Definitions containing the research կու : 9632 results

Շիշակ, աց

s.

lamb of a year old, yearling sheep.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] šišak կամ [arabic word] sīšāk «մեամեալ գառ», որից փոխառեալ են նաև արևել. թրք. [arabic word] šišak «երկամեայ ոչխար՝ այծ» (Shaw), [arabic word] sišek կամ [arabic word] ššek «մեծ ոչխար» P. de Cour-teille, Vámbery), թրք. [arabic word] šisek «մի-ամեայ գառ» (Будaговъ 1, 667), քրդ. sisak, լազ. šīšeγi «երկու տարեկան գառ», վրաց. მიმაგი շիշագի «միամեայ գառ՝ լաւ սնուած».


*Շիպ

cf. Պաղլեղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. շիպ, Երև. Ղրբ. Սլմ. Տփ. շիբ, Սչ. շիբ՝, Ալշ. շըբ, Պլ. շաբ ևն։-Շպլեղ ձևն ունին Մշ. շբլեղ, Զթ. շը'բլեղ, Բլ. շբլեխ (այս վերջինը նշանակում է «այրած ու ծե-ծած պաղլեղի և ձուի դեղնուցի խառնուրռ. որ իբր դեղ աչքի են քաշում»)։-Նոր բառեր են շպամանիկ, շպեռաց, շպջուր։


Շիրիմ, րմաց

s.

tomb, sepulchre, urn, monument;
—ք, cemetery;
մարմնածախ —, sarcophagus;
— հոյակապ, mausoleum;
— դատարկ, cenotaph.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. შირიმი շիրիմի «միզաքար» (ըստ Մառ, Иппoл. 67 «գերեզմանաքար»), მირიმის კუა շիրիմիս քուա «չեչաքար», թուշ. მირიმ շիրիմ «միզաքար», լազ. širimi «ծովի կամ գետի աւազ». այս բոլորը ցոյզ են տա-լիս որ հայերէնի նախնական նշանակութիւնն էր պարզապէս «քար» (տե՛ս Աճառ. Արրտ. 1911, էջ 419)։


Շիւ, շւոյ

s.

husks or grapes, grounds or dregs of pressed grapes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խաղողի կուտերն ու կեղևը, ճըմ-ռած խաղողի մնացորդը» Վստկ. 68, 127.


Շիւ

s.

warp-staff.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խաղողի կուտերն ու կեղևը, ճըմ-ռած խաղողի մնացորդը» Վստկ. 68, 127.


Շլան

cf. Մոխիր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Վրաց. შლამი շլամի «տիղմ, աւազ և ցեխ», որից შლამიანი շլամիանի «ցեխոտ-տղմուտ». որ և ლამი լամի «սիկ, ջրի տակին նստած տիղմը, խոնաւութիւն, թացութիւն», ლამიანი լամիանի «տլոտ, խոնաւ, թաց». Հայ բառի իմաստը թէև դրուած է «մռխեռ». բայց միայն մերձաւոր նշանակութիւն է. կա-րող է նաև առնուիլ իբրև «տիղմ»։-Աճ.


Ուղերձ, ի

s.

gift, present, homage;
address;
— մատուցանել, to present an address.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ընծայ, նուէր» Հին բռ. որից ու-նինք. ուղերձել «ընծայ տալով մի բան խընդ-րել, աղերսել, սիրտը իրեն քաշել» Իմ. ժը. 21. Եզեկ. ժզ. 33. Ոսկ. մ. բ. 10. «նուիրա-բերել» ժմ. 604. «քաջալերել, յորդորել» Սարգ. գ. յհ. ա. էջ 620բ տպ. (Որք մօտ եր-թան և ողերձենն առ նահատակութիւնսն). ուղերձումն Նար. խչ. գրուած է նաև օղերձ, օղերց, ըղերձել, ողորձել (Սարգ. անդ, ա տպ. 784,բ տպ. 620), ըղորձել, ողերձել։ Արմատի երկրորդ նշանակութիւնն է «դէզ. հակ, բեռ», որից ունինք օղերձեալ՝ փխ. ու-ղերձեալ «բեռնաւորուած» Վեցօր. էջ 129 (տե՛ս Աճառ., Հայ. նոր բառեր հին մատ. Ա. 163) և նախաձայն ու-ի կրճատմամբ էլ ղերձ, ի հլ. «հակ, վաճառքի կապոց» Ոսկ, մ. բ. 1 (հմմտ։ ուղղորդ>ղորդ)։


Ուղի, ղւոյ

s.

road, way, route, journey;
passage;
յ— արկանել, to send on a voyage, to start a person on a journey;
յ— անկանել, ուղւոյ լինել, to set out, to start, to leave, to depart, to go away.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ճամբայ, ճանապարհ» ՍԳր. Ա-գաթ. որից ուղևոր Դտ. ժթ. 17. Առակ. զ. 11, ուղեկից ՍԳր. Ոսկ. ես. ուղեկցել Վեցօր. ուղեգնաց Ագաթ. գողուղի Ա. մկ. ժ. 82. արտուղի Իգնատ. թղ. 77 (ոսկեդարեան!) զարտուղի Յճխ. Սարգ. նրբուղի Վրդն. երգ. Տօնակ. ուղանցական «ճամբո՞րդ» Տիմոթ. կուզ, էջ 192. ուղարկել կամ յուղարկել ՍԳր. Ոսկ. Եղիշ. յուղարկիչ Ոսկ. մ. գ. 6. յուղար-կաւոր Ա. եզր. ը. 52. Ասող. Մաշտ. յուղարկ երթալ Եփր. թգ. յուղարկութիւն կամ ուղեր-կութիւն «մեռելի յուղարկաւորութիւն» Նորա-գիւտ բ. մն. ժզ. 13. ստարտուղիլ Սարև հանգ. յղել (<*յուղել) ՍԳր. Ոսկ. մ. բ. 2 ևն։ Շփոթուելով ուղիղ բառի հետ՝ երբեմն սխալմամբ գրւում է կրկին ղ-ով. ինչ. ուղ-ղեկից (իմա՛ ուղեկից) Տոբ. ե. 22։ Միջին հայերէնի ձևեր են յղարկել, աղարկել Վրդն, պտմ. 157, յըղրկել REA 1, 245, յղարկաւոր, բղևորիլ Վրք. հց. ըղևորութիւն Գնձ. ղևորել Վրք. հց. ա. 174. Սիսիան. ղևորեալ Պա-րականոն շար. 140. ղևոր Ճառընտ.։ Յղոմ ձևն ունի Համամ. քեր. 265։ Նոր բառեր են երկաթուղի, երկաթուղագիծ, ծառուղի, խճու-ղի, փապուղի, փակուղի, ներքնուղի, ուղար-գել, ուղեցոյց, կոյուղի, գործուղել, գործու-ղում ևն։ Յետին հեղինակների մօտ մի քա-նի տեղ գտնում ենք ուղ «անցք, ճանապաոհ, ձևը. այսպէս Նար. կէ. էջ 173 և կուս. Երռն մտթ. 352. այս ձևը սխալ գրչութիւ՞ն է, թէ

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ul-արմատից. սրա հետ հմմտ. յն. ἀυλός «երկարաձև փոս անցք, սրինգ, խողովակ», ἕ́ναυλος «գետի ան-կողին», αὸλών «կիրճ, հովիտ, փոս, նեղուց, ջրանցք», հսլ. ulica, ռուս. улипa. չեխ. ulioα «փողոց, նրբանցք», հսլ. uliji, ռուս. улeй, չեխ. նl, լիթ. aulys, avilys, լեթթ. aulis, aule, avele «մեղուի փեթակ» (այսպէս կոչ-ուած, ըստ որում փեթակը նախապէս ծա-ռերի խոռոչումն էր, ինչպէս ցոյց են տալիս նաև ռուլգար. ulei «սնամէջ կոճղ ծառի, որ գործածւում է իբր ջաղացքի նաւ, կամ իբր փեթակ», սլով. նlj «սնամէջ ծառ, փեթակ»). լիթ. aūlas, հպրուս. aulinis «կօշկի վիզ», aulis «ոտքի ոլոք», նորվ. aul, aule, jol «angelica silvestris բոյսը», հհիւս. -joli «սպիտակ եղիճի (angelica archangelica) ցօղունը» (այս երկու բոյսերը Նորվեգիայում կոչւում են նաև slke, որի բուն նշանակու-թիւնն է «եղէգ»), լեթթ. ula, ulá «անուի ա-կանոց, այսինքն անուի մէջտեղի ծակը, որից առանցքն է անցնում», լատ. (շրջմամբ) al-vus «խոռոչ, փոր», alveus «խոռոչ, փոս, գուշ, փեթակ, գետի անկողինը» (Pokorny 1, 25, Walde 30, Boisacq 101, Ernout-Meil-let 38. Trautmann 18)։ Այս ձևերը ենթա-դրում են հնխ. aulos գոյականը, որի ար-մատն է eul-, oul-, ul-. վերջինը՝ որ նոյնի ստորին ձայնդարձն է, գտնում ենք յատ-կապէս հյ. ուղի և լեթթ. ula, ulá ձևերի մէջ։ Տե՛ս նաև Օղ։


Ուղտ, ուց

s.

