բուժանք. այսինքն իրք բժշկարարք եւ ազատարարք՝ ստութեամբ.


Բժշկապետ, աց

See full entry →

s.

first physician.

NBHL (1)

Վկայաբանութիւն սրբոյն Դիոմիդեայ բժշկապետի. (Ճ. ՟Ա.։)


Բժշկութիւն, ութեան

See full entry →

s.

cure, attendance, recovery, dressing;
medicament, medecine, remedy.

NBHL (4)

Ի զուր յանճախեցեր զբժշկութիւնս քո, եւ օգուտ չիք ուստեք քեզ։ Ախտիւ որովայնի, որոյ ոչ գոյր բժշկութիւն։ Որոց պէտք էին բժշկութեան՝ բժշկէր։ Բժշկութիւնս կատարեմ։ Ի ձգել զձեռն քո ի բժշկութիւն։ Այլում շնորհս բժշկութեանց։ Եւ տերեւ ծառոյն էր բժշկութիւն հեթանոսաց.եւ այլն։

Որպէս բազում եւ պէսպէս են մեղքն, նոյնպէս եւ բազում եւ պէսպէս են բժշկութիւնքն. (Վրք. հց. ՟Դ։)

Գտանէին զբժշկութիւն յաղօթից սրբոյն. (Փարպ.։)

Վայելչագոյն է՝ որ ի քահանայութեան կայ աշխարհիս հօրն (այսինքն Աստուծոյ), եւ զորդի ընդ իւր ածել առ ի բժշկութիւն սպասու ծնողին. (Փիլ. լին. ՟Բ. 29։)


Բիբ, բբաց

See full entry →

s.

pupil, apple of the eye.

NBHL (2)

κόρη pupilla Սեւագոյն ծակն ի միջավայրի աչացն, ընդ որ ճառագայթք լուսոյ մտեալ նկարեն ի ներքս զպատկերս առարկայից.

Բիբք աչաց յորժամ սրբագոյնք եւ յստակագոյնք իցեն, երագագոյնք եւ կորովագոյնք լինին, եւ ոչ վաղվաղակի պղտորին առ վաստակ շլանալոյ. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)


Բիտ

See full entry →

s.

spur of a cock, etc.

NBHL (1)

Որ ի չորս մագիլսն գնայցեն, եւ բիտն յետին խոնարհագոյն կայցէ։ Իսկ ի թռչնոց՝ որք յերիս մագիլսն գնան, եւ յետին բիտն ի վերոյ քան զայլ մագիլսն կայցէ. (Կիւրղ. ղեւտ.։)


Բիւրապատիկ

See full entry →

cf. Բիւրազգի.

NBHL (2)

Բիւրապատիկ իմն էին յայս եւ ի սոյն աղօթք ժողովելոցն. (՟Գ. Մակ. ՟Ա. 11։)

Աչք տեառն բիւրապատիկ քան զարեգակն լուսաւորագոյն են։ Սիր. (՟Ի՟Գ. 28։)


Բիւրեղանման

See full entry →

adj.

crystalline.

NBHL (1)

Նման բիւրեղի, հանգոյն բիւրեղ ական. որպէս κρυστάλλινος եւ βερύλλινος


Բլթակ, աց

See full entry →

s.

lobe of the ear;
— սրտի, auricles of the heart;
— լերդի, lobe of the lungs.

NBHL (1)

Եւ առցես յարենէ նորա, եւ դիցես ի վերայ բլթակի աջոյ ունկանն Ահարոնի, եւ ի վերայ բլթակի աջոյ ունկան որդւոց նորա ... եւ ի վերայ աջուց բլթակաց ականջաց որդւոց նորա. (Ել. ՟Ի՟Թ. 20։ Նոյնպէս եւ Ղեւտ. ՟Ը. 23. 24։ ՟Ժ՟Դ. 14. 28։)


Բլշանամ, ացայ

See full entry →

vn.

cf. Բլշակնիմ.

NBHL (1)

Ոչ զի բլչացան աչքն, այլ յետ ծերանալոյն բնականագոյն. քանզի ծերութեան տկարանան երեսք (այսինքն տեսութիւնք). (Փիլ. լին.։)


Բլշեցուցանեմ, ուցի

See full entry →

va.

cf. Բլշացուցանեմ.

