battering-ram;
cf. Խոյ;
dismay, dread, fright, terror, fear.
· Calfa
«երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։
cf. Հեծութիւն.
· Calfa
«գրաստի կամ կառքի վրայ նստե-լը». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են հեծանել «հեծնել» ՍԳր. Ոսկ. ես. հեծնուլ Բրս. մրկ. հեծանելիք Ոսկ. մ. բ. 26. Եփր. ի. ծն. հեծեալ «ձիաւոր» ՍԳր հեծելազօր ՍԳր. Եւս. քր. հեծելութիւն Ամբ. գ. 8. հեծուցանել ՍԳր. Փարպ. հեծուկ «նըս-տոյ տեղի, գաւակ» Ուռհ. Մարթին. նոր գրա-կանի մէջ հեծանիւ կամ հեծելանիւ, հեծան-ւորղ։
ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. հէծնիլ, Ալշ. Մշ. Սչ. հէձ-նել, Ննխ. հէձնէլ, հէզնէլ, Տիգ. հէձնալ, Զթ. ճէձնօլ, հէձնոլ, Հճ. հիձնել, հիզնել, հիզնօլ, Սվեդ. հիձնիլ, Ռ. Սեբ. հէզնէլ, Ասլ. Խրբ. հէզնալ, Հմշ. հէզնուշ, Ոզմ. խեծնիլ, Մկ. խէծնիլ, Սլմ. Վն. խէզնել, Մրղ. խէզնէլ.-այն բայաձևերը՝ ուր ծ ընկնելով ն ձայնի մոտ՝ դարձել է զ, խոնարհման ժամանակ ձայնաւորի մօտ պատահելիս՝ վերստանում են նոյն ծ ձայնը. այսպէս կտ. հեծա ևն։-Նոր բառեր են հեծել Վն. «հէն, ասպատակ», Սչ. «զօրք, զօրագունդ», հեծելւոր, Հնգ. Սչ. «զինւոր» (օր. ասւում է ոտքով հեծելար «հե-տիոտն զինւոր, հետևակ». ձիաւոր հեծելտր «ձիաւոր զինւոր»). հեծկան Սրմ. «զրաստ», հեծուև խւ. «հեծեալ», հեծոց Վն. «ձիւնի վը-րայ կոխոտելուց յետոյ՝ խոտ թափելով կազ-մաւած մսուր՝ ոչխարների համառ».
"hair;
—ք, head of hair;
cf. Մազ;
անբոյս ի —աց, bald;
հոպոպիք —աց, curls, ringlets;
հիւսք —աց, tress or lock of hair, tresses, plait of hair;
cf. Հիւսք;
բուսանել —աց, growth of hair;
թափիլ —աց, falling of the hair;
փոքրել, հատանել, խուզել, կտրել զ—ս, to cut the hair;
to crop;
to shave the head;
ճողել, փետել զ—ս առ ցաւոյն or յուսահատութեան, to tear one's hair for grief or despair;
ունել, կալնուլ, ձգել զ—աց, to hold, to pull one by the hair;
զմիմեանց ձգձգել զ—ս, զմիմեանս ձգել զ—աց, to take one another by the hair;
խոպոպել, գանգրել, ծնրել զ—ս, to curl, to put on ringlets, to frizz the hair;
սանտրել զ—ս, to comb one's hair;
ներկել զ—ս, to dye one's hair;
խրձացուցանել, խոզանել, հարթուցանել զ—ս, to cause the hair to stand on end;
to ruffle the hair;
cf. Ծառ;
քստմնիլ, խրձանալ —աց, to bristle, to stand on end;
թափել զ—ս, to destroy hair, to depilate;
—ք նախաբոյսք են քան զմօրուս, the hair grows before the beard;
դեռաբոյս —ք ի ծնօտս տիգեալ, new beard;
—ք ծնրեալ եւ գանգրեալ, —քն ծալ ի ծալ, curly, frizzed hair;
—ք քստմնեալ ի վեր դիզացեալ, with bristling hair;
with hair upstanding;
քստմնեալ դիզանին —ք զգլխով, the hair stood on end;
blood ran cold;
սպիտակին, ծաղկին —ք իմ, my hair grows grey, I begin to grow grey-haired, I begin to get grey."
· Calfa
(եզ. ո հլ., յգ. ի-ա հլ.) «գլխի մազ» ԱԳր. Եփր. աւետ. որից հերաւոր Ոսկ. ես. հերարձակ Գ. մակ. դ. 6. Ոսկ. մ. ա. տիմ. ես. 292. հերատեալ Բենիկ. հերատուկ «ան-պատկառ՝ լիրբ կին կամ աղջիկ» Ոսկ. մ. բ. 23. հերագործ Նիւս. կազմ. հերատ «ճառառ» Բժշ. հերատուսեալ Շնորհ. վիպ. հերաքարշ Եղիշ. գալ. 355 (չունի ՆՀԲ). դալարահեր Մծբ. գանգրահեր Վեցօր. 119. Սեբեր. դեղ-ձանահեր Սասն. էջ 19. երկայնաճեր Ուռհ. ձաղկահեր Սեբեր. բազմահեր Ոսկիտ. հե-րակալ (նոր բառ) ևն։ Այստեղ է պատկա-նում նաև հերահարութիւն «գլխի մազերին խփելով եղած մի տեսակ կախարդութիւն» Մանդ. (ձեռագիրն ունի հեղահարութիւն, որ ԱԲ մեկնում է «թերևս հեղուկները զարնելով կախարդութիւն ընելը». ըստ իս պէտք է սըր-բագրել հերահարութիւն, քանի որ հեղինակը արդէն քիչ յետոյ բացատրում է «ի հեր գըլ-խոյ» ասելով, տե՛ս Աճառ. Արրտ. 1911, 671)։
heretic.
· Calfa
-Յն, αὶοεοιώτης, լգ. αὶρεσῖῶται «հերե-տիկոս». կազմուած է αἰρεσης բառից, որ նշանակում է «առնելը, գրաւում. 2. ընտ-րութիւն. 3. նախընտրութիւն. 4. մասնա-ւոր ուսումնասիրութիւն. 5. գրական, բը-ժըշկական, փիլիսոփայական դպրոց, և վեր-ջապես 6. առանձին կրօնական հերձուած». բուն արմատը αἰρέω «բռնել, գրաւել, ընտ-րել ևն»։ Յունարէնից փոխառեալ են նաև լտ. haeresis, ասոր. [syriac word] heresiotā «հերձուածող, աղանդաւոր» ևն։-Հիւբշ. 361։
edict, decree;
գիր —ի, chronicles, annals;
— առնել, հանել, to issue a decree;
—ս առնել, to make or publish edicts.
· Calfa
= Պհլ. ❇ fravartak «նամակ, գը-րութիւն, հրովարտակ» բառից, որից փոխ առնուած է նաև արամ. [hebrew word] farvartaqīn «հրովարտակք». հմմտ. նաև մանիք. պհլ. [hebrew word] frvrdg «գրել» (Salemann. Manich. Stud. ЗАН 8, 117), սոգդ. farwārt «գլան, գրքի հատոր, գիրք»։ Բառիս հպրս. ձևը պիտի լինէր *frayartaka-. որ կազմուած է fra-մասնիկով՝ vart «ոլո-րել, գալարել» արմատից։-Հիւբշ. 184։
flock or herd of animals;
— լինել, to jump, skip or leap for joy, to bound with joy.