camel;
մատակ —, she-camel;
տաճիկ —, dromedary;
զ—ու զձայն ածել, to bellow like a camel.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասուր. udru, uduru «երկսապատ ուղտ» բառից, որ գործածուած է միայն յգ. [other alphabet] u-du-rī (կամ նաև udurē, udre) ձևով։ Ասուրական արձանագրութեանց մէջ յիշուած է եռոև դրսից բերուած և Ասորեստանում մեծացրած անասուն։ Առաջին անգամ այս անասունս բերել է Թագլաթպալասար Ա (1108-1080 ն. Ք.)։ Յիշատակուած են նաև Եփրատի ա-փին Hindān քաղաքից, Guzan կամ Gulzan երկրից, Mēsu երկրից և Մարաստանից բեր-ուած ուղտեր (Delitzsch, Assyrisches Hand. worterbuch. էջ 30 և Strassmaier, Alphabe-tisches Verzeich. d. Assyr. u. Akkad. Wor-ter. էջ 339)։ Ըստ այսմ ասորեստանեան բա-ռը ծագում է իրան. uštra «ուղտ» բառից

(հմմտ. պրս. [arabic word] uštur, [arabic word] sutur. հպրս. uša-, պհլ. uštr (Stackelberg WZKM 17 (1903), էջ 50), զնդ. [arabic word] ustra. սանս. [other alphabet] uštra-, բոհեմ. ušra). որի ստուգաբանութիւնը տե՛ս Pokorny 1 24a և 308։ Բայց թերևս կար ասուր. աւելի յար-մարաւոր մի ձև՝ յառաջացած uštra-ից (իբր *ultra)։ Նկատելի է որ ասուրերէնում ա-տամնականի մօտ գտնուած § դառնում էև հմմտ. maltītu փխ. maštītu «խմիչք» (De-litzsch անդ, էջ 695), Kaldu փխ. Kasdu (եբր. [hebrew word] kasdīm) «Քաղդէացի»։ Ա-ռաջին պարագային պէտք է ենթադրել udru >*udr>*urd>ուղտ ձևափոխութիւնը, իսկ երկրորդին՝ պարզապէս r-ի անկումով՝ *ult>ուղտ։ Աւելի յարմարաւոր ձև է ասուր. uldu «ուոտ», որ տե՛ս Muss-Arnolt. Ass Handwb. 42բ։


Ումեկ

s.

zest, relish, much sweetness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ումեկ մեկնում է «բառ մթին, որ-պէս թրք. էմէք «վաստակ, արդիւնք» և կամ որպէս հյ. ամոքումն, ողոքանք», ումեկաւոր «վաստակաւոր»։ ԱԲ ումեկ «ամռռումն, սիրտ առնելը, անուշու-թիւն», ումեկաւոր «բարերար, արդիւնա-ւոր», անումեկ «անոք»։ Երկուսն էլ ումե-կել դարձնում են ամեհել։ Վերի ձևով մեկնեց Նորայր, Բառաք. էջ 1-2, որ և բառը դնում է պրս. [arabic word] umīd «յոյս» ձևից փոխառեալ։ գինըմպութիւն Ճառընտ. թերըմպեալ կանոն ըմբոց «ջուր խմելու աման» Կղնկտ. (հրտր, Էմ. էջ 126, Շահն. Ա. 272), ոմտամտն «փարչ» Բառ. երեմ. 292 (երկուսն էլ չունի ԱԲ). ըմպարան «բաժակ» Տիմոթ. կուզ. էջ 227. նախըմպել Նոնն.։


Ումպ

s.

drinking, drink;
drinking-bout, draught, sip, gulp;
ըմպել — առ —, to sip;
թէպէտեւ յ— էր, although he was about to drink.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խմելը, խում» Թր. քեր. որից ըմ-պել,(գրուած նաև ըմբել, ընպել՝ ինչպէս ու-նի քանիցս Եփր. համաբ. 129, ընբել Եփր. աւետ. էջ 268, 269) «խմել» ՍԳր. Կիւրղ. ծն. (շատ յետնաբար կայ «ծխել» նշանակութիւ-նը՝ Զքր. սարկ. Բ. 80. Վասն ծուխ ըմպելոյ-հմմտ. ռմկ. սիկար խմել). ըմպելի ՍԳր. Եզն. ըմբան կամ ըմպան «կոկորդի վերի մասը, pharуnx» (ըստ Մէնէվիշեան ՀԱ 1888, 41) Եզն. Իրեն. հերձ. 174 (տե՛ս Վարդան-եան ՀԱ 1910. 302). թերումպ կամ թերումբ Կանոն. ըմպակ Յհ. կթ. ըմպանակ Նար. ըմպիկ Փիլ. տեսակ. էջ 19. գինըմպելիք Ոսկ. մ. բ. 23. Կանոն. գինըմպուք Ոսկ. մ. բ. 23.


Ունգ, ընգոյ, ընգոց

s.

chaff, straws, trifle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. եօնկա, ուն, եօն։ Lag. IIrgesch. 803 սանս. panka։ Petersson KZ 47, 267-8 կցում է հբգ. sanga, մբգ. sange, գերմ. Sange, Sangel, անգլ. գւռ. sangle «հասկեփունջ» և յն, ἄχορον «յարդ» բառերին, բոլորը միա-սին հանելով հնխ. songh-, sngh. ար-մատից։ (Կրկնում է Pokorny 2, 510, առանց կասկածի)։ -Այս մեկնութիւնը սխալ է. «փոշի» և «հասկ» բոլորովին տարբեր բաներ են. սխալը յառաջանում է նրանից, որ Petersson կարծում է թէ հյ. ունգ նշանակում է նաև «bundle of straw in which some grains of corn remain-յարդի կապոց, որի մէջ ցորե. նի հատիկներ էլ են մնացած»։


Որոգայթ, ից

s.

snare, trap, net, springe;
ambush, ambuscade;
cf. Լարեմ;
անկանել յ—, to fall into a snare;
cf. Ըմբռնիմ;
լարել զ— եւ ի նոյն հարկանիլ, շաղիլ, to fall into one's own snares;
— դնել ումեք բանիւք, to convict a person by his own words.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որով գայթէ ոք»։ Տէրվ. Նա-խալ. 49, 107 հնխ. yargh «խեղդեւ» արմատից։ Bugge, Beitr. 25-26 ա-սում է թէ կապ չունի հսաքս. wurgil «չուան», հբգ. wurgen «խեղդել», հս։ vrùza «կապել», լիթ. werszti «կապ-կպել» բառերի հետ՝ որոնք հաւեռենև մէջ պահանջում են ձ. այլ կցւում է լն, βρόχος «որոգայթ, չուան» բառի հետ՝ իբր հնխ. goroghəth-ձևից, որ բուն պիտի նշանակէր «կոկորդ». հմմտ. յն. βρόχϑος, լտ. gurges, gurgitis «կոկորդ»։ Մէնէվիշեան ՀԱ 1890, 54 մեկնում է որ-ո-գայթ «ոտք գայթեցնող». որ «ոտք» նշանակութեամբ մի հին բառ է, որ ունին նաև ար-ա-հետ և ար-ա-գիլ։ (Այս մեկնութիւնը շատ դժուար է գըտ-նում ինքը ՀԱ 1898, 253)։ Հիւնք. յն άράχνη «սարդ, սարդոստայն» բառիզ՝ =այթ մասնիկով։ Սարգիսեան, Բիւր. 1898, 484 իբր հոր-ո-գայթ «հորի մէջ գայթեցնող». որ նախամեսրոպեան մի բառ է՝ «խորութիւն» նշանակութեամբ, որից կազմուած են նաև հոր, խոր, ձոր. ծործոր։ Patrubány ՀԱ 1908. as որո-+գայթ բառերից. առաջինն է լտ. rārus «նոսր, ցանցառ», rēte «ցանց», իսկ երկրորդը՝ գամ բայի գոյականն է։


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Կր. Մկ. Սլմ. օրօճալ, Մրղ. օ-ռօճալ, Ալշ. օրօջալ, Մշ. օրօջալ, օրջալ, Տիգ. օրօջmլ, Գոր. ըրօ՛ճալ, Ախց. օրճալ, Խրբ օրջալ, Երև. ա՛րօճ անէլ, Տփ. ա՛րօճ անիլ, Ջղ. օրօջ անել, Ղրբ. ա՛րուճ անէլ, Ագլ. ա՛-րուճ արիլ, Շմ. ուրօճիլ, Սվեդ. իրջիլ, Հմշ. օյջուշ, Ննխ. գօռջալ, Ասլ. գէօրջալ (երկուսն էլ կազմուած սահմանականի կ մասնիկև կցումով)։

«ուլունքի նման մի խեցեմորթ, որ գետափներումն է գտնւում». ունի միայն ՀՀԲ. աւանդուած է միջին հայերէնում օրոճ ձևով (տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. porcelai-ne բառի տակ). գտնում ենք նաև գաւառա-կաններում. ինչ. երուճ Ասլ., օրոճիկ Բլ. Մկ. Մշ. Նբ., օրօճ Խտջ. Ջղ. Սլմ. (հմմտ. Նորայր. Բանաս. 1901, 127). յետին հեղինակներից գիտէ բառս Սալաձ. տող 62 (Բանաս. 1901, 92)։ Որոճ նշանակում է նաև «մի տեսակ բոյս, genista, genêt (տե՛ս Արթինեան, Ա-ծաշնչի տունկերը, էջ 27-33), genista al-bida W var. armeniaca Stach» (Տիրա-ցուեան, Contributo § 224)։ Այս նշանա-կութիւնը յառաջացած է նմանութեամբ բոյ-սի որոճիկի նման ծաղիկների, «որոնք գրե-թէ լերկ անտերև ծղօտներու վերև անկոթ փունջեր կը կազմեն»։ Բառս բոյսի նշանա-կութեամբ գործածում է Բժշ. «զայն որոճն՝ որ ի Մսրայ կուգայ» ըստ ՀԲուս. § 3258, որ և յիշում է թէ բառը այս երկրորդ նշանակու-թեամբ պահում են մինչև այժմ Ջուղայեցիք (կասկածելի1) և Պոնտացիք։ Բոյսի իմաս-տով ունի Վրդ. անեց. 18. «Առ բարդութիւն որայի և հասկին. ի ցնծաբեր որոճդ և ի յիշումն կենաց հացին»։ (Ըստ Արթինեան՝ անդ՝ որոն բոյսը գործածւում էր արաբպ-կան բժշկութեան մէջ, այժմ էլ հանում են նրանից spartéine կոչուած դեղը, որ սրտի կանոնաւորիչ է)։

