Definitions containing the research քաղ : 2474 results

Տապան, աց

s.

large box or trunk;
Noah's ark;
coffin, bier;
tomb, sarcophagus, sepulchre, urn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 176-7 և ԳԴ պրս. [arabic word] tabangū «տախ-տակեայ սնտուկ»։ ՆՀԲ եբր. [hebrew word] tēbā. պրս. tabangū, վրաց. կիտօպանա՛կի։ Pictet 2, 508 կամ տապ բառի հետ tap, dabh արմատից, և կամ փոխառեալ սե-մական dafana «թաղել» արմատից։ Մորթման ZDMG 24, 80 թրք. թավան «ձեղուն»։ Յոյս 1877, 259 ևն իբր. թէ-պահ «Նոյի տապանը» և եգիպտ. Թեբէ քաղաքի անունը։ Հիւնք. պրս. թէպէնկի։ և յն. τάφος բառերից հանում է տապա-նակ, որից համառօտուած տատան։ Ա. ւիշան, Հին հաւ. 417 տապ բառից, ինչ-աէս յն. τάφος, τάφη «դիականց աւոման տեղը»։ Սանտալճեան, Բազմ. 1904, 499 լծ. դամբան։ Մառ, Иппoл. էջ 60 և AВО 20, 064 վրաց. კიდობანი կիդո-բանի «արկղ», սվան. კიბდვენ կիբդվեն «հացի արկղ» բառերի հետ, հնագոյն ձևը համարելով *կտապան. սրանց հետ է միացնում նաև արաբ. [arabic word] dafn «թաղել», ասոր. [arabic word] dafnā «պատգա-րակ», ասուր. dapanu, ասոր. [arabic word] dūfnā «դագաղ»։


Տառ, ից

cf. Տարր;
letter, character;
letter, episite;
book;
աստուածեղէն —ք, the Holy Scriptures;
մարգարէական —ք, the prophecies;
—ք կանոնականք, canons, constitutions, statutes, written laws.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մնջեղ (érable) ծառի սերմը կամ հունտը». նորագիւտ բառ, որ մէկ անգամ ու-նի Վստկ. 36. «Զմնջեղ ծառոյն սերմն, և իւր տառ ասեն, ի սոյն ժամս պարտ է քաղել և ցանել»։


Տիտղոս, աց

s.

title.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. τίτλος «տիտղոս, խորագիր, վեր-նագիր, արձանագրութիւն, հատուած գրոց», որ փոխառեալ է լտ. titulus հոմանիշից. սրա ծագումն էլ անստոյգ է (տե՛ս Waldè 782), յոյնից կամ լատինից են փոխառեալ վրաց. ტიტლო տիտլո, ֆրանս. titre, գերմ. Titel, ռուս. титулъ ևն ևն։ Լտ. titulus բառը նախապէս նշանակում էր «այն տախտակը՝ որ յաղթութեան ժամանակ հաստատում էին մի գաւազանի ծայրին և նրա վրայ խոշոր տառերով գրում գերիների թիւր, գրաւուած քաղաքների անունը ևն» (Ernout-Meillet, էջ 1000)։-Հիւբշ. 384։


Տուն, տան, տանց

s.

