Definitions containing the research ոյն : 10000 Results

Պաշտօնեայ, էի, ից

See full entry →

s. adj.

clerk, official, minister;
servant, domestic, waiter, valet;
administrator, officiating, deacon;
religious, pious;
— արդարութեան, Minister of Justice;
cf. Պաշտօն;
cf. Պատերազմ;
— աստուածային վրէժխնդրութեան, instrument of divine vengeance;
—ք, Therapeutae, servants of God;
—ք արքունեաց, courtiers.

NBHL (1)

Նոյն բառ է եւ (Եսթ. ՟Ա. 10.)


Պապակ, ի

See full entry →

s.

excessive thirst, parching.

NBHL (1)

Արտաքոյ պապակի մեծատանն լինել, եւ շնորհօք հոգւոյն զեղանիլ. (Երզն. մտթ.։)


Ուսուցիչ, չի, չաց

See full entry →

s.

cf. Ուսուցող.

NBHL (1)

Առաքինագոյն ուսուցիչ։ Ի ձեռն ուսուցչացն խրատուց. (Պիտ.։ Յճխ. ՟Ժ՟Բ։)


Ուստի

See full entry →

adv. conj.

whence, of which, of what;
whence ? from where ? from what place ? from whom ? from what ? so, for that reason, on that account;
well, then, consequently, in consequence;
— ճանաչես զիս, how comes it that you know me ?
— գաս, whence comest thou ?
— ես, whence are you ?
— է ինձ այս զի, how is it that it happens to me ? how is it that ?
— եւ, — եւ իցէ, from any place whatever, where you like.

NBHL (3)

Ի նոյն բլուր՝ ուստի էջն, վերջոտնեալ ելանէ. (Խոր. ՟Ա. 10։)

Ուստի հիմն իցէ շինուածոյն, եւ կատարն անտի լինիցի. (Բուզ. ՟Գ. 5։)

Ուստի եղբարք սուրբք, նայեցարո՛ւք. զՈւստին փոխանակ վասն այսորիկ ասելոյն դնէ. զուստին փոխանակ վասն այսորիկ ասելոյ ասաց. (Ոսկ. եբր.։)


Ուտիճ, տճաց

See full entry →

s. med. chem.

worm, moth, grub, caterpillar;
rust;
cancer;
corrosive-sublimate, protochloride of mercury;
— ցորենոյ, weevil;
— պանրոյ, maggot, mite;
— փայտի, pulsator, death-watch.

NBHL (1)

Ախտս անբոյժս ուտճի եւ մաշարայի դժնդակագոյն. (Փիլ. նխ. ՟բ.։)


Ուրախալիր

See full entry →

cf. Ուրախալից.

NBHL (1)

Երեւեցար խնկաբերից՝ յողջոյն կենաց ուրախալից. (Շար.։)


Ուրախալից

See full entry →

adj.

full of joy, joyful, cheerful, playful, jovial.

NBHL (1)

Երեւեցար խնկաբերից՝ յողջոյն կենաց ուրախալից. (Շար.։)


Ուրախակից

See full entry →

s. adj.

sharer in a person's joy;
congratulating;
— լինել, to rejoice with;
to congratulate, to felicitate, to wish joy to, to compliment;
to feast together, to treat one another.

NBHL (1)

Խնդամ, եւ ուրախակից եմ ամենեցուն ձեր. նոյնպէս եւ դուք խնդացէ՛ք, եւ ուրախակի՛ց եղերուք ինձ. (Փիլիպ. ՟Բ. 17. 18։)


Ուրախացուցիչ, չի, չաց

See full entry →

adj.

cf. Ուրախարար.

NBHL (1)

Կայցցէ առաջի սեղանոյն աստուծոյ ուրախացուցչի զմանկութիւն նորա. (Ոսկիփոր.։)


Ուրանամ, ացայ

See full entry →

vn.

to deny;
to disavow, to disown, to disclaim;
— զհաւատս or — ի հաւատոց, to abjure one's faith, to apostatize, to turn apostate, to renounce, to forswear;
— զանձն, to renounce, to deny oneself.

