Definitions containing the research չէ : 2597 results

*Հրուշակ

s.

helva, a sweet meat.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ալիւրով և շաքարով (կամ թէ ռուպով և կամ մեղրով) և իւղով պատրաս-տըւած ուտելիք. տճկ. հալվա». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. հնից աւանդուած չէ և կայ միայն նոր գաւառականներում։ Բառիս վկայութիւ-նը գտնում եմ այժմ Նաղաշ Յովնաթանի տաղերում, հրտր. Չօպանեան, Փարիզ 1910, էջ 92. «Ջենէք թազայ գառն ու շիշակ եփէք եղաձու և հարուշակ»։ (Հրատարակիչր սխալ-մամբ ուզում է ուղղել հարիսայ)։

= Պհլ. [hebrew word] ︎ ︎ irošak հոմանիշից, որ թէև չէ աւանդուած, բայց ունինք պհլ. ❇ afrošak «հալվա» (WZKM 18, 281) որի հետ հմմտ. պրս. [arabic word] farusā, [arabic word] ︎︎ áfruša, [arabic word] āfrūsa «ալիւրով, կարա-ռով և մեղրով պատրաստուած մի տեսակ քաղցրեղէն. հալվա». որից փոխ առնուած է նաև քրդ. hewružk «ճմուռ, կարագով տաք հաց» (ըստ Justi, Dict. Kurde, էջ 447)։-Հիւբշ. 185.


Հօրան, աց

s.

flock or herd of animals;
— լինել, to jump, skip or leap for joy, to bound with joy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. կազմուած է -ան հաւա-քական մասնիկով՝ *հաւր>*հօր արմատա-կանից, որ առանձին չէ գործածուած։ Այս *հաւր ձևը գալիս է հնխ. *pā̄-tro-ից, որ կազմուած է հնխ. pā-«պահել, արածացնել» արմատից, -tro-մասնիկով. (մասնիկի հա-մար հմմտ. արօր<*aratro-, աղօրի<*ala-tro-). pā-արմատը գործածական է յատկա-պէս հօտի և հովիւի համար. հմմտ. սանս. pāti «պահել, պահպանել», paçu-pa «նախ-րապան», avi-pā̄lá «ոչխարի հովիւ», go-pala «կովարած», լտ. pā̄icō, pāvī «կովերն արա-ծացնել»։ Նոյն արմատի աւելի հեռաւոր ժա-ռանգներն են յն. πῶυ, պրս. pāda «հօտ». ինչպէս նաև հյ. հօտ՝ որ աճած է d-ով (Wal-de 564 Boisacq 409, Ernout-Meillet 702, Pokorny 1, 347 և 2, 72)։


Ձագ, ուց

s.

the young of any animal;
— թռչնոց, young of a bird, nestling, brood;
young sparrow;
— հաւու, chick, small chicken, pullet;
— կենդանեաց, young one, little one of animals, pup, whelp, cub;
cf. Կորիւն;
—ունք, the young or little ones, the progeny;
բբիւն —ուց, the chirping or twittering of nestlings;
—ու or —ի լեզու, cf. Ճնճղկի՞՞՞լեզու;
— մատն, little finger;
—ս հանել(հաւուց), to brood, to sit on eggs;
(անասնոց) to have young, to litter, to bring forth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hāg2h-«ձագ. յատկապէս թռչունի ձագ» ձևից, որի միւս ժառանգներն են սոգդ. zāk «տղայ, սե-րունդ», պրս. *zak (որ աւանդուած չէ, բայց նրանից են արաբ. [arabic word] zaq «ձադ», ասոր. [arabic word] zagā «հաւի ձագ», վրաց. ზაკი զաքի «ձագ, յատկապէս գոմէշի ձագ» ըստ Չուբինով 515), ալբան. zok, zogu, zogne tթռչունի ձագ» (Pokorny 1, 531)։


Ձէթ, ձիթոյ, ով

s.

olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «ձիթաիւղ, ձիթապտուղի իւղ» ՍԳր. «կնճիթի, կտաւատի և ուրիշ բոյ-սերի իւղ» Շնորհ. Ոսկիփ. «մեռոն» Յհ. իմ. Մեկն. ղկ. «ձիթապտուղ» ՍԳր., որից ձիթենի ՍԳր. Եզն. ձիթաստան Կոչ. Ագաթ. ձիթաս-տանեայ Կորիւն. ձիթապտուղ Ոսկ. եփես. ձիթագործութիւն Փիլ. ձիթել Ոսկիփ. մոլա-ձիրենի Փիլ. նշաձէթ Մխ. Բժշ. ձիթուն «ձի-թապտուղ, զեյթուն» էֆիմ. 64, կպրաձեթ Գնձ. (եթէ պէտք չէ ուղղել կպրաձիւթ)։

= Սեմական բառ, որ ընդհանուր տարած-ուած է Արևելքում. այսպէս՝ ասոր. [syriac word] zaitā (բացարձակ ձևը zēϑ), եբր. [hebrew word] zayiϑ, արամ. zait, արաբ. [arabic word] zait, եթովպ. [other alphabet] zayt, խպտ. č̌oιt, հեգիպտ. sd? սրանցից են փոխառեալ քրդ. zeit, zei-tun, թրք. zeytin, zetin «ձիթապտուղ», վը-րաց. ზეთი զեթի «իւղ», ზეთიანი զե-թիանի «իւղային», ზეთის եე զեթիս խե «ձիթենի», թուշ. ზეთ զեթ «ձէթ». ուա zeyt, zit, ափխազ. azet, մինգր. xet'i, սվան. zet'y, չէրքեզ. zeyitin «ձիթապտուղ», գնչ. λeiti «ձեթ» ևն։ Կարծւում է, որ սեմական. ներն էլ փոխառեալ են հեգիպտ. sd ձևից։ Ոստ Hehn Kulturpflanzen III 8 ձիթենին Առաջաւոր Ասիոյ հարաւային կողմերին յա-տուկ մի բոյս է և Ասիոյ խորագոյն մասերի մէջ չի գտնւում. չի գտնւում նաև բուն հայ-կական հողի վրայ. բայց ըստ Ստրաբոնի, Խորենացու և Կաղանկայտուացւոյ առատու-թեամբ աճում է Ուտեաց, Տայոց և Գուգա-րաց նահանգներում. այսօր էլ յայտնի է Արդուինի ձիթապտուղը. բայց այս նահանգ-ները չեն վերաբերում բուն Հայաստանի. այս պատճառաւ հայերէն բառը փոխառեալ է, հաւանաբար, ասորերէնից։ -Հիւբշ. 309։


Ձի, ոց

s.

