adv.

bodily, corporally;
materially;
carnally, sensually, lustfully;

fig.

essentially, really, substantially.

σωματικῶς, σαρκικῶς corporaliter, carnaliter. cf. ՄԱՐՄՆԱԲԱՐ ըստ ամենայն առման.

Ի նմա բնակէ ամենայն լրումն աստուածութեանն մարմնապէս. (Կող. ՟Բ. 9։)

Ծնաւ մարմնապէս ի սրբոյն աստուածածնէն մարիամայ. (Պրպմ.։)

Զոր ինչ մարմնապէսն է ասացեալ, չէ պարտ մարմնապէս իմանալ։ Մարմնապէս, եւ անմարմնապէս։ Հոգեպէս, եւ մարմնապէս։ Սիրտ մեղաւորի, որ ընդ մարմնապէս ծիծաղելն՝ առ նմին հեծէ հոգեպէս. (Սեբեր. ՟Զ։ Ածաբ. մկրտ.։ Եւս. պտմ. ՟Ե. 1։ Նար. ՟Ժ՟Ա։)

Մարմնապէսիսկ զանթիւ բազմութեան զխոստումն զաւակացն ընդունէր. (Ագաթ.։)

Զի մարմնապէս ընդ մարդկան շրջեալ՝ նմանւովն փրկեսցէ զազգս մարդկան. (Աթ. ՟Թ։)

Փախչիս դու ի բորբոքեալ հրոյ, զի այրէ զքեզ մարմնապէս. (Եփր. ծն.։)

Մի՛ նայիք, ի միմեանս մարմնապէս (յն. ըստ մարմնոյ), այլ սիրովն յիսուսի քրիստոսի. (Ածազգ. ՟Դ։)

Կամ որպէս ՟Ա. Մարմնաւոր.

Մարմնապէս բանիւքս զհոգեւոր շնորհն ձեւացուցանէ. (Լմբ. պտրգ.։)