NBHL (2)

Ի լերանց տեսի զնա, եւ ի բլրոց յառաջագոյն հայեցայ ի նա։ Ամենայն լերինք եւ բլուրք խոնարհեսցին։ Տարան զնա ի տուն ամինադաբայ՝ որ ի բլրին։ Եւ սաւուղ նստէր ի գլուխ բլրին (կամ բլրոյն)։ Ի վերայ ամենայն բլրոյ բարձու, կամ բլրոց բարձանց։ Կուտեցին քարինս, եւ արարին բլուր. եւ կերան եւ արբին անդ ի վերայ բլրոյն. եւ այլն։

Կանգնեցին ի վերայ վայելուչ բլրին (կամ բլրոյն). (Խոր. ՟Բ. 83։)


Բծաւոր

See full entry →

cf. Բծախառն.

NBHL (1)

Բծաւոր լինի եւ արատաւոր։ Զի բծաւոր լինիմք ի սոցա ընդդէմ միմեանց զինելոյն։ Ուղիղ գնայ՝ որ ոչ է բծաւոր յախտս մեղաց. (Լմբ. սղ. եւ Լմբ. էր ընդ եղբ. եւ Լմբ. առակ.։)


Բղխեմ, եցի

See full entry →

va.

to produce, to cause;
to spread;
to pour.

NBHL (6)

եւ չ. ԲՂԽԵՄ կամ ԲԽԵՄ. Ծագել, ծագիլ՝ ըստ նմանութեան բազում իրաց. ի դուրս բերել, բերիլ՝ ո՛ր եւ է օրինակաւ. որում հանգէտ ընդհանուր նշանակութամբ չի՛ք յայլ լեզուս. զի ըստ տեղւոյն այլեւայլ բառք հանգիտանան։ Արմատն ի հյ. է՝ Բուղխ կամ բուխ՝ ի յանգս բարդութեան. (լծ. եւ ուղխ, ուխ. որպէս եւ բողբոջ, բոյս, բոյր կամ բուրումն. իսկ ի յն. բիղի. թ. բունղար, այսինքն աղբիւր. եւ յն. ֆի՛օ, վլասդա՛նօ. լտ. բու՛լլուլօ. թ. ֆիլիզ. եւ եւս թ. պուղ, բուխար. լտ. է պու՛լլիօ եւ այլն. որպէս տեսցի յառաջիկայս։)

Որ զհայրածինն բղխեցեր զծաղիկ։ Բղխեցեր յարմատոյն յեսսեայ ծաղիկ վայելուչ. (Շար.։)

Բղխեսցէ գաւազան յարմատոյն յեսսեայ։ Ի նոցանէ բղխէր արմատ չարի՝ շառաւիղ դառնութեան.եւ այլն։

ԱՅսօր բղխեաց յարմատոյն յեսսեայ. (Շար.։)

Զծննդենէն ճառել կամելով՝ բղխել զնոյնվերակոչէ. (Վահր. հմբ.։)

որպէս Ելումն հոգւոյն սրբոյ. ἑκπορεύομαι precedo


Բղխումն, ման

See full entry →

s.

source, gush, eruption;
emission, spiration, proceeding, emanation.

NBHL (5)

ԲՂԽՈՒՄՆ. Անճառ ելումն կամ ծագումն հոգւոյ սրբոյ՝ ըստ նմանութեան անսպառ աղբեր կամ գետոյ. եւ նոյն ինքն հոգին սուրբ բղխեալ.

