full of grace, most graceful;
gracious, handsome, fine, beautiful, charming, genteel, fair.
χαριτωθείς, κεχαριτομένος, κεχαρισμένος, -νη, ἑπιχαρίτος , χάριες, χαριέστερος, εὕχαρις gratiosus, gratia plenus, -na, gratior et suavior, facetus, jucundissimus. որ եւ ՇՆՈՐՀԱԼԻ, եւ ՇՆՈՐՀԱՒՈՐ. Լցեալ շնորհօք. ճոխացեալ հոգեւոր եւ մարմնաւոր ձրիւք. շնորհազարդ. բարեշնորհ. սիրուն. գեղեցիկ. վայելուչ. չքնաղ. զուարթ. բերկրեալ, (որ ըստ յն. ասի շնորհացեալ, կամ շնորհաւորեալ) եւ Ուրախարար. աւետաւոր. բերկրական. հաճոյական. զուարճալի.
Կոյսդ շնորհալից. (Գանձ.։)
Ողորմութեանց թագուհին, եւ շնորհալից տիրուհին. (Մաշտ. ջահկ.։)
Շնորհալիցն պօղոս. (Պիտ.։)
Շնորհալից աւետարանիչն. (Սեբեր.։)
Ոմն ի շնորհալիցլ վարդապետաց. (Պետր. սիւն.։)
Շնորհալից մեծազօր նահատակին. (Ագաթ.։)
Քաջալերեցաք ի բանից շնորհալից հոգեւոր ծննդոցս մեր. (Փարպ.։)
Զի՞նչ մտածութիւն քան զմեծավայելչութիւն աստուծոյ շնորհալից։ Շնորհալից մտաց՝ սակաւ բանք խրատուց բաւական են յուղղութիւն. (Բրս. հց.։ Յճխ.։)
Լերինք՝ զանզանութեամբն շնորհալից. (Առ որս. ՟Ե։)
Գլուխ յամուսնութիւն փութալեացն՝ շնորհալիցլ հանդիպել կենակցի. (Նիւս. կուս.։)
Շնորհալից երեսօք, եւ կարգաւոր ձեւով։ Նիւս. (սքանչ.։)
Տեսիլ նորա շնորհալից եւ չքնաղ տեսողացն երեւեսցի. (Սարգ. յկ. ՟Դ։)
Յերկրի ընդ մարդկան շնորհալից խոնարհութեամբ շրջէր. (Եղիշ. խաչել.։)
Ի ծաղկացլ ոմանց շնորհալից կազմեալ պսակ. (Նիւս. երգ.։)
Վայելելով ի քո շնորհալից վերսդ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)
Ջերմութիւնք սուրբ սիրոյն շնորհալից արտասուօք զառաքինութիւնսն փայլէ։ Ի շնորհալից աղբիւրէն բղխեալ։ Շնորհալից յուսով եւ բաղձալի գթով առ աստուծոյ կամսն. (Յճխ.։)
Եւ այսպիսի շնորհալից բանս բարբառեալ՝ եբաց նմա զմուտն։ Յառատաբուղխ եւ ի շնորհալից վարդապետութենէ առնն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Փարպ.։)
Զբանս պիտանիս եւ շնորհալիցս։ Զշնորհալից եւ զուարխարար բան մարգարէիցն. (Իգն.։ Լաստ. վերջաբ։)
Վարդապետականզ շնորհալից իմն կանխագիտութեամբ։ Ըստ շնորհալից կրիցն հանել բարեբանութիւն (աստուածոյ) եւ ձայն ցնծութեան. (Պիտ.։)
Շնորհալից ցնծութեամբ զաւետեացն առեալ հրաւէր. (Սիսիան.։)
Առատաբեր եւ յաւէտ շնորհալից բուրաստանացն շահաւէտ տեղեօքն. (Պիտ.։)