Definitions containing the research չկայ : 310 results

Գետ, ից

s.

river.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

միւս հնդերոպական լեզաների մէջ ո՛չ ved-ձեն էր գտել և ոչ էլ «գետ» նրա-նակաթիւնը. բայց այժմ այս երկասն էլ գտնտ ած լինելով՝ կասկածի տեղիք չկայ այլ ևս։ Այսպէս է մտածում նաև Scheftelovitz, BВ, 29, 28։


Երմոս

cf. Եռմոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ի-ա հլ. «բս-նահիւսութիւն, տաղ, երգ» Վրք. հց. Ա. 421-3, 535-6։ Ուրիշ օրինակ չկայ։


Եփենէ

s.

ossifrage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ թռչուն». մէկ անգամ ունի Վեցօր. ը. էջ 170 «Մևս ևս թռչուն, որ անուանեալ կոչի եփենէ, առնու զընկեցեալ ձագն արծուոյն՝ ժողովէ առ ինքն և սնուցա-նէ»։ Ուրիշ օրինակ չկայ։


Գամփռ

s.

bull-dog, mastiff.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քոռ. [arabic word] gambul «խոշոր պահա-պան շուն, mátin»։ Վերջաձայնի (n>1) ձայ-նափոխութիւնը քրդերէնի մէջ է կատարուած, որովհետև հայերէն բարբառների մէջ չկայ գամփլ ձևը։


Դաստառակ, աց

s.

handkerchief;
towel, napkin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կեսարիոյ թրք. բարբառով tasdar «տաշտի մէջ եղած խմորի վրայ ձգուած շո-րը». -այս բառը պարսկերէնից չէ, այլ ուղ-ղակի մի որևէ հայ բարբառից, ինչպէս ցոյց է տալիս նշանակութեան տարբերութիւնը և մանաւանդ արևմտեան արտասանութեան համաձայն t և d։ -Justi, Dict. kurde մե-ղանից է դնում քրդ. [arabic word] dastruk «թաշ-կինակ», որ ընդունելի չէ, քանի որ այս նշա-նակութիւնը չկայ արդի հայ բարբառներում.


Գազպէն, ի

s.

honey-dew, manna.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բոյսերից արտաթորուած քաղ-ցըր մի նիւթ է, մանանայ, Ս. Կարապետի հալվա» Խոր. աշխ. 608, Վրդն. սղ ձ. էջ 275, Վրդն. օրին. Տաթև. ձմ. ճիա. որ և գազա-պէն Զենոբ, էջ 49, կազպին Նչ. եզեկ.։-ՀՀԲ գրում է նաև գազպի, գազապէ, որոնց հա-մար վկայութիւն չկայ։


Ժանուար, ի, աւ

cf. Ժանու.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «գահաւորակ» Բուզ. հրտր. Պատկ. էջ 100 ժանուաւ՝ սխալ գրուած փխ. ժանուարաւ, էջ 159 ժանաւարս, էջ 163 ժանուարօք. ուրիշ օրինակ չկայ։ Յետին ժա-մանակից ունինք Զքր. սարկ. Բ. 128, 139 «Տարեալ մուծին ի ժանուարն. Եւ ի մտանել նորա ի ժանուարն, որ է քաճաւայ (=պրս. [arabic word] kaǰāva «ուղտաբարձ պատգարակ»)։


Գոյն, գունոյ, ոց, գունի, ից

s.

colour;
complexion, ornament;
tint, dye;
jaundice;
թափել, հատանել or բառնալ զ—, to discolour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ვვენი գվենի, ❇აინა գվինի, გუნი գունի «դալուկ, դեղնութիւն» փոխառեալ է հյ. գոյն «դալուկ» բառից, ըստ որում այս նշանակութիւնը չկայ իրանական լեզուների մէջ։-Իսկ ուտ. գոն, գոմ «գոյն» կարող է թէ՛ հայերէնից լինել և թէ՛ պարն-կերէնից։


Գոյն

prep. adv.

as, like;
so, thus, in this manner.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ვვენი գվենի, ❇აინა գվինի, გუნი գունի «դալուկ, դեղնութիւն» փոխառեալ է հյ. գոյն «դալուկ» բառից, ըստ որում այս նշանակութիւնը չկայ իրանական լեզուների մէջ։-Իսկ ուտ. գոն, գոմ «գոյն» կարող է թէ՛ հայերէնից լինել և թէ՛ պարն-կերէնից։


Գոշ

cf. Գորշ;
cf. Քարձ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քարձ, քօսա». մէկ ան-ռամ գործածում է Կիր. տպ. 1865, էջ 114, Մխիթար Գոշի մականունը մեկնելու հա-մար՝ «Այսպէս կոչէին զնա մականուամբ, զի հեգգագոյն եկին ալիք նորա»։ Ուրիշ վը, կայութիւն չկայ։


Գորգ, ոյ

s.

