cf. Սանդարամետք;
cf. Սանդարամետային.
ἅδυτον, γῆ κάτω, κατώτατη, -τον infernus, infernalis, terra inferior, infima, inferi, subterranei. (ի բառիցս Սան կամ սանդ, դար, մէտ). Խորք երկրի. անդունդք. վիհ. ստորերկրեայ վայրք. ծոց հողոյ. ալք, ալուցք. դժոխք.
Իջուցի զնա ի դժոխս ընդ իջեալսն ի դուբ. եւ մխիթարէին զնա ի սանդ արամետսն ամենայն ծառք փափկութեան. (Եզեկ. ՟Լ՟Ա. 16։)
Բախեաց զթանձրութիւն լայնատարած գետնոյս, եւ մեծ եւ անչափ թնդիւնք հնչեցին ի սանդարամետս անդնդոց։ Ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց. (Ագաթ.։ Շար.։)
Պատուանդան ոտից նորա երկիրս է, այլ հասու է զօրութիւն նորա մինչեւ յանդունդս սանդարամետի. (Կոչ. ՟Ղ։)
Երկիր բնութեամբ զստորին կողմն սանդարամետաց ունի։ Ի ներքոյ ընդարձակ սանդարամետացն երկրի. (Վեցօր. ՟Ա։)
Իջին գիտունք ի ներքին սանդարամետս երկրի. (Եփր. թագ.։)
Որ ի սանդարամետսն՝ սերապեայ աստուածն էր, հրաման պատասխանւոյ առնէր. (Պտմ. աղեքս.։)
Թնդմամբ յանդնդէն՝ սանդարամետէն՝ ի հնչման ձայնէն. (Գանձ.։)
Կամ ա. որպէս Սանդարամետական. եւ Սանդարամետապետ.
Զարհուրեալ դողային դասք սանդարամետիցն. (Շար.։)
Սանդարամետիցն հոյլք. (Շ. տաղ.։)
Մի՛ ի չար ուղխից սանդարամետին զրահեղեղ սատակմամբ ողողեսջիք։ Հարկեցայ ես խնդրել ելս հրաման թողութեան յոստիկանէն, որպէս ոմն երբեմն ի սանդարամետէն պրոդորիադայ. (Յհ. կթ.։)