Your research : 218 Results for մար

Entries' title containing մար : 810 Results

Definitions containing the research մար : 1988 Results

Ճան, ից

s.

small bone, ossicle, cockle.

• Թր. Նչ. և Երզն. քեր. համարում են ճանաչել բայի արմատը. այսպէս է մեկնում նաև ՆՀԲ։ Սխալ է, որովհետև այս պարագային պիտի լինէր -ճանաչ կամ -ծան։ Վերի ածանցներից մի օա-նիսի մէջ -ճան նշանակում է «սիրող, ցանկացող, մոլի». այսպէս են ճակա-ճան, գինեճան, տիրաճան. թերևս նաև ճոխաճան, դաւաճան. այս պարագային կարելի էր թերևս համեմատել հպրս. danah ձևի հետ. (հմմտ. Aspa-čanah «Չիասէր»). բայց ի՛նչպէս մեկնենք խրախճան և երախճան բառերը։ Մառ, ИАН 1911, 441 և Ղափանցեան, Տե-

• «ուռոյց մսոտ ի մարմինս կենդա-նեաս, որպէս ուղտու». ունի միայն Քաջու-նի, հտ. Գ. էջ 151։


Ճանկ, աց

cf. Ճանգ.

• -Պրս. [arabic word] čang «թռչունի մագիլ, մարդու ճանկ, կեռ, կորացեալ, թեքեալ». որից փոխառեալ են նաև արևել. թրք. [arabic word] čanqa «ճանկ, մագիլ», [arabic word] čangak «մես կախելու կեռ», քրդ. čeng, čang «ձեռք, բազուկ», գնչ. čanka «կեռ գաւազան». վրաց. ჭანგი ճանգի «գազանի կամ թռչունի թաթը, մագիլ», գաչանգեբա «խորել, միջից մի մասը գողանալ. ճանկել» լազ. ճանգի «մագիլ թռչնոյ», ուտ. ճmնգ' «ճանկ, մա-գիլ»։-Հիւբշ. 187։


Ճանգ, աց

s. mar.

hook, tenter;
drag-hook, cramp-iron;
grapnel, grappling-iron;
claw, talon, paw, fang.

• -Պրս. [arabic word] čang «թռչունի մագիլ, մարդու ճանկ, կեռ, կորացեալ, թեքեալ». որից փոխառեալ են նաև արևել. թրք. [arabic word] čanqa «ճանկ, մագիլ», [arabic word] čangak «մես կախելու կեռ», քրդ. čeng, čang «ձեռք, բազուկ», գնչ. čanka «կեռ գաւազան». վրաց. ჭანგი ճանգի «գազանի կամ թռչունի թաթը, մագիլ», գաչանգեբա «խորել, միջից մի մասը գողանալ. ճանկել» լազ. ճանգի «մագիլ թռչնոյ», ուտ. ճmնգ' «ճանկ, մա-գիլ»։-Հիւբշ. 187։


Ճանճ, ից

s.

fly;
եղանակ, ծիրտ, սատակիչ —ից, — time;
— blow;
— bane;
զ— փիղ գործել, to exaggerate, to make mountains of mole-hills.

• = Փոխառեալ է կովկասեաններից. հմմտ. մինգր. ճանջի, ճանդի, լազ. ჯაჯი ջաջի կամ მφაჯი մջաջի, მჭაჯი մճաջի, տաբ. համճու. բոլորն էլ «ճանճ» նշանակութեամբ։ Բառս կայ նաև վրաց. წერი ծերի ձևով, ուր ր համապատասխանում է նախորդների ջ, նջ ձայներին. հմմտ. վրաց. ცვარი ցվա-րի=մինգր. ცუნჯი ցունջի «ցօղ», վրաց. վირი ձիրի=մինգր. ვინჯი ջինջի «արմատ». վրաց. ჭმარი քմարի=լազ. ჭომოჯი tո-մոջի, մինգր. ჭომონჯი քոմոնջի «ամու-սին» ևն։ Կովկասեան ձևերի այս բազմազա-նութիւնը և ընդհանուր տարածումո չի թոյլ տալիս ընդունիլ թէ կովկասեաններն են փո-խառեալ հայերէնից։


Հաւատ, ոյ, ոց

s.

faith, belief, creed;
trust, confidence;
fidelity, faithfulness, good faith, sincerity;
proof, testimony, evidence;
Creed;
—ք, յոյս եւ սէր, faith, hope and charity;
քրիստոնէական —ք, the Christian religion;
դաւանութիւն —ոյ, profession of faith;
լոյս, ջահն —ոյ, the light of faith;
մասունք, սահմանք —ոց, articles of faith;
կենդանի, անյողդողդ or հաստատուն, գայթ ի գայթի, մեռեալ —ք, lively, resolute, constant or unshaken, tottering or wavering, dead faith;
անխտիր ի —ս, indifferent as to religious matters;
դաւանել զ—ս, to confess the faith;
ունել —ս, to have faith;
չունել ոչ —ս ոչ օրէնս, to regard neither law nor gospel;
գալ, դառնալ ի —ս, to become converted;
ածել, ձգել ի —ս, to convert;
հաստատուն լինել ի —ս, to be true to the faith;
—ս ի ներքս բերել, —ս բերել, to believe, to give credit to;
—ս ընծայել, to believe in, to give faith to;
—ս ունել յոք, to trust, to place faith in, to put trust in;
— տալ միմեանց, to make a contract, to contract an alliance, to enter into an engagement, to bind oneself;
ուրանել զ—ս, to deny or abjure the faith;
յորում ոչ գոյ —, unbelief;
անցանէ ըստ —ս, it is incredible;
—ոյ, worthy of credit;
cf. Թերանամ.

• , ո հլ. (գործածւում է մանաւանդ անեզաբար) «հաւատք, կրօնք, հաւատարմու-թիւն, վստահութիւն, ստուգութիւն» ՍԳր. «ապացոյց, փաստ, հաւաստիք» Փիլ. «ռա-շինք» Եւս. քր. որից հաւատալ ՍԳր. Ոսկ. յհ, ա. 15. 16. մ. ա. 10. Եւս. պտմ. հաւատա-ցուցանել Բ. մակ. դ. 34. Ոսկ. ես. Եփր. ծն, հաւատացեալ ՍԳր. հաւատոյ «հաւատալու արժանի» Կոչ. հաւատաւոր Եղիշ. Կանոն, հաւատուհի Իգն. ատ. թղ. 113 (ոսկեդա-րեան!) հաւատարիմ (մասնիկի համար հմմտ. մտերիմ, ոխերիմ) ՍԳր. Ոսկ. հաւա-տարմութիւն ՍԳր. Ագաթ. Եւս. օր. առհա-ւատչեայ ՍԳր. Ոսկ. Սեբեր. Եփր. ծն. Ագաթ. անհաւատ ՍԳր. Եզն. անհաւատոյ «անհաւա-տալի» Կոչ. 289. թերահաւատ ՍԳր. Կոչ. հըշ-մարտահաւատ Կորիւն. միահաւատ Ագաթ. նորահաւատ Ոսկ. ա. տիմ. Ագաթ. Եւառռ. ուղղահաւատ Բուզ. չհաւատալի Վեցօր. Բուզ. դեռահաւատ Խոր. դիւրահաւատ Բրս. հց. ա-պահաւատ Նար. կիսահաւատ Ոսկ. լհ. հաւա-տարմատար, հաւատաքննութիւն, հաւատա-քըննական, հաւատուրաց (նոր բառեր) ևն։ Նախաձայնի անկումով ունինք աւատ, որից մակբայաբար յաւատ «հաւատարմութեամբ». Ոչ առնէին համար արանցն՝ յորոց ձեռս տա-յին զարծաթն՝ տալ գործաւորաց գործոյն, կի յաւատ (կամ ի յաւատ, յն. ἔν πίστει) գործէին (Դ. թագ. ժբ. 15, իբ. 7). նաև աւա-տալ Մագ. Վրք. հց. ա. 522, Լմռ. մատ зn1 (միջին հյ. աւտալ, ավտալ Անսիզք 25, 63). աւատացուցանել Ճառընտ. չաւատալ Ոսկ. մ. ա. 4. չաւատալի Եւս. քր.։ Իսկ աւատ «fief» բառը, որից աւատառու, աւատապետ, աւա-տական իշխանութիւն «féodalité» ևն յար-մարեցրած է նոր գրականում, կարծելով թէ այս եւրոպական բառը ծագում է լտ. fides «հաւատք» բառից։

• Հներից Վանակ. հաւատ. = Տաթև հարց. 769 հետևեալ մեկնութիւններն է յարմարացնում. «Հաւատն լոյս. հաւն սկիզբն և ատն՝ զօրութիւն գործոյ. զհոյն գիր ի բաց առ, աւատ ասի. ամենայն ի դէպ բանի ասեն՝ թէ աւօտ կայ. և առա-ւոտ ասեն ոսկիզբն աւուրն, որպէս աւօտ արեգական գալոյ»։ ՆՀԲ լծ. հյ. հաւա-նութիւն, դաւանումն հաստատ, հա՛. այո՛ յաւէտ, թրք. էվվէթ, եբր. եհուտ «խոստովանութիւն, Յուդա», լտ. fides, իտալ. fede։ Մորթման ZDMG 26, 543 բևեռ. havadubi։ Տէրվ. տե՛ս հաւան։ Հիւնք. Աւետարան բառից։ Ալիշան, Հին հաւատք, էջ 7, 9 լտ. fides, իտալ. fede, ֆրանս. foi կամ հաւ «սկիզբ» և կամ հաւանուռիւն։ Meillet տե՛ս հաւան։ Pat-rubány SA 1, 210 զնդ. hu «լաւ»+ā+ պրս. vāt «բան, խօսք», իբր յն. εύαγ-Հέλιον «Աւետարան», իսկ ՀԱ 1908, 187 սանս. sabhā «ազգ», գոթ. sibja, հբգ. sippe+տալ՝ այն է «իր անձը ազ-գին նուիրել»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 100 հաւաստ բառից։ Karst, Յու-շարձան 421 տե՛ս հաւան։-Մառ, ИАН 1916, 237 հաւատ, հաւան, հաւաստի, համոզել և ամուր դնում է յաբեթական sam արմատից, որից և վրաց. մծամս «հաւատամ»։-Առհաւատչեայ բառը Lag. Armen. Stud. § 2411 համարում է ձևա-ցած ժողովրդական ստուգաբանութեամբ եբր. [hebrew word] 'erābōn «գրաւական» բառից։


Հաւաք

adj.

assembled, gathered together.

