Definitions containing the research կու : 9632 results

Խարբ, ից

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ագահ և անյագ՝ ուտել-խմելու մէջ» Մաղաք. աբ. 24 (Վասն խարբ և անյագ ըմպելոյն իւրեանց. -այսպէս ունի տպ. Եմ. էջ 37. իսկ Պատկ. ունի խարաբ1). «մարմ-նաւոր ցանկութեան մէջ» Մխ. բժշ. 108 (Այ. նոզ որ գինի շատ խմեն և այնոց որ ի մեր-ձաւորութիւն խարբ լինին). «լիրբ, անա-ռակ, խառնակեցիկ» Մագ. թղ. 212-213 (Զիս համալուծ առնես որդւոյդ խեղկեալ խարբի։ Բ խարբի որգւոյդ ի գանգատ գնա), որից խարբութիւն «ագահութիւն ընչից, ըն. չաքաղցութիւն, զօշաքաղութիւն» Վստկ. էջ 6 (Զսղալանացն տտւգանս ըստ իւրաբան-չիւր յանցանացն չափով դնել ,որ ոչ վասն ատելութեան պակասեցուսցէ և խարբութեան աղագաւ առաւելուցու ի տուգանաց յափըշ-տակութիւն)։

= Վրաց. ხარბი խարբի «ագահ, ան-կուշտ», որից გახარბება գախարբեբա «ա-գահութեան վարժուիլ», დახარბება դա-խարբեբա «մէկին ագահ դարձնել»։ Հալե-րէն բառը փոխառեալ է վրացերէնից և ո՛չ հակառակը, որովհետև ուշ ժամանակ միայն գործածուած անսովոր մի բառ է։-Աճ.

ՆՀԲ մեկնում է «կարծի նոյն ընդ խարբանդակ, ուտօղ, խմօղ, եթէ չիցէ յատուկ անուն»։ ՋԲ դնում է «անիրաւ, անզգամ, խառնակեցիկ»։ ԱԲ միացնում է այս երկուսը։ (Բայց թէ՛ ՋԲ և թէ ԱԲ խարբութիւն մեկնում են «անիրաւու-թիւն, անառակութիւն»)։ Մառ. Гpaм. др.-арм. яз. էջ 265 ծանօթ չլինելով հյ. խարբ բառին, վրաց. ხარბი խարբի դնում է հյ. արբ, արբեալ բառից փո-խառեալ (տե՛ս Արբ)։ Կոստանեան, հրտր. Մագ. թղ. էջ 337բ ցանկում համարում է յատուկ անուն, սեռ. խար-բի, ուղ. խարիբ ձևից։ Սրա դէմ է խօ-սում Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ 187-190 և համեմատում է արաբ. [arabic word] xarba «կրօնի և ազգութեան դէմ խռովութիւն հանող. 2. թերութիւն, պա-կասութիւն», [syriac word] xarb «գողանալ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 118)։ Այս բա-ռերի նմանութիւնը պատահական է, ինչպէս նաև նոր ասոր. xirbä «գէշ, յո-ռի, անպիտան»։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 243 դնում է արաբ. [other alphabet] xarab «փճացած, աւեր» բառից։


Խարբալ, ի

s. mech.

sieve, cribble, bolter;
bolting-mill.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մաղ». առանձին չէ գործա ծուած. բայց սրանից են խարբալել «մաղել», փխբ. «տակնուվրայ անել, վտանգել, փոր-ձել» Ղկ. իբ. 31. Եզն. 181. Բրս. մրկ. Մադ. Երզն. մտթ. «մի սուտ գլորել» Վրք. հց. Ա. 698. խարբալիլ «վնասուիլ, կարկամիլ, ան-դամալոյծ դառնալ» Մին. համր. 86. «սա-տանայից փորձուիլ» Վրք. հց. Բ. 443. խար-րալումն «փորձութիւն» Վրք. հց. խա.-ր վերածուելով լ-ի՝ խալբալել «շփոթել, միտ-քը տակնուվրայ անել» Ադամ. էջ 315, խալ-բալիլ «շփոթուիլ» Ադամ. 31. խալբալում այնել «շփոթեցնել, խանգարել» Սմբ. դատ. 124. երկու ձևով է խարբալեալ (այլ ձ. խալ-բալեալ) Ադամ. 59։


Խարբուխ, բխի

s.

catarrh, cold;
ծանր՝ թեթեւ —, severe, slight cold;
— գլխոյ, cold in the head;
— լինել, to catch a cold.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «նէվազիլ, դումով, սալում, զուքամ» Մխ. ապար. (երկու ձևերից հնագոյնն է հար-բուխ, ուր նախաձայն հ՝ վերջաձայնի ազդե-ցութեամբ դարձել է խ. տե՛ս խրախ բառի տակ). արդի գրականի մէջ ընդունուած է հարբուխ. բայց ոմանք սխալ ստուգաբանու-թեամբ գրում են հարբուղխ. հմմտ. գւռ. հա-րինք, հարով-հազ «հարբուխ»։


Խարդախ, աց

adj.

knavish, roguish;
that falsifies, that forges;
false, counterfeit, adulterated.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ասազգ. ղատտար, քէլլաշ, խատ-տա։ Böttich. Arica 19, 46, Lag. Ges Abhd. 200, 25 յն. ϰάιδοxες «պարս-կական բանակում մի տեսակ սաառա-զեն մարտիկներ»։ Մերժում է Lag. Arm. Stud. § 980։ Հիւնք. կախարո ռա-ռից։ Մառ ИАН 1920, 127 խարդ ար-մատից, որից և կա-խարդ։


Խարի

s. anat. penis.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ Գաղիանոսի մէջ գտնելով «ան-կիւդա (կամ անկիւրա). խարի» բացա-տըրութիւնը, նոյն յն. բառը հասկացել է ἄγϰυρα «խարիսխ. 2. ամօթոյք», որով մեր խարի բառն էլ մեկնում է «արութիւն մառռու. առնի անդամ»։ Զգուշաւոր ՋԲ չունի այս բառը։ ԱԲ հետևում է ՆՀԲ-ի։ Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 117 ցոյց տուեց՝ որ Գաղիանոսի յիշած յն. բառը պէտք է հասկանալ ἀγχοῦσα, որով խա-րի բառին տրուած «առնի» նշանակու-թիւնը ջնջեց և մեկնեց վերի ձևով։ Bug-ge KZ 32, 9 անտեղեակ սրանից՝ հա-մեմատում է խարի «առնի» բառը պրս. ❇ xar «փուշ» բառի հետ, ենթադրե-ւով որ պրս. xar ունեցած է նաև «առ-նի» նշանակութիւնը, որից փոխառեալ են ալբան. kā̄r, karε, գնչ. kar «առնի»։


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«րրթի փափուկ, կակուղ և մատղաշ ծիլ». հմմտ. «Ինքեանք փափուկք և պէսպէս դարմանօք օր ըստ օրէ ևս քան զևս իբրև զխաւարծի փափկանային». Ոսկ. ե-փես. էջ 814. «Կանգնեցան կացին (յորթն) ար-մատք և տունկք, կողր և տերևք, խաւարծի և ծաղիկք, բաժակ, ողկոյզ, գնդակ, պատա-ղիճ» Վեցօր. 94։ Սրա հետ պէտք է նոյն դնել խաւարծիլ (որ և գրուած է խավարծիլ, խա-ւըրծիլ, խօրծիլ, խործովիլ, խործուիլ, խոր-ծիլ, խորձուիլ, խրձուիլ) «գաբծիլ, խաշնդեղ. rheum ribes Gron». (տե՛ս Տիրացուեան, Contributo § 100) Գաղիան. «որթի մատ-ղաշ ծիլ» Վստկ. 60. «վայրի վարունգ» Լեհ. խաւարտ, ի, ի-ա հլ. «կանաչեղէն, ուտելի բանջար» Կոչ. 116. Եւագր. 7. Վրք. հո. Ա. 200. Մագ. թղ. 96 (զհազարդ խաւարտ, աւ-սինքն «հազար կոչուած բանջարեղէնը»), «վարունգ, կաղամբ» Բժշ. «խիար կամ խա-ւարծիլ» Հին բռ. որից խաւարտածին «խոտ ուտելով մեծացած» Մագ. թղ. 88։ Սրան-ցից չենք կարող բաժանել նաև վիպասանա-կան «Տենչայր Սաթենիկ տիկին տենչանս զարտախոյր խաւարտ և զտից խաւարծի ի բարձիցն Արգաւանայ» հատուածի մէջ (Խոր. Ա. 29) խաւարտ և խաւարծի բառերը՝ որոնք ըստ իս արտախոյր և տից գոյական-ների ածականներն են (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1908, 124)։

= Բոլորն էլ ծագում են խաւ «աղուամազ» ձևից. խաւարծի կազմուած է -ածրի կամ՝ արծի մասնիկով. հմմտ. թաւարծի, աղ-ար-ծի կամ աղ-ածրի։-Խաւարածի բառի հետ նոյն է խաւարտ (ბ=տ. հմմտ. խայտ-խայծ, խեղդ-հեղձ, արծ-արտ, պիղծ-պըղ-տոր ևն)։ Իսկ խաւարծիլ՝ խաւարծի բառի «աւառական ձևն է, որ ծիլ բառի նմանու-թեամբ ստացել է աւելորդ լ ձայնը։ Խաւար-ծի և խաւարտ նախնաբար նշանակում էին «թաւոտ, մազոտ, բրդոտ, աղուամազոտ» և էին պարզ ածական. յետոյ իբր գոյական՝ յատկացուեցան «թաւ՝ բրդոտ ծիլ՝ ընձիւղ և բանջար» նշանակութեանց և ի վերջոյ մաս-նաւորապէս «որթի ծիլ, խաշնդեղ կամ ուրիշ բանջար», սրանց երեսի թաւութեան պատ-ճառով։ Այս են հաստատում վիպասանական երգի խաւարծի և խաւարտ բառերը՝ որոնք ղեռ ածական են՝ «թաւոտ, բրդոտ, մացռա» նշանակութեամբ (ըստ այսմ արտախոյր և տից թաւ տերևներով բոյսեր պէտք է լինին), ինչպէս նաև մեզանից փոխառեալ կովկա-ևեան ձևերը՝ որ տե՛ս վարը (թաւիշ կամ ննթառամ ծաղիկ նշանակութեամբ)։-Աճ.


