Definitions containing the research ըն : 10000 Results

Տապան, աց

s.

large box or trunk;
Noah's ark;
coffin, bier;
tomb, sarcophagus, sepulchre, urn.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «արկղ, արկղի նման՝ չորս կողմը փակ նաւ (Նոյի), մեռելի սըն-տուկ, գերեզման, դամբան» ՍԳր. Ագաթ որից տապանակ «արկղիկ, գանձանակ» ՍԳր. տապանակակիր Եփր. յես. տապանագործ Մանդ. Կիւրղ. խչ. տապանատուն, Մամիկ. սհ. Վրք. հց. տապանիլ Ճառընտ. ևն։

• ԳՒՌ.-Ախց. Տփ. տապան «Նոյի տապա-նը», Մկ. տապան «գերեզման», Մշ. տաբան «գիւղական տան յետևի մասը», ինչպէս նաև տապան Զն. «սենեակի մէջ հողէ յատակ՝ առանց տախտակամածի», տապանակ Մլթ. «գերեզմանատան մէջ իւրաքանչիւր ընտա-նիքի յատկացուած հողամասը, թաղ», հող-տապան Խրբ. (հողդաբան) «գերեզման».-թրքախօս հայոց մէջ կայ Ատն. թափան «տապան», որ և ըստ Պէտէլեան (Արևելք 1888, նոյ. 8-9)՝


Տապաստ, ի

s.

mat, carpet.

Etymologies (3)

• (սեռ. -ի) «օթոց, սփռոց, գորգ» Ժղ. հռոմկլ. Յայսմ. մրտ. 22, որից երկրա-տապաստութիւն «գետնախշտութիւն» Աթան. էջ 538. աւելի հին և ընտիր է տապաստակ «բազմոց, դիվան» Ոսկ. մ. գ. 17։

• Muller Armen. VI յն. τάπης «օթոց» բառի հետ։ Bugge KZ 32, 61 ընդունում է կասկածով։ Պատկ. Maтep. I. 16 պրս. tahasta։

• «գետին փռուած, գետին տա-աալուած». առանձին չէ գործածուած. սրա-նից ունինք տապաստ անկանել «գետին փռուիլ, ընկնել մեռնիլ» Յուդթ. է. 9, Ա. կոր. ժ. 5. Վեցօր. 94. տապաստ արկանել «դիա-թաւալ գետին փռել, սպանել» ՍԳր. Ոսկ. փիլ. Կղնկտ. դիտապաստ անկանել Ես. լդ. 3. տապաստիլ «փռուիլ մեռնիւ» ԱԲ. տու պաստել «գետին փռել, կործանել» (նորա-դիւտ բառ) Գիրք թղ. 30 (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 253)։

NBHL (6)

(ՏԱՊԱՍՏ 3) ՏԱՊԱՍՏ ԱՐԿԱՆԵՄ. καταστρωννύω, καταστορέω prosterno, consterno, humi sterno. Տապալել. դիաթաւալ կացուցանել. ընկենուլ. կործանել ի գետին. սպանանել. սատակել. գետինը ձգել, փռել, սպաննել.

Տապպստ արկից զվիրաւորս ձեր։ Անդէն ի նմին տեղւոջ տապաստ արկին մետասան հազար զընտիր զօր։ Զբազումս տապաստ արկեալ է նորա խոցոտելով։ Արկ զնոսա տապաստ յանապատի անդ։ Արկից զնոսա տապաստ սրով առաջի թշնամեաց իւրեանց։ Արկին տապաստ յերկիր.եւ այլն։

Տապաստ յերկիր արկանէր արս ընտիրս եւ քաջս։ Նա ըզմանկունսըն բեթէլին՝ տապաստ էարկ վասն այպանին։ Զչարափառացն տապաստ արկանել խումբս։ Առ հասարակ իսկ զամենայն դասս հերձուածողացն արկանէ տապաստս. (Խոր. ՟Բ. 5։ Յիսուս որդի.։ Յհ. իմ. երեւ.։ Ոսկ. փիլիպ.։)

(ՏԱՊԱՍՏ 3) ՏԱՊԱՍՏ ԱՐԿԱՆԵՄ. καταστρωννύω, καταστορέω prosterno, consterno, humi sterno. Տապալել. դիաթաւալ կացուցանել. ընկենուլ. կործանել ի գետին. սպանանել. սատակել. գետինը ձգել, փռել, սպաննել.

Տապպստ արկից զվիրաւորս ձեր։ Անդէն ի նմին տեղւոջ տապաստ արկին մետասան հազար զընտիր զօր։ Զբազումս տապաստ արկեալ է նորա խոցոտելով։ Արկ զնոսա տապաստ յանապատի անդ։ Արկից զնոսա տապաստ սրով առաջի թշնամեաց իւրեանց։ Արկին տապաստ յերկիր.եւ այլն։

Տապաստ յերկիր արկանէր արս ընտիրս եւ քաջս։ Նա ըզմանկունսըն բեթէլին՝ տապաստ էարկ վասն այպանին։ Զչարափառացն տապաստ արկանել խումբս։ Առ հասարակ իսկ զամենայն դասս հերձուածողացն արկանէ տապաստս. (Խոր. ՟Բ. 5։ Յիսուս որդի.։ Յհ. իմ. երեւ.։ Ոսկ. փիլիպ.։)


Տապեղ, ի

s.

play-ground;
back-gammon-table.

Etymologies (1)

• -Յն. ταβλα «նարտ, նարդի տուփ» (So-phocles 1067), որ փոխառեալ է լտ. tabula «աախտակ, խաղի տախտակ» բառից. սրա նոր ձևերն են իտալ. tavola, որից տճկ. [arabic word] tavlu>ռմկ. թավլու «նարդի»։ Նկա-տելի է հայերէնի մէջ անկանոն պ ձայնը ընդդէմ յն. β-ի։-Հիւբշ. 383։

NBHL (1)

Ոչ հոլովելով ընթանան (լուսաւորք), այլ պտուտաբար շուրջ գալով՝ որպէս զանկոյզ (կամ զընկոյզ) պտոյտ առեալ ի տապեղ. (Շիր.։)


Տապճակ

s.

horse-cloth, housing.

Etymologies (1)

• Նոյն ընդ տապաստ՝ ըստ ՆՀԲ. լծ. յն. լտ. դա՛բէս «գորգ»։ Bugge KZ 32, 61

NBHL (1)

ταπής, -ις tapes, tapetium, stratum, stragula. Նոյն ընդ Տապաստ, որպէս Գորգ. օթոց. եւ սփռոց ի վերայ ձիոյ. (լծ. յն. լտ. դա՛բէս ).


Տառ, ից

cf. Տարր;
letter, character;
letter, episite;
book;
աստուածեղէն —ք, the Holy Scriptures;
մարգարէական —ք, the prophecies;
—ք կանոնականք, canons, constitutions, statutes, written laws.

Etymologies (1)

• «նեղսիրտ». նորագիւտ բառ, որ եր-կու անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճթ և ամ. 253. «Ջի մի՛ իցէ նեղտիրտ և տառ բարուքն, տեսեալ զինքն ի չքաւորու-թեան ստեղծեալ. այլ տեսցէ զամենայն կա-տարեալ, զի արձակ և առատ բարուք սնա-նիցի և վայելեսցէ։ Ագահն թեպէտ ընչիւք մեծատուն լինի, այլ մտօքն սին և տառ և ծակաչք»։

NBHL (2)

Ծանուցից քում սրբութեանդ յայսմ տառի։ Ընթերցեալ իմ ի քում տառի։ Զհաւասար գրոյդ ի թիկանէ տառիդ ընթերցցիս. (Մագ. ՟Ա. ՟Ժ՟Ը. ՟Ծ՟Դ։)

Առընթեր միշտ ունելով զյոլովութիւն տառից. յորս պարապեալ հանապազ հմտասցի. Խոսր. Երգ է զիմաստս երրորդ տառով։ Եւ անտեղեակ քերեալ տառին։ Զյունականս տառ (զօրինակ սաղմոսի). (Շ. յիշ. առակ. եւ եդես։ Լմբ. սղ.։)


Տարած, ից

adj. s.

spread out, extended, stretched out;
extensible;
—, —ածք, extent, extension;
volume, bulk, size;
show, display.

Etymologies (1)

• , ի հլ. «սփռուող, ծալական» էջ 5. Վեցօր. 67, 74, «փռուիլ, տարածուիլը» Վեցօր. որից տարածել կամ տարածանել «սփռել, ծաւալել, ընդարձակել» ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. տարածատակ «արմատը գետնի տակ տարածուող» Վեցօր. 96. տարածոց «չորացնելու համար փռած բան» Տաթև. ամ. 281, 285 (Ի հեռանալ պահապանին զտա-րածոցն ցրուեն թռչունք. Զտարածոց ան-պահապան՝ ցրուեն թռչունք). տարածոց արկանել «փռել, տարածել» Վեցօր. 182. տարածումն Յոբ. լզ. 15. «ԳԿ ձայնին պատ-կանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ա-մատ. Հ︎. ռար ու բան 619). տարածութիւն Եզն. երկայնատարած Եզեկ. ժէ։ 3. Ոսկ. ես. Վեցօր. գետնատարած Ագաթ. Կորիւն. Ոսկ. ես. և մ. ա. 11. բազկատարած Ագաթ. Կո-րիւն. գրկատարած Ոսկ. ես. 205. բազմա-տարած Եւս. քր. մոխրատարած Ոսկ. մ. գ. 14 տարածականութիւն (նոր բառ) ևն։

NBHL (2)

ἁναπεπτάμενος patens, expansus ἀπλός simplex եւ այլն. Ի տար ածեալ, կամ տարեալ ածեալ. այսինքն տարածեալ. սփռեալ. ծաւալեալ. պարզեալ. բացարձակ. բացեալ. ընդարձակ. տարածած. բա՛ց.

Աչացն բացարձակ եւ տարած են ներգործութիւնք։ Տարածն եւ սփիւռ խանչումն մարմնոյ յանձնեալ աչաց։ Ի մերկ ծովն եւ ի տարած զինքն ընկենու. (Փիլ.։)


Տարի, րւոյ, րեաց

s.

year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.