horse;
մատակախազ, որձի —, stallion, stone -;
մալեալ, որձատ —, a gelding;
մատակ —, mare;
ռազմամուղ —, war horse, charger;
որսոյ —, hunter;
ասպարիզական —, race horse;
լծաբարձ, կառաձիգ —, draught horse, carriage or coach horse;
ազատ —, blood horse;
հեծելութեան —, riding horse, saddle horse;
պալարակապ —, prancer;
բեռնաբարձ —, led, packhorse;
սայլաձիգ —, cart horse;
— հեծանելի կամ կառայց, a — fit to ride or drive;
— մեքենական, horsepower;
մատաղ —, — փոքրիկ, (բռչոյ), nag, pony;
քուռակ ձիոյ, colt, foal, filly;
ահիպարանոց, աշխոյժ, խրոխտ, եռանդուն, աներկիւղ, ուժեղ, հլու, հնազանդ, փափկերախ —, fiery or superb, highmettled, prancing or frisky, spirited, bold, mettlesome, tractable, well-bitted or well-broken, easy upon the hand -;
խստերախ, ախտաւոր, անհլու, կատաղի or խենդ, կիցընկէց, խրչան —, hard-mouthed, vicious, untractable, furious or moon-eyed, restive or kicker, skittish horse;
անպիտան —, jade;
դեղձան, գորշ or մողոշիկ, պիսակ, ճանճկէն or ճանճաճերմակ, ճարտուկ, աշխէտ, ճարտուկ-ճանճկէն, շիկակարմիր or շառատ —, yellow-dun, grey, dappled, flea-bitten, piebald, chestnut or sorrel, roan, light-bay -;
միս ձիոյ, horse flesh;
գաւակ ձիոյ, rump, croup, hind-quarter;
բաշ ձիոյ, horsehair;
խար, կեր ձիոյ, forage, provender, horse-meat;
ջրարբ ձիոց, horse-pond;
աղբ ձիոյ, horse-dung;
պայտ ձիոյ, horse-shoe;
քերոց ձիոց, curry-comb;
ողնուլար ձիոյ, crupper;
տապճակ ձիոյ, horse-blanket or horse-cloth;
վարաւանդ, կազմածք ձիոյ, horse-trappings;
ընթացք ձիոյ, the paces of a -;
ճախր ձիոյ, caracol, wheeling about;
զբօսանք ձիոյ, a ride (on horseback);
դարմանել զ—, to groom, to curry, to comb a;
պայտել զ—, to shoe a -;
վարժել զ—, to break in a -;
սանձել զ—, to master a -;
ի — ելանել, վերելակել, աշտանակել, —ի ներքս տանել, առնուլ, to ride, to get or mount on horseback, to take horse;
երթալ ի —, to ride, to go on horseback;
զգնալ, զբօսնուլ ձիով, to take a ride, to go on a party of ride, to go out for a ride;
ճախր առնուլ ձիոյ, to caracole, to move in caracols, to wheel about;
արձակերասան զ—ն առնել, to give a — the bridle, to gallop, to run full speed;
խոպալ եւ ընդվղել ձիոյ, to prance, to rear;
կատաղել ձիոյ, to run away, to take the bit between the teeth;
իջանել, թափել զինքն ի ձիոյ, to dismount, to alight, to to get down;
շրջածել երախաձգութեամբ զ—, to lead a — hither and thither, to and fro;
լծեալ ի չորից ձիոց, drawn by four horses;
—ն զուլամբ չոգաւ, թալալեցաւ or նստաւ ընդ նովաւ, his horse fell under him, fell heels upwards;
խխնջէ, վրնջէ —ն, the — neighs;
որ ձրի էառ զ—ն՝ ոչ սպասէ սանձին, you must not look a gift — in the teeth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

>ol. 104 ձի=լէզգ. ču «ձի»։ Ինճիճ-եան, Հնախ. Գ. 21 ձի հանում է ի բնա-ձայնից։ Ճիշտ մեկնութիւնը տուաւ նախ Windisch. 13. նոյնը նաև Gosche 72, Böttich. ZDMG 1850, 357, Arica 65, Lag. Urgesch. 737, Müller SWAW 38, 578, Տէրվ. Նախալ. 81, Եազրճեան, Մա-սիս 1885, 863։ Վերջինս կարծում է թէ ձի բառի նախնական հնչումն է դզի. իսկ սրա տեղ թի, դի, դիւ ձեռագրական ձևերը կեղծ են։ Մորթման ZDMG 31, 417 բևեռ. zikuni «ձիական»։ Karoli-des. Րλ. συγϰρ. 81 սանս. acva, լիթ. aszva, հսաքս. ehu և մանաւանդ կա-պադովկ. ἔϑιο «ձի» բառի հետ։ Հիւնք. հեծանել բայից։ Jensen ՀԱ 1904, 183 հաթ. dēio, dyio։ Թիրեաքեան, Կար-նամակ, ծան. 25, 38, 50 պհլ. սուսիա «ձի» բառից (որ է սակայն ասոր. [syriac word] ︎ sūsyā «ձի»). իսկ ձիա-ւոր= [arabic word] asūbār կամ ❇ suvār «հեծեալ» պրս. ձևից։ Erckert, Die Spr. d. kauk. Stammes, էջ 112 հյ. ձի փոխառեալ է համարում հիւս. Կով-կասեան լեզուներից։ Τ'apaя, Oбъ oт-нощ. aбхазcк. яз. (1912), էջ 49 ափ-խազ. աչը «ձի»։ Մառ, ИАН 1913, 328 և 1917, 329 վրաց. զխենի, ափխազ. աչը, ավար. չի «ձի», որոնց նախա-պատմութեան վրայ տե՛ս իր Cpeд. ne-peдвиж. էջ 19։ Նոյն ЗВО (1925), էջ 682 չեչէն. din, ինգուշ. də «ձի»։ Պա-տահական նմանութի։ն ունին կովկաս-եան մի խումբ նմանաձայն հոմանիշ-ներ. այսպէս՝ ավար. լակ. չու, վար. ու-չի, ուրչի, կուբ. ուչա, ուչէ, չէրքէզ. չը, կայ. իրչի, ուրչի, ակ. խիւր. ուրչի, աբ. կաբ. շասր. šu, šu, šəy, ši, ափխազ. աճ. աչչիւ, սվան. čaz, čaaž (յգ. čaar «ձիեր»), վրաց. լազ. մինգր. ցխենի. ինգիլ. ցխեն։ Pictet բ. տպ. Ա. 427 ձիաւոր = սանս. açvavā̄ra հոմանիշի կրճատ ձևն է, որից էլ փոխառեալ է արաբ. uswar «ձիաւոր»։ ՒՌ.-Ալշ. Ակն. Ախց. Ասլ. Երև. Կր. Հճ.


Ձիգ

s. adj. adv.

shooting, act of shooting;
texture;
stretched, well tight;
extended, vast;
long, prolix;
long, a long while or time;
ի — արկանել, to prolong, to protract, to lengthen;
to flag, to droop;
— դնել, to bend the bow;
— արշաւել or զհետ մտանել, to run or pursue far;
ամիսս —ս, for months together.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. չէք «քաշիր», սըգ «խիտ, սեղմ», սէօք «քանդի՛ր», ուզագ «հեռու» ևն։ Lag. Reliqq. gr. 83 պրս. zil «աղե-ղի լար» և եբր. zīq «սլաք»։ Տէրվ. Al-tarm. 54 և Նախալ. 100 հնխ. yu, yug «յօդել, լծել» արմատից, որից նաև յուծ, յօդ, ջոկ ևն. հյ. ձիգ<*ձիւգ։ Karoli-des, Iλ. συγϰρ. 82 կապադովկ. žika «նետ, աղեղ», հյ. չիք. յն. βιος, սանս. jya, jyaka զնդ. zуa, լիթ. gija։ Meil-let MSL 9, 54 գոթ. gageigan «շահիլ». geigan «ձեռք ձգել»? Հիւբշ. 469 անա-պահով է համարում նախ նշանակու-թեան և երկրորդ՝ ձևի տարբերութեան պատճառով (հայերէնը գալիս է g'high ձևից, իսկ միւսները պատկանում են ghig'h արմատին։ Սակայն Prkorny 1, 550-551 ունի ճշտիւ g'heigh-, g'hegh-արմատը, որի տակ յիշուած բառերից ոմանք նշանակութեամբ էլ միանում են հայերէնի հետ)։ Հիւնք. ձուկն բառից։ Osthoff IF Anz. 10, 45 յն. ϰιχανω «աատահիլ, հասնիլ»։ Schefteleyitz BВ 28, 298 սանս. ǰihma «թեք, խոտոր-նակ»։ Karst, Յուշարձան, էջ 421 թրք. čekmek «քաշել», 429 թթր. qog, qov «վանել, քշել»։


Ձիւթ, ոյ, ով

s.

pitch, tar;
— ծամելի, mastic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արամ. [hebrew word] ziftā, ասոր. [syriac word] zeftā, եբր. [hebrew word] zefet, եթովպ. [other alphabet] zčft, արաբ. (ինչպէս նաև պրս.) [arabic word] ︎ zift (նաև [arabic word] sift ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 307), խպտ. lam-čapt (որոնցից նաև թրք. քրդ. zift) «ձիւթ»։ Թէ ո՛րն է այս բո-լորի նախնական աղբիւրը, յայտնի չէ։ Սի-այն թէ հայերէնը դնել պէտք է սեմականից. որովհետև պրս. z բառասկզբում չի տալիս հյ. á, իսկ ասորական z դառնում է երբեմն ձ, ինչպէս են ձէթ, ձանձախարիթ։-Հիւբշ. 185 և 310։


Ձմերուկ, րկի

s.

water-melon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Կազմուած է ձմեռն բառից, որին ապա-ցոյց է վրաց. საზამთრო սազասթրո «ձը-մերուկ», որ ծագում է საზამთრო սազամ-թրո «ձմեռնային», ზამთარი զասթարի «ձմեռ» բառերից։ Թէ ինչո՞ւ է այսպէս կոչ-ուած այս պտուղը՝ յայտնի չէ. բայց երևի թէ իր առատ զովացուցիչ ջրի պատճառով է, մինչև այսօր էլ գիւղացիք ծարաւ ժամանակ արտից մի ձմերուկ են քաղում և նրանով իրենց ծարաւն անց կացնում. հմմտ. թրք. [arabic word] qarpuz «ձմերուկ», որ Պօլսում ժռ ղովրդական ստուգաբանութեամբ մեկնում են իբր թրք. qar «ձիւն» + buz «սառոյց» բառերից։-Աճ.