NBHL (1)

Իսկ ուրացեալն վասակ, եւ այլն։ Զվնաս գործոյն արկանէր զուրացելովն։ Ածէին եւ խառնէին ի գունդս ուրացողացն. (Եղիշ.։)


Ուրանօր

See full entry →

adv.

where;
— եւ կամիցիս, where you like, wherever you please.

NBHL (1)

Ուրանօր զձեռագործդ վաճառես, զիս անդ դի՛ր։ Ուրանօր գտեր, ի նոյն տեղին տա՛ր. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Ուրացող

See full entry →

cf. Ուրացեալ.

NBHL (1)

Իսկ ուրացեալն վասակ, եւ այլն։ Զվնաս գործոյն արկանէր զուրացելովն։ Ածէին եւ խառնէին ի գունդս ուրացողացն. (Եղիշ.։)


Ուրացութիւն, ութեան

See full entry →

s.

cf. Ուրացումն.

NBHL (1)

Որպէս խաւար ապականի ի հասանել լուսոյ, նոյնպէս եւ մեղաւորաց ուրացութիւն կորնչի, յորժամ ծագէ խիղճ մտացն. (Եփր. յենովք. եւ Եփր. յեղիա.։)


Ուրբաթալէզ, ի

See full entry →

adj.

friday-breaking, fast-breaking.

NBHL (1)

ՈՒՐԲԱԹԱԼԷԶ կամ ՈՒՐԲԱԹԱԼԵԶ. որ գրի եւ ՈՒՐԲԱԹԱԶԷԼ. Թերեւս լիզումն եւ լուծումն միոյ ուրբաթու կամ աւուր միոյ ի պահոց, կարծեցեալ աւանդութիւն ինչ ռամկական առ յոյնս կամ առ ասորիս.


Ուրբաթացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to cause to fast on friday.

NBHL (1)

ՈՒՐԲԱԹԱՑՈՒՑԱՆԵԼ. Առնել զօր ինչ հանգոյն ուրբաթու պահօք կամ սգով ապաշխարութեան.


Ուրդ, ից

See full entry →

s.

conduct, water-pipe, channel, trench, gutter;
drain.

NBHL (2)

Զթանձրագոյն ի պարզագունէն ընտրեալն՝ զմանրն ի ձեռն ուդից ոմանց առուոց ի լերդին ածէ ի դուրըս. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)

Հանէր ջուր ի ջրհորոյն, եւ արկանէր յորդ ծակ. եւ իջանէր ջուրն դարձեալ անդրէն ի ջրհորդ. (Վրք. հց. ձ։)


Ուրեմն

See full entry →

conj. adv. prep. adj.

then, consequently;
some where, in some place;
about, near;
some, certain;
աստ —, here;
անագան —, too late, in the end, at last, after much time, finally;
վաղ —, already, before;
վերագոյն —, above;
before;
զքառասնամենիւք — էր, he was about forty years old.


Ուրեք

See full entry →

adv. adj. s.

somewhere, in some place;
one, some, certain;
some place;
ոչ —, no where;
թէ — գայցէ ի տուն, if he ever returns home;
ի քաղաքի —, in a city;
ի տեղւոջ —, in a place;
ամենայն —, every where;
— —, in some places;
— —, է —, sometimes;
բազում —, in many places.

NBHL (1)

Է ՈՒՐԵՔ, ՈՒՐԵՔ ՈՒՐԵՔ. Երբեմն. երբէք երբէք. ըստ տեղւոյն. ի տեղիս տեղիս.


Ուրիշ

See full entry →

adj.

other;
cf. Որիշ.

NBHL (2)

Վասն ուրիշ ի միմեանց բնակելոյն. (Պղատ. օրին. ՟Գ։)

իբր Որիշ. χωρίς seorsim. Ուրոյն. մեկուսի. ի բացեայ, յորիշ վայր. յորոշեալ տեղի.