carpet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խալի, tapis» Երզն. քեր. ուրիշ օ-րինակ չկայ. սրանից են կազմուած նոր գրականում գորգավաճառ, գորգագործ, գոր-գագործարան։


Գուգազ

s.

union of irregular troops.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անկանոն զօրքի ամբոխ» Բուզ. գ. 7, 8. ուրիշ վկայութիւն չկայ։


Գուլ

adj.

blunt, dull.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կայ պրս. [arabic word] gūb «անգէտ և յիմար», որ բոլորովին առանձնացած մի բառ է և պարսկերէնով չի մեկնւում (չէ յի-շում Horn)։ Որովհետև «բութ» և «բթամիտ» գաղափարների մէջ առաջինն ու նախնակա-նը «բութ» է (հմմտ. սուր «հատու», յետոյ, «սրամիտ») և նախնական իմաստը չկայ պարսկերէնում և միայն հայերէնի մէջ գոյու-թիւն ունի, ուստի պէտք է կարծել, որ պարս-կերէնը փոխառեալ է հայերէնից։-Պատա-հական նմանութիւն ունի սակայն արաբ. *φ kall «դանակի կռնակը. 2. գուլ՝ բութ դա-նակ. 3. ծանրաշարժ, անպէտք մարդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 339)։


Գռիճ

s.

rock-salt, mineral salt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մեծ կտոր աղ՝ որ դեռ լեսուած չէ» Կանոնք Ալաւկայ (ԺԲ դարից. տե՛ս Հացունի, Ճաշեր և խնճոյք, էջ 16). ու-րիշ վկայութիւն չկայ։


Դամ

s. mus.

snare, toil;
accord.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ցանց, ուռկան, թակարդ» Վրք. հց. Բ. էջ 38. Ոսկիփ. ուրիշ օրինակ չկայ։


Դրակոնդիկոն

s. bot. dragons wort, grass plantain;
cf. Շաւաշարիւն;
cf. Նուիճ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. *δραϰοντιϰὸν բառն է, որ սակայն չկայ Bailly-ի հոյակապ բառարանի մէջ, ինչպէս նաև Sophocles-ի մոտ, բալզ հմմտ. δραϰόντειος «վիշապաձև», δραϰοντίας «մի տե-սակ ազնիւ քար», δραϰόντιον «նուիճ խոտը», որոնցից փոխառեալ են լատ. dracunculus «նուիճ», draconitis, dracontia «վիշաաա-քար, որ ըստ հնոց դանւում էր վիշապի գլխում», dracontium «նուիճ», dracunculus «փոքր վիշապ, torsade en or, ոսկեայ ոլո-րուն զարդեր, ծոպ»։-Հիւբշ. 347։

ՆՀԲ գրակոնտիկոն ձևի տակ գրում է «բառ անյայտ ըստ ձայնին», բայց շա-ւաշարիւն բառի տակ՝ յն. δραϰόντιον բառի մօտ դնում է դրակոնտիոն։ Broc-kelmann, Ուս. փոխ. բառից, թրգմ. Տա-շեան, էջ 99 վերի յն. բառերի հետ։ Թոռնեան, ՀԱ, 1922, 597 յն. τραγοντιϰόν «թեթևօրէն փորագրելով արծնուած», τραχύνω «անհարթ ընել, արծնել թե-թևօրէն փորագրելով» բայից։ (Այսպի-սի նշանակութիւն չգիտեն ո՛չ Builly, էջ 1953, ո՛չ Sophocles, էջ 1088 և ոչ էլ նոր յունարէնը. չկայ նաև Pape-ի յն. -գերմ. երկհատոր բառարանում, 1888. հտ. Բ. էջ 1136)։


Դրասանգ

s.

festoon

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «տօնի օր դռան վրայ կախուած ծաղկեայ զարդ» Լծ. ածաբ. ուրիշ վկայութիւն չկայ։


Դրիճ

s.

talisman, amulet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ներգ. ի դրճի) «հմայական կծիկ հմաւեակ» Կանոն. ուրիշ վկայութիւն չկայ. անստոյգ բառ է, որովհետև կարող է նաև «դագաղ» իմաստով առնուիլ. տե՛ս թապութ բառի տակ։


Եբիճաղ

s.

hooded cloak

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վերարկու կամ պարեգօտ մռնո-ոնի» Վրք. հց. Ա, 250. ուրիշ վկայութիւն չկայ։


Եզն, զին, զանց

s. ast. bot.