Ձող, ոյ, ով

s. adj.

bar, perch, pole, rod, vine-prop;
perch(measure);
straight.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «երկար փայտ. 2. ծառի եր-կար ճիւղ, բուն» ՍԳր. Սեբեր. «ձողի պէս ուղղորդ, շիփ-շիտակ» Ոսկ. փիլիպ. որից ձողիք «ձողերով հիւսուած ծածկոց» Ոսկ. մ. գ. 16. ձողամբարձ Ես. ե. 2=ձողաբարձ Եփր. աւետ. 288. Սարգ. յկ. դ. էջ 51. ձողա-կերտ Խոսր. ձողաձև Մագ. և Երզն. քեր. ձո-ղաչափել Գնձ. ևն։ Նոյն արմատից է նաև ձողձողեալ՝ որի իմաստը ստոյգ չէ. «Քա-ծաւարոտն ձողձողեալ այլախառն մազովն». Բառ. երեմ. էջ 326։ -Ձող բառը նշանա-կում էր նաև «կաշուց կտրուած երկար շեր-տեր, զոլ». այս իմաստը անյայտ է հին հա-յերէնում. բայց սրանից ունինք ձողաձև և ձողաձևութիւն «կաշուց զոլեր կտրելը», որոնց համար գտնում եմ հետևեայ վկայու-թիւնները. Սուսեր յաղագս խահարարաց կամ փայտահատաց կամ ի մորթս ձողա-ձևութեան յօգտակարութիւն պատշաճեալ է ի կենցաղումս. Մագ. թղ. 181. Որպէս ի ձո-ղաձևս մորթեգործք որք արտաքոյ և ներքոյ, զմորթսն կազմեն. Մագ. և Երզն. քեր.-տես և տակը գւռ։


Մրափ

cf. Նիրհ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նիրհ, քուն, թեթև քուն». չէ գոր-ձածուած հնեռի մէջ, բայց կայ միջին հայե-ռէնում և նոր գաւառականներում. հմմ. Քուչ. 78 (Մրափն զիս է տարել). Առաք. լծ. սահմ. 344. որից մրափել «նիրհել» Գնձ 24-4as


Մրուր, մրրոց

s.

dregs, lees, remains, grounds, sediment, dross, faeces, residuum;
slime, mire, mud, ooze;
— գինւոյ, tartar;
cf. Գինեմրուր;
— իւղոյ, dregs, lees of oil;
— մաղձային, biliary calculus;
— միզական փամփշտի, stones in the bladder urinary calculi;
մաքրել զ—, to refine, to clarify, to purify;
— տալ, to cause great grief or pain, to cause to suffer;
to throw a slur or stigma on, to affront, to traduce, to slight, to revile, to injure;
cf. Քամեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «դիրտ, տկուք, մի բանի տակին նստած կեղտը, ցեխը» Սղ. հդ. 9. Ես. իե. 6. Եզն. Ագաթ. որից մրրախառն Եզն. Ոսկ. յհ. ա. 21. մրրական Ոսկիփ. Երզն մրրատեսակ Վրք. հց. Շնորհ. մրրիլ Վեցօր. 59. Շիր. 42 (սխալ տպ. մրրկեալք). մրրու-թիւն Շիր. մրրուկ Արշ. անմրուր Փիլ. ել. գինեմրուր Վստկ. 218. մրրգոյն «մրուրի գոյն աւնեցող» Վստկ. 188.-Մրուր բառը հին լեզուի մէջ նշանակում էր նաև «օդի պղտո-րութիւն, փոթորիկ» և այս իմաստով մէկ անգամ գործածուած եմ գտնում Եփր. վկ. արևել. (Սոփերք Ի. 91). «Օդք սուգ զգեցեայ բարկութեամբ շնչէին և ի պարզ յստակու-թենէն յարամուր և ի մրուր և ի մրրիկ դառ-նային»։

ՆՀԲ մուր բառից։ Muller SWAW 42, 257 և lusti. Zendsp. 237 զնդ. mrura ռամուռ. թանձր»։ Տէրվ. Լեզու 45 և Նա-խալ. էջ 99 կրկնուած մուր բառից, իբրև մուր-մուր>մրուր։ Հիւնք. նոյնպէս մուր բառից։ Դաւիթ-Բէկ, Յուշարձան 398 մուր բառի հետ՝ յն. μέλας «սև», հիռլ. mrecht «կեղտոտ» ևն։ Petersson KZ 47, 280 կցում է մօր «ճահիճ» բառի հետ, որի մեկնութիւնը տե՛ս առանձին։ Pokorny 2, 252 ընդունում է այս մեկ-նութիւնը և միաժամանակ յիշեցնում է որ չպէտք է դնել *mör-u-ro-, իբր յն. μορύσσω «սևացնել, կեղտոտել, ապակա-նել», հնխ. mer-«սևացնել» արմատից։ Ուղիղ մեկնութիւնը տուել են ՆՀԲ և Տէրվ. որ լաւ ուշադրութեան չէի առել։


Մրրիկ, մրրկաց

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ծագում է հյ. մրուր բառից, ինչպէս ցոյց են տալիս վերի «ծուխ» և «ամպ» նշա-նակութիւնները. հմմտ. նաև Եփր. վկ. արև (Սոփերք Ի. 91) «Օդք սուգ զգեցեալ բարկու-թեամբ շնչէին և ի պարզ յստակութենէն յա-րամուր (Սոփերք աւելացնում է և ի մրուր) և ի մրրիկ դառնային (Եփր. չունի ի մրուր)». -հմմտ. նաև Երև. մրրած «փոթորկուած, մրրկուած (ամպեր)». նմանութեամբ՝ «խիստ նաւոազած, գազանացած». (Ամատունի, Հա-յոց բառ ու բան, էջ 495)։


Մքռայ

s.

crevice in the earth, chink.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հողի ճեղք կամ պատռուածք». ունի Վստկ. քանիցս (գրուած նաև մգռա). Եթէ ի սպիտակ գետինն պատառած մքռա յամառան չորութենէն զառնէ խիստ մգռա (էջ 15). Սպիտակ հողն և ոչ մքռայն.. մքռայն ամենևին վատ է (էջ 159). Բայց ի խորու և ի հաստ գետինն՝ որ մքռայ ունե-նայ, ամենևին չէ պարտ տնկել ձիթենի (էջ 176)։


Յապանաս

cf. Յայպանաս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [arabic word] yapanas բառից տառա-դարձուած. գտնւում է Զգօնի բնագրի հա-մապատասխան տեղերում. ասորի բառի նը-շանակութիւնը շատ ստոյգ չէ. Parisot մեկ-նում է «արհամարհանք, թշնամութիւն»։


Յիսուն, սնից

adj.

fifty.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. penk2ek'omt-ձե-ւից. հմմտ. սանս. pančāsát-, զնդ. pančā-sat-, պրս. panǰāh, պհլ. pancāh, թոխար. pçāka, յն. πεντήϰοντα, լտ. quinquāginta, հիռլ. cōica ևն հոմանիշները (Boisacq 768. Walde 635, Pokorny 2, 25)։ Ըստ Meillet (անդ) հնխ. penk2ēk'omt-տուած է նախ հյ. *հինգիսուն կամ *յինգիսուն, որից սղմամ։ *յինգսուն>*յինսուն. առաջին վանկի ի ձայ-նաւռոր կրճատուած չէ՝ կոկորդական ռնգա-ւինի պատճառաւ։ Բայց կրճատումը տեղի է ունեցած գւռ. յսուն ձևի մէջ, որ գործածուած է մի խումբ հին աւետարաններում։-Հիւբշ. 477։