ԳՒՌ (dialectal) Մշ. օրոմ, Ախց. Երզ. Կր. Խրբ. օ-րօմ, Սեբ. օրէմ.-Պլ. կայ միայն օրօմ ցա-նել «հակառակութիւն սերմանել» ոճը. -նոր ռառեր են որոմուտ, որոմպակաս-


Որոշ

adj. s.

distinct, separate, different;
decisive, precise, clear;
evident, certain;
—ք, step, stair, round.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«զատուած, սահմանուած» Սարկ. քհ. «հեռու, բաժանուած» Իսիւք. «սանդուխի աստիճան կամ ոտք» Սեբեր. 68. Ոսկ. կող. 582. որից որոշել «զատել, ջոկել, բաժանել, ոնտրել» ՍԳր. որոշումն Բ. մն. ը. 14, լե. 5. Եբր. դ. 12. Սեբեր. Ագաթ. որոշտել «բաժա-նել, անջատել, քանդել» Եւս. քր. անորո-շական Ագաթ. հաստորոշ «հաստատուն աս-տիճաններով» Եփր. վկ. արև. 48 (սանդուխք հաստորոշք). բացորոշել Յհ. իմ. պաւլ. հակ-որոշել Պերիարմ. դիւրորոշելի Բրս. գորդ. դժուարորոշ Նիւս. բն.։ Նոյն արմատը երե-ւում է նաև որիշ, որուշ, ուրիշ, ուրուշ ձևե-րով. այսպէս՝ որիշ «ջոկ, տարբեր, որոշ» Ոսկ. յհ. ա. 18, 38. Նխ. ա. թգ. Եղիշ. բազ-մորիշ Նիւս. երգ. Տօնակ. որուշել «մօտիցը բաժանուիլ, հեռանալ» Մագ. թղ. 37 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 201). ուրիշ «ջոկ, բաժանուած» Պղատ. օրին. Յայսմ. (նոր գրականում գործածւում է «միւս, մէ-կէլ» նշանակութեամբ). ուրուշեալ «որոշեալ» վկ. հմզ. (Սոփերք ԺԲ. էջ 73). «Ոչ ոք զինուոր ի ճգունս աշխատասիրեալ և ի կարզս զինու-որականս ուրուշեալ, պատաղմունս բաջաղ-մանց զինքեամբ շուրջ դիցէ», որտեղ ուրո.-շեալ պիտի հասկանալ որոշեալ. հմմտ. Սի-սիան, էջ 24 ի մեռանելս մի՛ որոշեսցուք, այլ ձձ. ուրուշեսցուք։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Երև. Կր. Հմշ. Մշ. Սեբ. Տիգ. Տփ. ուրիշ, Ջղ. չուրիշ, Ննխ. ուրիշ, ուրուշ, Խրբ. Հւր. ուրուշ, Ղրդ. ո՛ւրէջ, Մկ. հիւրիշ, Մրղ. Շմ. Վն. իւրիւշ, Գոր. օ՜րիշ, Ղրբ. էօ՜րիշ, բոլորն էլ «ուրիշ, միւս, այլ» նշանակութեամբ. որից Հմշ. ուրիշէլ (ուրի-շուլ) «հատեղէնները հընտրել, քարերը ջո-կել, ձկան փորը մաքրել ևն»։


Որս, ոց

s.

chase, hunting, hunt, sport;
prey;
venison, game;
զբօսանք —ոյ, field-sports;
եղանակ —ոյ, shooting-season;
այր հմուտ —ոյ, skilful hunter, a good sportsman, a mighty huntsman;
պահապան —ոյ, game-keeper;
— ձկանց, fishing, fishery;
— թռչնոց, shooting, fowling;
— աղուեսուց, fox-hunting;
— վագերց, tiger-hunting;
— հեծանել, to go a hunting or shooting;
յ— ածել, to shoot wild beasts.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. pork'os «ձկան որս» ձևից, որի միակ ժառանգն է յն. πὄρϰος «ձկնորսի ուռկան»։ Հայերէնի մէջ նը-շանակութիւնը յետոյ ընդհանրացած պիտի լինի։ Նախաձայն p-ի հետքը պահում է դեռ գւռ. հորս (Pokorny 2, 45, Boisacq 805)։

πὄρϰος), իռլ. orc, հբգ. farah, անգսք. feark, լիթ. paršas, հսլ. prase, ռուս. norosiá, լեհ. prosie, հպրուս. prastian հոմանիշները (Walde 600, Pokorny 2, 78)։ Կարելի էր հայ ձևն էլ դնել այս բառերի շարքում՝ նախաւոր իմաստը համարելով «խոզ»> «որսի կենդանի»> «որս»։ Այս կարծիքս յայտնել եմ Meil-let-ին, որ սակայն մերժեց, առարկելով թէ 1) հնխ. pork'os միշտ «ընտանի խոզ»ն է, հակառակ հնխ. sū-(>լտ. sūs, յն. όs, զնդ. hū-, ալբան. ϑi, քուչ. suwo, հբգ. su, անգսք. su, հհիւս. syr, աւելի յետոյ գոթ. swein, գերմ. Schwein, ռուս. cвинья ևն) բառին, որ նշա-նակում է թէ՛ ընտանի խոզր և թէ վայ-րենին. 2) հնխ. pork'os բառը պահուած է միայն իտալական, կելտական, գեր-մանական և բալթիկ-սլաւական լեզու-ներում, և չի գտնւում արիական, թո-խարական, յունական խմբերում. ըստ այսմ յատուկ է արևմտեաններին և ո՛չ արևելեաններին, հակառակ su-բառին, որ ընդհանուր է բոլոր հնդևրոպացոց. 3) եթէ ֆինն. porsas և վօգուլ. pūrys «խոզ» բառերը փոխառեալ են հնդևրո-պական լեզուներից, անհրաժեշտ չէ են-թադրել թէ փոխառութիւնը կատարուած է արիական խմբից. կարող է լինել և բալթիկ-սլաւականից (այս բոլորի մա-սին հմմտ. Meillet BSL հտ. 23, л 71. էջ 60, Esquisse lat. էջ 41 և Dial. ind. էջ 19)։


Ու

conj.

and.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Գոր. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Ղրբ. Մշ. Ննխ. Ոզմ. Պլ. Ջղ. Սչ. Տիգ. Տփ. ու, Ասլ. Ագլ. իւ, Մկ. ը (Պլ. կայ նաև վու ձևը, որ գործածւում է երբեմն երկու յարակից գոյականների միջև. ինչ. հար վու տղա. «հայր և որդի». կրճատմամբ վ. ինչ մար վ'ախջիգ, քուր վ'ախբար «մայր և աղ-ջիկ, քոյր և եղբայր»։


Հաշտ, ից

adj.

reconciled;
propitious, favourable, friendly, kind, kindly, benevolent;
— առնել, to conciliate, to reconcile;
to render propitious, to propitiate;
— լինել, to be reconciled;
to be propitious, favourable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *āšt «հաշտ, խաղաղ» բառից, որ թէև չէ աւանդուած, բայց ունինք զնդ. axšti-պհլ. aštih, պրս. [arabic word] āštī, բոլորն էլ «հաշտութիւն, խաղաղութիւն» նշանակու-թեամբ. սրանց հետ նոյն են նաև քրդ. aš ki. rin «բարկացած մէկին խաղաղել, բարկու-թիւնը իջեցնել», aš e «խաղաղած է», ne as e «խաղաղած չէ»։ Հայերէնի մէջ հ յաւելուած է։-Հիւբշ. 179, 513։


Հապալաս, ի

s.

cf. Պտուղ մրտենւոյ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ըստ ՆՀԲ հապալասն է «ազգ մա-նըր ձիթապտղոյ». ըստ Բախտամեանի «մոշ». ըստ ՀԲուս. § 1633 «մրտենի». ըստ Նորայր, Բառ. ֆրանս. «canneber-ge, airelle, ռուս. кпюква»? Ուղիղ նշա-նակութիւնն է «մրտենի», ինչպէս ցոյց են տալիս 1. արաբերէն ձևը, 2. Սվեդիոյ գաւառականը, Յ. Վաստակաց զրոց վը-կայութիւնը։ Վերջինս (էջ 157) գլխի վերնագիր դնելով «Վասն հապալասե-աց», ամբողջ այդ գլխի մէջ խօսում է միայն մրտենու մասին։ «Ձիթապտուղ» իմաստը յառաջացել է սխալմամբ նրա-նից, որ Վստկ. 180 խօսելով ձիթապըտ-ղի տեսակների վրայ, ըստ մեծութեան բաժանում է երեք կարգի.-մանր (հա-պալասի չափ), միջակ (կասլայի չափ) և խոշոր. «Եւ պտուղքն ազգի ազգի են. մէկ՝ հապալսէ պտուղ և ինքնդ մանր լինի և վասն այնր իւրն հապալ ասեն,


Հատ, ից, ոց

s.