Եւ ոչ աղբեր հոսման հանգոյն՝ գոլ անմարմին բղխումն հոգւոյն. (Յիսուս որդի.։) cf. ԵՐԵՒՈՒՄՆ (ըստ յն. ոճոյ)։

Ասի բղխումն հոգւոյն սրբոյ եւ նմանութեամբ ծագման ծաղկի կամ պտղոյ իբր յարմատոյ եւ ի բնոյ. եւ նմանութեամբ բղխման շնչոյ ի բերանոյ, կամ ճառագայթի յարեգակնէ. եւ այլն։ (Վրդն. ծն.։ Կիր. պտմ. ի վանականէ։ Կիւրղ. գանձ.։)

Բխումն՝ ե՛ւս զորդի անուանեն (գիրք)։ Զորդին միածին Դաւիթ ի դէմս հօր բխումն զնա կոչէ ասելով, բխեսցէ սիրտ իմ զբան բարի. անախտ եւ աննիւթ ծննդեանն որ ի հօրէ, զբղխումն անուն մերձ դնէ։ Զծնեալն զորդի բխումն ի հօրէ պատմաբանէ. որպէս զի բխմամբն զանախտութիւնն, եւ զառանց չարչարանաց (այսինքն կրից) եւ հոսման զելումն գուշակեսցէ. նոյնպէս եւ զըստ մարմնոյն ծնունդ բխումն ի կուսէն մարգարէն ասէ. (Վահր. երրորդ. եւ Վահր. յայտն.։)

Հայր է հայրն միածնի որդւոյ, եւ բխումն հոգւոյն սրբոյ։ Որ է հայր միածնի որդւոյ, եւ բղխումն հոգւոյն սրբոյ։ Սէր աղբիւր է ամենայն բարեաց, սէր բղխումն երախտեաց Քրիստոսի, եւ վայելեցուցիչ յանապատում շնորհս նորա. (Յճխ. ՟Ե. ՟Զ. ՟Ժ՟Ա։)


Բնաբար

See full entry →

adv.

naturally.

NBHL (1)

Բնաբար շարժէին յինքն, յորժամ թոյլ տայր բանն մարմնոյն կրել զիւրն. (Դամասկ.։)


Բնաբարձ՞՞՞առնեմ

See full entry →

sv.

cf. Բնաջինջ՞՞՞առնեմ.

NBHL (1)

Զոր բնաբարձ արարեալ երանելւոյն. (Խոր. ՟Գ. 60։)


Բնաբոյս

See full entry →

adj.

natural, innate.

NBHL (1)

ԲՆԱԲՈՅՍՔ. գ. Բոյսք բնականք. ծաղիկք ինքնաբոյսք՝ ունօղք զբուն սեպհական, ուրոյն ի ծաղկանց ծառոց.


Բնախօսութիւն, ութեան

See full entry →

s.

physiology;
physics.

NBHL (1)

Ըստ ոմանց իմաստնագոյն բնախօսութեանն. (Պիտ.։)


Բնակ, աց

See full entry →

adj. s.

inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.

NBHL (2)

Բնակ բարձրելոյն ոտից (եկեղեցի)։ Ծով՝ բոլոր էից գոգ, անքոյթ ծոց, եւ բնակ բանակի։ Նախ զբնակն, ապա զբազմեալն. (Նար.։)

ԲՆԱԿՔ. Սեպհականեալ բնակարան մեռելոյն. գերեզման. շիրիմ.


Բնակակից, կցի, կցաց

See full entry →

adj.

that dwells together;
cohabitant.

NBHL (1)

Ընդունիցի՞ս բնակակից զոմն եւ կամ դրացի, որ յոյժ գոյ արիագոյն, եւ ոչ իցէ ողջախոհ. (Պղատ. օրին. ՟Գ։)


Բնակարան, աց

See full entry →

s.

habitation, house, home, lodging, dwelling, chamber.

NBHL (1)

Լեառն դիտակ, եւ բնակարան վկայիցն։ Ի բնակարանս հրեշտակաց, եւ մարդկան քաւարան։ Զքեզ կոյս եւ մայր եւ բնակարան աստուածային ներմարդութեանն։ Զբնակարան անսկզբնակից որդւոյն։ Զմիածնի որդւոյ քո զբնակարան (այսինքն կրօղ յարգանդի)։ Այսօր զբնակարան հոգւոյն սրբոյ (այսինքն զընդունարան.) եւ այլն։ Բնակարան հաճութեան կամաց անեզն աստուածութեան։ Վերակարգելոց թուոցս այսոցիկ բնակարան բաղձալի. (Նար.։)


Բնակաւոր, աց

See full entry →

adj.

settled resident, natural

NBHL (1)

Զքո բնակաւոր հեզութիւնդ (յն. զըստ բնութեան) ի չբնակաւոր գազանութիւնն հաներ։ Քան զայլսն առաւել բնակաւորք (յն. բնականագոյնք). (Ոսկ. մ. ՟Ա. 4. եւ 17։)


Բնակեմ, եցի

See full entry →

vn.

to inhabit, to dwell, to lodge, to reside, to make abode, to sojourn, to settle, to occupy;
—ի միասին, to cohabit.

