heathen, pagan, paynim, gentile;
infidel, idolater, barbarian;
nation, people;
—ք, the heathen.
Բառ յն. է՛թնօս, էթնիգօ՛ս (լծ. հյ. Ազն, յայլմէ ազնէ) ἕθνος , ἑθνικός gens, populus, ethnicus, gentilus, paganus ἁλλόφυλος alienigena. Որ ոչն էր երբեմն յազգէ հրէից, կամ այժմ չէ յազգէ քրիստոնէից. օտարազգի, այլազգի. եւ Այլակրօն. անհաւատ. բարբարոս. եւ Ազգք եւ ժողովուրդք երկրի. եբր. կօկ
Նա է ակնկալութիւն հեթանոսաց։ Պատմեցէք ի հեթանոսս զգորս նորա։ Ծա՛փս հարէք ամենայն հեթանոսք։ Օրէնք կամ կուրք հեթանոսաց։ Զայդ ամենայն հեթանոսք խնդրեն։ Իբրեւ զհեթանոսն եւ զմաքսաւոր։ Հեթանոսաց առաքեալ.եւ այլն։
Հեթանոսն ազգ կոչի. (Խոսր.։)
Հրէից եւ հեթանոսաց. (Նար. ՟Կ՟Ա։)
ՀԵԹԱՆՈՍ դնի ի մեզ երբեմն եւ իբրեւ Հելլենացի. այսինքն հին ազգ յունաց. եբր. էօն այսինքն յոնացի. յն. է՛լլին, իգ. էլլի՛ս ἔλλην hellenus, graecus.
Հրէայքն եւ հեթանոսք. Ի սփիւռս հեթանոսաց։ Նախ հրէի, եւ ապա հեթանոսի։ Որդի կնոջ հրէի հաւատացելոյ, եւ հօր հեթանոսի։ Կին հեթանոս. (՟Բ. Մակ. ՟Դ. 36։ Յհ. ՟Է. 35։ Հռ. ՟Ա. 16։ Գծ. ՟Ժ՟Զ. 1։ Մրկ. ՟Է. 26։)