ox;
Taurus;
եզին ագի, mullein;
եզին աչք, camomile;
cf. Եզնակն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ձևի հետ, բայց նաև ukšan, զնդ. vac-ša։-Boрp, Gram. comp. I. 398 սանս. ukšan, գոթ. auhsin, հբգ. ohsin, գեռմ. Ochs «եզ» ընտանիքի հետ (բայց այս համեմատութեան մէջ բացի ն-ից ուրիշ նման բան չկայ, որովհետև ո՛չ u տա-յիս է ե և ո՛չ էլ kš լինում է զ)։-Justi, Zendsn. 60 նորից է դնում սանս. ιk-šan, զնդ. uxšan, Müller, SWAW, 78, 425 ոնռ, azi «կով»՝ ն մասնիկով։ Այծ մեկնութիւնը մերժում է Lag. Arm Stud § 680։ Tomaschek, Deutsche Litteraturzeit, 1883, էջ 1254 և Bugge, KZ, 32, 83 համարում են կովկասեան փոխառութիւն. հմմտ. թուշ. ase, չեչէն. esi. սեռ. ēsih «հորթ», ուտ. uz «եզ», uzur «եզներ», կայ. դիդ. uns, us, iš աոճ. az «եզ», տաբաս. unza, ավար. oc. կիւր. jac, կազիկում. nic, հիւրկան. unc, լեզգ. os, is, վոտյ. aš, սիրյ. us, օստյակ. uges, ափխազ. ac* ևն ևե։ Այս բոլորը մերժելով Meillet, MSL, 10, 278, վերկանգնում է Lagarde-ի և Müller-ի նախկին մեկնութիւնը, սանս. ahi և զնդ. azi, որոնք ձայնական տե-սակէտով էլ ուղիղ է գտնում։ Հիւբշ. IF, Anz. 10, 47 չի ընդունում այս մեկնու-թիւնը, պատճառաբանելով թէ սանս. ձևը անստոյգ է, իսկ զնդ. բառը իբրև վերադիր է գործածուած «կով» բառին՝ «կաթնտու» կամ ուրիշ մերձաւոր մի նշանակութեամբ։ lensen, Hitt. u. Arm. 80, 109 հաթ. sin=հյ. եզին։ Հայ ժողո-վըրդական մի ստուգաբանութիւն է յի-շում Յ. Մ. Տուտուխեան, Արևելք, 1888 ապրիլ 27, որի համեմատ՝ Աստուած, իբր թէ Ադամի անկումից յետոյ մի հրեշտակ ուղարկեց, որ նրան հողա-գործութիւն սովորեցնէ. երբ հրեշտակը ևւռոհում էր թէ կենդանիներից ո՛րին է ւծելու արօրին, նրանցից մին «ե՛ս, ե՛ս» աղաղակեց, և անունը մնաց «եզ»։ Հիւնք. զենուլ բայից։ Patrubány, SA, 1, 188 իբր «բեռնաբարձ»՝ թերևս կցելի յն. ὄχλος «բեռնաւորումն» բառին, հնխ. eg'hos կամ og'hos ձևից, իսկ KZ,


Եղար, աց

s.

spouse, wife.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մէկի կինը, жeнa, wife, weib». երկու անգամ գործածում է Պիտ. ուրիշ վր-կայութիւն չկայ։


Ենքեր

s.

towel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անձեռոց, ձեռքի սրբիչ» Վրք. հց. Բ. էջ 614 (այլ խմբ. վարշամակ). ուրիշ վկա-յութիւն չկայ։


Եռմոս

s.

melody, song.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ի-ա հլ. «բս-նահիւսութիւն, տաղ, երգ» Վրք. հց. Ա. 421-3, 535-6։ Ուրիշ օրինակ չկայ։


Երիզ, ոյ

s.

band, bandage, ligature, fillet, string.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «երկար և նեղ կտաւի շերտ՝ իբր կապ» Բրս. գոհ., որից՝ երիզապինդ Յհ, ժա. 44. երիզապնդեալ Մամբր., երիզապըն-դեայ Նար. բայց երիզ նշանակում էր նաև «բարակ ազնիւ կտաւ, որ ծանրագին գահոյք-ների երեսն էին քաշում». այս իմաստով ա-ռանձին չկայ գործածուած, բայց սրանից է կազմուած երիզապատ «վրան կամ երեսը բարակ կտաւ քաշած» Առակ. ե. 16 Ոսկ. ե-փես. Մծբ.։-Նոր գրականում երիզ նշանա-կում է «մի տեսակ շատ նեղ ժապաւէն՝ որ հագուստի եզերքն են կարում»։-Երիզ բառը հին մատենագրութեան մէջ արմատական ձևով աւանդուած չէ. ունինք միայն վերոյի-ռեաւ ածանցները և մէկ անգամ էլ գրծ. երի-զովք ձևը. բնական է որ հայերէնի ձայնա-փոխութեան օրէնքների համաձայն՝ սրան-ցից պետք էր ենթադրել *երէզ ուղղականը, ինչպէս ունի ՋԲ. բայց ՆՀԲ անուշադրու-թեամբ դրած է *երիզ, և այս սխալը բառա-րանների միջոցով ամէն տեղ տարածուած է։


