adv.

out, outwardly, externally;
սուգն — միայն է, mourning is merely outward shown.

adv.

ἕξωθεν extrinsecus, extra, exterius, foris Ի դրուստ. յարտաքին կողմանէ՝ վայրէ. որ ասի եւ ԱՐՏԱՔՈՅ. դրսէն, դրսըւանց.

Արտաքուստ ժառանգեաց զիս սուր, որպէս եւ մահ ի ներքուստ։ Պատերազմ սորոյ արտաքուստ, եւ սով եւ մահ ի ներքուստ։ Ոչինչ արտաքուստ ի մարդ մտեալ.եւ այլն։

Եթէ մարտիցէ ոք արտաքուստ կամ ի ներքուստ. (Պղատ. օրին. ՟Է։)

Արտաքուստ ոչ համարձակին ի վերայ խռովութիւնք. (իսկ ի ներքս ոչ զմուտն յումեքէ գտեալ. Խոր. ՟Ա. 27։)

Ցուցանի արտաքուստ բարիոք։ Մարմնովս արտաքուստ պճնիմ. (Նար. ՟Խ՟Ե. ՟Հ՟Ա։)

Արտաքուստ ուստեք ի ներքս ածել. (Խոր. ՟Ա. 1։)

Մերթ՝ որպէս Արտաքոյ. ի դուրս. դուրսը.

անդ բացօթեայ ադանէր արտաքուստ զտիւ եւ զգիշեր. (ՃՃ.։)

adj.

ԱՐՏԱՔՈՒՍՏ. ա. Արտաքին.

Արտաքուստ կողմանէ տանն։ Դէմ յանդիման կամարին արտաքուստ կողմանէ. (՟Գ. Թագ. ՟Զ. 6։ Եզեկ ՟Խ՟Ա. 25։)

Աշտարակքն արտաքուստ կուսէ են շուրջ զքաղաքաւն. (Լմբ. սղ.։)

Զարտաքուստան եւ զի ներքուստն պէտս։ Զարտաքուստ օգնականութեանցն պէտս. (Պիտ.։)

Ելցուք յարտաքուստ գաւառսդ. (Ճ. ՟Ա.։)

Կամ Օտար.

Արտաքուստ եւ եկամուտ հարազատութիւնք. (Խոր. ՟Ա. 26։)

Յարտաքուստ օտարոտի պատմուճանս. (Պիտ.։)

ԱՐՏԱՔՈՒՍՏ ԱՐՏԱՔՍ. Ի բացի կամ հեռի յոյժ. դրսէ ի դուրս.

Առին արտաքուստ արտաքս, եւ տարան սպանին. (՟Ա. Մակ. ՟Է. 4։)

Մի՛ խնդրեր դու զզօրութիւն բանից՝ որ կաղադոյն իցեն ճառք արտաքուստ արտաքս. (Եփր. համաբ.։)