• «ժողովուած» Վրդ. պտմ. այս ար-մատից են հաւաքել «ժողովել» ՍԳր. հաւա-քումն Ոսկ. յհ. ա. 38. հաւաքարան Թէոփ. ծն, հաւաքական Անյ. վերլծ. հաւաքաբանու-թիւն Անյ. վերլ. հաւաքիչ Մագ. զանազանա-հաւաք Թէոդ. կուս. բազմահաւաք Պիտ. դըժ-ուարահաւաք Խոր. զուգահաւաքել Ճառընտ. ծաղկահաւաք Խոսրովիկ. համահաւաք Վրդն. սղ. ծն. զօրահաւաք, հաւաքածու, հաւաքա-տեղի, հաւաքոյթ (նոր բառեր) ևն։ Առանց հ նախաձայնի ունինք աւաքել «հաւաքել, ժո-ղովել» Եզեկ. իթ. 5. Գ. մակ. զ. 4. Բրս. ողորմ.։ Այս բառը ունի նաև «բժշկել» նշա-նակութիւնը. այսպէս՝ աւաքել ի բորոտու-թենէ կամ զբորոտութիւն «բորոտութիւնը բը-ժըշկել» Դ. թագ. ե. 3, 6, 7, 11. աւաքեցու-ցանել «բժշկել» (անդ). պարզապէս աւաքէր «բժշկում էր» Սասն. էջ 36։ Այս նշանակու-թեան զարգացման համար հմմտ. յն. συ-ναγω «հաւաքել» և ἀποτσυναγω «բժշկել». նաև հայ. ախտաքաղ «ախտաբոյժ» Սասն, 65 (տպ. աղտաքաղ. հմմտ. քարաղր բառի տակ ասուածները)։


Հաւփալ, ի, աց

s.

cf. Հօփալ.

• ՆՀԲ փալ համարում է «նոյն ընդ լտ. palumba «վայրի աղաւնի»։ Պատահա-կան նմանութիւն ունին յն. πελεια «վայրի աղաւնի», լեթթ. paipala. լիթ. pütpela, հպրուս. penpalo, ռուս. nepe-neлъ, չեխ. pfepel, լեհ. przepiora ևն «լոր, լորամարգի» (Trautmann 204)։


Հեզ, ոց

adj. adv.

mild, meek, gentle, affable;
calm, tranquil, still;
softly, gently.

• ԳՒՌ.-Երև. հզութիւն, որ պահուած է այս առածի մէջ. «Աղվէսը մարաքումը ձագ ա հանել, մեր թազու հզութիւնիցն ա» (Պռօշ-եան, Յեցեր, էջ 155)։


Հեթանոս, աց

s.

heathen, pagan, paynim, gentile;
infidel, idolater, barbarian;
nation, people;
—ք, the heathen.

• = Ասոր. ❇ h tnos (hetnos կամ hetanos?) քիչ գործածական ձևից, որի մայրն է յն. ἔϑνος «ժողովուրդ, ցեղ», յգ. α ἔϑνη «հեթանոսք», ἐϑνιϰός «հեթանոս, հեթանոսական»։ Հայ ձևը դրւում է ասորե-րէնից՝ նախաձայն h-ի պատճառաւ, որ պա-կասում է յունարէնում. ասորին դրել է այդ յաւելուածը՝ գրաւորապէս ճշտիւ արտայայ-տելու համար յն. ἐ նախաձայնը։ Յոյնից տառադարձուած է նաև լտ. ethnicus «հե-թանոս, հեթանոսական». իսկ գոթ. haiϑnd ձևի համար տե՛ս տակը ՓՈԽ։-(Հիւբշ. 360)։

• ՓՈԽ.-Bugge և Torp (IF 5, 168-80, թրգմ. ՀԱ 1895, 260-1) մեր բառից փո-խառեալ են համարում գռթ. haiϑnō (*haiϑ-ans) «հեթանոս», որից էլ յառաջ են եկել գերմ. heidan, heiden, heithin, heidin, hei. dane, հսաքս. hēthin, հֆրիզ. hethin, het-hen, հանգլ. hā̄eδen, հնորմ. heiδinn, հնորվ. heiδingi, հշվէդ. heϑninge «հեթանոսա-կան»։ Նոյնը յիշատակում է նաև Zeller, Stand und Aufgaben der Sprachwiss. էջ 301։ Մերժում է Pokorny 1, 329 և դնում է այս ձևերը հնխ. kaito-= գերմ. heide «ան-տառ, անմշակ դաշտ» ձևից։ Նոյնը նաև Klա-ge 209,


Հեծ

s.

cf. Հեծութիւն.

• «հառաչանք, ախ քաշելը» Գնձ. Գէ. ես. Ճառընտ. = Վրք. և վկ. ա. 444. որից հեծել ՍԳր. Ոսկ. ես. և եբր. հեծեալ «հեծում է» (բայը *հեծեալ «հառաչել». լծորդութեան համար հմմտ. ատեալ, կեալ) Ոսկ. եբր. յա-հեծութիւն ՍԳր. աշխարահեծ Ագաթ. Կորիւն. տիեզերահեծ Կղնկտ. բազմահեծ Իսիւք.-կ սաստկականով՝ հեծկալ Մագ. թղ. 143.-կրկնութեամբ (բայց կրկնութեան ժամանակ հ-ի կորուստով) հեծեծ, որից հեծեծել ՍԳր. Մանդ. հեծեծալ Վրք. հց. հեծեծելի Եզեկ. ե. 15. հեծեծութիւն ՍԳր. Ոսկ. ես. հեծեծումն Եղիշ. հեծեծատեսակ Նիւս. բն. նոր գրակա-նի մէջ ունինք հեծկլտալ «հեկեկալ», որ ՀՀԲ և ՆՀԲ իբր գաւ. բառ մեկնում են «զկռտալ». այս իմաստով գտնում եմ գործածուած Թլկր-41. «Ընդ ճամբու լանքն քալէ, գէշ հեծկլտայ և ծռկտէ» (հարբածի համար է ասում)։

• «գրաստի կամ կառքի վրայ նստե-լը». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են հեծանել «հեծնել» ՍԳր. Ոսկ. ես. հեծնուլ Բրս. մրկ. հեծանելիք Ոսկ. մ. բ. 26. Եփր. ի. ծն. հեծեալ «ձիաւոր» ՍԳր հեծելազօր ՍԳր. Եւս. քր. հեծելութիւն Ամբ. գ. 8. հեծուցանել ՍԳր. Փարպ. հեծուկ «նըս-տոյ տեղի, գաւակ» Ուռհ. Մարթին. նոր գրա-կանի մէջ հեծանիւ կամ հեծելանիւ, հեծան-ւորղ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sed-«նստիլ» ար-մատեզ, որի վրայ ընդարձակ տե՛ս նիստ բառի տակ. այստեղ յիշենք իմաստի նման զարգացման իբր օրինակ՝ սանս. sādin «հե-ծեալ, ձիաւոր», ռուս. всадникъ նոյն նշ. հսլ. sedlo, ռուս. cъдлo, հբգ. satal, ռեռմ. sattel (որից փոխառութեամբ ֆինն. satula), անգսք. sadol, ստ. լատ. sella «թամբ» (Klu-ge 408).-տ>ծ ձայների փոխանակութեան համար հմմտ. արտ-արծ, պղտոր-պիղծ, պարծ-հպարտ ևն։


*Կոկով

s.

testicle.

• ԳՒՌ.-Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գօգօվ «ա-մորձիք». սրա հետ նոյն է հոմանիշ Ննխ. գიգō, որ այլուր ունի տարբեր նշանա-կութիւններ. ինչ. Ակն. «ձու», Սվ. «մրգեղէն, պտուղ», Ակն. «ընկոյզ», Տփ. «պանիր», Խրբ. «կլոր, գնտաձև». բոլորի նախնականը ներ-կայացնում է վերջին նշանակութիւնը։-Սրա համար հմմտ. նաև կակալ Կր. «ընկոյզ» և կակալա «ամորձիք» Կր. «ոչխարի, ուղտի։ այծի աղբ» Կս., պլոր «ամորձիք» (բայց բուն նշանակութիւնը «կլորիկ»)։


Կող, ից

s. fig. adv.

side, rib, flank;
part;
woman;
wife;
ընդ կողաց, aside, awry, sidelong;
առ ի —, cf. Զառ՞՞՞ի՞՞՞կող;
անդէն ի —ի, directly, at once, forthwith;
ի — լինել, to stretch or lay oneself down, to lie down, to go to bed;
—ք գրեանց, cover or binding of a book.

• , ի հլ. (Բ. թագ. ժզ. 13 կայ կո-դաց. յետնաբար ս հլ. կայ նաև Եզեկ. լդ. 21 կողամբք, Զքր. կթ. կողունս, որոնք են-թադրում են *կողն ուղղականը) «կուշտը, ռնակուշտ» ՍԳր. «մի տեղի կամ մի բանի մօտը, քովը, լեռան լանջը ևն» Բ. թագ. ժզ. 13. Ա. մակ. ժգ. 29. Բուզ. դ. 18. «ան-կեան մի կողմը» Եւկլիդ. «կին, ամուսին, կողակից» Եփր. դտ. Վրդ. պտմ. էջ 90. որից զառիկող, զառիկողեալ «շեղ, զառիվայր» Պիտ. Նիւս. ի կողի «կռացած, մինչև կողր կախուած (լուացուելու ժամանակ)» Բուզ. 132. կողաքակ «կուսակցութիւնից բաժա-նուած» Բուզ. կողակից «ամուսինը, կինը» (այսպիսի կազմութեամբ է նաև պրս. [arabic word] hampahlū հոմանիշը) Վրք. հց. (որի երկ-րորդ ձևն է կողաբաղ՝ բաղ «կից» բառից Անյ. քեր. Երզն. նչ.). կողահերձ Նար. կո-ղահոս Շար. Սարգ. կողամայր «մի տեսակ ձուկ» Վրդն. ծն. հարստակող Փիլ. Պիտ. մի-ջակող Նիւս. բն. պատկողանոց «նաւի ներ-քին կողափայտերը» Ոսկ. կողոս. կողեդ «ուժով կողեր ունեցող» (նորագիւտ բառ) Տաթև. ամ. 196. Հարց. 276. կողոսկր, կո-ղիկ (նոր բառեր)։-Կողն հնագոյն ձևից պահուած է՝ բացի գըծ. կողամբք և հյց. կո-դունս ձևերից, նաև սեռ. կողին, որից կազ-մուած են՝ կողինաւոր «կողը զրահապատ» Ոսկ. մ. գ. էջ 66 (Հացունի, Պատմ. տարա-զին 154 արմատը դնում է կողէնք, իբր յն. ϰόλλησις «զօդ, կապ», և համարում է «մի տեսակ զրահ»). անկողին (որ և գրուած է ընկողին, ընգողին, անգողին) «պառկելու տեղ» ՍԳր. և բայաձև ընկողնիլ «պառկիլ» Ոսկ. եբր. որ և կողնիլ «պառկիլ» ԱԲ. (ի-մաստի զարգացման համար հմմտ. ի կող լինել (>Շտ. կողլել) «պառկիլ, ընկողմա-նիլ» ԱԲ. և կողմն բառից՝ ընկողմանիլ «պառկիլ» Փիլ. (երկուսը կողք կողքի գոր-ծածուած ունի Բուզ. դ. 10. «Եւ ինքն ի նիստ եղեալ անկողնին, կամէր լինել ի կողմն»)։ Անկողին բառից է գետնանկողին «գետինը փռուած անկողին» Եղիշ. է. էջ 97։-Նոյն արմատից -մն մասնիկով կազմուած է


Կողմն, մանց

s.

flank, side;
side, part, party;
climate;
confine, quarter, canton;
country, soil, region, land;
հակառակ —, the wrong side;
the opposite party;
տկար —, weak side;
ի մի —, aside, apart;
առ ի —, slantingly, awry, sideways, laterally;
ի մի — թողուլ, to set apart, to lay aside;
ի — լինել, անկանիլ, to lean on one's side, to lay oneself down, to repose;
ի — առնել ի վերայ մահճաց, to place in bed, to put to bed;
— տալ, to recede, to retreat, to draw back;
ի — ելանել, to retire from, to withdraw oneself, to stand aside;
ունել զ— ուրուք, to take up the cudgels for, to take one's part, to range oneself on the side of, to side with one;
երկոցուն իսկ կողմանց հաճոյ լինել, to run with the hare hold with the hounds, to contrive, to stand well with opposite parties;
ոչ միում յերկոցունց կողմանցն լինել ձեռնտու, to preserve neutrality, to remain neutral;
նստաւ ի կողմանէ նորա, he sate near him;
յայսմ կողմանէ, on this side;
ի միւս կողմանէ, on the other side;
յերկոցունց կողմանց, on both sides;
ի կողմանց կողմանց, from different parts;
ի միոյ կողմանէ զմիւսն, from one side to the other;
through through, right through;
յամենայն կողմանց, on all sides or hands;
from all quarters, everywhere;
յինէն կաղմանէ, on my side;
on my part, as for me;
ի ձէնջ կողմանէ, from you;
in your name.