Թաթ, ից

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. თათი թաթի «մարդու ձեռք, անասունի թաթ, ոտք», თათმანი թաթմանի «ձեռնոց» (մեր թաթպան բառից. հմմտ. գւռ. թաթման), մինգ. թվաթվի «ա-նասունի թաթ, ոտք», թօֆի (թերևս պէտք է կարդալ թօթի) «ձեռք» (Erckert, Die spra-Aben der Kauk. stammes, Wien 1895, K169), död «ձեռք»։ Կերևի թէ հայերէնից է փոխառեալ նաև թրք. [arabic word] tetik «հրացանի կամ ատրճանակի ոտք. détente», որ ըստ Будaговъ 1, 342 արդէն միայն օսմաներէնի մէջ է գտնւում և ուրիշ բարբառում չկայ։ Սրա մայրն է հյ. թաթիկ, որի մէջ ա՝ թուրքերէնի ներդաշնակութեան օրէնքի համաձայն՝ յա-ջորդ վանկի ի ձայնաւորի համեմատ *'դարձել է e. հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով tat, tetig, ըստ Բիւր. 1898, էջ 789։-Սրանից տարբեր է սակայն թրք. [arabic word] tetik «արթուն, սթափ։ զգաստ», որի հետ համա-պատասխանում է չաղաթ. [arabic word] titik կամ [arabic word] tituk նոյն նշ. (Будaговъ 1, 342)։


Թանագ, ի

s.

sheet-iron.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ըստ ՆՀԲ ի հլ. թէև առանց վկա-յութեան) «երկաթի անագապատ թիթեղ» Լմբ. ժող. է. ուրիշ վկայութիւն չկայ։


Թառափ, ի

s.

sturgeon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մարդաչափ մեծութեամբ մի ձուկ է. լտ. acipenser, ֆրանս. esturgeon» Աշխ. Բռ. ստեփ. լեհ. ուրիշ վկայութիւն չկայ։ -Կոչւում է նաև թուխու։


Զմելին, ի, աւ

s.

pen-knife.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «գրիչ տաշելու փոքր դանակ» Երեմ. լզ. 23. գործածուած է գրծ. զմելինաւ ձևով, որի դէմ այլ ձեռ. ունի զմիլ-նաւ (այն է ուղ. *զմիլին ձևից)։ Նոյն բառի տեղ Մխ. երեմ. գրում է զմիղնաւ, որ ենթա-գրում է ուղ. *զմիղին։ Ուրիշ օրինակ չկայ։ Կենդանի է բառս արևմտեան գրականի մէջ (արևելեանը չունի. փոխարէնը գործածում է գրչահատ) զմելի ձևով (սովորական հնչու-մըն է զըմելի). բայց ոմանք գործածում ևն զմելին ձևը։ (Բառ. երեմ. ա. տպ. 212, բ. տպ. 304 և յաւել. 553 դնում է մելին, միլն, գրծ. միլնաւ ձևերը, որոնք բոլոր սխալ են)։


Էջ, իջից

s.

page (of a book);
descent, going down;
declivity;
էջս առնել, to descend, to go down;
—ս եւ ելս առնել, to go up and down;
ահա գեղապանծ — կենաց նորա, this is the brightest page in his life;
— սնդկի յօդաչափի, falling of the mercury.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ոզմ. իջ'նիլ, Ալշ. «իջ'նալ, Մշ. չին-նել, Սեբ. իչնէլ. Ախց. Կր. իչնիլ, Հմշ. իչնուշ. ինչա, Տիգ. իչնmլ. Ննխ. ինչնէլ, ընչնէլ, Հճ. իշնել, Պլ. Ռ. իշնալ (կտր. ինչա), ինչէցունէլ, ասլ. իշնալ, Զթ. իչնօլ, իչնոլ, Սչ ընչնել, ըն-չեցնել (3 վանկով), Մկ. իճնիլ, Վն. էճնել. Սլմ. էշնել, Խրբ. էշնալ, Մրղ. էշնէլ, Ակն. Սր-վեդ. իշնիլ։-Կուսգետի մէջ (Մօտկան) դարձել է իշվիլ և նշանակում է «երթալ», որուհետև տեղը լեռնային լինելով՝ երթալը իջնել է (Արևելք 1898 նոյ" 19). հմմտ. «Այր մի իջա-նէր յԵրուսաղեմէ յերիքով» Ղկ. ժ. 30։-Ում ճիւղի բարբառների մէջ չկայ այս բառը. նոյն գաղափարը բացատրւում է ցած գալ, վէր գալ ձևերով։-Նոր բառեր են էջք «մարելու վրայ եղող կրակ», էջ կամ էջի գինի «ինքնաքամ գինի», իջվայր, իջուկ, իջուածք «կաթուած. (հին վկայութիւնն ունի Բրս. մրկ. 223 «Որ-պէս իջուածքն զմարմինն վնասեն, այսպէս և հեշտութիւնն ի հոգին իջեալ՝ վնասէ զհո-գին»)։