cut, cutting, section;
fraction, fragment, morsel, piece;
corn, grain;
*one, one only;
—ս առնել ճանապարհաց, to rob, to take to the highway.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «կտրե-լը, հատուած, կտոր» Երեմ. խզ. 20. Եղիշ. հոգ. «մէկ հատիկ սերմ, ունդ, մանաւանդ ցորենի կամ ուրիշ հացաբոյսի» ՍԳր. Եւագր. «վերջ, ծայր» Օրբել. ողբ. է. որից հատանել «կտրել, կրճատել, վերջացնել, պակասեցնել, ճեղքել, որոշել, սահմանել, մետաղ հանել կամ հանք փորել, լոյս ցոլանալ, դրամ կրա-րել ևն» ՍԳր. Մծբ Ոսկ. Եւս. պտմ. Սեբեր. Եզն. հատուցանել «վճարել, վրէժը լուծել ևն» ՍԳր. Ոսկ հատուցումն ՍԳր. Ագաթ. վարձա-հատոյց Կորիւն. ստնահատոյց Ոսկ. ես. հա-տեա «մալեալ» Ղևտ. իբ. 24. հատած Եւս. պտմ. հատուած Ագաթ. Եւս. քր. հատոր բսուր, սաստիկ» ՍԳր. Ոսկ. հատակոտոր Ոսկ. Եփր. մն. հատահարց «հատիկներով հմայող» Ոսկ. բ. տիմ. ը. և տիտ. հատա-վաճառ «լումայափոխ» ՍԳր. հատիկ «սերմ» Լմբ. սղ. «խաշած ցորենով պատռաստուած մի ուտելիք» Սմբ. դատ. 60. հատիճ «կուտ» Անյ. ստորոգ. (>Ջղ. խատիճ «կուտ ձմե-րուկի» ևն). հատոր Մաղաք. բ. 15. հատկլիլ (գրուած նաև յատկլիլ) «հեկեկալ» Յհ. կթ. 309, Լաստ. ժզ. հատուկտոր, հատուածական, հատուածակողմ, հատորաւոր (նոր բառեր) ևն։-Շատ անգամ պատահում է բարդու-թեանց վերջը. ինչ. անհատ Եզն. թանահատ Եփր. պհ. Մանդ. վիմահատ Սեբեր. նորա-հատ Պղատ. տիմ. երկաթահատ Ոսկ. մ, բ. 18. դահեկանահատ Մխ. դտ. դեղահատ Կա-նոն. գանձահատ Ոսկ. յհ. թ. 12. Բուզ. գե-րեօմանահատ Ոսկ. յհ. բ. 39. գարեհատ Շիր. գինեհատ Եփր. պհ. Մանդ. թաթահատ Եփր. դտ. կապարահատ Բուզ. նոյնից՝ ճ ձայնի կրճատմամբ և այս պատճառով էլ լօ-դակապի տեղիք չմնալով՝ ձևացել է -ատ (մասնիկը). հմմտ. ձեռնատ կանոն. ակնատ «աչքը վնասուած» Ոսկ. հռովմ. 295. ակա-նատ Վրք. հց. ականջատ Ղևտ. իա. 18, իբ. 23 հերատ Բժշ. միջատ Վեցօր. փալտատ ՍԳր. կտաւատ Մխ. առակ. կառափնատ Բ. մակ. դ. 42. գունատ Ոսկ. եբր. բազատ ՍԳը Բուզ. խրամատ Բ. թագ. ե. 20. Եփր. դտ. և սրանցից՝ հերատուկ Ոսկ. մ. բ. 23. խրամա-տել ՍԳր. Ագաթ. ծայրատել Մամիկ. Յհ. կթ գլխատել Մտթ. ժդ. 10. Ղկ. թ. 9. Եւս. քր. ապատել Փիլ. նխ. քարատել «քարը տաշել, կոփել» Տիմոթ. կուզ, էջ 44, 45, 46, 47. տա-րատել «բաժանել» Տիմոթ. կուզ 261 ևն։-Ջանազան նախդիրներով կազմուած ձևեր են՝ ՉԱՏ «առանձին, զատուած, մեկուսի, հեռու» (իբր զ-հատ) Եզն. Սեբեր. Եփր. բ. կոր. որից նել, անջրպետել» ՍԳր. Եզն. Կոչ. զատուցա-նել ՍԳր. Եզն. զատչիլ Խոր. Եղիշ. զատագոյն «հեռագոյն» Փարպ. զատական Սեռեռ. ոտն-զատոյց Եփր. պհ. 169.-ԸՆԴՀԱՏ «տարբեր» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. ես. Բուզ. որից ընդհա-տութիւն Փիլ. ընդհատումն Փիլ. ընդհատել (նոր բառ), անընդհատ Փիլ. Պիտ. ևն.-ՆՀԱՏ (կազմուած ն նախդիրով) «պակաս, թերի» Տիմոթ. կուզ, էջ 106, 160, 297, 179. որից աննհատաբար «աննուազաբար» Տիմոթ. կուզ, էջ 69։-Արմատի երկրորդ ձևն է յատ, որից յատանել, յատոց, յատուկ ևն, որի վը-րայ տե՛ս վարը առանձին։


Հարազատ, աց

adj. s.

legitimate, authentic, genuine;
true, frank, sincere;
intimate, cordial;
related, near, familiar;
brother;
հարազատ որդի, legitimate son.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհ.. *haδazat ձևից, որ թէև չէ աւան-դուած, բայց նոյնն է հաստատում զնդ. ha δōzata «հարազատ, համարիւն». ինչ. brā ϑrē haδōzātāi «եղբարց հարազատաց»։ Ի-ռանեան բառը կազմուած է haδa «միասին» և zata «ծնեալ» բառերից և նշանակում է բուն «համածնունդ, ծննղակից, զուգածը-նունռ»։-Հիւբշ. 180։


Հարակաշ

s.

associate, partner.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *haδakaš ձևից, որի առաջին մասն է = զնդ. haδa-«միասին» (տե՛ս հարազատ և հարևան բառերը), երկրորդը = զնդ. karša ռակօս», karšā «ցել», karš «ակօսներ քա» շել», a-karšta «անվար, անհերկ, կորռ. 2. առանց ցանելու բուսած, ինքնաբոյս», սանս. karšknsáti «ակօսներ քաշել, հերկել», պհլ. kiš «ակօս», kistan «հերկել», պրս. [arabic word] kaštan (ներկ. [arabic word] kāram) «սերմա-նել, սերմ ցանել», աֆղան. karal, բելուճ. kišag «ցանել» (Bartholomae, Altir. Wört. 457 և Horn § 836)։ Ըստ այսմ հարակաշ =պհլ. haδakas նշանակում է բուն «միա. սին ցանող»։


Հարաւ, ոյ, ով

s.

south wind;
the south;
արեւելեան —, south east;
արեւմտեան —, south west;
հողմ —ոյ, the south wind;
շնչէ —, it blows from the south.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տփ. հա՛րավ, Ախց. Երև. Կր. Մշ. Ջղ. Սեբ. հարաֆ, Սլմ. հmրmֆ.-իսկ Խրբ. հիսիսէն հարաֆէն դարձուածի մէջ, որ նշա-նակում է «դէսից դէնից, կցկտուր»։-Հարաֆ գրուած գտնում եմ արդէն 1788 թուին Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. էջ շ2։

ՓՈԽ (borrowing) Վրաց. არავი արավի, որ ըստ Չուբինովի նշանակում է «հիւսիս-արևելեան քամի», բայց ըստ Մառ, Гpуз. позма Bи. тнзь въ барc. шкурь, էջ 444 «հարաւային». որից և քարի արավի «քամի հարաւային»։


Հարաւունք

s.

fields, country;
seed or sowing-time, tillage, ploughing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. հյ. արօր, արտորայք, յն. áοουρα։ Հիւնք. հարաւ բառից՝ «ըստ նը-մանաձայնութեան յունին. զի յն.νότοσ յորմէ և տճկ. լօտօս, նշ. «հարաւ» և λφτός «հարաւունք»։ Bugge KZ 32։ 14 հնխ. aramon-ձևից. արմատն է ar-«հերկել», որից նաև արօր, գւր. հարօր նոյն հ յաւելուածով, ինչպէս և հարա-ւունք. այսպէսով բառը նոյնանում է լտ. aramentum հոմանիշի հետ։ Scheftelo-witz BВ 29, 58 լտ. arvum, arvae, կորն. erv, ereu «ագարակ», որ պատ-կանում է նոյն ar-արմատին։ Այս եր-կու մեկնութիւնները յիշում են Walde 64 և Pokorny I, 78, աւելացնելով նաև առաջինի վերաբերմամբ Meillčt-ի կաս-կածը, որ յայտնել է նամակով։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 346 պրս. ❇varz «գործ» բառիցս


Հարբուխ, բխոյ

cf. Խարբուխ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «նէվազիլ, դումով, սալում, զուքամ» Մխ. ապար. (երկու ձևերից հնագոյնն է հար-բուխ, ուր նախաձայն հ՝ վերջաձայնի ազդե-ցութեամբ դարձել է խ. տե՛ս խրախ բառի տակ). արդի գրականի մէջ ընդունուած է հարբուխ. բայց ոմանք սխալ ստուգաբանու-թեամբ գրում են հարբուղխ. հմմտ. գւռ. հա-րինք, հարով-հազ «հարբուխ»։


Հարթ, ից

adj. adv.