Ղամղայեալ

adj.

embroidered, laced.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թերևս ընդ ռմկ. քէմխա (=պրս. kimxa «մետաքսեայ կտորե-ղէն»)։ Վերի մեկնութիւնս հրատարա-կուած է նախ MSL 15, էջ 242։


Ղանոն

s. mus. organ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ արևելեան նուագարան՝ բազմաթիւ թելերով. տճկ. tա-նուն» Թղթ. դաշ. Վրք. հց. ա. 151.-(այս սառը ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մեկնում են «երգեհոն», անշուշտ ձայնական նմանու-թիւնից հետևցնելով. սակայն սխալ է, որով-հետև Թղ. դաշ. գրում է «երգեհոնօք. և ղա-նոնօք յորդաձայնիւք», որով հասկացւում է, որ երկուսը տարբեր նուագարաններ են)։

= Արաբ. [arabic word] qānun՝ նոյն նշ. որից նաև թրք. qanun, qanon. արաբ բառն էլ փոխառեալ է յն. ϰανών ձևից, որ նշանա-կում է բուն «եղէգի ցօղուն», բայց նաև «նուագարանի բանալի, մի տեսակ միալար նուագարան»։-Հիւբշ. 516։


Ղենջակ, աց

s.

apron;
jack-towel or roller-towel;
towel, napkin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած է նաև ղեն-ջեակ, ղանջեակ, ղենճակ) «գոգնոց, անձե-ռոց, սրբիչ» Յհ. ժգ. 4, 5. Փիլ. Նանայ. 302. Կիւրղ. ղկ. Վրք. հց. ա. 232, 711.-անշուշտ սրա հետ գործ չունի ղենջակի տակ «բժշկա-կան անծանօթ մի բոյս» Բժշ. (ունի միայն ՀԲուս. § 3358), որ հաւանաբար պէտք է հասկանալ աղջկուտակ (տես եղիճ) կամ երնջակի տակ՝ ըստ Նորայր ՀԱ 1922, 389։


Ղօղանջ

cf. Ղօղանջիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «լացի ձայն» Լաստ. որից ղօղանջել «ձայն հանել (մարդու), հնչել (ծնծղայի), հաջել (շան), հայհոյել, տրտըն-ջալ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 2. Ճառընտ. ղօղան-ջանք Շնորհ. այբ. ղօղանջեցուցանել Արչ. ղօղանջիւն Գէ. ես. ղօղանջումն «ցնռաբա-նութիւն» Ոսկ. յհ. հ. 14 ևն (Վրդ. առ. 182 գրուած խօղանջմունք). նոր գրական լեզուի մէջ նշանակում է միայն «զանգակի ձայն»։


Ճախր

s.

flight, soaring;
turn, tumble;
wheeling about;
caper, somerset;
— առնուլ, to take wing or flight, to fly away, to fly up, to soar on high, cf. Շրջագայիմ;
to caper, to cut capers, to turn a somerset, to turn heels over head;
cf. Ձի.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Պհլ. *čarx (գործածուած է միայն čark ձևով) բառից շրջմամբ. սրա հետ հմմտ սանս. [other alphabet] čahra-«անիւ, շրջանակ, ձիթահանք, թռչունի ճախր, պտոյտ», զնդ. [arabic word] čaxra-«անիւ», պրս. [arabic word] carx «շրջանակաձև շարժում, աղօրիքի ճախա-րակ, սայլի անիւ, հորի ճախարակ, անուաձև յեսանաքար, մանելու ճախարակ, կարժառ, ռրևիցէ դարձող բան, երկինք, ժամանակ ևն», բելուճ. čark «անիւ, մեքենայ, երկա-նաքար», աֆղան. čarx «անիւ, շրջանակ, պտոյտ», օսս. čarx «անիւ, լուսնի շրջանա-կը» (Horn § 437)։ Այս արմատին է պատ-կանում նաև հյ. ճախարակ, որ փոխառեալ է պհլ. *čarxak «ճախարակ» հոմանիշից. հմմտ. պրս. [arabic word] čarxa «ճախարակ, ջրհորի ճա-խարակ, գործի ինչ նետ ձգելոյ, փոթորիկ, մրրիկ»։ Իրանեան բառը ծագում է հնխ. quel-«դառնալ, պտտուիլ» արմատից, ոռ տալիս է հյ. յեղ-և հոլով (մանրամասն տե՛ս այս բառերը), այնպէս որ հոլով և ճախա-րակ միևնոյն բառերն են, առաջինը բնիկ, երկրորդը իրանեան փոխառութիւն (տե՛ս Pokorny 1, 515, Berneker 549, Boisacq 531)։-Նոյն իրանական բառը փոխառեալ է նաև ուրիշ շատ լեզուների մէջ. այսպէս՝ վրաց. ჭახრაკი ճախրակի «պտուտակ», ჩარხი չարխի «մեքենայ», աֆղան. čarxa «մանելու ճախարակ», քրդ. čarx «շրջան, անիւ, ջաղացք», թրք. [arabic word] čahra «մա-նելու ճախարակ», արևել. թրք. [arabic word] čarx կամ [arabic word] čax «ջուրի կամ մանելու ճա-խարակ.. [arabic word] čiγarik «բամբակը կու-տերից մաքրելու երկանիւ մեքենայ», [arabic word] čəqər կամ [arabic word] čəqrəq «կարժառ. ջրի ճախարակ». չաղաթ. [arabic word] cark «ճա-խարակ» (սխալ է Vambery, Etym. Wör-terb. էջ 122, որ թրք. čəqrəq «ճախարակ» բառր հանում է թրք. čaγər «բղաւել, կան-չել» արմատից)։ Թուրքերէնի միջոցով փո-խառեալ են՝ սերբ. čekrkli «ճախարակ», čigra «շռնչան», լեհ. cyga, հունգ. csiga, ռում. čikričniu, carklîu «անուաւոր». որաւ-գար. čjark, նյն. τζιϰρίϰα։-Հիւբշ. 186։

ԳՒՌ (dialectal) Բզ. ջախր, Խրբ. ջ'այր, ջ'այէր, Ակն ջ'այհ, ջար, Զթ. ջ'օհրը, ջ'օհյը, Հճ. ջ'օյհ, ջ'օհ, Սվեդ. ջ'ուր նշանակում են «ճա-խարակ» և հետևաբար հյ. ճախր «պտոյտ» ձևի շարունակութիւնը չեն, այլ ներկայաց-նում են անկախ *ճախր կամ *ճահր «ճա-խարակ» բառը։


Ճակ

s. adj.

mare;
humid, damp, moist.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«էգ» և մասնաւորապէս «էգ ձի». այս-պէս՝ ճակ «էգ ձի» Մագ. քեր. 241 և Երզն. քեր. «Չիոյ իգականքն, մատեան, զամբիկ, ճայիկ, զոր ճակ անուանեն... մատակ, ճակ, յովտակ»։ Ընդհանուր «էգ» նշանակութիւնն են ցոյց տալիս ճակաճան «իգամոլ, բղջա-խոհ» Եփր. թգ. 400. Պիտ. փիլ. Յհ. կթ. ճա-կաճանութիւն Փիլ. Պիտ. Պտմ. սահ. 33։

ՆՀԲ նոյն է համարում ճայիկ բառի հետ։ Եազրճեան, Մասիս 1885, 865 առ-նելով Մագ. «եզն, խոյ, ճակ» վկայու-թիւնը, գրում է. «Ինչպէս եզն կովու արուն է, և խոյ ոչխարի արուն, այս-պէս և ճակ այծի արուն է։ Մեր լեզուի բառերով չէինք կրնար գտնել, թէ ճակը արու այծ կը նշանակէ, զի նախնիք այդ բառին յիշատակութիւնը միայն ըրած են առանց աւելի բացատրութիւն տալու։ Գիտեմք այժմ, որ ճակը (արու այծը) = է հնդկաց ջակա բառին, որ կը նշա-նակէ՝ արու այծ, նոխազ»։ Ըստ Եազը-ճեանի՝ տարբեր են ճակ «էգ ձի» և ճակ «արու այծ»։ Հիւնք. ճակ=թրք. շամ կամ շաքքա «մատակ ձի»։