· Calfa
= Բնիկ հայ բառ. կազմուած է -ան հաւա-քական մասնիկով՝ *հաւր>*հօր արմատա-կանից, որ առանձին չէ գործածուած։ Այս *հաւր ձևը գալիս է հնխ. *pā̄-tro-ից, որ կազմուած է հնխ. pā-«պահել, արածացնել» արմատից, -tro-մասնիկով. (մասնիկի հա-մար հմմտ. արօր<*aratro-, աղօրի<*ala-tro-). pā-արմատը գործածական է յատկա-պէս հօտի և հովիւի համար. հմմտ. սանս. pāti «պահել, պահպանել», paçu-pa «նախ-րապան», avi-pā̄lá «ոչխարի հովիւ», go-pala «կովարած», լտ. pā̄icō, pāvī «կովերն արա-ծացնել»։ Նոյն արմատի աւելի հեռաւոր ժա-ռանգներն են յն. πῶυ, պրս. pāda «հօտ». ինչպէս նաև հյ. հօտ՝ որ աճած է d-ով (Wal-de 564 Boisacq 409, Ernout-Meillet 702, Pokorny 1, 347 և 2, 72)։
hair;
horse-hair;
mane;
czar.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Անկախ ձևով ունինք Տփ. ձար «ձիու մազ», Խրբ. ձ'ար (պահուած միայն Պապուդ ձարը հայհոյանքի մէջ), Ալշ. Երև. ձ'ար «ձիու մազ՝ մաղ շինելու համար», Երև ձ'ար «խաղողի խիղբ» (Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 410), Հմշ. ձ'ար «կաթի քամիչ», խոյ ծmր «թռչուն բռնելու ցանց» (նոյն է ձար «թակարդ» բառը Արճէշում՝ ըստ Ա-մատ. Հայոց բառ ու բան 410).-նոյնից կազմուած են ձար-ձար Երև. «ցանղառ մա-զերով», ձարձրիլ Մկ. Մշ. Պլ. Վն. որ և ձարձրուիլ Վն. ձանձրուիլ Վն. «շորը հնա-նալով մազերը թել թել դուրս գալ». բայց յատկապէս ձարմաղ «մազէ շինուած մաղ» (Ախց. ձ'արմաղ, Մշ. ձ'արէմաղ, Սեբ. ձ'էրէ-մաղ, Մկ. ბmրmմաղ, Սվեդ. ցիւրմիւղ, Ոզմ. ձ'mրմաղ), որից ձարմաղել «ձարմաղով մա-ղել»։
winter;
storm, tempest, hurricane;
affliction, trouble, grief;
խիստ, դժընդակ, տխուր, ցուրտ, չոր, անձրեւային, խոնաւ, մեղմ —, very severe or hard, bitter, gloomy, cold, dry, rainy, damp, very mild winter;
պտուղք ձմերան, winter-fruits;
պաշար ձմերան, provisions for winter;
հանդերձ ձմերան, winter-clothing;
ի ձմերան, in winter;
during the snowy or winter season;
ի մէջ ձմերան, ի խոր ձմերան, in midwinter, in the depth of, or in the inclemency rigour of winter;
անցեալ կամ այս —, last or this winter;
անցուցանել զ—ի քաղաքի, ի գեղջ, to spend the winter in town, in the country;
— առնուլ տնկոց, to winter, to suffer from the winter;
շնչեցին ձմերունք, the wintry winds blew;
զբազում ձմերանց հալեցին զսառնամանիս, they have passed many hard winters.
· Calfa
= Բնիկ հայ բառ. ցեղակիցներն են՝ սանս. [other alphabet] hēman «ի ձմերան, ձմերայնի», [other alphabet] hēmantá-«ձմեռ», [other alphabet] hi-má-«ցուրա. 2. ձմեռ. 3. ձիւն», հինդուստ. ❇ hewant «ձմեռ», դնչ. hiv «ձիւն», vent, vend «ձմեռ», զնդ. zуā (հյց. ❇ zуam, սեռ. [other alphabet] zimo) «ձմեռ», [other alphabet] zima-«սառնամանիք, ձմեռ», ❇ zayana-«ձմեռ», պհլ. [other alphabet] xam «ձմեռ», [other alphabet] zamistān «ձմեռ», պրս. ❇ zam «ցուրտ», [arabic word] zamistān «ձմեռ», օսս. zumāg, zlmāg «ձը-մեռ», աֆղան. žimai, zamistān, քրդ. za-mistān, zəwistān «ձմեռ», հաթ. gi-im-ma -an-za «ձմեռ» (Sommer, Hethitisches, էջ 18), յուն. χιών «ձիւն», γειμών «ձմեռ, սառնամանիք, անձրև, բուք, փոթորիկ», γεῖμα «ցուրտ, սառնամանիք», γειμερία «ձմերանի», χειμερίζω «ձմեռել», γίμαρος «միամեայ ուլ», լտ. hiems «փոթորիկ, անձ-րև, ձիւն», hibernus «ձմեռնային», bīmus, trimus (bi-, tri-himos) «2-3 ամեայ». հսլ. žima, ռուս. зима, լիթ. žêmá. լեթթ. zêma, հպրուս. semo, հիռլ. gam, հկիմր. gaem, նկիմր. gauaf, ալբան. dimen, dimier «ձը-մեռ». հհիւս. gvmbr «միամեայ գառն» ևն։ Այս բոլորի պարզ արմատը դրւում է հնխ. g'hei-, g'hi-«ձմեռ, սառնամանիք». em-մասնիկով հնխ. g'helem, որ մի օանև ւեռու-ների մէջ աճած է r/n մասնիկով. այսպէս՝ սանս. hēmanta-, լն. γειμερίζω, լտ. hīber-nus, ալբան. dimen ևն (Walde 90, 365, Horn § 666, Boisacq 1053, 1061. Pokorny 1, 547, Trautmann 367, Ernout-Meillet 431, տե՛ս նաև Meillet BSL ❇ 8, 125-12Բ). Հայերէնը նոյն արմատից կազմել է ձիւն և ձմեռն բառերը. առաջինը համապատասխա-նում է ճիշտ. յն. χιών ձևին և երկուսը մի-ասին գալիս են հնխ. g'hiyōm նախաձևից (վերջավանկի ու ձայնը ի-ից յետոյ մնում է, իսկ բառավերջի m դառնում է ն՝ նման յու-նարենի). երկրորդը՝ ձմեռն<*ձիմ-եռ-ն հա-յերէնի մէջ աճել է ն մասնիկով՝ նախաւոր *ձմեր պարզականից (պահուած է ածանց-ներում. ր դարձել է ռ՝ յաջորդ ն-ի պատ-ճառաւ), որ համապատասխանում է յն. χειμερινός բառին և նրա նման կազմուած է r/n մասնիկով։-Հիւբշ. 470։
մեռանի, բոյսք չորանան և ծառք մեր-կանան. և ջուրք սառուցեալ պաղին և երկիրս դադարի ի ծննդոց»։ Նոյնը դար-ձեալ Տաթև. հարց. 197։ Ուղիղ մեկնեց նախ Brosset JAs. 1834. 383 ևն՝ համե-մատելով սանս. լտ. յն. և պրս. ձևերի հետ. ռռոնց կցում է նաև վրաց. զամ-թարի։ Ինճիճեան, Հնախ. Գ. 25 հինը ձմառն՝ իբր ամառն բառից։ ՆՀԲ յիշում է սանս. և ռուս. ձևերը։ Ուղիղ է մեկ-նում Diefenbach, Berl. Jahrb. 1843, էջ 445, Գ. Կ.. Արշալ. արտ. 1843, [arabic word] 130 մեկնում է ձիւներն։ Windisch. 13 ձիւն բառի ածանցն է համարում։ Boрp, Abhd. d. Ak. d. Wiss. z. Berlin, 1846, էջ 324 hima «ձիւն» + rtu «եղանակ» >ոն ձևերից, իբր սանս. himartu>ձը-մեոն, հմմտ. նաև լիռլ. geimhrith, geimhreadh, geimhre։ Ծանօթ ձևերի հետ ուղիղ համեմատում են Gosche 42, Böttich. ZDMG 1850, 357, Arica 79, 308, Տէրվ. Altarm. 102, Նախալ. 8։ ևն։ Lag. Urgesch. 875 ամառն և ձմեոն կազմուած է դնում ռն մասնիկով, որ գտնում է նաև լատինում։ Pictet 1 90 պրս. ziǰ «ձիւն»։ Հիւնք. յն. լտ. ձևերը և պրս. զէմհէրիր, սէրմա։ Հալաճեան, Արևելք թ. 1893 նոյ" 10 մեռանել ռա-յից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 259 պրս. ❇ žamhari «կարի ցուրտ» բառից։ Պատահական են ափ. խազ. աձրնրա, ա՛ձըյն «ձմեդ»։
water-melon.
· Calfa
-Կազմուած է ձմեռն բառից, որին ապա-ցոյց է վրաց. საზამთრო սազասթրո «ձը-մերուկ», որ ծագում է საზამთრო սազամ-թրո «ձմեռնային», ზამთარი զասթարի «ձմեռ» բառերից։ Թէ ինչո՞ւ է այսպէս կոչ-ուած այս պտուղը՝ յայտնի չէ. բայց երևի թէ իր առատ զովացուցիչ ջրի պատճառով է, մինչև այսօր էլ գիւղացիք ծարաւ ժամանակ արտից մի ձմերուկ են քաղում և նրանով իրենց ծարաւն անց կացնում. հմմտ. թրք. [arabic word] qarpuz «ձմերուկ», որ Պօլսում ժռ ղովրդական ստուգաբանութեամբ մեկնում են իբր թրք. qar «ձիւն» + buz «սառոյց» բառերից։-Աճ.
intimate, cordial, confident, familiar;
favourite;
— ծառայ, true or faithful servant.