NBHL (1)

Բնակել ի ծակս վիմաց։ Զխաչինս՝ որ բնակեալ են առանձինն յանտառի։ Ընդ հովանեաւ նորա թռչնոց երկնից բնակել։ Թռչունք երկնից բնակեալդ ես յերկինս։ Բնակել Քրիստոսի հաւատովք ի սիրտս ձեր։ Ես եկից եւ բնակեցայց ի միջի քում։ ԲԱնն մարմին եղեւ, եւ բնակեաց ի մեզ։ Հոգին՝ որ բնակեաց ի մեզ։ Ի ձեռն հոգւոյն սրբոյ ի մեզ բնակելոյ։ Բանն Քրիստոսի բնակեսցէ ի ձեզ առատապէս. եւ այլն։


Բնակետղ

See full entry →

s.

dwelling, lodging, residence, abode, station.

NBHL (1)

Եղեր տաճար Աստուծոյ բանին, եւ բնակետղ հոգւոյն սրբոյ. (Աթ. ի կոյսն.։)


Բնակից, կցի, կցաց

See full entry →

adj.

of the same nature or essence, consubstantial;
that dwells together, cohabitant.

NBHL (2)

Իւրաքանչիւր ոգւոյ բնաւորեալ եւ բնակից է յանդիմանութիւն (խղճի)։ Զբնակիցն ի մեզ զպաճարն պարարեն զցանկութիւնն։ Երկիր բնակից մարդոյն՝ մարմինն է. որոյ մշակ միտքն են. (Փիլ.։)

Եւ այս (ծիծաղականն) միշտ նմա (մարդոյն) բնակից է. (Պորփ.։)


Բնակցութիւն, ութեան

See full entry →

s.

consubstantiality;
cohabitation.

NBHL (1)

Գնտակ է այգւոյն առ մշտնջենաւոր կեանսն յարմարութիւն եւ բնակցութիւն. (Նիւս. երգ.։)


Բնանամ, ացայ

See full entry →

vn.

cf. Բնաւորիմ.

NBHL (1)

Որ իւր կամաւորութեամբն ընդ բարւոյն բնացաւ. (Թէոդոր. մայրագ.։)


Բնաւ, ից

See full entry →

adj. adv.

all, total, entire;
— ոչ, ոչ —, — սիկ ոչ, not, none, never, nothing;
—, — իսկ, totally, entirely, absolutely;
ընդ —, everywhere;
throughly.

NBHL (3)

Ընդ բնաւս սլանան, եւ ամենայնի բաւական են։ Նոյն վարէ եւ տածէ զբնաւ. (Եզնիկ. (որ եւ ըստ յն. ոճոյ, բա՛ն. այսինքն աշխարհ ամենայն, տիեզերք)։)

Երբեմն բնաւ իսկ սոսկագոյն իբրեւ զմարդիկ հրեշտակքն երեւեալ. (Ագաթ.։)

Հոգւոյն բնաւ չիք իսկ աչք։ Եղիշ. (՟Ը։)


Բնաւորիմ, եցայ

See full entry →

vn.

to custom or habituate one's self.

NBHL (3)

Երբեմն նոյն ընդ վերնոյն (=ԲՆԱՒՈՐԵՑՈՒՑԱՆԵՄ). այսինքն Սովորեալ եմ. սովոր եմ. այս բնութիւն է իմ. ի բնէ ունիմ զայս ինչ, կամ զայս բոյս բարուց.

