cf. Անասնախառն.
ἅλογος, brutalis, irrationalis որ եւ ԱՆԱՍՆԱՅԻՆ, ԱՆԱՍՆԵՂԷՆ. Անբանական. հանգէտ իրաց անասնոց անբանից. հայվանի, վահշի.
Բանական, ե՛ւ անասնական։ Անասնական զգայութիւնք. (Փիլ.։)
Անասնական անարգելութիւն, կամ խառնակութիւն, յարձակումն, ախտք. (Պիտ.։)
Անասնական մասունք. (Եղիշ. դտ.։)
Կիրք անասնականք. (Շ. հրեշտ.։)
Բանականս անասնական. (Նար. ԻԲ։)
Սեպհականն անասնոց, եւ որ ինչ ա՛նկ է նոցա.
Վաճառէին զանասնական մեծութիւնն (այս ինքն զանասունս). (Արշ.։)
Յանասնական սեռից. (Պիտ.։)
Ոչ ըստ անասնական գառինն որ յԵգիպտոսն երբեմն էր պատարագեալ. (Կիւր. Ղկ.։)
Յանասնական կենդանեաց։ Անասնական սպանդ. (Նար. մծբ. եւ ԺԳ։)
Անասնական երկիր. (Շ. բարձր.։)
Ես եղէ պատարագ վասն քո, եւ ազատեցի զքեզ յանասնական պատարագէն՝ որ ոչ ունէր զփրկութիւն. (Եփր. քրզ.։)