• = Կառմուած է կող արմատից՝ -մն մաս նիկով, հմմտ. ջեր և ջերմն, սերիլ և սերմն. մինչև այսօր էլ Նոր-Ջուղայի բարբառում կող գործածւում է թէ՛ «կող» և թէ «կողմ» նշանակութեամբ. ինչ. Կողս զաւում ա. ին կողից յեկավ։ Նշանակութեան զարգացման համար հմմտ. ֆրանս. čóte «կողքը, կող», coté «կողմ», արաբ. [arabic word] janib «կող» և «կողմ»։-Հիւբշ. 422։


Մեք, մեր, մեզ

pron.

we;
us;
— ինքնին, — մեզէն, ourselves;
զի՛նչ — ողորմելիքս, what poor creatures we are!.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mes ձևից։ Յոգ-նակի ա դէմքի դերանուան համար հնխ. երկու ձև ունէր. wes և mes. առաջինից են ծագում սանս. vay-ám, զնդ. vaem, գոթ. weis, հբգ. wir, իսկ երկրորդից՝ հյ. մեք, լիթ. և լեթթ. mēs, հպրուս. mes, հսլ. my (նմանողութեամբ vy «դուք» բառի), յն. լեսբ. ὰμ-μες, դոր. *āμτς (որոնցից հետևում է յն. *άομeς)։ -Հիւբշ. 474

• մեր=լիկ. mire «սեպհական, բնիկ» և ma «մեր», որոնցից առաջինը մերժում է ինքը անդ, 2, 113։ Մառ, Яз. и Лит. I. 245 վրաց. მე մե «ինձ», չուվաշ. ebé «ես», ebīr «մենք»։ Autran. Sumér. et ind. էջ 107 սումեր. -meš «մենք» ձևի հետ։ Պատահական է հունգ. mink «մենք», ինչպէս և հունգ. tik' «դուք». որ Karst, Gesch. d. Arm. Phil. էջ 11 ցեղակցական է համարում։


Մեքենայ, ից

s. fig.

machine, engine;
machination, cabal, plot, device, intrigue;
բազմահնար —ք, sly, crafty dealings, intrigues, machinations;
—ս հառնել, cf. Մեքենայեմ;
— երկանիւ, վեցանիւ կամ ութանիւ, two-wheeled, six-wheeled or eight-wheeled machine;
շոգեշարժ —, steam-engine;
տեղափոխ —, locomotive engine;
— պարզ կամ կրկին արդասեօք, single or double-acting engine;
— ջրեղէն սիւնակաւ, water-pressure engine;
— վերամբարձ, jack, lifting-jack or screw-jack;
— ցցահար, steam pile-driving engine;
— օդահան, air-pump, pneumatic engine;
գործարան —ի, engine-building;
լուծել, քակել զ—, to take an engine to pieces, to dismount;
յարդարել, կազմել զ—, to fit or put an engine together again, to mount;
ի գործ արկանել զ—, to work an engine.

• = Յն. μηχανή «ամէն տեսակի վարպետ հնարք, միջոց, հնարագիտութիւն, ճարտա-րութիւն, մեքենայ, նենգութիւն», բայական ձևով՝ μήχαναω «արուեստով հնարել, շինել, խորամանկութեամբ գործել», արմատական ձևը μήχος «միջոց, հնարք, ճար», որ կապ-ւում է գոթ. magan, հհիւս. mega, հբգ. ma։ gan «կարենալ» ևն բառերի հետ. արմատը հնխ. māgh, məgh-(Boisacq 636), որից նաև հսլ. moga, mošti, ռուս. моry, անգլ. may, գերմ. mógen (Kluge 334)։ Յոյն բառը փոխառութեամբ տարածուել է բազմաթիվ լեզուների մէջ, ինչ. լտ. machina (յառաջա-ցած դոր. μαχάνα ձևից. հմմտ. Meillet Fsq. lat. էջ 89), որից իտալ. macchina, ֆրանս. machine, գերմ. Maschine (1695 թուից, ֆրանսերէնի միջոցով, ըստ Kluge 321), ռուս. машина, ասոր. [syriac word] mē-xane (յունարէնից, Brockelm. lex. syr. 185). թրք. [arabic word] makina ևն։ Թէև -այ վերջաւորող բառերը սովորաբար փոխառեալ ևն ասորերէնից, սակայն այս բառը նրանց կարգից չէ, որովհետև վերջաւորութիւնը չի յարմարում աս. ē-ին. մեքենայ փոխառեալ է ուղղակի յն. բառի յոգնակի μηχαναι ձևից։ -Հիւբշ. էջ 365։

• Ուղիղ մեկնեցին ՆՀԲ, Windisch. 8։-Տէրվ. Altarm. 78 կցելով հյ. մանգ, խո-րա-մանկ, պրս. mang, գոթ. magan, հսլ. могь, можещи, моштн «կարե-նալ» ևն ձևերի հետ, շատ ապահով չի գտնում որ մեքենայ յունարէնից լինի փոխառեալ։ Հիւնք. մանգղիոն բառի՞ց։ Հիւբշ. Ուս. փոխ. բառից 34 շեշտում է որ ասորերէնից փոխառեալ չէ, իսկ Müller WZKM 8, 285. թրգմ. ՀԱ 1894. 295 ասորի է համարում։


Մէջ, միջոյ, ով, ոց, աց, ովք, օք

s. bot. prep. prep. adv. adv.

middle, midst;
inside, interior, heart, bosom;
loins, reins;
ցաւք միջաց, lumbago;
—ք or պորտ ընդոց, hilum of beans;
հացի միջաւ, with the crum;
ի — or ի միջի, in the midst or middle of, among, between, in, into, within;
ի միջոյ, through, out of, from;
prep. adv. ընդ —, by halves;
between, among;
in, into;
through the medium of, by means of;
— ընդ —, from time to time, now and then, ever and anon;
ց-ս, down or up to the waist;
ի միջի ձերում, among you, in the midst of you;
— գիշերոյ, midnight, twelve o'clock;
— ի գիշերի, at night, in the night, by night;
ընդ — իւր, upon his loins or side;
միջովք չափ ի վեր or ի միջոյն եւ ի վեր, from the loins upwards;
միջովք չափ ի խոնարհ or ի միջոյն եւ ի խոնարհ, from the loins downwards;
յապականութեան ի միջի, from or in the midst of corruption;
պնդել զ—ս, to gird up one's loins, to put on a belt;
խորտակել զ—ս, to break one's back;
գօտի ածել ընդ — իւր, to wear a belt, girdle or sash;
արկանել քուրձ զմիջովք, to put or gird sackcloth on one's loins;
սուսեր ընդ — ածել, ածել սուր ընդ —, to gird on a sword;
— ընդ — հերձուլ, հատանել, to cut in halves;
to split into two parts;
բառնալ ի միջոյ, to annihilate, to utterly destroy, to exterminate;
անցանել, կալ ի —, to come forward, to show or present oneself;
ի — բերել, to produce, to bring forward or out, to cite, to expose;
ի անկանել, to interpose;
փոյթ ի — առնուլ, to endeavour, to study, to try, to make any effort, to be solicitous;
դաշինս ի միջի հաստատել, to make an alliance;
արի՛, ա՛նց ի —, arise, get up, come here;
քերթացք նորա չեն ի միջի, his poems are lost;
ընդ — բանից մի՛ անկանիր, do not interrupt another's discourse;
cf. Խորհուրդ;
ի մէջ, cf. Մէջ;
ի միջի, in the middle, between, among;
ի միջոյ, from the middle.

• , ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «մէջտեղը» ՍԳր. «մարդու մէջք» ՍԳր. Ոսկ. եփես. «մէջը, կէսը» ՍԳր. Ագաթ. «արգանդ» Ոսկ. ես. էջ 365 (եզակի գործածութեամբ). որից ընդ մէջ, ի մէջ, ի միջի, ի միջոյ ՍԳր. Ոսկ. Կիւրղ. ել. Եզն. միջամուխ Ոսկ. Վեցօր. Կորիւն. Սեբեր. միջամուտ Բ. մակ. պ. 15. միջապատ «գոգնոց» Ոսկ. ես. միջավայր Վեցօր. միջատ Վեցօր. միջին ՍԳր. միջնանիւ Կոչ. միջնաշխարհ Բուզ. միջնորդ ՍԳր. մի-ջոց ՍԳր. Եւս. պտմ. միջօրեայ ՍԳր. Եւառր. ընդ-միջել ՍԳր. Եզն. Եւս. պտմ. ընդմիջաշա-ւիղ Ես. ծը. 12. միջնաբերդ Բուզ. բերդամէջ Ագաթ. բանակամէջ Բուզ. աչամէջք Պիտ. լեռնամէջ Խոր. արծր. խորամիջոց Վեցօր. թիկնամէջք Սղ. կէ. 14. երկնամիջակ Զքր. կթ. Միջագետք ՍԳր. և սրա հակառակը՝ գե-տամէջք Եփր. եբր. (ՀԱ 1912, 554, ինչպէս կայ բերդամէջ, աշխարհամէջ, փողոցամէջ, քաղաքամէջ)։ Առանց ձայնաւորի փոփոխու-թեան ունինք՝ մէջօրեայ ՍԳր. Մծբ. Կոչ. մէջերկրեայ Խոր. մէջափայտ Տօնակ. մէջ-գետին Ագաթ. Բուզ. ե. 24. Ոսկ. կող. 619. Մանդ. իզ. 191 (նորագիւտ բառ, որի վրայ տե՛ս Նորայր, Կոր. վրդ. 245), մէջքաղաք «հրապարակ» Բ. մակ. ժ. 2 (Վարդանեան, Բառաք. դիտ. Բ. 72)։ Նոր բառեր են միջազ-գային, ազգամիջեան, միջամասնիկ, միջա-մասնկաւոր, միջամտել, միջամտութիւն, միջանկեալ, միջանցք, միջարկութիւն, միջ-կուսակցական, միջնադարեան, միջնարար. միջնորդաբար, միջնորդչէք, անմիջական, անմիջապէս, ընդմիջում ևն։