Ճահիճ, հճի

s.

marsh, morass, swamp, fen, bog, slough, quagmire.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ջրջրոտ՝ ցեխոտ տեղ» Ես. խա-18. Սռ. ճզ. 35. Եփր. աւետ. 302. հների մէջ անեզական է, բայց արդի գրականում եզա-կի ձևով է. որից ճահճոտ, ճահճային, եր-կուսն էլ նոր բառ։ Հների մէջ գրւում է նաև ճախին «ճահիճ, տղմուտ տեղ» Գէ. ես։-12-488 Սրանից տարբեր է ճախնախուտ «ճահհոտ» Ագաթ. (կրկնագրում՝ էջ 65ա ճաղճախուտ), Երզն. մտթ. Կղնկտ. Կանոն, որ կրկնուած է պարզական ճախ արմատից։ Նոյն ճախ ձևը գտնում ենք նաև ճախին Վրդ. առակ. 156 (չունին ՆՀԲ և ԱԲ) բառի մէջ, որից կազ-մուած է մարգաճախին Պտմ. աղէքս. 125 (ըստ համառօտ ձեռագիրների) կամ իբրև յտ. անուն՝ Ակներաց Մարգաճախին Դրնղ. էջ 79. մարգճախին «ճահճոտ՝ թաց մարգ» Զենոբ. իբրև վերջինիս կրկնակն է մարգճակ Ճառընտ. Զենոբ. էջ 31 և Յայսմ. ճախին ձևը ունի Յովսիմ. 23. «Գտանես դաշտ մի ճա-խին և տղմուտ», որի դէմ էջ 24 var-ճախ-ճախին։ Վերջապէս արմատի պարզ ձևն ունի Բառ. երեմ. էջ 194 ճախ «մարգ»։ Այս բո-լորի համեմատութիւնից երևում է՝ որ ճահիճ ռառի մէջ -իճ մասնիկ է, արմատն է ճահ, որի հետ նոյն են ճախ, ճակ։

ՆՀԲ ճախճախուտ՝ արմատն է ճակ։ Հիւնք. պրս. čāh «ջրհոր» և sāy «գետ, շուր» բառերից։ Յայտնի չէ թէ ի՛նչ կապ ունին վրաց. ճոճի «ճահիճ», ճանճրոբա, ճաոբի «ճախճախուտ տեղ», ճաոբիանի «ճահճային»։ Բայց հյ. ճախ արմատի հետ նոյն են անշուշտ մինգ. ճխոճխո «ճահիճ», լազ. čodcxori «ճահիճ» (Erc-kert, Die Spr. A. Kauk. Stammes 347)։ Պատահական նմանութիւն ունին չաղաթ. [arabic word] čal'ik «ճահիճ», [arabic word] čalča «ճահիճ», եակուտ. čalbax «տիղմ, ճախին» ևն։


Ճաճանչաւուխտ

adj. s.

gay with many colours, with gold and silver embroidery;
embroidery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, որ և ճաճանչանաւուխտ, ճաճանաւուխտ «գոյնզգոյն՝ խատուտիկ՝ փայլ ի փայլ բանուած կտոր կամ շոր». գործածուած է միայն հետևեալ երկու տե-ղերը. «Հանդերձ քո բեհեզ և զառնաւուխտ և ճաճանչաւուխտ (կամ ճաճանչանաւուխտ) Եզեկ. ժզ. 13 (նոյնը այլ թրգմ. Եփր. աւետ. ՅՈ6. Եւ զզարդս քո սնդուս գառնաւուխտ և ճաճանաւուխտ. ՍԳրքի յոյն թարգմանու-թիւնն ունի τα περιβόλαιά σον βύσσινα ϰαὶ τρί-γαπτα ϰαὶ ποιxίλα, ուր համապատասխան բառը՝ ποιϰίλα, նշ. «խայտաբղէտ, զանազան գոյներով»).-«Կոյս մի որ ունէր արկանելիս ճաճանաւուխտ» (այլ ձ. արկանելի ճանճա-ւուխս). Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 143։


Ճամբար, աց

s.

camp, encampment.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. čambar «շրջանակ» ձևից (տե՛ս նախորդ ճամբար բառի տակ), որ ունեցած պիտի լինի նաև «բանակ» նշանակութիւնը. առհասարակ «խումբ» նշանակող բառերը կապ ունին «բոլորակ» գաղափարի հետ. հմմտ. գունդ, պար, տճկ. թօփ ևն. ներկաւ դէպքում հմմտ. յատկապէս՝ գումարտակ «բանակ. 2. մանեակ»։-Հիւբշ. էջ 186։


Ճամբրուկ

s.

game-bag of horse-hair.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մազէ պարկ, մախաղ». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. փետր. 24. «Եւ առեալ եդին ի մազեայ մախաղն իւրեանց... և առ-եալ յինքն զճամբրուկ նոցա»։ Նոր գրակա-նի մէջ սկսաւ գործածուիլ «ճամբորդական պայուսակ» նշանակութեամբ։


Ճայ, ից

s.

jay.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ուրուր» Օր. ժդ. 15. «մի տե-սակ ագռաւ» Վեցօր. 163. Եզն. «մի տեսակ արագիլ» Վեցօր. 167. Վրդն. ծն. «մի տեսակ ծովային թռչուն. տճկ. մարթի» ՆՀԲ (արդի առև մտեան ոռականում գործածւում է մի-այն այս վերջին նշանակութեամբ). որից հայեակ կամ ճայեկ «մի տեսակ ագռաւ» Մխ. առակ. Միխ. աս. Վրդն. առկ. 35։


Ճան, ից

s.

small bone, ossicle, cockle.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. արմատ առանձին անգործածական և անյայտ նշանակութեամբ. գտնւում է մի-այն հետևեալ բառերի մէջ. դաւաճան «դա-ւող, նենգող» ՍԳր. խրախճան «խնջոյք» ՍԳր. ճակաճան «իգամոլ, իգասէր» Եփր. թագ. տիրաճան «իր տիրոջ սիրո՞ղ» Թր. Նչ. և Երզն. քեր. գինեճան «գինեմոլ» Տիմոթ. կուզ, էջ 19. ճոխաճանութիւն «հպարտու-թիւն, պարծենկոտութիւն» Ոսկ. ես. 17. երախճան «սանձ» Նիւս. երգ. սրանցից էլ՝ դաւաճանել Ել. գ. 22. խրախճանակից Բ. պետ. բ. 13. գինեճանութիւն Յհ. իմ. ատ. ևն։

Թր. Նչ. և Երզն. քեր. համարում են ճանաչել բայի արմատը. այսպէս է մեկնում նաև ՆՀԲ։ Սխալ է, որովհետև այս պարագային պիտի լինէր -ճանաչ կամ -ծան։ Վերի ածանցներից մի օա-նիսի մէջ -ճան նշանակում է «սիրող, ցանկացող, մոլի». այսպէս են ճակա-ճան, գինեճան, տիրաճան. թերևս նաև ճոխաճան, դաւաճան. այս պարագային կարելի էր թերևս համեմատել հպրս. danah ձևի հետ. (հմմտ. Aspa-čanah «Չիասէր»). բայց ի՛նչպէս մեկնենք խրախճան և երախճան բառերը։ Մառ, ИАН 1911, 441 և Ղափանցեան, Տե-

«վէգ». ունի միայն ԱԲ. գիտէ արդէն Բառ. երեմ. էջ 300։-Հացունի, Դաստիարա-կութ. էջ 277 ասում է թէ միջին հայերէն բառ է։ Փոխ. ուտ. «ճանովէդ»։


Ճանկ, աց

cf. Ճանգ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. ճանկ (յգ. ճանկվընէր), Ալշ. Գոր. Երև. Մշ. Ջղ. Սլմ. ճանգ, Տփ. ճանգ կամ չանգ, Մկ. Վն. ճանգ՝, Ոզմ. ճանկ՝, Ղրբ. ճmնգ՝, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ջանգ, Ասլ. ջանգ, ջայ, Հճ. Հմշ. ջօնգ, Զթ. ջօնգ, ջոնգ.-կայ նաև ճանգոալ Շմ. «ծաղ-րել»։ Նոր բառեր են ճանկել, ճանկիկ, ճան-կուռել, ճանկռել, ճանկռտել (Սչ. ջանքռթել) հանկճանկել, ճանկռոտել, ճանկռթորել, ճան-կառտ, ճանկռթան, ճանկռտուք.-Կովկասի մէջ այս ձևերը արտասանւում են չ ձայնով՝ նոր պարսկերէնի ազդեցութեամբ. ինչ. Շմ. չանգռիլ «ճանկռել» ևն։-Սչ. ունի միայն ջանքըռթել բայը։


Ճանգ, աց

s. mar.