Ասես, որ ի հօրէ բնութիւն է, նոյն բնաւորեալ է ի սուրբ կուսին։ Եթէ յարգանդի կուսին բնաւորեցաւ, ապա ի հօրէ ոչ էր բնաւորեալ. (Յհ. իմ. երեւ.։)

Արբուցանել եւ ողողել բնաւորեցան։ Հրոյն բնաւորեալ է սրբել զնիւթս. (Շ. իմ. եղակ. եւ Շ. բարձր.։)


Բնդեռն

See full entry →

s.

cantharides.

NBHL (3)

ԲՆԴԵՌՆ կամ ԲՆԴԻՌՆ. κάνθαρος, κανθαρίς scarbeus, scarabelaphus Բզիզ աղտեղասէր՝ սեւագոյն. եւ այլ ճճիք նման նմին. բզէզ. գրի եւ ՓՆԴԵՌՆ, կամ ԲՆԴԵՐՆ.

Նոյն իւղ եթէ բնդռան առաջի դնիցի, բնդիռն ապականի։ Զօրէն բնդռան յանուշահոտութենէն ի բաց փախչէր. (Նիւս. երգ.։)

Փնդռունք ի գունդս աղբոյն զինքեանս թաքուցանեն. (Եպիփ. ի յար. մեռ.։)


Բնիկ, նկի

See full entry →

adj. s.

natural, innate, original, proper, radical, native, natural, indigenous;
— քաղաքակցութիւն, state of a native;
—ք, aborigines.

NBHL (1)

Յառաջ քան զգալուստ բնկին մերոյ նախնւոյն հայկայ։ Մերում իսկ բնկի նախնւոյն։ Կեցեալ բնիկք պսակաւոր արք. (Խոր. ՟Ա. 11. 20. 21։)


Բնիոն, ից

See full entry →

s.

mite, farthing, obole.

NBHL (1)

λεπτόν minutus nummus Մանրագոյնն ի դրամս լումայ.


Բնութիւն, ութեան

See full entry →

s.

nature;
essence, substance;
being, entity;
the elements;
disposition, constitution, temper;
humour, inclination, genius;
birth, naturalism;
person, hypostasis;
quality, manner;
sex;
ստուեր է եւ ոչ — ինչ, it is a shadow and not a substance;
հատուցանել զհարկ բնութեան, to pay the tribute of nature;
դղորդին արարածոց —ք, all nature is in commotion or confounded;
են սոքա բնութեամբ Գերմանացի, these are by origin Germans;
մի թէ յիւրմէ բնութենէ եգ զբանն, did he say it out of his own head ?
բնութեամբ, naturally, really, truly, physically, personally, hypostatically.

NBHL (8)

Անուն եւ սահման զբնութիւն ենթակայ իրի յայտնեն։ Զբնութիւն էիցն գիտէ։ Մասունքն զնոյն բնութիւն բոլորին ունին։ Անմարմին բնութիւնն գայ ի գիտութիւն։ Զի ցուցցէ կցորդակից զԱստուծոյ բնութիւնն, եւ զիմաստասիրին. (Սահմ.։)

Նոյն է Աստուած եւ մարդ ասել, եւ երկու բնութիւն. (Լմբ. ատ.։)

Երկուց բնութեանց Քրիստոսի, աստուածայնոյն եւ մարդկայնոյն. (Յհ. իմ. երեւ.։)

Անգիտանալ կամ գիտել զբնութիւն արդարոյն. (Սահմ. ՟Ժ՟Ա։)

Մի բնութիւն, եւ մի դէմ Քրիստոսի՝ եթէ պարտ է համառօտագոյնս ասել, ո՛չ է ըստ նոյնութեան բնութեան, այլ՝ է ըստ անճառ միաւորութեան բանին ընդ իւրում մարմնի. (Յհ. իմ. երեւ.։)

Նա (որդին) բնութեամբ տէր է, իսկ այլքն բնութեամբ ծառայք։ Որպէս բարերար (կամ բարի) է ըստ բնութեան հայր, նոյնպէս եւ ծնողական ըստ բնութեանն. (Կիւրղ. գանձ.։)

Կոյրք ոչ գիտեն ի բնութենէ զգոյնսն։ Ի բնութենէ ողջախոհ։ Քննել զըստ բնութեան բարին. (Սնհմ։)

Միացեալ ի մարմնի բնութեամբ. (Պրպմ. ՟Խ՟Ե.) ի յն. գրի անձնաւորութեամբ. եւ ստէպ ի նոյն գիրս, ուր ի յն. դնի. այսինքն ֆիզիգապէս միացեալ, եւ այլն, ի հայ. թարգմանեալ է բնութեամբ. եւ ըստ այսոցիկ կրկին առմանց սրբոյն կիւրղի իմա՛ զբան Շարակ.


