adj.

σαρκικός, σάρκινος, ἑνσάρκος , σωματικός, σωμάτινος, ἑνσώματος carnalis, carneus, corporalis, corporeus եւ incarnatus, corporatus Ունօղ զմարմին. մարմնազգեաց. մարմնազգեցիկ.

Օրէնքն հոգեւոր են, այլ ես մարմնաւոր եմ. (Հռ. ՟Է. 14։)

Որ մարմնաւորացս ազգի արարօղ ես ձեռօք. (Շար.։)

Աստ իբրեւ մարմնաւոր՝ մարմնաւորի (կուսին) որդի, եւ յերկինս անմարմնաւոր հօր՝ անմարմին որդի. (Ճ. ՟Գ.։)

Մարմնաւոր գալուստ փրկչին. (Աթ. ՟Ե։ Իսիւք. եւ այլն։)

Եւ Մարմնաձեւ. մարմնակերպ.

Իջանել հոգւոյն սրբոյ մարմնաւոր տեսլեամբ իբրեւ զաղաւնի. (Ղկ. ՟Գ. 22։)

Եւ մանաւանդ՝ Որ ինչ հայի ի մարմին, կամ է ի կարգի մարմնոյ. մարմնային. մարմնական.

Եթէ հոգեւորացն նոցա հաղորդ եղեն հեթանոսք, պարտին եւ մարմնաւորացն կցորդ լինել։ Զէն զինուորութեան մերոյ ոչ է մարմնաւոր։ Ցանկութիւն մարմնաւոր.եւ այլն։

Հաւատարիմ եղեն հոգեւոր դարմանօքն, եւ մարմնաւոր։ Ատեսցեն զվարս մարմնաւորս, եւ սիրեսցեն զվարս հոգեւորս. (Յճխ. ՟Ե։)

Զոր խնդրէ աստուած ի հոգեւոր առաջնորդաց, եւ ի մարմնաւոր. (Նար. երգ.։)

Մարմնաւոր չարչարանքն նորա. (Եղիշ. ՟Ա։)

Եւ որպէս Ընկղմեալ ի մարմին. նիւթական.

Որ կարացի խօսել ընդ ձեզ իբրեւ ընդ հոգեւորս, այլ իբրեւ ընդ մարմնաւորս։ Դեռ մարմնաւոր էք։ Ո՞չ ապաքէն մարմնաւոր էք, եւ ըստ մարդկան գնայք. (՟Ա. Կոր. ՟Գ. 1=3։)

Warning, the forms presented in the tables below may not be evidenced in classical texts. The hypothetical forms will soon be indicated as such.
Singulier Pluriel
nominatif մարմնաւոր մարմնաւորք
accusatif մարմնաւոր մարմնաւորս
génitif մարմնաւորի մարմնաւորաց
locatif մարմնաւորի մարմնաւորս
datif մարմնաւորի մարմնաւորաց
ablatif մարմնաւորէ մարմնաւորաց
instrumental մարմնաւորաւ մարմնաւորաւք
Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անմարմնաւոր

Մարմնաւորական, ի, աց

Մարմնաւորապէս

Մարմնաւորութիւն, ութեան

Voir tout