Etymologies (2)

• (տարւոյ, տարեաց) «ամ, տարի» ՍԳր. Եւս. քր. Եփր. որից տարեկան ՍԳր. Կոչ. Ոսկ. տարեմուտ «ամանոր» Կղնկտ. Վրք. հց. «տարելից» Մաշտ. 584. տարեգը-ւուխ Տոմար. տարևոր ՍԳր. Մծբ. Եւս. քր. նոր բառեր են տարեգիրք, տարեգրութիւն, տարևորութիւն, տարեցոյց ևն։-Meillet MSL 23, 146-7 ցոյց է տալիս՝ որ հին հնդևրոպացիք տարբեր բառեր ունէին մի տարւայ և մէկից աւելի տարիների համար. այսպէս զնդ. yarə «մի տարի», sard-«շատ տարիներ»=սանս. çarád-«տարիներ», լտ. bornus «աւս (մի) տարւայ» և bīmus, tri-mus «երկամեայ, եռամեայ», գոթ. ier «մի տարի», wintrus «տարիներ» ևն։ Այսաեւ և մի տարբերութիւն, որ շատ հասկանալի է խաշնարած ժողովրդի համար, կարծում եմ որ կար նաև մեր ամ և տարի բառերի միջև. տարի նշանակում էր «մի տարի», ամ «տա-ոիներ»։ Այս տարբերութիւնը Ե դարուց ա-ռաջ արդէն ջնջուած էր. Ոսկեդարում ամ և տարի կատարեալ հոմանիշներ? էին, մինչև որ ամ բառն էլ ջնջուեց և մնաց միայն տա-րի (աւելի լի ձև քան ամ միավանկը)։ Ասա-ծիս ապացոյց եմ համարում 1) երկեամ, երեամ, երկեմեան, երեմի շատ հնաձև բա-ռերը. 2) միամեայ բառը չկայ Ոսկեդարում 3) տարեկան նշ. «մի տարւայ». 4) վրաց. տարիօի «միամեայ գառնուկ՝» փոխ առնու-ած հայերէնից, շատ հին ժամանակ, յետոյ կորած հայերէնի մէջ, փոխանակուելով ամիկ բառով. 5) ի տարւոջ «մի տարում» Եզն. 199։ Ե դարում տարի բառը երբեմն կարող էր նաև յոգնակի գործածուիլ. օր. Եղիցին ի նշանս և ի ժամանակս և զտարիս. Գաղ. դ. 10. Զթիւ աւուրց և ամսոց և տարեաց կար-գէին. Եզն. 119։-Ամբողջ Ս. Գրքում տարի բառը գործածուած է 66 անգամ, որից միայն երեքը յոգնակի, մնացեալ 63-ը եզակի, իսկ ամ բառը գործածուած է ընդ ամէնը 581 անգամ, որից 278 յոգնակի, 65 յոգնակի ի-մաստով եզակի (վեց ամ, զհազար ամ) և 198 եզակի։

• Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է «Զի՛նչ է տարի. զի յինքեան տանի զօր, զշաբաթ, զամիսս և զչորս եղանակս. և դարձեալ զարեգակն տեսեալ ի կիտէն ի կէտն բոլոր ընթացեալ՝ ասացին. տա-րաւ զիմ ժամանակս»։ Նոյնը նաև Վրդ. սղ. կդ. էջ 214 «Այլ տարի դարձեալ որ զամենայն տանի».-Յայսմ. օգոստ. 11 «եւ տարի ասի, որ տանի զերկո-զ365 աւուրսն... և նոքօք զկեանս մարդ-կան և զամենայն մահկանացուաոս».-Տաթև. ձմ. ա. «Զի վասն այն կոչեմք տարի՝ որ զամենայն կեանս մեր և կհեշտութիւն կենցաղոյս ընդ ինքեան տանի և գնայ։.. Տարի կոչի վասն երեք պատճառի. նախ զի արեգակն տանի զերկոտասան կենդանակերպսն և վճա-րի. երկրորդ՝ զի տանի զչորս եղանակս և զամիսս և զշաբաթս, զաւուրս և զժա-մոս և զայլսն. երրորդ՝ զի տանի զժա-մանաևեաւ կեանս մեր»։ Նոյնը նաև Տաթև. հարց. էջ 190։ Սրանց համեմաս է նաև ՀՀԲ։ Böttich. Horae Aram. 35, 70 թերևս tar արմատից։ Նոյն, Wurzelf, 20 սրան է աւելացնում նաև արաբ. tārat։ Չուբինով վրաց. տարկոշի «ջրի շերեփ»! Հիւնք. հյ. շար և կամ զնո. սարետա։ Patrubány SA 1, 194 հնխ dā «բաժանել» արմատից։ Աճառ. ՀԱ 1ՉՈ8. 122 թերևս կովկասեան ծագու-մից. հմմտ. հիւս. օսթյ. tal', ֆինն. talvi սիրյ. tol, դիդ. tlebi, վոգուլ. tal հոմանիշները։ Patrubány ՀԱ 1908, 314 տալ բայից։ Մառ ИАН 1911, 471 վրաց. წელი ծելի «տարի» բառի հեռ-

NBHL (1)

Զի՞նչ է տաթրի. զի յինքեան տանի զօր, զշաբաթ, զամիսս, եւ զչորս եղանակս. եւ դարձեալ զարեգակն տեսեալ ի կիտէն ի կէտն բոլոր ընթացեալ՝ ասացին, տարաւ զիմ ժամանակս. (Վանակ. տարեմտ.։)


Տարտամ, աց

s.

unsteady, irresolute, perplexed, wavering, indeterminate, uncertain, cowardly, slothful, sluggish, idle;
— տագնապի տարակուսանաց, painful thoughts, mental anguish.

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. լտ. tardum «ծոյլ, դանդաղ» բառի հետ։ Justi, Dict. Kurde 96 քրդ. tertilin «տատանիլ, երերալ» և արաբ. [arabic word] tartara։ Canini, Et. étym. 142 ռանս. dardha «հաստատուն»։ Հիւնք. տարմ բառից։ Bugge, Beitr. 33 ցե-ղակից լտ. tardus «դանդաղ» բառին, որ չի ընդունում Walde 764։ Աճառ. ՀԱ 1899. 235 համարում է կրկնուած տարմ պարզական արմատից, որի հետ նոյն է տարմ «երամ» (նշանակութեան տար-բերութիւնը չի թոյլ տալիս այսպիսի նոյնացում)։ Վերի մեկնութիւնը տուաւ Pedersen, Հայ. դր. լեզ. 132, որ ըն-դունում են Walde 243 և Pokorny 1, 821։

NBHL (1)

Տարտամ են յըթեռնուլն եւ յուսանելն։ Բայց դու ընդ իմ տարտամ անձին՝ մարտի՛ր ընդդէմ ախոյանին։ Տարտամ է կրթութեան. (Սարգ. ՟բ. պետ. ՟Զ։ Յիսուս որդի.։ Երզն. երկն.։)


Տարր, րեր, րերաց

s.

element, elementary substance or matter;
տարերք, elements;
rudiments;
տարերք կենաց, the elements of life;
ըստ տարերց աշխարհի, according to the worldly maxims.

Etymologies (1)

• . ր հլ. (յետնաբար նաև ի, ո հլ.) նախանիւթ» ՍԳր. Եզն. Վեցօր. Ագաթ «յօդ, տառ» Եզն. որից տարրական Ագաթ. կամ տարերական Նար. խչ. տարրապաշտ Նխ. իմ. Յհ. իմ. պաւլ. տարրաւր Ագաթ. տարրեղէն Եղիշ. տարրանալ «արմատանալ. հաստա-տուիլ» Փիլ. Սոկր. թուլատարր Վեցօր. կարծ-րատարր Պիտ. (գրուած է կարծրատորր), ողորկատարր Պիտ. միատարր Վեցօր. մեծա-տարր Վեցօր. մերկատարր Ոսկ. ես. 180. անտարր Ոսե. լհ. ա. 14. Ագաթ. ևն։ Բառիս երկու ր-երը միանալով՝ ձևացել է յետնաբար տառ «նախանիւթ» Փիլ. Պիտ. Երզն. Նար. «գիր» Փիլ. իմաստ. Սարգ. «գրութիւն, գրու-ածք, գիրք, Աստուածաշունչ» Պիտ. խոսր. Մագ. որից տառանալ «տարրանալ» Անյ. հց. իմ. տառատիպ Յիշատ. ևն։ Նոր գրա-կան լեզուն զանազանութիւն դնելով երկու-սի մէջ՝ ընդունում է տարր «նախանիւթ» և տառ «գիր»։ Նոր բառեր են տարերային, տարրաբանութիւն, տարրագիտութիւն, տար-րաւուծութիւն, տարրալուծել, տառական, տառտզի, տառակեր, տառակերութիւն, նա-խատառ, սկզբնատառ, վերջատառ, մեծա-տառ, փոքրատառ, մանրատառ, գլխատառ, շեղատառ ևն։

NBHL (4)

Ըստ մարդկան աւանդութեան, եւ ըստ տարերց (այսինքն սկզբանց) աշխարհիս։ Մինչ տղայքն էաք, ընդ տարերք աշխարհիս ի ծառայութեան կայաք։ Զիա՞րդ դառնայք միւսանգամ ի տարերս տկարս եւ յաղքատս.եւ այլն։

Տարր մրգոյն։ Արեգական տարրն։ Տարրն երկնի։ Տարերն լուսնի։ Ըստ տարերց բարձր լերանց. (Եզնիկ.։ Շ. բարձր.։ Ագաթ.։ Լմբ. էր ընդ եղբ.։ Վեցօր.։ Շիր.։ Խոր.։)

Ոչ եթէ ի տարրն հայի կամ ի նիւթն՝ աննիւթ բնութիւնն, այլ ի հոգին եւ ի սէրն՝ որով տարրնլ ընծայի։ յայլ իմն էուեւիւն յեղաշրջին կցորդակից տարերաւն. (Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ.։)

Նախեղակ վեհից իմանալեացըն խումբ՝ ստորակաց տարրիցը քառիւք. (Շ. տաղ.։ Գոյիցս տածիչ՝ տարրից ու անտարրից սուրբ հոգիդ. Տաղ յհ. եղբ. հեթմ.։)


Սերտ, ից

adj. fig. adv.

solid, firm, hard, compact, constant, fix, stable, strong;
true, sincere, close, intimate, cordial;
—, —իւ, firmly, constantly;
voluntarily, willingly;
sincerely, intimately, closely;
— առաքինութիւն, solid virtue;
— սիրով, tenderly, affectionately, cordially;
— սիրել, to love sincerely, with all one's heart, passionately;
— աղօթել, to pray intensely, warmly, earnestly, eagerly.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Կայ պրս. [arabic word] ︎ sārdij «լոկոն. և է այն, զի զկիրն կամ զգաճն իւղով կտա-ւատի և բամբակով խառնեալ, և խմոր արա-րեալ, և այնու զփողրակս ջրոց ընդ իրեարս մածուցեալ ամրացուցանեն» (ԳԴ)։ Այս ի-մաստը իսկոյն յիշեցնում է հյ. սերտիչ մի ձև, մանաւանդ որ պարսկերէնի մէջ ❇ տառը ենթադրում է օտար ծագում։ Բայց վերոյիշեալ պրս. բառը ըստ իս սխալ ըն-թերցման արդիւնք է և պէտք է ուղղել ❇ [arabic word] sarviǰ կամ sārūǰ, որ է պրս. ❇ sāruǰ «գաճ», արաբացեալ [other alphabet] ︎ sāruj «գաձ, յատկապէս ապակի կամ ջրի փողրակ կպցը-նելու գաճ կամ լոկոն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 417)։

NBHL (2)

Սէր սերտ ունել ընդ միմեանս։ Սերտ սիրով շնորհակալուք։ Սերտ սիրով եւ միաբանութեամբ։ Ով սերտ հիւրասիրութեանն. զիւրսն փոխանակ այլոց յանձին ունէր տալ. (՟Ա. պէտ. ՟Դ. 8։ Խոսր.։ Փարպ.։ Սեբեր. ՟Թ։)

Աղօթս առնէ նոցա սերտ մնալ ի միաւորութիւն հաւատոցն սիրով ընդ հաղորդին ընդ աստուծոյ սերտ, որդիք աստուծոյ եւ անուանին եւ կոչին. (Համամ առակ.։)


Սիկ, սկոյ

s.

slime, mud, ooze, mire, slough, dirt;
deposit, sediment, dregs, lees.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Վն. սիկ «ջրի տակ նստած դիրտ» (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 589), Մշ. սիգ «կարմիր և դեղին կաւ ունեցող հող» (օր. սիգ արտ), Սեբ. սիգ «գետի ե-զերքից հանուած մանր աւազահող, որով ոսկերիչները զանազան բաներ են ձուլում». որից Ալշ. Կր. Նբ. սկիլ, Երև. սկվիլ, Մրղ. սըկկէլ, Սլմ. սկել, սղ'ել «խորասուզուիլ, ընկղմիլ», իսկ Մշկ. Ք. «ջուրը պարզուիլ, պղտորութիւնը անցնիլ», սկռիլ Վն. «ծանր ծանր ջրի տակ իջնել»։


Սին, սնոյ

adj.

empty, void;
destitute;
vain, useless.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Մշ. հօսնիլ «թառամիլ, դեղնիլ, թարշամիլ», Բլ. Մշ. հօսին «արօտի մէջ չհընձուած ու չորացած խոտ»։ Տե՛ս և սին-լըքոր։

NBHL (2)

κενός inanis, vanus, vacuu. (լծ. հյ. ոսին. յն. քէնօս. ուստի Սնոտի. Ունայն. ընդունայն, թափուր. զուր. դատարկ. նանիր. դարտակ, փուճ, պարապ. ...

