Definitions containing the research մեկն : 2779 results

Կարժ, ի

s.

skein;
— գործել, to reel a skein.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կապադովկ. յն. kaši maza «մի տեսակ պանիր» Karolides, Iλ. συγϰρ. 172, -հեղինակը ի զուր է ճգնում մեկնել այս բառը լտ. caseus «պանիր» և հյ. կաշի, թրք. qayəš «փոկ» ևն բառերով, պատճառաբանե-լով թէ հին ժամանակ այս պանիրը կաշիէ ամանների մէջ էին պահում. ուստի և անու-նը անցել է նիւթին։


Կարիճ, րճաց

s. astr. fig.

scorpion;
scorpion;
thorny cudgel or stick;
իւղ կարճի, scorpion oil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ըստ որում այս խեցեմորթի գլուխը շատ ուժեղ է և մարմնի մեծագոյն մա-սըն է կազմում)։ Boisacq 413 յիշում է այս մեկնութիւնը առանց դիտողութեան. Pokorny 1, 404 ձևական դժուարու-թիւններն ի նկատի ունենալով՝ շատ հաւանախան, բայց ո՛չ վերջնական է համարում։ Իմ տուած մեկնութեամբ բառիս այսպիսի ծագումը եթէ չի ջընջ-ւում, առնուազն Փոքր-Ասիա է փոխա-դըրւում։ Ըստ այսմ հյ. կարիճ բառի հետ կապ չունի կոր հոմանիշը, որ տե՛ս առանձին։ Իմ մեկնութիւնս ընռունում է նաև Meillet (նամակ 1930 դեկտ. 8)։


Կարիտոս

cf. Պինասպաս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Կարծ

s. adv.

opinion;
conjecture, hypothesis, supposition;
ի —, by conjecture, by guess, hypothetically;
ի — դատել, to conjecture, to judge by conjecture, to suppose.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. կարծր բառից։ Մառ (անձնա-կան) արաբ. [arabic word] qarδ «ենթադրել» արմատի հետ։ Նևտոն-խան, Բազմ. 1908, 163 արաբ. farδ և xars «ենթա-դրել»։ Չօրպաճեան, Բազմ. 1908, 359 անգլ. guess «ենթադրութիւն», դան. 81sაeՈ, արաբ. [arabic word] xalš, [arabic word] qiyās, պրս. [arabic word] payus «կարծիք», էջ 360 նոյն է դնում կեղծ բառի հետ։ Մառ ИАН 1920, 106 նոյն ընդ կայծ. Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 95 կրկնում է նոյնը, աւելացնելով «ըստ իս»։ Pedersen KZ 39, 379 յն. γοργός «ուժգին, սոսկալի, սաստիկ, վայրենի» ևն բառերի հետ, որոնց ցեղակիցն է հյ, կարծր. -մեկնում է կարծել «ենթա-դրել, վախենալ» առումից (Pokorny 1, 537)։


Կարծր, ծերք, ծունք

adj. fig.

hard, rough, harsh;
stiff;
solid, firm, steady;
harsh, severe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «իբրու քարացեալ»։ Պատկ. Из-cледов. էջ 42 յն. ϰάρτος և Bugge KZ 32, 49 և 69 յն. ϰρατύς, ϰρατὲρος «զօ-րեղ, խիստ, կարծր, ամուր», գոթ. har-dus, գերմ. hart «կարծր» բառերի հետ։ Հիւբշ. 459 մերժում է այս համեմատու-թիւնը։ Հիւնք. արծաթ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուին Scheftelowitz BВ 28, էջ 295 և Pedersen, Հայ. դր. լեզ, էջ 76։ Karst, Յուշարձան 429 թթր. qat, ույղուր. katik, չաղաթ. katt, օսմ. qatə «թանձր», Մառ. Cpeд. nepедвиж. 46 քար բառի հետ։


Կարկեհան, աց

s.

carbuncle, ruby.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՆՀԲ (որից նաև Հիւնք.) մեկ-նում են կրակահան, իբր համեմատու-թեամբ հոմանիշ կայծ և յն. ἀνϑρας ձե-ւերի։ Առաջին անգամ ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Գէորգ Դպիր, Գիրք մեծա-գին և պատուական ականց, Պօլիս 1807, էջ 255, որ համեմատում է արաբ. կէրկէհէն ձևի հետ։ Նոյնը յետոյ Պատկ. Драгоцен. камнн, էջ 72 և աւելի յե-տոյ Lag. Arm. Stud. § 1129։ Վերի ձևով Հիւբշ. Pers. Stud. էջ 199։


Կարկինոս

s. med.

crab;
cancer, gangrene;
cf. Խեցգետին.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Կարկուտ, կտի

s.

hail.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «կարկուտ» ՍԳր. Մծբ. որից կարկտեայ Ոսկ. եբր. կարկտաբեր Եփր. պհ. կարկտախառն Եղիշ. յես. Շիր. կարկտածեծ Վստկ. էջ 116. կարկտածու Խոր. կարկտահար Լծ. Կոչ. կարկտահոս Արծր. քարէկարկուտ Նխ. յես։ (Անստոյգ բադեր են կարկտումն Վրդն. սղ. և կարկըտ-չել Փիլ. նխ. 63. այս բառերը ՋԲ չի լիշում. ՆՀԲ մեկնում է կարկտումն «փոխարկումն անձրևոյ ի կարկուտ կամ տեղատարափ կարկտի և կամ սարսռումն», կարկտչել «տեղալ կարկտի, կարկտել, մանաւանդ դո-ղալ ի ցրտոյ՝ որ յերեսաց կարկտի, կամ բաբախել ատամանց ընդ միմեանս»։ Առա-ջինը ըստ այլ ձեռ. կարդալու է կրկտմամբ, իսկ երկրորդը պէտք է ուղղել ըստ իս կար-կաչել «ատամները իրար զարնել, զոփալ». հմմտ. կարկաջումն, ատամնակարկաջ բա-ռերը՝ կարկաչ արմատի տակ։ Տե՛ս նաև վարը կրկիտ)։

նախ Klaproth. Asia poly. 101 հա-մեմատես սլ. gradú, լտ. grando բա-ռերի հետ։ ՀՀԲ և ՆՀԲ քարէ կուտ։ Ու-ղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ նախ Տէրվ. Նախալ. 82, որից անկա-խաբար յետոյ Meillet MSL 10, 280։ Հիւնք. կարկատել բայից։ Bittner WZKM 14 (1900). 161 պրս. [arabic word] tagark հոմանիշի հետ։ Karst, Յու-շարձ. 420 թթր. kar «ձիւն, եղեամ, սառոյց» և հյ. սառն բառերի հետ։


Կարկուրայ, ի

s.

ship, vessel;
boat;
caracore.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «լծ. լն. գարա՛վիօն, որ և անուն խեցեմորթի, թրք. գարավիտէս»։ Ուղիղ մեկնութիւնը տսաւ Հիւբշ. ZDMG 36 (1882), էջ 131։ Նորայր, Բառ. ֆր. 199ա յիշում է մալայերէն քօրա-քօրա և ֆրանս. caracore հոմանիշները։


Կարճին

s.