hook, tenter;
drag-hook, cramp-iron;
grapnel, grappling-iron;
claw, talon, paw, fang.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. ճանկ (յգ. ճանկվընէր), Ալշ. Գոր. Երև. Մշ. Ջղ. Սլմ. ճանգ, Տփ. ճանգ կամ չանգ, Մկ. Վն. ճանգ՝, Ոզմ. ճանկ՝, Ղրբ. ճmնգ՝, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ջանգ, Ասլ. ջանգ, ջայ, Հճ. Հմշ. ջօնգ, Զթ. ջօնգ, ջոնգ.-կայ նաև ճանգոալ Շմ. «ծաղ-րել»։ Նոր բառեր են ճանկել, ճանկիկ, ճան-կուռել, ճանկռել, ճանկռտել (Սչ. ջանքռթել) հանկճանկել, ճանկռոտել, ճանկռթորել, ճան-կառտ, ճանկռթան, ճանկռտուք.-Կովկասի մէջ այս ձևերը արտասանւում են չ ձայնով՝ նոր պարսկերէնի ազդեցութեամբ. ինչ. Շմ. չանգռիլ «ճանկռել» ևն։-Սչ. ունի միայն ջանքըռթել բայը։


Ճանդի

s. bot. sandal-wood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ կցում է ճանդան փայտի հետ, բայց կասկածում է որ լինի «ազգ սըն-գուրի, որպէս յն. σάνδος լտ. sandyx»։ ՀԲուս. § 1849 կցում է գւռ. ճանդուկ «վայրի ստեպղին» և նրան էլ նոյն նը-շանակութիւնն է տալիս։ (Ազգ. Հանդ. է. 300 ունի ճանդուկ Լ. «bromus seca-linus բոյսը»)։


Ճապաղ

adj. s.

spread, dispersed, scattered;
diffusion, extension, dilatation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ծաւալուած, տարածուած, փռուած» Շիր. Վրդն. ծն. որից ճապաղել «սփռել, ծաւալել» Խոր. Ոսկ. կուս. «պարա-պիլ, զբաղուիլ» Խոր. Երզն. մտթ. ճաղապիլ «ցրուիլ» (նիւթապէս) Երզն. լս. Մեսր. եր. (մտքով) Երզն. մտթ. Վրդն. ծն. (յետնաբար ղումն Լմբ. իմ. Մաքս. ճապաղիք արեան «արիւնհեղութիւն, կոտորած» (գրուած նաև ճաղպախիք, ճաղպախի, ճաղճախիք) Ագաթ Ոսկ. մ. բ. 8. Զենոբ. Յհ. կթ. ասւում է նաև ճապաղ արեան Ոսկիփ. Ասող. գիսաճապաղ «հերարձակ» Երզն. քեր. ճապաղական «ցըր-ուած (զօրք)» Սեբ. 108. անճապաղ Դիոն. թղթ. կայ նաև Ճապաղ(ա)ջուր տեղական յատուկ անունը։ Ճաղճախիք ձևից է կազ-մուած նոճիաճաղճախ «նոճիաշատ (ան-տառ)» Նար. խչ. 394։ Արդի գրականում ճապաղ նշանակում է «տարտամ, անորոշ, ցրուած (ոճ)»։


Ճապուկ

adj. adv.

creeping, crawling, cringing;
windig, tortuous, sinuous;
flexible, supple;
ընդ —, hurriedly, hastily, in haste;
ընդ — անցանել, to insinuate, to worm oneself in, to enter cautiously but hastily, to creep or steal in swiftly.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ճեպով, շուտ, արագ». մէկ ան-գամ գործածուած է Եղիշ. գ. էջ 57. «Ընդ ճապուկ՝ անդր անցանէ ի վերայ գնդին Պար-սից»։ Նոյնը պիտի լինի նաև Նար. տաղ. էջ 423՝ «Այն ճորտն ճոխ էր և ճապուկ» (իմա «շոյտ, աշխոյժ»)։ Նոր գրականում կայ ճա-պուկ «դիւրաթեք, ճկուն», որի հնագոյն գոր-ծածութիւնն էլ գտնում եմ Յայսմ. օգոստ. 2. «Եւ ի ճօճել ճապուկ նիզակացն»։ Այս նը-շանակութիւնը իբր միջին օղակ՝ վերինի հետ է միացնում նաև ճապուկ «ծռմռկող, գալար-ւող, մանիճ մանիճ եկող» Նար. կթ. էջ 117 (որդերի համար է ասուած. և այսպէ՛ս է մեկնում Լծ. նար.), որից ճապկիլ «ծռուիլ, թեքուիլ» Անան. գիտ. 5 (լուսնի մահիկի հա-մար ասուած), «յօրանջելով երկննալ, ձըգ-ուիլ» ԱԲ. սաստկականը ճապկտիլ «ստէպ յօրանջելով ձգձգուիլ» Վստկ. 212. Ախտարք (բուն նշ. «ծռմռուիլ»), որ և ռմկ. ճպլկտիլ Վրդն. առակ. 78 (Ասի ի բան առակաւոր, Թէ խեցգետինն ի հետ օձին ճպլկտեցաւ Նայ կտրեցաւ. այլ ձ. ձգտեցաւ)։-Բառ. երեմ. էջ 196 ունի ճապուկ և մեկնում է «նազլու կամ մանիչ ճախարակեայ» (անշուշտ մա-նիճը մանիչ կարդալով)։

= Պհլ. ❇ջ *cāpūk ձևից, որից պրս. [arabic word] čāpuk «արագ, շուտ, փոյթ, թեթև-ոտն»։ Պարսկերէնից փոխառեալ են նաև թրք. čabuk (գւռ. čapuk, čapək, ռմկ. չա-պուխ) «արագ, շուտ», [arabic word] čgvīk «ժիր, շոյտ, աշխոյժ», քրդ. čäpek «թեթևաշարժ, դիւրաթեք, ճկուն», վրաց. չաուքի «ժիր, ա-րագ», ჭაბუკი ճաբուկի «երիտասարդ» (բառիս իմաստը որոշ չէ. հասկանում են նաև «loyal serviteur, héros exercé dans les combats». տե՛ս M. Riabinin MSL 10, 18)։ Պհլ. բառը աւանդուած է čapuk ձևով և «կենսունակ, աշխոյժ, ժիր» նշանակու-թյամբ։ Ենթադրում է իրան. *cāpu-ka-՝ կազ-մուած -ka-մասնիկով՝ *čapu-արմատից, որից հյ. ճեպ և հապճեպ (տե՛ս Nyberg, Hilfsb. 1, 60 և 2, 42)։-Հիւբշ. 188։


Ճարմանդ, ի

s. va.

clasp, hasp, buckle;
hutton;
loop, catch, hook;
— գրոց, clasp;
խառնել զօղսն ընդ ճարմանդսն or ճարմանդեմ, to put the taches into the loops, to clasp, to fasten, to hook.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(որուած նաև ճարամանդ) «կարթաձև օղակ» ՍԳր. նոր գրականում նը-շանակում է «կեռմայբ, օղակկոճակ, չէնկէլ-կոճակ»։

Հիւնք. պրս. karmand «ուժեղ, տո-կուն»։


Ճարտար, աց

adj. fig. s.

dexterous, handy, industrious, ingenious, skilful, adroit, able, clever, expert;
artful, cunning, sharp, sly, shrewd, crafty;
artisan, mechanic, artificer, master;
ad. well, wisely, thoroughly, to the bottom;
— ի քանդակագործութիւն, excelling in sculpture;
— ի կեղծաւորել, adroit at dissembling, crafty;
— գիտել, to know perfectly, thoroughly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Kuhns u. Schleich. Btrg. s, 139 սանս. čatura-ra։ Lag, Beitr. bktr, Lex. 27 զնդ. čarətar «գործող, կերտող» (բայց այս բառը նշանակում է «քայլող, յա-ռաջացող». կայ նաև čarana «ձեռա-գործ, գործ» ըստ Justi, Zendsp. 109ա բայց նշանակութիւնը սխալ է. զնդ. čar արմատը նշանակում է «երթալ. 2. ա-րածելու երթալ»)։ Հիւբշ. 189 մեռժում է համեմատել čarətar ձևի հետ. Müller WZKM 8 (1894), 362 կցում է զնդ. čarətutārō բառին, որ գտնում է պհլ. բառարանում և մեկնուած է ❇ջ kartārtum «գործու-նէութիւ՞ն»։ Bartholomae, Altir., Wör-terb. 582 մերժում է Müller-ի այս հա-մեմատութիւնը, ըստ որում զնդ. յիշեալ բառը նշանակում է «մէկ ասպարէզ քայլող անցնող». իսկ ինքը հյ. ճարտար փոխառեալ է դնում իրան. *čartara-ձևից, որի հետ կցում է սանս. [other alphabet] čatura-«արագ, ճարպիկ, ճարտար»։ Հիւնք. ճարտ=պրս. kardan «գործել»։ ճարտար=պրս. kārdār «գործող»։ Թի-րեաքեան, Արիահայ բառ. 263 պրս. [arabic word] čāra-dār «ճարտար»։


Ճեմիշ, մշի

s.

privy, water-closet;
երթալ ի —, to go to stool.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«արտաքնոց». մէկ անգամ ունի Բուզ. ե. 35. սրա հետ հոմանիշ է չաշմակ «արտաքնոց», որ առանձին գործածուած չէ և կայ միայն չաշմակել «կործանել զտեղին և կարգել ի լուալիս, ճեմիշ կացուցանել». մէկ անգամ ունի Կիւրղ. դտ. «Իսկ Յերոբոաղ յետ չաշմակելոյ զԲահաղ և ունելոյ զդատա-ւորութիւն՝ յաղթեաց Մադիամու» (ակնար-կում է Դ. թագ. ժ. 27)։