Լակոտ, ի, կոտոյ

s.

puppy, pup, whelp;
cf. Սկունդ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ լակել բառից՝ իբր լակող։ Պատկ. Maт-р. для арм. сcлов. I. 9, 10 Ատրպ. թրք. [arabic word] lekte «շան լակոտ» բա-ռից փոխառութիւն։ (Նոյնը ընդունում է և Հիւբշ. 267)։-Ըստ Будaговъ 2, 191 այս բառը արտասանւում է läkätä նշա-նակում է «լակոտ. 2. տխմար», և բառի Ատրպատականից ուրիշ թրքական լե-զուի մէջ չկայ։-Այս բառն է որ տուել է գւռ. լաքաթայ ձևը, և կասկածելի է որ միևնոյնը նաև լակոտ ձևը տուած լի-նի։-Մառ ЗВО 19, 072 իբրև յաբեթա-կան բառ՝ կցում է վերի կովկասեան ձե-ւերին.-at դնում է իգականի վերջաւո-րութիւն։ (Այժմ աւելացնում և նրանց է կցում նաև սումեր. lu «առիւծ», ափ-խազ. la «շուն». տե՛ս Cpeд. nepeдвиж էջ 10)։ Վերի մեկնութիւնս հրատարա-կուած է նախ Արրտ. 1910, 449 և 1911,


Լեպեշտի

adj.

brazenfaced, bold.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լպիրշ, լիրբ, աներես» Նոնն. էչ 22 «Այր ոմն Թերսիտէս, որ էր կաղ և խեդ աչօք, կորովի և լեպեշտի, լերկ և սրագլուխ և յառաջախօս» (այլ ձ. լպեշտի, ղեպեշտի)։ Ուրիշ օրինակ չկայ։


Միւսիոն, ի, աց, ից

s.

mosaic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լտ. musivum բառից. անծանօթ է յոյն ձևին, որ իրօք էլ չկայ հին յու-նարէնում։ Հայերէն ձևը թերևս ուղղելի է *մուսիոն։


Կոն, ի

s.

cone;
fir-cone, pinecone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(որ և կովն, կոնոս, կոնոն) «բրգա. ձև» Նիւս. Կազմ. և բն. (Նեմես. էջ 72), ո-րից կոնաձև (նոր գրականի մէջ), կոնաձե-վապէս Նիւս. կազմ. (բառարանները դնում ևն նաև կոն «պիստակենու պտուղ» նշանա-կութիւնը. բայց այս նշանակութիւնը յոյնին միայն յատուկ է և չկայ հայերէնում)։


Կորդակ, աց

s.

helmet, casque.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սաղաւարտ» Թղթ. դաշ. ուրիշ վկայութիւն չկայ։


Կորկոտիճ

s.

speck, spot, speckle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մորթի վրայ գտնուած խալ. տուց, խայծ, բիծ». մէկ անգամ ունի Տօ-նակ. «Անասուն շիդիրոն կոչեցեալ. ագի սո-րա փոքրիկ գոլով՝ ունի սակաւ կորկոտիճս ղեղնագոյն»։ Երկրորդ անգամ գտնում ենք բառս Փիլ. լին. 205 «Կադէս մեկնի սուրբ. իսկ փառան՝ կարկո.տ կամ կորկոտիձ». այստեղ բառիս իմաստը անծանօթ է, որով-հետև «կարկուտ» նշանակութեամբ նմանա-ձայն մի բառ չկայ եբրայեցերէնում։ Հեղի-նակը ուզում է մեկնել եբր. [hebrew word] Fā ran անապատի անունը՝ որի ստուգաբանու-թիւնը անծանօթ է։ Այս պարագային ան-շուշտ պատճառ չկայ կորկոտին բառին մի նոր իմաստ վերագրելու։


Կուզ, կզոց

s. adj.

pole-cat;
cat;
hump;
hunch-backed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախ ԳԴ կցում է պրս. կիւզ հոմանիչ ձևին, որ սակայն իր բուն բառառանում չկայ։ Justi, Dict. Kurde 349 քրդ. ku-že բառի դէմ յիշում է հյ. կուզ, կզնա-քիս, սանս. kaçika «գորշուկ»։ Վերի ձևով է Հիւբշ. ZDMG 36(1882). 131 և Armen. Gram. 308։


Կուղթ

s.

large boiler or caldron used in torture.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հանգոյց, կապ». առանձին չկայ գործածուած. բայց ունինք կղթել «հանգոյց շինել, ամուր կապել» Զենոբ. էջ 46 (հինգ ձեռագիրներից երեքը ունին կրթել). Յայսմ. մրտ. 2. կղթկապ «հանգոյց» ՀՀԲ. սրանց արմատը կարող է լինել կիղթ կամ կուղթ։


Կունդ

adj.