plain, flat, even, level;
polished, smooth;
uniform, alike, equal;
unitedly;
evenly, plainly;
— հաւասար, on a level with, even with;
— եւ ուղիղ հասակ, fine-shaped, of a fine stature or figure;
— առնել, to level, to smooth;
to facilitate;
եղիցին առապարքն ի — ճանապարհս, the rough places shall be made smooth.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «տափակ, ողորկ, դուրան, գետնի հաւասար, ուղիղ կերպով» ՍԳր. Ոսկ. ես. և մ. բ. I1. որից հարթել «դուրել, ողոր-կել, գետնին հաւասարել» Ես. խե. 2. Դատ. ե. 22. Ագաթ. Ոսկ. ա. կոր. «յապաւել, ծայ-րից կտրել (թև, մազ, միրուս)» Արծր. Ոս-կիփ. Յայսմ. անհարթ Եզն. հարթութիւն Բար. է. 7. անհարթութիւն Ոսկ. մ. ա. 15. Եփես. բ. տիմ. հարթայատակ Բ. մակ. թ. 14. ժդ. 33. հարթարդակ Պիտ. կամ հար-թարտակ Շիր. 38. հարթիկ պահել «լաւ պա-հել (պասը)» Մանդ. էջ 208=Մանդ. սիր. 13 միահարթ Վեցօր. դաշտահարթ Ճառընտ. երկնահարթ ԱԲ. սարահարթ Փարպ. հար-թավայր, հարթաքանդակ, հարթակար, հար-թաչափութիւն (նոր բառեր) ևն։ Արմատը գրուած է նաև խարթ Կնիք հաւ. էջ 77։-Նոր իմաստ է ստացել Նեմես. 66. «Բնաւորեցան հարթքն ի միոջէ ի միջնորդութենէ շարակա-յիլ. այսինքն ի համեմատութէնէ. իսկ հաս-ռատունքն՝ յերկուց միջնորդութեանց»։

Այս բառերը, որ սանս. prthu ևն ձևե-րի հետ նշանակութեամբ և հնչմամբ նոյն լինելով՝ հնդևրոպական պէտք է լինեն, կարող են իրանականից և կամ մի ուրիշ հնդևրոպական լեզուից փո-խառեալ լինել։ Հիւնք. արդ բառից, Karst, Յուշարձան 421 լտ. porio, գերմ. Furt, յն. πέρας «ծայր», թաթտր. yor, yur, yur «քայլել, երթալ» բառերի հետւ Մառ ИАН 1926, 107 նոյն ընդ արդ-ար։ Petersson, Ar. u. Arm. Stud. 102 հբո. furben «մաքրել», մբգ. vurbe «մաք-րում», յն. πρέπω «երևիլ», հյ. երևիլ, հիռլ. richt «ձև, կերպարանք», կիմր. rhith «երևոյթ» բառերի հետ հնխ. prep. արմատից. հյ. հարթ<հնխ. prp-to-։


Հարիւր, ոց

adj. s.

hundred;
cent;
տասն առ —, ten per cent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

վերածուել է թուականի, ինչպէս են ռան. snes «քսան» և ol «ութսուն» թուականները, որոնք նախապէս նշա-նակում էին «ճիւղ, ցուպ». ըստ այսմ հյ. հարիւր բառի համար հմմտ. ւն. πέράς «վերջ», սանս. párvan «եղէգի և այլ տունկերի վարակ, յօդ», párvatā «լեռ»։ (Յիշում է Pokorny 2, 32 և ան-հաւանական է գտնում)։ Patrubány ՀԱ 1908, 153 հնխ. sero «հոսիլ» արմա-տից, իբրև «առատ»։ Մառ ИАН 1911, 145 սվան. ašir «հարիւր» բառի հետ, ուր š համարում է դարձած ր։ Tuttle REA 1927, էջ 324 չուվաշ. pr «մէկ» +jyz «հարիւր» ձևի հետ է համեմա-տում (նոյն է թրք.) bir yüz «մի հար-իւր»։


Հարճ, ից

s.

concubine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ վրաց. խարճա։ Տէրվ. Լեզու 156 նոյն ընդ հարսն, համ-հարզ և ապա-հարզան. ծագում են զա, զան «ծնանիլ» արմատից. հարճ փոխառեալ է պահ-ւաւերէնից, իսկ հարսն բնիկ է։ Նոյն, Նախալ. 94 կցում է հարսն բառին։ Հիւնք. արաբ. jāriya «աղախին» ձևից (որ և նշանակում է «հարճ»)։ Ewald ZDMG 13, 344 կցում է յն։ πάλλας παλλαxίς) հոմանիշին, որից և եբրայեցե-de 553 յն. πάλλας և լտ. paelex ձևերի հետ միասին փոխառեալ է դնում եբր pillegeš-ից։


Հարց, ից

s.

demand, interrogation, question, examination;
cf. Հարցն;
— եւ խնդիր առնել, to ask, to make inquiries, to inquire about;
ի — եւ ի փորձ արկանել, անկանել, to question, to examine;
ի — եւ ի խնդիր մտանել ընդ ումեք, to discuss, to argue, to dispute.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «հարցում, փորձ, քննու-թիւն» Ագաթ. Սեբեր. որից հարցանել ՍԳր. հարցափորձ ՍԳր. Եւս. պտմ. հարցուփորձ Յոբ. լա. 14. հարցփորձ Կորիւն. հարցաքըն-նել Ոսկ. յհ. բ. 11. հարցումն ՍԳր. Փարպ. հարցաւոր Ոսկ. յհ. բ. 14. գիտահարց Մծբ. հարցախնդիր, հարցաքննիչ (նոր բառեր). արմատը նշանակում է նաև «հմայել, կա-խարդութիւն անել, գուշակել», որից հարցուկ «կախարդ» ՍԳր. Կոչ. հարցկութիւն Ոսկ. ես-հատահարը «սերմերով հմայող» Ոսկ. բ. տիմ. ը. և տիտ. հաւահարց «թռչուններով գուշակութիւն անող» Օր. ժը. 10. բ. մն. լգ. 6. գետնահարց Ոսկ. ես. մեռելահարցութիւն Կոչ. (իմաստի զարգացման համար հմմտ. վրաց. მკითხავი մկիթխավի «հարցուկ, վհուկ», թուշ. յօთხობ կիթխոբ «դիւթու-թիւն». երկուսն էլ კითხ կիթխ «հարցնել» արմատից)։

= Բնիկ հայ բառ, որ ճոխ ձևերով պահ-ուած է նաև բազմաթիւ ցեղակից լեզուների մէջ։ Հնխ. արմատն էր prek'-«հարցնել, խնդրել», որի ձայնդարձներն էին prok-prk'-, աճական ձևը *prk'-sk՛-։ Այս չորս ձևերից (ինչպէս նաև ամբողջական perek-ձևից) յառաջացած են՝ սանս. praçna-«հար-ցում, ծանօթութիւն, հակառակութիւն», prč-cháti «հարցանէ», prčchā-«հարցում, խըն-դիր», հինդուստ. [arabic word] pučhna, պալի pučchi, գնչ. pučava, pačava «հարցնել», քուչ. am-blāk-ante «առանց հարցնելու», զնդ. [other alphabet] pərəsaiti «հարցանէ», frašna «հարցում», հպրս. [hebrew word] [other alphabet] aparsam «հարցրի», պհլ. [other alphabet] ︎ [other alphabet] pursītan «հարցնել», [other alphabet] pur-sišn «հարցում, փուրսիշ», պրս. [arabic word] pursidan «հարցնել», քրդ. pərsin, աֆղան. puxtēdal, օսս. farsun, farsin, բելուճ. p'ur-s'aν (Horn § 299), յն. ϑεο-πρόπος (հնխ. prok'os) «մարգարէ» (այն է «աստուածա-հարց». հմմտ. հյ. հարցուկ ևն). լտ. precor, proco, posco (կութիւնից դուրս, մասնաւորապէս նը-շանակում էր նաև «ամուսնութեան խնդրեյ. աղջիկ փնտռել». (հմմտ. հնխ. wedh-«ա-ռաջնորդել, տանիլ», բայց մասնաւորապէս «տունը կին տանիլ»). և ահա այս նշանակու-թիւնից են ծագում լտ. procus «աղջիկ հարց-նող, աղջիկ փնտռող, հարս ուզող», լիթ. peršu, piršti «հետը ամուսնանալու համար աղջիկ փնտռել», piršlys «խնդրաև. ամուս-նութեան միջնորդ» (Walde 604, Boisacq 330 Trautmann 216, Ernout-Meillet 758, Pokorny 2, 44)։ Հայերէնի մէջ առաջին նը-շանակութեամբ ունինք հարց, որ ծագում է հնխ. prk'-sk-աճած ձևից՝ արմատական k'-ի անկումով, ճիշտ ինչպէս ունինք լտ. posco<*porc-sco։ Երկրորղ նշանակութեամբ ունինք հարսն, որ ծագում է հնխ. prk՛-ար-մատական ձևից՝ հյ. ն մասնիկով։-Հիւբշ. 464։


Հացի, ցւոյ, ցեաց

s.

ash-tree;
հացեաց դրախտ, ash-grove;
— ծառոյ սերմն, cf. Ճնճղկալեզու.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. as-k'hio-հոմանիշ ձևից. սրա հետ հմմտ. հբգ. ase, մբգ. asch, հոլլ. esch, գերմ. Esche, անգսք. aesk, անգլ. ash, հիսլ. askr (բոլորն էլ «հացի» նշանակութեամբ). այս բոլորը տալիս են հնխ. osk-ձևը, որ աճական ձև է, պարզագոյնն է հնխ. ōsi-, որի մի ուրիշ ա-ճականն է osen-. սրանցից յառաջացած են լիթ. u'sis, լեթթ. usis, հպրուս. woasis (<*ōsi), ալբան. ah (<*aska) «փիճի», հսլ. yaseni, ռուս. ясень, լեհ. jasien, բուլգ. ուռ. ósen «հացի», լտ. ornus (<*ōsinos) «վայրի լեռնային հացի», յն. (άχερ)-ωίς (<*ωσις) «բարտի», ὄζύη «փիճի», հիռլ. huinnius, կիմր. onnen (<*osn-) «հացի» (տե՛ս Pokorny 1, 185, Boisacq 107, 90 706, Walde 547, Berneker 3I, Ernout-Meillet 680, Trautmann 203, Kluge 124)։-Հիւբշ. 465։