= Պհլ. անյայտ մի ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] čašma և շրջեալ [arabic word] čamša, որ բուն նշանակում է «աղբիւր» և երևի փխբ. նշանակում է նաև «արտաքնոց». այսպէս է քրդ. [arabic word] češma «արտաք-նոց» (Justi, Dict. Kurde, էջ 129), ինչպէս նաև Մշոյ հայ. և թուրք. գաւառականով՝ չաշմա «արտաքնոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. հյ. լուալիք «աւազան, բա-ղանիք, ջերմուկ. 2. աղբանոց, կոյանոց». (Քակեցին զտունն Բահաղու և կարգեցին զնա ի լուալիս. Դ. թագ. ժ. 27), պրս. ab-dast «լուացումն ձեռաց» և ābdastxāna «ճե-միշ», ասոր. [syriac word] baita dmaya «արտաքնոց» (բուն նշ. «տուն ջրոյ» ZDMG 40, 439)։-Հայ. չաշմակ համապատասխա-նում է պրս. čašma ձևին և փոխառեալ է պհլ. čašmak «աղբիւր» բառից. իսկ ճեմիշ մօտենում է շրջեալ čamša ձևին և անշուշտ ծագում է պհլ. գաւառական մի ձևից։

ՆՀԲ թէ՛ ճեմիշ և թէ՛ չաշմակել դնում է պրս. չէմշէ, թրք. չէշմէ «աղբիւր. 2. արտաքնոց»։ Հիւբշ. 189 չի ընդունում վերի մեկնութիւնը, որովհետև «արտաք-նոց» նշանակութիւնը չի գտնում Vul-lers-ի մօտ։ Նորայր, Կոր. վրդ. 446 պրս. [arabic word] čamēz «մէզ» բառից հանելով՝ սխալ է գտնում ճեմիշ «ար-տաքնոց» նշանակութիւնը և դնում է ճե-միշ «մէզ»։


Ճենճ, ոյ

s. fig.

froth, scum of boiled meat;
—, —եր, ոց or աց, smoke or odour of cooking or burning meat;
victim, holocaust, sacrifice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. ճէնճ, Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. ճենջ, Երև. ճէնջ, Խրբ. Պլ. Ռ. Սեբ. ջէնջ, Մրղ. Ոզմ. ճինջ (Ոզմ. նշ. «ճարպ»), Ննխ. Տիգ. ջինջ (Տիգ. նշ. «արգանակ, մսի ջուր»)։ -Ճենճեր բառի հետ է կապւում ἐղ. ճնջեռ «մսի պարարտութիւն»։-Նոր բառեր են ճեն-հած, ճենճել, ճենճոտ (Զթ. ջէօնջիւդ), ճեն-ճոտիւ. ճենճեմոմ, ճենճեռոտացնել «խար-կել», ճենճռտալ «խարկուելով ճենճի հոտ տալ», ճենճռտան «կիզիչ տաք», որոնք և ճնճռտալ, ճնճռստալ, ճնճռնահոտ, ճնճռաց-նել, ճնջռթան։


Ճերմակ

cf. Սպիտակ;
— երիվար, a white horse.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «սպիտակ» (գործած-ուած միմիայն ձիու համար) Բուզ. Սեբ. Մեսր. Եր. Նար. խչ. որից ճերմակածի «սպի-տակ ձի հեծնող» Բուզ. ճանճաճերմակ «պի-սակաւոր սպիտակ գոյնով, ճանճկէն» Մագ. արևմտեան գրականում՝ գաւառականների համաձայն՝ գործածւում է ընդհանրացած «սպիտակ» նշանակութեամբ. իսկ սպիտակ բառը անսովոր է. ճիշտ սրա հակառակը, արևելեան հայերէնում գործածւում է սպի-տակ և անսովոր է ճերմակ։-Գրուած է հար-մակ Անկ. գիրք հին կտ. 379, 381-2

Klaproth, As. polygl. 106 վօգուլ, sarni, սամոյէդ syr ձևերի հետ։ ՆՀԲ պրս. չէրմէ։ Հիւնք. «ձի» նշանակու-թեամբ=պրս. ճէրմէ, իսկ «սպիտակ» նշանակութեամբ՝ նոյն ընդ գերմակ։

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. ճէրմակ, Մշ. ճէր-մագ, Ակն. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. ջէրմագ, Ասլ. ջէրմագ, ջէրմայ, Զթ. ջիյմօգ, ջիրմոգ, Ջղ. ճարմակ։ Նոր բառեր են ճեր-մակերես, ճերմակլաթ, ճերմակկապ, ճեր-մակկեկ, ճերմակորակ, ճերմկոտիկ, ճերմը-կուկ, ճերմլուկ, ճերմկնալ, ճերմկոտիլ, ճեր-մըկուց, ճերմկուցք, ճերմակջուր. սաստկա-կանն է ճեփ-ճերմակ Արբ. Պլ., ճիփ-ճերմակ Ննխ. ճերճերմակ Ախք.։


Ճիղմ

adj.

young, tender;
— հասակ, tender age, childhood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «ճիղմ, որպէս զճիղ իմն, յորմէ և ճղճիմ»։ Վերի բառերի նշանակու-թեանց ստուգութեան և ձևի սրբագրու-թեան համար տե՛ս Հ. Ա. Վարդանեան ՀԱ 1911, 692։ Կայ և քրդ. ճըրմ «ևա-է կապել մեր բառի հետ։


Ճիճռունք

s.

the twittering of swallows.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Ճկուռ։


Ճիմ, ճմի, ճմաւ

cf. Սանձ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հողի գուղձ», ունի միայն Բառ. ե-րեմ. էջ 198, որ մեկնում է «կունծ» (գւռ. գունձղ). կենդանի է արդի բարբառների մէջ՝ զանազան ձևերով. այսպէս՝ ճիմ Երև., ճումն Գնձ. Ղրբ., ճումբ Գնձ. Լ. Ղզ. Շլ. նաև ուտ. ճում «գուղձ»ս


Ճիշդ, ճշդի

adj. adv.

just, exact, precise, correct, punctual, regular;
strict, rigorous;
sparing, scanty;
sordid, niggard;
cf. Ճշդիւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ուղիղ չափով, ո՛չ աւելի ո՛չ պակաս» Բուզ. ե. 7. «ճշտութիւն» Բրս. ճգն. որից ճշդիւ (կամ նաև ճշդով) «ճիշտ ու ճիշտ, ուղիղ» Դ. թագ. իգ. 35. Եզն. (սխալ գրուած ձևով՝ ճշդիւք). Եւս. քր. Կոչ. «խնա-յելով, կծծիութեամբ» Նար. ճշդել «ճշտել, ճշմարտել» Բ. մակ. բ. 29. «ժլատութեամբ վարուիլ» Բ. կոր. թ. 6. Առակ. ժա. 26. Մանդ. ճշդութիւն «ուղիղ չափը» Դատ. ե. 15. Կոչ. «ագահութիւն, ժլատութիւն» Սիր. ժա. 18. ճշդապահանջ Ոսկ. գծ. ճշդավաճառ Եւա-գըր. ևն։ Գրուած է ճշդութեամբ Տիմոթ. կուզ, էջ 201. արևմտեան գրականում ընդունուած է ճիշդ, ճշդել, իսկ արևելեան գրականում ճիշտ, ճշտել ևն, ուր տ աւելի համապա-տասխան է նախորդ ջ-ին (հմմտ. միշտ, վիշտ, կեշտ, տաշտ, դաշտ, վաշտ ևն)։ Նոր բառեր են ճշդապահութիւն, անճշդապահ ևն։


Ճիպռ, ճպռի, աց

s.

blearedness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «աչքի կեղտ, բիժ» Մանդ. գործածուած է միայն գրծ. ճպռօք ձևով, ուս-տի ուղղականի ձևը անյայտ է. յետնաբար ունինք ճպուռ Մխ. բժշ. 39. ՆՀԲ դնում է ուղ. ճիպռ. այսպէս նաև ՋԲ. իսկ ԱԲ ունի թէ՛ ճիպռ և թէ ճպուռ. որովհետև գաւառա-կաններում երկու ձևերն էլ կան. նոր բառեր են ճպռոտ «բժոտ, ճայրոտ», ճպռոտիլ «աչ-քերը ճայրոտիլ»։


Ճիւ

s.

leg, foot;
paw.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ընկոյզի կճեպ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լծ, Նար. իր. «Որպէս փուջ ընկուզն, որ ճուով և կեճեպով արտաքոյ զարդարեալ երևի և մէջն սին է»։ Գրծ. ճուով ձևից կարելի է ենթադ-րել ուղ. ճիւ կամ ճու. մին կամ միւսը սխալ։


Ճիւաղ, աց

s.