· Calfa
= Կազմուած է -րիմ մասնիկով, ինչպէս հաւատարիմ, ոխերիմ. յօդակապը (ե փոխա-նակ ա) ցոյց է տալիս՝ որ արմատի բունն էր -ի որով արմատը կլինի *մտի-։
prep. adv. near, nigh, next, close by, by;
near, next;
cf. Մերձ;
— այսր, near to this place;
— առ —, — ի —, — ի —ոյ, quite near or close, contiguously, thickly;
— ընդ —, — ընդ հուպ, soon, directly, instantly;
ի or ընդ մօտոյ, ի —է, մօտուստ ի —ուստ, near, nearly, close by or to, next;
soon, shortly, soon after;
lately;
ընդ — աւուրս, shortly, soon;
— լինել, to be near or close to, to approach, to draw near;
ի — կալ, to stand near, to be present at, to attend;
— կտրել, to cut quite short;
— անցանել, to pass close to, or hard by;
— է առ քեզ յորժամ կամի ցիս՝ կարող լինել, where there is a will there is a way;
ի մօտոյ, ի նանիր, cf. Մօտ, cf. Նանիր.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մկ. Շմ. Վն. մօտ, Գոր. մօ՜տի, Ղրբ. մօ՛տըէ, Ոզմ. Ջղ. Սլմ. մոտ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. Տփ. մօդ, Զթ. մէօդ, Ասլ. մէ՝օդ, մէօ՝*, Սվեդ. մուդ, Մրղ. մըիտ։--իկ մասնիկի յաւել-մամբ են կազմւած՝ Ախց. Կր. մօտիկ, Ագլ. մօ՛տիկ', Շմ. մօտիգ՝, Տփ. մօդիկ, Հմշ. Ննխ. Պլ. Սչ. մօդիգ։ Զանազանութիւն դնելով այս երկու ձևերի մէջ՝ Տփ. ևն գործածւում է մօտ «օովը, կողքին, auprēs de», մօտիկ «մօտ, près de, ո՛չ հեռու»։ Նոր բառեր են մօտալ «դիպչիլ», մօտամօտ «շատ մօտ», մօտանց, մօտելիկ, մօտգամ, մօտիչ «ձեռքով դիպչիլ. շօշափել», մօտիկանալ, մօտկնալ, մօտիկցը-նել, մօտհառ։
s. bot. morel or winter-cherry, alkekengi.
· Calfa
= Կազմուած Յակոբ անունից. հմմտ. ֆր. ǰacobèe «ճառագայթաձև ծաղիկներով մի տունկ»։
delay;
late.
· Calfa
«ուշ. կամաց, դանդաղ». արմատ ա-ռանձին անգործածական. որից կազմուած են յամով «ուշ» Կլիմաք. Շնորհ. եդես. յամել «ուշանալ, դանդաղիլ» ՍԳր. Ոսկ. Սեբեր. Վեցօր. «երկայնամտիլ, յարատևել, հանա-պազորդել» Ոսկ. մ. ա. 22, 23 (=մհյ. յեմել «ուշանալ» Անսիզք 15, 23, 25), յամենալ ՍԳր. Եփր. հռ. յամեցուցանել ՍԳր. (=մհյ, յեմեցնել «ուշացնել, յետաձգել» Անսիզք 81, յիմել, յիմեցնել «վճարը ուշացնել» Սմբ. դատ. 150, 151, 154). յամումն Երզն. մտթ յամուրդ «յետաձգում» Եւս. պտմ. 93. մեծա-յամ Ճառընտ։ Այստեղ է պատկանում նաև ւամր «ուշ, դանդաղ, կամաց» Բ. պետ. գ. 9. Վրք. հց. «երեկոյ (իբրև ուշ ժամանակ)» Տիմոթ. կուզ, էջ 150. որից յամրանալ Փարպ. յամրագնաց Եզն. Վեցօր. անյամր «շուտ» Մագ. յամրաքայլ, յամրընթաց (նոր բառեր) ևն։ Երկուսի կապր հաստատում է Վրք. հց-բ. 396. Երեք օր յամր թողեալ (յետաձգելով, ուշացնելով) ոչ մկրտէր. ապա ի յասելն թէ ընդէ՞ր յամես..։
wild goat;
antelope.
· Calfa
ՆՀԲ պրս. եամուր, եէմուր։ Lag. Ges Abhd. 52 վերի ձևով։ Նոյնը նաև Պատկ. խոր. աշխ. 80։ Էմին. Динaст. cnисокъ 1884 (արտ. Изсльд. и cтат. էջ 186) -ոյր մասնիկով կազմուած։
cf. Մուրհակ;
— դաչանց, contract.
· Calfa
= Պհլ. ayātkār «գրուածք, գիրք, տետր. տետրակ, յիշագիր, զեկուցագիր», պազ. ayādagār «զեկուցագիր», պրս. [arabic word] уād-gār «յիշագիր, յիշատակագիր, յիշատակ», որից նաև թրք. yadigar «յիշատակ»։ Իրան։ եան բառը կազմուած է զնդ. [arabic word] vāta-, պհլ. [other alphabet] yāt կամ āyat, պրս. [arabic word] yā1 «յիշել, յիշողութիւն» + kā̄r, -կար «-արար» (ինչ. վնասակար, օգտակար) բառերից (Horn § 1119)։ Պհլ. ձևի դէմ սպասելի էր հյ. *այատկար կամ առնելով աւելի ուշ ժա-մանակի մի ձև՝ *յատկար, որ թերևս ժողո-վըրդական ստուգաբանութեամբ ազդուելով հյ։ յետ բառից՝ դարձել է լետկար. հմմտ նաև սխալագիր զայիտիկար (հյց.) գրչու-թիւնը՝ Օրբ. հկճռ. ժբ. էջ 185. մինչդեռ նոյ-նի օրինակութիւնը Օրբ. կթ. ունի յետկար։-Հիւբշ. 198։
remembrance, recollection, memory;
reminiscence, commemoration, mention;
memorial;
monument;
—աց արժանի, worthy of memory, memorable;
— ննջեցելոց, commemoration of the dead;
— սրբոց, Saints' days, commemoration days;
զոհ —ի, sacrifice or oblation in memory of;
հաց —ի, bread for a memorial;
—աց դպիր, amanuensis, secretary;
ի —, in memory of;
առ իմոյ —ի, for my sake, in remembrance of me;
աղօտ —, a confused recollection of;
—աւ, by the memory of;
առ ի —է, in memory of;
as a memorial;
— առնել, to mention, to make mention of;
ածել ի —, to recall, to recall to mind;
to remind of, to recall to the memory of;
պահել զ—, to keep or treasure up the memory of;
պրծանիլ ի յուշոյ —աց, to have forgotten, to have no recollection of, not to recollect more.
· Calfa
, ի-ա հլ. «յիշողութիւն, յիշում, յիշելիք» ՍԳր. Ոսկ. մ. ա. 1. որից յիշատա-կել ՍԳր. յիշատակարան ՍԳր. յիշատակա-գիր Նիւս. կազմ. անյիշատակ Կոչ. Ագաթ. անյիշատակութիւն ՍԳր. Եւագր. Կոչ. բարե-յիշատակ Լմբ. նոր բառեր են յիրատակու-թիւն, արժանայիշատակ ևն։
= Պատկանում է յիշել բային. բայց որով. հետև կազմութիւնը չի կարող հայերէնով մեկնուիլ, ուստի պէտք է կարծել թէ պհլ, փոխառեալ մի բառ է և յատկապէս ներկա-յացնում է անցեալ դերբայի -tak ձևը, տե՛ս նաև յիշել։-Աճ.
jubilee;
jubilee, festivity, rejoicing;
— ամ, year of jubilee.
· Calfa
= Յն. ἰωβηλος, ἰωβηλαῖος «յոբելեան» բա-ռերից կազմուած՝ հյ. -եան մասնիկով։ Յու-նարէնից են նոյնպէս լտ. ǰubilaeus, jubi-laeum, ֆրանս. ǰubilé, գերմ. Jubelǰahr, իտալ. giubileo, ռուս. юбилей ևն։ Բոլորի բուն մայրն է եբր. [hebrew word] yōbēl «խոյ», որից [hebrew word] qeren hayōbēl «խոյի եղջիւր» կամ [hebrew word] yōpərōth hayōbəlēm «շեփորք խոյի» (որով յայտարարում էին հանդէսի բացումը), [hebrew word] sənath hayōbēl «յոբելեանական տարի»։ -Հիւբշ. ვհօ,
much, many, more, several, numerous.