bald, hairless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *kund, որ հաստատում է և առս. [arabic word] kund «կորովի և քաջ» բառը, որից [arabic word] kunda «կորովի և քաջ», [arabic word] kundāgar կամ [arabic word] kundāvar «քաջ և կորովի» (Շահ-նամէում «հպարտ» նշանակութեամբ գոր-ծածուած)։ Որովհետև պրս. բառը նշա-նակում է նաև «բութ, գուլ», ուստի Horn § 868 բառը կցում է սանս. [other alphabet] kuntha-«բութ» բառին, որ սակայն «քաջ» նշանակութեան յարմար չէ։ (Պարս-կերէնից փոխառեալ ձևերի մասին տես նաև գունդ բառի տակ)։ Վերի հատուածում Խո-րենացին ուզում է ասել թէ Արամազդ աս-տուած իրապէս չկայ. բայց կան այդ անու-նը իրենց վրայ կրող անձեր. որոնցից չոր-սը յայտնի են և որոնցից մէկն էլ Կունդ Ա-րամազդն է. (հմմտ. Ագաթ. Մեծն արին Ա-րամազդ)։ Խորենացին ակնարկում է Սա-սանեան Որմիզդ անունով թագաւորները, ո-րոնք մինչև Զ դար չորս էին և որոնցից Որ-միզդ Ա (Գ դար) կրում է «քաջ» տիտղոսը։


Կուպպայ

s.

carter's smock, gabardine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կապայ, պարեգօտ, վերար կու» Վրք. հց. Բ. 411. սր և կուբայ «վերար-կու» Միխ. աս. էջ 379։ Ուրիշ օրինակ չկայ։


Կրայ, ից

s.

turtle, tortoise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ծագում է կուր «մակոյկ, նաւակ» (այ-սինքն «տաշտ») բառից և նշանակում է բուն «տաշտաւոր». ճիշտ նոյն ձևով են կազմուած պրս. ❇ lāk «տաշտ. 2. կրեայ», որ և [arabic word] lakpust «կրեայ» (բառացի «տաշ-տակռնակ»), լտ. testudo «կրեայ»՝ ծագած testu «պտուկ» բառից, գւռ. տաշտիկռնակ, կրեանկօտ «կրեայ»։ Այս ստուգաբանութիւ-նը ցոյց է տալիս, որ արմատը լինելով կուր, մասնիկ է այ. ուստի լաւագոյն գրչութիւնն է կրեայ, իբր «տաշտեայ, տաշտէ»։ Ձևափո-խութիւնը ճիշտ այնպէս է, ինչ. կարկուրեայ կամ կարկուրայ «նաւակ», կեռեայ, կեռայ, կիւռիայ «կայմ», և կամ կուճ «մարմարիոն» բառից կճեայ ՍԳր. յետոյ կճայ Ոսկ. ճառք։ Այսպէս նաև անդեղեայ-անդեղայ, արտո-րեայ-արտորայ, զրեայ-զրայ-զրեահ, խա բեբայ-խաբեբեայ, շափիւղայ-շափիւղեայ, քուեայ-քուայ-քուէ, և մանաւանդ միջերկրե-այ կամ միջերկրայ։ Ճիշտ այս վերջինի նը-ման կրեայ դարձել է կրայ։ Հայերէնի մէջ չկայ -իա, իայ վերջաւորութեամբ բառ. ռո-լոր այդպիսի բառերը օտար են. այսպէս ալելուիա, ալքիմիա, ախախիա, բրաբիայ, եթիա, զմիւռնիա, լուբիա, մանդիա, էնկո-միա, թեւելիա, կասիա, կեմետրիայ, կու-լուռիայ, մեսիա, ռաքիա, սկիտիա, պիւթիա, քիմիա. կամ սխալ գրչութեան և կամ յունա-բանութեան արդիւնք. այսպէս աղիայ, ըն-տանիայ, թոռնիայ, ստնդիայ՝ իմա ստնդե-այ։-Աճ։


Ոչ

adv.

no, not, nor, none;
ոչ կամիմ, I will not;
ոչ գիտեմ, I do not know;
ոչ կարեմ, I cannot;
ոչ ոչ, neither nor;
ոչ սիրեմ զնա եւ ոչ երկնչիմ ի նմանէ, I neither love him nor fear him;
բայց գիտէի ոչ, but I did not know it;
ինչ ոչ ունի, he has nothing;
ոչ առանց պատճառի, not without cause;
յոչ կամաց, involuntarily, against one's will, by force;
ոչ եթէ, not only;
no;
ոչ եւս, no longer;
not yet;
ոչ երբէք, ոչ բնաւ, never, not at all, no;
ոչ ոք, no one, nobody, none, not one;
ոչ ոք ի ձէնջ, no one among you;
ոչ ոք ասասցէ քեզ, nobody will tell you;
ոչ ոք գտցի այնչափ յանդուգն, no one will be hardy enough;
ոչ զոք գտցես, you will not find any man;
յոչ գոյից ի գոյ ածել, զոչսն ածել ի գոյանալ, to produce or create from nothing;
շարժել յոչ բարիսն, to provoke to evil;
այո կամ ոչ, yes or no;
եղիցի ձեր բան, այոն՝ այո, եւ ոչն՝ ոչ, let your conversation be, yea, yea;
nay, nay;
ո՞չ or ո՞չ ապաքէն ասացի քեզ, did I not tell you ?
;
ոչ, տէր, no, Sir;
ո՞չ իսկ, is it not true that ?
ոչ միայն չողորմեալ, far from being touched;
եւ ոչ իսկ մարդ է, he is no man;
ոչ արդեօք զերծաւ, perhaps he is not freed;
cf. Ել.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

