thinking soundly, wise, sensible, judicious;
chaste, modest, coy, maidenly, pure, honest;
— միտք, good sense, honesty, plain-dealing.
ՈՂՋԱԽՈՀ. σώφρων cui mens est salva et incolumis, prudens, probus ἁκέραιος sincerus, integer, illibatus, innocens եւ այլն. որ եւ ՈՂՋԱԽՈՐՀ, ՈՂՋԱԽՈՐՀՈՒՐԴ. Ոյր խորհուրդք են ողջ՝ առողջ եւ ամբողջ. ողջամիտ. առողջամիտ. խոհական. մտացի. ուշիմ. զգօն. առաքինի. անկեղծ. անմեղ. հաւատարիմ. խելացի.
Վեհագոյն վարկանիմ զմանուկ աղքատ ողջախոհ քան զծեր թագաւոր անմիտ։ Ողջախոհաց արանց է խրատիլն թշուառութեամբն. (Ածաբ. ժղ.։ Ածաբ. առ որս. ՟Ժ՟Ա։)
Այլասերիցն եւ այլաբունիցն զնոյն ներգործութիւն ունել՝ ոչ ոք ներեսցէ յողջախոհիցն. քանզի ոչ ջուր եւ հուր զնոյն ներգործեսցեն. (Կիւրղ. գանձ.։)
Շուրջ գան եւ խնդրեն առ ի կլանել զոք յողջախոհաց. (Աթ. ՟Ե։)
Եւ ոչ ողջախորհ ոք իշխէ անգոսնել զդատաստանս նորա. (Իսիւք.։)
Ողջախոհացն քան զամենայն չար տանջանս՝ ամօթն է. (Արծր. ՟Գ. 5։)
ՈՂՋԱԽՈՀ. σώφρων sobrius, temperans, continens, castus, pudicus. Զգաստ ի վերայ անձին. ժուժկալ. պարկեշտ. ամօթխած. կոյս եւ ամուսնացեալ համեստակրօն.
Ընդ ողջախոհին յովսեփայ, որ յաղթեաց մեղաց ցանկութեան. (Շար.։)
Ամուսնացուցանել՝ ըստ աշխարհի ողջախոհաց. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
Երեւեցան անդ (ի թաբոր) կոյսք՝ որդիքն որոտման եւ եղիա, եւ ողջախոհ՝ պետրոս եւ մովսէս. զի եկեղեցի ունի կոյսս, եւ ողջախոհս. (Տօնակ.։)
Անառակ կեանք, այսինքն ոչ ողջախոհ. (Սահմ. ՟Ը։)
ՈՂՋԱԽՈՀ, իբր Ողջախոհական. ողջամտական. զգօնական. հանճարեղ. զգուշաւոր. եւ հաւատարիմ.
Զանճառելիսն ողջախոհ լռութեամբ պատուեալ։ Յաղագս ողջախոհ խրատուց։ Ողջախոհ իմն մոլութեամբ բերին։ Ողջախոհ մտածութեամբ ուսանել։ Զբնաւն (զպատմութիւն) ողջախոհ զգուշութեամբ բերել ի յայտնութիւն. (Դիոն. ածայ.։ Յճխ. ՟Ժ՟Բ։ Սահմ. ՟Ա։ Մագ. ՟Ե։ Փարպ.։)
Երանելիք իցեն ի միասին լսօղքն բանիցն, որ հոսեն յողջախոհ բերանոյն նորա. (Պղատ. տիմ.։)