· Calfa
, ն հլ. (յոգունք, յոգունց. գրուած է նաև լոքն) «շատ, բազում» Ոսկ. մ. բ. 10. Պիտ. Խոսր. սրանից ունինք կազմուած բազ-մաթիւ ածանցներ (ԱԲ ունի 135 հատ), որոնք սովորաբար յետին են. հնագոյններն են՝ յոգնագոյն Եզն. յոգնագնալի Ոսկ. յհ. բ. 27. յոգնաճարակ Ոսկ. յհ. բ. 23. յոգնաշնորհ Ոսկ. եփես.։ Այստեղ է պատկանում նաև յոգ-նիլ (գրուած նաև յօգնիլ, յաւգնիլ) «խոնջիլ, պարտասիլ» Թուոց իա. 4. Պիտ. Սեբ. 39. Վրք. և վկ. բ. 544. Արծր. հրտր. Պատկ. էջ 87. «ջանալ, հետամուտ լինել» Տիմոթ. կուզ. էջ 85 («Երովդէս սպանանել յոգնիւր»). նշա-նակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄχλος «բազմութիւն, ամբոխ, շփոթութիւն, նե-ղութիւն», ὄχλὲω «չարչարել, անհանգստա-նալ», ὄχληρός «յոգնեցուցիչ, ձանձրալի»։
too, very, more, much, considerably, very much, a great deal;
— —, more and more, extremely, exorbitantly, excessively, exceedingly.
· Calfa
= Կազմուած է յ նախդիրով ոյժ բառից, որ իրանական փոխառութիւն է. իմաստի զարգացման համար հմմտ. կար «կարողու-թիւն, ուժ» և կարի «շատ»։--Հիւբշ. 215։
supinely, with one's face upward, lying on one's back;
backwards;
— զարկուցանել, to hurl or throw backwards, to overthrow, to upset, to throw down on the back, to stretch on the earth;
— կալ, խաղալ, to lie down prone, flat on the face, to stretch at one's whole length;
to fall backwards;
— կալ, լինել, to be idle, negligent, neglectful, to stand with folded arms;
պրկել ի —, to throw down and hind strongly;
— անկանիլ, to fall on one's back, backwards;
— կացի ի դալարւոջ, I stretched myself on the grass;
յինքն —եալ անկանիլ, to recede, to flow back;
մինչեւ յե՞րբ —եալ կաս ոʼվ վատ, how long wilt thou sleep, o sluggard ?
· Calfa
«մէջքի վրայ պառկած» Ոսկ մ. գ. 31. Կոչ. 307. Փիլ. Իգն. Վրք. և վկ. Ա. 176. որից ի յորսայս Յայսմ. յորսայս առնել «մէջքի վրայ պառկեցնել» Վրք. և վկ. Ա. 466. յորսայսեալ «ծուլաբար մեջքի վրայ անհոզ պառկած» Առակ. զ. 9. Կանոն. յորսայսել «պառկեցնել» Վրք. հց. ա. 3. «գետին խփել» Լաստ. Նար. լզ. էջ 98. յորսայսութիւն Նիւս. կազմ. կայ և առանց նախաձայնի՝ որսայս «պառկած» Վրք. հց. ա. 3, որսայսեալ Խոր. Պիսիդ.։
yawn.
· Calfa
«յօրանջելու գործողութիւնը» Կրպտ. ոտ. (տե՛ս Նոր ժղ. Գ. էջ 51). որից են յօրանջել Եզն. Վեցօր. եփր. պհ. Ոսկ. յհ. բ. 12. յօրանջիլ Եփր. թգ. 454. յօրանջումն Նիւս. կազմ. արմատը գտնում ենք նաև գըր-ուած յորանչ, յորոնջ Վրք. հց. բ. 510. յորաչ, յօրանչ ձևերով. իսկ բայը՝ յօրանչել, յորան-չել Ոսկ. եբր. 543, յորանջել Վեցօր. 86, յո-բոնչել Եփր. խր. 225. որոնչել Նեղոս 655. որոնջել, որոշտալ, որոնցից յորոնչուն «յօ-րանջող, ծոյլ» Անյ. հց. իմ. յարանչտիլ կամ յարանջտիլ «ստէպ յօրանջել» Մանդ. էջ 191։
satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.
· Calfa
-Իրան. *nāfaδāra հոմանիշ ձևից. որ բարդուած է nā̄fa «պորտ, ցեղ» (=պրս. [arabic word] ։ nāfa «պորտ», զնդ. nāfah-«ցեղ», nāfya-«ազգակցութիւն», պհլ. nāf, nāfah «պորտ») +δāra բառերից։ Այս ձևը հաստատում է սոգդ. nāfδār «ժողովրդի կամ ցեղի պետը». կազմութեան համար հմմտ. նահապետ<*na. fanati-։ Իրանեան *nāfaδāra տուած է նախ *նահարար (ճիշտ ինչպէս *nāfapati->նա-հապետ). բայց յետոյ ժողովդական ստուգա-բանութեամբ՝ *նահարար կապուելով նախ բառի հետ՝ դարձել է նախարար, իբր արա-րոց կամ կալուածների առաջինը կամ գըլ-խաւորը. ճիշտ ինչպէս նահապետ յետոյ, դարձել է նախապետ, թէև այս ձևը աւելի ընդհանրացած չէ. սակայն այնուամենայնիւ ռուած է վրաց. նախպետի։ Benveniste REA IK I (1929), էջ 5-7 ընդունելով որ *nā-fapati տալիս է նահապետ, տարօրինակ է գտնում որ *nāfaδāra տար նախարար և ո։ նահարար։ Հաստատում է հիւս. արևմ. պհյ. բարբառում իրան. naxva-dāra-(հմմտ. No. hodares Ամմիանոս) բառի գոյութիւնը, որ պիտի տար հյ. նախարար, ըստ որում հիւս. արևմ. պհլ. xv դառնում է հյ. խ. ինչ. kaxva-гəδa>կախարդ, *pati-saxvan>պատաս-խան։
Բ. 77, 83 (որից նաև Հիւնք.) նախ արար-եալ, իբր թրգմ. լտ. praefectus, yrae-fectura ձևերի։ ՆՀԲ նախկին և գլխաւոր արարեալն, այսինքն յիշխանութեան ե-ղեալն։ Էմին, Истор. Арм.М.Хор. 1858 (բ տպ. 1893, էջ 298) նախ+արար «ա-ռաջին գործող»։ Canini, Et. etym. 1882 էջ 237 նախ=Ամերիկայի Inka-ները+ -րար=իռլ. rogh «ընտիր»։ Նշանեան, Բիւր. 1900, 172 արաբ. [arabic word] nixvār «նշանաւոր», մանաւանդ [arabic word] nahā. rīr «հանճարեղ, հմուտ»։ Meillet (տե՛ս Հիւբշ. Arm. Gram. 514) կազմուած է համարում հպրս. *sāraδāra->պրս. sālār>հյ. սաղար ձևի վրայից, փո-խանակելով sāra-հյ. նախ համազօր բառով։ Նոյն, MSL 17, 245 և 18, 268 բառի -րար մասը մեկնում է իբր իրան--dār, որ գտնում ենք Թուրֆանի մանի-քէական բնագիրների šhrd'r (=šahr-dār) «ինքնակալ» ձևի մէջ, և որ համա-պատասխանում է հարաւային šahriyār հոմանիշին։ Andreas (տե՛ս Հիւբշ. Arm. Gram 514) հպրս. *naxaδāra ձևից, որ վերակազմում է Ամմիանոսի յիշած No-hodares լատուկ անունից։ Հիւբշ. (անդ) առարկում է որ հպրս. *naxaδāra-պի-տի տար պհլ. *naxуār=լտ. *Nahiares։ Մառ ЗВО 11 (1899), 171-173 բար-ռուած նահ «տուն, երկիր»+րար «տէր» բառերից. առաջինը գտնում է նաև նա-հանգ և նահապետ բառերի մէջ և վեր-ջինս կցելով շահապետ ձևին, նահ հա-մարում է գաւառական ձևափոխութիւն ռան<իրան. šahr «երկիր, քաղաք» բա. ռին (նոյն է նաև արաբ. [arabic word] nāhiya «գաւառակ»). երկրորդը (րար) կցելով (որ)-եար բառին՝ երկուսը միասին հա-նում է զնդ. ratu, պհլ. rad «տէր, իշ-խան» բառից (տե՛ս և որեար)։ Բաբգէն վրդ. ՀԱ 1906, 242 նախգարարք «կալ-ուած». հմմտ. լտ. arare։ Նոյնը նաև Բ. Խալաթեան, Լումայ 1907, թ. 1, էջ 80։ Ադոնց, Aрм. Юстин. 451 դնում է կրճատուած իրան. dañhuδar ձևից, ինչ-պէս և նահապետ lemann, ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nuxvīr «իշխան» դնում է ըստ Andreas-ի *naxuδār ձևից և միառնում է նախարար բառին։ Kипաидзе, Гpaм. минг. 1914, էջ 423 կազմուած իռանեան sāra-δara ձևի վրայից։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Meillet REA 2, 2։ Պատա-հական նմանութիւն ունի մանիք. պհյ. nīxvīr «իշխան» (ИАН 1912, 43), որից փոխառեալ է արաբ. [arabic word] nixvār «մեծ, աւագ մարդ. 2։ հպարտ». կաւ նաև ա-րաբ. [arabic word] naxrīr, որ մեկնւում է «մեծ գիտուն ծովացեալ գիտութեամբ»։ Պա-տահական է դարձեալ ըստ Յ. Զօրեանի (դասախօս մեր համալսարանում) յն. ναύϰραρος «ցեղի նախագահ», որ ըստ Boisacq 658 ծագում է յն. ναῦς «նաւ» բառից և նշանակում է բուն «նաւատէր»։
province, region, country;
climate.
