Definitions containing the research հայ : 4547 results

Համագոյութիւն, ութեան

s.

consubstantiality.

· Calfa

NBHL (2)

Զհամագոյութիւնն որդւոյ առ հայր ուսուցանէ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)

Ոչ ի համագոյութենէ բնութեանն (հասարակաց) ամաչեն, եւ ոչ յանձինս իւրեան խնայեն։ Պատշաճ էր առաւել եւս հայցել զհամագոյութիւնն, եւ զոչ եւ մի ինչ տալն մխիթարութիւն յերթալն։ Վերստին եկեսցէ, եւ հանապազորդեսցի ընդ նոսա համագոյութեամբ. (Ոսկ. յհ. ՟Ա. 35։ ՟Բ. 29. 33։)


Համագործ

adj. s.

cooperative;
cooperator.

· Calfa

NBHL (2)

Ծանիցո՛ւք զհայրն ամենակալ, եւ զորդին համազօր, եւ զհոգին համագործ. (Յճխ. ՟Բ։)

Փառաւորի եւ ինքն հայր՝ որպէս ունելով որդի ըստ ամենայնի նման, եւ հաւասարափառ, եւ համագործ իւր. (Պրպմ.։ ՟Լ՟Գ։)


Համագործութիւն, ութեան

s.

cooperation.

· Calfa

NBHL (1)

Համագործութեամբ կամեցաւ յիւր փառացն հաղորդութիւն վերածել. եղերո՛ւք ասէ գթած, որպէս եւ հայրն ձեր, եւ այլն. (Շ. ՟ա. յհ. ՟Ե։)


Համազօր

adj.

equal in power;
equivalent, equipollent, adequate;
— լինել, to be equivalent.

· Calfa


Համազօրութիւն, ութեան

s.

equivalence, equipollence.

· Calfa

NBHL (1)

Այլ այնմ՝ որ կարողն է, ո՛չ միայն հայր, այլեւ որդի եւ հոգի՝ սակս համազօրութեանն. (Շ. յուդ. ՟Ի՟Գ։)


Համահրեշտակ

adj.

angelic.

· Calfa

NBHL (1)

Հրամանաւ համահրեշտակ կաթողիկոսին հայոց տեառն գրիգորիսի. (Յիշատ.։)


Համաձայն

adj. mus. adv.

concordant, consonant, conformable;
in unison;
unanimously.

· Calfa

NBHL (1)

Համաձայնաբար հայր անուանել զաստուած. (Լմբ. պտրգ.։)


Համաձայնութիւն, ութեան

s. fig. mus. gr.

concord, unison, consonance, concordance;
conformity, unanimity, union;
unison, tune;
concordance.

· Calfa

NBHL (2)

Գովէ զհամաձայնութիւն. զի աստուած զմարդն հաղորդ կենդանի ստեղծ։ Զվահանայ հայրապետին զհամաձայնութիւնն առ մեծ եկեղեցին հոռոմոց. (Լմբ. ժղ. եւ Լմբ. ատ.։)

Երկու աստուածք՝ ոչ են (հայր եւ որդի), վասն զի մի է բնութիւնն, եւ նոյն կամք, եւ մի համաձայնութիւն. (Աթ. ՟Ը։)


Համամայր

adj.

born of the same mother;
— եղբայր, uterine, by the mother's side.

· Calfa

NBHL (1)

Եղբայր միահայր, եւ ո՛չ համամայր։ Համամօր եղբօրն իւրոյ անտիոքայ. (Եւս. քր. ՟Ա։)


Համաշխարհական, ի, աց

adj.

universal, general, common, public.

· Calfa

NBHL (1)

καθολικός, οἱκουμενικός universus, universalis, generalis. Որ ինչ հայի առ աշխարհ համօրէն. հասարակաց. ընդհանրական. տիեզերական.


Համապատիւ, տուի

adj.

equally glorified, equally adorable;
equal in rank or honour, having the same dignity.

· Calfa

NBHL (1)

Համապատիւ հօր եւ որդւոյ (սուրբ հոգին)։ Համապատիւ էութեամբ՝ ծնողիդ եւ ծնիցելոյդ։ Համապատիւն կցորդութեանց։ Առ համապատիւդ քո հայր։ Ոչ իբր գործեաւ իւիք, այլ իբրեւ համապատուաւ եւ էակցաւ։ Նստելն՝ համապատուի է եւ փառակցի. (Շար.։ Նար. ՟Խ՟Դ. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Ե։ Սարգ. յկ. ՟Ե. եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Բ։)


Համապատուութիւն, ութեան

s.

equal honour, rank or dignity.

