s.

palace, royal residence;
court, courtier;
յարքունիս առնուլ, գրաւել, to confiscate.

s.

βασίλειον, βασιλικόν, παλάτιον regia, palatium, δημόσιον, ταμεῖον fiscus, aerarium Պալատն. տուն արքայի. որ եւ ԴՈՒՌՆ ԱՐՔՈՒՆԻ. եւ (Գանձ արքունի.)

Կործանեցան արքունիք։ Յարքունիս են. (Նաւում. ՟Ե. 6։ Ղկ. ՟Է. 25։)

Որ պարտիցի ոք ինչ յարքունիս, թողեալ լիցի նմա. (՟Ա. Մակ. ՟Բ. 43։)

Տուն արքունի, որ միանգամ եւ երկիցս վանք թագաւորի լինիցին, թէպէտ եւ փոխեսցի անտի թագաւորն, որ միանգամ յարքունիսն նուիրեցաւ՝ արքունի կոչ. (Սեբեր. ՟Է։)

Վասն արծաթոյն որ պարտէր յովնաթան յարքունիս. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 15։)

Նեքտանեբոս անդ էր յարքունիսն. (Պտմ. աղեքս.։)

Զերանելի հռիփսիմէ տանել յարքունիս. (Ագաթ.։)

Քաղաք եւ արքունիս շինել։ Քան զթագաւորաբնակ արքունեօքն. (Եղիշ.։)

Փոխէ ի նա զարքունիս իւր որ ի մեծբին։ Փոխին արքունիքն. (Խոր.։)

Տուն նորա յարքունիս երթիցէ։ Ագաթ. (։)

Անսովոր է եզակի ասել.

Պաղատն ասեն, որ թարգմանի արքունի. (Փարպ.։)

ԱՐՔՈՒՆԻՔ. մերթ՝ Բնակիչք արքունեաց. պալատականք. արքայ եւ ընտանիք եւ մեծձաւորք նորա.

Զառընթերակայ արքունիսն վարդապետէր. (Ագաթ.։)

Մեծարեալ լինէին յարքունեացն եւ յեկեղեցեացն. (անդ։)

Զաժդահակ սպանեալ՝ զարքունիս նորա ի գերութիւն վարէր. (Յհ. կթ.։)