house, habitation, home;
house, family, race, nation;
family, household;
goods, fortune;
house, commercial house;
couplet, strophe, stanza, verse;
— ադամայ, the human race, mankind;
— թորգոմայ, the Armenian nation;
— թագաւորի or — արքայի, the king's household;
— մատենագրաց, library;
— պղատոնեայ, Plato's Academy or school;
փայտակերտ, աղիւսակերտ, քարաշէն, քարուկիր —, wooden, brick, stone house;
հանգիստ, բնակելի, լաւ, մեծ, փոքրիկ, գեղեցիկ, տձեւ or անպիտան —, commodious, inhabitable, good, large, small, fine, wretched house;
հիմունք, որմունք, տան, the foundations, the walls of a house;
վարձելի կամ վաճառելի —, house to be let or sold;
— ի տանէ, տանէ ի —, from house to house;
արտաքոյ տան, ըստ — ն, out, not at home;
ի տան, at home;
կալ ի տան, to stay, to be at home;
ելանել ի տանէ, to go out;
մեկնել ի տանէ, չուել, to remove, to move;
դառնալ, գնալ ի —, to go home again, to come home, to go home;
— վարձել, to let a house;
վարձել զ— իւր, to let his house;
— շինել, կառուցանել, քանդել, to build, to pull down a house;
ական հատանել զտան, to break into a house;
շրջել տանէ ի —, to wander from house to house.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(տան, տամբ, տանց, տամբք) «տուն կամ ուրիշ շինութիւն, ինչ. տառա-ւար, պալատ, ապարանք, եկեղեցի ևն», նաև սենեակ, վրան, տան բնակիչները, ազգա-տոհմ, ցեղ, փխբ. «ոտանաւորի տուն» ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. «տան յարկ» Եփր. աւետ 324 (Ի վերնում տան «վերի յարկում»). նշանակում է նաև «երկիր, աշխարհ». հմմտ. Անգեղտուն կամ Բուզանդի հետևեալ հա-տուածները. «Զմեծ տունն յԱտրպատական աշխարհին. Ձեռն իշխանութեան տանն Հա-յոց թագաւորին, որ էր զԱտրպատական աշ-խարհաւն. Զտուն թագաւորին Հայոց որ յԱ-տըրպատականին էր». մհյ. աղաւնեաց տունն «Աղուանք» Մխ. բժշ. 79. Վրազտուն, Պարս-կացտուն Դրնղ. 517, 518, 504. հմմտ. ասոր. bεϑ «տուն և աշխարհ»։ ինչ. d-beϑa d oslān «Աշխարհին Ոստանայ», bēϑ Mok-sāyē «Աշխարհ Մոկաց», ինչպէս նաև Կով-ևասի հայոց գործածած Վրաստուն. Պարո-կաստուն, Հայաստուն, Տաճկաստուն ձևերը փխ. Վրաստան ևն (տե՛ս Հիւբշ. Հին Հայոց տեղւոյ անունները, էջ 64)։ Յետնաբար ըս-տացել է «կին» նշանակութիւնը. հմմտ. Տաթև. ամ. 197-8. «Առանց կնոջ՝ աւեր է ռունն. և տան շինութիւն՝ կինն է. և դարձ-եալ՝ զի առն քաղաք և գաւառ և տուն՝ կինն է... զայս սովորութիւն կալան այժմ և կո-չեն զկինն տուն. Տուն ունի՞ս. Տուն առնեալ ես»։-Ածանոման մէջ մտնում է երեք ձևով. L Տուն, ինչ. մեծատուն ՍԳր. Սեբեր. ան-տուն Ոսկ. ես. ձմերատուն Երեմ. լց. 22 գետնատուն Վեցօր. սայլատուն Ոսկ. բ. կոր. ժե. կրակատուն Եղիշ. միջնատուն Ծն. զ. 16 ներքնատուն ՍԳր. Եւս. պտմ. սակատա-տուն Եւթաղ. 170. վերնատուն ՍԳր. վաչ-կատուն Բուզ. գ. 7. թոքատուն Վստկ. տըն-տեսատուն (նորագիւտ բառ) Հայել. 239. զանգակատուն Յիշատ. ևն։ 2. Տն. ինչ տնանկ ՍԳր. տնակից Ոսկ. ես. տնակալ Եզն. տնաշէն Ոսկ. ես. միատնութիւն Ագաթ. տնտես ՍԳր. տնիկ Վկ. շուշ. 15, 26 (ներգ. ի տնկանն), առտնին ՍԳր. Փարպ. տնային, տնտեսագէտ, տնտեսագիտութիւն ևն (նոր բառեր). 3. Տան, ինչ. տանուտէր ՍԳր. տա-նիք ՍԳր. Եւս. պտմ. տանեստան «տանիք» Եւս. պտմ. 159. տաներես Գր. տղ. ընտանի ՍԳր. անընտանի Եզն.։


Տուր, տրոյ, տրոց

s.