Բոլորածիր

See full entry →

adj.

circular, round, orbicular.

NBHL (1)

ԲՈԼՈՐԱԾԻՐ ա. Որ է իբրեւ զծիր բոլորեալ. բոլորշի. շրջապատեալ ողջոյն. cf. ԲՈԼՈՐԱԿԱԾԻՐ.


Բոլորակ, աց

See full entry →

adj. s.

round, circular;
circle, circuit, orb.

NBHL (1)

Անիւ ասէ, վասն զի բոլորակ է ամենայն բան՝ ըստ տեսակին եւ ըստ ձեւոյն. (Սարգ. յկ. ՟Ը։)


Բոլորակութիւն, ութեան

See full entry →

s.

roundness, rotundity, circle, orb.

NBHL (1)

Խորհրդով իմն իմաստութեամբ արարեալ է քնարն (սարդի, այսինքն ոստայնն) յաղէպնդութենէն, եւ ի ձեւոյն բոլորակութենէն. (Փիլ. լիւս.։)


Բոլորեմ, եցի

See full entry →

va.

toround;
to crown, to finish;
to environ, to surround, to begird;
to bring together.

NBHL (2)

Պայծառագոյն բոլորէ քեզ զպսակն. (Ոսկ. մ. ՟Ա. 24։ եւս եւ Ժմ.։ Շար.։)

Օրհնութիւնս բոլորել։ Ի նոյն աւարտումն բոլորեալ. (Եղիշ. միանձն. եւ Եղիշ. դտ.։)


Բոլորշի

See full entry →

adj.

round, circular, orbicular;
rotund.

NBHL (1)

Արար զծովն ձուլածոյ, գործ բոլորշի նոյնաձեւ։ Եւ բերան նորա գործ բոլորշի։ Չորեքկուսի, եւ ոչ բոլորշի։ Աշտարակ մի. գործած բոլորշի յամենայն կողմանց. (՟Գ. Թագ. ՟Է. 23. 31։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 5։)


Բոլորութիւն, ութեան

See full entry →

s.

whole, total;
roundness, rotundity.

NBHL (1)

Վերին կողմն գնդի լուսնին ունի զբոլորութիւն լուսոյն, որ ընդդէմ արեգականն հայեսցի։ Կենդանատեսակ բոլորութիւնն շրջի առշեղապէս. (Շիր.։)


Բոլորումն, ման

See full entry →

s.

rotundity;
roundness, circle;
completion, accomplishment, end.

NBHL (1)

Ըստ բոլորման առ ի յարեգակնէ չորեքժանամակեան ըստ մեզ լինելոյ տարւոյն։ Ի բոլորմանէ տարւոյն։ Զտարեացն բոլորմանց. (Խոր. ՟Ա. 3. 15։ ՟Բ. 56։)


Բողբոջ, ից, աց, ոց

See full entry →

s.

shoot, sprout, scion;
bud, germ.

NBHL (2)

Որ նախ քան զքաղցր եւ զկատարեալ պտուղն ի թզենւոջն պտղոյ տեսակաւ յառաջագոյն ընձիւղի, բողբոջ ասի։ Որպէս բողբոջիւք ոմամբք զհանդերձեալ քաղցրութիւն թզենւոյն աւետարանէ։ (Նիւս.)

Ծաղկանցն եւ ծառոցն, բոյս բողբոջոց գարնայնոյն՝ երեւեսցին յետ ձմերայնոյն։ Բուսովքն, բողբոջովքն, եւ ծաղկովքն. (Ագաթ.։)


Բողբոջեմ, եցի

See full entry →

vn.

to bud, to bud again, to pullulate, to shoot, to germinate, to sprout.