· Calfa

NBHL (1)

Միշտ հաճոյ է որդի՝ հօր, եւ հայր՝ որդւոյ, համապատուութեամբն. (Շ. մտթ.։)


Համասեռ

adj.

congeneric, homogeneous.

· Calfa

NBHL (1)

Անողորմաբար դատէր զհամասեռսն (եղիայ)։ Որ ի փրկութիւն ոչ միայն համասեռիցն (իսրայէլացւոց) հայէր, այլ եւ ամենայն տիեզերաց. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)


Կրծեմ, եցի

va.

to gnaw, to nibble;
to corrode, to canker;
to eat, to consume, to destroy;
to take or carry away.

· Calfa

NBHL (1)

Նախ ընդ երկուս բաժանել (զաշխարհն հայոց) երկու թագաւորօքս արշակունօք՝ զորս կացուցաք. ապա եւ ընդ նոսա կրծել ջանսցուք՝ աղքատացուցանել։ Բազում գաւառք կրծեալք հատեալք այսր անդր. (Բուզ. ՟Ե. 1։)


Կրկնակ

adj. arith.

cf. Կրկին;
binary;
binary scale.

· Calfa

NBHL (2)

ԿՐԿՆԱԿ՝ ըստ տոմարագիտաց է Զոյգ մի աւուրց յաւելեալ ի հայկական ամսոյ միոյ բաժանելոյ ի չորս հաւասար եօթնեակս, որ լինին ՟իը. եւ կրկնակաւ, ՟լ.

ԿՐԿՆԱԿ, կամ ԿԸՐԿԸՆԱԿ" ըստ քերականաց, որ եւ ԿՐԿՆԱՒՈՐ, են Բաղաձայնք կիսաձայնք, որք փակեն յինքեանս զզօրութիւն երկուց տառից. զոր քրինակ են ըստ թրակացւոցն ի յն. ζ, ξ, ψ . ուր հայ թարգմանն յարմարեալ է ի մեզ այսպէս.


Կրկուտ, կտի

s.

sprig, twig;
fagots, fallen-wood, brambles, bushes, briars.

· Calfa

NBHL (1)

Որ զհայթհայթեաց կրկուտն ի պահպանութեան աւուր ժողովէր. (Նար. ՟Հ։)


Կրօնական, ի, աց

adj.

dogmatic.

· Calfa

NBHL (1)

δογματικός dogmaticus. որ ինչ հայի ի հաւատս եւ յօրէնս.


Կրօնաւոր, աց

s.

friar, monk, cenobite;
— նորընծայ, novice;
— ուխտեալ, professed monk;
— լինել, to enter a convent, to take the cowl, to turn monk.

· Calfa

NBHL (3)

Աբեղայն հայր ասի, իսկ կրօնաւորն, որ կրէ զխաչն քրիստոսի յուսն բարձեալ. (Տօնակ.։)

Պատեցան շուրջ զնովաւ կրօնաւորք հանդերձ կրօնաւոր հայրապետաւն. (Ժող. հռոմկլ.։)

θρῆσκος, ἁσκητής, ἑγκρατής religiosus, temperans եւ այլն. Առանձին փութով եւ կարգոյ ճգնօղ ի կատարեալ կրօնս աստուածապաշտութեան հրաժարեալ յաշխարհային կարգաց. վանական. միաձն, միաբանակեաց կամ միայնակեաց. Սօֆի, փարսա, րուհպան, րահիպ, քեշիշ. (իբր կրօղ. ի քեշիտէն, քաշել, կրել. որպէս եւ կրօնաւորն է կրօղ, ժուժկալ, համբերօղ, խաչակիր)


Կցորդ, աց

adj. s.

participating, partaking, having part or share in;
party, companion, associate;
partaker, partner, consort;
cf. Կցուրդ;
կենաց —, living together;
consort, husband, wife;
կարեաց —, compassionate;
assisting, helping, relieving;
արեան —, consanguineous, related;
— չարեաց, accomplice, accessory;
— առնել, to impart, to acquaint with, to inform, to oommunicate;
— լինել, cf. Կցորդիմ.

