s.

prototype, archetype, primitive model, original, idea, pattern;

gr.

primitive;
— շինուածոց, sketch, plan, model.

adj.

πρωτότυπος, ἁρχέτυπος primitivus, originalis πρωτότυπον exemplar, primigenium vel primitivum, vel authenticum, originale, prototypum. Նախկին գաղափար. բուն եւ առաջին օրինակ. նախատիպ. սկզբնատիպ.

Բան աստուծոյ, առաջին սկիզբն. նախագաղափար տեսակ՝ յառաջաչափն ամենեցուն. (Փիլ. լին. ՟Ա. 4։)

Արտաքոյ սա նախագաղափարին իմանի. (Նիւս. կազմ.։)

Պատկերին՝ զնախագաղափարին գեղեցկութեան ձեւ բերելով. (Լմբ. պտրգ.։)

Որք ըստ նմանութեան ուրուք տպանան, զնախագաղափարիցն ճշմարտութենէ բուռն հարկանեն. (Կիւրղ. գանձ.։)

Երեկոյ մարդոյ է օր մահու, իսկ առաւօտ է աներեկոյ օր ընդհանուր յարութեան. զոր նախագաղափարաւ (նախ յանձին) եցոյց քրիստոս. (Մխ. ապար.։)

ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ. Ըստ քերականաց է բառ արմատական եւ բնիկ՝ որ լինի հիմն ածանցից.

Տեսակք են երկու. նախագաղափար, եւ ածանցական. եւ է նախագաղափարն, որ ըստ առաջին գաղափարին կոչեցաւ. հիբար՝ երկիր. եւ ածանցական, որ յայլմէ զսեռութիւն (այսինքն զծնունդ) ընակալաւ. որպիսի, երկրային։ Նախագաղափար. ո՛րգոն, ոռոգեմ. եւ ածանցական է, ոռոգանեմ. (զի ի յն. չիք անցողական)։ Դէմք նախագաղափարացն, ես, դու, նա. եւ ածանցացն, իմ, քո, նորա (իբր՝ իմային, քոյին, նորայն)։ Սեռք կամ թիւք կամ հոլովք նախագաղափարացն եւ այլն. (Թր. քեր.։)