• ԳՒՌ.-Խրբ. Մշ. մէջ՝, Ալշ. Ախց. Ակն. Գոր. Երև. Զթ. Կր. Հճ. Հմշ. Մկ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Վն. Տիգ. Տփ. մէչ, Ասլ. մէչ, մէշ, Ոզմ. մեչ, Սվեդ. միչ, Հւր. մէօջ, Ղրբ. մաչ, Ագլ. մաջ, մանջ.-2. Ախց. Զթ. Կր. Հճ. Ննխ. Վն. Տիգ. մէչք (սեռ. Տիգ. միչmց, Վն. մէճmց, Զթ. մօչօց, մօ-չոց), Ջղ. մէչկ, Տփ. մէչկ, մէճկ, Սչ. մէչգ՝, Ոզմ. մեչք, Մշ. մէճկ, Սվեդ. միչք, Ռ. մէշք, Խրբ. Պլ. Սեբ. մէշգ, Ասլ. մէշգ, մէշ*՝, Գոր. Երև. Շմ. մէշկ, Մրղ. Սլմ. մէշկ', Ագլ. Ղրբ. մաշկ, Հմշ. մէչ (եզակի ձևով. ինչ. մէչս ցաւի կու «մէջքս ցաւում է»).-3. Ազլ. մ'աժ-նակ «միջնակ», ինչպէս և Ղրբ. մա՛ժղօլ «մէջի կողմը», մինչդեռ մա՛շկիւս «մէջ կոյս, մէջը»։-Թրքախօս հայոց մէջ ունինք Ատն մուօջուգ «հացի միջուկ»։-Նոր բառեր են մէջալի, մէջալուծ, մէջակալել, մէջաւոր, մէջ-կապ, մէջքացաւ, մէջքատել, միջաբեր, միջա-մատիկ, մատնամիջի, միջան, միջանոց, մի-ջացու, միջհան, միջնակ, միջնառ, միջնաքար, միջնոց, միջտանք, միջքալեղ, շէնամէջ, գիւ ղամէջ, մարդամէջ, տնամէջ, մշնղուռ, մի-ջուկ ևն, ևն։


Մէտ

s. adj. adv.

index of scales;
weight, heaviness;
moment, instant;
oscillation;
inclination, propensity;
inclined or prone to, bent on;
— առ —, — ի —, oscillating, balancing;
undulating, floating;
— ի — խոնարհել, to float, to undulate, to wave;
— լինել, to be inclined, prone, to bend, to tend towards.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը, կայութեան) «կշիռքի միջին կէտո» (ոսա ՆՀԲ) կամ «հաւասար նժարների վրայ աւե-լացուած դոյզն ինչ ծանրութիւնը» (ըստ ՋԲ) ՍԳր. Մծբ. 294. Ոսկ. եփես. 695. «կշռի նը-ժար կամ թաթ» Վանակ. յոբ. «հակած, յօ-ժար» Ոսկ. Սեբեր. «հարիւր լիտր» Բառ. ե-րեմ. էջ 210.-«փոշու մի հատիկ, որ ամե-նափոքր կշիռն է» Վրք. և վկ. Բ. 150 (Իբրև մէտ մի փոշւոյ համարեալ է). այսպէս է հասկանում նաև Զքր. սարկ. Ա. 67 (Կշռեցին և կշիռն նորա որպէս և ասաց Շահղուլի Բէկն, մէտ մի ո՛չ աւելի և ոչ պակաս)։ Այս արմատից ունինք մէտ ի մէտ «ճօճելով» Ա-գաթ. կամ մէտ առ մէտ Քեր. քերթ. միտել «հակել, մէկ կողմ ծռել» ՍԳր. Ոսկ. Բուզ. Եզն. «կցել, միացնել» Հին բռ. Մագ. գա-մագտ. (ՀԱ 1911, 366), «խօսքը յատկապէս մէկին ուղղել» Ոսկ. մ. գ. 112 (Առ Պետրոս զբանն միտէ), «հաւանութեան գալ, խոնար-հիլ» Մագ. թղ. 237 (Աճառ. ՀԱ 1923, 254). որ և գրուած է մետել Ոսկ. մ. բ. էջ 706. միտագոյն Ոսկ. մ. ա. 15, բ. 12. միտութիւն Ոսկ. մ. բ. 27. դիւրամէտ Սեբեր. հակամէս Փիլ. Յհ. կթ. զուգամէտ ԱԲ. միտումնաւոր (նոր բառ). նոյն են նաև մետ «մէջտեղը» Պիտ? մետական «հասարակ բայ» (ըստ. յն. «միջակ») Հին քեր.։


Մթեր, ից, աց

s.

mass, heap, pile, accumulation;
provision, store, hoard;
remainder;
filth, dirt;
— առ —, in a heap, like a heap, in quantity.

• ՓՈԽ.-Kraelitz-Greifenhorst հայերէնից փոխառեալ է դնում Ատրպտ. թրք. [arabic word] me-քek «շտեմարան ցորենոյ. վաճառատուն», որից յետ է առնուած հյ. մարագ (ՀԱ 1911, 259)։-Անճիշտ է. որովհետև մթերք բառը հայ. գաւառականների մէջ գործածական ձև չէ. թրք. merek փոխառեալ է հյ. մարագ բա-ռից։


Մժեխ

cf. Մժղուկ.

• Ինճիճեան, Հնախ. Գ. 22 հանում է ժ ոնաձայնից։ Peterm. 22, 29 լտ. mus-ca, սանս. makšikā, որ է «ճանճ»։ Lag Urgesch. 783 -եխ համարելով մասնիկ՝ մժ կցում է սանս. makšikā, պրս. ma-nas լտ. musca, յն. μυῖα «ճանճ» բա-ռերին։ Müller SWAW 38, 592 և 595 սանս makš̌ikā։ Pott Kurdische Stud. ZKM 4, 36 աֆղան. mičan «ճանճ», քրդ. meš, պրս. magas, magaz, բու-խար. mekes, սանս. maksika, լտ. mus-ca ևն։ Նոյնը Justi, Zendsp. 222 զնդ. maxši ձևի տակ։ Lag. Arm. St. § 1498 -եխ մասնիկով մժմարում են հյ. գւռ. մոզ «ճանճ» բա-ռին)։ Scheftelovitz BВ 29, 67 դնում է փոխառեալ պարսկերէնից. հմմտ. բե-լուճ. makiš, զնդ. maxši, պհլ. maxs «ճանճ»։ Մառ ИАН 1918, էջ 2076 վրաց. բուզի «ճանճ» բառին ցեղակից։ Betersson IF 43 (1925), 72 մժլեխ ազդուած է հյ. գոռլեխ ձևից. մժիխ գումարն է մժիկ+մժեխ. հմմտ. լիթ. mig'eles «մուն»։ Պատահական նմա-նութիւն ունին լիթ. mašalai, լեթթ. ma-sala «փոքր ճանճ» (Trautmann, էջ 170)։

• ԳՒՌ.-Ջղ. մժեխ, Ակն. մժէխ, Ալշ. Մշ. Ջղ. մժեղ, Ախց. Երև. Կր. Հմշ. Շմ. Սեբ. մժէղ, Ասլ. մժէ՛ղ, Տփ. մժիղ, Խրբ. մրժէխ, Ռ. մրժէղ, Հմշ. մջէղ, Ղրբ. մնջէղ, Զթ. մըջ-ղեխ, Մկ. Վն. մժիկ, Սլմ. մժիկ', Մրղ. մի-ժիկ', Մշ. Տիգ. մժիգ. սրանցից Ախց. Կր. մը-ժէղ նշ. «մոռն, փոքրիկ ճանճ», որից և Ախռ. մանր-մժէղ «մանր-մունը», Շմ. և Ղրբ. մը. ժէղ և մնջէղ գործածւում են միայն իբրև կրկնական՝ ճանճ բառի հետ, Տիգ. մժիգ նշ. «մրջիւն», մինչդեռ Մրղ. Սլմ. «ճանճ» և Դվ. Վն. «մոծակ»։ Թրքախօս հայոց մէջ ունին Ատն. մուջուխ «մժեղ», Սեբ. մժեղ «մրջիւն»։ Նոր բառ է մարդամժեխ։


Մի՛

adv.

no, not, none;
մի՛ ասեր ինչ, say nothing about it;
մի՛ արդեօք, is it not ?
մի՛ արդեօք դու իցես եգիպտացին, art not thou that Egyptian ? is it not you ?
մի՛ գուցէ, lest, for fear that;
that it may not;
մի՛ երբեք, մի՛ բնա, never, not at all;
մի՛ եւ մի՛ or մի՛ եւ մի՛ իւիք, beware ! not at all, by no means, never;
մի՛ եւս, never, not again, no more;
մի՛ եւս առներ, take care not to do so again;
մի՛ իւիք, by no means;
մի՛ եղիցի, մի՛ լիցի, may it never be ! God forbid ! never;
մի՛ ոք, nobody;
մի՛ perhaps ?
կերիցէ մի՛, neither should he eat;
մի՛, մի՛ վշտացուցանէք զիս, no, no, do not afflict me.