monster;
phantom, spectre;
night-mare, incubus;
—ք դըժոխայինք, the Furies;
— շառաչեմ, to drone, to hum, to buzz, to whiz.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հրէշ, առասպելական ռազան» Երեմ. ծ. 39. Ոսկ. յհ. ա. 1. Եւագր որից ճիւաղաբարոյ Ագաթ. Կորիւն. ճիւաղու-թիւն Ագաթ. Կորիւն. ճիւաղական Զքր. կթ. ճիւաղացեալ Ճշ. ասւում է նաև ճուաղն, ն հլ. (-ղան, -ղանց) Մագ. որից ճուաղաբա-րոյ Յհ. կթ. ճուաղական Մաշտ. մէկ անգամ էլ կայ ճևեղիկ Միս. խչ. (Բազմ. 1911, էջ 260բ)։-Նշանակութեան տարօրինակ զար-գացմամբ կայ ճիւաղեալ «հնացած, փլփը-լած» Արծր. էջ 276։-Վերջին ճևեղիկ բառը Տիրոյեան, Հանրագր. էջ 499 և 208 գիտէ իբրև «թիթեռնիկ»։ (Այս նշանակութեան հա-մար հմմտ. խիպիլիկ բառի ծագումը)։


Ճղճիմ

adj.

stingy, scurvy, niggard, sordid, covetous, miserly.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ճահիճ, եղտիւր, կանգնած ցե-խոտ ջուր». երկու անգամ ունի Բռ. երեմ. էջ 194 և 198։ Մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած ջղջ, ջղջին, ճղճին ձևերով՝ Եպիփ. բարոյ. (ըստ ՆՀԲ՝ բնագիրն ունի «Որոնէ ջղջ ինչ տեղի». այլ ձ. «տեղի ինչ տիղմն»). ԱԲ գրում է «Թերևս ջիղջ կամ ջուղջ». Մառի հրատ.՝ ջղջին տեղի (այլ ձ. ցխոտ) Բար. 156։

ՆՀԲ (ջղջ ձևի տակ) լծ. թրք. չըղ «ձեան հիւս»։ Մառ, Փизiологъ 1904, էջ xxI կցում է վրաց. ჭიჭჟნა ճինղ'նա և ჭენჭეო ճենճղ'ո բառերին. (առաջի-նը ըստ Չուբինով 1711 նշ. «ճմլել տրորել», ըստ Մառ նշ. «маpεть. աղ-տեղել, ապականել», ուստի նման չէ նշանակութեան կողմից. երկրորդը՝ նշ. «ճահիճ», բայց նման չէ ձևի կողմից)։

ԳՒՌ (dialectal) Ղրբ. ճի՛րճէմնը, որ և Ղզ. ճրճիմ «թաց՝ ճահճոտ տեղ», որից էլ ճրճմկուտ Ղզ. «ճախճախուտք»։ (Իմ գւռ. բառարանում, էջ 945 մայր ձևը ենթադրել եմ *ջրճեմ, հանե-լով ջուր բառից)։


Ճշգրիտ, րտի

adj. adv.

exact, just, punctual, precise, categorical, strict, effective;
—, ճշգրտիւ, cf. Ճշդիւ;
— ասել or ասելով, properly speaking.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ուղիղ, ճիշտ, շիտաև. հա-ւաստի» Եւս. քր. Սեբեր. Ոսկ. մ. ա. 45 որից են՝ ճշգրտիւ Եղիշ. Եւս. Նխ. աւետ. ճշգրտել Թուոց. իգ. 10, Ոսկ. մ. ա. 5, 7. ճշգրտեցուցանել Իմ. ժգ. 14. ճշգրտագործ Ագաթ. ճշգրտահան Պիտ. ճշգրտագեղ «ճիշտ նման և գեղեցիկ նկարուած» (նորագիւտ բառ) Մ. Մաշտ. 278 բ. -ունինք նաև գրուած ճժգրտապէս Տիմոթ. կուզ, էջ 153։ Կաւ և ճշգիր կասկածելի ձևը, որ ունի Բառ. երեմ. էջ 198։


Ճոխ, աց, ից

adj. s.

wealthy, opulent, rich;
copious, rich, abundant, great, ample;
powerful, mighty, potent, grand, high;
master, lord, grand seigneur;
—ք քաղաքին, the first or most distinguished citizens of a town, the magnates, grandees, noblemen, nobility;
—ս ճեմել, to walk haughtily.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի, ի-ա, ո հլ.) «հա-րուստ, փարթամ, պերճ, փառաւոր, իշխա-նաւոր» ՍԳր. Մծբ. Ոսկ. մ. ա. 10. Սուտ-Սեբ. էջ 3, Բուզ. էջ 207. -որից ճոխութիւն Ես. իբ. 21. Եփր. ծն. Ոսկ. ես. և մտթ. Սեբեր. ճո-խանալ «հարստահարել, բռնանալ, պանծալ. նազիլ» Թուոց ժզ. 3, Սեբեր. Ոսկ. մ. ա. 17. «վայելել, փարթամանալ, զարդարուիլ» Ոսկ, հ. բ. 10. ճոխաբան Ա. տիմ. բ. 12. ճոխա-գոյն Բ. մակ. ժգ. 24. Ոսկ. ա. կոր. բ. կոր. ճոխաճանութիւն Ոսկ. ես. 17. ձմեռնաճոխ Թէոփ. խ. մկ. շքեղաճոխ Անան. եկեղ. պըտ-ղաճոխ Թէոփ. խ. մկ. ճոխախօս «ճարտա-րախօս, հռետոր» Ուխտ. բ. 91. ճոխափառ Հայել. 130 (վերջին երկուսը նորագիւտ բառ). նաև ճոխալ «ցնծալ, բերկրիլ» Տաշ. որից յառաջացել է գւռ. ճխալ Երև. Պլ. Տփ. հմմտ. Ադամ. էջ 9. «Դրախտիւն ուրախա-նէր, յետ և յառաջ հայեալ ճոխէր». ուր 5 ձեռ. ունին ճխէր, ինչպէս գիտէ նաև Բառ. երեմ. էջ 198՝ ճխալ «հրճուիլ»։


Ճոկան, ի

s.

crook;
crosier;
loaded stick or cudgel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ Նորայր, Բառ. ֆրանս. (mail բառի տակ), որ կցում է պրս. չէվկեան բառին։-Սրմագաշեան, Արմէն. սում. ciocan «մուրճ» բառի հետ (այս բառի ընկերները տե՛ս Bernekēr 135, որ հանում է թթր. cak-mak «զարնել» բայից)։ Մառ, leксть KII, էջ 40 վրաց. ճակունի ձևի հետ, որ չունի Չուբինով 1701։


Ճոպան, աց

s.

rope, cord;
halter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նոյն ընդ չուան։ Տէրվ. Altarm 38 քուղ, կուղ, զուսպ, կոպնեալ ձևերի հետ հնխ. gu արմատից, նոյն ընդ սանս. guph, անգսք. cyspan «կապել», հսլ. kosp «կապ» ևն։ Հիւնք. չուան բա-և սումեր. guana «նաւի չուան»։


Ճուճ

cf. Կայռին.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Պատահական նմանութիւն ունին վը-րաց. ჩუჩა չուչա «առնանդամի մաշ-կը, prépuce» և կազիկումուկ չեչ «առն-անդամ»։


Ճուռակ, աց

cf. Ճուրակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախ ՆՀԲ (գաւազ բառի տակ) մեկ-նում է պրս. ճիւրրէպազ. իսկ բուն ճու-ռակ բառի տակ դնում է լծ. յն. ἰέροζ։ Lag. Arm. Stud. § 1396 կասկածում է պրս. յurra և արաբ. zurraq ձևերի վը-ոայ, բայց ընդունում է յն. τζουράϰιον։ Հիւբշ. յիշում է այս վերջինները և Եր-զընկացու ճուռակ գրչութիւնը կարդում է *ջուռակ։ Երկուսն էլ ծանօթ չեն պրս. čurra ձևին, որով միայն կանոնաւորա պէս մեկնւում է հայերէնը։


Ճուրակ, աց

s.

merlin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախ ՆՀԲ (գաւազ բառի տակ) մեկ-նում է պրս. ճիւրրէպազ. իսկ բուն ճու-ռակ բառի տակ դնում է լծ. յն. ἰέροζ։ Lag. Arm. Stud. § 1396 կասկածում է պրս. յurra և արաբ. zurraq ձևերի վը-ոայ, բայց ընդունում է յն. τζουράϰιον։ Հիւբշ. յիշում է այս վերջինները և Եր-զընկացու ճուռակ գրչութիւնը կարդում է *ջուռակ։ Երկուսն էլ ծանօթ չեն պրս. čurra ձևին, որով միայն կանոնաւորա պէս մեկնւում է հայերէնը։


Կերտ

s.

