exterior, external, extrinsic;
superficial;
profane.
ἕξω, ἑξώτερος, ἑξώτατος. externus, exterior, extimus. Որ է ի դուրս կամ արտաքոյ կամ արտաքս՝ ըստ տեղւոյ կամ ըստ դրից, եւ ըստ երեւութի, հակակայ ներքնոյ. դրսի. տըշարքի, խարիճ.
Մինչեւ ի սրահն արտաքին։ Կամարք ի յարտաքնում սրահին։ Առ դրամբք արտաքնով։ Եւ յարտաքին գաւիթն։ Մուտ թագաւորին (այսինքն ճանապարհ մտից նորա ի տաճարն) արտաքին։ Զյատակ տանն զներքնոյն եւ զարտաքնոյն։ Հայելիս ի ներքսագոյնն եւ յարտաքինն։ Առ եզերբ արտաքնոյ փեղկին։ Ոչ գտցի անուն նորա առ երեսօք արտաքնովք։ Ի ներքոյ կողմանն մինչեւ յարտաքին։ Ի խաւարն արտաքին։ Սրբէք զարտաքին զբաժակին։ Եղիցի եւ արտաքինն նորա սուրբ. եւ այլն։
Արտաքին դիմօք. (Նար. ՟Թ։)
Յարտաքինն նորա հայել մեծութիւն։ Արտաքին վայելիւք երջանիկ. (Պիտ.։)
Եւ Բացական, եւ օտար (տեղի, իրք, անձն) իբր ռմկ. դրսի, հեռու. եապանճը.
Հալածէի մինչեւ յարտաքին քաղաքս. (Գծ. ՟Ի՟Զ. 11։)
արտաքին թշնամի։ Յարտաքնոցն հրոսակաց։ Ի վերայ արտաքնոցն, այսինքն ընչից։ Արտաքնոցն իրաց. (Եղիշ. ՟Ա։ Յհ. կթ.։ Սահմ. ՟Ը։) (Պիտ.։)
Իմաստակի ումեմն արտաքնոյ. (Նար. ՟Ծ՟Ե։)
Զի եւ արտաքին եւս հեթանոսք դիւրաւ հաւանեսցին. (Ոսկ. գծ.։)
Գիտէր եւ զարտաքին ուսումնս. (վրք հց. ՟Ժ՟Ա։)
ԱՐՏԱՔԻՆՔ. Մարդիկ՝ որ չեն մեզ ընտանի կամ մերձաւոր. օտարք. որպէս լտ. alieni, peregrini. դրսի մարդիկ, դրսեցիք, որոնք որ մեզնէ չեն. էլ, եապանճըլար.
Նոցա՝ որ արտաքինքն են, ամենայն ինչ առակօք լինի։ Իմաստութեամբ գնասջիք առ արտաքինսն։ Զի՞ կայ իմ եւ զարտաքինսն դատելոյ. եւ այլն։
Արտաքնոցն երեւէին իբրեւ այրիք սգաւորք. (Եղիշ. ՟Ը։)
Զրկօղ զներքինս եւ զարտաքինս անհնարին չարագործութեամբք. (Պիտ.։)
մանաւանդ՝ Օտարազգի կամ այլազգի հեթանոս մատենագիրք, քերթողք, եւ փիլիսոփայք որպէս լտ. profani auctores եւ այլն.
Ասէին արտաքինքն զաթենայէ, եթէ ի գլխոյն արամազդայ ծնաւ. (Սահմ. ՟Ժ՟Դ։)
Աւելորդ համարելով զարտաքնոցն երկրորդել յաղագս սկզբանն առասպելս. (Խոր. ՟Ա. 2։)
Արտաքնոցն զգաստք ի պատրութիւն. (Շար.։)
Հետեւելով իմ ընդ արտաքնոց եւս ժամանակագրութիւնս։ Զանուանս հարցն արտաքինքն տարորոչս ի մէնջ տան։ Որ եւ արտաքնոցն իմաստնագունից յոյժ հաճոյ թուեցաւ. (Յհ. կթ.։)