· Calfa

NBHL (1)

Որոց հայցէ կցորդ լինել ի բարիսն. (Խոսր.։)


Հագագայք

s.

aspiration, pronunciation.

· Calfa

NBHL (1)

Աշակերտեալ՝ ըստ հայեցէն հագագայս սիղոբայից զլեզուն նորոգէին. (Յհ. կթ.։)


Հագագասփռութիւն, ութեան

s.

pronunciation.

· Calfa

NBHL (1)

Հարաւոյ կողմանէ։ Հայրենի ծոցոյ ճանապարհորդեալ։ Զխոցուած կողիցս հաւատ նմին ետու շօշափել։ Եւ իմ զերծեալ հաղբից նոցին. այսինքն ի հարաւոյ, ի հայրենի, ի հաւատ, ի հաղբից։


Հագներգաբար

adv.

rhapsodically.

· Calfa

NBHL (1)

Գիտացին ոչ լինել բաւական այն նշանագրօք ստոյգ հոլովել զհեգենայ բառից հայկականաց հագներգաբար մուրացածոյիւն այնուիկ գծագրութեամբ. (Խոր. ՟Բ. 52։ Փարպ.։)


Հազարամեայ, մէից, եայց

adj.

cf. Հազարամեան.

· Calfa

NBHL (1)

ՀԱԶԱՐԱՄԵԱՅ ՀԱԶԱՐԱՄԵԱՆ χιλιόετης, χιλιετής qui vel quod est mille annorum. Ունօղ զժամանակ հազար ամաց. որ ինչ հայի ի միջոց հազար ամաց. հազար տարուան կամ տարու.


Հազարամեան, ենից

adj.

of a thousand years;
մեայ ժամանակ, millennium.

· Calfa

NBHL (1)

ՀԱԶԱՐԱՄԵԱՅ ՀԱԶԱՐԱՄԵԱՆ χιλιόετης, χιλιετής qui vel quod est mille annorum. Ունօղ զժամանակ հազար ամաց. որ ինչ հայի ի միջոց հազար ամաց. հազար տարուան կամ տարու.


Հազարապետութիւն, ութեան

s.

command, office or dignity of a chiliarch;
prefecture;
stewardship, intendance, ministry, administration.

· Calfa

NBHL (2)

Առ հազարապետութեամբ աշխարհիս հայոց՝ սռաւանայ ուրումն. (Կորիւն.։)

Հաւատայ նմա զհազարապետութիւն աշխահիս հայոց. (Արծր. ՟Ա. 15։)


Հազորան, աց

s.

sorb apple;
crab-apple.

· Calfa

NBHL (1)

ՀԱԶՈՐԱՆ կամ ՀԱԶՈՒՐԱՆ. որ եւ յոմանց Սին կոչի. որպէս լտ. իտ. sorbum, sorba. Պտուղ դիւրակուլ՝ ախորժ համով, եւ դիւրիչ լուծման որովայնի. .... այլ ի տեղիս տեղիս աշխարհին հայոց վարի որպէս Ալոճ. հալըճ (լծ. իտ. azzeruola )


Հալ

s.

melting;
smelting;
fusion;
— առնուլ, to melt;
to smelt;
to thaw.

· Calfa

NBHL (1)

Բարակ ջերմն. որ է հալ եւ մաշ։ Դեկ, որ թարգմանի հալ եւ մաշ. եւ այլ ոմանք սեղմ ասեն, եւ հայք բարակ ասեն։ Զայս ջերմս՝ զոր անուանէ հոռոմն ըկտիկոն. զոր տաճիկն՝ դըկ. որ թարգմանի հալ եւ մաշ։ Հալէ զճրագուն, մաշէ, հատցնէ զմիսն. վասն այդր պատճառանացդ անուանեցին զնա հալ եւ մաշ. (Մխ. բժիշկ.։)


Հալածիչ, չի, չաց

s.

persecutor.

· Calfa

NBHL (1)

Յամենայն հալածչաց իմոց։ Ի ձեռաց հալածչաց իմոց։ Ապաւէն յերեսաց հալածչի։ Որ յառաջագոյն հայհոյիչն էի, եւ հալածիչ.եւ այլն։


Հակակ

adj.

equal, even, exact.

· Calfa

NBHL (1)

Ո՞ւր հայկակ, որ ըստ հաւուն իւր հակակ, որ հարթակ հաւասար. (Մագ. ՟Ի՟Ը։)


Կենդանածնական, ի, աց

adj.

prolific, procreating.