Հաւան

s. adj.

consent, persuasion;
*cf. Սանդ;
consenting, persuaded, convinced;
— գտանիլ ընդ, to consent, to assent;
ի — ածել, cf. Հաւանեցուցանեմ;
ի — գալ, cf. Հաւանիմ;
— հաճութեամբ, willingly, with pleasure;
—ք եւ հաւասարք, agreeing together, unanimous.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Շմ. հավանիլ, Երև. հավանէլ, Ալշ. Մշ. Սչ. հավնել, Ննխ. հավնէլ, Ախց. Ասլ. Խրբ. Կր. Պլ. Ռ. Սեբ. Տփ. հավնիլ, Զթ. հավ-նըլ, Հմշ. հավնուշ, Ագլ. հվա՛նիլ «հաւանիլ», հօ՛վան «հաւան», Սվեդ. Տիգ. հmվնիլ, Հճ, հէվնել, Ալշ. Գոր. Ղրբ. հավան կէնալ, Սլմ. Վն. խավնել, Մկ. Ոզմ. խավնիլ, Մրղ. խավ-նէլ, Ջղ. խօվանել. -այս բոլորը նշանակում են «գեղեցիկ՝ վայելուչ գտնել, դուրը գալ». արևմտեան գրականը զանազանելով երկու ձևերը՝ գործածում է հաւանիլ «համաձայնիլ» և հաւնիլ «դուրը գալ»։

= Պհլ. hāvan, զնդ. [arabic word] hāvana, պրս. [arabic word] hāvan կամ ❇ havān, որից փոխառութեամբ արաբ. [arabic word] hā-vun, թրք. havan. բոլորն էլ «սանդ» նշա-նակութեամբ (Horn § 1089)։-Հիւբշ. 180։


Հաւասար, աց, ից

adj. s. adv.

equal, like, same, conformable;
straight, plain, even, level;
equal, companion;
pendant, fellow;
—, առ —, equally, alike, likewise, conformably, in the like manner;
— թղթոյն, copy, duplicate;
— գտանիլ, լինել, to equal, to match, to be on a par or level with;
to rank, to be at par;
— հրամանին առնուլ զկատարումն, to be executed according to orders or command;
զանձն — առնէր աստուծոյ, he made himself equal with God;
զօրութիւն եւ դաւ — են առաջն նորա, force or stratagem are the same to him.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Պհլ. hāvsār (կամ hāvasār) բառից, որ ճիշտ հայերէնի պէս ունի կրկնակ «հաւա-սար» և «նման» նշանակութիւնները։ Ճիշտ հայերէնի պէս պահլաւերէն էլ ասւում է hav-sar nē 'ast «չիք հաւասար» (նմանը չկայ), Պհլ. բառը հին գրականութեան մէջ աւանդ-ուած չէր. պատկանում է հիւս. պհլ. բարբա-ռին և երևան եկաւ մանիքէական գրուած-ների մէջ՝ [hebrew word] hāvsar ձևով (տե՛ս Salemann Manichāische Stud. ЗАН հտ. 8 (1908), էջ 81)։ Կազմուած է *hāvat-«նոյն» (հմմտ. զնդ. havat-masō «նոյն մեծու-թեամբ») և sāra «գլուխ» բառերից. հմմտ. պրս. [arabic word] hamsər «համապատիւ, հա-սակակից»՝ կազմուած ham «նոյն» և sar «գլուխ» բառերից։

ԳՒՌ (dialectal) Երև. Շմ. Տփ. հավասար, Ննխ. հա-վասար, հավսար, Ագլ. հվա՛սար, Տիգ. հm-վmսmր, Զթ. հավասօյ, հավասոր, Խրբ. Պլ. Սեբ. հաֆսար, Ալշ. Ախց. Կր. հաֆսար, Սլմ. խավասար, Մկ. խmվսար, Ջղ. խօվասար, Ոզմ. խովսար, Ակն. Ալշ. Մշ. հափսար։ Բա-յական ձևով Տփ. հավսըրվիլ, Ագլ. հվըսա՛-րիլ, Խրբ. Պլ. հաֆսըրիլ։ Նշանակում են «հարթ, տափակ, միապաղաղ» և «հարթուիլ, տափականալ, հաւասարուիլ, միապաղաղ ձև ստանալ»։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Եւդ. [arabic word] havsar ռհաասար» (Յուշարձան 329), Ակն. havsar «մէկ մեծութեամբ և իրար նման» (օր. պը-տուղները և կամ որևէ երկու ապրանք իրար հաւասար չեն. մէկը խոշոր է, մէկը փոքր է). ևես. bavsar evlemek «միախառնել, միաց-նել». օր. bir buγdaydan, bir čavdardan qat da havsar eyle «մէկ ցորենից, մէկ էլ հաճարից խառնիր և հաւասարի՛ր, միառոո՛ւ» (տե՛ս Բիւր. 1898, 713)։


Խազ, ից

adj.

s. mus. note;
line, letter;
notch of an arrow;
նուագել զխազս, to solfa;
նուագումն խազից, solfeggio;
immoderately addicted to;
immature, unripe.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

. արմատ առանձին անցրոծածա-կան, որ «մոլեալ, մոլեգին ցանկացող» նշա-նակութեամբ գտնւում է հետևեալ բառերի մէջ. իգախազութիւն «իգամոլութիւն» Փիլ. ի-մաստ. գինեխազութիւն «գինեմոլութիւն կամ արբեցութիւն» Փիլ. մատակախազ «ճակա-բան» Եռեմ. ե. 8. այս վերջին բառը ուղեւոմ մեկնել Մխ. երեմ. առանձին գործածում է խազք բառը և հասկանում է «վազք, խանծք, որ է սովոր». (Չիք մատակախազք եղեն. ո՛չ մի ոք, այլ ամենեքին ի կին ընկերի իւրոյ խազք, կամ վազք կամ խանծք, որ է սո-վորք)։ -Տարբեր կազմութիւն ունի դատա-իազ, որ ամբողջապէս իրանեան փոխառու-թիւն է. տե՛ս նոյն բառը։

ՆՀԲ լծ. թրք. qezmaq «ջերանիլ», ա-րաբ. խուսլէր, խրասլ, խույ «մոլութիւն, ունակութիւն»։ Ուղիղ մեկնութիւնը տու-աւ Pedersen, Հայ. դր. լեզ. 128։ Սագը-զեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 405 սումեր. kazda, թրք. kəzgən «ջեր-ել»։

«տհաս, խակ». ունին միայն Բառ. ե-րեմ. էջ 136, ՀՀԲ, ՋԲ և ԱԲ, առանց վկա-յութեան. որից խազաքաղ «խակակութ» ՀՀԲ (տե՛ս նաև խաժ)։

ԳՒՌ (dialectal) Ագլ. խօզ (<խազ) «խակ, տհաս». որից խազաքոլ, խազուակտուր «խակակութ»։


Խաժ, ից

adj. gr.

rude;
— գոյն, of a pale grey. aspirate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հաստ, թաւ» (ձայնի և գրի հնչման համար ասուած) Թր. քեր. 59. Մագ. Երզն. և Նչ. քեր. փոխաբերաբար նշանակում էր նաև «կոպիտ», որից կրկնութեամբ խաժա-մուժ «հասարակ, գռեհիկ ամբոխ» Յհ. է. 48, Եփր. եփես. 147. Փիլիպ. 164. խաժաբանել «տգիտութեամբ՝ խակութեամբ խօսիլ» (ի-մա՛ կոպտութեամբ, գռեհկաբար) ԱԲ. խա-մութիւն «տհասութիւն. տխմարութիւն, խա-կութիւն» Արծր. հրտր. Պատկ. էջ 232 (ունի խաժութիւն հասակի). թերևս նաև խաժմատ «մատնեմատ» Կոյլաւ, Բառ. գերմ. 1203 ա (աղբիւրը անյայտ)։


Խալ

s.

speck, point;
mole on the skin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] xāl նոյն նշ. որից են նաև քրդ. ❇xāl, վրաց. სალი խալի՝ նոյն նը-շանակութեամբ։


Խահուէ

cf. Սուրճ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«սուրճ». նոր փոխառեալ բառ ունի միայն ՓԲ՝ խահվէ ձևով, որից էլ խահ-վէագործ և խահվէավաճառ, երկուսն էլ ՓԲ. -նոյն խահվէ ձևն ունի նաև Կ. Սարաֆեա-նի Բանալի գիտութ. Պետերբ. 1788, էջ 110. -իսկ ՀԲուս. § 1799 գրում է ղահվէ՝ ըստ Բժշկարանի։

= Արաբ. [arabic word] qahva «սուրճ», որից փո-խառեալ են նաև թրք. kahve, լտ. cafaeum, յն. ϰαφέῖον, ϰαգενες, գերմ. Kaffee (Kluge 235), Հոլլ. koffie, անգլ. coffee, իտալ. caffe, ֆրանս. café, ռուս. кoфe, լեհ. kawa (Ber-neker 468) ևն, մինչև անգամ չին. Խ սγի ká-fei'։ Բոյսի գիտական անունն է coffea arabica։ Կան գիտուններ, որոնք պնդում են թէ բառս Ափրիկեան Caffa երկ-րի անունից է, ուր, ինչպէս և առհասարակ հասարակածային Ափրիկէի մէջ՝ սրճենին աճում է վայրի վիճակում և անտառներ է կազմում։ Այստեղից Եթովպիոյ վրայով ան-ցել է Արաբիա, որտեղից էլ տարածուել է ամէն կողմ (Տաշեան ՀԱ 1925, էջ 177)։


