course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.
եւ բայիւ. ἄλμα saltus. եւ բայիւ πηδάω salio, salto. Ընդոստ գնացք. ոստոստումն. արշաւանք. ընթացք կենդանեաց եւ ջրոց. (լծ. հյ. վէժ. պ. պազ. թազ. թ. թէզ. յն. լտ. վատի՛զօ, վա՛տօ ). ... սալդ (իբր լտ. սա՛լդուս ).
Վազս առնու (կամ վազելով) ի վերայ լերանց։ Վազս առնլով (կամ առնելով) եւ փռնչելով. (Երգ. ՟Բ. 8։ Յոբ. ՟Լ՟Թ. 25։)
Ի գնալն համեստ լինի, բայց ի վազն երագ է. (Վանակ. հց.։)
Քիոնիս զակոնացի ի ստադինի, որոյ մի վազ էր իբրեւ կանգունք (յն. ոտք)։ Վազեաց զեփրատաւ առաւել քան զլակոնացին քիոնեայ վազսն իբրեւ կանգնոց չափ. (Եւս. քր. ՟Ա։ Խոր. ՟Գ. 40։)
Այծեման վազք, եւ աչացն անսխալութիւն։ Կամ վազիւք կամ երկայն անցիւք։ Եւ ոչ ընտիրք ինքնարշաւ վազիւքն։ Վազիւք առաքինութեանց դիմելով. (Նիւս. կազմ.։ Փիլ. նխ. ՟բ.։ Նար. ՟Կ՟Զ։ եւ Նար. յովէդ.։)
Առնու վազս վազս յայսկոյս յայնկոյս. (Վեցօր. ՟Բ։)
Եւ ոչ աստեղք զաստեղօք վազս առնուն. (Պիտառ.։)
Արդարքն վազս առեալ ցնծասցեն։ Վազս առեալ փութացան մտին ընդ կողմն մականաայ։ Վազս առցուք ի վերայ պարանոցի օձին։ Վազս առնելով ի վերայ լերանցն. (Սեբեր. ՟Զ։ Արծր. ՟Ա. 5։ Նար. յովէդ.։)
Ո՛չ յորձանք գետոց, ո՛չ վազք քարանձաւաց. (Ճ. ՟Ա.։)
Ի ՎԱԶ, ՎԱԶ ԱՌ ՎԱԶ. մ. Վազելով. թազելով. ճեպով. արագ արագ.
Ետես ինձ մի, որ ելանէր ի լեառն ստէպ ի վազ։ Գայ ծառայ քրիստոնէին ի վազ. (Հ. դեկտ. ՟Զ. Հ. դեկտ. ՟Ժ.։)
Ելեալ վազ առ վազ գնաց առ արքայն. (Ոսկիփոր.։)
ՎԱԶ կամ ՎԱԶՔ՝ սրտի եւ թոքոց. παλμός , palma palpitatio, vibratio, validior agitatio. Թրթռումն. թնդումն. դփրդոց, դըփ դըփ՝ դռըփ դռըփ նետելը.
Խնդութիւն եւ ծաղրն ի լեարդն է. շունչն, եւ ձայնն եւ վազն ի թոքն է. (Ոսկիփոր.։)
Սրտի ըստ շնչերակացն շարժութիւն՝ ներգործութիւն է. իսկ ըստ վազիցն՝ ախտ. զի ի նմանէ եւ ըստ վազիցն շարժուի, այլ ոչ ըստ բնութեան. (Նիւս. բն.։)
ՎԱԶ. ՎԱԶՔ. ա. Ի վերայ վազօղ. Վրնջօղ ի մատակ.
Ամենեքին ի կին ընկերի իւրոյ խազք, կամ վազք, կամ խանձք, որ է սովոր. (Մխ. երեմ.) (ուստի ռմկ. վազցընել՝ է թողուլ զորձ ձին ի մատակն. իսկ վազուկ՝ երագոտն, եւ մատակախանձ). (Վստկ.։)