• , ո հլ. (նաև միոջ, միում, ի միոջէ) «մի, մէկ». գործածւում է իբր թուական, իբր անորոշ յօդ կամ անորոշ ածական. այլ և այլ ձևերով ասւում է՝ մի մի, մի առ մի, առ մի, ընդ մի, մի ըստ միոջէ, մի ոմն, մի ոք, մի ինչ, ինչ մի ևն. ՍԳր. Ոսկ. Եփր. Եւս. քր. ևն ածանցման մէջ ներկայանում է հետևեա։ ձևերով. ՄԻ, որից միաբան ՍԳր. Եւս. քբ. միագոյն Կոչ. Բուզ. Ագաթ. միագործ Վե-ցօր. միագունդ ՍԳր. Վեցօր. Եփր. թգ. միա-զօր Եւագր. միամիտ Մտթ. ժ. 16. Եւս. քը. և պտմ. Եփր. թգ. միահաղոյն Ագաթ. Բուզ. Ոսկ. յհ. ա. 37. միականի ՍԳր. Բուզ. միա-լարի (նորագիւտ բառ) Լծ. պրպմ. 748. մհա-կին «մինակ» (-կին մասնիկով) Ոսկ. հերոդ. միական Եւագր. Նանայ. միանալ «միանալ» Ա. եզր. դ. 21. Խոր. «սրտումը տպաւորուիլ» Փարպ. 20, 181, Թղթ. 200, Պտրգ. 230. մեա-ցուցանել «միացնել» Պարպմ. Յճխ. «սրր-տումը տպաւորել» Փարպ. 35 (այս նորա-գիւտ նշանակութիւնները դնում է Գաթըր-ճեան, Պտրգ. 230). ի միասին ՍԳր. Եզն. միաւոր ՍԳր. Ագաթ. Կոչ. Եւագր. միանգամ. միանգամայն ՍԳր. Ոսկ. Եւս. քր. անմի Բուռ. Մծբ. էջ 335 (հմմտ. ՀԱ 1911, 748). նոր բառեր են միակին, միահատոր, միանձ-նոմի, միասապատ, միացում, միդասեան ևն.-ՄԵ-, որ գտնւում է բարդութեանց սկիզբը, երբ երկրորդ եզրը բաղաձայնով է սկսում, և յառաջացած է հին միա-ձևից. (մի բառի ի ձայնաւորը միանալով ա յօդա-կապի հետ՝ տալիս է ըստ օրինի ե. հմմտ. *այգիակութ>այգեկութ, գարիահաց>գա-հեհաց). այսպէս են՝ մետասան ՍԳը. մեկու-սի ՍԳր. Ագաթ. Եզն. Եւս. քր. Ոսկ. Սեբեր. մեկողմանի Կոչ. մեկին «մէկ, միակ» Կոչ. «պարզ, յայտնի» Եւս. պտմ. Սեբեր. Վեցօր. «լոկ, միայն, ևեթ» Ոսկ. Եւս. պտմ. (կազ-մուած է -կին մասնիկով, ինչ. կր-կին, երեք-ւով՝ մէկին, մեկն «պարզ» Լմբ. ներբ. համբ. 1865, էջ 269), որից էլ մեկնել «բաժանել, ջոկել, զատել» ՍԳր. «պարզաբանել, բա-ցատրել, պարզել» ՍԳր. «պարզել, տարա-ծել, սփռել» Բրս. մրկ. Վստկ. առմեկնել «բաժանել» Կոչ. 366. մեկնեցուցանել Ծն. լ. 36. մեկնոց «վերարկու» Եզեկ. ե. Յ. Հռութ. գ. 15. Եփր. թգ. 374. Բուզ. մեկնակ Վեցօր. Կոչ. Եւս. պտմ. «վերարկու» (նորագիւտ բառ) Լմբ. մատ. էջ 84, մեկնակազէն ՍԳր. անմեկն ԱԲ. մեկնակէտ (նոր բառ) ևն. այս ձևերը իրապէս արժեն *միատասան, *միա-կուսի ևն. ինչպէս որ ունինք էլ միակուսե-ցուցանել Մծբ. միակողմանի Մտթ. ժե. 30, 31. միակին Ոսկ. հերոդ.-ՄՈՒ (սեռ. մոյր, տր. մում) «մէկ». յունաբան դպրոցի հնա-րած ձևն է՝ իբրև իգական, մինչդեռ մի չե-զոք է, և եզ՝ արական. հմմտ. Եփես. դ. 5. «եզ Տէր, մու հաւատ, մի մկրտութիւն» ըստ թարգմանութեան Տիմոթ. կուզի, էջ 213, 256 (յն, εἰς ϰόριος, μία πίστις, ἔν βάπτιομα.) -ՄԻԱԿ. ի-ա հլ. «մէկ» Փիլ. Խոր. կազմուաձ է մի բառից՝ -ակ մասնիկով. որից միակօրէն Փիլ. իմաստ. և սղմամբ մէկ, որի հնագոյն վկայութիւններն ունին Պղատ. օրին. գ. Մխ. դտ. Տօնակ. հիմայ տարածուած է գրեթէ բոլոր գաւառականներում։-ՄԻԱՅՆ, ո հլ. «մինակ, առանձին, լոկ» ՍԳր. Ոսկ. Եւս քր. որից միայնանալ ՍԳր. միայնուկ Մծբ. Եփր. թգ. միայնեակ Փիլ. միայնակ Խոր. միայնաւորական Ագաթ. միայնաստան Ա-գաթ. միայնանոց «մենաստան» Փիլ. միայ-նագործ Կորիւն. միայնակեաց Կոչ. Եւագր. Ագաթ. կազմուած է -այն մասնիկով. ինչ. գիշերայն, զճանապարհայն, ամենայն, մի-անգամայն ևն.-ՄԵՆ-. գործածւում է պ-ծանցների սկիզբը. ինչ. մենամարտ Եւս. քր. մենաւոր Կոչ. մենաստան Ագաթ. մենակեաց Բուզ. Վեցօր. մենանալ Ողբ. ա. 1. Ա. տիմ. և 5. մենանոց Եղիշ. մենութիւն Ոսկ. ա տիմ. Ագաթ. մենաշնորհ, մենավաճառ, մե-նավաճառութիւն (նոր բառեր). առանձին գործածուած պարագային դառնում է մէն Սիր. ը. 19, Կոչ. 191, Ագաթ. մէն մի ՍԳը. Ագաթ. Բուզ. որին հետևելով և սխալ գըր-չութեամբ՝ նախորդներն էլ գրւում են նաև մէնամարտ, մէնաւոր ևն, որոնք չեն ընդուն-ուած մեր գրական ուղղագրութեան մէջ, մեն-կամ մէն գալիս է միայն ձևից՝ եա ռառնա-լով ե կամ է (միայն>*մեյն>մեն, մէն). ուստի վերի ձևերը իսկապէս արժեն միայ-նամարտ, միայնաւոր, միայնակեազ ևն, ինչ-պէս որ իրօք էլ գործածուած են մատենա-ռի էր ունեցած Ոսկեդարից էլ առաջ, այնպէս որ Ե դարուն գործածւում էր իբրև գաւառա-կան ձև.-ՄԻՆ «մէկ» Լմբ. Նար. Առ որս. ծագում է մի բառից՝ ն յօդի կցմամբ. ունինք նաև մինաւոր Ագաթ. Եւթաղ. 116. Ոսկիփ. Մաշտ. մինութիւն Սեբեր. 196. Վրք. հց. որոնք կարող են թէ՛ մէն ձևից ածանցեալ լինել և թէ մին բառից ձևացած՝ առանց սղման.-ՄԻՄԵԱՆՔ. գործածական է միայն հոլովեալ ձևով. սեռ. տր. միմեանց «իրա-րի», հյց. զմիմեանս «իրար», բցռ. ի մի-մեանց, գրծ. միմեամբք (հին և ընտիր). ածանցների մէջ ունինք զմիմեանսզրկու-թիւն. Բուզ. միմեանցասէր Ոսկ. յհ. ա. 9. ընդմիմեանսհարութիւն Փիլ. ել. ի միմեան-սայար Փիլ. քհ. ևն. կազմուած է մի բառի կրկնութեամբ, ճիշտ այնպէս, ինչպէս ունինք գւռ. մէկզմէկ, մէկմէկու, մէկզմէկու, մէկմէ-կէ, մեկզմէկե, թրք. biribirimiz «մենք իրար մեք զմիմեանս» ևն. հին լեզուի մէջ է։ ու-նինք Եզեկ. լգ. 30. Եւ ասեն մի ցմի (փո-խանակ ասելու ցմիմեանս).-ՄԻՒՍ, ո հլ. (հնագոյն գրչութեամբ մեւս) «մէկէլ» ՍԳր. Եւս. քր. Ագաթ. որից միւս ևս Եփր. միւսան-գամ ՍԳր. կազմուած է մի+ևս բառերից։ Ճիշտ այնպէս, ինչպէս աշխ. մէկ-ալ, մէկ-ել «միւս» (որ և հմմտ. թրք. obir «միւս», բուն 5-bir «ա՛յն մէկ»)։

• կը գցել է, իսկ մինո՝ վերջին վանկը. մինո-ից յառաջացաւ միո և յետոյ մի. ամէնից աւելի կտրատուածն է մու, որ manāka բառի առաջին վանկը միայն պահել է՝ ձայնաւորն էլ շրջելով ու. թւում է թէ յն. μία ազգական է հա-յերէնի։-Յն. μία ձևով են մեկնում նաև Հիւբշ. Arm. Stud. 13, Տէրվ. երկրա-գունտ Ա 17, Լեզու 166 և Նախալ. 131 ևն։ Canini, Et. etym. 241 մի կցում է ամերիկեան այմարա լեզւով maia բա-ռի հետ։ Bugge, Etr. u. Arm. էջ 23 և 123 միակ=ետր. max հոմանիշի հետ. (այսպէս էր արել նաև K. Ellis, The Asiatic affin. of the old Ital. 51)։ Են. սէն դնում է հաթ. mi(á) «մի, միայն» ձևից։ Deecke BВ 14 (1889), էջ 210 հյ. մու=լիւկ. mo-։ Patrubány SA 1, 193 հնխ. mevk'os ձևից. հմմտ. լտ. mu-to։ Bugge, Lyk. Stud. 1, 51 լիւկ. mupuim-«պարզ» բառի մէջ և 2, 47 miyedi բա-ռի մէջ գտնում է լիւկ. mi= «մի», որ ինքը մերժում է 2, 110, համարելով լիւկ. mi «վերաբերեալ»։ Pedersen, Յուց. դեր. 37 միաս-ին բառի մէջ գըտ-նում է մի բառի յգ. հյց. ձևը՝ -ին մաս-նիկով։ Patrubány IF 14, 58 մին «մէկ» ո՛չ թէ մի բառից է, այլ մնամ բայից։ Հացունի, Պատմ. տարազին 142 մեկնոց մեկնում է «մեկնելու. տնից դուրս գա-յու ժամանակ հագած զգեստ»։

• ԳՒՌ.-Մի ձևը պահում են Երև. մի և Ակն. մի (յետադաս, իբրև անորոշ յօդ). -այս մի ձևից են սղուած Զթ. Խրբ. Հճ. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. մը, որոնք իբրև անորոշ յօդ են ռործածւում և ձայնաւորի մօտ դառնում են մ'.-նոյնը Ախց. Կր. -ըմ. 2. Մին ձևին են կապւում Ղրբ. Շմ. Ջղ. մին, Գոր. մըն, Պլ. մըն, Ագլ. մույն? 3. Միակ>մէկ ձևն են ներ-կայացնում Ոզմ. մեկ, Ախց. Կր. Մկ. Վն. մէկ, Ալշ. Ակն. Երև. Զթ. Հմշ. Մշ. Ննխ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. մէգ, Մրղ. Սլմ. մէկ՝, Ասլ. մէգ, մէյ, Պլ. մէգ, մէյ մը, Անտ. մեք, Խրբ. մէք, Սվեդ. միգ, միյ մը, Ախց. Մրղ. Սլմ. Տփ. մէ (կրկնութեամբ Տփ. մէմէկ, ինչպէս և Պլ. մէյմէգ). երկու ձևերի գումարն է Ախց. մtv<մէկ մը<միակ մի։ 4. Մէն ձևից է Սչ. մէնը «միայնակ»։ 5. Միայնակ բառի հետ նոյն են Սլմ. Տփ. մէնակ, Ննխ. մէյնագ (գիւ-ղերը նաև փէյնագ, փայնագ), Ղրբ. մի՛նակ, Ալշ. Ակն. Մշ. Պլ. Սեբ. մինագ, Ասլ. մինագ, մինայ, Մկ. Ոզմ. մնակ, Ջղ. մինէկ, Ագլ. մm՛նmկ, Շմ. մmնmգ', Ագլ. մէնճmկ. նոր -ուկ մասնիկի յաւելումով Մշ. մինգուգ=Պլ. մինագուգ. 6. Մեկն ձևն ունի Ջղ. մեկն «շի-տակ». ինչ. Գ'իրքը մեկն բռնել։-Կրճատ ու մաշուած ձևեր են ներկայացնում մէտի Տփ. (մէկտեղ), մէփշու, մէշու, մէշոլ Նբ. (մէկ փշուր), մէտօմը Ննխ. (մէկ կտոր մը), մէ-քամ Ննխ. (մէկ հատ մը), միկա Ղրբ. (մի կաթ), մուխրէկ Ղրբ. (մի խրեկ, մի քիչ.-արդեօք մու «մի» ձևի ներկայացուզի՞չն է)։-Նոր բառեր են մէկալ (հնագոյն վկայու-թիւնն ունի Սոկր. 26 մեկայլ ձևով), մե-նակակեր, մէկանոց, մէկանց, մէկդի, մէ-կէն, մէկէն ի մեկ, մէկուճար, մէկսալ, մէկ-տեղ, մետակ, մետակել, միքարանի, միա-ժում, միաչէն, մինամ, մինեկ, մինուճար, մինումէջ ևն ևն։-Տաճկախօս հայոց մէջ՝ Ատն. մէգնութին «մեկնութիւն, բացատրու-թիւն»։


Միահանէք

s.

buffoonery, drollery.

• . անստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Բուզ. Զ. 10. «Զանձն իւր կըր-թէր յագահութեան, որում ծարաւեալ աառ-քեալ փափագէր, սակայն միհանէս։ այն էին նորա»։ Այսպէս Պատկ. և Վենետ. 1889. իսկ Պատկանեանի ձեռագիրը, ՆՀԲ, ՋԲ և ԱԲ ունին միահանէք։ ՆՀԲ մեկնում է «Որպէս թէ միակ հանակ, այսինքն խաղ, կատակ, մի-մոսութիւն կամ կեղծաւորութիւն՝ առ ի հա-նել և քաղել ինչ մի յայլոց. լծ. թրք. միւտա-հանէ» (իմա՛ արաբ. [arabic word] mudāhana «շողոքորթութիւն»)։ Այսպէս նաև ՋԲ և ԱԲ։ Երկուսն էլ ընտրած են միահանէք ընթերց-ուածը։ Բառը անշուշտ յոգնակի է. ինչպէս ցոյց է տալիս էին յոգնակի բայը. եզակին պիտի լինի միահանէ կամ միհանէս։ Ինչ-պէս պէտք է կէտադրել նախադասութիւնը։ Վենետկի և Պատկանեանի հրատարանու-թիւնները վերինին պէս են. մինչդեռ ՆՀԲ «-փափագէր։ Սակայն միահանէք այն էին նորա, ի չորք անկեալ յոտս և ի ձեռս սո-ղէր...»։ Երևի նախկին ձևն է ուղիղ, որով. հետև երկրորդ պարագային սպասելի էր «զի ի չորք...»։ Առաջին ձևով կէտադրելով նա-ևառառութիւնը, անյարմար է գալիս «կա-տակ» նշանակութիւնը և աւելի յարմար է գալիս «փորձանք, վտանգ, փորձութիւն»։ Բուզանդ ուզում է ասել թէ «Յովհանը ագա-հութեան ծարաւի էր. սակայն այդ ագահու-թիւնը իր գլխին փորձանք էր բերում» (ինչ-պէս այգեպանի դէպքում. հմմտ. Բուզ. Զ. 9)։


Միծ, մծի

s.

mud, mire, dirt;
puddle.

• Scheftelowitz BВ 28, 300 հայ. մէզ բառը դնելով իրանական փոխառութիւն, բնիկ է համարում մձութիւն. իսկ BВ 29, 30 կցում է անգսք. smitta «կեղտ, ա-րատ», հբգ. smiz «բիծ, արատ» ևն բա-ռերին. և դարձեալ BВ 29, 46 սանս. mih «մէգ», meha «մէզ», զնդ. miz, լիթ. mižu, լտ. mingere, գոթ. maihstus, գերմ. mist ձևերին։ Pokornv 2 685 այս երեքից ընդունելով երկրորդը, միծ դնում է հնխ. smeid-«քսել, կեղտոտել» արմատի տակ։ Պատահական նմանու-թիւն պէտք է ունենայ վրաց. მიწი միծի «հող, աճիւն, արտ, նկարի մէջ ստուեր». მიწური միծուրի «գետնատուն, խըր-ճիթ», შემიწება շեմիծեբա «լաճիւն դառնալ», სამიწო սամիծո «հողային»։


Միրգ, ոյ, ոց, ի, աց, ից

s.

fruit;
cf. Պտուղ.

• ԳՒՌ-Երև. Հմշ. Տփ. միրք, որից մրգե-ղէն, մրգաջուր (>Զթ. մարքաջ'ուր).-Հմշ. մաշմուրք «շագանակ» ներկայացնում է հնե-րի մաշկամիրգ բառը. -ըստ ՀԲուս. § 3276 խտջ. կայ ամրկենի թուփը՝ որից ցախաւել են շինում և այս է հների հաւամրգի բառը՝ ըստ Նորայր ՀԱ 1921, 615։


Միւռոն

cf. Մեռոն.

• Հներից Նար. ղգ. էջ 261-2 տալիս է այլ ընդ այլոյ մեկնութիւններ. «Միռոնս այս օրհնաբանեալ... ըստ քերթութեանն բառի որ ըստ խտրութեանն Հոմերոնի, թարգմանեալ իմանի «ինձ մայր»... Իսկ մառնամուտ՝ որ և այս միւռոն՝ ըստ այլում բառի ցուցանի, այսինքն է «մը-թին», որ և խաւարչուտ գոլ և ծածկե-ռեալ կամ անտեսական... Մեռայ՝ որ է «ռառնութիւն»... որ և միւռոն ստուգա-բանեալ մեկնապէս ըստ մեզ՝ «մեռելու-թեան ազգականութիւն»։ (Սրանց մեկ-նութեան փորձերը տե՛ս Աւետիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 531)։-Սարգիս Շնորհալի, Մեկն. թղթուն Յա-կոբայ, Գլ. ժա (էջ 166) մեկնում է մե-ռանել արմատով. «Զոր միւռոնն սուրբ անուանեմք, այսինքն մեռուցիչ բոլոր ախտից. որով և մարդիկ մեռեալք ի մեղաց՝ ի մեծ պատիւն ի վեր ելանեն և որդիք Աստուծոյ անուանին»։ -Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ։-ՀԲուս. § 2065 միւռոնածառ բառի տակ յիշելով Դիոսկորիտէսի աւանդածը՝ թէ հայերը mуuron են կոչում Հռովմայե-ցոց majorana կոչած բոյսը, ենթադրում է որ «ի Հայոց բառէն առած ըլլան արև-մըտեայք majorana անունը»։


Մլաղաց, ից

s.

miller.

• «ջաղացպան» Եփր. թգ. 368. Լմբ. ժբ. մարգ. էջ 212 (=զաք. ժա. 7)։


Պարեկ

s.

explorer, out-rider, sentinel, keeper, guardian.

• ՀՀԲ պար «շուրջ»+ եկօղ։-ՆՀԲ շփոթ-ուած է համարում պարէտ և պայեկ բա-ռերի հետ։


Պարզ, ի, ոյ

adj. adv. s.

simple;
serene, calm;
pure, clear, clean;
simple, sincere, genuine;
clear, evident;
simply;
ի —ի, ի —ոյ, with a clear sky;
serenity, sereneness, fine weather, clear sky, serene atmosphere;
evening stillness;
morning freshness.

• , ո հլ. (յետնաբար ի հլ.) «անա-պակ, մաքուր, անմրուր» Ել. իէ. 20. Փարպ. «բաց, չծածկուած» Ոսկ. ես. «անկեղծ, միա-միտ, պարզասիրտ» Ա. մն. իթ. 17. «պար-ռախօս, համարձակ» Իմ. է. 22. Ես. լե. 6. «ո՛չ-բաղադրեալ, միատարր» Պիտ. Կիւրղ. գնձ. «մեկին, յայտնի, բացորոշ, հասկանա-լի» Եւս. պտմ. Վրք. հց. Շնորհ. ընդհ. «մի-այն, լոկ» Վրդն. ծն. «պարզ՝ անամպ եր-կընքով՝ լուսնի լուսով ցուրտ գիշեր» ՍԳր, Վեցօր. Եփր. վկ. արև. Շիր. որից պարզել «մաքրել» ՍԳր. Սեբեր. Եզն. «բանալ, տա-րածել» Եզեկ. բ. 9. Ես. լգ. 23. «երկարել» Ել. խ. 17. Ոսկ. ա. տիմ. լ. «բացատրել, մեկնել» Վրդն. ծն. և պտմ. «բաժանուիլ, հե-ռանաւ» Բ. մկ. ժբ. 17. Ոսկ. յհ. ա. 2. աար-զախօս Իմ. ժ. 21. Կոչ. պարզական Ագաթ. Եզն. Սեբեր. պարզամիտ Առակ. ժա. 25, պարզկայ Վստկ. պարզուտ «քամոց» Վստկ 114. «ճրագի ձագար» Երեմ. ժբ. 19. պարզ-ուած Ագաթ. քաղցրապարզ Եւագր. նոր բա-ռեր են պարզաբանութիւն, պարզասէր, պար-զասիրութիւն ևն։

• = Պհլ. գւռ. *pā̄rz «զուտ, մաքուր» ձևից, որի համապատասխանն է մանիք. պհ։ p'rvd «զտուած, մաքրուած» և rd>l սովո-րական ձայնափոխութեամբ էլ՝ պազ. pā̄li-dan, պրս. [arabic word] pālūdan «քամել», [arabic word] pālāyidan «պարզել, քամել, զտել»։ Իրան-եան d=z համապատասխանութեան համար տե՛ս MSL 17, 244︎


Պարզունակ, աց

s.

bolt;
padlock;
bar, cross-bar;
curtain-rod.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց չը-կայ վկայութիւն) «զսպանակ, նիգ, սողնակ» ՍԳր. (իսկ Բառ. երեմ. էջ 269 մեկնում է «մարդակ»)։


Պարիկ, րկաց

s. zool.

siren, mermaid;
fairy;
tom-tit, tit-mouse, mesengia, muskin.

• ԳՒՌ.-Սրանից է կազմուած Սվեդ. ջ'իրը-բmղիգ «բորենի, մարդագայլ» բառը, որ է ջորեպարիկ (ջորի և պարիկ բառերից). այս բառին հոմանիշ է բըռռրջ'իրիգ «բորենի», որ արաբ. [arabic word] barri «ցամաքային, վայրի» բառից է կազմուած։


Պարկ, աց

s.

sack, bag, purse, budget, wallet, satchel;
— զօրաց, knapsack;
— թղթաբերի, courier's bag.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «տոպրակ» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից պարկուճ «թրթուրի պատեան» Վստկ. 79. «տղընդերք» Վստկ. 76. «ընդեղէնների դրսի կեղևը» Վստկ. 20. (վերջին իմաստի համար հմմտ. յն. ϑὸλαϰος «պարկ, տիկ, ընդեղէննե-րի կճեպը», գւռ. պարկուճ «տոպրակ», պար-կուիկ «իւղի տիկ»)։


Պարկեշտ, ից, աց

adj.

modest, virtuous, chaste, pudic, maidenly, pure;
sober, moderate, temperate, frugal;
discreet, well-behaved.