root.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ կարճին հանում է կաճ «թաղիք» բառից, ասելով «թերևս բազմաթել որ-պէս զկաճ»։-Կարճնովին բառը տեղի է տուել այլևայլ թիւր մեկնութեանց։ Յունարէնը թարգմանում է ϰορυφὴν τρι-χός «մազի գագաթը», որին նման են հսլ. вepxъ влаcъ և ֆրանս. le sommet de la perruque. եբրայական բնագիրն ունի [hebrew word] qadqōd še'an «մազի գագաթը», որ բողոքականները թարգմանել են անգլ. the hairy scalp «մազոտ մաշկը (գլխի)», պրս. [arabic word] ︎ kalla-i mūydār «մազոտ գանկը» ևն։ Յունարէնից ազդուելով Եփր. աւետ. հասկանում է «գագաթն հերոյ, ոչ կա-տարեալ հեր», Լմբ. «կարճելով ի բաց», Վրդն. «զուղեղն կամ կարշովին՝ իբր արմատով», Հին բռ. կարճնով «կաշի» բառից է հանում, ՆՀԲ «կարշնովին, կա-շիովին կամ գագաթովին, այսինքն հանդերձ մորթով գլխոյն՝ յոր տնկեալ


Կարուրայ, ի

s.

chamber pot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ Հիւբշ. ZDMG 36 (1882). 131, յետոյ Նորայր, Բառ. Ֆրանս. էջ 1255 ո։


Կացաձի

s.

horseman;
horse-soldier, trooper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փարպ. տպ. 1904, էջ 171 «Որ և առ ոյժ կացաձի արանց լինէր անցանել դիւրաւ»։-ՆՀԲ մեկնում է «կա՛մ է ունօղ զձի կացեալ անշարժ և խրտուցեալ, և կամ որոյ ձին է կացի, առոյգ, նժոյգ և կամ համբակ, տըր-մուղ».-ՋԲ «թուի քաշաձի, ունօղ կացի այսինքն առոյգ կամ ուժեղ ձիոյ».-ԱԲ «ո-րուն ձին կեցած է, կամ չքալող»։ Իսկ Հ. Գ. նահապետեան, Բազմ. 1906, էջ 204, 312 յաջող սրբագրութեամբ կարդում է «որ և անոյժ կանացի արանց լինէր անցանել դիւ-րաւ»։


Կացին, ցնոյ, ով

s.

axe, hatchet.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

Klaproth, Asia pol. 99 արաբ. kirsin։ ՆՀԲ լծ. յն. ἀζίνη (որից նաև Հիւնք.) Ուղիղ մեկնեց նախ Lag. Kelīqq. gr. Vorrede 47։ Karolides, Րλ. συγϰρ 174 ւտ. catus «սուր», cos, cotis «յե-սան» բառերի հետ։ Jensen համարում

է հաթեան շրջանի միջոցին անօած հա-յերէնի։ Մառ, Яфeт. cбор. 1, 125 յն. և ասոր. ձևերի հետ՝ յաբեթական բառ։ Նոյն, Cpeд. nередвиж. 47 մեկնում է կա+ցին, ուր կա=քար, ցին=վրաց. tin «քար»։

ՓՈԽ (borrowing) Կապադովկ. յն. ϰαςςιν, որ Karo-lides, Iλ. συσϰρ. 87 մեկնում է «ղանակ», իսկ էջ 174 «կացին՝ գետնափոր քարքարուտ տների մէջ անհարթութիւնները հարթելու համար»։


Կաւատ, ից

s.

ruffian, pander, pimp, go-between;
կին —, procuress, bawd, go-between.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։


Կափ

s.

club, mace, mall, beetle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. այս արմատի առաջին նշանակու-թիւնն է «փակել, գոցել». որից յառաջացած էն «թակարթը ձգել, զարնել, կպցնել, յարել ևն» նշանակութիւնները. հմմտ. խփել «գո-ցել, փակել» և գւռ. «զարնել»։ Այս արմա-տիզ են բխում կափ «թակ, ուռ, լախտ» ՋԲ. կափել «բաղխել, հարկանել» ՋԲ (իբր նոր բառ), կափաւոր «ուռով զինեալ» Արծր. հրտր. Պատկ. էջ 138. կափուցանել «խփել, գոցել, որոգայթի մէջ գցել» ՍԳր. Ոսկ. յհ, անկափ «չգոցուած (բերան)» ԱԲ. կափու-ցումն Խոր. Յհ. կթ. Նար. կափչիլ «կպիլ, իրար փակչիլ» Շիր. 37. Երզն. երկն. գ. կափուցանիլ «կպիլ, փակչիլ» Անկ. գիրք հին կտ. 201. կափումն, կափիւն «գոցելը» Նար. Մագ. «փակչիլը» Եղիշ. «ատամների իրար զարնուիլը» Պիտ. կափատել «բզկտել, գի-շատել» Մեկն. ղևտ. կափուլ (մասնիկի հա-մար հմմտ. թաթ-ուլ) «որոգայթ, թակարթ» Ոսկ. ա. տիմ. էջ 122. տիտ. էջ 326. կրկնու-թեամբ կափկափել «ատամները ցրտից ի-րար զարնել» Ոսկ. եբր. կափկափիլ Մանդ. (գրուած է կոփկոփիլ Ադամ. 48, 50 Կոստ երզն. 162. կափկափումն Բրս. խ. մկ. Տաղ. ինչպէս նաև ար մասնիկով՝ կափարիչ «խուփ» Մտթ. իէ. 6. Ոսկ. լհ. բ. 17 (հմմտ կափիչ գւռ. «կափարիչ թոնրի» ՋԲ)։


Կաքաւ, ոց, ուց, աց

s.

partridge;
մրոտն —, red-legged -;
ձագ —ու, young -;
cf. Կաքաւք.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Բառես հետ նոյն են ասոր. [syriac word] qaq-qəwā, [syriac word] qaqqəwānā «կաքաւ», յն. ϰαϰϰαβη «կաքաւ», ϰαϰϰαβίζω, ϰαϰϰάζω «կաքաւի կարկաչելը», լտ. cacabo «կաքաւի կարկաչելը»։ Ըստ հնդևրոպագէտների յն. և լտ. բառերը հնդևրոպական բնաձայն բառեր են և կցւում են լտ. cacillo «հաւի կարևա-չել», հբգ. gackizon, գերմ. gackern «ա-ծող հաւի կարկաչելը», հսլ. kokotú «աք-լոր», kokos, kokoša «հաւ», ռուս. кокотать «հաւի կարկաչելը», ֆրանս. čoq, դան. kok, շվէդ. kokk, հհիւս. kokr «աքլոր». սանս-kukkubha «փասեան» ևն ձևերին (Walde, էջ 104, Boisacq 395, Pokorny 1, 455, Ber-neker 540)։ Ասորի բառը բնիկ սեմական չէ, որովհետև չի՛ երևում ուրիշ սեմական լեզուներում։ Այս պարագային կարող ենք երկու մեկնութիւն տալ. կա՛մ ասորի բառը ւունարէնից փոխառեալ և յետոյ էլ հայերէ-նին է անցած, և կամ ընդհակառակը հայ բառը բնիկ է, ցեղակից վերի հնդևրոպական ձևերին, իսկ ասորին փոխառեալ է հայերէ-նից։ Բնիկ լինելուն կողմնակից պիտի լի-նէին Հայաստանի մէջ պատուական կաքաւ-ների առատութիւնը և Հայոց մէջ զարգացած կաքաւի որսորդութիւնը։ Բայց այս պարա-գային, յն. և լտ. ձևերի դէմ ունենալու էինք գոնէ հյ. *քաքաւ. հետևաբար աւելի ճիշտ է առաջին ենթադրութիւնը, այն է ասորին դնել փոխառեալ յունարէնից և հայերէնը փոխա-ռեալ ասորերէնից։-(Վերի ձևերի հետ կապ չունին պրս. [arabic word] kabk, քրդ. ❇ kev (կամ kaw ոստ Beidar. Gram. Kurde, էջ 70), արաբ. [arabic word] qabj (փոխառեալ պարսկերէ-նից. տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 433), աֆղան. kabk, բելուճ. kabg հոմա-նիշները, որոնք Horn, էջ 187 կցում է սանս. kapinǰala-«gelinotte թռչունը» և բելուճ. kapinjar «կաքաւ» բառերին։-Վրաց. კააბი կակաբի և թուշ. კ︎ կակաբ «կաքաւ» փոխառեալ են յունարէնից)։-Հիւբշ. 307։