Սին ընկոյզն, որ ճղով եւ կեճեպով արտաքոյ զարդարեալ երեւի, եւ մէջն փուճ է. (Լծ. նար.։)


Սինձ, սնձոյ

s.

gluten;
mordant;
preserved fruits, conserves, preserves, jam;
cf. Փշատ.

Etymologies (2)

• , ո հլ. բոյս՝ որ մեկնւում է ռանա-զան ձևերով. այսպէս «մի տեսակ խիժաբեր ծառ» Ռոշք. «սին, փշատ կամ ալոճ» Տաթև. ձմ. ձդ. Բժշ. «անուշ խնձոր, melimoluni» Գաղիան. «ուտելի մի տեսակ խոտաբոյս. scorzonera hisnanica (ՀԲուս. § 2753)» Կամրկ. «քօշմօրուք, թրք. էմլիք» Հին բժշ. «շակակուլ» Նոր բժշ. «սին, sorbus domesti-ca L» և «քօշմօրուք, tragopogon coloratum CA. Mey» Տիրացուեան, Contributo § 204 և § 570.-արդի գաւառականներում սինձ կամ սէզնը անունով զանազանւում է երկու բոլորովին տարբեր բոյս. մէկը ծառ է՝ ծիրանի ծառի բարձրութեամբ, տալիս է կաղինի մե-ծութեամբ քաղցրահամ կարմրաւուն մի պր-տուղ, որ ալոճի մի տեսակն է (Վն. կոչւում է մկնալոճ, Թաւրիզի թուրքերէնով եմիշան). միւսը մի հասարակ խոտաբոյս է, որ հում ուտւում է։ Որից սնձենի «սինձի ծառը» Յայ-սըմ. սնձնի Յայսմ. դեկ. 17. Վստկ. 143. ննձի Վստկ. 155 (սեռ. սնձեաց՝ որ է ալու-ճըն)։ Թուի թէ սրանց հետ նոյն է նաև սինձ կամ սինծ «մածուցիկ նիւթ» Փիլ. լին. 21, Անյ. պերիարմ. Պիտ. 391. Երզն. մտթ. 390 (հմմտ. շրէշ խոտը և մածուցիկ նիւթը), եթէ սակայն այս բոլորը պէտք չէ փոխել սոսինձ, հակառակ այսքան յաճախ գործա-ծուած լինելուն։

• ԳՒՌ. -Մե. Ջր. սինձ, Զթ. սը՛նձ, Ղրբ. սէ՛զնը, Շմ. սը՛զնը, Գնձ. սի՛զը, Ագլ. սա՛-զնը, Ղզ. սիզ, Սվեդ. սնձmգ (ծառը՝ սընձ-ռինա) «անտառի ալոճ, մկնալոճ» (նոյն է նաև սինձ Տիվրիկում՝ «ալոճ»), որից Ղրբ. սզնէ «սնձենի».-Ալշ. Երև. Մկ. Մշ. Ջղ! Սեբ. Վն. սինձ, Ախց. Կր. սինծ «խոտր» (ըստ Արթինեան, Տունկերը 30 tragopogon pratensis L)։

NBHL (2)

Որպէս ի նաւի առ այլ իմն պէտս առնանին առ ի մածուցանել՝ իբրեւ սինծն եւ վուշ։ Խզեալ մարմնոց սինձ յարմարութեան։ Զօրէն սընձոյ կապեաց զնոսա առ ինքն. (Անյաղթ պերիարմ.։ Պիտ.։ Երզն. մտթ.։)

ՍԻՆՁ. գ. μελίμηλον melimelum. (որպէս թէ մեղրախնձոր). Պտուղ անոյշ, եւ քաղցրաւենի. սերկեւիլի կամ խնձորոյ ընդ մեղու. մուրապպա.


Սիւնիքոսական, ի, աց

adj.

continuous.

Etymologies (2)

• «շարունակուող, ան-ընդհատ (ջերմի համար ասուած)» Մագ. թղ. 74. 135։

• = Յն. συϰεχῶς «անընդհատաբար, շարու-նակեալ կերպով» մակբայից՝ հլ. -ական մասնիկով կազմուած. (ֆրանս. ևս syno-que). ըստ այսմ մեր բառը կարելի է ուղղել սիւնեքոսական։-Հիւբշ. 379։

NBHL (1)

Բառ յն. սինէխիս. συνεχής continuus. Շարունակ. անընդհատ.


Սիւնհոդոս, աց

s.

synod.

Etymologies (1)

• = Ասոր. ❇ sunhodos, որ և [syriac word] ︎ sunodos ձևից (կէտադրեալ չլինելով ընթերցանութիւնը անորոշ է), որ իր հերթին փոխառեալ է յն. σύνοδος «ժողով, մա-նաւանո ռիտական կամ եկեղեցական ժողով» բառից։ Սրանից են նաև լտ. sуnodus, ֆը-րանս. գերմ. Sуnode, վրաց. სინოდი սինոդի, ռուս. cииодь (որից և արևելեան գրաևանև մէջ՝ սինօդ «էջմիածնի Սինօդը»), և մինչև իսկ քրդ. ❇ sinodus (Justi, Dict. Kurde 246)։ Հայերէնը ուղղակի յունարէնից չէ՝ հ ձայնի պատճառաւ, որ չկայ յունարէ-նում, բայց գտնւում է ասորերէնում։ (Այս հ ო ձայնը Յակոբ Եդեսացին (+708) պա-տուիրում է չգրել՝ համաձայն յունարէնի Brockelm. Lex. syr. 231ա)։ Յառաջացած է անշուշտ յն. բառը ստուգաբանելով σύν «կից» +ὄδός «ճանապարհ» բառերից. հմմտ. Կնիք հաւ. էջ 58 «Սիւնհոդոս, որ է ժողով, որ թարգմանի զուգաճանապարհք», նաև Յհ. իմ. խոստ. 12 «Սիւնհոդոս ժողովոյն, որ անուա-նի զուգաճանապարհ»։

NBHL (1)

Եղեւ ժողով եպիսկոպոսացն սիւնհոդոսին նահանգին կեսարու։ Մեծաւ սիւնհոդոսիւ։ Սիւնհոդոս սուրբ ժողովոյն։ Որ ինչ ի սրբոց սիւնհոդոսացն սահմանեցան կանոնք. (Բուզ. 29։ Շ. ընդհանր.։ Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի՟Է.։ Տօնակ.։)


Սկեպտոր

s.

exceptor.

Etymologies (1)

• = Յն. ἐζxεπτωი «ընդօրինակող» ծագում է լտ. exceptor «դատաւորի մօտ նստող և վը-ճըռագրերը գրող քարտուղար» բառից։-Հիւբշ. 380։

NBHL (1)

Բառ լտ. էքչէ՛բդօր. exceptor. Ատենադպիր՝ որ ընդունի զբանս բերանոյ իշխանին կամ դատաւորի, եւ դրոշմէ ի գիր. Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ժ՟Գ. (ուր գրի վրիպակաւ Սկենդարոս)։


Սնար, ի, ից

cf. Սնարք.

Etymologies (1)

• , ի հլ. (Ոսկեդարում անեզական) «գլխի ետևը, ծոծրակ, գլխի վերևը» ՍԳր. «անկողնի բարձ» Եղիշ. Ճառընտ. «սարի գը-լուխ» Ագաթ. որից սնարնոց «գլխի բարձ» Տիմոթ. կուզ. էջ 95. անսնար «առանց բար-ձի» ԱԲ։

NBHL (2)

Եդ ի սնարս իւր։ Եւ ահա ի սնարից նորա նկանակ հաճարոյ եւ կուժ ջրոյ։ Մատեաւ առ քանուն գահոյիցն, որ էր ընդ սնարսն հողոփեռնեայ։ Մի ի սնարից, եւ մի յանոտից։ Առ զգեղարդդ ի սնարից դորա։ Եդին ընդ սնարս դարեհի։ Գահաւորակ արար, եւ զսնարսն ոսկեղէնս.եւ այլն։

Կանգնի ընդ սնարիւք ննջեցելոյն։ Գայ առ սնարիցն ննջեցելոյն. (Մաշտ. ջահկ.։)


Սոթ

adj.

firm, solid.

Etymologies (1)

• «պինդ, կարծր, հաստատուն» Անյ. հց. իմ. Յայսմ. որից սոթեալ «հաստատու-ա՞ծ» Վեցօր. 195 (Ոչ եթէ միայն ի լերինս մեծամեծս պարտիմք զարմանալ, որք բո-լորեալն և սութեալն ի բարձրաբերձ բարձ-րութիւն ամպոցն հասանեն). սոթահեր «խիտ կամ կարծր մազերով» Մագ. թղ. 127.-գրուած է նաև սութ, սոթ և սաթ։ Երկուսը միասին! գործածուած է Յայսմ. սեպ. 23. «Այնքան սաթ և սոթ է կճղակն՝ որ աննման է» (ընձուղտի համար է ասում)։


Սոխակ, աց

s.

nightingale, philomela, luscinia;
porphyrio (a waterfowl);
— երգէ, գեղգեղէ, the nightingale sings.