• , ի հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «ժուժկալ, համեստ, ողջախոհ» ՍԳր. Եփր. թուոց. «մաքուր, անարատ» Ղևտ. ժ. 10. Ա. պետ. գ. 2. «չափաւոր կամ դիւրամարս (սը-նունդ)» Մխ. բժշ. (տե՛ս Seidel, Մխ. հեր. § 38). որից պարկեշտութիւն ՍԳր. Եփր. պհ. պարկեշտաբան Եւագր. պարկեշտագեղ Ա-գաթ. պարկեշտական Ագաթ. Ոսկ. ես. ան-պարկեշտ Ղևտ. ժ. 10 ևն։


Պարոն, աց

s.

baron.

• «իշխան, մեծաւոր» (Կիլիկեան շրջանի մի տիտղոս) Յայսմ. Հեթմ. պտմ. Վահր. ոտ. Ոսկիփ. Ուռհ. Վստկ. Թլկր. 51. որից պարոնութիւն կամ պարնութիւն Վահր. ռտ. Վստկ. Պտմ. ռուբ. 219. նոր գրականում դարձած հասարակ պատուանուն՝ իբր ֆը-ռանս. monsleur, որ նոյնպէս առաջ նշա-նակում էր «տէր, իշխան» և այժմ հասա-րակ պատուանուն է։ Իշխանական պատուա-նունը սրանից զանազանելու համար արևե-լեան գրականի մէջ ընդունուած է գրել բա-րոն, իսկ պարոնը պահուած է սովորական գործածութեան համար։

• = Հֆրանս. baron բառից. հմմտ. ֆր. ba-гоn. իտալ. barone ևն, որոնք գալիս են մլտ. baro (սեռ. barōnis) «իշխանաւոր, տէր» բառից. այս էլ հբգ. baro «ազատ մարդ» ձևից, որի բուն նշանակութիւնն է «պատե-րազմիկ» և կցւում է հսլ. borya, հիսլ. be-ryask «կռուիլ, մարտնչիլ» բառերին (Walde 84)։ (Սրանց հետ բոլորովին կապ չունի լտ. baro, baronis «տխմար, թանձրամիտ»)։-Հիւբշ. 390։

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. պարոն, Ախց. Երև. պա-րօն, Շմ. Տփ. պարուն, Պլ. բարօն, Սեբ. բա-րօն, բարէօն, Տիգ. բmրօն, Ակն. բարիւն, Մրղ. պառուն. այս բոլորը փոխառեալ են գրականից։ Բնիկ գաւառական է Սվեդ. բm-րիւն «հողատէր անձ, որ մարաբաներ է պա-հում»։ Նոր բառեր են պարոնբանջար «մի տեսակ բանջար», պարոնգզիր «մի տեսակ խաղ», պարոնպապ (>Հճ. բայէնբօբ կամ բայբօբ) «կեսրայր, տագր», պարոնտատ «կեսրայր», պարմայր (<պարոնմայր) «կե-սուր»։


Պարտքաշ

s.

Fasgard, Persian sect and book.

• «պարսկական մի աղանդ». մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Գիտէր և զա-մենայն պարտքաշն, ուսեալ էր և զբոզպա-յիտն, ունէր և զպահլաւիկն և զպարսևա-դենն. քանզի այս հինգ կեղտք են՝ որ գրա-ւեալ ունին զամենայն օրէնս մոգութեանն»։ = Բառիս ուղիղ ձևն էր պարտքաշ. բնագրի մէջ այստեղ դրուած էր զամենայն պարտ-քաշ, ինչպէս ունի տպ. Պօլսոյ 1823. սրա համառօտառրեալ զամ պարտքաշ ձևից յա-ռաջացաւ ամպարտքաշ ուղղականը, ինչպէս ունին տպ. Մոսկուա 1892, էջ 131 և Եղիշ. մատ. էջ 112։ Տաշեան, Յուց. էջ 9 ունի ամ-բարտքաղ՝ մեկնուած «ջահակրօն կամ լու-սամիտ». ՆՀԲ դնում է պարտքաշ և ամ-պարտքաշ, որոնցից վերջինը միայն ուղիղ է համարում Հիւբշ. 96։

• ցատրութեան վրայ, բառի վերջին մասը համարում է քէշպարտ-ք բառից և մեկնում է «Պատժական օրինագիրք»։


Պաքսիմատ

s.

biscuit, sea-.

• -Յն παειμήδιν որ և ասւում է παζαμάτες, παλαμάδες παζαμάδιν, παβαμάδιον, παὲημήδιον-λαζαμάτιον, որոնք նուազական կամ յոգնական ձևերն են παζιμας, παζαμας, παζαμίς, παšαμίτης բառերի (Sophocles 839). փոխառութեամբ անցել է նաև ուրիշ լեզուների. ինչ. մլտ-paximatium, paxamacium, վրաց. მაკხიმა-დი պաքսիմադի, ասոր. [syriac word] ︎ pak-Sūmā. պրս. ❇ baksimāt, արաբ. [arabic word] baqsimat, [arabic word] bišmāt, քրդ. baxsam (Justi, Kurd. Gram. էջ 54), թրք. beksimet, բուլգար. pesmet, ռում. pak-šimadu, հունգ. peszmé́t, հին սլով. paksi-madu, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ (Յոյն բառի ծագումը անյայտ է. Barbier de Meynard, Dict. turc-fr. դնում է թրք. [arabic word] berk «ուժեղ, ամուր» և [arabic word] simād «նա-շիհ» բառերից, որ Seidel Մխ. հեր. § 141 մերժում է հայերէնի մէջ բառիս հին գոյու-Ռեամբ. Sophocles համարում է պրս. որ նոյնպէս յարմար չէ)։-Հիւբշ. 371։

• ՀՀԲ համարում է լտ.։ ԳԴ պրս.։ ՆՀԲ թրք. ձևի հետ է միացնում։ Տէրվ. Al tarm. 69 յն. և պրս. ձևերի հետ։


Պէտ

v. imp.

cf. Պէտք;
— առնել, to take care, to care, to do the needful or necessary;
— լինել, to be necessary;
ո եւ — whoever, whosoever;
որչափ —, as much as you will or wish;
v. imp. — է, it must be, it is necessary;
չէ —, it need not be, it is unnecessary;
չեն ինչ ինձ — աղօթք, I do not want prayers;
ինձ ոչ է — զայնմանէ, I care not about.

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Վն. պէտք, Սլմ. պէտք՝, Ալշ. Երև. Մշ. Շմ. Ջղ. Տփ. պէտկ, Մրղ. պէտկ', Ղրբ. պրէթք, Զթ. Ննխ Ռ. բէթք, Խրբ. Հճ. Տիգ. բէդք, Պլ. բէթգ, բէթգը (օր. բէթգը չէ «պէտք չէ»), Սեբ. բէդգ, Սչ. րէղգ՝, Ասլ. բէ՞գը, Սվեդ. բիղք, Ադլ. պայթք. -Հմշ. բէդ ընիմ «սպասեմ», Ակն. բիննալ «պէտք գալ».-նոյն բառն է որ գաւառա-կանների և արդի գրական լեզուի մէջ դար-ձած է ապառնիի մասնիկ՝ պիտի և կրճատ պիտ՝, տի, պի, տ, պ ևն ձևերով. այսպէս են նաև Գոր. Ղրբ. բէ՛դըմա, Ագլ. մm'տm-մm, մm՛տmլm, Մղր. մէ՛տիլ, որոնք նշա նակում են «պիտի»։ Նոր բառեր են անպի-տու, պիտուական, պիտուանի, պիտանացու, պիտենալ (>Ակն. բիննալ), պիտևան, պիտ-նալ «սիրտը ուզել», պէտիչ, պէտքութիւն, պէտքական, պէտքարան «արտաքնոց» (սրա համար հմմտ. հնից՝ ելք պիտոյից «արտաք-նոզ» Վրք. հց. բ. 60), պէտքը (Հմշ. Տր. բէթգը) «լաւ, գեղեցիկ», տեառնպիտոյ Պրտ. ծծկ. «էշ» (Մտթ. իա. 3, Մրկ. ժա. 3, Ղկ. ժթ. 31, 34 «Տեառն իւրեանց պիտոյ են, Տեառն իւրում պիտոյ է» խօսքերի ակնար-կութեամբ, որոնք էշի համար են ասուած)


Պիզմ

s.

discord or obstinacy.

• «կռիւ, վէճ, հակառակութիւն» Շը-նորհ. թղթ. Մարթին. Լմբ. ոսկ. 22.-Կայ և «ընդ պրզման և ընդ չմարթեցնելոյ» Սմբ. դատ. 94 (հրտր. Ղլտճեան, էջ 43 պսման), ԲՎասն պզման» Սմբ. դատ. 194, որ Karst չգիտեմ ո՛րտեղից հանելով թարգմանում է kdurch Fahrlässigkeit անհոգութեամբ». թերևս նոյն լինի առաջինի հետ և այն ժա-մանակ կարելի է թարգմանել «ի հեճուկս»։


Պիհ

cf. Պարենիկ.

• Հիւնք. պրս. [arabic word] bih «բարի» բառից, իմաստի տարբերութեան համար հմմտ. հյ. բարիք։ (Բայց պրս. bih բառի հինն է պհլ. vēh, որ տալիս է հյ. վեհ, ուստի այլ ևս պիհ ձևի հետ գործ չունե)։ Մ. Ա Դաւեթ-Բէկ, Յուշարձան 398 իռլ biuth, biith, biad «սնունդ», հբրըտ. bit «կեր, սնունդ», յն. βίοτος «կեանք, կեն-սամթերք»։


Պիղծ, պղծոց

adj.

impure, unclean, profane;
filthy, foul, dirty, abominable, detestable, execrable;
— առնել, cf. Պղծեմ.

• -Պարը ձևն է *պիղտ, որ պահուած է պղտոր ձևի մէջ. ծ-տ աճման համար հմմտ. պարծ-հպարտ, աղտ-աղծեալ և այլն։


Պինչ

cf. Պինջ.

• ՓՈԽ.-Վրաց. Յინჩვი պինչվի «քթի ծակ, գնգունք», օսս. finj «քիթ», ափխազ. p'ynč «քիթ», հմմտ. նաև կաբարդին fənše «քիմք» և եգիպտ. fnd «քիթ»։ Այս բառերի կապր հայերէնի հետ յայտնի չէ. Հիւբշ. 397 կով-կասեանները փոխառեալ է դնում հայերէ-նից, ինչ որ կատարեալ ճշմարտութիւն կլի-նի, եթէ ենթադրենք թէ վրաց. պինչվի բառի վերջավանկը (-վի) ներկայացնում է հյ. եր-կակի -վի վերջաւորութիւնը, որ և գտնւում է Կր. պընչ-վը-ներ (իմա պինչ-վի-ներ) ձևի մէջ։


Պիսակ, աց

adj. s.

spotted, speckled, motley, dapple;
cf. Բորոտ;
speckle, spot, mark;
ephelis;
small-pox.