ՆՀԲ կաքաւ թռչունի դէմ դնում է պրս. [arabic word] čakāv «արտոյտ», թրք. keklik և եբր. qōre «կաքաւ», որոնք մեր բառի հետ նմանութիւն չունին, իսկ կաքաւ «պար» ձևի դէմ յիշում է պրս. [arabic word] kākāv «մի տեսակ երախայական խաղ», որ նշանակութեամբ չի յարմար-ւում։ Մ. Մսերեան, Ճռաքաղ Գ. էջ 104 մեկնում է «կագող հաւ»։-Lag, Ges. Abhd. 50 ասորի և յոյն ձևերի հետ է համեմատում։ Muller SWAW 78, 430 ռաս. քաֆ, քաֆտոն «պարել», քրդ. kev «ցատկել» ձևերի հետ դնում է կաքաւ «պար»։ Տէրվ. Altarm. 33 պրս. cakav և յն. ϰαϰϰαβη։ Հիւնք. կաքաւել =պրս. kakāv։ Հիւբշ. 307 կցելով ասորի, յոյն և պրս. ձևերին, փոխառեալ է դնում ասորուց, առանց որևէ բացատրութեան։


Կաքաւ

s.

dance, ball, ballet.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Բառես հետ նոյն են ասոր. [syriac word] qaq-qəwā, [syriac word] qaqqəwānā «կաքաւ», յն. ϰαϰϰαβη «կաքաւ», ϰαϰϰαβίζω, ϰαϰϰάζω «կաքաւի կարկաչելը», լտ. cacabo «կաքաւի կարկաչելը»։ Ըստ հնդևրոպագէտների յն. և լտ. բառերը հնդևրոպական բնաձայն բառեր են և կցւում են լտ. cacillo «հաւի կարևա-չել», հբգ. gackizon, գերմ. gackern «ա-ծող հաւի կարկաչելը», հսլ. kokotú «աք-լոր», kokos, kokoša «հաւ», ռուս. кокотать «հաւի կարկաչելը», ֆրանս. čoq, դան. kok, շվէդ. kokk, հհիւս. kokr «աքլոր». սանս-kukkubha «փասեան» ևն ձևերին (Walde, էջ 104, Boisacq 395, Pokorny 1, 455, Ber-neker 540)։ Ասորի բառը բնիկ սեմական չէ, որովհետև չի՛ երևում ուրիշ սեմական լեզուներում։ Այս պարագային կարող ենք երկու մեկնութիւն տալ. կա՛մ ասորի բառը ւունարէնից փոխառեալ և յետոյ էլ հայերէ-նին է անցած, և կամ ընդհակառակը հայ բառը բնիկ է, ցեղակից վերի հնդևրոպական ձևերին, իսկ ասորին փոխառեալ է հայերէ-նից։ Բնիկ լինելուն կողմնակից պիտի լի-նէին Հայաստանի մէջ պատուական կաքաւ-ների առատութիւնը և Հայոց մէջ զարգացած կաքաւի որսորդութիւնը։ Բայց այս պարա-գային, յն. և լտ. ձևերի դէմ ունենալու էինք գոնէ հյ. *քաքաւ. հետևաբար աւելի ճիշտ է առաջին ենթադրութիւնը, այն է ասորին դնել փոխառեալ յունարէնից և հայերէնը փոխա-ռեալ ասորերէնից։-(Վերի ձևերի հետ կապ չունին պրս. [arabic word] kabk, քրդ. ❇ kev (կամ kaw ոստ Beidar. Gram. Kurde, էջ 70), արաբ. [arabic word] qabj (փոխառեալ պարսկերէ-նից. տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 433), աֆղան. kabk, բելուճ. kabg հոմա-նիշները, որոնք Horn, էջ 187 կցում է սանս. kapinǰala-«gelinotte թռչունը» և բելուճ. kapinjar «կաքաւ» բառերին։-Վրաց. კააბი կակաբի և թուշ. კ︎ կակաբ «կաքաւ» փոխառեալ են յունարէնից)։-Հիւբշ. 307։

ՆՀԲ կաքաւ թռչունի դէմ դնում է պրս. [arabic word] čakāv «արտոյտ», թրք. keklik և եբր. qōre «կաքաւ», որոնք մեր բառի հետ նմանութիւն չունին, իսկ կաքաւ «պար» ձևի դէմ յիշում է պրս. [arabic word] kākāv «մի տեսակ երախայական խաղ», որ նշանակութեամբ չի յարմար-ւում։ Մ. Մսերեան, Ճռաքաղ Գ. էջ 104 մեկնում է «կագող հաւ»։-Lag, Ges. Abhd. 50 ասորի և յոյն ձևերի հետ է համեմատում։ Muller SWAW 78, 430 ռաս. քաֆ, քաֆտոն «պարել», քրդ. kev «ցատկել» ձևերի հետ դնում է կաքաւ «պար»։ Տէրվ. Altarm. 33 պրս. cakav և յն. ϰαϰϰαβη։ Հիւնք. կաքաւել =պրս. kakāv։ Հիւբշ. 307 կցելով ասորի, յոյն և պրս. ձևերին, փոխառեալ է դնում ասորուց, առանց որևէ բացատրութեան։


Կեղ, ոց

s.

ulcer;
sore, wound.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Կեղակարծ բառը հետևեալ ձևով են մեկնում.-ՀՀԲ կաղ բառից։-ՆՀԲ խեղ կամ կաղ բառից։ Ս. Վ. Պարոնեան Արև. մամուլ 1880, 552 յեղակարծ բա-ռից։ Meillet MSL 10, 278 արմատը դնում է կեղ, որի ծ-ով աճած ձևը հա-մարում է կեղծ։ Վերի ձևով մեկնեց Ա-ճառ. ՀԱ 1909, 160։ Գաբրիէլեան Բազմ. 1909, 109 կեղ-համարում է նոյն ընդ գելուլ, գլորել, գալարել, գայ-թա՛կղ'իլ։


Կեղեւ, ոց

s. fig.

bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia polygl. 104 Սիբիրի թուրքական մի ցեղի լեզւով kagaš, մի ուրիշի՝ kagač։ ՆՀԲ կեղ բառի՞ց։ Ու-ղիղ մեկնութիւնը տւաւ նախ Lag. Arm. Stud. § 1139։ Canini, Et. étym. 19 լիթ. skurá «կեղև», սանս. čarma «մորթ» բառերի հետ։ Հիւնք. յն. ϰέλυφος և թրք. qələf «պատեան»։ Patru-bany ՀԱ 1906, 367 հնխ. glebh «շըր-ջապատել, խորացնել» արմատից. հմմտ. յն. βλέφαρον «արտևանունո» γλασω «խորացնել», լեթթ. glabat «պահպանել» ևն։ Նևտոն-խան, Բազ-մավէպ 1908, 163 արաբ. γllāf «պա-տեան»։ Գաբրիէլեան, Բազմ. 1908, 50։ կեղ «վէրք» արմատից։ Karst, Յուշար-ձան 415 մոնգոլ. xalisun, բուրեաթ xalyaso, xalyahan, թունգուզ. kalya-sun «մորթ», ճապոն kara «կճեպ»։


Հաճ, ոյ

adj. s.

content, contented, pleased, satisfied;
consenting;
satisfaction, contentedness;
— առնել, to content, to satisfy;
— լինել, to be content, satisfied, pleased.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. հազ (իմա՛ արաբ. [arabic word] hazz «ախորժիլ»)։ Բագրատունի, Քե-րակ. զարգաց. էջ 651 լծ. հյ. հաշտ։ Հիւնք. հաչել բայից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet MSL 10, 80 և JAs. 1։ (1909), 314։ Մառ. Լազ. քերակ. էջ 230 լազ. խաձի «լաւ, հաճելի» բառի հետ։ Պատահական նմանութիւն ունի վրաց. սաաջո «խնդիրք»։

= Արաբ. [arabic word] hāǰ, որ Կամուս, թրք. թրգմ. Ա. 387 մեկնում է «ուղտափուշ», իսկ Stein-schneider WZKM 12, 1 «Scheha romanum species cuscutae (absinthum)»։

Ուրիղ մեկնեց ՀԲուս. անդ։


Համ, ոց

s.

savour, taste;
check, moderation;
— դնել, to moderate, to check.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ պրս. [arabic word] fām «երանգ, որպիսու-ժիւն, համ» բառից։ ՆՀԲ համ «չ։ փաւո-րութիւն» ձևի դէմ դնում «որպէս ռմկ. կեամ, կէմ, լկամ, սանձ», սկ ՋԲ մեն.և անգամ իբրև առանձին բառ նշանակում է «համ, կեամ, լկամ, սանձ»։ Չուռենով համ «ճաշակ» բառի հետ համեմատում է վրաց. գեմո, գեմովնեբա «ճաշակ, համ», գեմեբա «ճաշակել, ճաշակելիք, ճաշակելեաց զգայարան», որի դէմ Brosset, JAs. 1834, 369-4︎ դրած է աոս. kā̄m «կամք, քիմք»։ Canini, Et. é́tym. 31 համ տես համեմ։ Հիւնք. համ, համեղ, համեմ հանում է յն. ἀμομον բառից։ Lidén, Arm. stud. 67 իբր բնիկ հայ կցում է լտ. sapere «ճաշակել». sapor «համ», մբգ. ent-seben «համտե-սեւ», հբգ. saf «հիւթ» բառերի հետ. հայը դնում է sap-mo նախաձևից, որ կազ-մուած է հնխ. sap-արմատիզ. mo մաս-նիկով։ (Այս մեկնութիւնը ընռունում են Walde 676 և Pokorny 2, 45. բայց հնխ. sap-mo պիտի տար հյ. *հօմ)։ Ghar-pentier IF 25, 250 բուն նշանակութիւնը դնելով «հիւթ»՝ հանում է հնխ. pō «խո-մել» արմատից, -mo մասնիկով։


Համակ, ի, աց

adj.

cf. Գորշախայտ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«գորշախայտ գոյնով» Ծն. լ. 32, 35. Կիւրղ. ծն. (ՋԲ մեկնում է «միագոյն»)։

ՆՀԲ «համայն համօրէն»։ Ուղիղ մեկնեց նախ Spiegel, Huzw. Gram. 164, 190։ Նոյնը Müller SWAW 38, 572 ևն, Jus-ti, Zendspr. 320։ Տէրվ. Նախալ. 122 հնխ. sama «նոյն, բոլոր» ձևի տակ է դնում սանս. sama, զնդ. hama, յն. δսδς հսլ. samū, գոթ. sama, հալ. հա-մա-. նաև համակ, պրս. hama համաւն. պրս. hamīn։ Հիւնք. պրս. հէմէկի։


Համակ

adv.

all, entirely, totally;
only;
always.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«գորշախայտ գոյնով» Ծն. լ. 32, 35. Կիւրղ. ծն. (ՋԲ մեկնում է «միագոյն»)։

ՆՀԲ «համայն համօրէն»։ Ուղիղ մեկնեց նախ Spiegel, Huzw. Gram. 164, 190։ Նոյնը Müller SWAW 38, 572 ևն, Jus-ti, Zendspr. 320։ Տէրվ. Նախալ. 122 հնխ. sama «նոյն, բոլոր» ձևի տակ է դնում սանս. sama, զնդ. hama, յն. δսδς հսլ. samū, գոթ. sama, հալ. հա-մա-. նաև համակ, պրս. hama համաւն. պրս. hamīn։ Հիւնք. պրս. հէմէկի։


Համակդեն, ից

adj.

well versed in the Persian religion;
coreligionary.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Թովմա Արծրունի (հրտր. Պատկ. էջ 28) մեկնում է «Անուանէին զինքեանս համակդենս, այսինքն ամենագէտ ի հա-ւատ կրակի»։ Հին բռ. մեկնում է «ամե-նահաւատ կամ բոլորից ուսուցիչ»։ ՆՀԲ Արծրունու բացատրութիւնից հանելով մեևնում է պրս. [arabic word] hamadān «ա-մենառէտ»։ Lag. Sуmmicta 48, 28 պրս. hamadīn։ Վերի մեկնութիւնը տու-աւ Հիւբշ. Pers. Stud. էջ 244։ րագրութիւնը տե՛ս Seidel, հրտր. Մխիթ. Հեր. § 325։


Համահարզ, ից

adj.

aid-de-camp;
adjutant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ պրս. հէմրազ «խորհրդակից» ձևից։ ՆՀԲ «թերևս իբր համահարազատ կամ պրս. հէմէրզ «համապատիւ և երկրա-կից» (իմա՛ ham-arz «համարժէք» կամ ham-marz «գաւառակից»)։ Սւրոպա 1852, 123 պրս. [arabic word] hamrāz «խոր-հըրդակից»։ Էմին, Ист. Aсохика 1864, էջ 83 պրս. ham «համ»+arz «երկիր», իբր «հայրենակից»։ Տէրվ. Մասիս 1882, օգոստ 18 հարզ «մտերիմ, ընկեր, ազ-գական», որ կազմուած է հար մասնի-կով՝ զա, զան «ծնիլ» բայից և գտնւում է նաև ապա-հարզ-ան բառի մէջ։ Հիւնք. ապահարզան բառից։ Հիւբշ. 177 գուշա-կեց իրանեան ծագումը։ Նորայր, Կոր. վրդ. էջ 57 պրս. հէմրազ «խորհրդա-կից»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ վերի ձևով Stackelberg (անդ)։ Ադոնց, Aрм. Юстин. 382 պրս. arzan=արժանիք