Խաղաւարտ, ից

s.

abscess, apostume;
swelling;
wen;
wart;
pimple, pustule, tubercle;
եռալ, ի վեր եռալ —ից, to suppurate, to form an abscess, or tumour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «պալար, ուռեցք» Ել. թ. 9. 10. Եղիշ. հրց. 54. Փիլ. Յհ. կթ. 198. «քաղցկեղ» Գաղիան. գրուած է նաև խա-ղուարտ, որից խաղուարտեցուցանել «ու-ռեցքներ յառաջ բերել» Սարգ. յկ. ը. (էջ 146)։ Այս միևնոյն բառն է՝ որ գործածուած է Յայսմ. մայ. 3 խաւարտիլ ձևով և «մորթը այրուելով փապարիլ, բշտիլ» նշանակու-թեամբ. «Արկին զնա ի յեռացեալ ջրով կաթ-սայ... և նա առեալ երկու ափովն ջուր և արկ ի ձեռսն դատաւորին, և առժամայն խաւարտեցան և քերթեցան ձեռք դատաւռ-րին»։


Խամ

adj. s.

inexpert, unskilled, unpractised, ignorant;
new wine, must.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անփորձ, անվարժ» Ոսկ. եբր. փի-լիպ. 396 և մ. գ. էջ 54, բ. տիմ. էջ 193, Ուխտ. բ. 106. «կեղծ, շինծու (ակունք)» Կոստ. երզն. 82. Վրդն. Տօնակ, որից խա-մանալ Ոսկ. փիլ. 436. խամութիւն «անվար-մութիւն» Ոսկ. փիլիպ. Պիտ. Երզն. քեր. ի խամուց «յանգէտս, չգիտենալով» Կիւրղ. ծն. (որովհետև խօսքը գինու համար է, ուստի և ՆՀԲ մեկնում է «դեռ չհասած, դեռ չեփուած». իսկ Թոռնեան, Հատընտիր 1891, էջ 316 և Տաշեան, Ուսումն դաս. հայերէնի 614 ռնում են վերի ձևով. ունինք նաև պրս. ❇ xam «մի տեսակ գինի», բայց մեր բառի մակբա-յաձև գործածութիւնը ցոյց է տալիս՝ որ սրա հետ կապ չունի)։


Խամծերք

s.

chin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կզակ, ծնօտ». գործածուած է հետևեալ տեղերում. «Ջախջախեցաւ խամ-ձերք նորա» (մէկ ձ. ջախջախեաց զխամ-ծերքն. երկու ձ. կոտորեաց զկզակն. այլ խմբ. զատամունք) Վրդ. առ. 56. «Կիցս ե-հան զօրութեամբ և եհար զնա ի խամծերքն և ջախջախեաց». (այլ ձ. զխամծեկ նորա-այլ խմբ. զխամծէք կզակ). Վրդ. առ. 118. «0՛ծ զխամծէքն և զփողքն ձիոյն». Վստկ, 205. նոյնը խամծեծք ձևով ունի Վարք Ս. Գէորգայ, էջ 50. «Բացեալ զբերան նորա և եդեալ ուր ստինս նորա և զխամծեծքսն պըն-դեցին ուժգին մամլովքն»։ Յայտնի չէ թէ այս չորս ձևերից որն է ուղիղը. բայց յգ. հյց. զխամծեծքսն և եզակի ջախջախեցաւ ձևերից երևում է որ վերջաձայն ք յոգնակիի նշան չէ, այլ արմատական։


Խամութ

s.

traces (harness).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կաշին՝ որով ձիերն են լծւում և կառքի ղեկին կապւում», որից խամթա-ւոր «կաշիով կառքի ղեկին կապուած (ձի)», երկուսն էլ ունի միայն ԱԲ։

=Թթր. [arabic word] կամ [arabic word] qamut «ձիի լուծը. կիսաշրջանակաձև փայտ՝ որ կառքին լծուած ձիու վիզն են անցկացնում». նոյն է նաև կումուկ. xamutlar (յգ. lar մասնիկով միասին)։ Այս բառը փոխառեալ է սլաւա-կանից, ուր ունինք հսլ. chomuti, ռուս. xо-мутъ, ուկր. chomút, բուլգ. homut, hamut, homót, սերբ. hömut, չեխ. chomout, լեհ. chomat ձևերը։ Բայց սլաւական ընտանիքն էլ փոխառեալ է գերմանականից, հմմտ. մբգ. hamen, անգլ. hame, հոլլ. haam, ո-բոնք իբրև հնդևրոպական բառ կցւում են յն. ϰημός «բերանակապ կեմ» բառին։ Ա-ւելի ուշ՝ ԺԲ դարում՝ սլաւականից լետ են փոխառեալ մբգ. komat. գերմ. kumt kum-met, ինչպէս նաև լիթ. kamañtai, բոլորն էլ նոյն նշ. (Berneker 383 և 395, Kluge 200 և 285, Pokorny 1, 388)։-Աճ.


Խայթ, ի, ից

s. fig.

sting;
spur, goad, prickle;
incentive;
—ք մտաց, խղճի, remorse, stings of conscience, compunction.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. khait արմատից. հմմտ. սանս. khidáti «հրել, ճնշել, պատռել խլել», khēdayati «նեղել, յոգնեցնել». kbê. dā «մուրճ, թակ», լտ. caedo «կտրել, զառ-նել, ծեծել, փորել, փորագրել, խոտ հնձել, անտառ ջարդել, սպանել, խողխողել, դուռը բաղխել, կուրծքը ծեծել, գանահարել», caia «գաւազան», caio «մտրակել, ծեծել», cae-des «հարուած, ջարդ», caelum «դուր» ևն, որոնց արմատն է *qaid-կամ *qhaid-«զար-նել»։ Այս արմատը աճած է հնխ. qai-պար-զականից, որ պահում են գերմ. heie «թակ, փայտէ մուրճ», heien «զարնել, խթել, հրել» (Walde 106, Pokorny 2, 538, Ernout-Meil-let 125)։ Վերինների մէջ աճականն է d, հա-յերէնի մէջ t։


Խայծ, ի

s.

bait, decoy;
slice, bit, piece, morsel;
spot, speckle;
*dark or ripening colour of fruits.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. նշանակութեան կողմից ընդար-ձակ զարգացում կրած մի բառ է. ռուն և առաջին նշանակութիւնն է՝ 1. «պիսակ, ամ. բողջութեան վրայ տարբեր գոյնով մի բիծ», սրից ունինք մհյ. խայծ «բծբծոտ, բծերով կեղտոտուած» Անսիզք 85. ի խայծ լինել «պտուղը կարմրելու սկսիլ» Վստկ. 155. խայծոտ «պիսակոտ» Ոսկ. տիտ. խայծոտիլ Մեկն. ղևտ. խայծիլ «խաղոդի հասունանա-լով գոյն ստանալ ակսիլը, սև ու կարմիր բծեր առնել» Ամովս. թ. 13. խայծուած «խաղողի կարմրիլը» Թուոց ժգ. 21. նորախայծ Յայսմ, պտղախայծ Ովս. ժդ. 9. որից էլ հետզհետէ զարգանալով՝ խայծեցուցանել «հասունաց-նել» Լմբ. սղ. նաև գւռ. խայծ Զթ. «առաջին անգամ հասած պտուղը, նուբար». խաւձո-ղիկ Ալշ. «մի տեսակ միջատ, staphylis» (հմմտ. ծիրանհասուկ միջատը), խէծ ընկնել կամ խէծել Երև. «պտուղը հասնիլ սկսիլ».-2. «չորս կողմը պատող սպիների մէջ մա-ռուր մնացած մի կտոր տեղ՝ մարմնի վրայ» Բուզ. ե. 44. Եղիշ. ը.-3. սրանից էլ փո-զութեան գաղափարը, որից ունինք գւռ. խայծ (Հմշ. խաձ մը) «մի քիչ, փոքր ինչ». ինչ. խաձ մը հող. -4. «պատառ», որից Կր. խազ «մի պատառ (միս, տհալ, խորոված ևն)», երկուսի միջին տեղն է բռնում Ալշ. խէծ «արտում անվար մնացած մի կտոռ հող».-5. «մսի փոքր կտոր, որ իբր ձկան կեր՝ կարթի ծայրն են անց կացնում» Բրս. մրկ. որ և խէծ Տաթև. ամ. 70 (երկիցս). ո-րից խայծկեր «խայծ ուտող» Վրդն. սղ. ճժէ. էջ 389 (իբր զմեղու խածկերք՝ որ զայլոյ, վաստակս ծծեն. տպ. խածկեր. ՆՀԲ դնում է խայծկեր)։


Խայտ, ի, ից

adj.