Ուրկանամ, ացայ

See full entry →

vn.

to have the elephantiasis.

NBHL (1)

Եթէ ուրուք կին ուրկանայցէ (կամ ուրուկանայ)։ Եթէ ուրկանայցէ այր կամ կին։ Բորոտի կամ ուրուկանայ։ Նոյնպէս եւ կանայք ընդ արս ուրկացեալս. (Կանոն.։)


Ուրուարար

See full entry →

s.

sorcerer.

NBHL (1)

Ուրուարարն առնէ զպէսպէս տեսարանս շրջանկութեամբ մարմնոյն. (Բառ. ստեփ. լեհ.։)


Ոք, ուրուք, ումեք, ոմանք, ոմանց

See full entry →

s. adj.

some one, some body, any one;
some, one, certain;
այր ոք, a man;
կին ոք, a woman;
ամենայն ոք, every one, every body;
իւրաքանչիւր ոք, each one, any one;
որ ոք, who, whoever, he that;
ո՞ոք, ո՞վ ոք, who ?
եթէ կայցէ՞ ոք այնչափ յանդուգն, is there any one bold enough ?
ոչ ոք, մի ոք, no one, no body, none;
ոչ սիրեմ ոք յարանցդ յայդցանէ, I love none of these men;
երթիջիր առ այր ոք, address yourself to some one else.

NBHL (3)

Միթէ բազո՞ւմք ոյք (կամ ոքք, այսինքն ոմանք) էին, որ գիտակ էին գործոյն. (Կոչ. ՟Բ։)

Ոչ ի մէնջ կոչեցեալք, կամ յուրուք (այսինքն յումեքէ) ի մարդկանէ, այլ ի հոգւոյն աստուծոյ. (Շ. թղթ.։)

Ո՞ ոք (այսինքն զի՞նչ ինչ) վերագոյն իցէ. աշխատե՞լ զմարմինն, թէ պահել զմիտս անշփոթ։ Ո՞ր ոք (այսինքն ո՞ր այն) վերագոյն իցէ քաղաքավարութիւն. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Չ (tcha)

See full entry →

s.

the twenty fifth letter of the alphabet, and the nineteenth of the consonants;
seven hundred, seven hundredth.

NBHL (3)

Գիր բաղաձայն ի կարգէ կրկնակաց, անուանեալ Չա կամ Չայ, թաւ քան զջէ, որ է թաւ քան զճէ. ըստ լտ. չէ, եւ ըստ պրս. եւ թ. չիմ. իսկ յոյնք եւ եբրայեցիք եւ նմանիք նոցին անմասն են յայսպիսի հնչմանց, զորս վերածեն ի գ, կամ ի կ, կամ ի ք.

Ի տառադարձութեան ունի զտեղի կ, եւ գ եւ ք տառից այլոց ազգաց. զի անխտիր ասի՝ աշխարհ չինաց, քինէացւոց, կինաց, գինաց, կամ ճենաց, սինէակւոց, հետեւելով ձայնից զանազան լեզուաց։ Որպէս եւ ի մեզ Չորք եւ Քառք են նոյն. լծ. ընդ պրս. չառ, ջահար. եւ բառս Չոր ըստ թ. է գուրու, եւ ըստ յն. քսիրօ՛ս. յորմէ ռմկ. չիրօզ ՝ ձուկն չորացեալ։

ՉԷՐՆ. Որ ոչն էր, չգոյն.


Չաման, ոյ

See full entry →

s.

cumin.

NBHL (1)

Սերմանէ փոքր մի արջնդեղ եւ չաման։ Եւ ոչ զանիւ կամնասային ածեն ի վերայ չամանոյն։ Չամանն հացիւ ուտի. (Ես. ՟Ի՟Ը. 25=28։)


Չամչեայ, էի, ից

See full entry →

s. adj.

plum-cake;
cf. Չամչեղէն.