· Calfa
Lag. Urgesch. 376 հյ. հրահանգ, պրս. āhang բառերի հետ sani առմա-տից։ Lag. Arm. Stud. § 1587 մերժելով այս՝ նահ կցում է նախ «առաջին» բառի հետ։ Հիւնք. նհանգ «կոկորդիլոս» բա-ռից։ Մառ ЗВO 11, 171-ջ -անգ մաս. նիկով (հմմտ. պահ-անգ) կազմուած նահ «երկիր» բառից, որի վրաւ տե՛ս նախարար։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Բ. Խալաթեանց ՀԱ 1902, 398, նոյնը նաև Karst, Յուշարձան 406։ Meillet REA 2, 2 թերևս իրան. nāfa «պորտ, ցեղ, ժողովուրդ» բառից, որի վրայ տե՛ս նահապետ, նախարար։
retreat, rout, defeat;
bissextile;
— ամ, leap-year.
· Calfa
= Պհլ. *n-ahanj «քաշել, յետ քաշել» ձե-ւից, որ կազմուած է n մասնիկով āhanǰitan «քաշել, յետ քաշել» բայից. նոյն է պրս. [arabic word] āhanǰīdan «քաշել» (Horn § 58)։
patriarch, chief of a family;
prince.
· Calfa
= Պարթևական *nāfapati-«ցեղապետ» բառից, որ կազմուած է nāfa «պորտ, ցեղ» +pati «պետ» բառերից. առաջինի համար հմմտ. զնդ. nāfō «պորտ. 2. ընտանիք», hāfya-«ընտանեկան», պրս. [arabic word] nāf կամձ։ nāfa «պորտ», օսս. naffä, սոգդ. nāf (որ գրուած է n'6) «ազգ, ժողովուրդ». իսև ամ. բողջի կազմութեան համար հմմտ. սոգդ. nāfδār (գրուած n'ზδ'r) «ցեղապետ»։-
the first to begin a combat, champion, hero, martyr.
· Calfa
Stud. § 1588 մեկնում է իբր բարդուած նահ «նախ, առաջին» և տակ «վազք. արշաւ» բառերից. առաջինը գտնում է նաև նահապետ բառի մէջ (իբր նախա-պետ), իսկ երկրորդը գալիս է պհլ. tak, զնդ. tač, պրս. tāxtan «վազել, արշաւել» ձևից. հմմտ. ասպատակ։ Նոյնը նաև Հիւբշ. Arm. Gram. Չ00։ Հիւնք. պրս նուտէ «քաջազն»։ Մառ ЗВО 11, 172 դնում է իբր շահատակ բառի գւռ. ձևը (տե՛ս նաև նախարար)։ Meillet REձ 2, 3 թերևս իրան. *nāfa-taka ձևից, որ կազմուած պիտի լինի nāfa «պորտ, ցեղ, ժողովուրդ» (սրա վրայ տե՛ս նախարայ և նահապետ)+taka կրկնակ մասնիկով, որի մի ուրիշ օրինակն է ներկայացնում սոգդ. xšaϑratāk «արքայական», կազ-մուած xšaϑra-բառից։
ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. Շմ. Սլմ. նահա-տակ, Ալշ. Ռ. նահադագ, Տիգ. նmհmդmգ, Գոր. Ղրբ. նհա՛տակ, Սեբ. նրհադագ, Զթ. նահադօգ, նահադոգ «մարտիրոս».-Տփ. նահատակ անիլ «չարչարել», Բլ. Մշ. նհադ-գել «նախատել, յանդիմանել».-Պլ. էշ նա-հադագ «զուր տեղը չարչարուած»։ Այս վեր-ջինիս օրինակով կազմուած է էնկ. էշէք-նա-հադագ հոմանիշը՝ թրք. ešek «էշ» բառով (Բիւր. 1898, էջ 789)։
s. bot. nard, spikenard, nardus Indica, (oil and perfume).
· Calfa
, ի հլ. «մի տեսակ բոյս և ծա-ղիկ, որից անուշահոտ և ազնիւ իւղ են պատ-րաստում. կազմորէ» Երգ. ա. 11, դ. 13, 14. ասւում է նաև նարդէս Փիլ. նխ. բ. նարդին Գաղիան. նարդան Ագաթ. *նարդնէս (սեռ նարդնիսայ) Տաղ. նարդ Տաղ. սեռ. նարդ-եան Մրկ. ժդ. 3. Յհ. ժբ. 3. որոնցից նարդիւ-նահոս Տաղ. նարդիւնաբեր Նար. տաղ. (են-թադրւում է ուղ. *նարդիւն, որ հանուած է ռեռ. նարդեան ձևից, ինչպէս արդիւն, սեռ. արդեան), նարդոսական Անան. եկեղ.-սը-խալման արդիւնք է ՀԲուս. § 2177 նարգեան «վայրի մկնսոխ», որ պէտք է ուղղել ըստ Նորայր ՀԱ 1923, 58 և 157 նարդեան։
orange;
բանդակ ի նարնջոյ, conserve of oranges, marmalade;
շաքարապատ կեղեւ նարնջոյ, candied orange-peel.
· Calfa
= Յետին պրս. [arabic word] nārinj ձևից։ Բառս բնիկ հնդկական է. հմմտ. սանս. [other alphabet] nārafga, որ կրճատուած է [other alphabet] naga-rafga «նարինջ» բառից. կազմուած է ձևա-աէս [other alphabet] naga «պղինձ» և ❇ rañg։ «երանգ, գոյն» բառերից, որով «նարինջ» նշանակում է բուն «պղնձագոյն»։ ԺԱ դա-րուն նարինջը Արաբների միջոցով անուան հետ Հնդկաստանից անցաւ Արևմտեան Ասիա և այստեղից էլ տարածուեցաւ Եւրոպա։ Այս-պէս յառաջացան իրարից փոխառութեամբ պրս. [arabic word] nārang, արաբ. [arabic word] ︎ naranǰ (ըստ որում արաբերէնում չկայ g), բելուճ. nērinǰ, nārunǰ, քրդ. nārinǰ, աֆղան. naranj, վրաց. ნარინჯი նարինջի, լազ. araranži, հինդուստ. naranji, յն. ναράντζιον, ալբան. narani. հունռ. narancs, սպան. naranja, la-ranja, իտալ. arancia, ֆրանս. orange. ստ. լատ. narantium ևն։ Հյ. նարանճ ձևը տա-ռադարձուած է արաբականից։-Հիւբշ. 271,
cf. Նաւաստ.