Համասպրամ

adj.

fragrant, odoriferous, sweet-smelling or scented.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է հյ. համասփիւռ կամ յն. ὄοφγραντός «հոտաւէտ»։


Կրճատ

adj.

docked, cropped, short-tailed;
mutilated;
circumcised.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. კოჭატი կոճատի գործա-ծաւած է անյայտ նշանակութեամբ. այսպէս նիչբիսա կոճատի «թիակի կոճատ» (Չուբի-նով 626), պէտք է մեկնել «թիի կճատ, կոտրած կոթով թե»։


Կրպակ, աց

s.

shop;
tavern, wine shop or wine vault.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տաւ, գող և զրկօղ է. վասն այն կոչի բնակութիւն նոցա կողբակ, որ է գողի բակ։-Այն որ ի վաճառն խաբէ զմարդ՝ գող է. վասն այն կուղբակ կոչեն, որ է գողի բակ՝ նստեալ ի փողոցի։-Նոս-տեալ ի մէջ կրպակին, որ է կուղբակ, որ ստուգաբանի գողի բակ»։-Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը նաև Այտընեան, Քննակ. քեր. էջ 145 և յետոյ Հիւբշ. ZDMG 35(1881), էջ 661։


Կրտսեր, աց

cf. Կրսեր.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(խառն հոլովմամբ -ոյ, -աւ, -աց) ւտարիքով կամ կարգով յետինը՝ փոքրը, նուաստը, ստորին» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 3 և յհ. ա. 3. որից կրտսերագոյն ՍԳր. Ոսկ. բ. կոր. յհ. ա. 4. կրտսերանալ Մեկն. ծն. կրտսերութիւն Ծն. խգ. 33. Եփր. թգ. բաղաձայնների ձուլմամբ յառաջացել է կրցեր Նխ. ծն. հմմտ. արտասուք >արտը-սուք >արցունք. իսկ ատամնականի անկու-մով՝ կրսեր, որից կրսերադաս Երզն. քեր. կրսերարար Փիլ. իմաստն. ևն։

Müller SWAW 38, 573 հսլ. kra-tukù, յն. βραχύς «կարճ»։ Տէրվ. Al-tarm. 46 և Նախալ. 70 *կուրտսեր ձև. վից, իբր լտ. curtus (տե՛ս կարճ բա-ռի տակ)։ Հիւնք. կրթասէր ձևիր հա-մառոտուած։ Վերի ձևով մեկնեց Meil-let MSL 15, 353 և 18, 263, որ և կրտ-մասը ուզում է տեսնել կր-կին բառի մէջ, իբր կիր-<հնխ. dwir-«երկու»։


Կօշարայ

s.

essence-bottle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ աման» (պտուկի և սափորի հետ յիշուած) Ոսկ. կողոս. 603. «խունկ դնելու աման»» Ոսկ. եփես. 281 (Սապատք հանդերձիցն և խնկոցն կաւշա-րայք). չունի ՆՀԲ. իսկ ԱԲ մեկնում է «անուշ եղի և նման բաներու շիշ՝ աման»։


Հագնի, նւոյ, նեաց

s. bot. agnus-castus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. նոյնը յետոյ Հիւնք. և Արթինեան, Ածաշունչի տուն-կերը, էջ 10։


Հադաղակ, աց

s.

demi-john, flagon;
goat-skin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գինու աման». մէկ անգամ ունի Յուդիթ ժ. 5. այլ ձեռ. հանդաղակ. յոյն օրինակն ունի ἀσϰοπυτίνη «կաշեղէն շիշ». ըստ այսմ հայ բառն էլ մեկնում են «կաշիէ տիկ, կամ փայտէ աման գինւոյ, կամ խսի-րով պատած մեծ շիշ (ֆրանս. dame-jeanne, ռմկ. տամճանա)», բոլորն էլ ենթադրաբար։


Հազ, ի, ոյ

s.

cough;
անընդհատ, չոր —, — հիւծիչ, a continual, dry, churchyard cough;
շնչարգել — մանկանց, hooping or chin cough;
—ի դեղ, tussilago, colt's foot, horse-foot;
նեղիլ ի —ոյ, to suffer from a -;
դառն — կալաւ զիս, I caught a violent -.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ յիշում է սանս. քաս։ Pictet KZ 5, 347 հսլ. kaseli, պրս. kok, քրդ. qo-kia, սանս. kaça «հազ»։ Lag. Btrg. bktr. Lex. 33 ուզում է կցել զնդ. hazo ձևին (Եաշտ 19, 80)։ Տէրվ. Նախալ. 70 «հնխ. kās. «հազալ», սանս. kās, լիթ. kosti, հբգ. huosto մեր հազ, հազել բա-ռերի հետ դժուար կարող են լծորդու-թիւն ունենալ»։ Նոյն, էջ 109 հարցնում է թէ կարո՞ղ է կապուիլ sagh «բռնել, զսպել, զօրել, դէմ դնել» արմատին, որից հանում է նաև հազիւ հազ ձեւը։ Հիւնք. հազար բառի՞ց։ Meiliet MSL 10, 282 ուզում է կապել սանս. kā̄sati, լիթ. kósēti, անգսք. hwósta hwesan ևն հոմանիշների հետ. հայ բառի մէջ զ են-թադրում է հնխ. g'h, որի դէմ կար ան-շուշտ kh-ով մի ձև, ինչպէս ցոյց է տա-լիս հսլ. kašili. (այս բառի մէջ § (<հին ch) չի կարող հնխ. s-ով մեկնուիլ), g'h գտնում ենք նաև յն. βής, βηχός ձևերի մէջ, որոնց g* նախաձայնը միւս-ների k* -ի դէմ՝ կարօտ է դեռ մեկնու-թեան։ (Վերոյիշեալ ձևերի հետ կարող են յիշուիլ նաև գնչ. k'asava, hasava «հազալ», k'as, has «հազ», բոհեմ. hā-šao «հազալ», հինդուստ. k'ansī «հազ»)։ Սրմագաշեան, Արմէնիա տճկ. և ռում. haz «հաճոյք» բառի հետ։ Մ. Ս. Դա-վիթ-Բէկ, Յուշարձան 398 գալլ. arthai «հաչել», վանդ. harzal «հաչել, հազալ», հբրըտ. arthon, Trombetti I'Iinitä d'o-rigine, էջ 90 հնխ. kwās->յն. βηχ-= *gwāgh-և հյ. հազ=*kwagh-, «որոնց դէմ ուգրօֆիննական լեզուները ներկա-յացնում են միևնույն երևոյթը՝ միևնոյն աոմատի մէջ»։ ՒԻՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ.