• = Պհլ. pesak «բորոտ» բառից, որ դար-ձել է նախ *պէսակ և յետոյ բուն հայերէնի օրէնքով՝ պիսակ։ Սրա հետ նոյն են հպրս. (յոյն տառադարձութեամբ) πισάγας ,ό λεπρός*, զնդ. paesa-«բորոտ», պրս. [arabic word] es, [arabic word] pesi «բորոտութիւն», [arabic word] pēsa «խայտ ի սպիտակէ և ի սևոյ», [arabic word] pēsagī «բորո-տութիւն», [arabic word] besa «պիսակ, խայտուց»։ Առանոեո են փոխառեալ նաև ասոր [syriac word] paiskāyā «պիսակատր, խայտուցաւոր» cBrockelmann. Lex. syr. 271 ա), աֆղան. pēs «բոր, բորոտ», pesi «բորոտ», չաղաթ. [arabic word] pis «մի տեսակ անբուժելի բորոտու-թիւն», խոքանդ. [arabic word] pisah «բորոտ», [arabic word] pis «բորոտ», թրք. [arabic word] pis «աղտոտ, կեղ-տոտ», որից էլ ռմկ. փիս «կեղտոտ» և վրաց. ფისი փիսի «կղկղանք»։ Իրանեան ձևերը ծագում են հնխ. peik'-«մարմինը ցտելով կամ ներկելով նշաններ քաշել» արմատից, որի զանազան ժառանգները տե՛ս պէս բա-ռի տակ։ Այս ձևերից յիշենք օր. ռուս. nи-caть «գրել», nиcəмo «նամակ», որոնց հետ նշանակութեան աստիճանական զարգաց-մամբ նոյնանում են բոլորովին տարբեր իմաստներ (տե՛ս վերը)։-Հիւբշ. 230։


Պիտակ, աց

adj. s.

false, improper, abusive, adventitious, extrinsic;
degenerate, bastard;
note, letter, bill, card;
— ի պարտուց, innocent, guiltless, faultless.

• «թղթիկ, գրուած կամ գրելիք նա-մակ» Վրք. հց. Բ. 13 (նոր գրականում նշա-նակում է «étiquette, թղթի կտոր՝ որ աման։ ների կամ շիշերի վրայ են կպցնում՝ պա-րունակութիւնը նշանակելու համար»)։


Պիրկ

adj.

tight;
— ձգել, to stretch tightly.

• եան, Արիահայ բռ. 63 պուրծ արմատի հետ նոյն է դնում։ Պատահական նմա-նութիւն ունի ասուր. pirik «փականքով կողպել»։ Նոյնպէս նաև արևել. թրք. [arabic word] . birk «հաստատուն, ուժեղ, ամուր», birkitmak «հաստատել, ամրացնել», birkilmak «ամրանալ», ատր. թրք. berk «հաստատուն, ուժեղ, ամուր», տճկ. perkitmaq «դուռը ամուր փակել», որոնց համար Vámbery, Etymol. Wort, էջ 201, ❇ 213 դնում է berk, bert ար-մատը, սրան կցելով նաև ույղուր. berk, չուվաշ. parga, եակուդ. bārkta «շատ, ւաւ». bärd «գլխաւոր» ևն։


Պիւրամիդ

cf. Պիւրամիտ.

• = Յն. πυραμίς, πυραμίδος «բուրգ». ընդհա-նուր տարածուած բառ է. ինչ. ֆրանս. py. ramide ևն։ Առաջ կարծում էին թէ ծագած է πῦρ «կրակ» բառից, իբր թէ կրակի բրգաձև բարձրացման օրինակով, բայց այժմ այս կարծիքը թողնուած է և յն. πυραμίς համար-ւում է օտար փոխառութիւն (Boisacq 829)։ -Հիւբշ. 372։


Պղպջակ, աց

s.

air-bubble or water-bubble, globule, froath, foam.

• , ի-ա հլ. «ջրի երեսին ձևացած բշտիկ» Վեցօր. գ. էջ 47. Պիտ. Շիր. որից պղպջակաձև Յայսմ. պղպջակել «ջերմուկի ջրի դուրս բխիլը» Պիոն. 383 (ոսկեդարեան բառ), «ջրի երեսին պղպջակ կազմել» Յհ. կթ. Ճառընտ. պղպջակիչ Պիտառ. գրուած է նաև բղբջակ Զքր. կթ. պաղպաջակ Եփր. խչ. 77. պարզ արմատն է *պղպուջ, ինչպէս ցոյց են տալիս պղպջանալ «խմորի ուռչիլը» Փիլ. ել. (որ և փղփջանալ Կիւրղ. թգ.), պղպջաձև Յայսմ. պղպջումն Փիլ. բագն. միջին հյ. բխբուճ «գիրգ» Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 28. գւռ. բխբճալ, բղբնջիլ, պխպճալ, փխպճիլ և մանաւանդ բխբուճ, բղբունջ, փխպուճ «փափուկ ուռած հաց», պղպու «պղպջակ»։ Նոյն բառի այլայլուած ձևը (գուցէ և տպագրական սխալ) եմ համարում աղպկալիլ «խմորի թթուելով պղպջալը», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ջա-րօն. Ա. § 97, էջ 202. «Պղպկալելն և ուռչիլն խմորոյն և թթուութեամբ քացախիլն»։

• ԳՒՌ.-Ջղ. պրպճել «մածնի թթուելով պճպճալը», փխպուճ «փափուկ՝ ուռած (հաց)», Երև. փխպուճ, փխպուջ՝ նոյն նշ. Դվ. պխպճալ «հացի լաւ եփուելով ուռչի-լը».-անփոփոխ կրկնութեամբ Եւդ. բղբղիլ «օճառի լաւ փրփրիլը» (<պուլպուլիլ).-պողոճ, պղոճ «միջատ» բառի նմանութեա՞մբ ևն Մկ. պօղօճակ «ջրի պղպջակ», Ալշ. պօ-ղօջգել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ», որի հետ նոյն են Թեհ. Վն. պօղօճկել, Աա. պղոճկիլ, Ապ. Վն. օղօճկել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ, այրուելով կամ հա-րուելով կոշտ կապել» ևն, արմատը պղոնակ Բլ. «աշխատելուց յառաջացած կոշտեռ»։-Այս բոլորի մէջ կարելի էր պ, բ, փ ձայների փոխանակութիւնը վերագրել հնխ. b, bh, ph ձայներին, բայց աւելի բանաւոր է վերագրել բաղաձայնների յարմարեցման, ինչպէս են նաև խ, ղ և ճ, ջ ձայներու


Պճեղն, ճղան, ճղունք

s.

instep, ankle, ankle-bone;
foot;
cf. Խստոր.

• , ն հլ. (պճղան, -ղամբ, -ղունք, -ղանց) «ոտքի կոճը» Տոբ. բ. 3. Ագաթ. Ոսկ. ես. լայնաբար «ոտք» Եփր. թգ. էջ 408. Կիւրղ. թգ. գրուած նաև պճեղ, պճիղ և ո հլ. պճղով՝ Եւս. պտմ. 634. (անսովոր մի ձև է զպճղմամբք Ոսկ. ես. 36). որից պճղնաւո։ «կճղակաւոր» Ոսկիփ. Յայսմ. մրտ. 22. «մինչև ոտքը հասնող երկար և ծոպաւոր զգեստ» ՍԳր. (գրուած է նաև պճեղնաւոր). այս զգեստը յետոյ յատկացուեց կրօնաւոր-ներին և նրա երկարութեան համար է որ Բուզ. կրօնաւորներին կանանցահանդերձ է կոչում. (եկեղեցականների զգեստների մա-սին լուրջ մի յօդուած ունի Ս. Վ. Պարոնեան, Արևելք 1890, մայ" 19). ըստ այսմ էլ պճըղ-նաւորիլ «պճղնաւոր հագնիլ, այն է՝ կրօնա-ւորական կարգ մտնել» Կանոն. 232։

• պիւճիւլ, պիւժիւլ «վէգ» (իմա՛ [arabic word] bužul «ոտքի կոճ», ︎ buǰul «վէգ», որից նաև արևել. թրք. [arabic word] buǰul խաղալու վէգ»։ Նշանակութեամբ նոյն, բայց ձևով տարբեր են. ծագումն ու հը-նագոյն ձևերը անյայտ)։ Petersson, Ar u. Arm. Stud. 101 -եղն համարում է մասնիկ, ինչպէս ասեղն, աղեղն, տա-ռեղն, բաղեղն բառերի մէջ։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 96 վրաց. ბრჭალი բրճալի «ոտքի կրունկ»։


*Պոլոճ

cf. Ճճի.

• «միջատ, ճճի». նորագիւտ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Լծ։ սահմ. 260. «Եւ այս առաքինութիւնքս են պատուականք, որք ջանիւ և ուսմամբ լինին, քան որք բնական լինին ողջախոհք. որպէս պօլօճքն. զի այս անպատճառ ողջախոհ է և ո՛չ կրթութեամբ, այլ ի ցուրտ խառնուածոյ»։ Գործածական է արդի բարբառներում պոլոճ, պլոճ, պողոճ, պղոճ, բոլոճ, բլոճ, բողոճ, բղոճ և բոլոնճ ձևերով. բայց նաև առանց վերջաձայն ճ-ի պլօ, պոլօ, բոլօ, ինչպէս և բոբող (վերջինս Գնձ. ըստ Ազգ. հանդ. Զ. 285). բոլորն էլ նշանակում են «միջատ»։ Ստացել է «երևակայական էակ, ուրուական, երեխաներին վախեցնելու էակ, ճիւաղ» նշա-նակութիւնը և այս նշանակութեամբ գոր-ծածւում է բոլօ, բոլոլան, բոբոլ, բոբօ, բո-ղոլա, բոբոխ ձևերով (այս նշանակութեան զարգացման համար տե՛ս վերը ժժմակ բա-ռի տակ)։


Համբակ, աց

s. adj.

little child, boy;
lad;
apprentice, novice, beginner;
scholar, disciple;
new, raw, inexperienced;
ignorant;
— կրպակաց, shop-boy;
— կապեղացի, pot-boy;
— նաւաստւոյ, cabin-boy.

• ՓՈԽ.-Արդեօք հայերէնի՞ց է փոխառեալ արաբ. [arabic word] hubnaq, [arabic word] habnuq, [arabic word] ︎ habnīk, ︎ hubānaq «նորա-հաս երիտասարդ ծառայ», [arabic word] hubannaq, [arabic word] xanbaq, [arabic word] habannak «ան-խելք, տխմար մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 898, Գ. 67 և 121)։


Համբարակ, աց

s.

store, deposit;
warehouse;
purveyor;
երկինք նմացօղոյ, the heavens shall drop down dew.

• «շտեմարան» Օր. լգ. 28. Իփր. ծն. 128. Մծբ. 229. «մատակարար, կե-րակրիչ» Մծբ. էջ 229, 369 (տե՛ս Վարդա-նեան ՀԱ 1913, 301-2). որ և ամբարակ «շտեմարան» Կանոն. էջ 51։


Համբարակապետ, աց

s.

intendant, steward, furnisher, purveyor, provider, contractor.

• Պազիլ, Աւետաբեր 1914, էջ 235 ամ-բարակապետ համարում է «բանտա-պետ», իբր պրս. anbār sāhi «պալա-տլ բան։


Համբարապան, աց

s.

store-keeper.

• «համբարուած իրերի կամ շտեմարանի պահապան» Ագաթ.