NBHL (1)

Զնոյն գոլ գիտելով, եւ զոր՝ ուստի բողբոջեացն, զհայր, եւ յինքեան ցուցանելով զնա. այսինքն ուստի ծնաւ. (Կիւրղ. գանձ.։)


Բողոք, աց

See full entry →

s.

appeal;
complaint, recourse;
claim, lodging an appeal;
— արկանել բառնալ՝ հարկանել ունել cf. Բողոքեմ.

NBHL (2)

Կցեցաւ բողոք սահմանաց մովաբացւոյն ընդ բողոքս գաղիմացւոյն. (Ես. ՟Ժ՟Բ. 8։)

Լուեալ այնպիսի բողոք։ Ուսուցիչ լեալ եմ բողոքոյն Պօղոսի։ Այլ ինձ հոգողապէս բողոքոյս հատուսցէ Քրիստոս։ Ասէին բազում անգամ համարձակապէս բողոքով։ Եւ ըստ բռնութեան չլսեալ բողոքոյն մերոյ. (Փարպ.։)


Բողոքեմ, եցի

See full entry →

vn.

to appeal, to complain, to claim;
to lodge an appeal;
to complain.

NBHL (1)

Զայս ինքն մարգարէքն յառաջագոյն կանխաւ բողոքեցին. եղբայր ոչ փրկէ ի մահուանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 11։)


Բոյժ

See full entry →

s.

cure;
remedy.

NBHL (1)

Եւ զբոյժս սրտին շարժեալ սասանէր. (Ոսկ. ղկ.) թերեւս գրելի է՝ զբոյնս. իսկ յն. զհիմունս։


Բոնոս

See full entry →

s.

wild ox.

NBHL (1)

Լինի ի դաղմատիա գազան մի՝ որպէս զեզն, բոնոսոս անուն, որ զկոյն ձգէ որսականացն եւ այրէ. (Խոր. աշխարհ.։ Զնոյն երկրորդէ Վանականն. (այլ գրիչք վրիպակաւ ունին բնինոս, կամ բոնոնոս).)


Բոնոսոս

See full entry →

cf. Բոնոս.

NBHL (1)

Լինի ի դաղմատիա գազան մի՝ որպէս զեզն, բոնոսոս անուն, որ զկոյն ձգէ որսականացն եւ այրէ. (Խոր. աշխարհ.։ Զնոյն երկրորդէ Վանականն. (այլ գրիչք վրիպակաւ ունին բնինոս, կամ բոնոնոս).)


Բոսորային

See full entry →

adj.

reddish, red, dyed red;
colour of blood.

NBHL (2)

Կարմրագոյն, կարմրային, կամ արիւնագոյն.

Ճեմ պատմուճանի բոսորայնոյ գոյն, գոյն ներկեալ արեամբ՝ աղբիւր բղխեալ կող. (Նար. տաղ յար.։)


Բով, ոյ, ուց

See full entry →

s.

furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.

NBHL (3)

Որպէս փորձի ի բովս արծաթ եւ ոսկի, նոյնպէս ընտրէ զսիրտ Աստուած. (Առակ. ՟Ժ՟Է. 3։)

Զոր օրինակ ձուլեսցի արծաթ ի մէջ բովոց (կամ բովուց), այնպէս ձուլեսջիք ի միջին դորա։ Յորժամ ելանէ նա ի բովէ անտի հրոյն. (Եփր. համաբ.։)

Այն՝ որ արծաթոյն բովքն են եւ ոսկւոյ, երկրի (այսինքն հողոյ) է վատթարագոյն մասն. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բովանդակ

See full entry →

adj. adv.

all, total, entire, perfect, complete;
—ն, the whole, the total, together. all, entirely, totally, completely.

NBHL (2)

ὄλος, ὀλόκληρος totus, integer cf. ԲԱՒԱՆԴԱԿ. այսինքն Բոլոր, ողջոյն, ամբողջ, կատարեալ, համօրէն, ամենայն.

Եւ միոյն խօսից ոչ գոյ հնար զբովանդակ զմիտսն գտանել. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)