Etymologies (1)

• Lag. Beitr. bktr. Lex. էջ 21 պրս. *sōxa ձևից՝ իբր պրս. surx, զնդ. sux-ra «կարմիր» բառից։ (Հիւբշ. 238 յի-շում է այս մեկնութիւնը և մերժում. թէև ընդունում է որ հայերէն բառը իրանա-կան փոխառութիւն պէտք է լինի)։ Մառ ЗВО 5, 317 պարզապէս զնդ. sarh «ասել» բառի հետ. իսկ Гpaм. др.-арм. 29 աւելի զարգացնելով իր ասածը, հին ձևը համարում է *սանխակ, որ կցում է զնդ. saiih «ասել» բային։ Patrubány ՀԱ 1908, 153 խօսիմ բայից՝ իբր խօ-սակ։-Հիւնք. պրս. suxan «խօսք» բառից, իբր հյ. խօսնակ։ Այսպէս նաև Կուրտիկեան, Արևելք 1899 նոյ. 18։

NBHL (1)

Ազգ թռչնոյ՝ կրկին. մին՝ առաւել ջրային, կարմրակտուց եւ կարմրոտն. (զոր Ստեփ. լեհ. համարի նոյն ընդ կարապ). ի սուրբ գիրս գնի որպէս πορφυρίων, -ιον (ծիրանեակ). purpurio, avis aquatica purpureo rostro pedeque. տես (Օր. ՟Ժ՟Դ. 17։ Ղեւտ. ՟Ժ՟Ա. 18։)


Սող

s. adj.

crawling;
creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.

Etymologies (2)

• «փորի վրայ քսուելով երթալը» Փարպ. «սողացող» Պտմ. աղէքս. 7 որից նողալ Ոսկ. մ. բ. 27, աւելի գործածական՝ սողիլ «փորի վրայ երթալ, կամացուկ ներս մտնել, սպրդիլ, սողոսկիլ» ՍԳր. Սեբեր, Ոսկ. մ. գ. 27. «երեսի վրայ ընկած աղա-չել» Գ. մկ. ա. 10. սողեցուցանել Կոչ. սո-ղուն «զեռուն» ՍԳր. Կոչ. սողնական «սողա-ցող» Անան. պետր. սողնական ախտ «քաղց-ևերղ» Փիլ. ժ. բան. սողնակ «սողուն» Վա-նակ. յոբ. «նիգ, պարզունակ» Վրք. հց. թ։ 189. Ոսկիփ. Յայսմ. փետ. 14. գետնասողու-թիւն Ոսկ. բ. կոր. դիւրասողութիւն Երզն. քեր.-սողալ նշանակում է նաև «կաղալ» Ոսկ. մտթ. 743, որից սողուն «կաղ» Կոչ. 388. Վռր. հզ. ա. 218 (հմմտ. ՀԱ 1910, 369 բ), «ոտքերը բռնուած անդամալոյծ» Շիր. քրոն. 72։ Այս արմատից աճած ձևեր են՝ ՍՈՂԿ, որ գտնւում է միայն սողկագնաց «հո-ղի երեսից իբր սողալով գնացող, երեսկունկ մեծացող (բոյս)» Վեցօր. 96, սողկական «սողալով եղած» Ոսկիփ. բառերի մէջ.-ՍՈՂՄ, որ գտնւում է միայն սողմիլ «սողիլ, սողոսկիլ, սպրդիլ, կամացուկ ներս մտնել» Ոսկ. մ. բ. 12, էջ 557 բառի մէջ. «Եւ տես զիարդ զամենայն զարիս թողեալ և զայն ևեթ դնէ՝ դեռ առժամայն սողմեալ մտեալ արծարծէր». (Վարդանեան ՀԱ 1921, 604 ուղղում է պարզապէս սողեալ մտեալ, քանի որ սողմիլ ձևը բնաւ ուրիշ տեղ գործածուած չէ մեր գրականութեան մէջ).-ՍՈՂՈՍԿ, որից ծառում են սողոսկիլ «սահիլ, ընկնել, ներս սպրդիլ» Նիւս. կազմ. Շիր. քրոն. իգն. Երզն. մտթ. սողոսկուտ «լպիրծ» Մագ. թղ. 145. Երզն. քեր. սողոսկումն Փիլ. սողոսկանք Անան. եկեղ. սողոսկիչ Լմբ. առակ. ռիւրա-նողոսկելի Մաքս. եկեղ. նոյն են նաև սո-ղուսկ «լպրծուն» Փիլ. լին. ա. 41, կրճատ սղոսկել Երզն. մտթ.։

• Հներից Տաթև. հարց. 216 սողուն մեկնում է «կա՛մ զի սողալով գնան կամ սղացեալ են ոտիւք կամ զի սուղ են ձայնիւ»։ Sehroder, Thesaur. 45 սողալ դնում է սեմ. zxl (>եբր. [hebrew word] zx1, արաբ. ❇ zahl, ասոր. [syriac word] zxlā) «սողալ, սահիլ, հոսիլ» արմատից փո-խառեալ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 սո-ղուն համարում է ս բնաձայնից։ ՆՀԲ սոռուն լծ. թրք. սողուլճան «բոտոտ»։ Տէրվ. Altarm. 98-99 և Նախալ. 11n հնխ. sar, sarp արմատից է հանում՝ հյ. սողալ, սողոսկել, սողոպել, սահիլ, ռուրհալ ևն, սանս. sar, sarp «սողալ», sarna «օձ», լն. ἔ́ρπω «սողալ», ὄοπετόν «սողուն», լտ. serpere «սողալ», serpens «օձ»։ Հիւնք. սողալ և սողուն հանում է ձող բառից։ Patrubány SA 1, 196 յն. ϰλλας «շողոքորթ», ϰολαϰεύω «շողո-քորթել» բառերին ցեղակից։ Գազան-ճեան, Տարեց. Պապիկեան 1905, 125 և Արև. մամ. 1907, 934-5 սողալ=տճկ. նիւրմէք «քշել», սիւրիւնմէք «սողալ»։ Karst, Յուշարձան 426 սողուն=թրք. valan «օձ»։ Petersson KZ 47, 256 սանս. tsárati լիթ. selḗti, զնդ. sravant. «սահիլ, սպրդիլ» բառերի հետ, հնխ. t-sol-արմատից։ Կրկնում է նոյնը Pokorny 2, 505 հնխ. sel-«սահիլ, սո-ղալ» արմատի տակ, որ ad-«դէպի» նախդիրով տուել է d-sel-, յետոյ t-sel-և ts ձայնախմբի միացմամբ հյ. սո-ղալ։ Իր մեկնութիւնը մերժում է Pe-tersson, Ar. u. Arm. Stud. 84 և այժմ էլ համեմատում է լիթ. szulys «ոառա-տրոփ ընթացք», լեթթ. sčlis «քայլ», մբգ. schel «ցատկռտող» բառերի հետ։

NBHL (1)

Խոցեալք կարեւէրք, մերթ ի սող, եւ մերթ ի յանձն քարշութեամբ (ընդ երկիր՝) հասաք առ միմեանս. (Փարպ.։ Տեսցես վիշապս սողս առ քեզ. Պտմ. աղեքս.։)


Ռազմ, ից

s.

battle-array, rank, line, order;
battle, war;
— առնել, կարգել զ—ն, to marshal, to array;
— դնել, ի — մտանել, to make war, to fight, to assail;
հատանել զ— պարւուց զօրաց, to put to rout, to disperse, to defeat, to discomfit.

Etymologies (1)

• = Պհլ. [other alphabet] ︎ razm «պատերազմ, ճակա-տամարտ», պրս. ❇ razīn «կռիւ», որ է զնդ. rasman «զօրաբանակ, ճակատ» (Horn § 612 չի ընդունած, բայց այսպէս է ըստ Հիւբշ. 233)։ Իրանեան բառերը ծագում են ղնդ. raz-«շարել, դարսել, կարգաւորել» ար-մատից (Bartholomae, Altir. Wört. 1514), որ է հնխ. reg-«ուղղել». սրա այլ ժառանգ-նեռից յիշատակելի են յն. ὸρέγω «տա-րածել, փռել», ὄρεϰτός «մօտից կռուելու համար զէնքը երկարած», լտ. rego «ուղղել, վարել, կառավարել, իշխել, թագաւորել», rex «թագաւոր», rectus «ուղիղ», rector «վա. ոիչ, կառավարիչ, տէր», regimen «կառա-վարութիւն»>ֆր. règiment «զօրաբանակ», ևնո. arəzu «ուղիղ», razista «ուղղագոյն»։ հպրս. rāsta, պրս. rast «ուղիղ» (բայց նաև «ռաս, խումբ», որից հյ. երաստ «խումբ, կարգ»), գոթ. raihts, հբգ. reht, գերմ. recht, անգսաք. riht, անգլ. right «ուղիղ», հիռը recht «օրէնք», ռուս. су-разинa «կարգ կա-նոն» ևն ևն (Waide 647, Boisacq 710)։-Հիւբշ. 233։

NBHL (3)

Հատեալ զռազմ պարուց նոցա. հերձեալ ընդ մեջ զջոլիրս ասպարափակ ռազմին բազմութեան։ Ճակատս ռազմի մարդկաց ընդդէմ միմեանց պատրաստէին. (Յհ. կթ.։)

Նա ի վիշտս եւ ի չարչարանս մարմնոյ է, եւ յռազմունս թշնամւոյն զշարժեալսն ընդդէմ իմ՝ անյայտացս։ Զհերձուածոզացն եհատ ռազմունս։ Զդիւացն քակեցեր զռազմունս. (Ժմ. յն.։)

Ընտիր ընտիր ռազմունս կարգելով ախոյյան. (Մեսր. երէց.։)


Ռահ

s.

way, road;
— գործել, հորդել, to travel, to go on a journey.

Etymologies (2)

• , ի հլ. «ճամբայ, ճանապարհ» Զքր. կթ. Նար. Շար. Անան. խոստ. 6. Տաղ. որից ռահվիրայ «ճամբայ բացող» Բուզ. գ. 20 (այս բառը ցոյց է տալիս, որ ռահ արմատը Ոսկեդարում գոյութիւն ունէր). ռահահորդ Շնորհ. ռահել Շնորհ. յիշ. սող. ռահադուռն Ճառընտ. անռահավար Մագ. հ>խ հնչու-մով՝ ռախունակ «առաջնորդ» Ճառընտ.։

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը ԳԴ, ՆՀԲ (աւելացնում է եբր. [hebrew word] orax հո-մանիշը, որի նմանութիւնը աատահա-կան է), Müller SWAW 38, 588 ևն։ ՌԱՀ «պիտոյք, գոյք, իրեր» Անսիզք 45 (Չարթէլ է պառիկելեցն և ի բաղնեց ըռահէն և յայտ ցեղ սարութենէդ.-բացի անկողնի և բաղնիքի պարագաներից և նման կազ-մածներից), Սմբ. դատ. 60, 62 (Հալաւն, սօլերն և գօտին և այլ այսպիսի ըռահ). որից ըռահեղէն «տան իրեր» Սմբ. ղատ. էջ 151 (մի ձեռագրի ընթերցուած է)։

NBHL (1)

Օձն մահաշունչ՝ գարշապարին սպասող, ջախեալ ի սրբոյն (գրիգորի) լուսաւորիչ ռահից։ Ռահ աշտիճանաց ի վիրապին եդեալ՝ հանել ընդ նոսին զհայաստանեաց ազինս. (Շ. տաղ.։)


Ռամ, ից

s.

cf. Ռամիկ, cf. Րամ.