և Boisacq 725), որովհետև հայր ո՛չ թէ ծագում է *աւչ նախաձևից, այլ են-թադրում է հնխ. ok2i։ Patrubány SA 1. 212 ո «ով»+ հնխ. k2e։ Նոյն ՀԱ 1907, 90 լտ. ex, յն. ἐէ «-ից» ձևերի հետ։ Pedersen KZ 36 (1900), 341 և 321-22 կցում է յն. ούϰ և ալբան. s. as «ոչ» բառերին։ Scheftelowitz BВ 28 (1904), 306 լտ. secus «թէ ոչ», յն. ήσσων «նւաստագոյն» բառերի հետ։ Karst Յուշարձան 424 թթր. yok «չէ», žoki «ստախօս», čogul «սուտ գանգատ», čikai «կարօտ» (=հյ. չկայ, չիք)։ Gūn-tert IF 40, 186 մերժում է ոչ=յն. ❇ համեմատութիւնը։ Gštir, Btrg. alarod. 123 և 129 բասկ. ez «ոչ», չեչէն. -ac, հ. աւբան. as «ոչ»։ Pedersen ՀԱ 1929 185 վերադառնում է ալբան. s «ոչ» հա-մեմատութեան։ Վերի մեկնութիւնը տու-աւ Meillet MSL 23, 224։


Ոպղիտ

s.

hoplites.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զէնքով ըմբշամարտութիւն» Եւս. քր. ա. 291. ուրիշ օրինակ չկայ։


Ոսկի, կւոյ

s. adj. bot.

gold;
gold coin;
gold, golden, of gold;
մուսիոնեան —, massive gold;
— շանթաձիգ, rum fulminans, fulminating gold;
մանեակ —, gold necklace;
— եղէգն, lysimachia, money-wort, loose-strife;
cf. Ընդելուզանեմ;
cf. Կշիռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

պղինձն են գտած և գործածած, որով-հետև պղինձը արծաթից և երկաթից նուազ աստիճանի ջերմութեամբ է հալ-ւում և ռտնւում է երկրի երեսը։ Հաւա-նաբար Ուրալում ֆինները արդէն գի-տէին այս մետաղը բանիլ և նրանից զէնքեր ու կարասիք շինել. ֆիննական հնագոյն դարբնութիւնը պղնձով էր. Ռուսները Սիբերիայի, ինչպէս և Ուրա-լի և Ալթայի մէջ բազմաթիւ պղնձէ գոր-ծեր երևան հանեցին... կասկած չկայ բնաւ թէ այս մետաղը շատ կանուխ ծա-նօթ էր ֆիններին... որին վկայում Հ նաև իրենց լեզուն. ամէն կողմ, Արև-մուտք, Բալթիկ, Արևելք, Ուգրեան ֆին-ների մէջ տարածուած է մի՛ բառ. այս բառն է vaski, որ բալթիկ-ֆիննեան լե-զուներում vask, vasjk, vašk, vahči և աապեան լեզուներում էլ vešk, viešk, veikke, vöikke ձևերն ունի. -ki մասը հաւանաբար աճական է. հին բառն է vas, որ աւելի ուշ դարձել է vaš. սրանց հետ նոյն է հունգ. vas, որ այժմ նշա-նակում է «երկաթ» և ո՛չ թէ «պղինձ». այս էլ բառերի նշանակութեան մի փո-փոխութիւն է, որ ուրիշ լեզուների մէջ էլ կայ. ինչ. գերմ. eisen, անգլ. iron «երկաթ», գոթ. ais, սանս. ayas, լտ. aes «աղինձ»։ Ուգրեան Օսթյաքների մօտ բառը դարձած է vox և նշանաևում և «կոպէկ, դրամ» և ընդհանրապէս «մե-տառ»։ -Ուգրօ-ֆիննական ձևերը դա-սաւորւում են հետևեալ կերպով. մորդվ. vis'k'a, us'k'ä «երկաթէ թել», վօտյ. ❇ves' (որից azves «արծաթ», uzves «անագ, կապար»), սիրյ. -ys, -is (որից ezys, ezis «արծաթ», ozys «անագ, կապար»), ֆինն. vaske-«պղինձ», էսթն vas'k «պղինձ», հունգ. vaš «երկաթ». äz-úšt «արծաթ», վօգուլ. bos, -š (որից atbōs, atfš «անագ, կապար»), չերե-միս. baž «արոյր», լապպ.viašk, vieške, veäīhki «պղինձ» (տե՛ս J. Szinnvei. Finnisch-ugrische Sprachwissenschaft, Leipzig 1910, էջ 41)։


