ppposite, that opposes, resists;
hard, solid, opaque.
ԸՆԴԴԻՄԱՀԱՐ որ եւ ԴԻՄԱՀԱՐ. ἁντιτυπής, -πός ictum repellens, repercutiens, durus, asper Որ կարծրութեամբ կամ պնդութեամբ, եւ խտութեամբ կամ թանձրութեամբ ընդ առաջ ելանէ իբրեւ դիմակալ հարողի.
Բազմամարմին եւ ընդդիմահար եւ խոշոր. (Նիւս. կազմ. ՟Թ։)
Առաւել քարշիմք ի թանձրագոյն եւ յընդդիմահար մարմնոյս. (Մագ. ՟Ա։)
Զամենայն կարծրութիւն փշրես, զամենայն ընդդիմահար վանես, զամենայն խստութիւն վատնես. (Նար. ՟Ի՟Ը։)
Ասեն գոլ զկարծր զօրութիւնսն՝ ընդդիմահարս եւ կալողականս. (Մաքս. ի դիոն.։)
Սակս թանձր եւ ընդդիմահար մարմնոյս. (Տօնակ.։)
Կամ Ընդդիմակաց. դիմակալ. հակառակ. ներհական.
Ընդէ՞ր անզեղջ գործեաց զչարն. զի վաղվաղակի չունէր զոք ընդդիմահար. (Լմբ. ժղ.։)
Սէիր եւ հագար՝ ընդդիմահարք միմեանց եւ ներհակակիրք. (Նար. խչ.։)
Ստութեանն ընդդիմահարք։ Առանց ընդդիմահարի պաշտօնեայք։ Անջրպետութիւն գոլով ընդդիմահար բանիցդ, կամակար մտօք մեղանչելն, եւ ակամայ գայթակղելն. (Լմբ. ովս. եւ Լմբ. սղ.։)
Եւ ո՛չ առ քարինս եւ փայտս, որ ընդդիմահար է բնութեանս. (իմա՛ ըստ կրկին նշ) (Սարգ. յկ. ՟Թ։)
Չունէր պատրուակ ընդդիմահար մտացն ի տեսութիւն Աստուծոյ. (Լծ. ածաբ.։)
Վահան ունէիր ընդդիմահար՝ լանջաց առաքինեացդ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)