giving;
donation, gift, presents;
alms;
duty, taxes, impost;
—ք առատ՝ առնեն զբարեկամ զուարթ, short reckonings make long friends.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հիւանդութեան ժամանակ քաղցած մնալը, բան չուտելը». նորագիւտ բառ, որ ունի Մխ. Բժշ. 118. «Եւ ապա հետ այտոր ընդ ցորեկոյ տո՛ւր կենալ, զի խիստ օգտէ այս ջերմանս» (Seidel էջ 85 թարգմանում է Hinterher lässest du tagsuber nichts geniessen)։


Քար, ի, ամբ, ինք, անց

s. chem.

stone;
պատուական —, precious stone, jewel, gem;
— դժոխայինշ, infernal stone, caustic;
— կրային, limestone;
— ծանրակշիռ, ponderous, heavy spar, cawk;
— մանրիկ, small stone, pebble, gravel;
հարկանել —իւ, քար կոծել ամբք, to stone, to lapidate, to stone to death;
հալածել —ամբք, to pelt with stones;
չթողուլ, չմնալ, — ի —ի վերայ, not to leave, not to remain one stone standing;
հարկանել զոտն զ—ի, to strike the foot against a stone;
միով —ամբ զերկուս պարսաքարել (ընդ աջ եւ ընդ ահեակ յջողել), to kill two birds with one stone;

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(եզակին ի հլ. յոգնակին ն հլ. քա-րինք, -րանց, -րամբք. իսկ եզ. գրծ. քարիւ կամ քարամբ.-յգ. ուղ. քարքն ձևն ունի Եփր. մն. 477, բայց ձեռ. Վիեննայի կար-դում է քարն ՀԱ 1912, 555) «քար» ՍԳր. Վեցօր. «գոհար, ակունք» Սղ. ի. 3. Խոր. ա-23. Լմռ. իմ. որից քարկոծել ՍԳր. քարուրա-ռի Եփր. թգ. քարուտ Եւս. պտմ. Ոսև. ես. և Բ. թես. Բուզ. քարկոփ Ա. մկ. ժգ. 27. Կոչ. 161. քարակոփ ՍԳր. Եզն. քարընկէց ՍԳր. քարավէժ Ոսկ. Եւագր. Ագաթ. քարատաշ «քար տաշող» Օրբել, հրտ. Էմ. էջ 190. պար-սաքարել Ա. թագ. ժէ. 49. իե. 29. քարատել «տաշել, կոփել» Տիմոթ. կուզ, էջ 44, 48, 47. քարարկել «քարկոծել» Տիմոթ. կուզ, էջ 25. 119. բոնաքար Թուոց լե. 47. Ա. թագ. ժդ. 14. Բուզ. ռմբաքար ՍԳր. գետաքար Եւս. քր. եղնգնաքար Եզեկ. իր. 13. երկանաքար Ղկ. ժէ. 2. խճաքար Սիր. իբ. 21. խստաքար Մծբ. ոսկեքար Եզեկ. իը. 13. որձաքար Ա. մկ. ժ. 11. Մծբ. քարաքաղել «արտի մէջ թափուած քարերը հաւաքել» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. ձդ. կրկնութեամբ քարքռուտ «քարքարոտ» Մխ. բժշ. 51. նոր գրականում՝ քարահանք, քարածուխ, քարեգնդակ, քարե-գրիչ, քարետախտակ, քարիւղ ևն։