· Calfa

NBHL (1)

Որ ինչ հայի ի ծնունդ կենդանւոյ. ծնողական. ծննդական.


Կենդանացուցանեմ, ուցի

va.

to vivify, to give life to, to animate, to reanimate, to revive;
to resuscitate.

· Calfa

NBHL (1)

Որպէս հայր յարուցանէ զմեռեալս եւ կենդանացուցանէ, նոյնպէս եւ որդի զորս կամի՝ կենդանացուցանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)


Կենդանի, անւոյ, անեաց

adj. s. adv.

living, alive;
animated, lively, vivid, vivacious, sprightly;
vital, vivifying, vivificative;
animal, beast;
կենդանեաւ՝ կենգանեօք, in one's lifetime, during one's life;
— լինել, to be alive, to live;
— առնել, to give new life to, to reanimate, to vivify;
— պահել զոք, to save anothers live;
երդուաւ ի —ն յաւիտենից, he swore by the living God, by the Eternal;
— է Տէր եւ — է անձն քո եթէ, as the Lord lives, as thy soul lives...;
— է անձն քո, արքայ, թէ գիտիցեմ, as thy soul lives, o king, I cannot tell;
— է Տէր եթէ մեռանիցի, I swear by the Lord he shall not die.

· Calfa

NBHL (2)

Աստուած կենդանի։ Երգուաւ ի կենդանին յաւիտենից։ Դու ես որդի աստուծոյ կենդանւոյ։ Կենդանի եմ ես, եւ կենդանի է անուն իմ։ Զի՞նչ խնդրիցեն վասն կենդանեաց ի մեռելոց անտի։ Տակաւին կենդանի՞ իցէ հայրն ձեր։ Զամենայն մարմին կենդանի, եւ եղեւ մարդն յոդի կենդանի։ Հանցէ երկիր շունչկենդանի։ Հանչեն ջուրք զեռունս շնչոց կենդանեաց Յերկիրն կենդանեաց (այս ինքն անմահ հրեշտակաց կամ հոգւոց). եւ այլն։

Ζῶον, ζόν, animal. հայվան. իսկ բանականն, հայվանի նադըգ.


Կենսատու

cf. Կենդանատու.

· Calfa

NBHL (1)

Կեանքն կենդանեաց զկեանքն կենսատու (հայր զորդի) ծնեալ. (Յճխ. ՟Ա։)


Կերող, աց

adj. s.

eating;
eater;
— եւ արբեցող, eating drinking;
gluttonous wine-bibber;
այր —, a lover of good living;
glutton.

· Calfa

NBHL (1)

Զկերողն յագեցուցանէ. (Լմբ. հայր մեր.։)


Հանումն, ման

s. arith.

drawing or taking out;
extraction;
subtraction.

· Calfa

NBHL (1)

Զհանումն հայաստան աշխարհիս ի խաւարէ անգիտութեան. (Փարպ.։)


Հանք, աց

s.

mine;
— ոսկւոյ, երկա թոյ, ածխոյ, gold-mine, iron-mine, coal-mine.

· Calfa

NBHL (1)

Հանք, բոյսք, կենդանիք. (ըստ արաբ) մայատին, նապաթ, հայվան. (Ոսկիփոր.։)


Հաշմութիւն, ութեան

s.

state of a crippled person;
crippleness, lameness.

· Calfa

NBHL (1)

Զի ոչ յինքեանց հաշմութիւնն հայիցին. (Առ որս.։)


Պապենի

adj.

paternal, ancestral, hereditary.

· Calfa

NBHL (1)

Զմեր պապենի հայրենիք եկեղեցին. (Յիշատ.։)


Պաստառ, ի, աց, ռունք, ռանց

s.

fine linen or stuff, byssus;
tapestry, carpet, blanket;
— դամասկացի, damask.

· Calfa

NBHL (1)

Տիկնայք փափկասունք հայոց աշխարհին, որ գրգեալք եւ գգուեալք էին յիւրաքանչիւր պաստառունս (կամ բաստեռունս) եւ ի գահաւորակս. (Եղիշ. ՟Ը։)


Պատարագամատոյց, տուցի

adj. s.

offering, making a present;
sacrificer;
officiating priest;
missal, massbook;
liturgy.