Յողդողդ, աց

adj.

not firm, weak, tottering, unstable, unsteady;
inconstant, mutable, vacillating, wavering, versatile, fickle, volatile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կրկնուած է *յողդ պարզ արմատից, որ առանձին չէ գործածուած։


Յոյզ, յուզի, յոյզք, յուզից

s. adj.

research, examination, investigation, inquiet;
emotion, agitation, perturbation, trouble, confusion;
troubled, agitated;
— սրտի, emotion;
—ք խռովութեանց, troubles, broils;
— եւ խնդիր, research, perquisition, chicane, pettifogging;
ի —ս կրից, in the heat of passion;
ի նախկին —ս ցասման, in the first impulse of indignation;
— առնել, ի — առնուլ, լինել ի — եւ ի խնդիր, — եւ խնդիր առնել, to search into, to make researches, to investigate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *уōz ձևից, որ չէ աւանդուած. սրա հետ հմմտ. զնդ. yaozaiti «շարժիլ, տատա-նիլ, ծփալ», հպրս. yaudatiy «շարժիլ», բե-լուճ. juzaγ «շարժիլ», ǰuzōx «շարժում», սոգդ. āyózot «յուզէ, iI agite, iI trouble», պրս. [arabic word] уozīdan «որոնել, հետազօտել». ❇ уοz «փնտռտուք, յոյզ, որոնում», [syriac word] razmуoz «ռազմայոյզ, ռազմախնդիր»։ Ի-րանեան բառերը պատկանում են հնխ. leug'-, leudh-«յուզել» արմատին, որի ժա-ռանգներն են նաև սանս. yut, yudh «կռիւ-պատերազմ, կռուող, մարտիկ», yudhyati «կռուիլ», յն. ὄσμίνη «կռիւ», կիմր. կորն. բրըտ. iud-«կռիւ», լտ. ǰubeo «հրամայել» ւիթ. jundu «շարժիլ, դողալ», գոթ. ǰiukā «կռիւ», jiukan «կռուիլ», մբգ. jouchen. (գերմ. jagen «վարել, քշել, որսալ», Jagd «որս» բառերի հետ գործ չունին1), հին լիթ. ǰudra «պտտւող քամի» ևն. սկզբնական նշա-նակութիւնն է «շարժել, անհանգիստ շար-ժումներ անել», որից լայնաբար «կռուիլ» ևն (Pokorny 1, 203-4, Boisacq 1007, Wal-de 396)։-Հիւբշ. 199։


Յոռի, ռւոյ, ռեաց

adj.

wicked, bad, defective, paltry, wretched, low, vile, sorry;
unseemly, detestable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia pol. 104 և 200 հֆր. Gre, վոթեակ. urod, գերմ. arg ձևերի հետ։ ՆՀԲ լծ. ռմկ. խօռ, հօռ, հուռ, քուռ, յն. խի՛ռօն։ Հիւնք. պրս. ղուրէ «ազոխ» բառից։ Աճառ. ՀԱ 1912, 39 յիշում է կասկածով քուչ. yolo «վատ», որի մեկ. նութիւնը դեռ ստուգուած չէ։


Յովազ, աց

s.

panther.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի) «գիշատիչ մի գազան է. panthère» Ովս. ե. 14, ժգ. 7. Եզն. Պտմ. աղէքս. էջ 150. Կաղնկտ. Ա. 93, Վրք. հց գրուած նաև յաւազ կամ ովազ Անկ. գիր» հին կտ. Ա. էջ 77. որից յովազառիւծ «ընձ-առիւծ» Խոր. աշխ. (եթէ պէտք չէ կարդալ իբր երկու բառ)։


Յորդ

adj.

abundant, copious;
plentiful, overflowing, superabundant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ուռում է կցել ուրդ և յորձանք բառերին։ Հիւնք. Յորդանան գետի անու-նից։ Scheftelowitz BВ 29, 29 սանս. rdhnoti և զնդ. arəd «աճիլ»։ Գաբրիէլ-եան ՀԱ 1910, 365 առու. առատ և մն լտ. ru, ruo «հոսիլ» բառերի հետ։ Karst, Յուշարձան 408 սումեր. ur «առատու-թիւն»։ Պատահական նմանութիւն ունին չեչէն. huord, օսս. furd, ինգուշ. furt «ծով»։


Յունուար, ի

cf. Յունվար.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. ἱανουάριος ձևից, որ փոխառեալ է լտ. januarius բառից և այս էլ ծագում է լտ. Janus անունից, որ է «արեգական ըն-թացքի աստուածը» (Walde 374. ճիշտ չէ դնել բաբել. yāna «ամիս» բառից)։ Փոխա-ռութեամբ անցել է բազմաթիւ լեզուների. ինչ. ֆրանս. janvier, իտալ. gennario, գերմ. lanuar, Jánner, անգլ. january, ռուս. ян-вapь ևն։-Հիւբշ. 367։

Հներից Տաթև. ամ. 666 և հարց. 484 «յունվարն ի հռոմ լեզուէ թարգմանի ծննդեան ամիս». իսկ Տաթև. հարց. 201 համարում է Յովան անունից, որ է «նախնին Հռովմայեցւոց»։ Նորերից նախ ՆՀԲ տուաւ ուղիղ մեկնութիւնը։-Բազմ. 1897, 79 սկսեց գործածել ըստ լատինա-կանին յանուար, փեբրուար, փխ. յուն-ուար, փետրուար ձևերի, որոնք ւաւա-նի չէ թէ ի՛նչպէս են յառաջացել և այժմ սովորական են դարձել մեր գրական լեզուի մէջ։ Այս մասին թեր ու դէմ կարծիքներ տե՛ս Բասմ. 1897. 138. 141։ Նորմուծութիւնը տևեց մի տարի և հետևորդներ չունեցաւ։


Յօրանջ

s.

yawn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ստացած է բազմաթիւ (մօտ 40) ձև, որոնք բոլոր բխում են 1. յօրանջել, 2. յօրանջկել, 3. յօրանջտել, 4. յօրանջտկալ, 5. յօրանջկտալ, յօրանջկոտալ, 6. յօրանջ-տոտալ ձևերից. այսպէս՝ 1. Կր օրան-ճէլ, Հմշ. օրընջուջ, Ասլ. հէօրանչէ՝լ, Մկ. Տիգ. օրօջալ, Ննխ. գօրնջալ (կ յաւելուածով, տես եռ-ալ).-2. օրոճկալ (ըստ ՆՀԲ) և շըրջ-մամբ՝ Հճ. էյէնգջօլ.-3. Ննխ. օրինջդալ, Ս.. օրընջդալ, Ննխ. գօրինջդալ, գօրինժդալ, Տփ. օրօշտիլ, օրշտալ, Ագլ. ըռըրտօլ.-4. Ասլ. Ռ. էրէժդգալ, Մկ. Սլմ. Վն. օրօշկըտալ, Երև. արըշկօտալ, Ոզմ. օրըշկըտալ, Ագլ. ըռըշկը-տօլ. -5. Մշ. Ննխ. օրընջգըդալ, Ալշ. Բլ. Տիգ. օրօջգդալ, Զթ. էրէնջգդօլ, գէրէնջգէդօլ, գէլ-էնջգէդօլ, Եւդ. գէրէջգդալ, Ախց. կօրընճկտալ, Բբ. գօրըջգդալ, Ակն. Եւդ. Սեբ. էրըժգըդալ. Արբ. Պլ. էրէժգըդալ, Սվեդ. ըրըժգըդիլ, Դվ. արօշկտալ.-6. Երև. արըրտօտէլ, Ջղ. առըշ՝ տոտալ, Շմ. հարըշտօտիլ, Ղրբ. ըրըշտօ՜՛տալ. -բացառիկ ձևեր են Խրբ. հավըջգըդալ, Քղի՝ հավէջգդալ, Ղրբ. պռշտօ՛տալ, պռկըշտա՛տալ։


Նախ

adj. adv.