Klaproth, Asia pot. 37, 80, 100, 105, 120, 137, 384 վրաց. kwa, ինգուշ. ke-ra, լապ. kalle, կամչատ. kual, մալայ. karan, պրս. xāra, պհլ. ferera, ասոր. kefo, վալ. karreg, չեչէն. kera, վօգուլ, kow և ֆինն. kiwi, քրդ. kawir «քար»։ Ազգասէր 1847, 415 հյ. քարակտուր ձևից է դնում անգլ. characterl Böttich. Arica 74. 206 պրս. xāra. «ժայռ»։ Spiegel, Huzw. Gr. 187. պրս. xārā, պհլ. xar։ Պատկ. Изслед. 9 զնդ. khar. տոս. xāra։ Ascoli KZ 16, 207 պրս. xār։ Տէրվ. Altarm. 18 պրս. xār «փուշ, կարծր քար», տանտ. khara «կարծր, բիրտ»։ Canini, Et. étym. 9 բրրտ. գաէլ. karr, իռլ. rok և ֆրանս. roc «ժայռ»։ Հիւնք. քառ «չորս» բառից։ Bugge, Lуk. Stud. 1, 13 Լիւդիոյ Kαλανδα քաղաքի անուան մէջ է տեսնում։ Pedersen, Նը-պաստ 14 իռլ. carric «քար, ժաւռ»? Patrubány ՀԱ 1906, 57 հնխ. tuer-ձևեո. հմմտ. լիթ. tvirtas «հաստ», հիտլ. ϑrudr «ուժ», լտ. paries «պատ», յիթ. tveriu «փակել», tvorá «տախտա-ևով փակած տեղ»։ Karst, Յուշարձ, 404 սումեր. g'ar «ադամանդ», 423 թրք. qaya «քար»։ Kорաъ, թրգմ. Հո-միտ 1914, 455 ֆինն. kari «ժայռ» բառի հետ։ Մառ 1) O полож. aбхaз. (1912), էջ 28 քրդ. k'ewir, սվան. մու-քոխ, ափխազ. aqáh հոմանիշների հետ. 2) ИАН 1917, 329 ավար. qiru «փրխ-րաքար», 2) անդ. 1918, էջ 2092 մին-գր. վրաց. կաշի «կայծքար», *) անդ 1920, 134 նաև բասկ. arri «քար», *) Cpeд. neрeд. 46 կապում է բասկ. ays և arkayc հոմանիշների հետ. *) Яз. и. Лит. I 228 հյ. կարկառ, բասկ. ari «քար», սվան. kaǰ «կայծքար», *) ЗВO 25 (1921), էջ 18 հմմտ. խալդ. qarbi «քարեր» (ըստ Sayce)։ Meillet, տե՛ս Ernout-Meillet 137 լտ. cancer բառի տակ, որ իմ էլ կարծիքս է եղած։ ԻՌ.-Ալշ. Ախց. Ակն. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Հմշ. Մշ. Ննխ. Մրղ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Ալմ. Սեբ. Սչ. Տփ. քար, Տիգ. քmր, Մկ. Վն. քար, Ագլ. քօր, Զթ. քօյ, քոր, Հճ քօլ, Սվեդ. քուր.-թրքախօս հայոց մէջ ու-նինք Ատն. քարկոծել էթմէք «քարկոծել».-նոր բառեր են քարալեխ, քարատակ, քա-րեփ, քարլաթ, քարկոխ, քարկտիկ, քար-փակ, քարքամ, քարուածք ևն։ Նորակերտ իմաստների մէջ հետաքրքրական է քարել, որ սովորաբար նշանակում է «քարէ տալա-յատակ շինել, քար շարել, քար քցել», բայց Զթ. Հճ. Մրղ. պարզապէս «քցել», մինչև անգամ «ձգել, սեղան դնել ևն». ի-մաստի նման զարգացում ցոյց է տալիս նաև թրք. hasbmak «քարեր նետել», որ քու-մուքերէնի մէջ դարձել է պարզապէս tašla mak «նետել, քցել» (տե՛ս Moxирa, Kумык-cко-pуccк. cлов. Cбор. матер. Kавк. հտ. 17)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭარაუი քարափի «ժայռ», ჭარაფოვანი քարափովանի «ժայռուտ, քա-րոտ», ჭარაგოზა քարագոզա «քարի վրայ մամուռ» (առաջին երկուսը գալիս են հւ. քա-րափն բառից, որ հին իմաստով նշանակում էր «ափն քարի, քարաժայռի եզը, վերնա-կողմն և ստորոտ ապառաժ լերանց» Լծ փիլ. Վրք. հց. Ուռհ. իսկ նոր իմաստով «ծո-վի կամ գետի եզերքը շինուած սալայատակ, quai», գւռ. «ժայռ» Երև. Լ. Շլ. Տփ.-եր-րորդը գալիս է քարաքոս ձևից). უირუზკარი փիրուզքարի «փիրուզակ», որ գործածում է Գրիշաշվիլի, Զվելի քալաքիս բոհեմա, էջ 56 249 (հաղորդեց Գ. Ասատուր)։-Կպդվկ. յն. x2ρ3 «փոքրիկ քար, որով մեծ քարերը ամ-րացնում և հաստատում են» (Kαρολίδης, Iλ. συγϰρ. 85, 167), ϰϰσϰά́ρα «կայծքար» (անդ, 87), ϰερίρ «քարայր» (անդ, 88, որ թէև ճշդի կցում է հյ. քարայր բառին, տակայն զուր տեղը միացնում է նաև հյ. քերել, լտ. cella, cellarium).-թրք. գւռ. Եւդ. kuirú-kend «քարուքանդ» (Գազանճեան, Բիւր. 1899, 314), Կր. Karqəlux, Karmeč տեղա-նուններ, որոնց վրայ տե՛ս Գլուխ և Մէջ. հմմտ. նաև թոթոշ բառի տակ։-Հյ. քարա-փակ ձևից եմ համարում վրաց. ჭარაბაკი քարաբակի «ցանկապատ» (որ առաջ քա-րերից էր շինւում, յետոյ դարձաւ ճիւղերից). -պատահական նմանութիւն ունի ասոր. ❇ [arabic word] karkūzā «cynoglossum al. planta-oo psyllium բոյսը».-հմմտ. նաև քարտունի «քարայրների մէջ մի թաղ Անիում» (Կոստ. Վիմ. տար. x7II)։-Շինարարական տե-սակէտից առանձին կարևորութիւն ունին պրս. ❇ ︎ kargīr «ամրութիւն շինուածոյ», քրդ. kagīr «հաստ պատ» (Justi, Dict. Kur-de 323), թրք. kyargir, գառ. kyavgir, ռմկ, քլավկիր «քարաշէն», որոնք փոխառեալ են հյ. քարուկիր բառից (տե՛ս Մ. Աբիկեան, Բառ. տճկ. հյ. գաղ. էջ 807)։ Այս բառը կազմուած է քար ու կիր բառերից, իբր «քարով ու կրով շինուած». նախնական ռործածութիւնը ունի Ուռհ. «Քարուկրով կալան զդուռն քաղաքին». յետոյ դարձել է «քարաշէն» Վստկ. 30 (ՆՀԲ ունի քարակիր. տպագրում քարուկիր). հմմտ. Ալշ. Մշ գ'աջուկիր «քարուկիր, քարաշէն»՝ գրեթէ նոյն կազմութեամբ։ Հայերէնից է կազմուաձ թարգմանաբար՝ վրաց. ჭვით-კირი քվիթ-կի-րի «քարուկիր», իսկ պրս. ձևափոխուելով kārgīr, իբր թէ կազմուած [arabic word] kār «գործ» և [arabic word] gīr «բռնել» բառերից, որ «քարաշէն» նշանակութեան համար անմիտ է։-Քարման բառի մասին տե՛ս մանել, քարաման։