Etymologies (1)

• ՆՀԲ նոյն ընդ երամ։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 1912։ Մառ, Kавк. культурныи мiръ, էջ 30 յաջորդ ռա-միկ բառի հետ հանում է Արմէն ազգա-նունից, որ կազմուած է -էն յոգնակեր-տով. Արմէնները Հին Հայաստանի նա-խաբնիկներն էին։

NBHL (1)

Ռամ սիրոյ՝ ռետին՝ անձկին կարօտ, կարօտ հեղեալ. (Նար. տաղ.։) (կամ ընթերցիր ռատ, այսինքն առատ)


Ռամիկ, մկաց

adj. s.

vulgar, low, plebeian, popular, common, vile, trivial;
the vulgar, the common people, lower orders;
տգէտ —ն, the ignorant mob.

Etymologies (1)

• -Պհլ. *ramīk ձևից. հմմտ. մանիք. պհլ. гambāīk ἐϑνιχός ։ ИАН 1907, 548. տե՛ս ընդարձակ ռամ և երամ։-Հիւբշ. 233։

NBHL (1)

Ռամիկ ջոկացն սըլացեալ՝ որպէս մեղուս ընդդէմ ծաղկանց, հրաւիրեցին զտիեզերս յերկնից ի սուրբ արքայութիւն. (Շ. տաղ.։)


Ռոճիկ, ճկաց

s.

appointment, salary, pension, pay, hire, wages;
maintenance.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Առւ. ռօ՛նիկ՝ «ամսական վարձք»։ Նոյն բառն է, բայց փոխառուած իմաստով ռոճիկ Արբ. Խրբ. «տանձի, ընկոյզի կամ նուշի շարոց»։

NBHL (1)

Պատրաստեաց նմա լի ռոճկօք ընթրիս. Տէր Իսրայէլ. հոկտ. (՟Ի՟Ը.։)


Ռունգն, ռնգան

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

Etymologies (2)

• , ն հլ. (ռնգան, ռնգամբ) «քիթ» Շար. աւելի գործածական է յգ. ոնգունք (սեռ. ռնգանց կամ յետնաբար ռնգաց) «քիթ. կամ մանաւանդ՝ քթի ծակերը» ՍԳր. Փիլ. Եղիշ. Յհ. իմ. նմանութեամբ՝ «դռան փեղկ» Նար. խչ. 380. «ծխնի» ՀԲ. (գրուած է նաև ռընգունք, ըռնգունք, ըռընգունք, ռունգք)։ Որից արծռունգն Պորփ. Արծր. արծռնգնու-թիւն Պորփ. Մխ. ապար. ռնգավար լինել «այս ու այն կողմ հոտոտել» Փիլ. լիւս-ռնգեղջիւր «մեծ մի անասուն» Խոր. աշխ. Վանակ. հց. (թրգմ. յն. ῥινόxερος հոմանիշից, որ է ֆր. rhinocéros), շնռունգն «շան քթով» (իբր անարգական ածական) Ոսկ. մտթ. ղ. որից և Բրս. մրկ. 87. երկուսն էլ գրուած (դ յաւելուածով) շնդռունգն կամ շնդռունդն, որ Վարդանեան ՀԱ 1921, 360 ուղղում է այս-պէս. կարծում եմ սակայն որ դ յաւելուածը ո՛չ թէ սխալ գրչութեան արդիւնքն է, այլ nր> ndr ձայնաբանական օրէնքի։ Նոր բառեր են ռնգաձայն, ոնգախօս, ռնգական, ռնգային։

• = Արաբ. [arabic word] rub՝ «քառորդ», որ ծագում է ընդհանուր սեմական «չորս» արմատից. հմմտ. եբր. [hebrew word] arba', արամ. [hebrew word] arba, ասոր. [syriac word] arba', արաբ. [arabic word] ar-ba', եթովպ. [other alphabet] O arba', ասուր. arba'u, բոլորն էլ «չորս»։-Հիւբշ. 275

NBHL (1)

Մոխրաշունչ եղեալ, քացախ ընկալեալ հոգիաշունչ ռընկամբդ (կամ ռնգամբդ). (Շար.։)


Սաբեկ, այ

s. fig.

thicket;
pardon.

Etymologies (1)

• Հները հասկացել են զանազան ձևե-րով. այսպէս Վրդն. ծն. մեկնում է «Աաբեկն ոստ մի ծառոյ թարգմանի, կամ երկճղի ծառ. իսկ առ ի միտս՝ թո-ղութիւն կոչի... ոմանք ասեն թոյլ գոլ». (ՀԲուս. § 2676 վերջընթեր բառը հաս-կանում է թայլ բոյսը)։ Առանձին բոյ-սի տեսակ է հասկանում նաև Թովմաս վրդ. Կիլիկեցի, որ գրում է «թուզ, նու-ռըն և սաբեկ» (տե՛ս ՀԲուս. անդ)։ Տունկ է նաև ըստ Եփր. երաշտ. «Ջոր և տունկ անուանեաց սաբեկ.-Տնկեսցէ զտունկս զայս սաբեկ.-Անուն տնկոյն սաբեկ ասի»։-Բառ. երեմ. էջ 278 դը-նում է «սաբեկայ. բարձր»։ Իբր եբր. բառ յիշում են ՀՀԲ և ՆՀԲ՝ զանազան մեկնութեամբ։

NBHL (1)

σαβέκ sabec. Բառ եբր. սապէգ. որ մեկնի՝ թաւ ոստալից, թուփ, կամ վանդակաձեւ. կամ ուղիղ, կանգուն, եւ կամ թողութիւն (որպէս լա՛մա սաբաք թանի. ընդէ՞ր թողեր զիս). Անուն անծանոթ տնկոյ.


Սագ, աց

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

Etymologies (1)

• WZкM 14, 161 կցում են սանս. ham-sá-, յն. [other alphabet] ︎ լտ. (hjanser, լիթ. uasis, հբգ. gans, հսլ. gensi, ռուս. rycь «սագ» ևն ընտանիքին. սրա նա-խաձևն էր հնխ. g'hans-, որ տուել է հյ. *գաս և շրջմամբ սագ։ Եազրճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. çaka, ca-kavi։ Հիւնք. պրս. qāz։ Osthoff. Parer-ga 1, 247, յետոյ Patrubány SA 2, 170 Scheftelovitz BВ 28, 284 սանս. ca-kuná-«թռչուն, մեծ թռչուն», յն. ϰυϰνος «կարապ», լտ. cicōnia «արա-գիլ», գոթ. hāhan, հբգ. hêhara, գերմ. bäher ևն բառերին ցեղակից։ Pedersen ZDMG 57(1903), 561=Հայ. դր. լեղ. 187 կարծում է թէ սագ<*գաս շրջումը կատարուած է ձագ բառի ազդեզութե-ամբ (կցում է դարձեալ հսլ. gasi ևն ձևերին)։ Այս բոլորը մերժելով վերի ուղիղ մեկնութիւնը տուաւ Liden, Arm. Stud. էջ 80, որին համամիտ են Walde 150 Boisaca 422 532, 1058, Berneker 342, Pokorny 1, 332, 456 և 536։ Karst, Յուշարձան 425 թրք. qaz «սագ»։

NBHL (1)

Զարմասցուք դարձեալ ընդ հսկեցօղ ազգն սագաց. (Վեցօր. ՟Ը։)


Սակր, կեր, կերբ, կրով

s.

hatchet, axe;
cf. Սակեր.

Etymologies (2)

• , ր հլ. (հյց. սակերս, գըծ. սակե-րօք) «արքունի հրովարտակ» Ճառընտ. Կո-րիւն. (առաջինը ունի ուղ. սակր, երկրորղը սակերս, սակերօք ձևերով. սրանցից ՆՀԲ, ՋԲ և ԱԲ հանում են սակեր ուղղականը՝ իբր հին ձև, մինչդեռ սակր դնում են իբր յե-տին ձև։ Ըստ իս այսպիսի խտրութիւն դնե-լու պէտք չկայ. սակերս, սակերօք կարող են կանոնաւորապէս ծագիլ սակր բառից որին համաձայն է նաև յոյնը։ ՆՀԲ դրել է սակեր՝ համաձայնեցնելու համար լտ. ձևի հետ, բայց հայր ուղղակի լատիներէնից չէ)

• Լատինական ծագումից է դնում հնե-րից Ճառընտ. «թագաւոր ոք տպաւորե-լով զբանսն ի քարտիսի, որ իտալացւոց բարբառովն սակր ասի»։ ՆՀԲ հյ. սակ «պայման» բառից և կամ մանաւանդ լտ. sacer։-Lag. Arm. Stud. § 1933 աւե-լացնում է յն. σάϰοα։

NBHL (2)

Որպէս լտ. securis. նոյն ընդ Սակուր. տապար. եւ Վաղակաւոր.

Որպէս լտ. sacer, sacrum. Նոյն ընդ Սակեր. այսինքն սրբազանեալ վճիռ կամ գիր արքայադրոշմ.


Սահ

s.

troop, phalanx;
slip, slide.

Etymologies (2)

• «ընձիւղ, ծիլ»։

• ԳՒՌ.-Սչ. սահել «սայթաքիլ», Ննխ. սա-յէլ, Հմշ. սէհուշ, Սվեդ. սիֆիլ.-կրկնաբար Եւդ. սահսհիլ «շատ անգամ տահիլ»։ Պիտ. զանցասահման Ճառընտ. ևն։ Նոր բա-ռեր են սահմանաքար, սահմանադրական, հակասահմանադրական, սահմանամերձ, սահմանափակ, անսահմանափակ, սահմա-նագիծ, սահմանագլխային, սահմանային. սանմանակցութիւն, անսահմանօրէն ևն։

NBHL (2)

(ՍԱՀ 2) Մարթի նշանակել իբր ռմկ. շախ, շահ. այսինքն Շառաւիղ, ընձիւղ. cf. ՇԱՔԼԵՄ։ (ՍԱՀ) Եւ նմանութեամբ գոգցես՝ վարի որպէս Գունդ. փաղանգ. φάλαγξ phalanx.

(ՍԱՀ 2) Մարթի նշանակել իբր ռմկ. շախ, շահ. այսինքն Շառաւիղ, ընձիւղ. cf. ՇԱՔԼԵՄ։ (ՍԱՀ) Եւ նմանութեամբ գոգցես՝ վարի որպէս Գունդ. փաղանգ. φάλαγξ phalanx.


Սաղար, աց

s.

general in chief;
troop from which the generals were elected;
փուշտիպան —, general commanding the Guards.

Etymologies (1)

• =Սասանեան պհլ. ❇ salār «զօ-րապետ», որ և մանիք. պհլ. [hebrew word] sārar (կարդա՛ salār) «գլխավոր, առաջնորդ» (Sa-lemann ЗАН 8 (1908), էջ 102). սրա հետ նոյն են պազ. sālā̄r «զօրապետ, զօրագը-լուխ», պրս. [arabic word] salar «զօրագլուխ. 2. առաջնորդ ժողովրդեան»։ Աւելի հին ձևն է Արշակունեան պհլ. sardār, որ ծագում է հպրս. *sāraδāra «գլխաւոր» բառից։ Գըտ-նւում է նաև զանազան բարդութեանց մէջ. ինչ. pustikpān-sardār «փուշտիպանաց սա-ւառ». pεšīnikān-sardār «պալատական պաշ-տօնաւորների զլխաւորը», artēstārān-sar-dār «բանակի բարձրագոյն հրամանատարը» (տառադարձուած Aδρασταδαρανσανάνης ըստ Պրոկոպիոսի), vāstryōsān-sardār «կալուա-ծական տրոց ընդհանուր վերատեսուչ», պազ. spāh-sālār «բանակի հրամանատար, սպա-սալար», rama-sālār «հօտապետ, առաջ-նորդ հօտի», պրս. xuān-salar «արքայական մատակարար, խոհարարապետ»։-Հիւբշ. 235, 514։

NBHL (1)

Զոր ընդ գունգս սաղարտնացն տարեալ էր զնոսա թագաւորն. (Ասող. ՟Գ. 21։)


Սամարտիկոս

adj.

tumultuous.