ՆՀԲ «որպէս թէ ուժով հզօրի կամ ի ռմկ. ձայնիցս հրզ, խըզ, կիւ, ազ»։ Lag. Btrg. bktr. Lex. 32, 23 զնդ. ha-zaīha «բռնութիւն, յափշտակութիւն»։ Տէրվ. Նախալ. 109 հնխ. sagi։ «բռնել, զսպել, զօրել, դէմ դնել» արմատից է դնում սանս. sah, զնդ. haz, յն. ἔχω, ἰτχω և հյ. հազ, հազիւ։ Հիւնք թրք. az «քիչ, սակաւ» բառից։ Bugge KZ 32, 12 յն. ἀχος «ցաւ, դժգոհութիւն, վիշտ» ձևի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւբշ. 174 յիշում է իբր փոխառութիւն զնդ. hazah-«բըռ-նութիւն» ձևից, իսկ էջ 462 կցում է ըստ Bugge՝ յն. ἀχος գոթ. agis «վախ, եր-կիւղ, անձկութիւն», ōg «վախել», հիռլ. ágor «երկնչիմ» ձևերին, իբր բնիկ հայ. երկուսն էլ կասկածով։ Pokorny 1, 40 յիշում է նոյնպէս Bugge-ի մեկնութիւ-նը, բայց գտնում է շատ խնդրաևան։ Պատահական նմանութիւն ունի աբաբ. ❇ [arabic word] 'azāza «հազուագիւտ լինել» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 187)։


Հազար, աց

adj. adv.

thousand;
immense, innumerable;
—, —ս, thousand times;
—ք —աց, million;
—ս հինգ արանց, five thousand men;
զօրութեամբ —օք, with an army a million strong;
քոյր մեր, եղիցես ի —ս եւ ի բիւրս, o sister! may your posterity be as the sand of the sea-shore;
— եւ բիւր դէպ եթէ գտցի ոք, if by chance, it happens;
ամն արժանի յիշատակաց — ութ հարիւր եօթանասուն եւ ութ, the memorable year one thousand eight hundred and seventy eight.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնութիւնը գիտէր հներից Մագ. հմմտ. «Հազարս ո՛չ է ըստ մեր յեզուիս, այլ զսա ի Պարսից առեալ ըն-տանեցուցեալ մերոյ լեզուիս». Մագ. թղ. 95. «Բայց հազարդ ըստ պարսկա-կանին է իմանալ մակթիւ, ոչ գիտել մեզ եթէ ի տեղի հազարի ո՞րպէս մերն թուէին, տասն հարիւ՞ր, որպես Վիրք քսանովն, եթէ այլ ինչ, ո՛չ գիտեմ». Մագ. թղ. 96։-Նորերից ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ պրս. և սանս. ձևերը։ Ուղիղ են նաև Peterm. էջ 22. Windisch 21 Bottich. ZDMG 1850, 357 ևն։


Հազար, ոյ

s. bot. cos lettuce;
վայրի —, lettuce.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնութիւնը գիտէր հներից Մագ. հմմտ. «Հազարս ո՛չ է ըստ մեր յեզուիս, այլ զսա ի Պարսից առեալ ըն-տանեցուցեալ մերոյ լեզուիս». Մագ. թղ. 95. «Բայց հազարդ ըստ պարսկա-կանին է իմանալ մակթիւ, ոչ գիտել մեզ եթէ ի տեղի հազարի ո՞րպէս մերն թուէին, տասն հարիւ՞ր, որպես Վիրք քսանովն, եթէ այլ ինչ, ո՛չ գիտեմ». Մագ. թղ. 96։-Նորերից ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ պրս. և սանս. ձևերը։ Ուղիղ են նաև Peterm. էջ 22. Windisch 21 Bottich. ZDMG 1850, 357 ևն։


Հազարապետ, աց

s.

chiliarch, chief of a thousand men, colonel;
governor, prefect, lord lieutenant;
steward, agent, major-domo, controller, intendant;
house-steward, manager.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ La Croze, յետոյ, Lag. Urgesch. 978 ևն։


Հալիք

s.

black, white or red-heart-cherry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ անծանօթ բոյս է» Գա-ղիան։ ՆՀԲ մեկնում է «կեռաս, յն. «ϰερασιον, ւռ. cerasum». աւելացնելով նաև թէ ուրիշ-ները կարդում են և մեկնում «xεράτιον ատուղ եղջերենւոյ և հյ. հոյն»։ ՀԲուս. § 1592 ըստ Ռոշքեանի դնում է «լտ. ceratia, որ կը կոչուի նաև halenia և է խոտ լուծո. ղական», իսկ § 1593 յաւել. «սին պտո՞ւղը»։ Քաջունի Գ. 133 դնում է հալիք «bigarreau, մի տեսակ պինդ կեռաս, լտ. prunus avi-սm», հալիք վայրի «mahaleb», հալիք «խոտ որ մի տերև ունի. արմատն է վարակոտ և մեծ. ի կերակուրս դեղ է փորալուծից. լտ-ceratia»։


Հակ

adj. s.

contrary, opposed to;
bale, bag, sack, pack.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ հակել՝ լծ. թրք. էկմէք, էկիլմէք «ծռել, ծռիլ», հակառակ՝ հակ առ ակ կամ հակ առեալ։ Տէրվ. Նախալ. 109 ռնում է հնխ. sak «հետևիլ» և sag «հա-կիլ, յարիլ, յամել» արմատները. առա-ջինից հանում է սանս. sac, sasč, յն. ἐπομαι, լտ. sequi «հետևիլ» և socius «ըն-կեր», լիթ. sékti, իսկ երկրորդից՝ սանս. saǰǰ, երկուսից դնում է հյ. հակ, հակա-ռակ, հակիլ, զակատիլ, հանգչիլ, հան-գիստ, հանգոյց, յանգ, յանկ, յագչել, յանգչել, յանկչել, յանկուցանել։ Հիւնք. հաճ բառից։ Bugge KZ 32, 12 համա-րում է բնիկ հայ բառ՝ հնխ. pak-ձևից. հմմտ. հսլ. paky «նորից, դարձեալ», opako, opaky, opače «յետս կոյս, հա-կառակ», pače «աւելի», սանս. ápanc, ápāča-«հակադիր, յետևը «տնուած. արևմտեան», ápāka-«հեռուից եկած, մեկուսի», զնդ. apas պրս. hāz «նո-րից, յետս, յաճախ», բելուճ. paδ «յա-ճախ», լտ. opācus «ստուերում գըտ-նուած (այսինքն արևին հակադիր)», հբգ. abah, abuh «հակադարձ, հակընդ-դէմ», հհիւս. bak «յետևը, թիկունքը»։ Այս մեկնութիւնը յիշում է Հիւբշ. 462 կասկածով. ընդունում է Meillet MSL 10, 270. այսպէս նաև Walde 540 և Po-korny 1, 50 հնխ. apo, po-«դէն» ար-մատի տակ. բայց կան զանաղան ձաւ-նական անպատեհութիւններ, որոնք ան-ստուռ են դարձնում այս մեկնութեւ-նը։-Scheftelowitz BВ 28, 305 և 29, 56 հակիլ=լտ. uncus, յն. ἀγϰών, իռլ. ēcath «կարթ», սանս. ančati և հլ. ան-կիւն բառերի հետ։ Karst, Յուշարձան


Կեղծ

adj.

feigned, dissembled, false, counterfeit, sham, fictitious, artificial, factitious;
affected, prim, finical;