Քարշ

adv.

cf. Քարշումն;
ի —, ընդ —, trailingly, creepingly;
ըստ or ի — ածել, արկանել, ձգել, to train, to trail, to draggle, to drag or draw along;
ի — գնալ, to crawl, to creep in the belly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. karš ձևից փոխառեալ, հմմտ. ոնդ. karš, սանս. krš, karš, պհլ. kasrtan, առ [arabic word] kaš̌īdan. քրդ. kišan, kišandin, աֆղան. kx'al, բելուճ. kašag, բոլորն էլ «քաղել» նշանակութեամբ։-Հիւբշ. 257։


Քարտ, ից

cf. Քարտէս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. χάρτης «թղթի կամ մագաղաթի թերթ, գրուածք, գրութիւն, նամակ». ծա-գումն անյայտ է, բայց թերևս եգիպտաևան փոխառութիւն (Boisacq 1052)։ Բառս լունա-կան քաղաքակրթութեան միջոցով տառա-ծուած է ամէն կողմ. ինչ. լտ. charta. ե-տալ. carta, ֆր. carte, գերմ. Karte, չեխ. լեհ. ուկր. karta, ռուս. xартiя, картина, տերբ. hártija, ասոր. [syriac word] xartisā կամ xartēsā, ն. ասոր. kortesa, արաբ. [arabic word] qirtās և [arabic word] xarita, լազ. kartali, տճկ. xarta լ շատ աւելի հեռուները՝ ինչ. ավահիլի karalāsi և մալգաշ. karatāsi «թուղթ, նա-մակ»։-Հիւբշ. 388։


