explicit, clear, evident, formal, precise;
distinct, only, sole;
simple, ordinary, obscure;
clearly, explicitly, distinctly, precisely, expressly, intelligibly.
ՄԵԿԻՆ կամ ՄԷԿԻՆ. ἔν unum. Որպէս Միակ. մի. կամ մեկնեալ մեկուսեալ. մասնաւոր. cf. ՄԵԿՆԱԿ. մէկ, մէկիկ, մէկ կերպ.
Հաւատոցդ անուն մէկին է անուանեալ, բայց յերկուս ազգս բաժանեալ լինի. (Կոչ. ՟Ե։)
Կրկին ապաքէն, եւ ոչ մեկին սորա է զօրութիւն. (Անյաղթ բարձր.։)
Ոչ ունին անցանել ընդ եդեալ սահմանս մէկինս. (Շ. բարձր.։)
Եթէ կրկին եղիցի (ծիածանն) զսաստիկ անձրեւաց յայտ առնէ, իսկ մեկինն զդադարումն եւ զփարատումն. (Շիր.։)
Մեկին ... կրկին։ Կրկին է, եւ ոչ մէկին. (Պիտ.։ Ի գիրս խոսր.։)
Այնոքիկ ո՛չ բազում ինչ, այլ պարզք էին եւ մեկինք. (Նախ. ծն.։)
Կրկին զմեկին առանց խառնակութեան (դաւանել զբանն մարմնացեալ). (Պիսիդ. իմա՛ բաղկացեալ գոլ զպարզն։)
ՄԵԿԻՆ. σαφής, σαφέστερος manifestus, apertus, planus, planior. որպէս Մեկնաբանեալ. պարզ. յայտնի. դիւրին. որոշ, հեշտ.
Պատմութիւն մեկին եւ դիւրին քան զայս այլ ոք գտանել ոչ կարէ. (Եւս. պտմ. ՟Ա. 7։)
Զյայտնին մեկին բանիւք յայտնեն գիրք. (Սեբեր. ՟Ե։)
Արձանագրել ի տախտակի մէկին պարզ եւ յայտնի գրով. (Լմբ. ամբակ.։)
Որ աստուծոյ միայն են մեկինք։ Յոյժ դիւրին եւ մեկին է ճշմարիտ աստուծոյն մերոյ՝ ածել ի գոյ զչգոյսն. (Վեցօր. ՟Գ։)
ՄԵԿԻՆ. ἀπλός, ἀπλοῦς, λιτός simplex, incultus. Պարզ. իբր անշուք, անզարդ.
Զցածուն եւ զմեկին վարուցն ստէպ զհե՛տ երթիցուք. (Ոսկ. մ. ՟Ա. 10։)
ՄԵԿԻՆ. մ. ἀπλῶς simpliciter. պարզապէս. սոսկ. լոկ. միա՛յն. եւեթ. առանձին. մինակ.
Նստէր մեկին վայրապար ի վերայ յատակի։ Մէկին յայն հայի՝ որ առաջի՛ կայ, եւ առաւել ոչ քննէ։ Անդ վասն հացին մեկին խօսեցաւ, եթէ խնդրէք զիս՝ զի կերայք ի հացէ անտի։ Ոչ մեկին զգործս նորա ասաց, այլ զնա ինքն եւ զսոսա ի մի յօդեալ՝ միապէս սպանօղս ասաց լինել. (Ոսկ. յհ. ՟Ա. 30։ ՟Բ. 1. 7. 8։)
Որ ոչ թէ ճշմարիտ ունին զսովորութիւն, այլ մէկին եւ դոյզնաբար։ Պարզ մեկին ի սկզբանն իսկ պատերազմին նուազեցան եւ լքան. (Եւս. պտմ. ՟Ե. 25։ ՟Ը. 3։)
Կամ σαφῶς manifeste, aperte. Յայտնապէս. պարզ բանիւ. բա՛ց.
Պարզ եւ մեկին մեկնեաց (զտեսիլն), յառաջագոյն ասաց. (Եւս. պտմ. ՟Դ. 15։)
Այս մարգարէութեան նման է, բայց պարզաբար մեկին ասացաւ։ Յոյնն մեկին իսկ ասէ. (Եփր. ծն. եւ Եփր. համաբ.։)