· Calfa

NBHL (1)

Զայս աղօթս մատուցանէր երէցն յառաջ քան զմատուցանելն պատարագին. եւ յետ այսորիկ մատոյց կատարեաց զպատարագամատոյցն զամենայն. (Բուզ. ՟Ե. 28.) (կամ ըստ այլ ձ. պատարագամատոյցն զամենայն. որ հայի ի ՟Ա. նշան)։


Պատգամաւոր, աց

s. fig.

deputy, messenger;
envoy, courier, delegate, ambassador;
diplomatist;
minister of God's word, angel, prophet, apostle.

· Calfa


Պատեհութիւն, ութեան

s.

convenience, fitness, decency;
opportunity, seasonableness, fitness of time, of circumstances;
chance;
չկորուսանել զ—, not to lose the opportunity;
յօգուտ ի կիր արկանել զ—, to profit by the occasion, to avail oneself of the opportunity;
կորուսանել զ—, not to seize the opportunity, to let the occasion pass, to let slip the opportunity.

· Calfa


Պատերազմիկ

s.

cf. Պատերազմական;
desultory war;
mimic warfare;
— նաւ, man-of-war, ship of war;
galley, trireme, three benched galley;
— երիվար, war-horse, charger.

· Calfa

NBHL (1)

Ամենայն զօրքն պատերազմիկքն հայոց։ Ո՜վ քաջքդ պատերազմիկք։ Ի խտրութենէ պատերազմիկ զօրուն երթալոյ. (Բուզ. ՟Ե. 5։ Պտմ. աղեքս.։ Երզն. քեր.։ 3)


Պատերազմող

cf. Պատերազմիչ.

· Calfa

NBHL (1)

Արքն պատերազմողք։ Յարանցն պատերազմողաց։ Կալան զհամար արանցն պատերազմողաց։ Դու մանուկ ես, եւ նա այր պատերազմող ի մանկութենէ իւրմէ։ Եւ ընդ նոսա զօր պատերազմող։ Փրկեաց զմեզ ի պատերազմողաց զճանապարհայն։ Ժողովեաց Դաւիթ զպատերազմողս զօրավարացն յԵրուսաղէմ.եւ այլն։


Պատժական, ի, աց

adj.

punitive, penal, repressive;
— օրէնք, penal law.

· Calfa

NBHL (1)

κολαστικός poenas infligens, poenalis, punitivus. Որ ինչ հայի ի պատիժս։ պատժողական. վրէժխընդրական.


Պատկանաւոր

cf. Պատշաճ.

· Calfa


Պատկանդարան, ի

s.

fit vessel;
quiver, case for arrows.

· Calfa

NBHL (1)

Ի չար պատկանդարանէ մախանացն նախանձու ձգէին ի նա զնետս հայհոյութեան. (Վրդն. ծն.։)


Պատկանեմ, եցի

va.

cf. Պատշաճեմ.

· Calfa

NBHL (1)

Պատկանէին զնոսա ի նիւթ խորանին։ Առ գլուխս հանուրց (այսինքն առ հայրապետն) պատկանեալ։ Որք ի մի գլուխն Քրիստոս պատկանեցան. (Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ.։)


Պատկանիմ, եցայ

vn.

cf. Պատշաճիմ.

· Calfa

NBHL (1)

Եթէ համբարտակն վստահութեան՝ մեղօք յատակի՜, այսու արձանօք պատկանեցելովք աջով քո պաշտպան՝ դարձեալ կառուսցի։ Այս են պատկանեալ թախծականացն կերպագրութիւնք։ Սլաքս նետից պատկանեալ դեղովք ի շտեմարանս խորութեան սրտի. (որ հայի եւ ի Պատկանդարանն)։ Օճառք անվատնելի զինուց ինձ պատկանեսցին, զչարին հալածել զգունդ. (Նար. ՟Գ. ՟Ի՟Զ. ՟Կ՟Զ։)


Պատկառ

adj. s.

respectful, modest, bashful;
cf. Պատկառանք;
— կալ, լինել, to pay attention, to attend to, to watch, to give oneself up to, to apply oneself or one's thoughts or mind to, to tend to, to subject oneself to;
— կալ օրինաց, to observe the law;
— կալ արդարութեան, to be just, right, upright;
— կալ յիրաց ինչ, to avoid, to shun.

· Calfa

NBHL (1)

Յոյժ պատկառ կայր ի պաշտօնատարութիւն հայրապետին. (Արծր. ՟Դ. 1։)