first;
firstly, in the first place, at first;
— քան, before, ere;
— քան զամենայն, first of all.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Այս արմատի հետ են համեմատւում պհլ. պազ. [other alphabet] naxust, մանիք. պհլ. [other alphabet] naxust (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 101) «առաջին», պրս. [arabic word] naxust, nu-xust, nuxast «սկիզբն, առաջին», [arabic word] nuxustīn «առաջին», [arabic word] nuxz կամ [arabic word] nuxzi «առաջին». կայ նաև մանիք. պհլ. [hebrew word] naxvīn «առաջին»։ Այս բառերի ծա-գումն ու մեկնութիւնը յայտնի չէ. ուստի որոշ չէ նաև թէ ի՛նչ յարաբերութիսն ունի հայր սրանց հետ։ Յետին հյ. նախուստ, ի նա-խուստ «առաջուց, առաջվանից» Պղատ. օրին. Մագ. թէև կատարեալ նմանութիւն ունի ի-րան. naxust հոմանիշի հետ, սակայն այս նմանութիւնը պատահական է, որովհետև նախուստ կազմուած է -ուստ մասնիկով՝ նախ արմատից (հմմտ. այլուստ, յերկնուստ ևն)։ Հմմտ. նաև նահապետ, նահատակ, նա-խարար բառերը։-Հիւբշ. 200։

ՆՀԲ «յածանցս լինի նահ. արմատն է արքի, յարգի, առաջ, առաջին, յորմէ յն. էն առխի՛ «ի սկզբան» և է՛նառխօս «նախկին»։ Böttich. Arica 77, 269, Spiegel, Huzw. Gram. 75 և Müller SWAW 38, 582 իրան. naxust ձևի հետ։ Lag. Arm. Stud. § 1585 նախուստ = պրս. naxust։ Հիւնք. պրս. նիւխզ, նիւ-խըզյ, նիւխուսթ։ Pedersen, Հայ դր. լեզ. 162 ն նախդիրով՝ ախոյեան բառին ար-մատակից։ Kорщъ, Հովիտ. 1914, 470 չէրքէզ. nax «ամենա-» գերադրական մասնիկի հետ։ Salemann ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nvx «սկիզբ» կամ «առաջին» բառի հետ։ Benveniste REA IK I (1929), էջ 7 հաստատում է որ կար պհլ. naxv (հիւս. արևմտեան բարբառ)՝ «ծագում, սկիզբ, առաջնու-թիւն» իմաստով, որ և անցել է հայե-րէնին։


Նախարար, աց

s.

satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Իրան. *nāfaδāra հոմանիշ ձևից. որ բարդուած է nā̄fa «պորտ, ցեղ» (=պրս. [arabic word] ։ nāfa «պորտ», զնդ. nāfah-«ցեղ», nāfya-«ազգակցութիւն», պհլ. nāf, nāfah «պորտ») +δāra բառերից։ Այս ձևը հաստատում է սոգդ. nāfδār «ժողովրդի կամ ցեղի պետը». կազմութեան համար հմմտ. նահապետ<*na. fanati-։ Իրանեան *nāfaδāra տուած է նախ *նահարար (ճիշտ ինչպէս *nāfapati->նա-հապետ). բայց յետոյ ժողովդական ստուգա-բանութեամբ՝ *նահարար կապուելով նախ բառի հետ՝ դարձել է նախարար, իբր արա-րոց կամ կալուածների առաջինը կամ գըլ-խաւորը. ճիշտ ինչպէս նահապետ յետոյ, դարձել է նախապետ, թէև այս ձևը աւելի ընդհանրացած չէ. սակայն այնուամենայնիւ ռուած է վրաց. նախպետի։ Benveniste REA IK I (1929), էջ 5-7 ընդունելով որ *nā-fapati տալիս է նահապետ, տարօրինակ է գտնում որ *nāfaδāra տար նախարար և ո։ նահարար։ Հաստատում է հիւս. արևմ. պհյ. բարբառում իրան. naxva-dāra-(հմմտ. No. hodares Ամմիանոս) բառի գոյութիւնը, որ պիտի տար հյ. նախարար, ըստ որում հիւս. արևմ. պհլ. xv դառնում է հյ. խ. ինչ. kaxva-гəδa>կախարդ, *pati-saxvan>պատաս-խան։


Նարգէս, գիսի

s. bot. narcissus, daffodil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն. հնագոյն ձևն է պհլ. *narkis, որից յառաջացել են յետոյ, պրս. [arabic word] nargis, քրդ. nargis, nergu. փռխառութեամբ ասոր. ❇ ︎ narqis, ա-րաբ. [arabic word] narǰis, վրաց. ნარვიზი նարգիզի, թրք. nergiz։ Նոյն է նաև յն. νάρϰισσος, որից փոխառեալ են լտ. narcissus, ֆրնս. narcis-se, գերմ. Narcisse, իտալ. narciso, ռուս. нарцисcъ ևն հոմանիշները։ (Համաձայն τοσος վերջաւորութեան՝ Boisacq 657 սրան» աղբիւրը միջերկրեան է դնում. հմմտ. ϰυπά-ρισσος «կիպարիս»)։ Մեր բառի հնագոյն ձևը անյայտ լինելով՝ կարելի չէ նրա բուն աղ-բիւրը որոշել. եթէ հնագոյն ձևն է նարկիս, ծագած է պհլ. *narkis-ից. նարգէս կամ նարգիս գալիս են սասանեան nargis ձևից. միւսները ներկայացնում են իրանեան նորա-գոյն ձևերը. մինչև նարճիս, նռճէս՝ որոնք տառադարձուած են արաբ. narǰis ձևից։-Հիւբշ. 201։


Նաւազ, աց

cf. Նաւաստ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *nāvāz հոմանիշ ձևից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն են հաստատում սնդ. ❇ navāza-«նաւավար», սանս. [other alphabet] nā̄vāǰá-«նաւավար» ձևերը ածանցուած nāu «նաւ» բառից՝ az-aǰ-«վա-րել, քշել» բայով, որի համապատասխանն է հյ. ածել. հմմտ. գաւազան, խարազան և յն. ναυαγός «նաւավար»։-Հիւբշ. 201։


Նաւակատիք, տեաց

s.

inauguration, dedication, consecration;
feast, festival, rejoicing;
cf. Խթումն;
առնել զ—իս շինուածոյ, to inaugurate a building;
—իս առնել սեղանոյն, to dedicate or consecrate an altar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բարդուած է նաւա և կատի-ք բառերից. առաջինը զնդ. ❇ nava-, պհլ. [other alphabet] navak, պրս. ❇nav, nō «նոր» բառն է. իսկ երկրորդը՝ որ Վն. և Ոզմ. առանձին գործա-ծական է, ստոյգ մեկնութիւն չունի ռեռ. ամ. բողջը իրանեան փոխառութիւն է, որովհետև կարելի չէր հայերէնի մէջ օտար nava-բա-ռով բարդութիւններ կազմել։


Յաջող

adj.

favourable, propitious, advantageous, prosperous, commodious;
— է, it is favourable;
it is time, it is the favourable moment;
— ելք, happy issue.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ոզմ. հաջ'օղիլ, Խրբ. աջ'օղիլ, Ակն. աչէօղ, Մշ. յաճող.-իսկ Սչ. աչողել «օգ-նել» (անշուշտ Աստուած յաջողէ՛ ձևից)։


Յասմիկ, մկի

cf. Յասմին.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *yāsmīk և yasmīn հոմանիշ ձևե-25-488 րից փոխառեալ. (առաջինը աւանդուած չէ, բայց անշուշտ գոյութիւն ունէր, ինչպէս ցոյց է տալիս հայերէնը. հմմտ. պրս. zamī և zamīn anguštari և angustarin կրկնակնե-որ)։ Բառիս իրանեան միւս ձևերն են պրս. [arabic word] yāsamī̄n, [arabic word] yāsmīn, բե-լուճ. yasmīn, աֆղան. yasmīn, vāsamīn «յասմիկ»։ Գտնւում է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] yasmā, յն. ἰάσμη, ἰάσμινον, լտ. jasme, jasminum, իտալ. gel-semino, ֆրանս. jasmin, ռուս. ясминъ, каcминъ. սպան. lazmin, azemin, նյն. γιασεμί, γιασουμί ևն (սրանք թրք. yasemi ձևի միջոցով)։-Հիւբշ. 198։