building, construction.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«զործ, գործուածք, շինութիւն», նչ. եզեկ. Մաշկ. Անյ. հց. իմ. որից կերտել «շինել, գործել» Շար. կերտութիւն Մագ. կերտանալ, կերտացուցանել Մագ. ձեո-նակերտիկ Եղիշ. այլակ. 238 (չունին ՆՀԲ և ԱԲ), այլուր ձեռակերտիկ Եղիշ. խաչել. 280. այս բոլորը յետին ժամանակի ձևեր են. Ոսկեդարում երևան է գալիս մի-այն բարդութեանց ծայրին. ինչ. աստուա-ծակերտ Ագաթ. ձեռակերտ ՍԳր. Ոսկ. Փի-լիպ. դաստակերտ Առակ. իդ. 5, 27. Կոչ Ագաթ. նկարակերտ Ել. լը. 35. Ոսկ. մ. բ. 24. նկարակերտութիւն Ել. լը. 23. Յոբ. լը. 36. փայտակերտ ՍԳր. փայտակերտիկ Ա-գաթ. քարակերտ Բուզ. դ. 55. ըղձակերտ Հո 4և 16. հնարակերտ Եւագր. մոմակերտ Վե ցօր. խոնաւակերտ Վեցօր. զարմանակերտ Վեցօր. ևն։ Բազմաթիւ են նաև սրանով բարդւած տեղական յատուկ անունները. ինչ-պէս՝ Խոսրովակերտ, Վաղարշակերտ, Հնա-րակերտ, Բակուրակերտ, Տիգրանակերտ, Դռասխանակերտ, Դագկակերտ, Երուանդա-կերտ, Մանակերտ, Ձիւնկերտ, Շամիրամա-կերտ, Վարազկերտ ևն։ Այս բոլորի մէջ էլ կերտ բառի հին և նախնական նշանակու-թիւնն է «շինեալ», իբր՝

Հին յոյն հեղինակներից Ստեփաննոս Բիւզանդացին համարում է պարթևերէն. իսկ Հեսիքիոս՝ հայերէն, «քաղաք» նշա-նակութեամբ (ϰέρτα, πόλις, δπὸ 'Ἀρμη-კίων)։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ, որ հյ. կերտ բառին կցում է

պրս. kard, gird, garvāda «կերտուած». Սրանից յետոյ ՆՀԲ՝ իբր պրս. kard։-Neumann ZKM 1, 247 հաւանաբար սանս. kջ «անել, շինել»։ Lassen ZKM 6. 79 յիշում է Հեսիքիոսի աւանդածը, բայց ինքը համարում է սեմ. qeret, qiryā «քաղաք»։ Gosche 37 սնս. karta և օսս. քարթ «բակ»։ Böttich. ZDMG 1850. 356 սանս. kar, krtá։ Justi Zen. dsp. 80 զնդ. karet «կտրել», 84 զնդ. kərəta, սանս. krta, իբր kar «շինել» արմատից, իսկ էջ 269 զնդ. varəd «յա-ռաջացնել»։ Lag. Gesam. Abhd. 199 Arm. St. § 1151 Հեսիւքոսի αμαζαϰάραν ձևը ուղղելով ἀμαζαϰάρδαν՝ կցում է այստեղ։ Müller SWAW 38, 572-3 և 45, 538 ևն սանս. krt, օսս. awkardan զնդ. aiwikərənt։ Տէրվ. Նախալ. 69 հնխ. kar «շինել» արմատից է դնում, կցելով նաև հլտ. čerus «արարիչ», լտ. creare «առնել, ստեղծել»։-Կերտ ռա-ռի վրայ ընդարձակ մի վէճ ունին Հիւ-բըշման և Մորթման։ Առաջինը ZDMG 30, 138-141 իր Iranisch-Armenische Namen auf karta, kert, gird վերնա-գրով նամակի մէջ հաստատում է թէ կերտ բառը զուտ իրանեան փոխառու-թիւն է, քանի որ հայերէնը չունի ան-ցեալ դերբայի -ta մասնիկը և թէ կերտ նշանակում է ո՛չ թէ «քաղաք», ինչպէս աւանդում է Հեսիւքոս, այլ «շինեալ»։ Սրան պատասխանեց Մորթման ZDMG 32, 724-8, ուր պնդում է թէ պրս. [arabic word] նշանակում է «քաղաք» և ո՛չ թէ «շի-նել», որի համար իբրև ապացոյց մէջ է բերում Բուրհան-ի-Կատիի հետևեալ վկայութիւնը. «gird «քաղաք» նշանա-կութեամբ, ինչպես Darābgird-ի և Sisa-vušgird, որոնք Darāb-ի և Siyayus-ի քաղաքն են նշանակում»։ Մորթման՝ պրս. gird դնում է girdidan «դառնալ» բայից. հմմտ. յն. πόλις «քաղաք» և τԱλ︎έω «դառնալ». իսկ պրս. girdidan միացնում է սանս. vrt և հյ. ուր բառե-րին. վերջինը պահուած ուրուր և պա-բուրել ձևերի մէջ։ Նոյն խնդրի մասին


Կթղայ

s.

drinking-glass;
— ընկեր, bottle-companion.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բաժակ, գաւաթ» Վստկ. 119, 120. Պտմ. աղջ. 145. Փոնց. 66, Բուչ. 84. Տաթև. ամ. 266. որից կթղայընկեր «նոյն բաժակից խմող» Լմբ. առ լև. տպ. Վևնետ. 1865, էջ 241. կթխակ «փոքր բա-ժակ» Քուչ. էջ 59 (Կթխակ ի գինով լեզած Իմ եարին առջևն է դրած). միջին հյ. բժըշ-կական լեզւով կթխայ նշանակում է նաև իբր դեղ ընդունելու ըմպելիք, ինչպէս ունի Մխ. բժշ. 146։ Բառիս շրջեալ ձևն է ներկա-յացնում գխտա, գործածուած 1682 թուից առաջ գրուած մի տաղում. «Նա՛ փեսալ իմ եարն ալ ի հաց, գխտան ալ գինով լցած՝ իմ եարին առջև էր դրած». (Նոր ժող. Ջ. 51)։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Մկ. Մշ. Վն. կթխա, Բլ կտղա, Հճ. գmթղօ, Զթ. գօթղօ, գօթղո։ Ընդ-հանրապէս նշանակում է «բաժակ», բայց յատկապէս «օղու կամ կոնեակի փոքրիկ բաժակ, րիւմկա», որից և Երև. մի կթխա «մի քիչ (հաց կամ ջուր)»։ Նոր բառ է կթղիկ Զթ. «փոքր կթղայ»։-Գաւառականներից մեծ մասի և ասորի մայր ձևի վկայութեամբ հա-րազատ ձևն է բառիս կթխայ, թէ ինչո՛ միւսներն ունին կթղայ, որ և ընդունուած և գրականում, յայտնի չէ։


Կիծ

s.

burn, ustion;
smart;
crumb, bit, piece.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ԴԻՌ.-1. Ջղ. Սլմ. Վն կծել, Գոր. Երև. Ղրբ. Մրղ. կծէլ, Ագլ. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. կծիլ, Մշ. կձել, Ասլ. գձէ՝լ.-2. Ախց. Երև. Կր. Մկ Ջղ. Սլմ. Վն. Տփ. կծու, Մրղ. Շմ. կուծու (Շմ. նաև «սոխ» նշանակութեամբ), Ոզմ. կծու, Մշ. կձու, Գոր. Ղրբ. կծօ, Խրբ. Հմշ Պլ. Սեբ. Սչ. գձու, Ննխ. Ռ. գուձու, Զթ. գօ-ձու, Հճ. գmձու, Տիդ. գըձձու, Սվեդ. գըձձა Ասլ. գձիւ։ 3. Ախց. կճէլ, Պլ. Ռ. Սեբ. գջէլ, Զթ. գըջիլ, Հմշ. գրջուշ։-(Ննխ. գջէլ նշ. «այրել». ինչ. Յուրտը երեսս կկճէ)։-Կին արմատն ունին «խայթոց» նշանակութեամբ Ախց. կիճ. Մշ. կիջ, Սեբ. գիջ ևն. Խրբ. կիւ (օրինակ՝ օձի կիժ, կարիճի կիժ), իսկ Մշկ. գիձ (<կիծ) ձևով. հմմտ. նաև մնկ. կծ «ա-տամ, կծել»։-Կծմթել բայը գաւառականնե-րում ստացել է հետևեալ ձևերը.-կծմթել կսմթել, կսմթտել, կսմտել, կզմթել, ծքմթել.-կնմթել, կճմտել, կմճթել, կմշտել, կճմռթել կմշտել, ճմկթել, ճմթել, ճմտել, կճմել, *մըճ. դել > մժդել, կփչրտել, -խճմել, խճմռթել։ Նոր բառեր են կծան, կծովի, կծոտել, կծպը-ծալ, կծպծան, կծւուկ, կծուիլ, կծուահոտ, կծուկ, կծկծօն ևն։


Կին, կնոջ, կնաւ, կանամբ

s.