Քացախ, ոյ

s.

vinegar;
acid;
համեմաւոր —, aromatic vinegar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. քաղց բառից։


Քաքար, աց

s.

cake, bun, pastry, wafer, simnel, hearth-cake.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասոր. [syriac word] kakārīϑa «մեղրահաց» (Brockelm. Lex. syr. 157 ա), որի հետ նոյն է եբր. քաղդ. [hebrew word] kikkār «կարկան-դակ կամ ալիւրով խմորեղէն ինչ»։-Աճ.

Նախ Schroder, Thesaur. 45 եբր. kik-kār-ից։ ՆՀԲ պրս. սիւքեար։ Böttich. Horae aram. 37, 73 ասոր. [hebrew word] ։ Նոյն, Rudim. 41, 110 ասոր. xaxurā, kakulā։ Lag. Arm. Stud. § 2356 ասոր. արա-կան մի երկրորդական ձևից։ Տէրվ. Al-tarm. 70 քաղդ. kikkār։ Հիւնք. պրս. [arabic word] kāk «պաքսիմաթ»։ Հիւբշ. 319 ձե-ւով համաձայն չի գտնում ասոր.


Քեքուրտ

s.

belching, eructation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնաձայն բառ. գտնւում է նաև ռաւա-ռականում՝ քերքշտալ, քերքստալ, գերգշտալ, գեսգռտալ, գեսկոտալ ձևերով. հմմտ. նաև մանչուր. [other alphabet] ︎ kekerembi «ճաշից յետոյ զկոտալ»։ (Պարտադիր քաղաքավա-րական արարողութիսն է Պարսիկների սօտ)։-Աճ.


Քիլ, քլի, քլաւ

s.

space between the tips of the thumb and forefinger;
or.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Meillet MSL 10, 270 սանտ. kara-«ձեռք», karásna «նախաբազուկ» բա-ռերի հետ՝ իբր հնխ. *kēlā-ձևից։ Յի-շում է Հիւբշ. Anz. 10, 49։ Կրկնում է Pokorny 1, 517 հնխ. qšer-«շինել» արմատի տակ Pedersen KZ 39, 377 անունով և մերժում։ Հիւնք. գիլ, գլորիլ բայից։ Lidén IF 44, 191 քաղել բառի հետ միասին կցում է հբգ. gihalon «հաւաքել» բառին։ Պատահական ամա-նութիւն ունին ասոր. ❇ kailā «չափ», [syriac word] akknl «չափեալ է», պրս. [arabic word] kilak «ճկոյթ»։


Քիլ

s.

detractor, slanderer, traducer, informer;
spy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Meillet MSL 10, 270 սանտ. kara-«ձեռք», karásna «նախաբազուկ» բա-ռերի հետ՝ իբր հնխ. *kēlā-ձևից։ Յի-շում է Հիւբշ. Anz. 10, 49։ Կրկնում է Pokorny 1, 517 հնխ. qšer-«շինել» արմատի տակ Pedersen KZ 39, 377 անունով և մերժում։ Հիւնք. գիլ, գլորիլ բայից։ Lidén IF 44, 191 քաղել բառի հետ միասին կցում է հբգ. gihalon «հաւաքել» բառին։ Պատահական ամա-նութիւն ունին ասոր. ❇ kailā «չափ», [syriac word] akknl «չափեալ է», պրս. [arabic word] kilak «ճկոյթ»։


Քիստ, քստոյ

s.

awn, beard of corn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «ցորենի հասկը պատող փը-շոտ մազերը» Վեցօր. 87, 88. Եփր. գ. Կոր. 122. Նիւս. կազմ. գրուած է քիս Տաթև հարց. 217. քիզ Բառ. երեմ. յաւել. 572, ո-րից մանրաքիստ Դամասկ. քստումն «փշա-քաղումն, մազերը փուշի պէս տնկուիլը» Եզն. քստմնիլ (կամ կրճատ քամնիլ) «մազե-րը փուշ փուշ լինել, սոսկալ» Յոբ. դ. 15. Դ. մկ. զ. 15. Եզն. քստմնելի (գրուած քամնելի) Նար. երգ. 344. Լմբ. իմ. քստմնածածան (ջրերի վէտվէտման համար ատուած) Ներբ. յորդ. 12։


