desert, hermitage, solitude;
solitary, uninhabited lonely, unfrequented.
(պրսչ նասպատ այս ինքն անշէն. յն. ա՛վադօս, այսինքն անկոխ, անգնալի). ἅβατος, invius. իսսիզ, վիրան.
Անապատ երկիր։ Անապատ է ի մարդոյ եւ յանասնոյ։ Եղեն յաւեր եւ յանապատ։ Մոլորեցոյց զնոսա յանապատի եւ ո՛չ ի ճանապարհի. (Երեմ. Սղ. եւ այլն։)
Յայնմ ծովէն՝ զոր ոչ կոխեցին նաւք, յանապատի ծովուն եւ ի ներքին կղզիսն ... Խառնել նաւ յնապատի նորա. (Վեցօր. ՟Է։)
Այլ առաւել՝ ἕρημος, ἑρημία, ἑρήμωσις, desertus. ամայի. վայրի. անբնակ. աւերակ. դաշտ աւազոյ. չէօլ, չէօլլիւք, պէրիյէ խարապ.
Գնաց յանապատ տեղի առանձինն։ Տեղիս անապատ է։ Յանապատ եղիցի երկիրն։ Եղիջիք յանապատ։ Պատկեր պղծութեան անապատի։ Անջրդի իբրեւ զանապատ։ Յանապատ անմարդի. եւ այլն։
Ի գիւղս, յանապատս, եւ ի պատս։ Ո՛չ զպատն յանապատ յեղափոխել. (Մագ. ԽԷ. Ծ։)
Յանապատ լերինս, կամ տեղիս. (Ագաթ.։)
Ի կղզի ինչ անապատ. (Խոր.։)
Անապատ տեղեաց. (Լաստ.։)
Լերանց եւ անապատից պարապէին. (Յհ. կթ.։)
Իսկ ԳԱԶԱՆ ԱՆԱՊԱՏԻ, ըստ յն. վայրի. ἅγρου, (՟Բ. Թագ.։ ՟Դ. Թագ.։ Յոբ.։ Ես.։ Ովս.։)
ԱՆԱՊԱՏ. (հանդերձ խնդրով). ἕρημος, desertus, destitutus Լքեալ թողեալ. յետնեալ. զուրկ. անմասն. ամայի. թափուր. ազատ. թէրք օլունմուշ, մէթրուք, մահրում.
Փախեար յԱստուծոյ. զո՞ր վայր անապատ յԱստուծոյ գտանելոց էիր։ Անապատ մնացեալք ի կառավարէն։ Որբքն յօգնականութենէ են անապատ։ Յիմանալոյ անապատ ամայի (յն. մի բառ)։ Իմաստութեամբ՝ որ է ի մեծամեծացն անապատ ի չարեաց, յանուսումնութենէ եւ յանխրատութենէ. (Փիլ.։)
Անապատ ի սիրելւոյ, ամայի յօգնականաց. (Բրս. ընչ.։)
Անապա՛տ է ի սիրելեաց, հեռի յօգնականաց. (Մանդ.։)
Անապատ ի ցնորից եւ ի կենցաղական պատրանաց. (Մագ.։)
Անապատ է յաշխարհական զբաղմանց։ Ի տերեւոցն եւ ի պտղոցն անապատք. (Շ. մտթ. եւ Շ. կթ.։)
Անապատ առնէ ի կենաց. (Վրդն. սղ.։)
Անապատս ի պաշտամանէ արարեր զդիս. (ՃՃ.։)
Անապատ ի չար արկածիցն. (Լմբ. սղ.։)
Անապատ լեալ յառ ի նմանէ. փրկութենէն. (Արիստ. առաք.։)
ԱՆԱՊԱՏ ասին եւ վանք միաբանից՝ փոքր մի հեռի ի քաղաքէ։ (Յիշատ.։ Վրք. հց. եւ այլն։)