not limited or subject to time, eternal;
unseasonable.
որ եւ ԱՆԱՄԱՆԱԿ. ἅχρονος. tempore carens. Անսկիզբն եւ յաւիտենական, որ ի վեր է քան զամենայն ժամանակս. ատենի տակ չինկնօղ. զէմանսըզ. էպէտի.
Անժամանակդ Աստուած. (Շար.։)
Անժամանակն սկսանի. (Ածաբ. ծն.։)
Անժամանակ յանժամանակէ. (Զքր. կթ. Ծն.։)
Անժամանակն ըստ աւուրց։ Անժամանակ տէրութեամբ։ Զդէմս ձեր գրել շնորհօք որդիք էութեան, թէպէտեւ ոչ անժամանակք. (Նար.։)
Ասաց (Նեբրովթ) զինքն՝ հնագունիցն լինել անժամանակ Բէլ (Բահազ չաստուած). այլ անժամանակն Բէլ ծախի ժամանակաւ ի Հայկայ. (Արծր. ՟Ա. 2։)
Ըստ քերականաց՝ ոչ յայտնօղ իւրեւ զժամանակ ինչ, որ սեպհական է բայի։ Հին քեր.։
Որպէս անժամանակաբար.
Մինն ծնօղ եւ յառաջառաքօղ. ասեմ, անախտաբար եւ անժամանակ, եւ անմարմնապէս. (Առ որս. ՟Գ։)
Անժամանակ ի Հօրէ ծնեալ. (Շար.։)
Հանապազ եւ անժամանակ ի հայրականն ծոց է Որդի. (Ոսկ. յհ.։)
ԱՆԺԱՄԱՆԱԿ. Որպէս անժամ.
Անձրեւք անժամանակք եւ անպիտանք. (Խոր. ՟Գ. 68։)
Հոտ քաղին անժամանակ իմն նախաբուրական պատահեաց մեզ. (Մագ. ՟Լ՟Դ։)
Անկեալ ի պղերգութիւնս, եւ անժամանակ զուարճանալ. (Պրպմ. ՟Լ՟Թ։)
Անժամանակ ձեռնամուխ լինին, ոչ գիտելով՝ թէ ամենայնի ժամանակ է. (Մխ. առակ.։)
Նշանակէ քարինք զտղայքն, որ անժամանակք էին (այս ինքն դեռահասակ). (Ոսկիփոր.։)