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«շինծու, ձևացեալ, սուտ». առան-ձին չէ գործածուած հին լեզուի մէջ, բայց արդի գրականում շատ է գործածական. ո-րից են կեղծս ի կեղծս «պէսպէս սուտ կեր-պարանքներով» Եզն. կեղծիք «կեղծաւորու-թիւն, պատրանք, խաբէութիւն» Եզն. Ոսկ. մ. ա. 6. և յհ. ա. I. կեղծաւոր ՍԳր. Վեզօր. կեղծաւորակից Ոսկ. մտթ. և գաղ. կեղծա-տրիլ ՍԳր. Ոսկ. մ. ա. 8. կեղծաւորութիւն ՍԳր. անկեղծաւոր Ա. տիմ. ա. 5. անկեղծիկ Ոսկ. ա. տիմ։-Նոր բառեր են կեղծամ (<*կեղծածամ), կեղծարար, կեղծմաշկ, ան-կեղծօրէն, կեղծել ևն։-Կեղծ բառի բուն նը-շանակութիւնն է «ձև», ինչպէս յալտնի երե-ւում է կեղծս ի կեղծս ասացուածի մէջ։ Այս նախնական նշանակութիւնը պահած է նոյն բառի բացասականը՝ տկեղծ «տձև, անձև, անկազմակերպ» Ոսկ. եբր. 492 (Վասն տկեղծ հասակի), մեկնուած «դժուարատե-սակ կամ թերատեսակ» Բառ. երեմ. 312, սխալ գրչութեամբ էլ տգեղծ «անշնորհք, ան-վայելուչ» Առակ. իե. 26 (յն. ἀϰοσμον «ան-կարգ, անպատշաճ»), Վրք. հց. Ա. 4. Լմբ. իմ. Ոսկ. բ. տիմ. 209, հռովմ. 360, Վրք. և վկ. Ա. 139, որ և «վախկոտ, անարի» Մանդ. 217 (տգեղծ ի մարտի)։ -Արմատի երկ, րորդ ձևն է խեղծ, որ առանձին չէ գործա-ծուած և կայ միայն տ բացասականով. այս-պէս՝ տխեղծ «տձև, անկազմ, տգեղ» Ոսկ. ես. և եբր. Փարպ. «անկատար տիօք, տհաս» Ոսկ. մ. բ. 2. տխեղծութիւն Ոսկ. մ. ա. 17. տխեղծանալ Պիտ. անտխեղծ կամ անտխիղծ Երգ. ը. վերջ. Նար. սխալմամբ գրուած տհեղծ Լաստ։-Սրանց հետ նոյն է նաև տկեղտ, որ մէկ անգամ գործածուած է Ոսկ. պօղ. Բ. 494 (Մարթի ի մանկութեանն զծերութեան միտս ունել, որպէս ծերք ի ծե-րութեան խակք իցեն և տկեղտ).-այս բա-ռը Վարդանեան ՀԱ 1914, 742 սրբագրում է տկեղծ, բայց եթէ ճիշտ է տկեղտ ձևը, կարող է ներկայացնել աւելի նախնական մի ձև, *կեղտ փոխանակ կեղծ. հմմտ. պարձ-հպարտ ևն։

ՆՀԲ «լծ. ընդ եղծ, զեղծ կամ գեղ եղծ, ստեղծ»։ Ս. Վ. Պարոնեան, Արև. մամ 188Ո. 552 եղծ բառից։ Հիւնք. եղծանիլ բայից։ Meillet MSL 10, 278 համարում է ծ յաւելուածով կազմուած կեղ արմատից, որ գտնում է կեղա-կարծ բառի մէջ (իբր կեղծակարծ)։ Bugge KZ 32, 51 հիռլ. celg «խորա-մանկութիւն», ն. գաէլ. čealg «կեղծա-ւորութիւն» բառերի հետ։ (Այս մեկնու-թիւնը ընդունում են Berneker 166 և

Pokorny 1, 447 աւելացնելով անգսք. hylc «կորութիւն, ծռութիւն» և լեհ. czolgai sie «սողալ, սպրդիլ» (<հսլ. cilgati). հնխ. արմատը qelg. «ծռիլ»» = Սակայն այս արմատը պիտի տար հյ. *քեղծ և ոչ կեղծ)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 75, 148 ըստ Meillet համա-րելով արմատը կեղ, այս կեղ ձևը նոյն է դնում երկու բառի հետ, իբր=լտ. bellum, duellum, Անդրիկեան, Բազմ. 1907, 448 և 1908, 392-4 նոյն ընդ կարծ. հմմտ. լտ. credo, creo «կարծել, անել»։ Նևտոն-խան, Բազմ. 1908, 163 արաբ. vils, դան. valsch, գերմ. falsch, լտ. falsus հոմանիշների հետ։ Չօրպա-ճեան, անդ՝ 359 պրս.. ︎ ղէյշ (?), արաբ. [arabic word] γišša «կեղև», լտ. talsus անգլ. false։ Գաբրիէլեան, Բառմ. 1908, 501 կեղ «վէրք» արմա-տից։ Թիրեաքեան, Բազմ. 1908, 504 կարծ արմատից։ Կեղծ և տխեղծ բադե-րի յարաբերութիւնը վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1909, 160։ Մ. Ս. Գաբրիէ-լեան, Բազմ. 1907, 543 դնում է կեղ արմատից, որից է նաև կեղեւ, իբր կեղև-ած։


Կենդրովն, ի

cf. Կենդրոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ, ՆՀԲ։


Կեռաս, ից

s. bot. cherry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յիշում է միայն ռմկ. քիրաց։ Ու-ղիղ մեկնութիւնը ունին Մսեր մագ. ամռառիր չափածոյ 176, Justi, Dict. Kurde 374, Հիւնք. 331 ևն։


Կերատ, ի, աց

s.

carob-seed;
carat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան. Բա-ցատր. չփ. և կշռ. էջ 111։ Նոյնը յետոյ ՆՀԲ ևն։


Պապաս

s.

priest.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնութեան ծանօթ էր հներից Լմբ. մատ. 83, որ ասում է. «Հինգերորդ դաս աստիճանի եկեղեցւոյ երեփսունք և պապասք, որ թարգմանին քահանայք և երիցունք»։ Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ.


Պապունիճ

s. bot. camomile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նաև ՆՀԲ։ Վերջին ան-գամ տե՛ս Seidel, Մխ. հեր. § 47։


Պառակ, աց

s. adj. adv. bot.