Քիւ, քուոյ, քուաւ

s.

eaves-lath, penthouse, cornice;
— տան, eaves of a house;
— քարայրի, entrance to a cavern, mouth of a cave;
ընդ քուաւ, under cover, sheltered.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. skēn-արմատից, որի վրայ մանրամասն տե՛ս խուղ բառի տակ։ Զանազան ձայնաբանական օդէնոնև-րով նոյն արմատից ստացւում են խուղ, ցիւ, քիւ, վերջին երկուսի համար հմմտ. քաղ և ցել։


Քղամիդ, մդաց, միդաց

s.

chlamys, mantle, cloak.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-պ հլ. (գրուած նաև քղա-միթ) «իշխանական ծիրանի» Մտթ. իէ. 28, 31. Մրկ. ժե. 17, 20. Մեկն. ղկ. ժմ. 104. Յայսմ. Պտմ. աղէքս. գրուած քաղամիտ Ուխտ. բ. 52։


Քող, ոյ, ով

s.

veil, cover;
— հարսանեաց, nuptial veil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «լծ. հյ. գաղել, գողել, սքողել, յն. քա՛լիմմա»։ Տէրվ. Altarm. 16 ար-մատը սքող, որից ս-ի անկումով՝ քող. հմմտ. գոթ. huljan «պահպանել», մբգ. hulle «քող, լաչակ», լտ. celare «ծած-կել» ան։ Justi, Dict. Kurde 350 քրդ. kol «ճակատին կապելու ոսկեշարք»։ Canini, Et. étym. 120 հյ. կառ «չուան» և քուղ «թել» բառերի հետ գերմ. garn, հոլլ. garen «թել»։ Karolides, Γλ. συγϰρ. 89 կպդվկ. kučeymás «կանանց գրխի թաշկինակ», սանս. çuka «խոյր», լիթ. kuka, ռուս. кикe «կանացի գդաև»։ Տէրվ. Նախալ. 111 իբր հնխ. skar ար-մատից. նոյն ընդ Altarm. բայց Լեզու 1887, 16 մերժելով այս՝ արմատը դը-նում է քող՝ ս տաստկականով։ Հիւնք. ղօղել բայից։ Patrubány ՀԱ 1908, 152 հնխ. sqeu-«ծածկել» արմատից։ Schei-telowitz KZ 53 (1925), 254 սանս. kulāya «հիւսուածք», լտ. colus «իլ», յն. ϰλώσϰω «մանել» բառերի հետ։ Լա-փանցեան, Տեղեկ. ինստ. Բ. 80 քաղել «ծածկել» արմատից։


Քողակ

s.

sweet-gum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ քաղցր խէժ» Խոր. աշխ. 615 (ըստ մի ձեռ. իսկ ըստ այլ ձ. քալաի), ունի միայն ՆՀԲ. իսկ ՋԲ և ԱԲ շնջած են. հմմտ. գովողակ։


Քուղ, քղոյ

s.

tow, thread, string, yarn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, As. pol. 100 պրս. kewčeh։ ՆՀԲ լծ. կուղ «ոլորք»։ Տէրվ. Altarm. 37 կուղ բառի հետ հնխ. gu արմատից. հմմտ. սանս. guha «թելի ոլորք, թելո ևն։ Canini Ft. etym, 120 հյ. կառ «չուան» և քող «voile» բառերի հետ՝ գերմ. garm, հոլլ. garen «թել»։ Հիւնք. քաղ «այծ» բառից։ Վերի մեկնութիւնը տալիս է Աճառ. ՀԱ 1908, 121, որ և յետոյ Հացունի, Պտմ. տարազի, էջ 117։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1378 և 1406) պրս. կիւլէ, պիւլիւլէ «կծիկ»։