Etymologies (1)

• . անստոյգ բառ. մէկ ան-գամ ունի Յհ. կթ. 30. «Սամարտիկոս շփո-թութեամբ զմիմեամբք ելեալ և այր ընդ առն ի կռիւ կաքաւեալ»։ Հին բռ. մեկնում է «փառասէր», Լեհ. «ծաղրածու», Բառ. երեմ. էջ 280 «փառասէր կամ քերթող», ՆՀԲ և ՋԲ «խռովայոյզ», ԱԲ «բառռառուա-կան». և անշուշտ այս վերջինն է ուղիղ. հմմտ. Խոր. Ա. 31. «Քանզի շփոթ իմն ամ-բոխից լեալ, այր զարամբ ելանէին»։

NBHL (1)

Սամարտիկոս շփոթութեամբ զմիմեամբք ելեալ, եւ այր ընդ առնի ի կռիւ կաքաւեալ. (Յհ. կթ.։)


Սայլ, ից

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Սեբ. սալ, Խրբ. սmլ, Ալշ. Երև. Կր. Մկ. Մշ. Սլմ. Վն. Տփ. սէլ։ Նոր բառեր են անսայլ, սայլգնայ, սայլհարի, սայլընկեր. սայլւոր։


Սայր, ից

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

Etymologies (2)

• , ի հլ. «թուրի բերան» Բ. մկ. ե. 11. Գ. մկ. զ. 4. Ոսկ. եբր. «լեռան ծայրը» Մաշկ. որից սայրասուր «բերանը սուր» Նար. Լմբ. Շնորհ. Յայսմ. սայրադիր «սուրի ծայր» Սիր. լդ. 31. սայրուց «նաւի քի՞թը կամ կո-ղերը» Ոսկ. եփես. 871. երկսայրի ՍԳր. երեք. սայրի Վրք. հց. երեքսայր Կնիք հաւ. 315. եռասայր Մխ. երեմ. միասայրի Նեեմ. դ. 18. կրկնասայր ԱԲ։ Բառիս երկրորդ ձևն է ՍԱՅՌ, որ յիշում է ՀՀԲ «լեռան գլուխ» նշա-նակութեամբ, առանց վկայութեան. որից ձևացած են սեռ «լեռան մէջքը» Օրբել. 150 (Ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ և ի վեր ի սար վանաց ձորոյ սեռիւդ). Արձ. 1323 թ. = Վիմ. տար. 161, բնասեռ «նոյն նշ.» Օս-բել. 149, 169 (Անտի ի բլուրդ որ ի շինա-գլխիդ, և անտի ջրթափաւն յՍտերջաց գա-ւակ և բնասեռիւդ ի Վարդանայ մարգի խո-ռըն. Եւ ի հիւսիսոյ դեհաց բնասեռովն և վայր ի գետն հանդէպ Խոտոյ և Քարաձորին մեծ բնասեռովն ի սարն). որ և բնասար Օր-բել. 149 (Եւ յարևմտից կողմանէ Լորաձորդ բնասարաւդ. հմմտ. Այտնեան, Քնն. քերակ էջ 143). միասեռի «միասայրի, մի բերանով (սուր)» Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 84=Շահն. 209)։

• ՆՀԲ լծ. ծայր։ Հիւնք. սէր բառից։ Pe-dersen, Հայ. դր. լեզ. 117 հնխ. k'ə «սրել» արմատից. հմմտ. սանս. çicā̄ti «սրում է», լտ. cos «սրոց», catus «սուր». նոյն ըձդ հյ. սուր, սանս. áçri, յն. ἂϰρις, (Ընդունում են Walde 142, Po-korny 1, 454, Petersson. Ar. u. arm Stud. 110)։ Scheftelowitz BВ 28, 284 և 29, 55 սար «բարձրութիւն» բառին արմատակից դնելով՝ կցում է պրս. գւռ. šir «դլուխ»։ Թիրեաքեան ՀԱ 1912, էջ 288 և Արիահայ բռ. 328 պրս. ser «գը-լուխ» բառից, նոյն ընդ ծայր. սար։


Տոկ, ոյ

s. adj. adv.

persistence, resistance, patience;
duration;
resisting, persisting, durable, lasting;
ի — or —ս, long, a long time;
ի — անկանել, ձգել, to be prolonged, protracted, to last;
— ունել, to have duration;
ի — կտտել or տանջել, to subject to lingering torture.

Etymologies (3)

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վր-կայութեան) «դիմացկանութիւն, տոկալ տևելը» Կոչ. 420. Ոսկ. մ. ա. 16. «երկար տևողութեամբ, շատ» Սեբեր. 108. Ագաթ. «յաջողակ, ուժեղ, լաւ փչող (քամի)». հմմտ նաւ անկասկած է յընկղմելոյ և ի խափանև-լոյ մինչդեռ յաջողակ և տոկ օդով առաջնոր-դիցի. Սարգ. ա. յհ. դ, էջ 679 ա տպ.=էջ 534բ տպ. (այս նշանակութիւնը՝ որ չունի ՆՀԲ, կազմուած է տևականութիւնը զուգոր-դելով ուժի հետ). որից տոկալ «ժուժել, համբերել, դիմադրել» Ել. ժը. 23. Եղն. տո-կազուցանել Նիւս. բն. տոկուն Փարպ. Փիլ, անտոկ Ոսկ. եփես. 830. անտոկութիւն Դիոն. ածայ. դժուարատոկ Պրպմ. 164։

• = Բնիկ հայ բառ, հնխ. dowə-արմատից, որի dewə-ձևից ունինք տևել, արմատը ա-ճելով -ko մասնիկով տուել է նախահայ *towoko, որից *took>տոկ. հմմտ. *nowro > նոր։ Աւելի ընդարձակ տե՛ս երկայն բա-ռի տակ (տ. Walde 245, Pokorny 1, 780 ևն)։

• 114, որ ընդունում է նաև Meillet REA 4, 3։

NBHL (1)

Մինչդեռ ուղիղ վարիցի նաւ, անկասկած է յընկղմելոյ, եւ ի խափանելոյ, մինչդեռ յաջող եւ տոկ օդով առաջնորդիցի. (Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)


Տոհմ, ից, աց

s.

family, tribe, house, race, line, lineage, extraction.

Etymologies (2)

• = Պհլ. tohm «տոհմ», որ գործ ծուած է 27-2045 Թուրֆանի նորագիւտ արձանագրութեանց մէջ. որից mrdwhm (կարդա՛ mardohm, «մարդիկ» (այն է *mard-tohm=«մարդա-տոհմ» >պրս. [arabic word] mardum «մարդիկ» MSL 17, 2)։ Միւս իրանեան ձևերն են՝ սոգդ. tōxm «սերունդ», պհլ. [other alphabet] tohm, tōxm, tuxm «սերմն (բոաական և կամ առ-նական), սերունդ, ցեղ», [other alphabet] tohmak, tōxmak, tuxmak «սերմ, ցեղ, ծագում, ծր-նունդ», պրս. tāhm (հնագոյն ձևը), [arabic word] tuxm «սերմ, ձու, ցեղ, ծագում», [arabic word] tux-ma «ծագում, ցեղ», [arabic word] tuxmagān «ա-մորձիք մարդոյ, սերմն բուսոց», քրդ. tox-ma «ցեղ, սերունդ», txoma «բոյն», tim «կորիզ, հատիկ, ունդ», բելուճ. tom, tum «սերմ», պազ. tuxm «սերմ», tuxma «սե-րունդ, ծագում», ϑum «սերմ». հնագոյն ձևերն են հպրս. [other alphabet] taumā (կարդա՛ tauhmā, ըստ Benveniste, BSL л 93, 76-79) «ընտանիք, ցեղատոհմ», զնդ. ❇ ︎ taoxman-«սերմ, ցեղ», սանս. [other alphabet] tokman «ընձիւղ»։ Իրան-եանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] tōhmā «ցեղ, ազգատոհմ, սերունդ», արաբ. [arabic word] tuxm, թրք. [arabic word] toxum, ռմկ. tohum «բուսական կամ առնական սերմ, ցեղ»։ Ըստ Pokorny 1, 713 իրանեան բառերը ծագում են հնխ. teuq-արմատից, որից է նաև մբգ. diehter «թոռ»։ Ուրիշ ցեղակից ձև չկայ։ Հայերէնի մէջ բնիկ լինելու պարագային պի-տի ունենայինք *թոյք։-Հիւբշ. 253։

• na, յն. δόμος, δῶμα, լտ. domus=հյ. տուն ընտանիքին։


Տող, ից

s.

line;
row, file, rank;
series.

Etymologies (2)

• = Թւում է խալդեան շրջանի բառ. հմմտ. վրաց. ტოლო տոլո, ტოლი տոլի «հաւասար, նման, հասակակից», ტოლობა տոլոբա «հա-սակակցութիւն», ტოლება տոլեբա «բաղդա-տել», ტოლაობა տոլառբա «ձկների կամ ոձերի զուգաւորութիւն», ტოლტოლი տոլտոլի «ճաւասար, հասակակից», უტოლო ուտոլո ռանհաւասար», որոնց նշանակութեան այս-պիսի երանգները թոյլ չեն տալ ընդունելու թէ մին միւսից փոխառեալ է. այլ երկուսն էլ փոխառեալ են միևնոյն աղբիւրից։-Աճ.

• «մարմնի մէջ արտադրուած հե-ղուկները. sécrétion» Մագ. թղ. 135 (Միայն ջերմինս և կծուինս տայ կերակրել տկարա-ցելումն, զի զտողսն հատցէ ի խոնարհ և օգնականութիւն ահեկին կողման և փայծ-ղան.-այս խօսքերը ջերմի բուժման հա-մար է ասում, երբ իրօք որ փայծաղը՝ ոռ մարմնի ձախ կողմն է, ուռչում է և ցա-ւում), նաև էջ 6 (Հիւանդն խնդրէ զանախոր-ժըս ախորժակս, մթերեալ յինքեան զհամա-քամուածս և զտողս և զափռոդիտականս-ըստ ՆՀԲ զտղղս, որ սխալ ընթերցուած է. տե՛ս տղղ). որից տողի «թուք» Իսիւք. յոբ. 112, տողուկ (որ և տողու, տողուն) «թուք. լորձունք» Յոբ. է. 19, Փիլ. այլաբ. 1Ս8. Պտմ. աղէքս. 25, բոլորն էլ միայն յոգնակի գործածութեամբ։

NBHL (1)

ραμμή, τάξις, συνάφεια, στίχος (որ է ստիքս. որպէս եւ στολή , լծ. ընդ տող) linea, series, ordo, versus. Ուղղագիծ դասաւորութիւն. շարք եւ կարգ իրաց. որպէս տառից, տաղից կամ ոտանաւորաց, մարգարտաց. օղից շղթայի, մարդկան, կենդանեաց.