sheep-park, sheepfold, sheepcot, pen;
herd;
flank;
muffle-furnace;
laid at full length;
— խոզի, pork chop;
— որթու, veal cutlet, cutlet;
— գառին, lamb chop;
— ոչխարի, chop, mutton chop;
— —, in herds, in droves, in flocks;
ի — դնել զտունկն, to lay the plant at length.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «կող». մէկ անգամ ունի Եզն. 281. «է ձուկն՝ որոյ իբրև խոզի պա-ռակայ, թամբ ի վերայ կողիցն կայ. և արիւն այնչափ ելանէ, որչափ յոչխարէ ոչ ելանէ». փոխաբերաբար դարձել է «լեռան կող», ինչպէս գտնում եմ մի անգամ գոր-ծածուած Օրբել. էջ 169. «Հարսնավազին ձռ-րակովն զառ ի կողմն յեկեղեցին որ ի պա-ռակոջ ճանապարհին» (տե՛ս և տակը գւռ.) Սրանից է ձևացած պառակիլ «կողի վրայ ընկնել, պառկիլ» (հմմտ. հյ. կող-կողմն, ընկողմանիլ և թրք. yan «կող», ռմկ. եան գալ «ընկողմանիլ, պառկիլ»), մանաւանդ «որսի համար դարան մտնել» Բուզ. դ. 12, էջ 118 (Նորայր, Կոր. վրդ. էջ 228 մեկնում է «որսական շներով հետազօտել կամ որոնել զանասունս»? իբր պառական բառից), որ և յետնաբար պառիկիլ «պառկիլ» Վստկ. Վրդ. առ. 63 (այլ ձ. պարկիլ), Վրք. հց. պառիկել Վստկ. պառկիլ Յայսմ. Վստկ. 80. պառա-կեցուցանել «պառկեցնել» Վստկ. էջ 173. պառիկելիք «անկողին» Սմբ. դատ. 60. պա-ռիկելեց «անկողնի վերաբերեալ իրեր» Ան-սիզք 45. ոճով էլ ասւում է պառակ դնել «(բոյսը) մի կողի վրայ պառկեցնել» Վստկ. 54, 73։ Պառկելու գաղափարից ձևացել է պառակ «ոչխարների պառկած տեղը, մա-կաղատեղ, բակ» Ա. թադ. իդ. 4. և լայնա-բար՝ պառակ «ոչխարի հօտ, անասունների խումբ կամ երամ» Սիւն. քեր. 210=Երզն. քեր. Տօնակ. պառակ պառակ «խումբ խումբ» Ոսկ. մ. ա. 15։ Սրանցից յառաջացած բա-ռեր են պառակամայր «հորթ ունեցող կով» Եզեկ. խզ. 6. աստուածապլարագ (!) «աս-տուածախումբ» Փիլ. լիւս. (իսկ Բռ. երեմ. 33 «աստուածապարակք ասին որք զդիրս սուր-բըս կամակորեն»). պառակտել «խմբից բա-ժանել,. հօտի մէջ հակառակութիւն գցել» Սղիշ. Ոսկ. հռ. պառակտումն «բաժանում, խմբից անջատուիլը» Ոսկ. ես. պառակտե-ցուցանել Ոսկ. կող. երկպառակ «երկու խմբի ռաժանուած. անմիաբան» Եղիշ. Փիլ. երկ-պառակել «մէջերը հակառակութիւն գցելով իրարից բաժանել» Եղիշ. Սարգ. երկպառա-կութիւն Ա. մկ. գ. 29. Գաղ. ե. 20. երկպա-ռակտել Ոսկ. հռ.։


Պառական, ի, աց

s.

hounds;
ջոկ —աց, a pack of hounds.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անյայտ նշանակութեամբ. գտնւում է հետևեալ տեղերում. «ժամ տուեալ որսոյ ամենայն զօրացն, ածեալ կուտեալ զպառականն, խուճապական ձգեալ». Ագաթ. -«Սակաւ սպասաւորօք հանդերձ և որսոցկ պառականօք». Բուզ. Գ. 20.-որից պառա-կական. «Թակարդեօքն և պառակական խըմ-բիւք և այլով հնարաւոր գործեօք զբովան-դակն արգելուին վայր» (այլ ձ. պառական) Պիտ։-ՆՀԲ մեկնում է «երագազ, ուռկան որսորդաց էրէոց՝ իբրև փարախ շրջափակ». նոյնը նաև ՋԲ. իսկ ԱԲ «որսի շներ», որով բառը նոյնանում է բարակ հոմանիշի հետ։ նոր քննիչները վարանում են այս երկուսի միջև. Ալիշան, Հայապատում Ա. 173 համա-րում է մի տեսակ որսորդական գործիք.-Հ. Ա. Բագրատունի, Քեր. զարգ. ե. 48, յ. 104, Նորայր, Կորիւն վրդ. էջ 227-8 և Թունեան, Հատընտիր Բ. 240 «որսի շներ» (յոգնակի կամ հաւաքական)։ Նորայր նկա-տում է յատկապէս, որ եթէ բառը նշանա-կէր «ցանց», Ագաթ. չպիտի կարողանար ա-սել ածեալ կուտեալ, այլ բերեալ կուտեալ։


Պառավատոս

s.

prevaricator, apostate, renegade.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց ՆՀԲ։


Պատանդ, աց

s.

hostage;
pledge, gage;
տալ ի —, to plight, to pledge, to offer as a pledge;
առնուլ ի —, to take as a hostage or pledge;
ի — կալ, to be hostage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «պատ անդ ուրեմն, պրս. պէնտ «կապ»։ Տէրվիշ. Լեզու 1887, 108 աւելի ուղիղ է համառում պանդանդ, իբր հնխ. bhandh «կապել» արմատից՝ -անդ մասնիկով. հմմտ. հնազ-անդ, արգաւ-անդ։-Հիւնք. պրս. pāyandān «գրաւ, աւանդ»։


Պատար

adj.

heaped up, full, brimful, rich, abundant, copious, overflowing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լի, լեցունկ» (ըստ ՀՀԲ), «լեցու-նութիւն, կատարելութիւն» (ըստ ԱԲ. չունի ՆՀԲ)։ Երևի այս բառն է, որ մի անգամ ունի Ոսկ. մեկն. Պաւղ. Ա. էջ 881. «Տեսե՞ր զչափ հնազանդութեանն, լո՛ւր և զպատար սի-րոյն», յն. μέτρον «չափ», որ նախորդ նա-խադասութեան մէջ արդէն գտնուելով՝ թարգ-մանիչը կրկնութիւնից խուսափելու համար ա՛յս ձևով է թարգմանել. (այլ ձ. պատուէր, ինչպէս կարդում է նաև Վարդանեան ՀԱ 1913. 488, բայզ անյարմար է)։ Այս արմա-տից են պատարել «բոլորովին լցնել» Փիլ. Պիտ. «ծայրալիր կատարել» Մագ. պատա-րումն Եղիշ. Ճառընտ. պատարուն «լի» Եղիշ. խաչել. Պիտ. յուսապատար Դիոն. լիապա-տար Յհ. կթ. անպատարուն Մագ. լուսապա-տար Անան. յհ. մկ. խնկապատար Նար. ծայրապատար Պիտ.։


Պատգամ, աց

s.

oracle;
words;
sentence;
message, errand, order, ordinance;
counsel, advice;
—ս տալ, որոտալ, to deliver or utter oracles;
ի —ս անկանել, to parley, to negotiate, to enter into treaty;
—ս առաքել առ ոք, to send to say.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, իբրև պրս. փէյղամ։ ՆՀԲ «արմատն է պա, պատ, նոյն ընդ բա, բայ, բառ, բարբառ, բան, լծ. յն. ֆա՛դիս, ֆա՛սիս, լտ. fari, fa-tum. fama. կայ և ի բառսդ պատաս-խանի, պատուէր, պատմել ևն»։ Peterm. 21 եբր. piϑgām, յն. φϑέγμα «ձայն, հրն-չիւն, խօսք», պրս. paiγām։ La Groze, Ձեռ. աշխ. տե՛ս Բազմ. 1897, էջ 8 եբր. և մարական ձևերի հետ։-J. Gildemeis-ter, Zur Etymologie altpers. Wörter im Semit. ZKM 1842, 214 պրս. և եբր. ձևերի հետ, իբր prati-gam։ Ուղիղ են հսամեմատում Böttich. Rudim. 52 211, ZDMG 1850, 360, Arica 77, 277, Lag Ujrgesch. 463, Gesam. Abhd. 79, Btrg baktr. Lex. 50, Müller SWAW 38, 574 -6, 39, 394, 408, Հիւբշ. KZ 23, 13 ևն։