NBHL (1)

ՉԱՄՉԵԱՅ ՉԱՄՉԵՂԷՆ. Կազմեալն ի չամչոյ. եւ ըստ յն. եւ եբր. նոյն իսկ չամիչն կամ ողկոյզ չամչի.


Չամչեղէն, ղինի, նաց

See full entry →

adj.

made of raisins.

NBHL (1)

ՉԱՄՉԵԱՅ ՉԱՄՉԵՂԷՆ. Կազմեալն ի չամչոյ. եւ ըստ յն. եւ եբր. նոյն իսկ չամիչն կամ ողկոյզ չամչի.


Չաչ, ից

See full entry →

cf. Չաչեր.

NBHL (2)

ՉԱՉ եւ ՉԱՉԵՐ. Բառ ռմկ. որպէս Շառաւիղ կամ ոստ բեղուն հատեալ՝ անարմատ տնկելի ուրոյն.

Մազմզկով տնկելիք՝ խնձորի, նռնենի, եւ այլ այսպիսիք. եւ այնոքիկ՝ որ չաչից տնկվին՝ այսոքիկ են, այսինքն առանց քօքի տնկել, թրնջի, նումայի, թթենի, սերկեւելի, ձիթենի, այլ եւ այսպիսիքս։ Զբերուկ ճիւղն առնես չաչեր, եւ շուրջանակի փոսոյն շարես. (Վստկ.։)


Չարաբաստութիւն, ութեան

See full entry →

s.

evil omen;
ill-luck, misfortune, mischance;
unhappiness.

NBHL (1)

Ոչ ինչ թողաւ, որ ի վերագոյն չարաբաստութիւնն տանի. (Փիլ. ՟ժ. բան.։)


Չարաբարոյ, ից

See full entry →

adj.

ill-natured, perverse, ill-bred, ill-trained, ill-mannered, spiteful, malignant, malicious, malevolent, evil-disposed, inclined to evil;
immoral;
— լինել, to be ill-mannered, uncivilised, rough, rude.

NBHL (2)

Յարիցէ խստագոյն եւ չարաբարոյ թագաւոր որպէս զերկաթ եւ զպղինձ բռնագործ՝ առ որս գործենն զնոսա. (Պիտառ.։)

Չարաբարոյ գազանի։ Չարաբարոյ եւ անգութ թռչնոյն. (Վեցօր. ՟Ը։)


Չարաբարութիւն, ութեան

See full entry →

s.

ill-nature, wickedness, malignity, iniquity, malevolence;
immorality.

NBHL (3)

Զի՞նչ է չարաբարութիւն։ Չարաբարութիւն է՝ որպէս կարծեմ, նոյն ինքն առաջին ծածկեալ չարիքն ի բարսն. (Բրս. հց.։)

Առաքինութեան հաղորդեալն՝ ըստ մարմնոյ եւ ըստ հոգւոյ, քան զայն՝ որ չարաբարութեան է հաղորդեալ՝ կենցաղն, հեշտագոյն գոլով. (Պղատ. օրին. ՟Բ։)

Վասն չարաբարութեամբ ընդդէմ դառնալոյն իսրայէլի. (Կիւրղ. ի յովէլ.։)


Չարագազան

See full entry →

adj. fig.

fierce as a wild beast;
mordacious, biting.

NBHL (1)

Ո՞ր իժ կամ ո՞ր քարբ այնպիսի չարագազան թոյնս ունիցի. (Մանդ. ՟Ժ՟Ա։)


Չարագեղ

See full entry →

adj.

ill-favoured, deformed, ugly, monstrous.

NBHL (1)

Զմարմնոյն բարեշքութիւն ի չարագեղն դարձոյց տեսիլ. (Պիտ.։)


Չարագործաբաշխ

See full entry →

s.

evil-star.

NBHL (1)

Չարագործ լինելոց է ասեն, որ ծնանիցի ի փոխել միւսոյ եւս րոպէի. եւ դարձեալ՝ թէ սակաւիկ ինչ թիւրեսցի նոյն աստղ, զշարժումն եւ զդէմս իւր փոխէ ասէ չարագործաբաշխ րոպէ (կամ աստղ). (Շիր.։)


Չարագործեմ, եցի

See full entry →

va.

to do mischief, to work evil, to injure;
to frame plots or conspiracies, to conspire.