Քուռ

cf. Քոռ;
cf. Քուռակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գարշ». առանձին չէ գործածուած. ըստ ՆՀԲ կայ ռմկ. լեզուի մէջ. որից. քռա-հոտ «գարշահոտութիւն» Յայսմ. մոտ. 1а. Ոսևիփ. քռի «գարշահոտ, զզուելի». Մագ. թղ. 146 (վարազաց քրիոց՝ ըստ տպ. կռոտ.), 147 (քռեացն քաղումն)։


Քուռաթ

cf. Քուռութ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Արաբ. [arabic word] kurrāϑ «պրաս» (Կամու-սի թրք. թրգմ. Ա. 362), որ ըստ Lagarde բուն սեմական բառ է. հմմտ. ասոր. krt, քաղդ. krš, որոնցից նաև յն. πρკσος փոխա-նակ ϰρϰτης «պրաս»։-Հիւբշ. 279։


Քօղ

cf. Քող.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «լծ. հյ. գաղել, գողել, սքողել, յն. քա՛լիմմա»։ Տէրվ. Altarm. 16 ար-մատը սքող, որից ս-ի անկումով՝ քող. հմմտ. գոթ. huljan «պահպանել», մբգ. hulle «քող, լաչակ», լտ. celare «ծած-կել» ան։ Justi, Dict. Kurde 350 քրդ. kol «ճակատին կապելու ոսկեշարք»։ Canini, Et. étym. 120 հյ. կառ «չուան» և քուղ «թել» բառերի հետ գերմ. garn, հոլլ. garen «թել»։ Karolides, Γλ. συγϰρ. 89 կպդվկ. kučeymás «կանանց գրխի թաշկինակ», սանս. çuka «խոյր», լիթ. kuka, ռուս. кикe «կանացի գդաև»։ Տէրվ. Նախալ. 111 իբր հնխ. skar ար-մատից. նոյն ընդ Altarm. բայց Լեզու 1887, 16 մերժելով այս՝ արմատը դը-նում է քող՝ ս տաստկականով։ Հիւնք. ղօղել բայից։ Patrubány ՀԱ 1908, 152 հնխ. sqeu-«ծածկել» արմատից։ Schei-telowitz KZ 53 (1925), 254 սանս. kulāya «հիւսուածք», լտ. colus «իլ», յն. ϰλώσϰω «մանել» բառերի հետ։ Լա-փանցեան, Տեղեկ. ինստ. Բ. 80 քաղել «ծածկել» արմատից։


Մետրապոլիտ, լտաց

Etymologies (3) · Adjarian

. ի-ա հլ. (գրուած է նաև մետրապօղիտ, մետրոպօլիտ, յգ. մետրապօ-լիտք, մետրապօլտունք) «մայրաքաղաքի արքեպիսկոպոս» Ագաթ. Յհ. կթ. Մխ. դտ. որից մետրապօլտութիւն Օրբել. (սխալ գըր-ուած մետրապետութիւն Ուխտ. բ. 126). մետ-րապօլտարան ԱԲ.-Սմբ. դատ. 83 մի ձե-ռագիր քանիցս ունի նետրապօլիտ։

= Յն. μητροπολίτης հոմանիշից, որ բուն նշանակում է «մայրաքաղտքացի» (տե՛ս նա-խորդը). սրանից են նաև լտ. meīropollta, գերման. Metropolit, ռուս. митрополитъ ևն. ըստ այսմ հայերէնի ուղղագոյն ձևն է մետրոպողիտ (կամ մետրոպոլիտ)։-Հիւբշ. 365։

Ուղիղ մեկնութեան ծանօթ է հներից Լմբ. մատ. 83. «Երիր դաս աստիճանի եկեղեցւոյ մետրապօլիտք, որ թարգմա-նին մայրաքաղաքացիք»։ Նորերից ու-ղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։


Շողոքորթ

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ունինք Երև. շօղո՛մքօր, Ղրբ. շու-ղո՛ւմքուր (<շողոմքոր) «քաղցր լեզուով իրեն սիրելի ընծայող», որի առաջին մասը թէև թւում է շողոմ բառից, բայց ընդհանուրը լո-ղոքորթ ձևից է։