Վիրագ, աց

adj. s.

fierce, ferocious, tyrannous, brutal;
wild beast.

Etymologies (1)

• ՆՀԲ նոյն ընդ վայրագ? Lag. Urgesch 244 սանտ. yīra, yir բառերի հետ դը-նում է հյ. վիրակ «մարդ», որով թերևս ուզում է հասկանալ վիրագ։ Տէրվ. Al-tarm 76 իրար հետ նոյն է դնում վայրագ, վիրագ և վէրք, որոնց արմատը վայ= սանս. vadh-aka «սպանող», զնդ. xvara «վէրք»։ Հիւնք. տարբեր է վայրագ բա-ռից և ծագում է յն. χάρυβδις «անդնդա-յին» բառից, իբր χαριβ >βιραχ> վիրագ, Ալիշան, Հին հաւ. էջ 170 վիր «վիհ»+ ագ (հմմտ. վիշապ), հնդ. ուրակ «մեծ օձ». ւտ. Uragus «դժոխքի աստուածը». virago «կին այրասիրտ», virgo «կոյս». հնռ. վիրաճա «կոյս»։


Վիրապ, աց

s.

oubliette, dungeon of death;
խոր —, deep dungeon, profound gulf, bottomless pit.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ. ի) «գուբ, խոր փոս, ցամաք հոր» Ագաթ. Սեբեր. Եղիշ. «գետնափոր բանտ, զնդան» Ել. ժբ. 29. որից վիրապընկէց ԱԲ։

NBHL (1)

Ընկեցեալ զնա ի վիրապ մի, եւ ընկալցի զմահ թշուառութեան. (Եղիշ. ՟Ը։)


Վիրգ

s.

club, staff;
pebble, stone.

Etymologies (1)

• «ռմբաքար, քարկոծելու մեծ քար» Բ. մկ. ա. 16. Եղիշ. գ. էջ 44. Ճառընտ. Նար. էջ. 150. որից վիրգահան «բաբան կամ քար-տաշի կռան» Արծր. էջ 131. հաստավիրգ «հաստ քարից» Պտմ. ամաս. 57. վրգուտ «քարոտ» Երզն. քեր. ըստ Լեհ.-Նոյն նշա-նակութեամբ պէտք է առնել վիրգ Բ. մկ. դ. 41, որի դէմ ՆՀԲ գտնելով յն. «փայտից թանձրութիւնս» և լտ. «հաստ բիրս», իբր տարբեր բառ դնում է այստեղ վիրգ «բիր». սրան են հետևում նաև ՋԲ և ԱԲ։

NBHL (1)

Վիրգս մահու ինձ իբր ի պատնշէ առաքէ։ Եւ ոչ քար ընդ վիրգս սալի առանց քաղցրութեան առ նոյն զարկուցեալ. (Նար. կ. Նար. ՟Ղ՟Բ։)


Վկայ, ից

s.

witness, testifier;
voucher;
martyr;
աստուած ինձ —, God is my witness;
— լինել, to be a witness of, the witnesses of, to be admitted as evidence;
— կոչել, to summon as witness;
to invoke or call on to witness;
— առնուլ, to take to witness.

Etymologies (1)

• ՆՀԲ «որ ի վէճ կամ ի վէգ ի վերայ գայ ի պէտս ստուգութեան իրացն»։ Spiegel, Huzw. Gram. 164, 190 պրս. guvāh հոմանիշից, որ մերժում է Lag. Arm Stud. § 2151. բայց նոյնը կըրկ-նում է Muller WZKM 5, 263, 8, 354-5, որ և ընդունում է Horn, Grdr. § 940։ Հիւբշ. IF 4 (1894), 119 և Pers. St. էջ 159, 161 ցոյց տուաւ որ պրս. օ [arabic word] guvāh<պհլ. [other alphabet] 9 (gukās<զնդ. *vi-kāsa «վկայ» պիտի տար հյ. *վկաս, *վկահ (հմմտ. վնաս) և ո՛չ թէ վկայ. ուստև մերժելով այն, տուաւ վերի մեկ-նութիւնը։ Հիւնք. քուեայ կամ վէգ բա-ռից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ. 10 վ+կայ։ Նոյնը նաև Ադամեան, Բիւզ. 1914 յուլ. 29։

NBHL (2)

μάρτυς testis. եւ բայիւ μαρτυρέω, -έομαι testor, testificor. Որ ի վէճ կամ ի վէգ ի վերայ գայ ի պէտս ստուգութեան իրացն. այն՝ որ ընդ մէջ մտանէ դատի ի հաստատութիւն իրաց իբրեւ ականատես եւ ականջալուր. դաւանօղ ճշմարտութեան՝ դնելով եւ զանձն ի մահ. յն. ձայնիւ. մարտիրոս. տանըգ, շահատ, շէհիտ, կիւվահ.

Աստուած լիցի վկայ ընդ իս եւ ընդ քեզ։ Եղիցի վկայ կարկառս, եւ վկայ արձանս։ Ի բերանոյ երկուց վկայից։ Վկայ անիրաւ։ Զի՞նչ եւս պիտոյ են մեզ վկայք.եւ այլն։


Վճար

s.

payment, pay, requital, retribution, compensation;
discharge;
acquittance, receipt;
end, finish;
ի —, received;
— առնել, to finish, to bring to an end or conclusion, to accomplish.

Etymologies (3)

• «վարձք, փոխարէն հատուցում» Ոսկ. ես. Եւագր. «վերջ, ծայր, լրումն» Փիլ. խոսր. Բրս. թղթ. և մրկ. որից վճարել «կա-տարել, գործադրել, վերջացնել. 2. վախճա-նիլ, կեանքը վերջանալ. 3. պարտքը տալ, հատուցանել. 4. արգիլել, վճիռ տալ» ՍԳր. Եզն. Եւս. քր. «բաժանել, բաժանուիլ, մէկդի կենալ» Ոսկ. յհ. Կիւրղ. ղկ. «ազատել, փըր-ևել» Տիմոթ. կուզ. 272. վճարանք Եփր. հռ. վճարումն Փիլ. այլաբ. Եղիշ. դիւրավնար Մանդ. պարտավճար Յհ. կթ. անվճար Պիտ. փիլ. գրուած է վինար Մխ. բժշ. 40. վճառել Վրդ. առ. 126-7. նոր բառեր են վճարօր, ամսավճար, վճարագիր։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. հյ. հատուցա-նել և գւռ. հատնիլ «պարտքը վճարել, սպա-ռիլ, մեռնիլ, սատկիլ», լտ. solvo «լուծել, ազատել, ճեղքել, բաժանել, արձակել, մեռ-ցընել, պարտքը վճարել, վերջացնել» ևն։

• = Պհլ. ❇ vičār ձևից. հմմտ. [other alphabet] vlčārtan «բաժանել, լուծել, զատել, բացա-տրել, մեկնել, կատարել», [other alphabet] viča-rišn «բացատրութիւն, փոխարինութեամբ հատուցումն, վճար», vičārtar «իմաստուն, խոհական, բանիմաց», պազ. guzārešn «հա-տուցումն մեղաց, ապաշաւանք», vazārdan «բաժանել, մեկնել, մեկնաբանել», vazarešn «բաժանում, արձակում», vazār «բասատ-րութիւն», պրս. [arabic word] guzārdan «պարտ-քը վճարել, փարատել, անցնիլ, լքանիլ, թող-նել», [arabic word] guzār «անցք, վճարումն պար-տուց», [arabic word] guzārā «պարտքը վճարող», քրդ. ❇❇ bezārtīn «կեղուել, հատեղէն-ները ընտրել», bežarin, «ընտրել», bežare «ընտիր, կտրիճ» (Horn 917)։-Հիւբշ. 248

• Աւետերեան, Քերակ. 1815, էջ 312 վէճ+առ, որ «վէճը կռիւր առնում վեր-ջացնում է վճարելովը»։ ՆՀԲ վճար «վերջ», լծ. ընդ. հյ. ծայր, սպառ և թրք. հւճ, իճրա, իսկ վնար «հատուցումն» լծ. թրք. իւնրէթ «վարձք», պրս. կիւզար։ Böttich. Arica 84, 405 սանս. čarama «վերջին», vičar «ընկղմել, խոնարհիլ, տալ»։ Lag. Urgesch. 480 čar արմատի տակ, 484 պրս. guδāštan «փարատիլ, անցնիլ» ևն։ Spiegel, Huzw. Gr. 188-190 պհլ. wčar, պրս. guzār։ Պատկ. Изcлед. զնդ. vičar, պրս. gazār և պհլ. vacār ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 47, ծան. I սանս. vičar «վերջացնել, ի կա-տար ածել»։ Justi, Dict. Kurde 50

NBHL (4)

(լծ. ընդ հյ. ծայր. սպառ. եւ թ. ուճ. եւ իճրա ). Վերջ, վախճան, լրումն, դադարումն, կատարումն. եւ Որոշումն, վճիռ. ազատութիւն. որպէս, ἁπαλλαγή liberatio, alienatio եւ այլն.

Յամենայն կանոնի վճար՝ գիրք ընթեռնուլ. (Խոսր.։)

ՎՃԱՐ. (լծ. ընդ թ. իւճրէթ, եւ պ. կիւղար ). Վարձ. հատուցումն. փոխարէն. որպէս λύσις solutio. (որք բերեն եւ ի ՟ա. նշ)

Անդրէն յաստուծոյ առցես զվճար փոխոյն։ Զվճար փոխոյն ոչ օտարի ուրուք, այլ փոխատուին տայ փոխառուն։ Իբրեւ զհարկ ինչ, եւ վճար պարտուց։ Վճարն հարիւրաւոր։ ՎՃար լիցի տէրանցն, եւ այլն. (Ոսկ. յհ. ՟Ա. 26։ Շ. ընդհանր.։ Խոսր.։ Եւագր. ՟Լ՟Ա։ Մխ. դտ.։)


Վճիռ, ճռոց

s. adj.

sentence, award, judgment, decree, decision, act, ordinance;
sentence, maxim;
decisive, peremptory;
— բանիւք, with a peremptory voice;
— հատանել, առնել, բերել, ի վերայ ածել, դնել, տալ, to issue a warrant or writ, to sentence, to adjudge, to judge, to declare, to pronounce, to ordain, to condemn;
to deliberate, to decide, to resolve, to decree;
to enact, to order;
— մահու հատանել, ի վերայ դնել, to sentence to death, to sign a deathwarrant.