spotted, checquered, dappled, speckled, variegated.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խատուտիկ, պիսակաւոր» Ծն. լ. 33. որից խայտուց «պիսակաւոր նշաններ» Երմ. ժգ. 23. խայտացուցանել «պիսակաւոր դարձնել» Պղատ. տիմ. խայտաբղէտ Փիլ. ել. Նիւս. երգ. խայտաբղետութիւն (գրուած խայտապղետութիւն) «բորոտութիւնից յա-ռաջացած պիսակ» Ոսկ. հռովմ. 361. խալ-տախարիւ ՍԳր. Եփր. ծն. էջ 95. խայտանկար Վրդն. սղ. խայտապիսակ Զքր. կթ. խչ. Եփր. աւետ. գորշախայտ ՍԳր. գեղեցկախալտուց Խոր. աշխ. կարմրախայտ Մագ. խայտու-մատ Շնորհ. առ. 60. խայտապտոռ Շնորհ. առ. 81. խայտութիւն Լաստ. խայտել «նկա-րել» Վստկ. 73. խայտակն «աչքի մէջ՝ սպիտա-կուցի վրայ բիծ կամ նշան ունեցող» Խոր. Ա. 11. խայտաճամուկ (նոր բառ)։ Խայտ նշա-նակում է նաև պարզապէս «նշան» և այս ի-մաստից են՝ խայտուած Միխ. աս. Օրբել. Մաշտ. ջահկ. խայտառակ «նշաւակ ծաղրի, առականաց նշան» ՍԳր. խայտառակամահ Ագաթ. խայտառականք ՍԳր. Ոսկ. Ագաթ. Կոչ. խայտառակել ՍԳր. Եզն.-գրուած հայ-տառանել Անան. ժմնկ. 72։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. khaid-արմատից. հմմտ. սանս. kētú-«լոյս, պայծառութի.ն, ճառագայթ, բոց, ջահ, երևոյթ, օդերևոյթ. ճանաչելու մի նշան, պատկեր», čitrá-«փայլուն», զնդ. čiϑra-«փայլուն, պալ-Ձառ», լտ. čaelum «երկինք»?, cae-sius «ճաղար (աչք)», caesullae «ճա-ղարաչուի», հիսլ. heitr «տաք», heiδ «պայ-ծառ երկինք», heiōr «պայծառ», հհիւս. hiti «տաքութիւն», hitna «տաքանալ», հբգ. hei. tar «պայծառ», heiz «տաք», գերմ. heiss «տաք», heizen «տաքացնել», heiter «պայ-ծառ, ուրախ», գոթ. heitō «ջերմուտենը». լիթ. kaitaū, kaistu, kaisti «տաքանալ» kaītinti «տաքացնել», kaitulys «քրտինք», kailtrùs «տաքութիւն տուող», kaitra «կի-կիչ տաքութիւն, խարոյկ», skaidrus, skáis-tas, skaistus «փայլուն, պայծառ», լեթթ. +kaidrs «պայծառ», kaistu, kāisu, káist «այրել», kaisls «ուրախութեան մէջ խայտա-ցող» ևն (Walde 107, 110, Trautmann 113, Kluge 212, Pokorny 1, 327, Berneker 122). Այս բոլորի հնխ. արմատն է (slqait-(s)qaid-, որի նշանակութիւնն է «լոյս, փայ-լիլ, երևալ, տաք, այրել»։ Հայերէնի մէջ սրան համապատասխան ունինք նախ խայտ. որից խայտալ, տ-ծ ձայների փոխանակու-թեամբ՝ խայծ, որից խայծաղ։ Նշանակու-թեան կողմից՝ խայտ համապատասխանում է սանս. «նշան, երևոյթ» իմաստներին, խայտալ= գերմ. heiter «ուրախ», լեթթ kaisls «ուրախութեան մէջ խայտացող», խայ-ծաղ «աղանձ, խարկած ցորեն»= լեթթ. kä ist «այրել» ևն։-Աճ.


Խայրի, րւոյ, րեաց

s.

fruit, production;
offering, oblation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-րւոյ, -րեաց) «բերք, պտուղ՝ իբ-րև ընծայ մատուցանելու» Պիտ. Նի.ս. երգ. Թէոդ. խչ. «առաջին պտուղ, նուբար» Տի-մոթ. կուզ, էջ 78, 103, 231, 235. Կնիք հաւ. էջ 360. որից երախայրիք ՍԳր. անխայրի «անպտուղ, ապերախտ» Սարկ. տոմ. դառ-նախայրի ՋԲ. խայրաբեր «պտղաբեր» ՀՀԲ. նախախայրիք (նոր գրականում)։


Խանաթ

s.

trace, footstep;
ի — անկանել, to trace, to follow a track.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. նշանակութեամբ անյայտ բառ. մէկ անգամ գործածուած է Ոսկ. մ. բ. 28. «Չգնայր ուրեք հետի, զի մի՛ ի խանաթ ան-կեալ՝ զհետ երթայցեն. այլ ի նաւ մտանէ». Յոյն բնագրի մէջ կայ միայն «զի մի՛ հետե-ւեսցին», որով հայ թարգմանչի յաւելուածը անհասկանալի է մնում։ ՆՀԲ մեկնում է «հետք, ճանապարհ ցամաքի, կամ փոյթ, խայրէթ, ջանք», ԱԲ «ճամբայ կամ միատեղ երթալը». ՋԲ չունի։


Խանթէփար

s. bot. dittany.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բառիս մասին ընդարձակ բանասիրա-կան տեղեկութիւններ ունի Վ. Թորդո-մեան. Կռչնակ 1922, էջ 20-21, ուր և հարց է տրւում թէ արդեօք կապ ունի՝ խանդ, խինդ բառերի հետ։ (Այս պարա-գային կարելի էր մայր ձևը համարել պրս. xandabar «խնդաբեր, ծիծաղ բե-րող», բայց այսպիսի բառ չունի ԳԴ ինչպէս որ թաթարական բառարաննե-րի մէջ էլ չկայ վերոյիշեալ թթր. խան-դեպար օթին)։ Նոյն բառի մասին մի լուրջ յօդուած ունի նաև Արթինեան, անդ, էջ 587-8։


Խառ

s.

thorny shrub.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ոլորում, ոլորք». արմատ առանձին անգործածական. երևան է գալիս հետևեալ բառերի մէջ.-խառամանել կամ խառմանել «մանել, հիւսել» Վրդն. սղ. ճժը (էջ 401 տպ. խառնամանեալ). խառան «չուան» Ագաթ. Ոսկ. բ. տիմ. 209. խառանել «չուանով կա-տել» Ոսկ. մ. ա. 20. բ. 26. խառանաձից «չուանով քաշած» Գ. մակ. դ. 7. խառխա-ռոտ «գալարաձև, ոլորուն (սիւն)» Երզն. ժ. Խոր. էջ 9 ա (չունի ՆՀԲ). խառնել «անա. սունի գլուխը ոլորելով փրցնել» Ղևտ. ա. 15. է. 8. խառատել «ոլորելով՝ քաշկռտելով փրցնել, ծամծմել» Ոսկ. գծ. 62. Տօնակ. խա-ռատումն Յհ. կթ. 265. խառեալ «միջատ». որ և միջախառ «միջատ». երկուսն էլ Վեցօր. էջ 175(տպագրում խառնեալք, միջախառն, այսպէս ուղղել ըստ Ս. Վ. Նազարէթեանի ձե-ռագրի. տե՛ս Պատկեր 1893, էջ 284)։


Խառնիճ, նճաց

s. zool. grasshopper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ մանը մո-րեխ» Սղ. ժդ. 34. Վրդն սղ. Նար. 176. Արծր. (ըստ Հայբուսակ § 1015 նշանակում է նաև «մարուխ», այս բանը յառաջացած է ան-շուշտ մարախ և մարուխ բառերի նմանա. թիւնից շփոթուելով)։


Խառուղ

s.

dried grapes, raisins;
bun, plum-cake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անզամ ու-նի Լմբ. ժբ. մարգ. էջ 19 (ովս. գ. 1). «Կտա-պրս չամչեղէնս... բայց եբրայեցին խառուղ խաղողոյ ասէ, այսինքն խորշակահար»։ Ակ-նարկուած հատուածի մէջ եբրայեցին ունի ❇ əšišā, [hebrew word] 'ənā im «կարկանդակ խաղողոյ» (այտինքն՝ խաղողի հիւթով պատրաստուած մի խմորեղէն)։ Եթէ հե-տևինք եբրայականին, խառուղ բառի ի-մաստը կլինի «կարկանդակ», բայց եթէ նկատի առնենք Լամբրոնացու բացատրու-թիւնը, ինչպէս պէտք է, կնշանակէ «խորշա-կահար»։ Ըստ այսմ էլ Բառ. երեմ. 140 դնում է խարուխ և խառուկ «խորշակահար»։


Խարազան, աց

s.

rod, switch, whip, knout, lash, scourge, cat-o-nine tails;
discipline, flagellum.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Միջին պրս. *xarāzan, զնդ. *xaraza na-ձևից, որ նշանակում է «էշ քշող, էշ քշե-լու գործիք». կազմուած է xar «էշ» և az, aǰ «քշել, վարել» բառերից. հմմտ. գաւազան «եզ քշելու գործիք», որ ճիշտ նոյն կազ-մութիւնն ունի։-Հիւբշ. 158։

ԳՒՌ (dialectal) Երև. խարազան, Մրղ. խmրmզան, Մկ. խmրmզmն, Վն. խարէզան (քաղաքում խmրիզmն), Սլմ. խmրէզան, Ոզմ. խարըզmն, Ալշ. Ապ. Մշ. խարզան. նշանակում են «տա-ւար, եզ կամ գոմէշ քշելու կաշեայ խարա-զան. 2. գութանը լուծին միացնող շղթան 3. ռութանի առջևի հաստ գերանը». նոր բա-ռեր են խարզնկոթ, խարզնտուն, խարզնւր.

ՓՈԽ (borrowing) Մեզանից է փոխառեալ ն. ասոր. xäräzán «եզ ու գոմէշ քշելու խարազան» և ո՛չ թէ պարսկերէնից. նախ՝ որովհետև այս բառը պարսկերէնում պահուած չէ և երկ-րորդ որ բառը իրանականում «էշ քշելու գործիք» է նշանակում և ո՛չ եզ ու գոմէշ, ինչպէս հայն ու ասղրին են։