Յարդ, ի, ից

s.

straw;
— մանրեալ, chopped or small -;
—իւ պատել, լնուլ, to cover, fill or stuff with -;
ծրարել —իւ, to pack in -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ասլ. յmրթ, յmր', Վն. mրթ, Մկ. Ոզմ. հmրթ, Ալշ. Մշ. ἐէրդ՝, Սեբ. չէրթ, Խրբ. tրդ՝, Ախց. Կր. Ռ. Տիգ. էրթ, Ննխ. էրդ՝, էշտ. Զթ. էյդ՝, իէրդ՝, Հճ. հէյդ՝, էյդ՝, Սվեդ. իրթ, Պրտ. յէրթ։


Յարդ, արդ, ուց

s.

structure, form, ornament;
ի — եւ ի զարդ գալ, to be formed;
ի զարդ եւ ի — եւ ի կերպարանս ածել, to shape or form and embellish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ասլ. յmրթ, յmր', Վն. mրթ, Մկ. Ոզմ. հmրթ, Ալշ. Մշ. ἐէրդ՝, Սեբ. չէրթ, Խրբ. tրդ՝, Ախց. Կր. Ռ. Տիգ. էրթ, Ննխ. էրդ՝, էշտ. Զթ. էյդ՝, իէրդ՝, Հճ. հէյդ՝, էյդ՝, Սվեդ. իրթ, Պրտ. յէրթ։


Մելամաղձ

cf. Սեւամաղձ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սևամաղձ», որից մելամաղ-ձիկ, մելամաղձոտ, մելամաղձութիւն, մելա-մաղձոտութիւն. հների մէջ չէ՛ գործածուած. կայ միայն նոր գրականում, իբր «տրտում, տխուր ևն»։


Մեհեկան, ի

s.

the seventh month of the ancient Armenian calendar, February.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հայկական տոմարի եօթնե-րորդ ամիսը, որ անշարժ տոմարով համա-պատասխանում է փետրուար ամսուան» Կո-րիւն. Խոր. Կաղանկտ. (երեքն էլ սեռ. մեհե-կանի ձևով. ուղղականը չէ գործածուած) ունինք նաև մեհեկի (ուղ. *մեհեակ) Յհ. կթ. մահեկի (ուղ. *մահեակ) Վանակ. տարեմ.։


Մետաքս, ից, աց

s.

silk;
անգործ —, raw silk;
գործարան —ի, silk-manufactory.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. μέταςα հոմանիշից, հմմտ. նաև ասոր. [syriac word] ︎ mitaksā, արաբ. [arabic word] midqas (Կամուս, թրք. թրգմ. Բ. 292), [arabic word] dimqas (անդ, էջ 378), [arabic word] diqmas (էջ 239). [arabic word] dimaqs կամ dimqas (էջ 241) (շրջուած *midaqs -ից), լազ. մետաքսի, մետաքսէ, մեքտասի, ռում. mätasá. վերջին երկուսը ծագում են յունարէնից, բայց յայտնի չէ յոյնի և ասո-րու ծագումը, որովհետև անծանօթ է մե-տաքսի էլ բուն հայրենիքը։ Մատենագրու-թեան մէջ յոյն բառը ծանօթ է Դ դարից, իսկ ասորի և արաբ բառերը՝ Զ դարից.-Հիւբշ. 394։

ՀՀԲ և ՆՀԲ համարում են յունարէն. Neumann ZKM 1837, 389 չի համար-ձակում որոշել թէ հայե՞րն են յոյներից առել այս բառը, թէ յոյները հայերից. միայն նկատում է որ յոյնը բնիկ չէ։ Böttich. Horae aram. 24 եբր. [hebrew word] dəmešeq։ «Դամասկեան մետաքսեայ կտոր»։ Նոյնը, Rudim. 45, 153 յիշում է արաբ. [arabic word] dmq s և [arabic word] d ms q, որ հանում է պրս. dimsa «սպիտակ ա. պրշում» բառից։ Ewald, Götting. Ge-dmqs և ասոր. dm šq։ Müiler SW. AW 41, 12 համարում է ասորերէնից փոխառեալ և կցում է ասոր. mitaksā և յն. μέταςα բառերին։ Lag. Keliqq. gr. յռջ. 37, ինչպէս և Hitzig ZDMG 8, 213 ջանում են յունարէնը հանել սեմական [hebrew word] 'ks «ապարանջաններով զարդար-ուիլ» արմատից։ Brockelm. ZDMG 47, 1-42 լունարէնից փոխառեալ համարե-լու հակառակ է, որովհետև յոյն բառը շատ քիչ է գործածուած, իսկ հայը բա-ւական յաճախադէպ։ Հիւբշ. Arm. Gram. չէ ո՛ր լեզուից։ Müller SWAW 136 (1897), էջ 26 և Մէնէվիշեան ՀԱ 1897, 246բ համարում են յունարէն փոխա-ռութիւն։


Մղձուկ, ձկի

s.

heart-break, anxiety, pain, pang, sore, anguish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շունչը կտրուիլ՝ խեղդուիլը» Բռ. ստեփ. լեհ. «խեղդող» Ադամ. 312. հների մօտ առանձին չէ գործածուած, բայց սրանից են հեղձամղձուկ Ագաթ. Վեցօր. մղձկել «խեղդել, խիստ նեղել» Ոսկ. մ. ա. 15. մղձը-մղձկուտ Վրդն. ծն. Պտմ. վրաց. էջ 80. Մխ. այրիվ. էջ 43 (տպ. մղծկուտ). կայ և մղընծ-կըտալ Բանք աղ. 183, 192.-«սև» նշանա-կութեամբ է գործածուած Կղնկտ. հրտր. Էմի-նի, էջ 17. «Զմղձկութիւն ծխոյն ի սպիտա-կութիւն շուշանի շրջեցեր»։ Բուն արմատն է մուղձ, ինչպէս ցոյց է տալիս հեղձամուղձ Կիր. էջ 176 (չունի ԱԲ) և այս արմատից են կազմուած մղձաւանջ «cauchemar» և մղձա-ժէտ «մղձաւանջ ունեցող» նորակերտ բա-ռերը։


Մնինայ, ից

s.

weevil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի) «մի տեսակ փոքրիկ միջատ է՝ մլակի կամ մնիկի պէս» Շնորհ. եդես. էջ 68, որ և մինինայ Գիր. 241.-սր-խալմամբ 1757 թուի մի Յիշատ. (Դիւան ժ. էջ 196) համարում է թռչուն և գրում է մնի-նոս. «Փոքրիկ թռչունն այն, որ կոչի մնինոս., և ըստ այլազգեաց բարբառոյն ղըմըլ... ծած. կեաց զամենայն արտօրայսն, որ ի միում հասկի գրեթէ ճ և բճ գտանիւր և ծծեցին զամենայն հիւթ հատիցն». (սրանից իմաց-ւում է որ թռչուն չէ, այլ թռչող միջատ, քա-նի որ մի հասկի վրայ 200 են հաւաքուած. ծանօթութեան մէջ դրուած է լտ. calandra)։


Մշակ, ի, աց

s.

husbandman, farmer, tiller, cultivator;
man-servant, domestic, servant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց. მუმა մուշա, მუმაკი մուշակի «գործաւոր», მუმაობა մուշաոբա, მუმაკობა մուշակոբա «աշխատանք», სამუ-მაჟო սամուշավո «աշխատանք», მემუმავე մեմուշավե «բեռնակիր», მემუმავება մե-մուշավեբա «մի բան մշակել, воздьлывать, обработывать», ნამუმაკარი նամուշակա-րի, ნამუმაკევი նամուշակեվի «աշխատու-թիւն, հերկ», მუმობა մուոբա «ստրկութիւն, գերութիւն», թուշ. მუმა մուշա «գործաւոր», მუმოծ մուշոբ «գործ, աշխատութիւն», լազ, muša «բեռնակիր», ինգ. mušaabay, մինգ. vimušuat, museoba, սվան. limšav, limsae «աշխատիլ, աշխատանք», կաց. ինգ. muša «աշխատասէր», չէրքէզ. mišak «երկրագործ. մշակող», miši «ցանք, վարուցանք», ինչպէս տեռնում ենք, բառը կայ թէ՛ հիւսիսային և թէ հարաւային Կովկասեան լեզուներում! Հա-յերէնը կարող է մեկնուիլ -ակ մասնիկով, սակայն մշ-արմատը մեր մէջ գոյութիւն չունի, որ գտնւում է մուշ, միշ, մշ ձևերով Կովկասեան զանազան լեզուների մէջ և այն էլ աւելի ընդհանուր «աշխատանք, գործ» ի-մաստով, մինչդեռ հայերէնի մէջ «երկրա-գործ» նոյն գաղափարի մի մասնաւոր ա-ռումն է միայն։ Այս բոլորը ցոյց է տալիս՝ որ բառը Կովկասեաններից է անցած հայե-րէնի և ո՛չ թէ հակառակը։ Իմաստի զարգաց-ման համար հմմտ. հյ. գործ և գործել զեր-կիր «մշակել (հողը)», պրս. [arabic word] ranǰ-bar «նեղութիւն կրող»>թրք. renǰber, ռմկ. ռաշ-բար «մշակ, հողագործ»։-Աճ.