Etymologies (2)

• -Պհլ. ❇ vičir «վճիռ, որոշում, դա-տաատան». vičirkar «վճռաբեկ, դատաւոր», զնդ. ❇ vīčira-«որոշիչ», պրս. vačar կամ vačur «վճիռ, ֆէթվա», ❇ vacurgar «վճռատու, միւֆթի՝ որ պատաս-խանի գրեալ օրինական հարցուածոց՝ վճիռ տայ», սոգդ. wičárt «վճիռ»։ Մագում են իրան. kay-«բաժանել, ընտրել, որոշել» ար-մատեո՝ vi-մասնիկով. հմմտ. զնդ. činvanl-«որոշող», սանս. ni-Cirá-«ուշադիր», տե՛ս նաև վկայ (Bartholomae, Altir. Wörtb 1438)։ Նոյն բառի նոր ձևն է պրս. [arabic word] gizīr, gizir «գզիր, գիւղապետ» և իրանեանից փոխառութեամբ արաբ. [arabic word] vazir «վէզիր, եպարքոս» (պրս. «գիտնական»), որից էլ սպան. alvazil, ulgūacil «ոստիկան ևն» (Horn 1084)։-Հիւբշ. 248։

• նախ ԳԴ պրս. վէչէր, վէչիւր ձևերի հետ։ ՆՀԲ լծ. վէճ, վճար ևն։ Եւրոպա 1850, 15 պրս. վէչիւր։ Lag. Urgesch. 481 սանս. vičar, որից նաև արառ. ϰո-zīr։ Ուղիղ մեկնութիւնն ունի վերի ձևով նախ Spiegel, Huzw. Gram. 188-189։ Նոյնը նաև Litter. 156, Comm. 2, 210, Mü̈ller SWAW 38, 579, Justi, Zendsp. 278։ Lag. Btrg. bktr. Lex. 22 ընդու-նում է միայն զնդ. vīčira, իսկ Arm. Stud. § 2155 պրս. včr, vjr ձևը ապա. հովապէս čar արմատից դնելով՝ բաժա-նում է վճիռ բառից։ Հիւնք. պրս. վէ-ջիւր։

NBHL (2)

Անձամբ յանձինս զվճիռ մահու ընկալաք։ Ամենայն հակառակութեան նոցա վճիռ (այսինքն վճար) ի հաստատութիւն՝ երդումն է։ Գտին զվճիռ արձակելոյն իւրեանց. (՟Բ. Կոր. ՟Ա. 9։ Եբր. ՟Զ. 16։ ՟Գ. Մակ. ՟Զ. 29։)

Վճիռ եւ հատու բանիւ սրբոց առաքելոցն ընկեցեալ ի խոնարհ (սիմոն մոգն)՝ եղեւ յերիս մասունս. (Ճ. ՟Թ.։ եւ Տօնակ.։)


Վճիտ

adj.

clear, pure, clean;
— ջուր, limpid, crystal, pellucid water.

Etymologies (1)

• = Կարո՞դ է լինել պհլ. [other alphabet] i vičan «ընտրել», [other alphabet] ) գ1 vičitak «ընտիր»> պրս. [arabic word] guzidan «ընտրել», օ [arabic word] guzida «ընտրեալ» բառից փոխառեալ։-Հիւբշ. էջ 248)

NBHL (1)

Նայիցի ոք ընդ վճիտ ճառագայթս արեգական. (Ի գիրս խոսր.։)


Վուշ, վշոյ

s. mar.

flax;
tow, hards of flax, flaxen tow, stuffing;
oakum.

Etymologies (1)

• ՆՀԲ «նոյն ընդ ձայնիս բեհեզ, ռմկ. պէզ, յն. βόσσος, լտ. byssus»։ Canini, Et. étym. 153 պելասկ. pushi «բուրդ» բառի հետ։ Հիւնք. բեհեզ բառի հետ՝ յն. βύσσος։ ՀԲուս. § 2901 յիշում է հբգ. flahs «վուշ»։ Պատահական նմանութիւն ու-նին արաբ. [arabic word] vušu' «սարդի ոս-տայն» և [arabic word] vašī'a «թելի ևն կծիկ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 688-9)։

NBHL (1)

Նոյն ընդ ձայնիս Բեհեզ. ռմկ. պէզ. յն. լտ. վիսսօս, պիսսուս. βύσσος byssus. որ է Բարակ կտաւ, եւ կտաւի. քէթէի.


Վսեր, ի — գալ

s.

cf. Վէս;
cf. Հէք;
boldness, effrontery;
cf. Վզանութիւն;
ի — գալ, to grow bold, to withstand, to oppugn, to impugn, to contend, to dispute.

Etymologies (1)

• «յանդուգն» Գառն. 14, 73. Բենիկ տպ. Սոփերք ԻԱ 107). որից ի վսեր գալ «յանդգնիլ, մարտնչիլ, կռուիլ» Ոսկ. մ. ա. 20. բ. 8. Փիլիպ. ե. վսերեկեալ «յանդգնող» ճառընտ. վսերական, վսերամիտ, վսերային «յանդուգն» Բենիկ։ Բառիս նշանակութիւնը անորոշ է։ Հին բռ. մեկնում է «չար նա-խանձ», Բառ. երեմ. էջ 302 «չար, հակառակ, վտարեալ, հեռի», ՆՀԲ և ՋԲ դնում են «վէճ, ոգորիլ, յանդգնիլ, հէգ, թշուառական, չար». բայց մէջ բերուած օրինակները ցոյց են տալիս որ ճշտագոյն մեկնութիւնը պիտի լինի ի վսեր գալ «risquer, մի բանի ակըն-կալութեամբ անձը յանդգնաբար վտանգի են թարկել, որի արդիւնքը կլինի փորձանք և թշուառութիւն»։

NBHL (2)

Վէճ. վէգ. կամ Վիսութիւն. վզանութիւն. յանդգնութիւն. ուստի ասի՝ Ի ՎՍԵՐ ԳԱԼ, իբր ոգորիլ. յանդգնիլ. πάντα τολμάω omnia audeo. եւ Ի ՎՍԵՐ ԵԿԵԱԼ, կամ ՎՍԵՐԵԿԵԱԼ. որպէս Յանդուգն. կամ նոյն ընդ Վսեր. ա.

Մեծատունքն վասն ընչիցն միայն ի վսեր եկեալ յանդգնին։ Եթէ այնչափ ի վսեր ինչ գայաք, եւ զանձինս ի մահ դնէաք։ Աւաղակք եւ գերեզմանակրկիտք, եւ ի վսեր եկեալքն (յն. մենամարտիկք). (Ոսկ. մ. ՟Ա. 20։ ՟Բ. 8։ Ոսկ. փիլիպ. ՟է։)


Վտակ, աց

s. fig.

brook, rivulet, stream, small river or current of water;
— արտասուաց, արեան, flood, stream;
— ս արտասուաց իջուցանել, to shed a flood or torrent of tears;
բազում —ս արեան հեղուլ, to cause immense bloodshed;
cf. Զեղումն.

Etymologies (1)

• մատից. հմմտ. հյ. գետ, հսլ. voda «ջուր» ևն։ Տէրվիշ. Altarm. 88 և Նա-խալ. 106 հնխ. vad «թրջիլ, բխիլ» ար-մատեզ բնիկ հայ բառ. հմմտ. սանս. հսլ. voda, գոթ. vato, գերմ. Wasser, հյ. գետ։ Թերևս և ուրդ։ Հիւնք. վէտ բառից։ Հիւբշ. 249 անապահով է գըտ-նում վերի մեկնութիւնը, բայց պատճա-ռաբանութիւն չի տալիս։ Scheftelowitz BВ 29, 28 հնխ. vēdo «գետ» բառից+ ակ մասնիկով։ (Թէ՛ այս և թէ նախորդ-ները անընդունելի են նախաձայն վ-ի աատճառաւ)։

NBHL (1)

ῤύαξ, ῤυάκιον rivus, rivulus. (որ են լծ. ընդ Առնու) ἅφεσις remissio alvei ὐδραγωγός aquaeductus διώρυξ fossa λίμνη stagnum διέξοδος exitus, transitus χείμαρρος torrens եւ այլն. (Ի Վէտ. վէժ. վազ) Վիժակ. հոսանք. ջուր յորդեալ յաղբերէ. անցք կամ ճիւղ ջրոյ. առու. ուղխ.


Վտառ, աց

s. anat.

multitude, band, flock, herd;
—ք ձկանց, shoal of fish;
— —, in herds, in troops or flocks;
pore.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ. բայց առանց վկայութեան). «անասունների խումբ». այս-պէս՝ «ձկների խումբ» Վեցօր. 139, 141, 147. «ձիերի երամակ» Բրս. ապաշխ. «մատակ, ների խումբ» Ճառընտ. որից վտառապահ «երամակների պահապան» Երեմ. լե. 4։

NBHL (2)

ՎՏԱՌ գրի եւ ՎՏԱՐ, ի, ից. (լծ. ընդ վտակ) ἁγέλη grex. Հոյլք կենդանեաց՝ որպէս ուղխիւ հորդան տուեալ. ջոկ. հօտ. հօրան. պառակ. երամ.

(լծ. ընդ Պատառ) Պատառուածք. ճեղքուած. եւ անցք. ծակ. առուակ. որ եւ Վտառանք, եւ ծակտի.


Վտաւակ, աց

s.

under waistcoat, shift, shirt;
petticoat.

Etymologies (1)

• ՆՀԲ վտաւակ՝ լծ. թրք. տիւվաճ և տուվագ. իսկ վտաւատ առանձին բար. համարելով՝ մեկնում է «որպէս թէ մա-սըն վտաւակի, վերջք, քղանցք»։ (ՋԲ նոյն ընդ վտաւակ, իսկ ԱԲ «հագուստ, կապայ կամ հագուստին ծայրը»)։

NBHL (1)

ὐποδύτης subucula, tunica. եւ παρωμίς humerale. (լծ. թ. տիւվաճ, եւ տիւվագ ). Ներքնակ. ներքին հանդերձ ընդ վերարկուաւ եւ ընդ վակասիւ. պարեգօտ. պատմուճան. եւ Ո՛ր եւ է զգեստ. եւս եւ Ուսանոց, վակաս.


Վրէժ, վրիժուց

s.

revenge, vengeance;
ի —, in return, in requital;
առնուլ, խնդրել, հանել զ—ն, —ս պահանջել, հանել զքէն վրիժուն, to avenge, to revenge, to avenge oneself, to take vengeance, to be revenged, to have revenge;
—ս լուծանիլ, պահանջիլ, տալ, to suffer vengeance, to bear punishment, to pay dear for, to smart for;
ի — նախատանաց դստեր իւրոյ, to avenge his daughter;
առից ի նմանէ զ— իմ, I will revenge myself or him, he shall pay me dearly;
խնդրեաց զ— զրկելոյն, he avenged the wrongs of him who suffered;
հատուցից —ս թշնամեաց իմոց եւ ատելեաց իմոց հատուցից, I will be avenged of my enemies and I will requite them who hate me;
եօթն —ս լուծցէ, he shall be avenged seven fold.

Etymologies (1)

• ԳԴ պրս. [syriac word] važ «ցասումն կամ բարկութիւն»։ Bezzenberger և Fick BВ 6 (1881), 240 հսաքս. wráka «պատիժ, վրէժ»։ Տէրվ. Նախալ. 107 սանս. varǰ, գոթ. vrikan «հալածել», vraks «հալա-ծիչ», հսլ. yragū «թշնամի», գերմ. Rache «վրէժ» և հյ. հալածել բառերի հետ՝ հնխ. varg «հալածել, վրէժ խընղ-րել» արմատից։ Հիւնք. պրս. պատա-ֆէրաշ «պատուհաս» բառի վերջի մա-սից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 357 պրս. [arabic word] fariz «փետել, քերթել», [arabic word] faris «յարձակիլ, աւարել» բառե-րից։