woman;
wife, spouse;
ազգ կանանց, womankind, women, the fair sex;
թշնամի կանանց, woman-hater;
cf. Կնատեաց;
— առնակին, married woman, wife;
մանկահասակ — գեղեցիկ, a young beauty;
— այրասիրտ, heroine, courageous woman, championess;
գեղեցիկ՝ նազելի՝ առաքինի՝ բարեպաշտ՝ ամօթխած՝ ողչջախոհ՝ հաւատարիմ —, pretty, charming, virtuous, pious, modest or bashful, chaste, faithful -;
տգեղ՝ սոսկալի՝ զարդասէր՝ թեթեւամիտ՝ կամագնաց՝ փոփոխամիտ՝ անհաւատարիմ՝ լկտի՝ տռփոտ —, ugly, frightful, coquette, giddy or volatile, capricious, fickle, faithless, immodest, lewd -;
հարկանիլ ի սէր կնոջ, to be enamoured, smitten, in love with a -;
— առնել՝ առնուլ, to take a, wife, to wed, to marry, to take in marriage;
— լինել ումեք, to get married, to be spouse of;
— ածել զդուստր ուրուք, to marry the daughter of;
կեալ ընդ կնոջ, to live with a —;
պատրել՝ մոլորեցուցանել զկին, to deceive or seduce a -;
բռնադատել, ապականել զ—, to force, to dishonour a -;
ծանր նստել կնոջ, to be with child, pregnant, in the family way;
եւ առ նմա մայր նորա — յերկրէն եգիպտացւոց, & her mother gave him an Egyptian wife;
եւ եղեւ ինձ —, & I took her to wife;
կամաց տուն cf. Կանանոց.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կնիկ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. Մծբ. (հոլովւում է սեռ. կնոջ, բց. կնոջէ, գըծ կնաւ. միւս հոլովները տե՛ս վարը. անսովոր ևն կնոջաւ, կնոջով, կնոջանց). որից առնա-կին «ամուսնացած կին» ՍԳր. Ոսև. առնա-կնութիւն Սեբեր. անկին Ա. կոր. է. 32. Դատ. իա. 16. Եփր. ա. կոր. 63. բազմակը-նութիւն Մաշտ. իշխանակին Կորիւն. երկկին Կոչ. միակին կամ միակնի Կոչ. էջ 63. կնու թիւն ՍԳր. Եւս. քր. կնահան Ոսկ. մ. ա. 17. կնամոլ Խոր. կնամոլի Նխ. ել. կնասեր Փիլ.-կնոջ ձևից են կազմուած ետնաբար՝ կնոջածին, կնոջական, կնոջասէր Դամասկ. Վրք. հց.-կնոջ տկար և թուլակազմ բնու-թիւնից առնելով՝ կնամարդ, կնամարդի Փիլ, ևոր. կնատ «մեղկ, վատթար, գձուձ» Պիտ. Պրպմ. Յհ. կթ. կնատագոյն Ոսև. մ. բ. 9. կնատաձորձ «անպիտան լաթ» Ոսկ. մ. գ. 16. կնատութիւն «(կաւի) կակղութիւն, թու-լութիւն» Սեբեր. 67. կնատիլ Եղիշ. դտ. կնա-հանոյ (նոր բառ) ևն։ Արմատիս երկրորդ ձևն է կան-, որ գործածւում է միայն ա-ծանցներում. սրանից են կազմւում նաև կին բառի մի քանի հոլովները. այսպէս՝ եզ. գրծ. կանամբ, յգ. կանայք, կանանց, կանամբք (Եփր. ա. կոր. 63 ան-կանայցդ, Տիմ. կուզ, էջ 283 զկանայնսն). ըստ Meillet (անձնա-կան) սրանց նախաւոր ձևերն էին *կանաւ. կանաց, *կանաւք, որոնք յետոյ այր բառի հոլովների նմանութեամբ ստացան այս ձե-ւերը. հին մատենագրութեան մէջ պահուած է դեռ կանաց ձևը (օր. Եզն. էջ 178՝ երկու անգամ). Ս. Գիրքը գիտէ միայն կնաւ գոր-ծիականը (գործածուած 7 անգամ) և ո՛չ մէկ անգամ կանամբ. թէև կայ կանամբք (15 անգամ). ուրեմն աւելի հին է կանամբք, որի վրայից յետոյ կազմուած է կանամբ եզակին։ Այս կան-արմատականից ածան-ցեալ ձևեր են՝ կանամբի Ա. կոր. ե. 10, 33, կանանի Ագաթ. Բուզ. Ոսկ. ա. տիմ. էջ 72 (ըստ յաջող սրբագրութեան Նորայրի, Հայկ. Բառաք. էջ 43). կանանոց Փիլ. կանանցա-բարոյ Արծր. կանանցածին ՍԳր. կանանցա-կան Ոսկ. յհ. կանացի ՍԳր. Եւս. քր. կանա-ցաբար Եղիշ. կանանցահանղերձ Բուզ.։ = Բնիկ հայ բառ, որ իր երկու արմատա-կաններով և հոլովաձևերով հարազատօրէն

ԳՒՌ (dialectal) Ասմատանան ձևը պահում է մի-միայն Սվեդ. գէն. միւսներն ունին Ախց. Կր. Մկ. Ջղ. Վն. Տփ. կնիկ, Մրղ. Սլմ. կնիկ. Ալշ. Երև. Մշ. կնիգ, Շմ. կնիգ՝, Ասլ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. գնիգ (Հմշ. սեռ. գնիչ, Ակն. յգ. գըթդիք), Խրբ. գնիգ՝, Ոզմ. կնէ՛յկ, Գոր. կնէկ, Ղրբ. կնըէգ՝, Ագլ. կնակ՝ կնայգ՝, Զթ. գը՛նագ, Հճ. գmնիգ, որոնք բո-բոր ծագում են փաղաքշական կնիկ ձևից, ինչպէս որ էրիկ ծագում է փաղաքշական այրիկ ձևից։-Կայ նաև Ննխ. գնիմարթ. գնիմաշթ, գինմաշտ, որոնք կարող են թէ՛ կին և թե մանաւանդ կնիկ ձևից ծագիլ։-Նոր բառեր են անկնիկ, կինարմատ, կնկա-թող, կնկնակ, կնկուկ, քեռակին, տագերա-կին, երէցկին. վերջինը փոխաբերաբար նը-շանակում է «ընկուզի ամբողջական մի-ջուկ». այս իմաստով է նաև էնկիւրիի թըր-քախօս հայոց բարբառով իրիսկին, օռ. Ճե-վիզիմ իրիսկին չքտը (Բիւր. 1898. 789)։


Կինամոմոն

s. bot. cinnamon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= άն, κινναμωμον (տաղաչափութեան մէջ ϰιναμωμον), յետնաբար (սղմամբ) ϰίνναμον, որից փոխառեալ են նաև լտ. cinnamum, Finamomum. ֆրանս. cinname, ռուս. ки-гамомъ ևն, բոլորն էլ նոյն նշանակու-թեամբ։ Յոյն բառը ծագում է եբր. [hebrew word] սի (Գ. 111) փիւնիկեան ծագում ու-նի. հմմտ. նաև առամ [hebrew word] qon-nāmā, մալայ. kaǰii-mānis։-Յոյն բառը ըստ տառադարձութեան ստացել է նախ *ϰιννάμωνον ձևը, բայց յետոյ՝ ժողովրդա-կան ստուգաբանութեամբ ազդուելով յն. ἄμωμον «համեմ, cissus vitiginea L» բա-ւից, դարձել է ϰιννάμωμον (Boisacq 457 և 59)։-Հիւբշ. 356։


Կինք

s.

sole of the foot;
trace, track, foot-print.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ոտքի ներբանը, հետք» Յոբ. ժը. 12, որից առնում են նաև Իսիւք.. լոբ. 249 և Վանակ. յոբ։ (Վանակ. սխալմամբ մեկ-նում է բառս «շառաւիղ, ծունկ, արմուկ»)։ Սրանից է կնի, որ առանձին գործածուած չէ, այլ զ նախդիրով՝ զկնի «յետևը, յետևից» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ել. թգ. զկնիք «յաջորդ-ները, հետագայք» Փիլ. Խոր. Բրս. զկնիա-գոյն Բուզ. դ. 8. զկնիընթացաբար Յհ. կթ. սակայն նախդիրը տեղափոխուելով՝ մի զմիոյ կնի, զմեր կնի ՍԳր. որոնց մէջ կնի պարզ ձևը յայտնի կերպով երևան է գա-լիս։ Այս բոլորի հետ՝ ձևի, կազմութեան և նշանակութեան կողմից հմմտ. հետք. հե-տի, զհետ, մանաւանդ կրուկ «գարշապար». ընդ կրուկն «անմիջապէս յետոյ» Եփր. թգ. 396 և արաբ. [arabic word] aϑar «հետք և զկնի»։

ՆՀԲ կցում է կնիք բառին։ Karolides, Γλ. σνγϰρ. էջ 119 կապադովկ. ἀγνες որ թուական մակբայներ է շինում։ Mei-let MSL 9, 54 «զկնի թւում է կաս-մուած զ մասնիկով, ինչպէս նկուն՝ նի մասնիկով»։ Հիւնք. կին «կնիկ» բառից։ Karst, Յուշարձան 404 սումեր. gi «հետք»։ Պատահական նմանութիւն ու-նի արևել. թրք. [arabic word] gīn, [arabic word] gīn «յետևը, յետոյ»։


Կիպարիս

s. bot. cypress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. κυπάοισσος, որի հետ նոյն է նաև լտ. cupressus, cypressus «նոճի», երկուսն էլ անկախաբար փոխառեալ են միջերկրեան կամ եգէական լեզուից (Meillet MSL 15, 162, Esq. de la lang. lat. 86, Boisacq 535).-այս երկուսի միջոցով այնուհետև բառս տարածուել է շատ լեզուների մէջ. ինչ-պէս՝ վրաց. კვიმაროზი կվիպարոզի, ֆրանս. cypres, ռում. kiparos, սերբ. čempres, լեհ, čyprys, բուլգար. kiparis, ռուս. кипарисъ ևն. բոլորն էլ «նոճի»։-Հիւբշ. 357։