adj.

instrumental.

adj.

ὁργανικός organicus, instrumentalis Իբր Գործիքական, եւ գործարանական, մեքենական.

Կայր ի սպասու օրապահացն հանդերձ գործիական տանջանարանօքն. (Եղիշ. ՟Ը։)

Գործիական, որպէս քնար երաժշտականի. (Վրդն. ծն.։)

Ոչ գործիական ի սկսմանն եցոյց (զլոյս յամանի արեգական). (Ածաբ. նոր կիր.։)

Ի նմանամասնեայցն զգործիականսն, եւ ի գործիականացն զմարդկային մարմինս. (Սահմ. ՟Ժ՟Ա։)

Զամենայն գործիական անդամսն. (Վրդն. ծն.։)

Ազգակից է գործիական կենդանեացն շարժմանց. քանզի վեցկին գործիական մարմինն բնաւորեցաւ շարժիլ, յառաջ եւ ի վերջ, ի վեր եւ ի վայր, յաջ եւ յահեակ. (Փիլ. այլաբ.։)

ԳՈՐԾԻԱԿԱՆ. πρακτικός, ἑνεργικός practicus, activus, effectivus, efficax իբր Գործական, գործնական, եւ ներգործական. ո՛չ անգործ, եւ ո՛չ լոկ տեսական.

Ո՞ տայր ինձ թեւս որպէս զաղաւնոյ՝ թռչել ի գործիականն, եւ հանգչել ի տեսողականութիւն խոնարհութեամբ. (Կլիմաք.։)

Գործիական է առաքինութիւն. ներգործէ եւ աճէ օրըստօրէ։ Գործիական կամք, կամ ձեռք։ Գործիական եղեւ (ահիւն աստուծոյ). (Շ. ՟ա. յհ. եւ Շ. ՟բ. յհ.։)

Տեսողականին պայծառանալն, եւ գործիականին պակասելն։ Գործիական առաքինի, առաքինութիւն, վարք։ Առատանալ գործիականաւն. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ. եւ Լմբ. ժղ. եւ Լմբ. իմ.։)

Մտաց զսպասաւորական կարգ բաշխեալ իւրաքանչիւր գործիականացն մասանց. (Սարկ. քհ.։)

ԳՈՐԾԻԱԿԱՆ հոլով, չի՛ք ի Հին քեր. զի յն. եւ լտ. չունին զայն, այլ վարեն փոխանակ այնր զբացառականն աննախտիր, կամ զներգոյականն, եւ կամ կազմեն նախադրութեամբս ի ձեռն. διά per