Մոլ

s. bot. suckers, sets, offshoots;
*mud mixed with straw.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծառերի բնի մօտ բուսած երկրոր-ռական ճիւղ» Գաղիան. բայց ըստ Նորայր Բանաս. 1901, էջ 121 Գաղիանոսի մոլը պէտք է կարդալ մոշ «մորենի», որ տե՛ս մո-շայ բառի տակ. ըստ այսմ մոլ բառի (այս նշանակութեամբ) վկայութիւններից ջնջւում է Գաղիան. և մնում է միայն Ստեփ. լեհ.։ Աւե-յի հնից չէ աւանդուած, բայց պահուած է գաւառականների մէջ՝ զանազան նշանակու-թիւններով։


Մողէզ, ղեզի

cf. Մողիզ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Klaproth, Asia pol. 100 համեմատեց առաջին անգամ սոյն պրս. ձևի հետ։ Տէրվ. Altarm. 90 բարդուած է համա-րում մող=զնդ. mairya «մահացուցիչ, վնասակար», պրս. mār «օձ»+իժ բա-ռերից։ Bugge KZ 32, 86 համեմատում է ուտ. milγonǰ, թուշ. melqu, չեչէն-melqu բառերի հետ։ Նոյն IF I. 442 մերժում է կապել նբգերմ. molch, մբգ. mol, molle, հբգ. mol «սալամանդը, սե մողէս» ձևերի հետ և իբր բնիկ հայ՝ բարդուած է համարում մող և իժ բա-ռերից. մող<*mandr-գտնում է սանս. mandūka-«գորտ» բառի մէջ։ Սրա դէմ են դուրս գալիս Bartholomae II 3, I7ə. Wackernagel և մանաւանդ Lidén. Stud. zur altind. u. vgl. spr. էջ 85-87. որ հյ. մողէս դնում է հնխ. mel, mol-

«կեղտոտել» արմատից, կցելով սանս. mala «կեղտ», յն. μολύνω «ապականել», հբգ. mol, molm, molt, նբգ. Molch «մողէս» ձևերին։ (Չի ընդունում Pokor-ny 2, 286)։ Հիւնք. մժեխ բառից։ Գա-րագաշեան, Արևելք, 1895 յունիս 27 յն. մալախօս, լտ. mollis բառից, որ է կա-կուղ, իբր կակղամորթ։ Մառ, Վրդ. առ-1. էջ 409 արաբ. [arabic word] maǰūs «օա-մելէոն»։ Patrubány ՀԱ 1908, 152 լն. βλώσϰω, ἐμολον, μολοῦμαι «երթալ, գալ» բայի հետ՝ հնխ. melo «դուրս զալ» ար-մատից (տե՛ս վերը մոլ)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, էջ 111 -էզ կենդանի նշանակող մասնիկով, ինչ. խլէզ, տղէզ ևն։-Վերի մեկնութիւնը առաջարկել եմ Meillet-ին, բայց նա չէ՛ վճռական՝ պրս-l ձայնի անորոշութեան պատճառով (անձնական)։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Մուճակ, աց

s.

shoes;
slippers;
cf. Կօշիկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. mōčak հոմանիշից. սրա հետ նոյն են բելուճ. mozaγ, mozag «մուճակ, կօշիև. երկար կօշիկ, տափատ», աֆղան. moza «գուլպայ, սռնապան, մոյկ», պազ. mōza «կօշիկ, գուլպայ», պրս. օ [arabic word] mōza «կըրկ-նակօշիկ, փապուճ»։ Բոլորի արմատն է muč, որ տես պատմուճան բառի տակ (Horn § 994)։ Իսկ կովկասեան լեզուներից կայ-մաչիկ, կար. դիդ. մաչի, չեչէն. ինգուշ. մաչէ «կոշիկ» բառերը կա՛մ իրանեան փոխառու-թիւն են և կամ պատահական նմանութիւն ունին։ --Հիւբշ. 196։


Մառ

s.

fog;
cf. Մառն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խոշ». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 205. ի՛նչ լինելը յայտնի չէ։


Մատեան, ենից

s.

book;
parchment, scroll, roll, register;
code, manuscript;
աստուածային, աստուածաշունչ —ք, the Holy Scriptures, — Bible;
—ենից դարան, library;
ի —ենի հարկանել, տալ, to write, to set down or couch in writing, to register, to record;
մատեան — գունգ, the immortal band (Persian cavalry).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«Պարսից անմահների գունդը» Եղիշ. զ. էջ 90, 91. որից մատենիկ գունդ Բուզ. -Ըստ Բրս. մրկ. էջ 378՝ «էր ի պարս-կաց տունն գունդ մի՝ անուանեալ գունիդի և նմայրեան, այսինքն գունդ անմահական և ոչ ոք ունէր իշխանութիւն տանջել զնոսա, երբ մեղանչէին». (անշուշտ ուզում է ստու-գաբանել պրս. gund-i nā-mīr-ān գունդն ոչ-մեռանել+ յոգնակիի նշան)։

-Իրանեան փոխառութիւն է, բայց մայր ձևը աւանդուած չէ։-Հիւբշ. 192։


Մատուտակ, ի

s. bot. liquorice;
սուտ —, wild, milk-vetch, astragal;
—ի արմատ, peony.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. mednig «մատուտաև».-այս բառը գիտէ միայն ՀԲուս. § 1997.-կազմուած է հյ. գւռ. *մատնիկ ձևից՝ տաճ-կերէնի ներդաշնակութեան օրէնքով։-Կապ ունի՞ն արդեօք նաև վրաց. მატოტი մատո-տի, მატუტი մատուտի, მათოთი մա-թոթի «ռուս. болнголовъ, омerъ (բոյսը)» Չուբին.2 էջ 679, որ Aнненковъ 421բ շատ զանազան ձևերով է բացատրում և յայտնի չէ թէ վրացին սրանցից որի՞ն է մամապա-տասխանում։


Մարախ, ոց

s.