· Calfa
Աոհասառակ համարւում էր նաւ բա-ռիզ կազմուած՝ հայերէնի մէջ։ Վերի ձե-ւով մեկնեց Հիւբշ. ZDMG 35 (1881), 662 և Arm. Stud. § 216։
inauguration, dedication, consecration;
feast, festival, rejoicing;
cf. Խթումն;
առնել զ—իս շինուածոյ, to inaugurate a building;
—իս առնել սեղանոյն, to dedicate or consecrate an altar.
· Calfa
= Բարդուած է նաւա և կատի-ք բառերից. առաջինը զնդ. ❇ nava-, պհլ. [other alphabet] navak, պրս. ❇nav, nō «նոր» բառն է. իսկ երկրորդը՝ որ Վն. և Ոզմ. առանձին գործա-ծական է, ստոյգ մեկնութիւն չունի ռեռ. ամ. բողջը իրանեան փոխառութիւն է, որովհետև կարելի չէր հայերէնի մէջ օտար nava-բա-ռով բարդութիւններ կազմել։
Հները՝ իբրև օտար բա՞ռ՝ թարգմա-նում են «նորոգութիւն կամ ուրախու-թիւն». այսպէս՝ «Նաւակատիք նորոգու-թիւն թարգմանի կամ ուրախութիւն. Նա-ւակատիսն նորոգումն թարգմանի, Ի. զի նաւակատիս անուանէ, զնորոգութիւն բնութեանս մերոյ յայտնէ». (Տօնակ, ըստ Ածաբ. ի նոր կիր. և Շար.)-«Նա-ւակատիսն նորոգումն թարգմանի». (Տաթև. ամ. 477).-«Իսկ նաւակատիս՝ տօն ուրախութեան կամ նորոգումն թարգմանի». (Տաթև. ձմ. ճլդ. և հարց. 509)։ -«Նաւակատիքն նորոգութիւն թարգմանի». (Օրբ. հակաճռ. է. 96)։-Ինճիճեան, Եղանակ Բիւզ. 1819, 150 հյ. նաւ (ըստ յն. լտ. նաւ «այն մասն եկե-ղեցւոյ՝ ուր կայ ժողովուրդն») և կատ-արել բառերից և կամ նախակայ-տիռք կամ նախախայրիք, նախահատիկ, նորախայրիք, նորահատիկ։ ԳԴ պրս. [arabic word] navgān «նաւակատիք, այսինքն հանդէս տօնի՝ վասն կատարման շի-նուածոյ տաճարի ևն»։ Ինճիճեան, Հը-նախ. Գ. 18 հյ. նոր բառից՝ որ լինում է բարդութեան մէջ նաւ։ ՆՀԲ «որպէս նորակերտիք, նոր կերտել, ըստ պրս. hav kardan, navgān, զի և ըստ յն. ասի εγϰαίνια «ներնորութիւն»։ Հ. Ա. Բագրատունի, Զարգաց. քեր. 686 և 691 պրս. nav «նոր» և հյ. կատարել բա-ռեռից։ Մորթման ZDMG 26, 574 բևեռ. nulus։ Հիւբշ. ZDMG 35 (1881), էջ 664 առաջին մասը դնում է պրս. nav, իսկ երկրորդ մասը անյայտ։ Տէրվիշ. Մա-սիս 1882 հոկտ. 5 և Լեզու 121 նշա-նակում է բուն «նորոգ կատարումն» և գալիս է նաւա «նոր»+կատ (արմատ կատ-ար-ել բայի. հմմտ. մեծ-ար-ել, զարդ-ար-ել) ձևերից։ Հիւբշ. Arm. Gram. 202 կազմուած ի մասնիկով պհյ. *navakat-<զնդ. *navakata-ձևից, որ գալիս է nava-«նոր» և զնդ. kata-, պհլ. kat, katak, պրս. kad, kada «տուն» բա-
befitting, suitable, fit, proper, congruous, decorous;
commodious, easy;
competent, sufficient;
capable, clever, apt, fit, qualified;
cf. Յարմարապէս.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. ar-արմատից, Կազմուած յնախդիրով, մ աճականով և -ար մասնիկով. պարզական -ar արմատին ցե-ղակից ձևերի վրայ տե՛ս ընդարձակ յար. մեր բառին ձևապէս ամենամօտիկ բառերն են յն. ἄρμενος «յարեալ, կազմեալ», ἂρμός «կցուածք, յաւելուած, ճեղք, գամ», ἂρμè «կառք», αρμόζω «կցել, յարել», լտ. arma «կարասիք, գործիք, զէնք», որոնք նոյնպէս աւճած են -ar արմատից՝ m աճականով։ Ըստ այսմ հյ. յարմար ճիշտ նոյն բառն է ինչ որ յարդար.
set, studded, enchased.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. ser-s-«յեռուլ, ի-րար կողքի շարել, կապել, կապակցել» ար-մատից, որ աճած է -s ձայնով՝ ser-պար-զականից. հմմտ. սանս. sarat-«թել», յն. εἰρω «կապել, կցել, միացնել» (պսակ, ման-եակ, նաև εἰρομένη λέζις =հյ. յեռուլ զբան), ἐνείρω «կցել, ներմուծել», ἔνερσις «յեռումն, միացումն», ἔρμα «ականջի գինդ, վզնոց», ὄρμος «մանեակ», ὄρμαϑός «շարք, շղթայա-շարք», լտ. sero «կապել, կցել, շղթայաշար միացնել», seriēs «շարք, շղթայաշար միա-ցում», հիռլ. sreth «շարք», հհիւս. sϑrue «մարգարտայեռ վզնոց», հլիթ. sèris «թել», հբգ. saro, անգսք. searu «պատրաստութիւն» (Boisacq 229, Pokorny 2, 499, Ernout-Meillet 890, Walde 703)։ Ձևով ու կազմով հյ. յեռ-ճիշտ այն է՝ ինչ որ յն. ἔνερσις, ուր եν=լ. ερο-=-եռ-։-Աճ.
ewe, sheep.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. mak-բնաձայն արմատից. հմմտ. սանս. [other alphabet] makaka «մայող», [other alphabet] makamakā-yatē «կռկռալ (գորտի)», [other alphabet] méka-«ու-լիկ», յն. μηϰάς «մայող (այծ, մաքի)», μηϰάομαι (հոմեր. μεμηϰώς, μεμαωῖα, μαϰών) «մայել», լտ. miccio «մկկալ», գերմ. mec-kern, մբգ. mêchzen, «մկկալ», mēcke «ուլ», սերբ. չեխ. mekati, ուկր. mékaty, սլով. meketati «մայել», լիթ. mekénti «մայել, կակազել» (Pokorny 2, 256, Boisacq 631, Walde 483, Trautmann 177, Kluge 325)։
soft, mild, gentle, agreeable, tranquil;
—, —ով, softly, mildly, gently, agreeably.
· Calfa
= Բնիկ հայ բառ, որ կազմուած է հնխ mel-արմատից՝ մ աճականով. ընդարձակ տես մալել, մատաղ, մեղկ։
water-melon.
· Calfa
= Յն. μηλοπὲπων) «շամամ, cucumis ci-trullus L» բառի վրայից կազմուած. յոյնից է նաև լտ. melopepo. յոյն բառը բարդուած է μῆλιν «խնձոր» և πέπων «մի տեսակ սեխ» բառերից, իբր բուն «խնձորասեխ»։ Հայե-րէնի մէջ բառի առաջին մասը կարծուելով յն. μέλι ձևից, թարգմանուած է մեղր. իսկ երկրորդ մասը տառադարձուած է։ Ըստ այսմ հայ բառը պէտք է կարդալ մեղրապեպ, ճիշտ ինչպէս որ Ս. Գրքի վրացերէն թարգմանու-թեան մէջ էլ նոյն տեղը (Թուոց ժա. 5) գըտ-նում ենք տառադարձուած მელსაჭეჭო մել-սապեպո, მელახჭეჭო մելասպեպո, მელხა-3ემონი մելսապեպոնի «սեխ» ձևով։ Յոյն բառից են նաև ռում. pepene, բուլգար. nu-nонъ «սեխ»։
vest, garment.
· Calfa
= Պհլ. [other alphabet] *nēmtan ձևից շրջմամբ. ռր է պրս. [arabic word] nēmtan կամ [arabic word] nēm. tana «տեսակ ինչ կարճ հանդերձի, յորոյ մերայ յաճախ անցուցանեն զմուշտակ». կազմուած է պհլ. -l nêm=պրս. [arabic word] nem «կէս»+ պհլ. [other alphabet] tan=պրս. [arabic word] tan «մար-մին» բառերից, իբր թէ մարմնի կէսը ծած-կող հագուստ։ Նոյն պրս. բառը արդի ար. տառանութեամբ nīmtan ձևն ստանալուց յե-տոյ՝ նմանապէս շրջուելով՝ դարձած է թրք [arabic word] mintan «երկար զգեստ»>ռմկ. մին-թան, մինթmնm։-Աճ.
anthem at vespers.
