adj.

of the same opinion, unanimous, agreeing, of one mind;

mus.

singing with, in chorus;
unisonous, in unison;

s. gr.

consonant.

adj.

σύμφωνος consonus, concors. Միաձայն. համաձայն. միաբան. եւ Երգակից.

Փոխանակ երգոցն ուրախութեան ձայնակից ընկերօք. (՟Գ. Մակ. ՟Դ. 6։)

Ըստ յովհաննու նորին համանուան, եւ ձայնակցի բանին հօր ձայնի. (Անան. եկեղ։)

Իսկ բայիւ, ՁԱՅՆԱԿԻՑ ԵՄ, կամ ԼԻՆԻՄ. cf. ՁԱՅՆԱԿՑԻՄ.

Ոչ ընդդիմանամ, այլ ձայնակից եմ. (Պրպմ. ՟Լ՟Բ։)

Ձայնակից լիցուք այնոցիկ՝ որք դառնապէս զմեզ ողբային. (Եղիշ. ՟Գ։)

Ցնծութեանն ոչ գտան դասակիցք, այլ ողբոցն եղեն ձայնակիցք. (Ճ. ՟Ը.։)

Պիտի մակագրութեան ձայնակից լինել դիտաւորութեան. (Անյաղթ պորփ.։)

Լինել սրբոց քաղաքակից, եւ անմարմնոցըն ձայնակից. (Շ. այբուբ.։)

ՁԱՅՆԱԿԻՑ. σύμφωνος consonans. Ըստ քերականաց՝ է Բաղաձայն. որ եւ ասի ՁԱՅՆՈՐԴ. ՇԱՐԱՁԱՅՆ. ԲԱՐԲԱՌԱԿԻՑ.

Կրկնակք ասին, զի մի մի իւրաքանչիւր ոք ի սոցանէ յերկուց ձայնակցաց բաղկացեալ է. քանզի բաղկանայ զայս ի սէէ եւ դայէ։ Ի կրկին ձայնակից վերաբերիցի. (Թր. քեր. ուր ասէ Երզն.)

Զայ՛ն կրկին գոլով՝ զերկուց բաղաձայնից ուժ ունի ըստ յունին։

ՁԱՅՆԱԿԻՑ. որպէս Նմանաձայն, կամ լծորդ.

Ոմանք ոչ երբէք զձայնակիցս կամ զլծորդս փոխանակել դիտեն։ Լծորդութիւն կոչի ձայնակցաց տառից ելանել ... տեղի տալով ընկերին մտանել ի լուծ. (Երզն. քեր.։)