locust;
grass-hopper;
մարախ քաղցր —, cf. Մատուտակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ջայլամն» կը նշանակէ, թարգմանած է «մարախ»։ Չունիմ ես հոս դիւրութիւն քննելու թէ Ակիւղասայ օրինակագրին մէջ ի՛նչ ձայնով գրուած է այս. եթէ մարախ ձայնն ունի, կ'երևի թէ պէտք չէ զայն շփոթել սովորական մարախի հետ, որ «մորեխ կամ չէքիրկէ» կը նը-շանակէ, զի կրնայ այն յառաջ եկած ըլ-լալ սանս. մարաքա բառէն՝ որ «բազէ» կը նշանակէ։ Ըսել թէ «Ակիւղաս զնէեսա մարախ թարգմանեց» կը նշանակէ Ա-կիւղաս զնէեսայն բազէ հասկացաւ ու թարգմանեց։ Մարաքա ստուգաբանօրէն «սպանիչ, կորուսիչ» նշանակելովը, կրր-նայ յարմարիլ թէ՛ բազէի բնութեան և թէ ապականիչ մարախ միջատին»։ Մա-րախ բառի նշանակութեան վրայ ուրիշ-ներ էլ են կասկած յայտնած, յատկա-պէս տարօրինակ գտնելով որ Յովհ, Մկրտիչը մարախ միջատը կերած լի-նի. այս մասին տե՛ս Աւգերեան, Լիակ, վրք. սրբոց Ա. 33։ Բ. էքսէրճեան էլ ունի մի առանձին տետրակ «Մարա՞խ թէ մարուխ» վերնագրով (Պօլիս 1887), ուր ցոյց տալով թէ Յովհ. Մկըրտ-չի կերածը մարուխ էր, ասում է թէ Ա-ւետարանի մարախ բառը նշանակում է նաև «մատուտակ»։ Սրան է պատաս-խանում Տէրվ. Լեզու, 1887, էջ 62 և ցոյց է տալիս որ Աւետարանի մարախ բառը միայն «մորեխ» կարող է նշանակել, քանի որ դրուած է յոյն բնագրի ἀϰρίς բառի դէմ, որ միայն «մորեխ» նշանա-կութիւնն ունի։ Նման մի թիւրիմացու-թիւն տեղի է ունեցած հին սլաւերէնում, ուր Մտթ. գ. 4 յառաջացել է հսլ. brēdu «մորեխ» անգոյ բառը, փոխանակ ab-rèdi «կանաչեղէն» (տե՛ս Berneker 84)։ Պատահական նմանութիւն ունի յն. βροσϰος «անթև մորեխ» (Boisacq 135)։ *ԻՌ.-Ասլ. մարախ, Ախց. Գոր. Երև. Ղրբ.


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. գւռ. *margar-ձևից. այս բառը թէև աւանդուած չէ գրականութեան մէջ, բայս նոյնն են հաստատում սրանից ածանցուած նորագիւտ սոգդ. mārkrāy, mārkarāk «կա-խարդ» (Gauthiot, Gram. sogd. էջ 77). mārkrāyt «գուշակք, վհուկք» (եզակին պի-տի լինի *mārkarē), որոնք գործածուած են Մանիքէական գրուածքների մէջ (Meillet BSL 1965)։ Բառիս հնագոյն ձևն է զնդ. *maϑra-kara-, որ կազմուած է զնդ. [arabic word] ︎ maϑra-«բառ. Ս. Գրքի խօսքերը» և ❇ kara-«գործող, կերտող» բառերից. հմմտ. նոյն բառից ածանցուած ուրիշ ձևեր. ինչ. զնդ. ❇ maϑran-«կանխասաց. կանխագուշակ, մարգարէ» (Գաթաների մէջ գործածուած է միայն Զրադաշտի համար), ❇ maθro-pərəsa-«Աւես-տայագէտ», mղϑrə-baešaza- [arabic word] ︎ կամ («սուրբ» ածականով) [arabic word] ︎ xe18 maϑrəm-spəntəm-baesaza-«բանիւ սրբով բժշկող». հմմտ. նաև սանս. [other alphabet] mántra-«ծիսական կամ մոգական բանա-ձև», որից [other alphabet] mantrayati «ծիսական կամ մոգական բանաձևեր արտասանել», [other alphabet] mantrakāra «երգահան, եր-գասաց», [other alphabet] mantravādin «կախարդ, մոգ, որ զանազան մոգական բա-նաձևերով հիւանդների վրայ աղօթում ու բժշկում է»։ Ըստ այսմ մեր մարգարէն էլ, որ զրադաշտական կրօնից փոխառեալ բառ է, նշանակում էր նախապէս այն արևելեան կարդացողները, որոնք Ս. Գրքերից զանա-զան աղօթքներ կարդալով հիւանդների վը-րայ, բժշկում էին նրանց, և կամ այդ գըր-ուածքներից գուշակութիւններ էին հանում. Քրիստոնէութեան հաստատութեամբ բառը նոր գաղափարների դրոշմն ստացաւ և նոր իմաստով սրբագործուեցաւ. այնպէս՝ ինչպէս պատարագ բառը հասարակ և աշխարհիկ «նուէր» նշանակութիւնից՝ անցաւ քրիստո-նէական քաւութեան պատարագի իմաստեն։ Արիական բառերին ցեղակից են յն. μάντις «մարգարէ», μαντεία «մարգարէութիւն, պատգամ», μαντοσύνη «մարգարէական գի-տութիւն», որոնք բոլորը միասին ծագում են հնխ. men-«մտածել» արմատից (Boisaq 609)։


Մարգարիտ, րտոյ, րտի, րտաց

s. bot. chem.

margaret, pearl;
daisy;
margarine;
շարք —րտաց, string of pearls;
pearl necklace;
ծածկեալ —րտօք, pied with daisies;
մի՛ արկանէք զ—ս առաջի խոզաց, don't cast pearls to swine;
cf. Ընդելուզանեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Լտ. margarita բառից, որ փոխառեալ է ինքն էլ յն. μαργαρίτης հոմանիշից. (աս-ւում է նաև μάργαρον, μαργαρίς, μάργαρος) սրանց հետ նոյն են պրս. [arabic word] mar-vārīd, murvārīd, ասոր. [syriac word] mar-gānīϑā, գոթ. marikreitus ևն. բոլորի սկիզ-բը համարւում է սանս. [other alphabet] manǰarə «ծաղիկների փունջ, ծաղկի կոկոն, մարգա-րիտ» (Boisacq 610)։ Հայերէն բառը առ-հասարակ դնում են յունարէնից. բայց ո-ռովհետև նա աւանդուած է այնքան հին ժա-մանակից, երբ դեռ յունարէն փոխառութիւն-ներ չէին կարող լինել հայերէնում, ուստի աւելի յարմար եմ կարծում դնել հռովմէա-կան փոխառութիւն, քանի որ լտ. margari-ta, margaritum ձևերը դեռ Կիկերոնի և Տա-կիտոսի ժամանակից գործածական են։-Աճ.


Մարդակ, աց

s.

joists and beams of a house;
ceiling, roof.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ և Հիւնք. թրք. մէրթէք բառի հետ. որ տե՛ս տակը.-Կայ ֆինն. malta «տա-նիքը պահող գերանը», որ համարւում է հնդևրոպականներից փոխառեալ բառ՝ ըստ Les langues du monde, էջ 177։ Յայտնի չէ ինձ սոյն հնդևրոպական ձևը, որի հետ թերևս կապ ունենալ հա-յերէնը։


Մարմառ

s. med. St. Anthony's fire.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մրջմնոց հիւանդութիւնը, մի տեսակ վէրք». առանձին չէ գործածուած, ո-րից մարմառոտ «մրջմնոց հիւանդութիւնն ունեցող» Ղևտ. իբ. 22. Եփր. վկ. արևել. էջ 25. մարմառումն «կճելը, մարմնի վրայ եռք» Ոսկ. ճառք, էջ 123։


Հզօր, աց

adj.

strong, powerful, mighty, vigorous, valiant;
robust, lusty, stout;
potent, energetic, efficacious;
—ն, —ն երկնից եւ երկրի, the Almighty, Omnipotent;
—ք, the mighty of the earth;
— զօրութեամբ, very strong, most valiant, mighty;
— թեւարկու, a professed or open protector.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Peterm. 26 պրս. [arabic word] xzr ձևի հետ, որի ինչ բառ լինելը յայտնի չէ։ Windisch. 22 սանս. sa, sam, sama «հետ, ընդ»+զօր։ Lag. Btrg. baktr. Lex. 37 զնդ. huzāvarə, նաև իրանեա-նից փոխառեալ արաբ. hizabr «առիւծ»։ ZDMG 1868, 330 համեմատում է պհլ. [arabic word] huzwāreš բառի հետ և փորձում է մեր բառի միջոցով սրա ըն-թերցումը ճշտել։ Պատկ. Խոր. աշևւ 1877, 71 զնդ. huzāvarə։ Տէրվ. Նախալ. 73 և Հիւնք. զօր բառից՝ հ մասնիկով։

ՓՈԽ (borrowing) Կայ արաբ. [arabic word] hazavvar «հր-զօր, ուժեղ մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 818), որ եթէ իրանեանից չէ, կարող է հա-յերէնից միայն փոխառեալ լինել։