NBHL (2)

Յաղագս մարդանալոյն զբարեպաշտագոյն բանս խօսին. բայց յաղագս մտացն (քրիստոսի) չարագործեն։ Զնոյն եւ վասն մարդանալոյն զձայնն չարագործեն։ (Դեւն) զիւրաքանչիւր ոք, առ որ մերձենայն, խարդախէ յոլովս եւ չարագործէ. (Առ որս. ՟Ժ. ՟Ժ՟Գ։)

Ոչ գոյ ինչ քան զճշմարտութիւնն ստուգագոյն եւ պարզագոյն, յորժամ մեք ոչ չարագործիցեմք». այսինքն չնենգիցեմք. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։)


Չարադիւութիւն, ութեան

See full entry →

s.

demoniacal wickedness, abominable malice;
misadventure, very great misfortune.

NBHL (1)

Յորոց իւրաքանչիւր ոք առանձինն է քուրմ եւ տօն, եւ հասարակաց չարադիւութիւնն ի վերայ ամենեցուն։ Որ է ծայրագոյն չարադիւութեան, ոչ իւրեանց զօրութեանն զգուշութիւն ունել, այլ այլոց տկարութեանն. (Ածաբ. յայտն.։ Առ որս. ՟Ժ՟Դ։)


Չարաթիւն

See full entry →

adj.

cf. Չարաթոյն.


Չարալեզու

See full entry →

adj.

evil-tongued, slanderous.

NBHL (1)

Որ զլեզուն սուսեր սատակիչ պատրաստեալ ... զսուրմակն չարալեզու փոխանակ սրբոյն սահակայ կացուցանէ. (Յհ. կթ.։)


Չարախորհրդութիւն, ութեան

See full entry →

s.

impious thought, evil counsel;
perversity, malevolence.

NBHL (1)

Իսկ սրբոյն ներսեսի իրազեկ եղեալ չարին չարաբարոյ չարախորհրդութեանն։ Ի նոյն միտս չարախորհրդութեան յամառեալ պնդեալ կայր. (Արծր. ՟Ա. 14։ ՟Դ. 2։)


Չարախտավար

See full entry →

adj. adv.

ferocious, cruel, inhuman;
cruelly.

NBHL (1)

Ընտանի չարախտավար մտօք սկսանէին զամենեսեանն անողորմ սրոյն տալ ճարակ. (Յհ. կթ.։)


Չարակն

See full entry →

cf. Չարակնեայ.

NBHL (1)

Եւս առաւել ընդ չարականացն, եւ որ նախանձ ընդ անմեղին բերիցէ։ Չարակունքն ի ներքս էին։ Որպէս պոռնկին չէ օրէն յեկեղեցի մտանել, նոյնպէս եւ ոչ չարակն։ Ո՛րչափ նախանձողք, ո՛րչափ չարակունք։ Զի՞նչ պիղծ քան զչարակնն եւ զնախանձոտն. (Ոսկ. մ. ՟Բ. 15։ եւ Ոսկ. եփես. ՟Զ։ Ոսկ. յհ. ՟Ա. 6։)


Չարահալած

See full entry →

adj.

healing, driving away pain and sickness;
salutary.

NBHL (1)

Օգնական եւ չարահալած լինելով յառաջագոյն քան զինքն եղելոց քաղաքաց. (Պտմ. աղեքս.։)


Չարահամբաւ

See full entry →

adj.

of ill-repute;
defamed.

NBHL (1)

Չարահամբաւ անուամբն։ Չարահամբաւ եւ դառնաթոյնս անուանեցաւ տեղի։ Չարահամբաւ եւ վատթարագոյն իրաց. (Պիտ.։)


Չարահամբաւեմ, եցի

See full entry →

va.

to defame, to disparage, to sneer at, to blacken, to asperse.