· Calfa
= Յն. *μεσφδία ձևից. հմմտ. յն. μεσφδός «երկու երկար տների միջև երգուած մի-ջանկեալ կարճ տուն» (Sophocles 747բ). կազմուած է μέσος «միջին»+ ֆδή «երգ» բառերից. հյ. մեսեդի յարաբերում է *μεσφδια ձևին այնպէս, ինչպէս մեղեդի =μελφδία ձևին։ -Հիւբշ. 364։
naked, bare;
unadorned, plain, simple, evident;
impudent, brazen-faced;
without;
evidently, obviously, palpably;
— ընդ — մարտընչել, to wrestle naked.
· Calfa
= Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ nоgš-արմատին, որ լեզուից լեզու տարբեր կերպարանքներ ստանալով, գրեթէ անճա-նաչելի է դարձած։ Իր անխառն ձևի տակ երևում է հոլ. nagù, ռուս. нariи, սերբ. nág լեհ. nagi, լիթ. nugas, լեթթ. nuógs «մերկ». հհիւս. nakkua «մերկացնել» բառերի մէջ։ Դերբայական -to մասնիկով ձևեր ունին՝ հբգ. nackut, nahhut, գերմ. nackt, հոլլ. haakt, անգսք. nacod, անգլ. naked, հհիւս. nokkueδr, գոթ. naqaϑs, բոլորը նախագեր-մանական *nogotó-ձևից. այսպէս նաև հիռլ. nocht, կիմր. nocth ևն՝ *nogk-to-ձե-ւից։ Նոյն -to դերբայական մասնիկի տեղ -na-մասնիկն են ներկայացնում՝ հհիւս. nakinn, հֆրիզ. naken, սանս. nagná-, զնդ. maγna-«մերկ»։ Մի ուրիշ մասնիկ ունի լտ. nudus «մերկ» (իբր *nog*edhos), կամիս-nekumanza «մերկ» (տե՛ս Ernout-Meillet 651 nudus բառի տակ)։ Վերջապէս անճա-նաչելի կերպարանքի է հասած յն. γομνός, որի դէմ Հէսիքիոս տալիս է λυμνός ձևը։ Դժուար բացատրելի է զնդ. maγna-՝ իր նա-խաձայն m-ի պատճառաւ, որից անկարելի է բաժանել միւս իրանեան ձևերը, ինչպէս՝ սոգդ. Baγnāk, օսս. bäγnaγ, աֆղան. laγar. պհլ. brahnak, մանիք. brahnag, պրս. [arabic word] brahna «մերկ» (Pokorny 2, 339, Boisacq 158, Trautmann 208, Walde 528, Kluge 344, ինչպէս և M. Grammont IF 25, 371-374)։ Իրանեան ձևերը միջոց են տալիս բա-ցատրելու նաև հայերէնը, որի մ և ր ձալ-ները գտնւում են իրանեանների մէջ։ Ըստ այսմ հայերէնի նախաձևն է հնխ. (e ձայն-դարձով) negš -ro->meg*-гo->մերկ, կազ-
consoling, consolatory;
consoler, comforter;
cf. Մխիթարութիւն;
— լինել՝ տալ՝ մատուցանել, to comfort, to console, to solace;
— ինչ առնել մտաց, to flatter, to adulate, to wheedle, to coax, to allure.
· Calfa
= Հյ. մի՛ խիթար «մի՛ վախենար, հոգ մի՛ անիլ» ձևից ածանցուած, ինչպէս որ քա՛ջ լեր ձևից ածանցուած է քաջալեր, քաջալերել։ Հայերէնի հետ ճիշտ միևնոյն կազմութիւնն ունի վրաց. ნუვეϑი նուգեշի «մխիթարու-թիւն», որ կազմուած է 6უ ვემინის նու գեշի նիս «մի՛ վախենար» արգելականից։ Հայե-րէնի նման վրացերէն էլ ասւում է ცემა ցե-մա «տալ» բայով՝ ნუვემინის ცეემა նուգե-շինիս ցեմա «մխիթար տալ»։
heart-break, anxiety, pain, pang, sore, anguish.
· Calfa
«շունչը կտրուիլ՝ խեղդուիլը» Բռ. ստեփ. լեհ. «խեղդող» Ադամ. 312. հների մօտ առանձին չէ գործածուած, բայց սրանից են հեղձամղձուկ Ագաթ. Վեցօր. մղձկել «խեղդել, խիստ նեղել» Ոսկ. մ. ա. 15. մղձը-մղձկուտ Վրդն. ծն. Պտմ. վրաց. էջ 80. Մխ. այրիվ. էջ 43 (տպ. մղծկուտ). կայ և մղընծ-կըտալ Բանք աղ. 183, 192.-«սև» նշանա-կութեամբ է գործածուած Կղնկտ. հրտր. Էմի-նի, էջ 17. «Զմղձկութիւն ծխոյն ի սպիտա-կութիւն շուշանի շրջեցեր»։ Բուն արմատն է մուղձ, ինչպէս ցոյց է տալիս հեղձամուղձ Կիր. էջ 176 (չունի ԱԲ) և այս արմատից են կազմուած մղձաւանջ «cauchemar» և մղձա-ժէտ «մղձաւանջ ունեցող» նորակերտ բա-ռերը։
s. bot. suckers, sets, offshoots;
*mud mixed with straw.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Մոլ. Բ. Զմշ. Չրս. «ծառի բարակ ճիւղ, ճպոտ», Ակն, Բնկ. Ննխ. Ջղ. «ծառի արմատի կողքերից դուրս եկած երկրորդական ճիւղեր», Տր. «ծառերի մատղաշ ճիւղեր և տերևներ՝ որ իբրև կեր տալիս են հորթիկնե-րին», Բիւթ. «թթենու տերև՝ որ կտրատելով տալիս են շերամին», «յարդախառն շա-ղախ», մող Տր. «թեղի, կաթնտերևի, մանի և ուրիշ ծառերի տերևներ, որ անասուններին իբր կեր են տալիս», մողկ Խտջ. (ձևի և կազ-մութեան համար հմմտ. բողկ, արմատը բող) «ժախի նման մի բոյս». սրանցից են մոլել Վն. «յարդախառն շաղախով ծեփել», Հմշ. «փուշերն ու թուփերը կտրատել», մոլուտ Ղզ. մոլնկուտ Շլ. «մացառուտ»։
cf. Մողիզ.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Ըստ Ղափանցեան (անդ) գւռ. մո-ղոզրիկ ձևից է փոխառեալ տեղական քրդ. makizark «մողէս»։ Այլուր մողէսը կոչւում է քրդ. makamā'r (տե՛ս իմ Kecueil de mots Kurdes, էջ 12), որ կազմուած է ըստ իս քրդ. mā'r (=պրս. mār) «օձ» բառից. Հաճինի բարբառով էլ մողէսը (մեծ տեսակը) կոչւում է «Օձին թոյն ուտող»։ Ուտ. մօղօծ «մողէզ».
beauty, floridity, grace, loveliness;
beautiful, florid, lovely, graceful;
զ— տմոյն առնել, զ—ս ի տմունութիւն փոխել, to make beauty fade, to spoil, alter or ruin the beauty of.
· Calfa
=Բնիկ հայ բառ՝ հնխ. mou-no-ձևեռ-որ կազմուած է mou-արմատից՝ -nე-մաս-նիկով. արմատը գտնում ենք մի՛ միայն գեր-մանական ընտանիքի մէջ. հմմտ. մհիւս. գերմ. moile), մհոլլ. mooy, հոլլ. mool, ֆրիզ. mōi, բոլորն էլ «զեղեցիկ, սիրուն», ֆրիզ. sik mōien «եղանակը գեղեցկանալ. օդը բացուիլ», որից փոխառեալ շվեդ. moina «քամին նստիլ»։ Ընդհանուր գերմանական նախաձևն է *maula-։
նութիւն ունեցող»։ Հիւնք. կազմուած է դնում յն. μηνόω «յայտնել, ցուցանել, մեևնել», μηνυμα «ծանօթութիւն, զե-կուցումն» ձևով։ Տաշեան, Ագաթ. էջ 64 մոյն համարելով «բարի», երազմոյն հասկանում է «բարի երազոց մեկնիչ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 290 իբր պրս. երազ+ [arabic word] numūn «երազի ի-մաստը ցոյց տուող»։
cf. Միայնակեաց.