Նոմիսմայ

s.

coin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«դրամ, ստակ, փող» Շիր. էջ 28. ուրիշ վկայութիւն չկայ (տե՛ս և նումիզ-մադայ)։


Նօթ, ի

s.

minium, red lead, ruddle, vermilion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «մի տեսակ ազնիւ կարմիր ներկ. լտ. minium, rubrica» Երեմ. իբ. 14, ուրիշ վկայութիւն չկայ։


Ուրու, աց

s.

phantom, ghost.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ փոխառեալ արաբ. [arabic word] ruvā «երազ, ցնորք» բառից։ Տէրվ. Altarm. 72 սանս. rupa «արտաքին երևոյթ, ե-րազական ցնորք» ևն։ Հիւնք. արաբ. րուհ «հոգի» կամ րույէ «երազ»։ Ալի-շան, Հին հաւ. 199 արական մի աստ-ուած է, որի իգականն է ուրհի. հմմտ. արաբ. հիւրի։ Թիրեաքեան, Կարնամակ ծան, 59 ոնր. ուրուան, հպրս. րուան, պրս. [arabic word] ruvān «հոգի»։ Խաչկոնց, Բիւր. 1899, 180 «երբեք կասկածելու տեղի չկայ թէ հպրս. ֆէրուհէրը հայա-ցած ուրու ձևէն առաջ եկած է և որո։


Ուրուր

s. zool. buzzard.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ցին թռչունը. տճկ. չայլախ» Մարթին. Վրդն. առ. 67 (Ցին այն որ է ու-րուրն). սրա հնագոյն ձևը պիտի լինի որոր «մի տեսակ թռչուն» Ղևտ. ժա. 15 (յն. λάρος, լտ. larus, garia ձևի դէմ). երկուսի համար էլ ուրիշ վկայութիւն չկայ. սրանից է շնորոր կամ շնօրօր «սագի նման մի թռչուն» Բժշ. (ո և ու ձայների փոխանակութեան համար հմմտ. որիշ և ուրիշ, որոյն և ուրոյն)։


Չամչաշերեփ

s.

long-necked wooden water-pot;
large spoon, ladle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(կամ յարմարեալ ձևով՝ չամչեայ շերեփ) «մեծ շերեփ, խոշոր գդալ» Յայսմ. ուրիշ վկայութիւն չկայ։


Շամղիտակ

s. bot. symphytum, pulmonaria, comfrey, consound.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀԲուս. § 2268 յիշում է շամղիտակ. շամպղիտակ ձևերով, ըստ Շէհրիմանեա-նի դնում է «լտ. sуmphytum» և թւում է կցել արաբ. [arabic word] samγūtan հո-մանիշին։ Բժշկարանները այս արաբ. բառը կարդացել են սամղուտան, սամ-ղըտան։ Տարակոյս չկայ թէ մեր բառի արաբերէնի հետ նմանութիւնը բոլորո-վին պատահական է և ղ=γ ձայների պատճառով մերժելի։ Երևակայական է նոյնպէս շամղիտակ-ին տրուած «sуm-phytum» նշանակութիւնը, որ ենթադրել է Շահրիմանեան՝ արաբ բառի ձայնա-կան դոյզն նմանութեան պատճառաւ։ Վերի ձևով մեկնեց Stackelberg WZKM 15 (1901), էջ 382. որից անտեղեակ նոյնը անկախաբար Աճառ. Արրտ. 1910, 179։


Շիթ, շթից

s.

small drop, tear;
առ —, —ք —ք, drop by drop;
— ի բերանոյ, saliva, drivel, slaver, slabber, cf. Լորձն;
—ք բանից, few words.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղրբ. շիթ «կաթիլ» (օր. Կովի ծը-ձումը շիթ չկայ «բոլորովին ցամաքել է»). Մշ. շիտ «կաթիլ», Տփ. շթի տալ «թափիլ» կամ շիթ տալ «հոսիլ» (օր. Բերնի ջուրը շիթ է տալիս). Շմ. շթռա «կաթիլ»։ Ունինք նաև շիթ Շմ. «համ» նշանակութեամբ՝ շիթը դուրս գալ «համը փախչիլ» ոճի մէջ, որին համա-պատասխան է գալիս Յոբ. իզ. 14՝ Զշիթս բանից նորա լուիցուք (յն. «զհիւթս»)։