NBHL (1)

Զսոսկալի խորհրդոյն ժամն չարահամբաւել. (Կլիմաք.։)


Չարահաւատ

See full entry →

adj.

false, faithless, perfidious.

NBHL (1)

Անհաւատքն ուրանան զամենայն վասն յարութեանն. իսկ չարահաւատքն անարժանապէս եւ անզգայութեամբ ի ճշմարտութեան յուսոյն անկան. (Եպիփ. յար.։)


Չարահոտութիւն, ութեան

See full entry →

s.

stench, stink, fetor.

NBHL (2)

Վասն չարահոտութեան (մեռելոյն) մի՛ ինչ կասկածեր յամենասուրբ տեառնէդ. (ա՛ղ է դա՝ անուշացուցիչ ամենայն հոտեալ մարմնոյ. Մամբր.։)

Զտիրագոյն անդամոցն գլուխ՝ չարահոտութեամբ աղտաղտին ջրոց թմբրեցուցանէ. (Պիտ.։)


Չարամայր, մօր

See full entry →

s.

a bad or wicked mother;
unhappy mother.

NBHL (1)

Այսպէս չարամայրքն՝ քորք քերցն, դստերք երկուցն ցանկութեանց (ընչից եւ մարմնոյ) աւելի ժանտագոյն զտեսակսն ունին. (Անյաղթ հց. իմ.։)


Չարամոռաց, աց

See full entry →

adj.

forgiving, without rancour, pardoning injury.

NBHL (1)

Անձինք չարամոռացաց ցօղագին լինին յոգւոյն սրբոյ. (Եւագր. ՟Ժ՟Ա։)


Չարանախանձ

See full entry →

adj.

extremely envious;
vying in evil.

NBHL (2)

Յոյժ չարանախանձ է գազանն՝ առնն վարդապետի։ Յոյժ չարանախանձ է դեւն մարդոյ աղօթելոյն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։ Վրք. հց. ՟Ժ՟Բ։)

Չարանախանձ գտաւ առ մարդն բանսարկուն։ Ետես զպատիւ մարդոյն չարանախանձ բանսարկուն. (Մաշկ.։)


Չարանամ, ացայ

See full entry →

vn.

to behave or act wickedly, to become worse, to fester, to rankle, to sour, to become exasperated;
cf. Նախանձիմ.

NBHL (4)

Ամբարհաւաճիցն եւ չարացելոց մարդկան։ Որ բարին էր, նոյն եւ չարացաւ. (Պիտ.։ Եղիշ. ՟Բ։)

(Դեւն) ամենայն չարեաց պատճառ յատկանայ ե՛ւ ինքեան ե՛ւ այլոց, որքան ինչ չարանալ ասի։ Արդ ի՞ւ ասեմք չարանալ զդեւս, ասա՛ ինձ. բայց միայն դադարմամբ յաստուածայնոյն բարութեանց ունակութենէ եւ ներգործութենէ։ (Մարդիկ) ի՞ւ չարանան, եթէ ոչ՝ բարեաց ունակութեանց եւ ներգործութեանց նուազութեամբ. (Դիոն. ածայ.։)

Բազում անգամ սգաւորք անշնորհք սնափառութեամբ ցնդին յարտասուս զորոց անձինս յետ սգոյն չարացեալս տեսաք. (Կլիմաք.։)

Չարացաւ բանսարկուն, վասն զի ետես բազում վայելչութիւն ի միասին հեղեալ մարդոյն. (Մաշկ.։)


Չարաշահութիւն, ութեան

See full entry →

s.

illicit gain, usury.

NBHL (1)

Անազատութեան տեսակք երիս են. չարաշահութիւն, ժլատութիւն, եւ անհաղորդութիւն։ Իսկ չարաշահութիւն է, ըստ որում յամենայն կողմանց շահել խնդրեն, զշահսն քան թէ զամօթն վերագոյն համարելով. (Արիստ. առաք.։)