· Calfa
, ի-ա հլ. «միայնակեաց, աբե-սայ» Անան. ժմնկ. 77. Մխ. դտ. էջ 269. Կա-նոն. էջ 116. Վրդն. պտմ. Ղևոնդ, լդ, էջ 141-142, լե. էջ 152. որից մոնոզոնակ «ա-բեղուկ» Շնորհ. առակ. մոնոզոնական Կա-նոն. մոնոզոնութիւն Մխ. դտ. հայկական կերպարանք ստացած՝ մոնազն (իբր թէ ազն բառից կազմուած) Գիրք թղ. 42. Արծր. որից մոնազնութիւն Կանոն.։-Գրուած է մոլոզոն Սմբ. դտ. 89։
tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.
· Calfa
«քշել, վարել, առաջ տանիլ, հրե-լը». այս արմատից են մղել «քշել, վարել, հրել» Թուոց լե. 20, 22. Սեբեր. Ոսկ. եբր. և մ. գ. 16. «պատերազմ վարել» ՍԳր. «ան-վարժ կենդանին կրթել, գործի քշել» Մեկն. ծն. մղիլ «նետուիլ» Կիր. 135 (մղիլ ի վախից «գահավիժուիլ»), մղօն «մղումն», որից մղօն տալ «հրել» Զենոբ 47. մուղ «գործի մէջ մը-տած, վարժ (անասուն)» Ոսկ. ես. ընդդիմա-մղել ԱԲ. ճակատամուղ Բուզ. մէզմուղ Բժշ, ջրմուղ ՍԳր. (շատ անմիտ սխալ է ջրմուղի՝ որ սկսել է գործածուել այժմ Երևանում, իբր թէ ուղի «ճանապարհ» բառից լինէր կազ-մուած), տրմուղ «անվարժ՝ չլծուած (անա-սուն)» Երեմ. լա. 18. Ոսկ. մ. ա. 6 և եբր. լա. Եւս. պտմ. Սեբեր. (կազմուած տր<տուր բացասական մասնիկով), որ և անմուղ Ոսկ. մտթ. և յհ. հակառակն է քաջամուղ «վարժ (ձի)» Աթան. էջ 607. հայկական կրկնու-թեամբ՝ տրմուղ կրմուղ Կոչ.։
ՆՀԲ մղել «մխելով վարել ի բաց կամ ի մի կողմն», մուղ՝ լծ. լտ. mulus «ջո-րի»։ Lag. Urgesch. 218 լտ. molere «աղալ»։ Տէրվ. տե՛ս մոյծ։ Canini, Et, é́tym. էջ 157 մղել՝ կազմուած մեկնել բառի հակադրութեամբ և հյ. մածնուլ = պրս. makhidan «կցել, միանալ» բա-ռից։ Bugge, Etr. u. Arm. 71 ընդունում է երկու տարբեր բառ. մղել «վարել» և մղել «կակղացնել, վարժեցնել», մուղ «վարժ». առաջինի հետ է կցում ետր. mulu «նուէր», լտ. moveo «շարժել», լիթ. máuǰu և սանս. mīv «վարել». իսկ երկրորդի հետ յն. ἀμαλός «կակուղ, թոյլ»։ Հիւնք. մխել բայից։ Պատահա-կան նմանութիւն ունի յն. μῶλος «դժուար աշխատանք, ջանք, կռիւ» (Boisaq 654)։
roasted wheat.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. smug-ro-ձևից, որ կազմուած է smug-«քիչ կրակով այրել ծխել» արմատից՝ -ro-մասնիկով. այս ար-մատի մի այլ ձայնդարձն է smuqh-, որից ունինք հյ. մուխ (տե՛ս այս բառը)։ Հայե-րէնի մէջ smugro-շրջմամբ տուել է ոստ օրինի smurgo->մուրկ։
scarfskin, epidermis;
membrane, tunic;
film, pellicle;
skin, hide;
fleecy skin;
fur coat, pelisse;
worn out, used up;
— մարդոյ, derma;
— գործոյ, dressed skin, tanned hide, leather;
cordovan.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ գնչ. maski «կաշի, մաշկ», վրաց. მამკი մաշկի «երկար զգեստի քղանցք, կաշեայ ծածկոց, վրանի ծածկոց» (վերջինիս համար հմմտ. նաև հյ. մաշկն), որովհետև այս լեզուները սեմականների հետ հաղորդակցութիւն չու-նին և իրանեանների մէջ չկայ «կաշի, մորթ, մուշտակ» նշանակութիւնը։ Հայերէնից է նոյնպէս կապադովկ. φάσϰι, որ Karolides, Γλ. συγϰρ. էջ 191 այսպէ՛ս է մեկնում. «ή λεπτή μεμβράνα, η ϰαλύπτουσα τά μυώδη μέρη τοῦ ϰρέατος τοῦ ἀπεσφαγμένον ζώον, εῖ̄τα δέ τὸ ἀπαχον ϰρέας, ϰαὶ ὸ άδύνατος, λιποσαρϰης ἄνϑρωπος (նուրբ թաղանթ, որ պատում է մորթուած կենդանու մսի մկանուտ մասերը. որից էլ նիհար միս, և տկար վտիտ մարդ)։ -Վերջապէս մեզնից են նաև վրաց. მაჩკა-თელა մաչքաթելա (Չուբինով 673) և ուտ. maškatikal, māskätil «ջղջիկ». սրանց մայ-րը հյ. մաշկաթև բառն է, որ կազմուած է մաշկ և թև բառերից։ Այս բառը նշա-նակում է նախ «մաշկեայ թև ունեցող» և գործածւում է իբր ածական ջղջիկի. հմմտ.-Չկէսն հերձաթևս անուանեցին, այսինքն զարծուիս և զկէսն մաշկաթևս, այսինքն զջղջիկանս գիշերոյ. (Ջղջիկան) թռչի թա-ղանթագեղ մաշկաթև թևօք։ Վեցօր. 162 և 173։ Սակայն նոյն ածականը հետըզ-հետէ գոյականի վերածուելով՝ վերջապէս նշանակել է «ջղջիկ». հմմտ. մաշկաթև կամ մալկթև, եարասա (իմա՛ թրք. yerasa «ջըղ-ջիկ»). Բժշ. մաշկաթևիկ «ջղջիկ» Առաք. լծ. սահմ. էջ 540։
sun-set, west;
ի —ն մտանել, դառնալ, to go down, to set;
մառ — գինւոյ, pearly nap upon wine.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Թուի թէ սրանից է կազմուած Ղրբ. մռա՛մօշ<մառամոշ «մի տեսակ մոշ, որե վրայ մշուշի բարակ մի խաւ է պատած». ինչպէս նաև Մշկ. մառի «լրթագոյն, մուգ մանիշակագոյն»։
dam, female.
· Calfa
= Պհլ. [other alphabet] matak «մատակ» Բառ. հց. հմմտ. պրս. [arabic word] māda «մատակ, էգ (անասունների)», քրդ. māde «էգ, մատակ», mādek «էգ գոմէշ», բելուճ. mādag, māδay «մատակ»։ Իրանեան māda gāv «կով» բա-ռից է փոխառեալ գնչ. mangav, manga «կով»։-Պհլ. ձևը կազմուած է -ak մասնի-կով՝ māt «մայր, մայրիկ» բառից, որ հյ։ մայր ձևն է. հմմտ. պրս. [arabic word] mādiyan «էգ ձի» (հյ. գւռ. մադեան), նոյն արմատից (Horn § 956)։-Հիւբշ. էջ 192։
s. bot. liquorice;
սուտ —, wild, milk-vetch, astragal;
—ի արմատ, peony.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. mednig «մատուտաև».-այս բառը գիտէ միայն ՀԲուս. § 1997.-կազմուած է հյ. գւռ. *մատնիկ ձևից՝ տաճ-կերէնի ներդաշնակութեան օրէնքով։-Կապ ունի՞ն արդեօք նաև վրաց. მატოტი մատո-տի, მატუტი մատուտի, მათოთი մա-թոթի «ռուս. болнголовъ, омerъ (բոյսը)» Չուբին.2 էջ 679, որ Aнненковъ 421բ շատ զանազան ձևերով է բացատրում և յայտնի չէ թէ վրացին սրանցից որի՞ն է մամապա-տասխանում։